Քաղաքացիական կրթությունը` աշակերտների աչքերով

կգնԵրևանի պետական բժշկական համալսարանի  “Հերացի” ավագ դպրոցում այսօր տեղի է ունեցել “Քաղաքացիական կրթության բացատրական բառարանի” շնորհանդեսը, որին մասնակցել են  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության /GTZ/ Հարավային Կովկասում իրավական  և դատական բարեփոխումների խորհրդատվություն ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, բառարանի հեղինակները, ինչպես նաև կրթության ոլորտի պատասխանատուներ:
Շնորհակալություն հայտնելով գերմանական ընկերությանը` բառարանը հանրապետության դպրոցներին նվիրաբերելու համար, նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ չնայած գիրքը նախատեսված է աշակերտների համար, սակայն չէր խանգարի, որ քաղաքական գործիչները, քաղաքացիական ակտիվիստները ևս այն ընթերցեն` հասկանալու, թե  ինչպես են ձևակերպվում համամարդկային արժեքները և ինչ մեթոդներով են դրանք ժողովրդավարական հասարակություններում պաշտպանվում: “Յուրաքանչյուր մարդ, ով դառնում է գիտելիքների և օրենքների գերի, պետք է կարողանա լիարժեք ըմբոշխնել իր ազատությունը: Մեր ապագան հայրենասեր քաղաքացիների մեջ է, որտեղ և հայրենասեր բառն է շատ կարևոր, և քաղաքացի հասկացության լիարժեք ընկալումը: Ցավոք, որոշակի նորաձևությանը տուրք տալով` այսօր քաղաքացիական, քաղաքացի,  հասարակական եզրույթները բավականին լայն կիրառում են գտնում, պատեհ և անպատեհ առիթներով օգտագործվում: Եթե օգտագործում ես մի գաղափար, որին լիարժեք չես տիրապետում, ապա դա այն վարկաբեկելու  ամենակարճ և հստակ ճանապարհն է: Մենք ուզում ենք, որ մեր դպրոցներում քաղաքացիական կրթության հիմքերը դրվեն ճիշտ, դպրոցը դաստիարակի քաղաքացիներ, ովքեր իրենց ազատությունների և իրավունքների ողջ փունջը ծառայեցնեն իրենց ընտանիքների, հասարակության, իրենց հայրենիքի կայացման գործում: Ցավոք, այսօր մեր հասարակությունում  քաղաքացիական ազատությունների ընկալումը խեղված է: Ազատության արժեքը դրսևորվում է բացառապես այն մարդկանց շնորհիվ, ովքեր այդ արժեքներով ապրում և արարում են”,-նշել է նախարարը` հավաստիացնելով, որ գրքերը կհասնեն բոլոր այն աշակերտներին, ովքեր հետաքրքրված են իրենց իրավունքներով և ազատություններով: “Համոզված եմ, որ այս բառարանը իր տեղը կզբաղեցնի դպրոցների գրադարաններում և ակտիվ կգործածվի”,-նշել է Ա. Աշոտյանը` շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ-ին և դպրոցին` ընդգծելով, որ վերոնշյալ միջոցառումը սկիզբն է համատեղ գործունեության, քանի որ մարդու իրավունքների կրթության հայեցակարգի շրջանակում առկա են նոր նախաձեռնություններ, որոնք “նպաստելու են մատաղ սերնդի մոտ քաղաքացիական մտածելակերպի լիարժեք ձևավորմանը”:
Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների խորհրդատվություն ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը` ակտիվ համագործակցության համար, համոզմունք է հայտնել, որ բառարանը լինելու է աշակերտների սեղանի գիրքը: “Այս գիրքը լինելու է ձեր մշտական ուղեկիցը` ձեր գիտակցական կյանքում, ձեր քաղաքացիական դաստիարակության ողջ գործընթացում: Այս բառարանով կարող եմ հպարտանալ, որովհետև գրքի հեղինակներին հաջողվել է հանրամատչելի ներկայացնել այն բարդ, իրավական հասկացությունները, որոնք անհրաժեշտ են ցանկացած գիտակից մարդու համար, ով ցանկանում է լինել երկրի քաղաքացի: Դա նշանակում է` իմանալ և հարգել օրենքները` նախատեսելով երկրի զարգացման ժողովրդավարական, իրավական պետության ճանապարհ”,-նշել է նա` հույս հայտնելով, որ բառարանի շնորհիվ կմեծանա հետաքրքությունը իրավագիտության նկատմամբ` առանց որի, ըստ բանախոսի, չեն կարող լինել ակտիվ, երկրի շահերին ծառայող քաղաքացիներ:

Սպորտով զբաղվելն օգնում է խելացի դառնալ

աերոբիկաՎանկուվերի համալսարանի աշխատակիցներն  ապացուցել են սպորտով զբաղվելու դրական ազդեցությունը մարդու գլխուղեղի վրա:

Հետազոտությանը մասնակցել են 70-80 տարեկան 100 կանայք, որոնք հիշողության հետ կապված խնդիրներ են ունեցել: Գիտնականները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի մեթոդով ֆիքսել են հիպոկամպի չափերը (գլխուղեղի հատվածում), որը պատասխանատու է հիշողության համար, և այդ կանանց ուղարկել են սպորտով զբաղվելու, գրում է «Դելայտ նյուս»-ը:

Նրանք 6 ամսվա ընթացքում  շաբաթական 2 պարապմունք են կատարել: Նրանց բաժանել են 3 խմբի: Առաջին խմբի անդամները ճկունության վարժություններ են կատարել, երկրորդ խումբը՝ աերոբիկայի, երրորդն էլ՝ ուժային: Աերոբիկայով զբաղվող կանանց մոտ հիպոկամպի չափսերը փոքր-ինչ մեծացել են, իսկ մյուս երկու խմբերի մոտ փոփոխություններ չեն նկատվել:

Գիտնականները խորհուրդ են տալիս բոլոր տարիքի մարդկանց զբաղվել աերոբիկայով, քանի որ այն լավացնում է հիշողությունը, որը և բերում է ինտելեկտի բարձրացմանը և լավ սովորելուն:

Բերման ենթարկվածը խոստովանել է, որ գողություն է կատարել

ձերբակալելՄայիսի 12-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արկադիկ Գ.-ին: Նա խոստովանել է, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 1/92 հասցեում գործող շինանյութի վաճառքի կետից գողացել է էլեկտրական սղոց և շաղափ` պատճառելով 110.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Նիգերիան բանակցություններ է վարում առևանգված աղջիկներին ազատելու համար

boko_haramՆիգերիայի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են վարում Բոկո հարամի առաջնորդների հետ առևանգված դպրոցական աղջիկներին ազատելու համար:

Նիգերիայի նախագահի ստեղծած բանակցության խմբի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք այժմ խմբավորման առաջնորդների հետ չեն բանակցում աղջիկներին Բոկո հարամի ձերբակալված անդամների հետ փոխանակելու հարցը: Ըստ Նիգերիայի ներքին գործերի նախարարության՝ Բոկո հարամի շուրջ 4,000 անդամներ բանտում են գտնվում:

Այս զարգացումները տեղի ունեցան իսլամիստական խմբավորման տեսանյութ տարածելուց մեկ օր անց, որտեղ ցուցադրվում էին 100 առևանգված աղջիկներ: Աղջիկների որոնումներին այժմ միացել է նաև ԱՄՆ-ի վերահսկման և հետախուզական ինքնաթիռը:

 

Բանակցությունների համար Վիեննա է ժամանել Իրանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը

Javad Zarif head ofՄայիսի 13-ին  Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վիեննա, որպեսզի մասնակցի Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա) միջուկային բանակցությունների կարևոր փուլին:

Վիեննայում անցկացված բանակցությունների նախորդ փուլում Իրանը և «Վեցնյակը» հայտարարել էին, որ մայիսի 13-16-ը կայանալիք բանակցությունների չորորդ փուլում, մշակվելու է վերջնական համաձայնության նախագիծը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսի ընտրությունը

օտ983324_595065257200893_281096471_nԲրազիլիայում առաջիկայում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ուրուգվայի հավաքականին լուրջ փորձություն է սպասում:

D խմբում այդ երկրի հավաքականի մրցակիցներն են` Անգլիայի, Իտալիայի և Կոստա Ռիկայի ներկայացուցիչները:

Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը հրապարակել է թիմի ընդլայնված կազմը: Նրանցից Բրազիլիա կուղևորվի միայն 23-ը:

 

Դարպասապահներ

Ֆերնանդո Մուսլերա («Գալաթասարայ»), Մարտի Սիլվա («Վասկո դա Գամա»), Ռոդրիգո Մինյոս («Լիբերտադ»)։

Պաշտպաններ

Դիեգո Լուգանո («Վեստ Բրոմվիչ»), Դիեգո Գոդին, Խոսե Մարիա Խիմենես (երկուսն էլ՝ «Աթլետիկո»), Մարտին Կասերես («Յուվենտուս»), Մաքսի Պերեյրա («Բենֆիկա»), Խորխե Ֆուսիլե («Պորտու»), Սեբաստիան Կոատես («Նացիոնալ»)։

Կիսապաշտպաններ

Էխիդիո Ռիոս («Մորելիա»), Վալտեր Գարգանո («Պարմա»), Դիեգո Պերես («Բոլոնիա»), Սեբաստիան Էգուրեն («Պալմեյրաս»), Ալվարո Գոնսալես («Լացիո»), Ալեխանդրո Սիլվաս («Լանուս»), Ալվարո Պերեյրա («Սան Պաբլո»), Կրիստիան Ռոդրիգես («Աթլետիկո»), Գաստոն Ռամիրես («Սաութհեմփթոն»), Նիկոլաս Լոդեյրո («Բոտաֆոգո»)։

Հարձակվողներ

Լուիս Սուարես («Լիվերպուլ»), Էդինսոն Կավանի (ՊՍԺ), Դիեգո Ֆորլան («Սերեսո Օսակա»), Կրիստիան Ստուանի («Էսպանյոլ»), Աբել Հերնանդես («Պալերմո»)։

Եվրամիությունը 1,5 մլն եվրո է տրամադրելու Իրանին

ԻրանԻրանի առևտրի պալատում կայացել է օրգանական արտադրանքների շուկայի զարգացման երկրորդ միջազգային համագումարը: Համագումարին մասնակցել են Իրանի գյուղատնտեսության, օրգանական արտադրանքների և տնտեսության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Իրանի օրգանական արտադրանքների շուկայի ընդլայնման երկրորդ միջազգային համագումարի քարտուղար Մոհամմեդռեզա Արդաղանին հայտնել է, որ Եվրամիությունը 1,5 մլն եվրո է տրամադրելու Իրանին` երկրում գյուղատնտեսությունը զարգացնելու համար:

«Այս օգնությունն Իրանին կփոխանցվի գյուղատնտեսական հստակեցված նախագիծ ներկայացնելուց հետո»,-ասել է Արդաղանին:

Համագումարի անցկացման հետ միաժամանակ, Իրանում իր աշխատանքն է սկսել օրգանական արտադրանքների համաշխարհային ֆեդերացիայի գրասենյակը:

Անկախ

Նավատորմի հզորացումն Իրանի պաշտպանության նախարարության գերխնդիրներից է

ԱԼի խամենեիԹեհրանում անցկացվող ամենամյա «Իրանի ռազմական ձեռքբերումներ» ցուցահանդեսում ներկայացված են «Հորմուզ-1» և «Հորմուզ-2» հականավային հրթիռները:

Չնայած, որ դեռևս այս հրթիռների ճշգրիտ բնութագրերը հրապարակված չեն, փորձագետները կարծում են, որ դրանք  գերազանցում են նախկինում եղած զինատեսակներին:

Հիշյալ հականավային հրթիռներից բացի, ցուցահանդեսում ներկայացվում են նաև «Զելզալ», «Ֆաջր-5», «Ռաադ 301» տեսակի բալիստիկական հրթիռներ և «Յա Ալի» թևավոր հրթիռներ:

Իրանի պահակազորի հրամանատարությունը հանրությանը ցուցադրել է նաև ամերիկյան անօդաչու հետախուզական «RQ-170» ինքնաթիռի ճիշտ կրկնօրինակը, որի ստեղծման մասին հայտնի էր դարձել դեռևս անցած տարվա աշնանը:

Ցուցադրությանը ներկայացված են Իրանում պատրաստված «Շահեդ- 129» և «Շահեդ- 125» անօդաչու սարքերը:

«Ներկայումս Իրանի զինված ուժերն ի վիճակի են դիմագրավել երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգի: Երկրի նավատորմի հզորացումն Իրանի պաշտպանության նախարարության գերխնդիրներից է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Հոսեին Դեհղանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Իրանի ռազմածովային ուժերը կառուցում են ամերիկյան «Նիմից» տեսակի ավիակրի կրկնօրինակը` զորավարժություններում որպես թիրախ օգտագործելու համար։

«Հայրենական արտադրության նոր սուզանավերն արդեն շարք են մտնելու առաջիկա ամիսներին»,- հավելել է Դեհղանը:

Տեղեկացնենք նաև, որ ցուցահանդեսը դիտելու են եկել Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Մասնավորոպես,Խամենեին հետաքարքրել են Իրանում արտադրված ռադարային համակարգերը, ՀՀՊ համալիրները, հականավային հրթիռները և այլ սպառազինությունները:

«Իրանն ընդունակ է շարժվել զարգացման և առաջընթացի ճանապարհով` չնայած երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների»,- այցի ընթացքում ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի ընտրությունը

դբvicentedel_bosque_spain_world_cup_draw_3047365Մարզասերներն անհամբերությամբ էին սպասում, թե աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ում կընդգրկի Բրազիլիայում առաջիկայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների ցուցակում: Թեկնածուներն  30-ն են, իսկ աշխարհի առաջնության կմեկնեն  նրանցից 23-ը։

Դարպասապահներ. Իկեր Կասիլյաս («Ռեալ»), Խոսե Ռեյնա («Նապոլի»), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Պաշտպաններ. Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Խորդի Ալբա («Բարսելոնա»), Ալբերտո Մորենո («Սևիլիա»), Խավի Մարտինես («Բավարիա»), Ռաուլ Ալբիոլ («Նապոլի»), Խուանֆրան («Աթլետիկո»), Դանիել Կարվահալ («Ռեալ»)։

Կիսապաշտպաններ. Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Խաբի Ալոնսո («Ռեալ»), Կոկե («Աթլետիկո»), Անդեր Իտուրասպե («Աթլետիկ»), Չավի («Բարսելոնա»), Տիագո Ալկանտարա («Բավարիա»), Պեդրո Ռոդրիգես («Բարսելոնա»), Դավիդ Սիլվա, Խեսուս Նավաս (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Խուան Մատա («Մանչեսթեր Յունայթեդ»), Սանտի Կասորլա («Արսենալ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»)։

Հարձակվողներ. Դիեգո Կոստա, Դավիդ Վիլյա (երկուսն էլ՝ «Աթլետիկո»), Ֆերնանդո Տորես («Չելսի»), Ալվարո Նեգրեդո («Մանչեսթեր Սիթի»), Ֆերնանդո Լորիենտե («Յուվենթուս»)։

Բեռլինի նվագախումբը Հայաստանում է

Դանիել ԲարենբոյմԲեռլինի պետական նվագախումբը Հայաստանում է: «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այդ հնագույն նվագախումբը համերգով հանդես կգա այսօր` մայիսի 13-ին: Համերգի ծրագրում են գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտորներ Ֆրանց Շուբերտի և Լյուդվիգ վան Բեթհովենի համապատասխանաբար 1-ին  և 7-րդ սիմֆոնիաները:

Համերգի առիթով լրագրողների հետ հանդիպեցին Ռոստոմ Ստեփանյանը և նվագախմբի դիրիժոր, դաշնակահար Դանիել Բարենբոյմը, որը համարվում է ժամանակակից լավագույն դիրժորներից մեկը: «Սա բացառիկ երևույթ է: Այս համերգը մեծ ջանքերի գնով է դարձել հնարավոր; Նրա այցը Հայաստան այցը պատմական երևույթ է։ Մեզ համար անսպասելի և մեծ երազանք էր  տեսնել մաեստրոյին Հայաստանում»,- նշեց Ռոստոմյանը:

«Իմ ապրած երկար  կյանքի ընթացքում եղել եմ աշխարհի տարբեր ծայրերում և շփվել բազմաթիվ հայերի հետ: Չնայած նրանց երկրորդ հայրենիքը տարբեր էր, սակայն բոլորն էլ  յուրահատուկ և տաղանդավոր մարդիկ են»,- իր հերթին նշեց Դանիել Բարենբոյմը: Մեծ դիրիժոր նշեց, որ  թեև  մեծ բարձունքներ է նվաճել, սակայն կան  երևույթներ, որոնք մտահոգում են նրան և որոնց պատճառով նա երջանիկ լինել չի կարող: Գլխավոր պատճառներից մեկը  կրթական համակարգի թերի լինելն է. «Ես պայքարում եմ երաժշտական կրթության համար։ Կուզենայի, որ հանրակրթական դպրոցներում մաթեմատիկայի, կենսաբանության հետ միասին դասավանդվեր նաև երաժշտություն։ Միլիարդավոր մարդիկ կան, ովքեր չունենալով երաժշտական կրթություն, ցանկանում են գնալ համերգների. պատկերացրեք, թե որքան շատ կլիներ նրանց թիվը, եթե դպրոցներում երաժշտություն դասավանդվեր», – ասաց դիրիժորը` նշելով, որ երաժշտությունը աշխարհում գոյություն ունեցող միակ երևույթն է, որ միավորում է մարդու հոգեկան և ֆիզիկական աշխարհները:

 

Բարենբոյմը  ինտելեկտուալ երաժիշտ է,նա փիլիսոփայության դոկտորական թեզ է պաշտպանել մի քանի համալսարաններում:

 

450 տարվա ավանդույթներով Բեռլինի պետական նվագախումբն աշխարհի հնագույն նվագախմբերից է: Այն հիմնվել է 1570 թվականին որպես կուրֆյուրստ Յոախիմ II Բրանդենբուրգցու պալատական նվագախումբ։ Բազմաթիվ հայտնի երաժիշտներ են ղեկավարել նվագախումբը, ինչպես Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդին, Ռիխարդ Շտրաուսը, Ռիխարդ Վագները, Հերբերտֆոն Կարայանը, որոնք ազդել են նվագախմբի գործիքային և մեկնաբանման մշակույթի վրա:

Վերջին տարիների առավել վառ նախագծերից են Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների եւ դաշնամուրային գործերի կատարումները Վիեննայում, Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում եւ Տոկիոյում, Շումանի եւ Բրամսի մի շարք սիմֆոնիաների, Վագների տասը մասից բաղկացած գործերի եւ բեմական կարեւոր ստեղծագործությունների ու Վագների «Նիբելունգի մատանին» եռամաս օպերայի կատարումը Ճապոնիայում։

2000, 2004, 2005, 2006 եւ 2008 թվականներին Բեռլինի պետական նվագախումբը «Opernwelt» հանդեսի կողմից հռչակվել է «Տարվա նվագախումբ»։ 2003 թ-ին նվագախմբին շնորհվել է Ֆյուրթվենգլերի անվան մրցանակը։ Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների նրանց ձայնագրումը 2002 թվականին ստացել է «Ձայնասկավառակների գրան պրի», Վագների «Թանհոյզեր» օպերայի ձայնագրությունը՝ «Գրեմի» մրցանակի, իսկ 2007 թ-ին Մալերի «Իններորդ սիմֆոնիայի» կենդանի կատարումը՝ «Էքո» մրցանակի։

 Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել են ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ

սերժ, օլանդ, քյարֆուր

Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են «Երևան մոլ» առևտրային կենտրոնում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահների ներկայությամբ ստորագրվել է «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»: Երկու երկրների ղեկավարներն այցելել են նաև հիշյալ առևտրային կենտրոնի տարածքում տեղակայված ֆրանսիական «Օրանժ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներին այստեղ ներկայացրել են «Օրանժի» կողմից մատուցվող ծառայությունների տեսականին, նորարարական առաջարկներն ու Հայաստանում, ընդհանուր առմամբ, ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերը:

Սիրիայում ևս երկու ադրբեջանցի է սպանվել

զինվորի մահՏարածվել են տեսանյութեր, որոնցում երևում են Սիրիայում վերջերս սպանված երկու ադրբեջանցիներ։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, սպանվածներից մեկը Սումգայիթի բնակիչ Ռուֆաթ Աշուրովն է` “Իբրահիմ” մականունով։ Նշվում է նաև, որ նա եղել է 2013թ.-ին Սիրիայում սպանված ադրբեջանցի հրամանատար Նիջաթ Աշուրովի եղբայրը։

Երկրորդ սպանվածը Բաքվի բնակիչ “Զուբեյր” մականունով ոմն Արազն է:

Նշենք, որ Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո բազմաթիվ ադրբեջանցիներ մեկնել են այնտեղ և կռվում են տարբեր խմբավորումների շարքերում։ Այս ընթացքում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի։

 

 Անկախ

Շարմազանովը նկատողություն արեց ՊԵԿ նախագահի տեղակալին ուշանալու համար

շարմազանով2Ազգային ժողովում մեկժամյա ընդմիջումից հետո պատգամավորները համառորեն չէին գալիս նիստերի դահլիճ: ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը, տեսնելով գրեթե դատարկ դահլիճը, բարձրախոսով հիշեցրեց պատգամավորներին, որ ընդմիջումը մեկ ժամ է: Այնուհետև նա  ովեստի խոսքեր հայտնեց դահլիճում ներկա մի քանի հանրապետականներին ու դաշնակցական մեկ պատգամավորին, որոնք ժամանակին էին եկել նիստերի դահլիճ:

Շարմազանովին, սակայն վրդովեցրել էր հատկապես այն, որ նիստերի աշխատանքին չէր ներկայացել հիմնական զեկուցողը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, որը խորհրդարանին է ներկայացնում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Երբ վերջինս շնչակտուր մտավ դահլիճ, Շարմազանովը նկատողություն արեց նրան. «Ընդմիջումն ավարտվել է, Դուք չկաք: Այլևս նման բան չկրկնվի, սա Ազգային ժողով է և ՀՀ օրենսդիր մարմինը: Ընդմիջումը մեկ ժամ է, և Դուք պարտավոր եք մեկ ժամ հետո լինել այստեղ»:

 

Անկախ

Ո՞ւմ է վստահում ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը

յուկ1797Քիչ ժամանակ է մնացել մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը: Ավարտվեց նաև թիմերի հայտավորվան ժամկետը:

Եվ ահա, ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը հրապարակել է խաղացողների նախնական ցուցակը: 30 ֆուտբոլիստներից կընտրվեն  23-ը:

Դարպասապահներ. Բրեդ Գուզան («Աստոն Վիլա»), Թիմ Հովարդ («Էվերտոն»), Նիկ Ռիմանդո («Սոլթ Լեյկ»)։

Պաշտպաններ. Դա Մարկուս Բիսլի («Պուեբլա»), Մեթ Բեսլեր («Կանզաս Սիթի»), Ջոն Բրուքս («Հերտա»), Ջոֆ Քեմերոն («Սթոք Սիթի»), Թիմի Չանդլեր («Նյուրնբերգ»), Բրեդ Էվանս («Սիեթլ»), Օմար Գոնսալես («Լոս Անջելես Գելեքսի»), Կլարենս Գուդսոն («Սան Խոսե»), Ֆաբիան Ջոնսոն («Հոֆենհայմ»), Մայքլ Պարխուրս («Կոլամբուս»), Դեանդրե Յեդլին («Սիեթլ»)։

Կիսապաշտպաններ. Կայլ Բեկերման («Սոլթ Լեյկ»), Ալեխանդրո Բեդոյա («Նանտ»), Մայքլ Բրեդլի («Տորոնտո»), Ջո Կորոնա («Տիխուանա»), Բրեդ Դեւիս («Հյուսթոն»), Միքս Դիսկերուդ («Ռոսենբուրգ»), Մաուրիս Էդու («Ֆիլադելֆիա»), Յուլիան Գրին («Բավարիա»), Ջեյմեյն Ջոնս («Բեշիկթաշ»), Գրեհեմ Զուսի («Կանզաս Սիթի»)։

Հարձակվողներ. Ժոզի Ալտիդոր («Սանդերլենդ»), Տերենս Բոյդ («Ռապիդ»), Կլինտ Դեմփսի («Սիեթլ»), Լենդոն Դոնովան («Լոս Անջելես Գելեքսի»), Արոն Ջոհանսոն («ԱԶ Ալկմար»), Քրիս Վոնդոլովսկի («Սան Խոսե»)։

Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Եվրամիության և Մաքսային միության միջև

Վազգեն-Սաֆարյան«Երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ իրենք ըմբռնումով են մոտենում Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու հարցին: Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ կամուրջ Եվրամիության և Մաքսային միության միջև»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Ըստ Վազգեն Սաֆարյանի` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հարցը, որը սկիզբ է առել սեպտեմբերի երեքին ՌԴ և ՀՀ նախագահների հանդիպումից ի վեր, ընթանում է դրական կերպով: Էկոնոմիկայի նախարարությունը կարողացել է ճանապարհային քարտեզ ստեղծել, և այդ քարտեզը արդեն շրջանառության մեջ: «Մեր տվյալների համաձայն` մեկ-երկու հարց է մնացել , որը կքննարկվի մոտ ապագայում»,-ասաց նա, հավելելով. «Մինսկում տեղի ունեցած երեք երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, նախագահների հանդիպումը սկիզբ դրեց միասնական տնտեսական տարածքի ստեղծման աշխատանքներին, որ հենց միության գործառույթն է: Ոմանք ասում են թե այդ երեք երկրների նախագահների ֆորմատից դուրս մնալը նշանակում է, որ կասկածներ կան միությանը անդամակցելու, աբյց դա այդպես չէ»:

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահի կարծքիով` Հայաստանի տնտեսական վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է զարգացնել ներքին շուկան և կասեցնել օտար երկրներից այն ապրանքների ներմուծումը, որոնց պատրաստումը հնարավոր է Հայաստանում: Այդպիսի ապրանքերից է լոլիկը, որը Թուրքիայից է ներկրվում և վաճառվում է 500-550 դրամով, իսկ տեղական ապրանքը արժե 700 դրամ:  Դրա կասեցումը, ըստ մասնագետի, թեև սպառողին զրկում է ավելի ցածր գնով ապրանք ձեռքբերելու հնարավորությունից, սակայն նա առնվազն կիմանա ինչ պայմաններում է աճեցվել սնունդը: «Ինչպե՞ս իմանանք, որ դրսից ներկրված ապրանքները լավն են ու որակով: Դրա համար պետք է ունենանք մերը: Մենք ունենք տարբերակներ՝ ԱԺ-ին ներկայացնելու, որոնք վերաբերում են «Նաիրիտին», «Երևանի ՋԵԿ»-ին: Միշտ խոսում ենք ներքին ռեսուրսները ճիշտ օգտագործելու մասին: Իսկ դրանք ճիշտ օգտագործելը Մաքսային միություն մտնելու ելակետ կհանդիսանա»:

 

 Անկախ

 

 

Մահվան ելքով վրաերթ Երևանի Գ. Նժդեհի փողոցում

ՎրաերթՄայիսի 12-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1976 թ. ծնված Վարվառա Անանյանին և նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն կինը գիտակցության չգալով` մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հայկական բուհերի դիմորդները նվազել են. շրջանավարտները նախընտրում են արտասահմանյան բուհերը կամ քոլեջները

Գագիկ ՄելիքյանԲուհ կընդունվեն առանց ընդունելության քննությունների

Այս տարի առաջին անգամ Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի 23 մասնագիտությունների(Ագրոէկոլոգիա, Ագրոնոմիա, Բույսերի պաշտպանություն, Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա,  Անտառային տնտեսության  և բնակավայրերի  կանաչապատում, Անասնաբուժություն, Անասնաբուծություն, Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, Մսի և մասմթերքի տեխնոլոգիա և այլն) գծով դիմորդները կկարողանան բուհ ընդունվել առանց միասնական քննությունների` դպրոցական ավարտական քննությունների գնահատականներով (եթե երկու բնագիտական առարկայի գնահատական է պետք ընդունելության համար, ապա մեկը կլինի ավարտական քննության գնահատականը, մյուսը`  տարեկան գնահատականը): Իսկ անվճար սովորելու համար բավարար կլինի ընդամենը մեկ միասնական քննություն հանձնելը:

ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանն ասում է, որ սրանք հիմնականում գյուղատնտեսական մասնագիտություններն են: Նրա խոսքով` մի կողմից ոլորտի մասնագետների պահանջարկ կա, բայց մյուս կողմից էլ այս տեղերը, անգամ անվճար տեղերը, թափուր են մնում: Առանց միասնական քննությունների ընդունելություն կազմակերպելը նպատակ է հետապնդում տվյալ մասնագիտություններով դիմորդների գրավել: Դպրոցի գնահատականներով ընդունվել ցանկացող դիմորդները պետք է հայտը միանգամից ՀԱԱՀ ներկայացնեն, ոչ թե ԳԹԿ, ինչպես սովորաբար է արվում:

Դիմորդների թիվը նվազել  է

Միասնական քննությունների առաջին փուլի համար դիմորդների հայտագրումն արդեն ավարտվել է: Մինչև հունիսի մեկը դիմորդները ժամանակ ունեն իրենց գործերը նախընտրած բուհ հանձնել, որից հետո արդեն կմեկնարկեն միասնական քննությունները:

Այս տարի բուհերն ունեն  12 346 դիմորդ, ինչը շուրջ 1500-ով պակաս է նախորդ տարվանից: Քննությունների առաջին փուլի համար հայտագրվում են դպրոցների շրջանավարտները և նախորդ տարի բուհ չընդունվածները, իսկ երկրորդ փուլին կարող են հայտագրվել քոլեջների, ուսումնարանների շրջանավարտները, արտերկրից եկած դիմորդները և բանակից զորացրվածները:

ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը  բուհերի դիմորդների նվազելու մի քանի պատճառներ է մատնանշում. Նախ, մեծացել է հոսքը դեպի նախնական և  միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ.  ծնողներն սկսել են գիտակցել, որ ավելի լավ է իրենց երեխան արհեստ ունենա, որով կկարողանա ապրուստ վաստակել, քան թե բարձրագույն  կրթության դիպլոմ: Քոլեջներ դիմելու երկրորդ պատճառն էլ ավագ դպրոցի մինչև վերջ չկայացած լինելն է:

Դիմորդների թվի նվազման պատճառ է նաև շրջանավարտների մեծացող հոսքը դեպի ոչ ՀՀ պետական բուհեր. տարեցտարի շատանում են Սլավոնական, Ֆրանսիական, Ամերիկյան համալսարանների դիմորդները:

«Սա լուրջ ահազանգ է ՀՀ բուհերին, որ սկսեն զբաղվել իրենց  կրթության որակի էապես բարելավման ուղղությամբ»,- ասում է Մելիքյանը:

Այս տարի միասնական քննությունները  կանցկացվեն հունիսի 3-23-ն ընկած ժամանակահատվածում:

Ամենամեծ թվով դիմորդներ հայտագրվել են Հայոց լեզու և գրականություն առարկայից` 7577 դիմորդ: Մաթեմատիկայից քննություն կհանձնի 6003, անգլերենից` 5494, ֆիզիկայից` 2151, Հայոց պատմությունից` 1990, Կենսաբանությունից` 1350, Քիմիայից` 1065, Ռուսերենից` 916, Գերմաներերնից` 277, Աշխարհագրությունից` 314, Ֆրանսերենից` 229, Ընդհանուր պատմությունից` 141, Իսպաներենից` 12, Իտալերենից 2 և Պարսկերենից 1 դիմորդ:

Այս տարի ձևավորվել են 34 քննակենտրոններ, որոնցից 10-ը` Երևանում: Գագիկ Մելիքյանն ասում է, որ արդեն իսկ ընթանում են քննակենտրոնները խլացուցիչներով կահավորելու աշխատանքները: Մելիքյանն ասում է, որ գնալով ավելի ու ավելի է բարդանում  հեռախոսակապը խլացնելը և ծածկագրերը բացահայտելը:  «Ըստ կարգի քննասենյակ մտնելիս դիմորդը պետք է հեռախոսը հանձնի: Սակայն երեխա կա, որ երկու, անգամ երեք հեռախոս ունի, մեկը, երկուսը հանձնում է, երորրդն էլ հետը քննասենյակ մտցնում»,- ասում է Մելիքյանը` հավելելով, որ դիմորդը, որի մոտ ծածկագիր կգտնվի, անմիջապես կհեռացվի քննասենյակից: Նա ծնողներին ու դիմորդներին կոչ է անում չդիմել նման քայլի, մանավանդ որ բուհ ընդունվելը հեշտացվել է:

Փորձնական քննությունները կօգնեն դիմորդին գնահատել  իր գիտելիքները

Այս տարի, ինչպես և նախորդ տարի ԳԹԿ-ն մինչև բուն միասնական քննությունների մեկնարկը փորձնական քննություններ կանցկացնի: Այս տարի  դիմորդները կկարողանան փորձնական քննություն հանձնել բնագիտական առարկաներից և անգլերենից: Սա դիմորդին հնարավորություն կտա ծանոթանալ  քննության կարգին, սովորել հարցաթերթիկը ճիշտ լրացնել նաև գնահատել իր գիտելիքները: Իսկ ԳԹԿ-ն փորձնական քննությունների միջոցով կկարողանա հասկանալ` որքանով են թեստերը ճիշտ կազմված:

Նախորդ տարի փորձնական քննություն էր անցկացվել Հայոց լեզու և գրականություն և Մաթեմատիկա առարկաներից: Մասնակցել էր 5 հազար դիմորդ:

Այս տարի փորձնական քննություններին մասնակցելու համար դիմորդները պետք է հայտագրվեն իրենց մարզային կրթության վարչությունում: Քննությանը մասնակցությունն անվճար է. Այն կազմակերպվում է պետբյուջեից թեստերի փորձարկման համար հատկացված միջոցներով:

Բարձր միավոր ստանալը կդժվարանա

ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն ասում է, որ շտեմարանները վերանայվում են` հիմնվելով նախորդ տարվա արդյունների վրա: Թեստերն այնպիսին պետք է լինեն, որպեսզի հեշտ լինի 7,5 միավորի շեմը հաղթահարելը, այսինքն դրական ստանալը, իսկ  բարձրագույն` 18-20 միավոր հավաքելը պետք է բարդ լինի: Նա ասում է, որ ձգտում են այնպես անել, որ դիմորդների հիմնական մասը վաստակի միջին միավորներ` 13-16, իսկ բարձր ստացողների և կտրվողների թիվը փոքր լինի:

«Գաղտնիք չէ, որ նախորդ տարի  մեզ մոտ շտեմարանների մուտքը բերեց բարձր միավորների առատության, դա հատկապես զգացվեց Կենսաբանություն և Օտար լեզու առարկաներից: Դա պայմանավորված էր հանգամանքով, որ այդ առարկաների շտեմարաններում առաջադրանքները համեմատաբար քիչ էին և հիշելու գործոնը մեծ ազդեցություն ունեցավ: Դրա համար այս տարի դրանք պիտի վերանայցեն,- ասում է Մելիքյանը:- Այլապես, եթե բարձր միավորներ հավաքելը հեշտ է, դիմորդների զգալի մասը հավաքում են 18-20 միավոր,  և անվճար տեղերի համար մրցույթ անցկացնելը  բավականին դժվար է դառնում»:

Մելիքյանը, սակայն, վստահեցնում է, որ թեստերի բարդությունը չի ապահովվի խճճված ու երկիմաստ հարցերով:

«Փորձը ցույց է տվել, որ շտեմարաններում այդպիսի հարցեր կան, բայց թեստերի մեջ այդպիսի հարցերը բացակայում են: Շտեմարանների առավելություններից ամենակարևորը դա է, որ նախօրոք քննարկման են դրվում, արձագանք ստանում, և թեստերում խճճված հարցերը բացառվում են: Իսկ երբ շտեմարանները չկային, մեկ-երկու մասնագետ էին թեստը կազմում, շատ էին վրիպակներ լինում, ինչի պատճառով ստիպված էինք  բոլորի միավորները կես կամ մեկ միավորով բարձրացնել»,- ասում է նա:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 12-ից 13-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 18-ը, խարդախության` 4, յուրացման և խուլիգանության` 1-ական, կաշառակերության և մաքսանենգության 2-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 8 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Լրամշակված վիճահարույց օրինագիծն ընդունվեց. կողմ քվեարկեց միայն ՀՀԿ-ն

Ազգային ժողովԿառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 68 կողմ, 12 դեմ և 36 ձեռնպահ քվեարկությամբ։

ՀՅԴ-ն, որ մինչ այդ հայտարարել էր, որ կողմ է խորհրդարան բերված նախագծին, ձեռնպահ քվեարկեց: Նույն կերպ քվեարկեցին նաև ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, իսկ ՀԱԿ-ն ու Ժառանգությունը քվերակեցին դեմ։

Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նանիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ օրինագիծը թերի է և չի լուծում խնդիրն ամբողջությամբ։

ՕԵԿ խմբակցության անունից հանդես եկավ Հովհաննես Մարգարյանը՝ նշելով, որ լրամշակված նախագիծը կես քայլ է, ինչը գնահատում են դրական,  բայց ոչ ամբողջական, քանի որ պարատադիրը մնում է:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հավելեց, որ այս օրինագծով միայն ակտիվ քաղաքացիների հարցն է լուծելու, իսկ մեծամասնությունը մնալու է պարտադիր կուտակային համակարգի մեջ, քանի որ դիմում գրելու և համակարգից հրաժարվելու համարձակություն կունենան քչերը: Զուրաբյանը ոչ իշխանական չորս ուժերին առաջարկեց այս հարցով նախաձեռնել արտահերթ նիստ:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենք մշտապես դեմ են եղել պարատադիր բաղադրիչի կիրառմանը, և իրենց պահանջն է եղել, որպեսզի անցումային պարտադիրը վերածվի կամավորի:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ մի կողմից կառավարությունն ասում է, որ ուզում է պարտադիրը հանել, բայց մյուս կողմից բյուջեն ձեռքը պարզած  սպասում է այդ գումարներին, բացի այդ, միջազգային ֆոնդերի առաջ կա պարտավորություն։

ՀՀԿ-ից Վարդան Այվազյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու են ընդդիմադիրները հայտարարում, որ դեմ կամ ձենպահ են քվեարկելու, եթե այս նախագծով կառավարությունը 21 միլիարդ ներդրում է կատարում, դադարեցնում է տույժ-տուգանքները, պարտադիրը վերածվում է կամավորի և այլն: «Սա նշանակում է, որ ինչքան վատ, այնքան՝ լավ»,-եզրակացրեց հանրապետական պատգամավորը:

 

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակից Ալժիրի ընտրանիի գլխավոր մարզիչը հրապարակել է աշխարհի առաջնության մասնակից իր թիմի կազմը

ալժիր48903Մայիսի 31-ին Շվեյցարիայի Սիոն քաղաքում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Ալժիրի ընտրանիի հետ:

Եվ ահա, Ալժիրի հավաքականի գլխավոր մարզիչ Վահիդ Հալիպհոջիչը հրապարակել է աշխարհի 2014-ի առաջնության  մասնակից Ալժիրի հավաքականի ընդլայնված կազմը:

Դարպասապահներ` Ռաիս Մբոի, Մոհամեդ Զեմմանուշ, Ազզեդին Դուխա, Սեդրիկ Սի Մոհամեդ:

Պաշտպաններ` Էսսաիդ Բելկալեմ, Մաջիդ Բուգերա, Լիասսին Կադամուրո, Ֆաուզի Գուլամ, Ռաֆիկ Հալլիշ, Նասերեդդին Հուալեդ, Աիսսա Մանդի, Մեհդի Մոստեֆա, Կառլ Մեջանի, Ջամիլ Մեսբա:

Կիսապաշտպաններ` Նաբիլ Բենտալեբ, Ռիադ Բուդեբուզ, Յասին Բրահիմի, Ադլեն Գեդիուրա, Մեյդի Լասեն, Սաֆիր Տաիդեր, Հասսան Յեբդա, Ամիր Կարաուի:

Հարձակվողներ` Աբդելմումեն Ջաբու, Ռաֆիկ Ջեբբուր, Սոֆիան Ֆեգուլի, Նաբիլ Գիլաս, Ֆուեդ Կադիր, Իսլամ Սլիմանի, Խիլապ Սուդանի, Ռիյադ Մահրեզ: