Բրիտանիայի ամենաշատ դաջվածքներ ունեցող մարդը հազարավոր դոլարներ է ծախսել դրանք հեռացնելու համար

Matthew WhelanԲրիտանիայի ամենաշատ դաջվածքներ ունեցող մարդը 6,000 ֆունտ է ծախսել իր մարմնի վրայից որոշ դաջվածքներ հեռացնելու համար, որպեսզի տեղ ազատվի նոր դաջվածքներ անելու համար:

Բիրմինգհեմի բնակիչ Մեթյու Ուիլան իր ամբողջ մարմինը պատել է թանաքով՝ ներառյալ ակնագնդերից մեկը:

34-ամյա տղամարդը 6,000 ֆունտ է ծախսել դաջվածքների լազերային հեռացման վրա, քանի որ իրեն համարում է կենդանի կտավ, որն  անընդհատ պետք է զարգացնել:

Ուիլան իր մարմնի վրա դաջվածքներ անելու համար ծախսել է ընդհանուր հաշվով 30,000 ֆունտ:

Սակայն այժմ որոշել է, որ իր դաջվածքների հավաքածուն թարմացման կարիք ունի:

Անցած երկու ամիսների ընթացքում նա հին դաջվածքները հեռացնելու վեց փուլ է անցել:

Այժմ տղամարդը ծրագրերում է հեռացված դաջվածքների տեղում նոր դաջվածքներ անել:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը 50 հազար եվրո է ուղղել Քեսաբի հայության կարիքներին

ՙ"Հայաստան"հիմնադրամՍիրիահայության աջակցության շրջանակներում Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով 50 000 եվրո է ուղղել Սիրիայի Քեսաբի հայության հրատապ խնդիրների լուծմանը:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

«Արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու համար պետք է անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին». պատասխանող կողմի հայտարարությունը

հակոբ հակոբյանԱյսօր սահմանադրական դատարանում սկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա:

Պատասխանող կողմը կուտակային համակարգի ներդրման օգտին նշեց ծնելիության նվազման հանգամանքը: Պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի խոսքով` մեր երկրում ծնելիությունը պակասել է, արտագաղթն ավելացել է,  տնտեսությունը գտնվում է ոչ բարձր զարգացման մակարդակի վրա:

«Առկա միտումները շարունակելու պարագայում` 2025 թվականին մեզ մոտ գրանցվելու է 20 000 ծնունդ: 2050-ին մեզ մոտ տեսականորեն ստացվում է երկու թոշակառու մեկ աշխատող»,- ասաց Հակոբ Հակոբյանը` հավելելով, որ բաշխողական համակարգը չի կարող համեմատության մեջ մտնել կուտակային համակարգի հետ և ապահովել արժանապատիվ կենսաթոշակի վճարում:

Ըստ Հակոբ Հակոբյանի` արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու համար պետք է անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելով` մենք լուծում ենք երկու խնդիր, նախ ուղիղ կապ ենք ստեղծում կենսաթոշակի և աշխատանքային տարիներին վաստակածի միջև, ապա բարձրացնում կենսաթոշակի փոխհատուցման գործակիցը: Մեր հաշվարկներով` վերջում մենք կկարողանանք ապահովել 40-50 տոկոս փոխհատուցման գործակից»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

 

Կայացել է 4,35 մլն դոլարի առք եւ վաճառք

 50 միլիոն դոլար,Լիբիա, Աբդել Ֆաթահ ՅունիսՄարտի 28-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414 դրամ մեկԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:

Փակման գինը կազմել է 414 դրամ:

NASDAQ OMX Armenia

Տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը

դատարան«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահն ու որոշ անդամներ հարցեր ուղղեցին դիմող կողմին:

ՍԴ նախագահն առաջին հարցով շոշափեց սեփականության իրավունքի խնդիրը, որտեղ դիմող կողմը շեշտադրել է Սահմանադրության 31-43 հոդվածները: «Հիմնականում շեշտադրում կատարվեց օրենքի 5, 7, 13 հոդվածների վրա: Օրենքի 76-րդ հոդվածում այս իրավահարաբերությունների շրջանակներում սեփականության տիրապետման, տնօրինման օգտագործման իրավունքի սահմանափակում է նախատեսվում, ընդ որում դա նախատեսվում է իրականացնել վարչական ակտի միջոցով: Դուք այս նյութին չանդրադարձաք: Պարզապես չցանկացա՞ք դա շոշափել, թե այնքան ակնհայտ էր, որ ավելորդ համարեցիք դրան անդրադառնալ»,- հարցրեց ՍԴ Նախագահը:

Հարցին ի պատասխան, դիմող կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ հոդվածը փոխկապակցված է, և հանգամանքը շատ ակնհայտ է: «Վարչական ակտով միջամտություն չի կարող լինել սեփականության իրավունքի նկատմամբ, դա կարող է արվել բացառապես դատական կարգով, որպեսզի համապատասխանի Սահմանադրությանը: Այն ձևակերպումը, որն առկա է 76-րդ հոդվածում, հակասում է Սահմանադրության հոդվածներին, հակասում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Հաջորդ հարցով Գագիկ Հարությունյանը նկատեց, որ դիմող կողմն ուսումնասիրել է միջազգային փորձը:

Ձեր ուսումնասիրման ընթացքում հանդիպե՞լ եք որևէ երկրի փորձի, որտեղ սոցիալական ապահովության վճարները և հարկերը միավորված լինեն և դրանք դիտարկվեն որպես հարկ հարցին ի պատասխան դիմող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք իսկապես ուսումնասիրել են մեծաթիվ երկրների փորձեր:

«Երկրներ, որտեղ իրավակարգավորման տեսակետից նախատեսված լինի պարտադիր կեսաթոշակային վճար, որը հետո վերածված լինի հարկի, զուտ այն պատճառով, որն այն համապարտադիր բնույթ է կրում, մենք չենք հանդիպել, բայց արձանագրել ենք մեկ կարևոր հանգամանք, որ ի սկզբանե, որպես կենսաթոշակային ապահովության միջոց, գերակշիռ ուղղություն տրված է եղել կամավոր հատկացումներին»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ սոցիալական վճարները, դիտարկված երկրներում ի սկզբանե եղել են օրենքի մակարդակով:

Դիմող կողմին հարցեր հղեցին նաև Սահմանադրական դատարանի այլ անդամներ: Ֆելիքս Թոխյանը հետաքրքրվեց, թե որն է հայցի առարկան. նախապես Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի մեջ քննության առարկա է դարձված վիճահարույց օրենքի 8 հոդված, մինչդեռ դատարանում քննության ժամանակ դիմող կողմը կենտրոնացել է պարտադիր բաղադրիչի երեք հոդվածների վրա:  Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հայցի առարկան չի փոխվել, ավելին, դրանում ավելացել են օրենքի որոշ դրույթներ:

ՍԴ մյուս անդամ Կիմ Բալայանը պատգամավորից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է իրենք կողմ լինեն այլ մեխանիզմների կիրառմանը, որը պարտադիր լինի, բայց ասենք եկամտային հաշվից կատարվի գանձումը: Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ ցանկացած մեխանիզմ ներդնելիս պետք է հաշվի առնել հանրության կարծիքը, ինչը պարտադիր կուտակային բաղադրիչի պարագայում հաշվի չի առնվել: Կիմ Բալայանը փորձեց ճշտել`համակարգի ներդրմանը կողմ է, բայց այս կարգով ներդրմանը դե՞մ է: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ պարտադրման այս ձևն ու չափն իրենց համար անընդունելի է:

Արցախի և Շենգավիթի հանդբոլիստուհիների հավաքականները շարունակեցին հաղթարշավը

IMG_0626Արցախի և Շենգավիթի հավաքականները շարունակեցին հաղթարշավը
Մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության 2-րդ տուրում կրկին հաղթանակներ տարան Արցախի և Շենգավիթի հավաքականները:
Արցախցիները 39:9 (19:4) հաշվով առավելության հասան Քաջարանի թիմի նկատմամբ, իսկ Շենգավիթի ընտրանին 36:8 (19:3) հաշվով հաղթեց Կոտայքի ներկայացուցիչներին:
ԽՄՕՄՄ- Աջափնյակ մրցամարտում գրանցվեց 29:19 (13:11) հաշիվը:
Վաստակած 4-ական նիավորով աղյուսակը գլխավորում են Շենգավիթի և Արցախի հավաքականները, որոնք հաջորդ տուրում մրցելու իրար հետ:

Ադրբեջանի ՊՆ նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության փոխնախարարի հետ

Վրաստան,Ադրբեջանի,ՊՆ Մարտի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտպանության նախարարա, գեներալ-գնդախետ Զաքիր Հասանովի հանդիպումը Վրաստանի պաշտպանության փոխնախարար Միխեիլ Դարչիաշվիլու հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամեդովը, ինչպես նաև Ադրբեջանում Վրաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն։

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության, ռազմական կրթության ոլորտում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության շուրջ հարցեր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հերթական անգամ անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը ՝ նշելով, որ “Հայստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը տարածաշրջանի կայունության հիմնական սպառնալիքն է, և այն պետք է լուծվի միջազգային օրենքների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ընդունած բանաձևերի շրջանակներում”։

 Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կխաղա՞ Տաջիկստանի թիմի հետ

ֆուտբոլՀայաստանի ֆուտբոլի հավաքականը, չի բացառվում, որ ընկերական խաղում ուժերը չափի  Տաջիկիստանի ընտրանիի հետ:

Ներկայումս  այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում Մալազիայի, Չինաստանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ:

Դժվար է ասել, համաձայնություն կկայանա՞, թե՞ ոչ:

Տաջիկիստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 121-րդ տեղում է:

Անկախ

«Միջազգային հանրության նկատմամբ ծաղր է Թուրքայի ԱԳՆ-ի ցինիկ հայտարարությունը, թե Քեսաբի հայերը կարող են գալ և ապաստանել Թուրքիայի ճամբարներում». թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան

80717Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ միջազգային հանրության նկատմամբ ծաղր համարեց Թուրքայի ԱԳՆ-ի ցինիկ հայտարարությունը, թե Քեսաբի հայերը կարող են գալ և ապաստան գտնել Թուրքիայի ճամբարներում:

Թուրքագեն ուրախությամբ փաստեց, որ ի տերբերություն Հալեպում տեղի ունեցած հայաթափման և այդ համայնքի հանդեպ կատարվածի լուսաբանմանը, այս անգամ մեր մամուլը բավականին արագ ու ազդեցիկ արձագանքեց, ինչը տվեց իր արդյունքները: «Թուրքական մամուլի և Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը մեր լրատվամիջոցների աշխատանքի արդյունքում եղավ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բավական ազդեցիկ ելույթ ունեցավ Հաագայում: Քեսաբահայության համար բարոյական մեծ օգնություն էր նաև մեր պատգամավորների այցը, իհարկե, նրանք նաև ֆինանսական ու այլ օգնությունների կարիք ունեն այսօր»,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը:

Թուրքագետը փաստեց, որ հայկական մամուլն առաջին աղմուկ բարձրացնողը եղավ Քեսաբի դեպքերի վերբերյալ:

«Տեղի հայերը բարձրաձայնում էին, բայց նրանց ձայնը լսելի չէր: Թուրքիան ցանկանում էր գործել այնպես, ինչպես հարյուր տարի առաջ, ուղղակի հիմա տեխնոլոգիաների զարգացումը, լրատվության արագ և հասու լինելն օգնեց կանխելու անցանկալի հետևանքները»,- ասաց թուրքագետը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների ընթացքին

29.07.2013-bigԱյսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային օրը  սկսվել է մարզերում,ուր նա ծանոթացել է սպասվող ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ընթացքին:

Արմավիրի մարզում նախարարը  մարզպետ Աշոտ Ղահրամանյանի  հետ մարզպետարանում հանդիպել է  մարզի համայնքապետերին, ներկայացրել իրավիճակն ու մասնագետների խորհուրդները, հորդորելով ակտիվորեն համակարգել  գյուղացիների կողմից վերջիններիս իրականացման աշխատանքները: «Այսօր, ինչքան հնարավոր է, մեր հանդիպումը կարճ կտևի,որովհետև այգիներում,ջերմոցներում և դաշտերում ձեզ ավելի կարևոր և հրատապ աշխատանք է սպասում: Պետք է օգտագործել յուրաքանչյուր պահն ու հնարավորությունը բերքի կորուստներ թույլ չտալու համար: Եվ ինչպես նախորդ տարիներին,այս անգամ նույնպես,մինչև վերջ մենք ձեզ հետ ենք լինելու»,-ասել է նախարարը:

Ճանապարհին նախարարը մտել է Մրգաշատ գյուղի ծիրանի այգիներից մեկը, ծանոթացել ցրտահարության դեմ տարվող միջոցառումներին , որոնցից գոհ է մնացել, և խորհուրդ տվել  այգում գտնվող գյուղացիներին շարունակել աշխատանքը հնարավոր վնասներից խուսափելու համար: «Մեկ-երկու օրվա անքուն գիշերներն անպայման կտան իրենց արդյունքները: Հավատացեք, որ թե’  ես,  թե’ նախարարության ողջ  կազմը, թե՛ մարզպետարանն այդ մի քանի գիշերների ընթացքում ձեզ հետ ենք լինելու»,- նշել է նա:

Այնուհետև նախարարն այցելել է Արարատի մարզ,  մարզպետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ հանդիպել է մարզի համայնքապետերին. հորդորել արդյունավետորեն և  նպատակային օգտագործել վտանգը չեզոքացնելու բոլոր հնարավորությունները: Հիշեցնելով  նախորդ տարիների,մասնավորապես անցյալ տարվա փորձը, երբ մասնագետների խորհուրդներին ժամանակին  և ճիշտ արձագանքելու շնորհիվ, գյուղացիները կարողացան  ոչ միայն հաղթահարել վտանգը,այլև ապահովել վերամշակման և արտահանման աննախադեպ ծավալներ, նախարարը մասնավորապես ասել է. «Երեկ մեր մասնագետների կողմից տարածված հրատապ հաղորդագրությամբ գյուղացիներին առաջարկվող պայքարի միջոցները ավանդական են : Իսկ գյուղացիները մեզանից ավելի  լավ գիտեն, թե ինչը  ինչպես պետք է անել: Մենք միայն պետք է ժամանակին հիշեցնենք այդ մասին, համակարգենք այդ աշխատանքները և հարկ եղած դեպքում ձեռք մեկնենք գյուղացուն»:

Նախարարից բացի, այսօր մարզեր  են այցելել նաև  գյուղատնտեսության նախարարության այլ պատասխանատուներ ու մասնագետներ: Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը եղել է Վայոց Ձորում, մյուս տեղակալ Սամվել Գալստյանը՝ Արագածոտնի մարզում: Մարզպետարաններում  համայնքապետերի հետ կայացած հանդիպումների ընթացքում, նրանք ներկայացրել են իրավիճակը, ծանոթացրել մասնագիտական խորհրդատվությանը:

Մոբիլիզացիոն վիճակը շարունակվել է նաև մյուս մարզերում, ուր ԳԱՄԿ-երի ներկայացուցիչներն ու մասնագետներն  ակտիվորեն տեղեկացրել են սպասվող ցրտահարությունների մասին, տվել մասնագիտական  խորհրդատվություն:

Հանցագործություն օրը ցերեկով՝ Գյումրու կենտրոնում

26 036Մեկ ամսից ավել է, ինչ Գյումրու կենտրոնական հատվածներում՝ տարբեր փողոցներում, կարելի է տեսնել  աղանդավորական այս խմբին՝ ցուցանակի վրա ինչ-որ «սուրբ գրքեր» դրած, որտեղ գրված է՝ վերցրեք անվճար: Մարդիկ գործում են ազատ ու անկաշկանդ, քաղաքի անցուդարձի պիկ ժամերին, ամենամարդաշատ վայրերում՝ բոլորի աչքի առաջ:
Սա կոչվում է հոգեորսություն, որը քրեորեն պատժելի արարք է, սակայն, ինչպես երևում է, ոչ Գյումրու, ոչ էլ Շիրակի մարզի ոստիկանները, չեն նկատում երևույթը:
Խումբը շաբաթներ առաջ հանգրվանել էր ոչ ավել, ոչ պակաս՝ Ռիժկովի ճեմափողոցում, հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա: Տեղի վաճառականներն ասում են՝ նրանց այստեղից պարզապես վռնդեցին: Հիմա հավատքի ջատագովները բնադրել են Սայաթ-Նովա փողոցում՝ մանկական զբոսայգու մուտքի մոտ:
Դժվար է ասել, գյումրեցիները մոտենու՞մ են նրանց «սեղանիկին», օգտվու՞մ՝ հրամցվող տեսականուց, սակայն մի բան պարզ է. աղանդավորները մարդկային որս են սկսել, օգտագործելով ամենախոցող զենքը՝ սոցիալական վիճակը: Այն, ինչ անվճար է, հազարների ուշադրությունն է գրավում ու ակամայից ձգում մարդկանց, մինչդեռ, շատերը մտածում են՝ իսկ հայ եկեղեցում սուրբ գրքերն ու աղոթարանները վաճառվում են:
Հարգելի պատկան մարմիններ՝ ոստիկանություն, դատախազություն, քաղաքապետարան, մարզպետարան, եկեղեցի և մյուսներ, զբաղվեք այս խնդրով, եղեք հետևողական, որ նրանք այդքան ազատություններ չունենան մեր քաղաքում, չտարածվեն ու չայլասերեն գյումրեցիներին, հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերին:

Հնդկական օդուժի ինքնաթիռ է վթարվել

india-planeՈւրբաթ օրը Հնդակաստանի օդուժի բեռնատար ինքնաթիռը անձնակազմի հինգ անդամներով վթարվել է վրժանքների ժամանակ:

Ինքնաթիռը ցած է ընկել Գվալիոր քաղաքից 115 կմ հեռավորության վրա:

Ինքնաթիռի ուղևորների մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել:

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

Չինաստանում 10 վագր է սպանվել բիզնեսմեններին զվարճացնելու համար

վագրերՉինաստանում հարուստ բիզնեսմենների պատվերով որպես զվարճանք առնվազն տաս վագր են սպանել:

Կենդանիներին սպանել են Գուանդուն նահանգի Չժանցզյան քաղաքում: Դեպքի կապակցությամբ 15 մարդ է ձերբակալվել:

Կասկածյալների մեղքը հաստատվելու դեպքում՝ նրանց մահապատիժ է սպառնում:

Կասկածյալներից մեկը մահացել է շենքից ցած ընկնելով, երբ ոստիկանները մարտի 19-ին մտել են նրա բնակարան:

Վագրերը սպանվել են բիզնեսմեններին պարզապես զվարճացնելու համար:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տեղեկություններով աշխարհում մնացել է 3,200 վայրի վագր, որից 50-ը՝ Չինաստանում:

Գիտնականներից մեկը հայտնել է, որ վագրերը միշտ վտանգի մեջ կլինեն, եթե չինացիները շարունակեն հավատալ, որ նրանց մարմնի մասերը օգտակար են առողջության համար:

Անկախ

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

003Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 64 տարեկան: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս առիթով այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի և Հերմինե Նաղդալյանի, ինչպես նաև մի շարք այլ կուսակցական ընկերների հետ միասին քաղաքապետը ծաղիկներ է դրել Աշոտ Նավասարդյանի շիրիմին:

Եռաբլուր պանթեոնում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:

«Խրոնիկ հիվանդները մշտապես պետք է կապի մեջ լինեն բժիշկների հետ` սրացումներից խուսափելու համար». սրտաբան Պարունակ Զեյվելյան

IMG_2228Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյվելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով եղանակային փոփոխություններին` նշեց, որ դրանք կարող են ազդել մարդու օրգանիզմի վրա, բայց օրգանիզմը բնականոն կերպով կարողանում է պաշտպանվել:

«Կան խրոնիկ հիվանդություններ, որոնք հատուկ սրացումներ են ունենում և պահանջում են հատուկ մոտեցում: Ամեն եղանակ ունի «իրեն հատուկ» հիվանդությունների ցանկը: Գարնանը, օրինակ` հոգեկան, հոգեբանական, սրտաբանական, զարկերակային ճնշման հետ կապված խնդիրները սրվում են: Դա պայմանավորված է երկար օրերով, արևի լույսով և այլն: Խրոնիկ հիվանդները մշտապես պետք է կապի մեջ լինեն բժիշկների հետ` սրացումներից խուսափելու համար»,-խորհուրդ տվեց սրտաբանը:

Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանի խոսքով` ապահովագրական բժշկությունը պարտադրում է խրոնիկ հիվանդին նախապես հետազոտություն անցնել, որովհետև, ի վերջո, կանխարգելումը շատ ավելի հեշտ է ու էժան, քան բուժումը:

«Կլիմայի փոփոխությունները սովորաբար շատ են ազդում առողջության վրա: Մթնոլորտային ճնշման ցանկացած փոփոխություն` իջեցում կամ բարձրացում, ինչպես նաև քամին, ցուրտը, շոգը ազդում են մարդու առողջության վրա: Մենք պետք է մեր ապրելակերպի մեջ փոփոխություն մտցնենք»,- ասաց Հովհաննես Մանվելյանը:

Բժիշկները բնակչությանը խորհուրդ տվեցին տարբեր հիվանդությունների եղանակային սրացումից խուսափելու համար վարել առողջ ապրելակերպ` չծխել, առողջ սնվել, շատ շարժվել ու մարզվել:

«Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսը Վարդուհի Վարդերեսյանի մասնակցությամբ

MHM86608 copyՍ. թ. մարտի 28-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մասնակցեց «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսին: Հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանն ու դեսպան Հեֆերնը ընթերցեցին գիրքը 40 երևանցի աշակերտներին: Այս ընթերցումը եզրափակում է ԱՄՆ դեսպանատան կողմից անցկացվող Կանանց պատմությանը նվիրված մեկամսյա միջոցառումների շարքը, որոնց նպատակն էր նշանավորել կանանց մեծ ներդրումը աշխարհի տարբեր մասերում:

MHM86609 copyԿլարա Բարտոնը իմաստուն առաջնորդ էր և հերոս, ով կերտեց ամերիկյան պատմությունը և իր համառ աշխատանքի շնորհիվ արժանացավ միջազգային ճանաչման: Բացի ուսուցիչ և ամերիկյան քաղաքացիական պատերազմի տարիներին բուժքույր աշխատելուց, Բարտոնը 1881-ին հիմնադրել է Ամերիկյան Կարմիր խաչը:  19-րդ դարի վերջին այս հրաշալի կնոջ ջանքերի շնորհիվ փրկվեցին ավելի քան 50 000 հայերի կյանքեր:

Գրքի հիմքում Կլարա Բարտոնի կենսագրականն է: ԱՄՆ դեսպանատունը գիրքը անվճար կտրամադրի գրադարաններին և դպրոցներին:

 

###

ՙՙԱկնհայտ է բոլորի համար, որ Սահմանադրական դատարանը խտրականություն է դնում՚՚. Արծվիկ Մինասյանը ՙՙԴԵՄ եմ՚՚-ի անդամներին

սահմանադրական դատարանՍահմանադրական դատարանում ընթանում է ՙՙԿուտակային կենսաթոշակների՚՚ մասին վիճահարույց օրենքի՝ պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հայցի քննումը:

Սահմանադրական դատարանի շենքի դիմաց հավաքվել են ՙՙԴԵՄ եմ՚՚ նախաձեռնության անդամները և լուռ ակցիա են անցկացնում ընդդեմ օրենքի:

Նախաձեռնության անդամների խոսքով` իրենք իրենց բուն գործողությունների կատարմանը կանցնեն ժամը 13-ից հետո, իսկ թե ինչ գործողությունների մասին է խոսքը, առայժմ չեն բարձրաձայնում:

Ակցիայի մասնակիցների շարքում են տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ երիտասարդներից մինչև տարեցներ: Նրանց ձեռքին ՙՙԴԵՄ եմ՚՚,ՙՙԺողովրդի կամքը վեր է նեղ խմբակային շահից՚՚ և այլ գրություններով պաստառներ են: Ակցիայի մասնակիցների շարքերը գնալով ստվարանում են:

Նշենք, որ ՙՙԴԵՄ եմ՚՚ քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած լուռ ակցիայի մասնակիցները հավաքվել են Սահմանադրական դատարանի դիմաց` արդար որոշման ակնկալիքով:

ՙՙՄեր ակնկալիքը Սահմանադրական դատարանից անաչառությունն ու արդարադատությունն է: Լուռ ակցիայի անցկացմամբ մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանի ձեռքում գտնվող արդարադատության կշեռքի նժարները ևս հավասար են կանգնելու, այլապես, եթե արդարադատություն չկայացավ, խնդրի լուծումը և ուղին երկարելու է և կարող է բերել նաև հանրային ընդվզումների՚՚,- հայտարարեց նախաձեռնության ադամ Դավիթ Մանուկյանը:

Մինչ ակցիայի մասնակիցների հեռանալը Սահմանադրական դատարանի նիստն ընդմիջվեց, և ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՙՙՀայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Վերջինս քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան՝ ասաց. ՙՙԼավ կլինի, հաղթելու ենք, երկրում էլ հաստատվելու է սոցիալական արդարություն՚՚: Արծվիկ Մինասյանը հրաժարվեց գնահատական տալ Սահմանադրական դատարանի նիստի ընթացքին: ՙՙԹող մեր անհիմն փաստարկները հերքեն: Ակնհայտ է բոլորի համար, որ Սահմանադրական դատարանը խտրականություն է դնում՚՚,-ասաց պատգամավորը:

Անկախ

«Համաճարակային իրավիճակը հանրապետությունում վերահսկելի է»

j Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիությունը նվազել է: Աշխուժացում է դիտվում 0-2 տարեկան երեխաների դիմելության շրջանում մանկական պրոֆիլի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով` ներկայումս հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, նրանց համապատասխան բուժում է տրամադրվում:

« «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տրամադրած օպերատիվ տվյալները ևս արձանագրում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբով կանչերը: Համաճարակային իրավիճակը հանրապետությունում վերահսկելի է»,- ասաց Լիանա Թորոսյանը:

Մասնագետի խոսքով` դեռ մեկ ամիս կա, որ շնչառական վարակների սեզոնն ավարտվի: Լիանա Թորոսյանը խորհուրդ է տալիս ազգաբնակչությանը`մինչ ստացիոնար բուժման դիմելը, օգտվեն առաջնային բժշկական ծառայությունից:

«Տվյալ հիվանդին սպասարկող մանկաբույժը, թերապևտը շատ ավելի լավ են տիրապետում երեխայի վիճակին, լավ գիտեն նրա հիվանդության պատմությունը: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ գրիպը և շնչառական վարակները օդակաթիլային տարածման մեխանիզմ ունեն և ստացիոնարներում վարակվելու հավանականությունն ավելի մեծ է»,-ասաց Լիանա Թորոսյանը` խորհուրդ տալով վիրուսներից խուսափելու համար եղանակին համահունչ հագնվել, չզբաղվել ինքնաբուժությամբ և խորհուրդներ հարցնել ոչ թե հարևանից, այլ բժշկից:

Կմիանա՞, արդյոք, Ալյասկան Ռուսաստանին

ol3001395994208

Սպիտակ Տան պաշտոնական կայքում Ալյասկան ՌԴ-ի օգտին փոխանցելու վերաբերյալ հանրագիր է  տեղադրվել: Ներկայում այդ փաստաթուղթը ստորագրել է Ռուսաստանի հետաքրքրությունները պաշտպանող  30 հազար վիրտուալ անձ: Որպեսզի փաստաթուղթը պարտադիր կարգով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  դիտարկի, մինչև  այս տարվա ապրիլի 20-ն այն պետք է ևս 70 հազար ստորագրություն հավաքի. հանգամանքների տարօրինակ զուգադիպությամբ, միջնորդագրի տեղադրումը համընկնում է Ղրիմի թերակղզու ռուսական անեքսիայի հետ, գրում է isra.com-ը:

Հանրագրի համար հիմք է ընդունվել այն փաստը, որ Սիբիրի բնակիչներն առաջին անգամ այդ տարածքում են հայտնվել 10-16 հազար տարի առաջ: Մինչդեռ, ռուսներից ընդամենը 7,2 մլն դոլար ոսկով1867-ին ձեռք բերած Այասկան ԱՄՆ-ի կազմում նահանգի կարգավիճակ է ստացել 1959-ին:

Ի դեպ, 2012-ին Տեխասի նահանգը բավականաչափ ստորագրություններ հավաքեց ԱՄՆ կազմից դուրս գալու հանրագիրը դիտարկման դնելու համար, սակայն, Սպիտակ տունը, բնականաբար, խնդրանքը  մերժեց:

Անկախ

 

Սահմանադրական դատարանն սկսել է պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին սկանդալային օրենքի քննարկումը,news.am

MHM86603 (1)Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 28-ին սկսել է լսումներ՝ կապված հայցի հետ, որի համաձայն վիճարկվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» սկանդալային օրենքի մի շարք դրույթներ, մասնավորապես, դրա պարտադիր բաղադրիչը: Մի շարք արծվիկդրույթների վիճահարույց լինելու վերաբերյալ հայցը ներկայացրել են ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատուրյանը :

գագիկՀիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական բնույթ կրում: