Ավտոպատահար Մարտունի -Ներքին Գետաշեն ավտոճանապարհին

ավտոպատահարՀունվարի 18-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի -Ներքին Գետաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Օպել Վեկտրա» մակնիշի 23 TS 143 պետհամարանիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու տուժածներին, ովքեր տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

Տիգրան Քոթանջյանը ամրապնդում է դիրքը

տք35096Երևանում անցկացվող Հայաստանի շախմատի առաջնությունում այսօր կայացան 6-րդ տուրի հանդիպումները:

Տղամարդկանց մրցաշարի առաջատար Տիգրան Քոթանջյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ Հրանտ Մելքումյանի նկատմամբ և վաստակած 5 միավորով էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Նրան հետապնդող Արման Փաշիկյանը 1 միավոր պակաս ունի:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում  կհանդիպեն Քոթամջյանը և Փաշիկյանը:

Կանանց առաջնությունում երկիշխանություն է, առջևում են երևանցի Մարիա Գևորգյանը և վանաձորցի Նարինե Գասպարյանը` 5-ական միավոր:

Տեխնիկական արդյունքներ

Տղամարդիկ

Բաբուջյան Լևոն – Տեր–Սահակյան Սամվել` ½-½

Անդրիասյան Զավեն – Փաշիկյան Արման` 0-1
Քոթանջյան Տիգրան – Մելքումյան Հրանտ` 1-0
Պետրոսյան Տիգրան – Գրիգորյան Կարեն` ½-½
Գրիգորյան Ավետիք – Հովհաննիսյան Ռոբերտ` 0-1

ԱՂՅՈՒՍԱԿ

1.

Քոթանջյան Տիգրան 

5

2.

Փաշիկյան Արման

4

3.

Գրիգորյան Կարեն

3.5

4.

Հովհաննիսյան Ռոբերտ

3.5

5.

Գրիգորյան Ավետիք

3

6.

Պետրոսյան Տիգրան

2.5

7.

Անդրիասյան Զավեն

2.5

8.

Տեր–Սահակյան Սամվել

2.5

9.

Բաբուջյան Լևոն

2

10.

Մելքումյան Հրանտ

1.5

Կանայք

Ղուկասյան Սիրանույշ – Ղամբարյան Հասմիկ` 1-0

Միրզաբեկյան Սվետլանա – Սարգսյան Շուշաննա` ½-½
Գևորգյան Մարիա – Գաբոյան Սուսաննա` 1-0
Գասպարյան Նարինե – ԲաբայանԱրմինե 1-0
Հայրապետյան Աննա – Գևորգյան Անահիտ 1-0

ԱՂՅՈՒՍԱԿ

1.

Գևորգյան Մարիա

5

2.

Գասպարյան Նարինե

5

3.

Սարգսյան Շուշաննա

4.5

4.

Ղուկասյան Սիրանույշ

4

5.

Բաբայան Արմինե

3.5

6.

Հայրապետյան Աննա

3.5

7.

Գաբոյան Սուսաննա

2

8.

Միրզաբեկյան Սվետլանա

1.5

9.

Գևորգյան Անահիտ

1

10.

Ղամբարյան Հասմիկ

0

 

Լևոն Արոնյանը շարունակում է հաղթարշավը

լևոնaronianՀոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում  Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 36-րդ քայլին առավելության հասավ ֆիլիպինցի Վեսլի Սոյի նկատմամբ: Դա մեր երկրի ներկայացուցչի 3-րդ անընդմեջ հաղթանակն է:

Արոնյանը վաստակած 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Լևոնը սևերով կմրցի իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:

Արգենտինայում գիշատիչ ձկների հարձակումից 10 մարդ է վիրավորվել

գիշատիչ ձկներՀինգշաբթի օրվանից ի վեր Արգենտինայում գիշատիչ ձկների վտառի հարձակումներից վիրավորվել է գետում լողացող 10 մարդ:

Հարձակումները տեղի են ունեցել Բուենոս Այրեսից 300կմ դեպի հյուսիսարևելք գտնվող Ռոսարիո քաղաքի Պարանա գետում: Այդտեղ դեկտեմբերին պիրանիա ձկների հարձակումից 17 մարդ վնասվածքներ էր ստացել:

palometasՁկների վերջին հարձակման մասին լուրերը հաստատվել են շաբաթ օրը: Տեղի փրկարարների ղեկավարի խոսքով՝ ձկները պիրանիայի տեսակ են և սուր ատամներ ունեն:

Մամուլի տեղեկություններով՝ վիրավորների շարքում մեկ երեխա կա, որը ոտքի վնասվածք է ստացել գետում լողալիս:

Փորձագետները դա բացատրում են , որ  ամառվա բարձր ջերմաստիճանի և հարձակվող ձկներով սնվող որոշ  ձկնտեսակների բացակայության պատճառով:

Անկախ

Լեդի Թետչերի Լոնդոնի բնակարանը կվաճառվի 12 միլիոն ֆունտով

Thatcher's London homeՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի Լոնդոնի բնակարանը կվաճառվի 12 միլիոն ֆունտով:

Հինգ սենյականոց բնակարանը այժմ վերանորոգվում է՝ դրա Գեորգյան ժամանակաշրջանի տեսքը վերականգնելու համար:

Վերանորոգման ընթացքում կվերացվեն բնակարանի նոր դիմագծերը, որոնք չեն համապատասխանում բնակարանի բնույթին:

Բարոնուհի Թետչերը, որ ապրիլին մահացել է 87 տարեկան հասակում, այդ բնակարանում բնակվել է 1991թ-ից ի վեր:

Հայտնի չէ արդյո՞ք բնակարանը ընդգրկված է բարոնուհի Թետչերի կտակում, թե ոչ:

Անկախ

Թուրքմենստանում բնակիչները կվճարեն գազի համար

Գուրբանգուլի ԲերդիմուհամեդովԹուրքմենստանի նախագահը հայտարարել է, որ կառավարությունը բնակիչների տներում գազաչափեր կտեղադրի՝ այդպիսով վերջ դնելով անվճար գազի մատակարարմանը էներգետիկ հարուստ Կենտրոնական Ասիայի երկրում:

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շաբաթ օրը հեռուստատեսությամբ հայտնել է, որ կառավարությունը այդ որոշմամբ հույս ունի դրդել մարդկանց էներգիան ավելի խնայողաբար օգտագործել:

Երկիրը գազի պաշարներով աշխարհում չորրորդն է: Այստեղ գազը, էլեկտրականությունը և ջուրը 1993թ-ից ի վեր մարդկանց անվճար են մատակարարվում:

Բերդիմուհամեդովը 2006թ-ին նախագահ դառնալուց հետո խոստացել էր այդ քաղաքականությունը շարունակել մինչև 2030թ-ը:

Նա հիմնականում մահմեդականներով բնակեցված, հինգ միլիոն բնակչությամբ երկրում երկաթե բռունցքի քաղաքականություն է վարում, որտեղ արգելված է տարակարծիք կամ ազատ մամուլի գոյությունը:

 Անկախ

Հնդկաստանում 18 մարդ է զոհվել խուճապային հրմշտոցի հետևանքով

հնդկաստան, հրմշտոցPress Trust պաշտոնական լրատվական գործակալության տվյալներով՝ շաբաթ օրը Հնդկաստանում կրոնական առաջնորդի հյուղարկավորության ընթացքում խուճապային հրմշտոցի հետևանքով 18 մարդ է զոհվել:

CNN-IBN-ից հայտնում են, որ խառնաշփոթը, որի ընթացքում 60 մարդ վնասվածքներ է ստացել, սկսվել է Սիեդնա Մոհամեդ Բուրհանուդինի բնակարանի դարպասները փակելիս: Կրոնական առաջնորդը մահացել է երեկ 102 տարեկան հասակում:

Բուրհանուդինը իսլամի ճյուղերից մեկի առաջնորդն էր:

Չնայած զոհերին՝ նրա հյուղարկավորությունը կկատարվի ինչպես նախօրոք ծրագրվել էր:

Հնդկաստանում նախկինում ևս նման դեպքեր են գրանցվել:

Հոկտեմբերին 115 մարդ էր զոհվել, երբ կամուրջի վրայով անցնող հինդու ուխտավորների շրջանում խուճապ էր սկսվել՝ կամուրջի փլուզման վերաբերյալ լուրերի տարածվելուց հետո:

 Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանը կխաղա ղազախական թիմում

մպ0uq7kolHsvGKYJF4mSGz_tnԻ տարբերություն Լևոն Հայրապետյանի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեկ այլ խաղացող` Մարկոս Պիզելին, կխաղա Ղազախստանի «Ակտոբե» ակումբում: Ռուսական «Կրասնոդարի» 29-ամյա կիսապաշտպանը «Ակտոբեի» կազմում մասնակցում է  Անթալիայում  կազմակերպված ուսումնամարզական հավաքին:

Թերևս, այս տարբերակը նախընտրելի է ազգությամբ բրազիլացի ֆուտբոլիստի համար: Վերջին շրջանում նա չէր ընդգրկվում «Կրասնոդարի» մեկնարկային կազմում: Ընթացիկ մրցաշրջանում Մարկոսը ռուսական ակումբի կազմում  8 խաղի է մասնակցել և դարձել 2 գոլի հեղինակ:

Հավելենք, որ ղազախական թիմի մարզազգեստն է կրում Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

Եմենում զինված մի խումբ հարձակվել և վիրավորել է իրանցի դիվանագետին

եմենԵմենի մայրաքաղաք Սանայում զինված մի խումբ հարձակվել է իրանցի դիվանագետի վրա և ծանր վիրավորել նրան: Այս մասին հաղորդել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիա Աֆհամը: Վերջինիս խոսքերով՝ դիվանագետնի մահվան մասին տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Նա ընդգծել է, որ պաշտոնական Թեհրանը վճռականորեն դատապարտում է տեղի ունեցածը: «Մենք կապվել են Եմենի պաշտոնական ներկայացուցիչների հետ և հսկողության տակ ենք պահում այս հարցը»,-նշել է քարտուղարը:

Առավոտյան Եմենի լրատվամիջոցները հայտնել էին իրանցի դիվանագետի մահվան մասին՝ նշելով, որ անհայտ անձինք հարձակումը իրականացրել են Սանայում գտնվող նրա տան դիմաց:

Անկախ

Ահաբեկչություն իրաքյան Քիրքուքում, կան տուժածներ

Ահաբեկչություն իրաքյան ՔիրքուքԻրաքյան Քիրքուք քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով մեկ մարդ է զոհվել, 11 հոգի վիրավորվել է, այդ թվում 6 ոստիկան: «Հաբերլերը» հաղորդում է, որ ահաբեկչերը կիրառել են իրենց սիրելի մարտավարությունըը: Նրանք պայթցրել են առաջին ռումբը, ապա սպասել են, մինչև պայթյունի վայր են եկել իրավապահ մարմինները և պայթեցրել երկրորդը:

Անկախ

 

Հակասահմանադրական այդ բաղադրիչը վերաբերում է ոչ միայն 1974 թվականից հետո ծնվածներին, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու

կայացավ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմԱզատության հրապարակում մտքերով փոխանակվելուց հետո կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ բողոքող քաղաքացիները Աբովյան փողոցով երթով շարժվեցին դեպի հանրապետության հրապարակ, իսկ այնտեղից Ամիրյան փողոցով ու Մաշտոցի պողոտայով վերադարձան Ազատության հրապարակ: Աբովյան փողոցում պատուհաններից ոգեկոչումներով նրանց միացան շենքերի բնակիչները: Նշենք, որ մինչև երթի սկիզբը ոստիկաններըմոտեցան ակտիվիստներին` հորդորելով չխափանել երթևեկությունը և այդ դեպքում իրենք խոստանում են պահպանելակտիվիստների անվտանգությունը: Ոստիկաններն ու քաղաքացիները բանավոր խոստացան միմյանց չգնալ սադրանքների: Երթին մասնակցում էին ոչ միայն 1974 թվականից հետո ծնվածները, այլև մեծ թվով տարեց մարդիկ: Նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում հիշեցրեցին իրենց անունից ելույթ ունեցող կառավարության անդամներին, որ իրենք ևս դեմ են պարտադիր բաղադրիչին, քանի որ  «հակասահմանադրական այդ բաղադրիչը վերաբերում է ոչ միայն 1974 թվականից հետո ծնվածներին, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»:

Մենք ենք տերը մեր երկրի.կայացավ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի հանրահավաքն ու երթը

ռուբեն հակյոբյանԱյսօր կայացավ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ «Դեմ ենք» շարժման և ԱԺ ընդդիմադիր 4խմբակցությունների կազմակերպած համատեղ բողոքի հանրահավաքն ու երթը: Բողոքի ակցիայի մասնակիցներըպահանջում էին Սահմանադրական դատարանում արդարացի քննություն կազմակերպել իրենց հայցի նկատմամբ ևճանաչել պարտադիր բաղադրիչի կիրառումը հակասահմանադրական: Ազատության հրապարակը լեփ լեցուն էր: «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկում էին բոլորը: Ազատության հրապարակում էին Սահմանադրական դատարանի  նախագահի ուսանողները, ովքեր գլխավերևում էին պահել պաստառ հետևյալ բովանդակությամբ. «Ապացուցեք մեզ, որ ձեր դասախոսությունները սուտ չեն եղել»:

Ակտիվիստներից Գևորգ Գորգիսյանը ելույթի իր պահին հայտարարեց, որ այդ կառավարությունն է ստիպել, դրդել ժողովրդին դուրս գալ փողոց: Նա շեշտեց օրվա կարևորությունը, ապա հավելեց. «Նրանք դրդեցին մեզ ինքնակազմակերպվել և ինքնակրթվել, և այսօր մենք հավաքվել ենք, որ տեր կանգնենք մեր ապագային: 20-րդ դարը սկսվեց և ավարտվեց պայքարով: Նախ մեր պապերը պայքարեցին Սուլթան համիդյան, ապա երիտթուրքական, իսկ հետո նաև ստալինյան բռնատիրության դեմ: Այսօր մենք հավաքվել ենք, որ տեր կանգնենք մեր երկրին»:

Ելույթներով հանդես եկան նաև կազմակերպիչ 4 խմբակցությունների ներկայացուցիչները:

արծիկ մինասյան«Մենք գտնում ենք, որ այսպես այլևս շարունակել հնարավոր չէ, սա մեր միասնական պայքարի սկիզբն է, մենք կարող ենք հաղթել միայն մեր միասնության շնորհիվ: Այս միասնականությամբ էլ մենք պետք է պայքարենք նաև գազի պայմանագրի դեմ: Գնաճի տեմպերի ֆոնին առաջարկվում է նաև այս արատավոր համակարգը: Մենք մեր միասնականության շնորհիվ կարող ենք պայքարել և մեր կամքը պարտադրել այս իշխանություններին: Սահմանադրական Դատարանը մինչև հունվարի25-ը պետք է քննի օրենքի կասեցումը: Անկախ Սահմանադրական Դատարանի որոշումից, մենք պայքարը տանելու ենք մինչև վերջ, ապացուցելու ենք, որ հաղթել է մեր կամքը»,- ելույթի իր տեքստում ասաց Արծվիկ Մինասյանը:

նաիրա զորհաբյան«Ուժի մեջ է մտել պետական ռեկետի, գանձագողության, գրպանահատության մասին օրենքը», –հայտարարեց ՆաիրաԶոհրաբյանը` շեշտելով, որ իրականության չեն համապատասխանում իշխանության հավաստիացումները, որ օրենքը բխում է ՀՀ քաղաքացու շահերից. «Այն բխում է միայն իշխանության կլանի շահերից, որին օդի պես անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ: Ահա, թե ինչու իշխանության ներկայացուցիչներից մեկը հստակ հայտարարեց, որ իրենց չի հետաքրքրում դուք հավատում եք, որ մեծ տարիքում կստանաք արժանապատիվ թոշակ, թե` ոչ, հիմա փող է անհրաժեշտ,և բոլորդ պարտավոր եք ձեր ներդրումն ունենալ: Այսօր Սահմանադրական դատարանը վերջին հնարավորությունն ունի ապացուցելու, որ ծառայում է ոչ թե իշխանական կլանին, այլ ՀՀ սահմանադրությանը և քաղաքացուն: Մենք գտնում ենք, որ  այսպես այլևս շարունակել հնարավոր չէ, սա մեր միասնական պայքարի սկիզբն է, և մենք կարող ենք հաղթել մեր  միասնության շնորհիվ», – եզրափակեց նա:

«Արդյոք մենք կարո՞ղ ենք վստահել այս պետությանը: Հայաստանում կա՞ որևէ միամիտ, ով կարծում է, որ կուտակային ֆոնդերի կառավարիչները բարեխիղճ են և նրանց կարելի վստահել մեր գումարները: Նրանք սովորական բանդիտներ են,որոնց ֆունկցիան լինելու է հսկայական գումարների արագ յուրացումը: Համաշխարհային բանկի վերջին տվյալներով`Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 5 մլրդ դոլար: Հիմա ուզում են, որ մենք երկիր թալանողներին վստահե՞նք մեր գումարները: Կուտակային վճարումները հերթական գործիքն են, իբր քիչէր փոքր և միջին բիզնեսի ջախջախումը, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, արագաչափերի, կարմիր կետագծերի կիրառումը, հիմա էլ պարտադիր կուտակային համակարգի ներդրումը: Եկել է այս իշխանության` ժողովրդին  հաշիվ տալու ժամանակը: Եկել է իշխանություններից հաշիվ պահանջելու ժամանակը»,- իր խոսքում շեշտեց ԼևոնԶուրաբյանը:

Իսկ Ռուբեն Հակոբյանը իր ելույթում ասաց. «Եթե համակարգը ներդրվի, ամեն տարի 50 մլրդի չափով գումար է կուտակվելու այդ ֆոնդերում, որոնք դուրս են հանվելու Հայաստանից: Աշխատատեղեր չեն ստեղծվելու, սոցիալական խնդիրներ չենլուծվելու, այդ գումարները չեն նպաստելու մանր և միջին բիզնեսի զարգացմանը: Քանի դեռ իշխանությունը չի գիտակցում,որ ժողովուրդը ծանր վիճակում է, այդ հարթակը մեզ է մնում»:

Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են

ավտոճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 18–ին` ժամը 17.30–ի  դրությամբ, հանրապետությունում տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության   լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Դիակ՝ Քասախ գյուղում

դիակՀունվարի 18-ին, ժամը 13.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի Խաչանովի փողոցի թիվ 10 տանը. կա տուժած:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Թիվ 4 տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 1952 թ. ծնված Ա. Ս.-ի դին:

 

Քաղաքապետարանի պարզաբանումը՝ Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանԶանգվածային որոշ լրատվամիջոցների կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական վարույթ  հարուցվելու վերաբերյալ տարածվող տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՛՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՛՛ ՀՀ օրենքի համաձայն Երևանի քաղաքապետը հանդիսանում է վարչական մարմին և, ըստ այդմ, քաղաքացու դիմումի հիման վրա պարտավոր է հարուցել վարչական վարույթ՝ դիմումը քննարկելու և օրենքով սահմանված կարգով որոշում (վարչական ակտ) կայացնելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ քաղաքացի Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը ևս, օրենքի պահանջի համաձայն, օրենքով սահմանված կարգով քննարկվել է և Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է քաղաքացու խնդրանքը բավարարելու մասին որոշում:

Տարոն Մարգարյանը և Նիլ Ուշակովը քննարկել են համագործակցության ծրագրերի հետագա ընթացքի հետ կապված հարցեր

DSCN3105Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ: Ողջունելով գործընկերոջը՝ Նիլ Ուշակովը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ այս այցը ևս մեկ առիթ է քննարկելու Երևանի և Ռիգայի միջև հաստատված փոխշահավետ համագործակցության ծրագրերի շրջանակում իրականցվող աշխատանքների ընթացքը.՛՛Երևանի և Ռիգայի միջև ձևավորված համագործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի: Եվ ես վստահ եմ, որ երկու մայրաքաղաքների միջև առկա ջերմ հարաբերություններն անպայման կունենան փոխշահավետ զարգացումներ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, և մենք կունենանք շոշափելի արդյունքներ: Ինձ համար կրկնակի հաճելի է, որ ընդունել եք իմ հրավերն ու մասնակցում եք Ռիգան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու պաշտոնական արարողությանը, ինչը Ձեր դեպքում, որպես նաև իմ լավ ընկերոջ, իսկապես մեծ աջակցություն է ինձ՛՛,- նշել է Նիլ Ուշակովը:

Ինչպես Անկախին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է գործընկերոջը Ռիգան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ: Անդրադառնալով երկու քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ու գործնական հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ այսօր առկա են բոլոր նախադրյալները Երևանի և Ռիգայի միջև բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար. ՛՛Երևանի և Ռիգայի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը հիմնված է մեր երկրների և ժողովուրդների բարեկամության վրա, որի ապացույցն է վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել Ռիգայում ստորագրված եղբայրացման մասին համաձայնագրով նախատեսված բոլոր նախանշումները և իրականացնել տարբեր ծրագրեր` ի բարօրություն մեր մայրաքաղաքների՛՛,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: