Քաղաքական դալտոնիկ, քաղաքական իմպոտենտ. փոխադարձ մեղադրանքներ խորհրդարանում

 загруженноеՏեսանկարահանող և լուսանկարահանող22744 սարքերի կիրառման, վճարովի ավտոկանգառների, հնարավոր ուղեվարձի թանկացման հարցերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ընդդիմության նախագիծն այս քառօրյայում քվեարության չի դրվի, այլ կտեղափոխվի հաջորդ քառօրյա, բայց մինչ այդ, ինչպես առաջարկել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, բարձրացված հարցերի վերաբերյալ կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:

Մինչ այս որոշումը, ամփոփիչ ելույթներով հանդես եկան մի շարք պատգամավորներ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, իր ոճին հավատարիմ մնալով, սկսեց թվարկել հանրապետականի բոլոր առավելություններն ու ընդգծել ընդդիմության թերությունները: «Դուք կրկնում եք մեզ, բայց շատ կոշտ ու կոպիտ,-ասաց նա ընդդիմադիր ուժերին,-մի մտածեք, որ կարողանում եք ամբոններից խոսք ասել, դա ինչ որ փառահեղ խոսք է: Դուք ընդամենը կուսակցական նեղ ոգեշնչումով եք առաջնորդվում` համախմբել ամբոխին, սրբացնել, անկանխատեսելի դարձնել և ժողովրդի գլխին չարիք բերել: Դուք անգամ ժողովրդին ու ամբոխն իրարից չեք տարբերում»:

Այնուհետև, անցնելով չափածոյի, նա ամբոխի և ժողովրդի մասին մի ստեղծագործություն ընթերցեց, որից հետո ասաց, որ դրանք իր խոսքերը չեն, այլ Հովհաննես Թումանյանինն են:

 «Բա շուտ ասեիր, որ քոնը չեն, թե չէ մարդիկ թողեցին-գնացին դահլիճից: Սկզբից որ ասեիր Թումանյանն ա, չէին գնա, Գալուստ Գրիգորիչ»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետև ամփոփիչ ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որն անդրադարձավ իրենց ուղղված մեղադրանքներին, թե ամեն պատեհ-անպատեհ առիթով ընդդիմությունը փորձում է ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծել:

Խոսքն ուղղելով նախ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Կորյուն Նահապետյանին, որը նախօրեին ասել էր, որ ընդդիմությունը փորձում է շահարկել հարցերը, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ի՞նչն ենք շահարկում, եղբայր: Գոնե մի ուրիշ հոմանիշ գտեք, արդեն սպանում եք էս բառով: Եվ եթե դասեր եք մեզ տալիս, մենք երևի լավ ընդդիմություն չենք: Խնդրեմ, դուրս եկեք, մտեք ընդդիմություն և ձեր օրինակով ցույց տվեք, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը, բայց ոչ թե սենց միանգամից մտել եք քաղաքականություն և իշխանություն և մեզ դասախոսություններ եք կարդում: Երիտասարդ եք, մի քանի տարի ընդիիմություն աշխատեք և հետո իրավունք կնվաճեք դասեր տալու»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Այնուհետև, անդրադառնալով ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանի այն խոսքին, որ ընդդիմությունն ամբողջությամբ սև ակնոցով է նայում իրականությանը, ասաց. «Ես կարծում եմ` դա քաղաքական դալտոնիզմ է` տեսնել, որ ընդդիմությունը սև  ակնոցով է նայում: Իսկ գուցե դո՞ւք եք վարդագույն ակնոց դրել և ուզում եք արդարացնել իշխանության բոլոր արածները»:

Ռուբեն Հակոբյանը խորհուրդ տվեց իրենց դասեր չտալ` առավել ևս նրաք, որոնք կյանքում գոնե 15 րոպե ընդդիմություն չեն եղել:

Քաղաքական դալտոնիզմի մեղադրանքին Խոսրով Հարությունյանը պատասխանեց ոչ պակաս մեղադրանքով. «Ինձ քաղաքական դալտոնիկ ասողը քաղաքական իմպոտենտ է, այո` քաղաքական իմպոտենտ, քանի որ նախագահական ընտրությունների ժամանակ 500 հազարից ավելի ձայն հավաքած և մեկ ամսվա ընթացքում այդ ձայները հօդս ցնդեցրած քաղաքական ուժը ոչ այլ ինչ է, քան քաղաքական իմպոտենտ: Է՞ս ինչ բան էր, մեզ խորհուրդ չտաք, մեզ չսովորացնեք: Մարդիկ կան այս դահլիճում, որոնց կենսափորձը թույլ է տալիս ոչ միայն ձեզ, այլ միգուցե ձեր սերունդներին էլ խորհուրդ տալ»,-ասաց Խոսրով Հարությունյանը` ներողություն խնդրելով, որ այս բարձր ամբիոնից ստիպված է նման բաներ ասել:

Անկախ

Ամուսնալուծության նախապատրաստության ժամանակ սեքսն արգելվում է

pic_76a1b894a8efc87c58b3ddf47ad68d91 (1)Ամուսնալուծության պատրաստվող զույգերին  հնարավոր է արգելվի սեքսով զբաղվել նրանց ընդհանուր տանը:  Օրենքի համապատասխան նախագիծ  է առաջարկել Մասսաչուսեթսից սենատոր Ռիչարդ Ռոսը:

Օրենքի նախագծում ասվում է, որ ցանկացած սեքսուալ հարաբերությունները, ինչպես նաև ռոմանտիկ  հանդիպումները պետք է բացառվեն ամուսինների հարաբերություններում մինչ այն պահը, երբ արդեն հարթված կլինեն ֆինանսական գործերն ու խնամակալության հարցերը:  Հետաքրքրական է, որ այս  օրենքի խախտման դեպքում պատիժ չի նախատեսվում:

Առայժմ այս օրինագիծը  չի քննարկվել: Ինչպես են նման նախագծին վերաբերվում նահանգում, չի ճշտվում,չի նշվում նաև, թե անմիջապես ամուսնալուծությունից հետո կարելի է սեքսով զբաղվել, թե ոչ ( զույգն ամուսնալուծված է  համարվում համապատասխան որոշման կայացումից 120 օրից):

Ամուսնալուծության պրոցեսի ընթացքում սեքսի արգելքը միակ անսովոր առաջարկը չէ, որ ԱՄՆ-ը վերջին  ժամանակներում ձեռնարկում է:

Վերջերս Միչիգանում առաջարկեցին վերացնել միտումնավոր ուրիշին նյարդացնելու մասին հին օրենքը:

Անկախ

ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային դադարեցնել «Թվիթեր»-ի արգելափակումը

twitter   ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը Թուրքիային կոչ է արել վերջ տալ «Թվիթեր» սոցիալական ցանցի արգելափակմանը: «Մարդիկ պետք է ազատորեն իրենց մտքերն  արտահայտեն Ֆեյսբուքում ու Թվիթերում, և կառավարությունը չպետք է արգելափակի մուտքն այդ հարթություն: Սա վերաբերում է նաև Ինստագրամին»,-Վաշինգտոնից հայտարարել է Հարֆը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սոցիալական կայքերը նպաստում են «տարատեսակ ստերի» տարածմանը:

 

Թուրքիայի զինված ուժերը կատարել են իրենց պարտականությունը. Աբդուլահ Գյուլը սիրիական ինքնաթռի կործանման մասին

gul  Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Հաագայում տեղի ունեցած միջուկային անվտանգության թեմայով համաժողովի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ կապված թուրքական ռազմաօդային ուժերի կողմից սիրիական ինքնաթռի կործանման հետ: Այս մասին հաղորդում է «TRT»-ն: «Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված դրությունը՝ մեր զինված ուժերը ցուցաբերել են ողջամտություն այդ վտանգավոր իրավիճակում: Մեր սահմանի պաշտպանության համար նրանք կատարել են իրենց պարտականությունը»,-ասել է Գյուլը:

Կոմկուսը նպատակահարմար չի գտնում այս պահին պահանջել ՀՀ նախագահի հրաժարականը՝ գիտակցաբար չխոչընդոտելով ՄՄ անդամակցության կայացմանը

տաճատ սարգսյանՄաքսային Միության մեջ մտնելով՝ Հայաստանը լուծում է մի քանի կարևոր խնդիր. առհավետ լուծվում է ազգի անվտանգության խնդիրը, որը Հայաստանի Կոմկուսը համարում է համար մեկ խնդիրը: Մաքսային Միություն մտնելով՝ Հայաստանը հնարավորություն կունենա վերականգնել իր խզված տնտեսական կապեըը, ավելին, կստեղծվի նոր տնտեսական միասնական տարածք: Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իր գործունեությամբ ամեն ինչ անում է, որ Հայաստանը շուտ մտնի Մաքսային Միություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նորանշանակ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Վերջինիս խոսքով, Կոմունիստական կուսակցությունը հանդիսանալով ամենաընդդիմադիր կուսակցությունը, իր ուշադրության կենտրոնում է պահում հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները:

«Մենք մեր առջև խնդիր ենք դրել ոչ միայն քննադատել իշխանություններն, այլ մեր քննադատությամբ հասնել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Մենք կողմ ենք իշխանափոխությանը, եթե լինի նաև համակարգային փոփոխություն: Քանի որ այսօր դրված է Հայաստանի՝ Մաքսային Միության մեջ մտնելու հարցը, մենք գիտակցաբար չենք ուզում խոչընդոտել ՀՀ նախագահին այդ քայլը կատարել, քանի որ մենք Մաքսային Միությանն անդամակցությունը պատմական ակտ ենք համարում»,- ասաց Տաճատ Սարգսյանը:

Անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի համախմբանն ու համագործակցությանը՝ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը նկատեց, որ բոլորն էլ ականատես են եղել քաղաքական ուժերի համախմբման փորձերի, որոնք հետո պսակվել են անհաջողությամբ: Ժամանակը ցույց կտա, թե այս փորձն ինչ արդյունք կունենա:

Տաճատ Սարգսյանը տեղեկացրեց, որ Կոմունիստական կուսակցությունը պատրաստվում է մայիսի 1-ին Ազատության հրապարակում անցկացնել հանրահավաք և ժողովրդին տեղեկացնել կուսակցության առաջիկա անելիքների մասին:

 

Պեկինում բողոքի ակցիայի են ելել անհետացած Բոինգի ուղևորների հարազատները

japrotest253e-390x284Մարտի 8-ին   «Malaysia Airlines» ընկերությանը պատկանող անհետացած Բոինգի ուղևորների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել  Պեկինում, Մալազիայի դեսպանատան մոտ:

Վերջին տվյալների համաձայն, Բոինգ-777-ը Հնդկական օվկիանոսն է ընկել.հարազատները հրաժարվում են այդ վարկածն ընդունել ու իշխանություններից ճշմարտությունն են պահանջում:

Դեսպանության մոտ բախումներ են եղել ոստիկանության հետ.ցուցարարները ոստիկաների վրա ջրով շշեր են նետել:

Անկախ

Հարգանքի տուրք` ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

005ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկրի բարձրագույն ղեկավարության, ընտանիքի անդամների և հարյուրավոր քաղաքացիների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:

Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից երջանկահիշատակ վարչապետի շիրմի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ: Այնուհետ ներկաները ծաղիկներ են դրել երջանկահիշատակ վարչապետի շիրիմին ու խնկարկել Անդրանիկ Մարգարյանի հոգու հանգստյան համար:

Ներկաներից շատերը հիշողություններ են պատմել լավ մարդու, պատասխանատու պաշտոնյայի, նվիրյալ ազգային գործչի և կուսակցական սիրելի առաջնորդի մասին: Բոլորն ընդգծել են, որ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատգամում էր ամեն ինչ անել պետության հզորացման համար, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա լիարժեք ու իր ներդրումն ունենա պետության զարգացման գործում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ծեծի մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել

ձերբակալելՈստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 24-ին, ժամը 11.30-ին, Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Էդվարդ Է.-ն, որը մարտի 21-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

5 ՃՏՊ է գրանցվել, 6 մարդ հիվանդանոց է տեղափոխվել

վրաերթՄարտի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Սիլիկյան հին խճուղու էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 24-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի և Շահսուվարյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 1933 թ. ծնված Ալեքսանդր Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 24-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Լոռու մարզի Արևաշող գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Գառնիի փողոցի թիվ 2 շենքի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 57-ամյա մի կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Էմբոլի մահացու տենդը հասել է Կանադա

o_834035Կանդայի հիվանդանոցներից մեկը հոսպիտալացրել է մի հիվանդի, որի մոտ մահացու Էմբոլայի տենդի ախտանշաններ են կասկածում: Այդ հիվանդությունն Աֆրիկայում արդեն տասնյակ կյանքեր է խլել: Տղամարդը, որին հոսպիտալացրել են Կանադայում, վերջերս է վերադարձել Աֆրիկայից:

Կանադայի իշխանությունների առողջապահության համար պատասխանատուները տեղեկացնում են , որ տղամարդը Լիբերիայից է եկել, նրա մոտ հեմոռագիկ վարակիչ տենդի ախտանշաններ են հայտնաբերվել: Լիբերիայի հետ սահմանակից Գվինեայում այդ հիվանդությունից արդեն 59 մարդ է մահացել:

Հեմոռագիկ տենդի ախտանշաններից է բարձր ջերմությունը ու մի քանի այլ ախտանշաններ: Ուշ շրջանում բուժում սկսած հիվանդների մոտ  դիտվում է արյունահոսություն բերանից ու աչքերից:

Ցավն այն է, որ դեղորայքային բուժում Էմբոլայի համախտանիշի դեպքում գոյություն չունի: Հիվանդությունը խիստ վարակիչ է համարվում: Հաճախ ռիսկի խմբում են հայտնվում բուժաշխատողները, որոնք վարակված հիվանդների հետ շփման ժամանակ,անհատական պաշտանության միջոցներ չեն օգտագործում:

Հիմա հիվանդ կանադացին առանձին հիվանդասենյակում մեկուսացված է, նրա մոտ անգամ այցելուների չեն թողնում: Բժիշկներն առայժմ հետազոտում են նրան:

Անկախ

Ինչու՞ էր Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորը հայտնվել ոստիկանությունում

ձերբակալությունՄարտի 24-ին, ժամը 16.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1977 թ. ծնված Մարատ Ս.-ին, որը մարտի 18-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Կրակոցներ` սպանելու դիտավորությամբ

ատրճանակի բռնակով հարվածել էՄարտի 22-ին, ժամը 23.05-ին, 1961 թ. ծնված Ջիվան Հ.-ից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, երբ որդին` 1987 թ. ծնված Վարուժան Հ.-ն, Ծովակ գյուղում իրենց «Բոբակատ Ս-630» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում, 1983 թ. ծնված Արմեն Ա.-ն, 1988 թ. ծնված Ռուբեն Ղ.-ն, 1985 թ. ծնված Աբգար Հ.-ն, 1993 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1970 թ. ծնված Մխիթար Հ.-ն, անհիմն պատճառով, նախապես իրենց հետ վերցրած մետաղյա ձողերով հարձակվել և վնասել են տրակտորը, ինչից հետո Մխիթար Հ.-ն Վարուժան Հ.-ին սպանելու դիտավորությամբ` իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:
Վարուժան Հ.-ն տրակտորը թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Ա.-ին, Ռուբեն Ղ.-ին, Աբգար Հ.-ին, Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Մխիթար Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Ուկրաինական տերմինադոր.Սաշկո Բիլիյը կանխատեսել էր իր սպանությունը

o_918057Ուկրաինական Ռովնո քաղաքում սպանվել է ուկրաինական ծայրահեղ ազգայնական առաջնորդներից մեկը՝ Ալեքսանդր Մուզիչենկոն: Մինչ այդ նա տեսագրություն էր տարածել համացանցում , որտեղ հայտարարել էր, որ տեղյակ է  իր նկատմամբ նախապատրաստվող մահափորձի մասին:

Ալեքսանդր Մուզիչենկոն՝Սաշկո Բիլիյը,սպանվել էՌովնո քաղաքում  ՙՙՏրի կարասյա՚՚ սրճարանի մոտ: Փոխհրաձգությունը սկսվել է սրճարանում, որտեղ հայտնաբերվել են Մակարով ատրճանակի փամփուշտներ: Ականատեսները պատմում են, որ անհայտ անձիք ներխուժել են սրճարան և ձեռնաշղթաներ հագցրել Մուզիչկոյին, հանել փողոց և այնտեղ գնդակահարել կրծքին, երբ համոզվել են, որ նա զրահաբաճկոն չի հագել: Բացի դրանից բռնել ևս հինգ մարդու, ներառյալ քաղաքի զբաղվածության ծառայության պետին և ՙՙԱջ սեկտորի՚՚ մի քանի ներկայացուցիչի: Շարունակությունը կարդալ այստեղ

Անկախ

ԱՊՀ երկրների գենշտաբերի ղեկավարներն առաջին անգամ կհանդիպեն Բաքվում

2Ապրիլի 7-8 Բաքվում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների Գենշտաբերի ղեկավարների կոմիտեի նիստը, նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

Բաքվում նմանատիպ միջոցառում առաջին անգամ է տեղի ունենալու: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների Գենշտաբի ղեկավարների կոմիտեի և Պաշտպանության նախարարների խորհրդի նիստերին: 2001 և 2006 թթ. Բաքվում անցկացվել էին ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստերը:

Բնապահպան-ակտիվիստները պղտոր ջուր հրամցրին ՀՀ բնապահպանության և էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին

AԱյսօր մեկնարկեց ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կազմակերպած «Պատասխանատու հանքարդյունաբերութունը Հայաստանում» խորագրով միջազգային երկօրյա համաժողովը, որն ուղեկցվեց սկանդալներով:

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին բնապահպան-ակտիվիստները «Հայաստանի ընդերքը հոշոտվում է այլ երկրների կողմից», «You mine we die», «Hand off Armenia» պաստառներով:

Բնապահպանները պղտոր ջրով բաժակներ հրամցրին կառավարության նեկայացուցիչներին, մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին` հայտարարելով, որ հանքարդյունաբերության հետևանքով ՀՀ բնակիչները ստիպված են նման կեղտոտ ջուր խմել:

Համաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանները, Կանադայի կառավարության ներկայացուցիչը, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բնապահպանների ակցիան գնահատեց որպես քաղաքացիական հասարակության զարգացում և ակտիվություն: Համաժողովին պետք է մասնակցեր և ելույթով հանդես գար նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այդպես էլ չժամանեց:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ելույթ ունենալու փոխարեն, փորձեց հապշտապ հեռանալ դահլիճից, բայց միջանցքում հանդիպեց բնապահպանների ճնշմանը և ստիպված եղավ լսել բնապահպանների մեղադրանքները`  ուղղված իրեն: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն աննկատ հեռացավ` ելույթը կիսատ թողնելով:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարտաստ է այսօր ընդունել ակտիվիստների պատվիրակությանը, և նրանց հետ քննարկել օրակարգում եղած բոլոր խնդրահարույց հարցերը: Նա կոչ արեց բնապահպաններին նաև համաժողովի ընթացքում ակտիվ մասնակցել և հուզող բոլոր հարցերը առաջ քաշել:

 

Մարտի 31-ից գործարկվելու է նաև Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Կոմիտաս-Վրացական խաչմերուկից դեպի Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ուղղությամբ տեղադրված արագաչափ սարքը

արագաչափերՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թ. մարտի 31-ից գործարկվելու է նաև Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ Կոմիտաս-Վրացական խաչմերուկից դեպի Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ուղղությամբ տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

Թաիլանդում տասնյակ ուղևորներով ավտոբուս է վթարվել

bus-390x290Անսարք ավտոբուսը  վթարվել է  Թաք  գավառի մոտ:

Թաիլանդական տեղեկատվական գործակալության տվյալներով, լեռնային ճանապարհով ընթացող ավտոբուսի արգելակներն են խափանվել: Ավտոբուսում  պետծառայողներ են եղել,. Նրանցից 32-ը տեղում, զոհվել են: 20 մարդ վիրավորվել է:

Անկախ