Հունվարի 3-ին, ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում ոմն քաղաքացի Ավետիսյան փորձում է ինքնասպանություն գործել ինքնահրկիզման միջոցով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանության աշխատակիցները կանխել են Ա.Ավետիսյանի (ծնվ.1976թ.) ինքնասպանության փորձը և տեղափոխել Տաշիրի ՈԲ:
Daily Archives: January 3, 2014
Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2-ով նվազել է, իսկ վթարների և մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել 2-ով և 12-ով:
ՀՀ ոՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արիել Շարոնի բուժումը որդիների խնդրանքով դադարեցվել է
Արիել Շարոնի որդիների խնդրանքով, բժիշկները դադարեցրել են Իսրայելի նախկին վարչապետի բուժումը:
Իսրայելական հեռուստաալիքների տեղեկացմամբ, քաղաքական գործչի կենսագործունեության պահպանմանն ուղղված բոլոր պրոցեդուրաները դադարեցվել են: Սակայն նա դեռևս արհեստական կենսապահովման սարքի միջոցով է գոյատևում:
Նախկին վարչապետն արդեն 8 տարի է, ինչ ` կաթվածից հետո կոմային վիճակի մեջ է գտնվում: Օրերս երիկամային անբավարարության հետևանքով Շարոնի վիճակը կտրուկ վատացել է:
Հունվարի 3-ը հայ հոկեյիստ Գրիգոր Մկրտչյանի ծննդյան օրն է
Մկրտչյանը դարպասապահների խորհրդային դպրոցի ակունքների մոտ է կանգնած: Նրա փորձը հետագայում ակտիվորեն կիրառել են նաև այլ հոկեյիստներ: Նա հանգիստ, հավասարակշռված մարդ է եղել:
Գրիգոր Մկրտչյանը ծնվել է 1925-ի հունվարի 3-ին, Կրասնոդարում: Նրա հայրն Արևմտյան Հայաստանից էր: Հոկեյով Մկրտչյանը սկսել է զբաղվել Մոսկվայում, ուր ընտանիքը տեղափոխվել է երեխայի ծննդից հետո:
1940-50-ականներին նա հանդես է եկել ЦДКА, ВВС, ЦДК МО հավաքականների կազմում: 1954-56-ին նա Հոկեյի ԽՍՀՄ հավաքականի կազմում էր ընդգրկվել ու այդ հավաքականի առաջին դարպասապահն էր: Այդ տարիներին հավաքականը 3 անգամ Եվրոպայի , 2 անգամ աշխարհի չեմպիոն է դարձել , իսկ 1956-ին Կորտին դը’ Ամպեցցոյիում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերում ոսկե մեդալի է արժանացել, ինչում քիչ դեր չի ունեցել Գրիգոր Մկրտչյանը:
Բազում պարգևների արժանացած Մկրտչյանը մահացել է 2003-ի փետրվարի 14-ին: 2004-ին նրա անունը հայրենական հոկեյի Փառքի սրահում է գրանցվել:
Հարուստներն էլ ավելի են հարստացել
Bloomberg գործակալությունը հաշվել է, թե որքան է հաստացել աշխարհի 300 հարուստների դրամանապանակը 2013-ին:
Գործակալության տվյալներով, նրանց ընդհանուր կարողությունն ավելացել է 524 մլրդ դոլարով: Ընդհանուր առմամբ, նրանց ձեռքում է կենտրոնացած 3 տրիլիոն 700 մլրդ դոլար:
Microsoft-ի ղեկավար Բիլլ Գեյթսի կարողությունը, որ այս ցուցակում հայտնվել է առաջին հորիզոնականում,ավելացել է գրեթե 16 մլրդ-ով` հասնելով 78,5 մլրդ-ի: Գեյթսը աշխարհի ամենահարուստների ցուցակում մեքսիկացի մեծահարուստ Կառլոս Սլիմսին մղել է իր դիրքից: Անցած տարում Սլիմսը մեկուկես մլրդ է կորցրել: Երրորդ հորիզոնականում հաստատվել է իսպանացի Օմանսիո Օրտեգան` առևտրի Inditex կայսրության հիմնադիրը: Նա անցած տարի հարստացել է 9 մլն-ով:
Ռուսաստանցիներից ամենահարուստը կրկին Ալիշեր Ուսմանովն է.նրա կարողությունը փորձագետները գնահատել են 20 մլրդ դոլար:
Հունվարի 3-ը` Ձողիկի ծննդյան օր
Աշխարհում հունվարի 3-ն անսովոր տոն է` Կոկտեյլի ձողիկի ծննդյան օրը:
Լեգենդի համաձայն, արհեստական առաջին ձողիկը ստեղծել է ամերիկացի գործարար Մարվին Սթոոունը` թղթե ծխափողերի արտադրության տերը: Ինչպես պատմությունն է ասում, նրա ֆաբրիկայում գործերի վիճակը լավ չէր ու, նա տխուր մտորումների մեջ նստած` տարեկանի ցողունով կոկտեյլն էր խմում: Ձողիկի մազմազուկները Մարվինի ատամներին ծեփվեցին. մի փաստ, որը միշտ նյարդայնացնում էր նրան:
Այնժամ նա վերցրեց թղթի շերտը, փաթաթեց մատիտի վրա, եզրերը սոսնձեց ու իր պատրաստած ձողիկով վայելեց կոկտեյլը. դա շատ ավելի հարմար էր, չնայած ստիպված պետք է շատ արագ խմեր, քանի որ թուղթն աստիճանաբար խոնավությունից ծռմռվում էր: Մարվինը տարբեր տարբերակներ փորձարկեց մինչև աչքն ընկավ մանիլյան նամականիշին.այն հեռավոր ժամանակներում նամականիշները պատրաստվում էին մանիլյան փրփուր պարունակող մի բաղադրությունից, որը թուղթը շատ ավելի դիմացկուն էր դարձնում: Այդ թղթից Մարվինը ձողիկներ սկսեց պատրաստել: Ձողիկի տրամագիծ որպես հիմք ընդունեց այն բացվածքը, որով կիտրոնի կորիզը չէր անցնի:
1888-ին Մարվին Սթոունն արտոնագրեց իր գյուտը` ձողիկը:
Առաջիկա հինգ օրերին ջերմաստիճանը կբարձրանա
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որՀանրապետության տարածքում`
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:
Քամին հարավ-արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացրեցին, որ
հունվարի 3-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անկախ
Կենդանակերպի ինքնազգացողությունը 2014-ին
Վիշապի ինքնազգացողությունը (1916, 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012)
Մշտական անհանգստությունը հարազատների առողջության համար լավ չի անդրադառնա սեփական ինքնազգացողության վրա: Խորհուրդ է տրվում գտնել հարազատների, երեխաների, սիրած մարդու և սեփական անձի մասին հոգսերի ոսկե միջինը: Հիմա կարևոր է մտերիմներին էմոցիոնալ աջակցություն ցուցաբերել, այդ դեպքում նրանք էլ նույն կերպ կպատասխանեն ձեզ:
Օձի (1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013) հետաքրքրասիրությունը միշտ չէ, որ լավ հետևանքներ է ունենում: Չարժե գնել վերջերս թողարկված դեղամիջոցներ, եթե չգիտեք, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ ձեր օրգանիզմի վրա: Հիմա փորձարարության ժամանակը չէ, եթե անգամ այդ հրաշք-դեղամիջոցի մասին կարդացել եք հեղինակավոր հանդեսներում: Զգոն եղեք, դեղամիջոցների հարցում կասկածամտությունը չի խանգարի. գովազդվող ապրանքը միշտ չէ, որ հարմար է ձեզ:
Ձիու (1918, 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014) անհանգստությունն ու կասկածները կարող են բացասական ազդեցություն ունենալ ձեր առողջության վրա ու հանգեցնել անգամ սթրեսի: Հիշեք, որ օրգանիզմն էլ իր համբերության բաժակն ունի: Երբ զգաք, որ սթրեսի մակարդակը թույլատրելի սահմանն անցնում է, ապա խնդիրներից խուսափել չեք կարողանա: Ինչո՞ւ ձեր տագնապները չեք հնչեցնում: Ավելի լավ է խոսեք դրանց մասին, քան լռեք: Դիմեք մասնագետի կամ մտերիմ հոգու, որը կլսի ձեզ: Հիվանդությունը կանխելը շատ ավելի հեշտ է, քան բուժելը:
Այծի (1919, 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015) ինքնազգացողությունը. դեպրեսիան, վախը կամ էլ զայրույթը սանձելու անընդունակությունը լուրջ վնաս կարող է հասցնել առողջությանը: Նման բացասական զգացումը անհրաժեշտ է վանել գլխից: Փորձեք ձեզ անհանգստացնող նյութի շուրջ խոսել ընկերների կամ հարազատների հետ, հակառակ դեպքում հետևանքները կարող են լուրջ բնույթ ստանալ:
Կապիկ (1920, 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016), հարազատների հանդեպ հոգատարությունն ու սերը տարբեր հասկացություններ են: Դուք կարող եք սիրել հարազատներին, սակայն դրա հետ մեկտեղ, սեփական ժամանակը հանուն նրանց չվատնել: Հիշեք, որ երբեմն բավարար է անգամ հեռախոսային մեկ զանգը կամ էլ չնախատեսված այցելությունը, որ ձեր հարազատները զգան ձեր հոգատարությունն ու սերը: Ժամանակ հատկացրեք ձեր ընտանիքին ու կզարմանաք, թե որքան շոշափելի ու էական արդյունք կստացվի դրանից:
Առնետ (1912, 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008), հիշեք, որ հոգնածությունը չի կարող նպաստել ձեր ամենացանկալի երազանքների իրականացմանը: Հակառակ դեպքում դուք վտանգում եք առողջությունը, ինչը, սովորաբար լինում է ամենաանպատեհ ժամանակ: Հանգստին ու ուժերը վերականգնելուն, ինչպես նաև ճիշտ սնվելուն ժամանակ հատկացրեք, որպեսզի բարձր ջերմությամբ անկողնուն չգամվեք: Հոգ տարեք ձեր առողջության մասին:
Աքլոր (1921, 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017). հաջողություններ սպորտում. դա հիանալի է, սակայն շատ մի տանջվեք: Ցանկացած ծանրաբեռնվածության դեպքում մի մոռացեք չափի մասին: Ժամանակ հատկացրեք քնին ու սննդին: Դուք ստիպված կլինեք տարբեր խոչընդոտներ վերացնել ձեր հաջողության ճանապարհին, դրա համար պինդ առողջություն է պետք, դրական տրամադրություն ու էներգիայի մեծ լիցք: Շատ լավ կլինի, որ ձեր պարապմունքը սպորտով ծառայի այդ նպատակին:
Ցուլ (1913, 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009). քնի պակասը կարող է հանգեցնել կենտրոնացման կորստի ու ամենօրյա հոգսերից գլուխ հանելու անընդունակության: Փորձեք խուսափել նման սցենարից ու ժամանակին նախաձեռնեք նորմալ օրակարգի համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Չպետք է ամաչել կամ էլ վախենալ մտերիմներից օգնություն խնդրելուց, եթե զգում եք, որ չեք կարողանում ձեզ վրա ծանրացած հոգսերից գլուխ հանել:
Շուն (1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018), չի կարելի կասկածամիտ լինել հիվանդության ու յուրաքանչյուր ախտանշանի հարցում, հակառակ դեպքում երբեք չեք կարող կազդուրվել: Սկսեք վայելել կյանքը: Սա այնքան էլ հաջող ժամանակ չէ բժշկական ամսագրեր թերթելու համար, այդպիսով ավելի կխորանաք ձեր մտածմունքների մեջ:
Վագր (1914, 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010), չափազանց յուղոտ սնունդն ու սխալ օրակարգը կարող են վնասել իմունային համակարգը: Բարեբախտաբար, երբ որոշեք լրջորեն զբաղվել բացթողումը շտկելով (ճիշտ սնունդ, կոֆեինի պարունակությամբ ըմպելիքներից հրաժարում), ապա ձեր ինքնազգացողությունը կլավանա: 2014-ին ձեր տրամադրությունը հաճախակի կփոփոխվի, երբեմն էլ անվերահսկելի կդառնա: Հնարավոր է, որ մտերիմներն այդ փոփոխությունը զգան: Մտածեք, փորձեք հասկանալ, թե ինչը կարող է նման վարքագծի պատճառ դառնալ:
Խոզ (1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019). չի կարելի չափազանց յուղոտ կամ էլ չափազանց համեմված սնունդ ընդունել, եթե մանավանդ խնդիրներ ունեք լյարդի ու մաշկի հետ կապված: Մի մոռացեք ջրի կարևորության մասին. օրական առնվազն 2 լ ջուր` առանց հավելումների: Առողջության համար օգտակար են խոտաբույսերից պատրաստված թեյերը:
Կատու(1915, 1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011), սովորեք աշխատանքային ծանր օրից հետո լավ հանգստանալ: Հակառակ դեպքում հնարավոր է` ախորժակի բացակայություն, կրծքավանդակում ցավ ու անքնություն առաջանան: Ցանկացած անհանգստության դեպքում դիմեք բժշկի ու մի հետաձգեք բուժումը: Հետևանքները կարող են ձեզ լուրջ անհանգստություն պատճառել:
Հրդեհ «Ռիցար» հյուրանոցային համալիրում
Հունվարի 3-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցային համալիրի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.41-ին, մարվել` 01.44-ին:
Այրվել է հյուրանոցին կից լվացքատան տանիքից 6 քմ հատված և կախիչներ:
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի ավտովթարից երկու մարդ է մահացել,մեկը ծանր վիրավոր է(լրացված)
Հունվարի 3-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Մարտունի – Վարդենիս հատվածում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մկենել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի 09 OO 843 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից վարորդ Ա. Ա.-ը (մոտ 30տ) և ուղևոր Կ. Գ.-ը (մոտ 30տ) տեղում մահացել են, իսկ ուղևոր Ա. Ա.-ը (մոտ 30տ) արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Ա. Ա.ի, Կ. Գ.ի դիերը և Ա. Ա.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու դադարեցրել գազի արտահոսքը:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է:

