Անցկացվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի ավանդական հուշամրցաշարը

005Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: 2008թ-ից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նրանց մեջ նաև հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ ֆեդերացիային մշտապես աջակցելու և  միջոցառմանը մասնակցելու համար, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Անդրանիկ Մարգարյան» խորհրդանշական հուշանվեր է հանձնել:

Ողջունելով հուշամրցաշարի մարզիչներին ու մարզիկներն, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման անցկացման համար և ընդգծել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցելու մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին. «Ուրախալի է, որ այս մարտարվեստը մի շարք մարզաձևերից տարբերվում է իր փիլիսոփայությամբ ու էթնո մտածողությամբ: Շատ հպարտ ենք, որ այս մրցաշարը մեծանուն պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի անվան է: Որովհետև այն մարդիկ, ովքեր իրենց հոգին ու մարմինը կերտողն են, կրթողն են, այո՛ պիտի առաջնորդվեն Անդրանիկ Մարգարյանի գաղափարախոսությամբ, նրա ուսանած և մեզ փոխանցած ժառանգությամբ, իսկ դրա մեջ առաջնայինն, անշուշտ, հայրենասիրությունն է: Այսօր այն ոգին, որ ձեզանում առկա է, հաստատ նպաստելու է մեր հայրենիքին և իր իսկ խոսքերով ասած մեր Էրգրին: Եվ համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևան քաղաքում սպորտային յուրաքանչյուր լուրջ միջոցառման ջատագովն ու աջակիցն է միշտ»,- ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում մարզաձևի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով: Իսկ մրցաշարի մենամարտերը մեկնարկել են «Եթե որևէ նպատակ ես դնում, ապա դրան պետք է հասնել բարոյական կանոնների համաձայն» ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, որն այս հուշամրցաշարի կարգախոսն էր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մենք կողմ ենք բարեկեցիկ կյանքին, ազատ ու ժողովրդավար պետությանը. «ԴԵՄ եմ» նախաձեռնություն (ուղիղ միացում հանրահավաքից)

“Dem Em” civil initiative held a rally on Freedom Square

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթը: Նշենք, որ հավաքին ելույթ են ունենալու չորս ոչ իշխանական խմբակցությունների մեկական անդամ, Ժիրայր Սեֆիլյանը, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև «ԴԵՄ եմ» նախաձեռնության անդամները:

Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ, չնայած Սահմանադրական դատարանի` Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի կիրառման ժամանակավոր կասեցման որոշմանը, վարչական մարինները շարունակում են ապօրինի կերպով գանձումներ կատարել, ինչն էլ առաջացրել է քաղաքացիների արդարացի բողոքի հուժկու շարժում:

“Dem Em” civil initiative held a rally on Freedom Square«Դիմում ենք Հայաստանի գործող վարչակազմին, որպեսզի սթափվեն և հաշվի նստեն մեզ` քաղաքացիներիս հետ»,- ասաց Հայկ Ավետիսյանը` կոչ անելով մեր Ֆրանսիայի, Բելգիայի, Չեխիայի, Լիբանանի, Ռուսաստանի հայերին աջակցել ՀՀ քաղաքացիներին:

“Dem Em” civil initiative held a rally on Freedom Square«ԴԵՄ եմ»-ը նաև կողմ է, մենք կողմ ենք բարեկեցիկ կյանքին, ազատ ու ժողովրդավար պետությանը, մենք կողմ ենք, որ համայն աշխարհով սփռված հայությունը ետ դառնա և շենացնի իր երկիրը: Սա է պատճառը, որ մենք ի սկզբանե դեմ կանգնեցինք այս հակահայ օրենքին: Պահանջատերը ոչ միայն «ԴԵՄ եմ»-ն է, այլև ողջ ժողովուրդը, եկեք միասին տեր կանգնենք մեր երկրին, քանզի «մենք ենք տերը մեր երկրի»»,- ասաց նախաձեռնության անդամը:

Հիշեցնենք, որ երթի մասնակիցները ելույթներից հետո շարժվելու են դեպի Մաշտոց պողոտա, Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով, ապա դարձյալ վերադառնալու են Ազատության հրապարակ:

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Նիդեռլանդների Թագավորություն

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդեռլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Այցի շրջանակներում նախատեսվում են Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանրապետության Նախագահը Նիդեռլանդներում հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները 300 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2.500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

«Կառավարությունը գիտի, որ չի կարող քաղաղացիներից այդ գումարները հավաքել, և բեռը գցել է գործատուների վրա».Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանՊարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հասարակությունը դժգոհում է մի քանի պատճառներով: Նախ հասարակությունը չի ուզում իր կանխատեսելի ապագան կապել կուտակային կենսաթոշակային ֆոնդի հետ, որ տասնյակ տարիներ հետո գումար ստանա, գումարն էլ շատ չեն տարբերվում այն թոշակի գումարներից, որոնք ներկայումս ստանում են հասարակության որոշակի շերտեր: Բացի այդ, գնաճի և սղաճի պայմաններում այդ գումարը համարժեք չէ այն գումարներին, որոնք կարող են լուրջ կենսամակարդակ ապահովել: Դժգոհության պատճառների թվում է նաև անվստահության մթնոլորտը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ հասարակության դժգոհությունից,  ասաց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ գործատուների դժգոհությունը կուտակային համակարգից ավելի մեծ է: Կուտակային վճարներ չկատարելու դեպքում օրենքի 76 հոդվածով գործատուն խստորեն պատժվում է, որը համարժեք է հարկեր չվճարելու խստությանը:

՛՛Գործատուն հարկեր է վճարում ձեռնարկատիրական գործունեության համար: Նա մի քանի խնդիր է լուծում, ստեղծում է աշխատատեղեր, պայքարում ձևակերպված աշխատատեղերի համար և վճարում աշխատավարձեր: Իսկ պետությունն ասում է՝ աշխատողին վճարած գումարները հավաքիր  և տուր մեզ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է գործատուն կատարի այդ գործառույթը, որն իրենը չէ: Սա գործատու և աշխատող հարաբերություններում սեպ է խրում՛՛,- ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ, եթե գործատուն այդ վճարները չկատարի, տույժ ու տուգանքի կենթարկվի, ընդհուպ գույքի և հաշիվների վրա կալանք, բռնագրավում:

Գործատուների միության նախագահն առաջարկում է գործատուի վրայից հանել այդ պահանջը, կառավարությունը թող քաղաքացու հետ բանակցի: Նրա խոսքով՝ կառավարությունը գիտի, որ չի կարող քաղաղացիներից այդ գումարները հավաքել, և բեռը գցել է գործատուի վրա: ՀՀ օրենսդրությամբ՝ անհատ ձեռնարկատերերն իրենց անձնական գույքով են պատասխանատվություն կրում կուտակային թոշակների վճարներ չկատարելու դեպքում: Պետությունը սպառնում է գործատուներից խլել անձնական գույքը, հողակտորը, եթե չվճարի կուտակային գումարները, ինչն, ըստ Մակարյանի, սխալ մոտեցում է:

՛՛Ես առաջարկում եմ այդ գումարները հավաքելու դեպքում գործատուն երեք ամիս դրանք օգտագործի արտադրական կամ արտահանման նպատակներով, հետո նոր փոխանցի ֆոնդերին՛՛,- ասաց Գագիկ Մակարյանը:

Ինչ վերաբերում է կենսամակարդակի բարձրացման կանխատեսումներին, Գագիկ Մակարյանի խոսքով, դրանք անիմաստ են, քանի որ միշտ էլ ֆորս-մաժորային իրավիճակներ, կտրուկ սղաճ կարող է լինել, կանխատեսել, որ 30-40 տարի հետո այդ գումարները նույն մոդելով կգործեն, անիմաստ է:

՛՛Կառավարությունն այս տարիների ընթացքում ձախողելով իր ռազմավարությունը՝ հիմա փրփուրներից կառչելու տարբերակ է գտել և փորձում է այդ գումաներն օգտագործել տնտեսության մեջ որոշակի խնդիրներ կարգավորելու համար: Վերջին հաշվով, այս կառավարությունը պետք է այնքան խիզախություն ունենա, որ հավասար մրցակցություն ապահովի, աշխատատեղեր ստեղծի, էժան շինարարություն անի և այլն,- ասում է Մակարյանը:- Ես առաջարկել եմ այսօրվա միգրացիայի ռիսկի պայմաններում փոքր բիզնեսին հարկերից ազատել՝ պայմանով, որ մարդկանց աշխատանքի ընդունի: Հակառակ դեպքում, պետությունն այդ գումարները ծախսելու է արտաքին պարտքը փակելու համար՛՛:

 

Ուսուցիչներին արգելվել է կարմիր թանաքից օգտվել

b_382841Բրիտանական հեղինակավոր դպրոցներից մեկն ուսուցիչներին արգելել է աշխատանքներն ուղղելու համար  օգտվել կարմիր թանաքից: Ուսումնական հաստատության ադմինիստրացիայի խոսքով` կարմիր գույնը չափազանց բացասական է: Դրա փոխարեն առաջարկվել է ավելի հաճելի գույնից` կանաչից օգտվել:

Այսուհետ, բրիտանական Փենզաս քաղաքում գտնվող Մաունթս Բեյ ակադեմիայում թանաքի վերաբերյալ խիստ կանոնակարգով կառաջնոդվեն: Սովորողները պետք է օգտագործոն բացառապես կապույտ գույնի թանաք, իսկ նրանց աշխատանքները կստուգվեն կանաչով» Կարմիր գույնը բացասական ազդեցություն է ունենում սովորողների նյարդային համակարգի վրա, կարծում է ուսումնական հաստատության տնօրեն Սառա Դևին:

«Մեր հաստատությունն առաջին կրթական հիմնարկը չէ, որ հրաժարվում է կարմիր թանաքից: Ու այդ միտումը շատ ճիշտ է ինձ թվում»,-ասել է նա: Բոլոր դասատուները համաձայն են տնօրենի հետ: Իսկ լոնդոնցի պրոֆեսոր Մայքլ Ռեյսն էլ կարծում է, որ կանաչն էլ շուտով այնպես կնյարդայնացնի սովորողների աչքը,ինչպես և կարմիրը: Իսկ «դա նշանակում է, որ հետո էլ կանաչը կփոխարինենք դեղինով ու այդպես շարունակ»:

Անկախ

 

 

 

 

 

Վենետիկի բնակչության 89 տոկոսը քվեարկել է Իտալիայից անկախանալու օգտին

Venice - voteՎենետիկի բնակիչները հանրաքվեում քվեարկել են Իտալիայից անկախանալու և ինքնավար պետություն ստեղծելու օգտին:

Հանրաքվեին մասնակցած քաղաքի և հարակից շրջանների բնակիչների 89 տոկոսը քվեարկել է Իտալիայից անջատվելու օգտին:

Առաջարկվող «ռեպուբլիկա Վենետան» կունենա Վենետո շրջանում բնակվող հինգ միլիոն բնակչություն, որը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով Լոմբարդիայի, Տրենտինոյի և Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի որոշ հատվածներ:

Լողացող քաղաքը Իտալիայի մաս եղել է ընդամենը 150 տարի: 1866թ-ին Նապոլեոնը չեղյալ էր հայտարարել 1000-ամյա Սերենիսիմա Ռեպուբլիկա դի Վենեցիան և միացրել Իտալիային:

Ցուցարարները հայտնում են, որ Հռոմի կառավարությունը յուրաքանչյուր տարի շուրջ 71միլիարդ եվրո հարկ է ստանում Վենետիկից, իսկ Վենետիկը ծառայությունների և ներդրումների համար կառավարությունից հետ է ստանում իրենց վճարածից 21 միլիարդ եվրո պակաս գումար:

Քվեարկության ժամանակ կազմվել է նաև տաս անդամից բաղկացած կոմիտե, որը անմիջապես Վենետիկը անկախ է հայտարարել Իտալիայից: Վենետիկը այժմ Հռոմին հարկեր չի վճարի:

 

Ադրբեջանի ՊՆ շենքի դիմաց նախկին զինծառայողը կտրել է իր երակները

2 (1)Ադրբեջանի զինված ուժերի նախկին զինծառայող Ալիմ Ահմեդովը պաշտպանության նախարարության շենքի դիմաց կտրել է իր ձախ ձեռքի երակները` ի նշան բողոքի:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով Սաբաիլի շրջանի ոստիկանության փոխանցած տվյալներին, 1972թ.-ին ծնված Ալիմ Ահմեդովը իրեն օգնելու խնդրանքով եկել էր Ադրբեջանի ՊՆ, սակայն նրան մերժել են և չեն ընդունել:

Ըստ նախնական հետաքննության` նախկին զինծառայողը ոտքի վրա ուռուցք ունի, և նրան մասնագիտական բուժում է անհրաժեշտ:

Փաստի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է:

Նախագահ Օբամայի շքեղ կյանքը Չինաստանում

o_916718Նախագահական լյուքս, շուրջօրյա սպասավորներով` մեկ գիշերվա համար 8 հազար դոլար, չինական մետաքսից բարձեր ու վիրավորված տասնյակ սպասավորներ: Daily Mail-ի վարկածով, այդպիսին են  նախագահ Օբամայի ընտանիքի Չինաստան  կատարած  առաջին այցելության  արդյունքները:

Մինչ Սպիտակ տան ղեկավարը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ, նրա տիկինը դուստրերի ու մոր ուղեկցությամբ, օգնում է ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի միջև փոխըմռնման աճին,զբոսնելով Չինական մեծ պատի երկայնքով:Դիվանագիտական նման մեթոդները տարակուսանք են առաջացնում ամերիկացիների մոտ.չափազանց ծախսատար ` ճգաժամային պայմաններում  նայվում Միշել Օբամայի շքեղ լյուքսը: Տարակուսած է նաև հյուրանոցի անձնակազմը, որոնք սովոր չեն կոպտության.նրանք ասում են, որ նախագահի զոքանչ Մարիան Ռոբինսոը բառացիորեն`    «հաչում» է շրջապատողների վրա:

Օբամայի ընտանիքի վերջին ուղևրությունը ՀԱՀ, ԱՄՆ-ի բուջեի վրա ավելի քան 100 մլն դոլար նստեց:

Անկախ

Ադրբեջանում զինծառայողը մկնդեղ խմելով ինքնասպան է եղել

1 (1)Ադրբեջանական բանակում ինքնասպանության հերթական դեպքն է արձանագրվել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը։

Զագաթալում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը` 1992թ.-ին ծնված Ալիսահիբ Քերիմովը, ինքնասպան է եղել ։

Զագաթալի շրջանի կենտրոնական հիվանդանոցում իրականացված փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ զինվորի մահվան պատճառը  եղել է մկնդեղը, որը Քերիմովը խմել էր մահվանից առաջ։

 

Փրկարարները բացել են փակ դուռը

Փրկարարները բացել են փակ դուռըՄարտի 22-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցի թիվ 2 ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակչները մնացել են դրսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Մարտի 22-ին, ժամը 08.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Մարտի 22-ին, ժամը 08.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում մնացել է տարեց քաղաքացի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Օրացույցի այս օրը

taksiznakԱյսօր Տաքսու վարորդների միջազգային օրն է: Այսօր ողջ աշխարհի տաքսիստները նշում են իրենց մասնագիտական տոնը:

1907-ի մարտի 22-ին Լոնդոնի փողոցներում ռաջին անգամ հայտնվեցին հատուկ հաշվիչներով հագեցած մեքենաներ: Այդ հաշվիչները լոնդոնցիներն անվանեցին «տաքսիմետր», ֆրանսերեն «թաքս» (վճար) ու հունարեն «մետրոն» (չափ) բառերից: Այդ ժամանակից սկսած  այն սկսեցին անվանել տաքսի, իսկ այն վարողներին` տաքսիստներ:

Առաջին տաքսիները կանաչ ու կարմիր գույնի էին: Այս մեքենաների համար ավանդական համարվող դեղինը հայտնվել է Ջոն Հերցի` Hertz Corporation ընկերության հիմնադրի թեթև ձեռքով: Հին մեքենաները նա ներկում էր դեղին գույնով ու օգտագործում որպես տաքսի: Բնականաբար, այդ գույնն ուշադրություն էր գրավում փողոցում, ու դրա համար էլ դեղինը դարձավ «տաքսու գույն»:

Մեկ առանձնահատկություն էլ համարվում է շախմատանման տարբերանիշը: Մի վարկածի համաձայն, առաջին անգամ այն հայտնվել է անցած դարի 20-ականների ամերիկյան  ընկերության ավտոմեքենաների վրա, որը տարբերանիշը փոխառել էր մրցարշավի խորհրդանիշից: Այն պիտի գրավեր հաճախորդների ուշադրություն ու նրանց մղեր արագ  տեղաշարժի մտքին:

Անկախ

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

այրվող խոտՄարտի 22-ին, ժամը 06.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի 3-րդ փողոցի թիվ 11 տան բակում այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.58-ին, մարվել` 10.50-ին:
Տան բակում այրվել է մոտ 500 հակ կուտակված անասնակեր:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՄարտի 21-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցի մոտակայքում մոտ 1.5 հա խոտածածկ տարածքում այրվել են եղևնիներ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում` թիվ 101 ենթակայանի մոտակայքում՝ մոտ 4500 քմ, Արմավիրի մարզի Վանանդ գյուղում` «Նոյան» հյութերի գործարանի մոտակայքում, այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք և մեղվի 14 փեթակ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Արցախում գումարվում է ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը

ՀՅԴԱյսօր, այստեղ իր աշխատանքներն սկսեց ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացման եւ Արցախյան ազատամարտի ձեռքբերումների ամրապնդման հրամայականները եւ թուրք-ադրբեջանական հակահայ արշավի դեմ պայքարի ծրագրերը։

ՀՅԴ Բյուրոյի հրավերով եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հյուրընկալությամբ գումարվող խորհրդաժողովին մասնակցում են ՀՅԴ բոլոր՝ տասներկու Կենտրոնական կոմիտերների, Հայաստանի Գերագույն մարմնի եւ կազմակերպական այլ շրջանների ներկայացուցիչներ ու հրավիրյալ պատասխանատու ընկերներ, ընդհանուր՝ շուրջ 60 մասնակիցներ։

Ժողովն անդրադառնալու է նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումներին, Սիրիայի հայության աջակցության աշխատանքներին, ինչպես նաեւ կուսակցական կազմակերպական մի շարք ծրագրերի։

            ՀՅԴ Մամլո Դիվան

Ի՞նչ տվեց Երևանում Եվրոպայի շախմատի անհատական առաջնության անցկացումը

2-rd njut Europe-98Երևանի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ավարտված շախմատի Եվրոպայի առաջնության թողած տպավորությունները հակասական են: Նախ` լավ էր, որ այդպիսի խոշորամասշտաբ ստուգատես էր կազմակերպվել մեր երկրի մայրաքաղաքում, սահմանվել էր պարգևատրման խոշոր հիմնադրամ`160 հազար դոլար, 150 մասնակիցներից ինը տասնյակը ներկայացնում էին Հայաստանը: Բայց չկա արդարացում, որ մեր երկիրը ոչ մի մրցանակակիր չունեցավ:

Մերոնցից լավագույն արդյունքները ցույց տված Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը (11 հնարավորից 7,5-ական միավոր) հանգրվանեցին մրցաշարային աղյուսակի 10-րդ, 16-րդ, 22-րդ հորիզոնականներում:
Իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովը (9 միավոր), իսպանացի Դավիդ Անտոն Գուիխարդոն (8), ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը (8) որպես պարգև ստացան, համապատասխանաբար, 20 հազար, 16 հազար, 14 հազար դոլար:
Մինչև 23-րդ տեղը գրաված շախմատիստներն իրավունք ստացան հանդես գալու 2015-ի աշխարհի գավաթի խաղարկությունում: Ճիշտ է, Մելքումյանը, Սարգսյանը, Տեր-Սահակյանը նրանց թվում են, սակայն հազիվ թե մեկնեն մրցավայր, քանի որ այդ ստուգատեսը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ի դեպ, ադրբեջանցի ոչ մի շախմատիստ չէր ժամանել Երևան:

Ցավոք, մեր երկրի շախմատիստներն իրենց ամենևին էլ լավ չդրսևորեցին: Մասնավորպես, հետաքրքում էր, թե Հայաստանի նորընծա չեմպիոն, մեր երկրի հավաքականի կազմը համալրած Տիգրան Քոթանջյանն ինչպես հանդես կգա: Նա հավաքած 6,5 միավորով հայտնվեց աղյուսակի 51-րդ հորիզոնականում: Հայաստանի հավաքականի հնաբնակ Վլադիմիր Հակոբյանը նույնպիսի ցուցանիշով 56-րդն է: Մինչդեռ, Եվրոպայի առաջնությանն ամենևին էլ ամենաուժեղագույն շախմատիստները չէին մասնակցում: Բարձր վարկանիշ ունեցող խաղացողներն ուղեգիր նվաճելու կարիք չունեին և խաղալու են Բաքվում:
Իսկ Հայաստանից Եվրոպայի առաջնությունում հանդես եկած մեծ թվով խաղացողների մի մասն անում էր «աներևակայելին»…

Գուցե պատահականություն էր, սակայն գրոսմայստերի կոչում ունեցող մեր շախմատիստներից ոմանց հետ անցկացրած պարտիաներում նրանց պատանի կամ երիտասարդ հայ հակառակորդները հեշտորեն միավորներ էին վաստակում: Կասկածներ կային, որ դա արվում էր ոչ ազնիվ պայքարում: Եվ տարաբնույթ խոսակցությունները շատ էին, որ մեր երկրի որոշ շախմատիստներ տարբեր նորմաներ են լրացրել, նաև գրոսմայստերի: Մինչդեռ կասկածելի պատվերով խաղացված պարտիաները պատիվ չեն կարող բերել մրցող կողմերից ոչ մեկին:
Հավելենք, որ արդեն 9-րդ տուրից հետո 13-ամյա Հայկ Մարտիրոսյանը լրացրել էր գրոսմայստերի, 12-ամյա Շանթ Սարգսյանը, 16-ամյա Մանուել Պետրոսյանը, 17-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Նորայր Թորոսյանը, 20-ամյա Ռոբերտ Աղասարյանը, Դավիթ Գևորգյանը, Սարգիս Սարգսյանը` միջազգային վարպետի նորմաները:

Մեծ փողեր էին ծախսվել այս առաջնությունը մեր երկրում կազմակերպելու համար, և եթե սոսկ դա է արդյունքը, ապա վստահաբար կարելի է ասել, որ այն բավարար չէ: Առավելևս, որ որոշ պաշտոնյաներ Հայաստանը շախմատային գերտերություն են համարում: Խորհելու առիթներ կան, թե ինչ տվեց առաջնությունը…

Յուրգեն Կլոպը գոհ է վիճակահանությունից

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nԻնչպես հայտնի է, Դորտմունդի «Բորուսիային», որի կազմում խաղում է Հենրիխ Մխիթարյանը, ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում անցանկալի մրցակից է բաժին հասել` Մադրիդի «Ռեալը»:

Եվ ահա, գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ ինքը գոհ է վիճակահանությունից: «Գոհ եմ վիճակահանությունից, քանի որ առաջին խաղը կկայանա Մադրիդում: Դա մեզ առավելություն է տալիս: Սպասենք և տեսնենք, թե ինչ կստացվի: Մի բան ակնհայտ է, որ չենք պատրաստվում նախապես հանձնվել,- ասել է Կլոպը:

Անկախ

Ո՞ր երկրի առաջնությանը պետք է մասնակցեն Ղրիմի ֆուտբոլի ակումբները

Ուկրաինա230494Ուկրաինայում ստեղծված քաղաքական իրավիճակը, թելադրում է, որ փոփոխություններ կատարվեն նաև այդ երկրի ֆուտբոլային կյանքում:

Ղրիմի «Տավրիա» և «Սևաստոպոլ» ֆուտբոլային ակումբները  մրցաշրջանը կշարունակեն  Ուկրաինայի առաջնությունում, սակայն հաջորդ մրցաշրջանում կխաղան Ռուսաստանի առաջնությունում: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը:

Ղրիմի «Տավրիան»  և «Սևաստոպոլը» պետք է անցկացնեն տասը տուր:

Մարտի 22-ին «Տավրիան» Օդեսայում կմրցի «Չեռնոմորեցի» հետ: Իսկ ահա,«Սևաստոպոլի» և Խարկովի «Մետալիստի» հանդիպումը, վերջինիս ներկայացուցիչների նախաձեռնությամբ, հետաձգվել է:

Ի դեպ, ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն համատեղ քննարկել են Ղրիմի ակումբների հետագա ճակատագրի հարցը:  ՈւԵՖԱ-ն հավանություն է տվել ՖԻՖԱ-ի կայացրած որոշմանը:

Անկախ