Հայկական ֆուտբոլային ակումբները Եվրոպայի լիգայում

Եվրոպա լիգաarm136333175562Այսօր ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կմեկնարկի որակավորման առաջին փուլը:

Այդ ստուգատեսում մեր երկրի պատիվն են պաշտպանում փոխչեմպիոն «Միկան», գավաթակիր «Փյունիկը» և բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը»:

«Գանձասարը» Երևանում ուժերը կչափի ղազախական «Ակտոբեի» հետ, «Փյունիկն» արտագնա խաղում կմրցի մակեդոնական «Տոտեկսի» հետ: «Միկան» կհյուրընկալվի Չեռնոգորիայի «Ռուդարին»:

ԱՄՆ-ում նշում են Անկախության օրը

i (1)Հուլիսի 4-ին ամերիկացիները նշում ազգային տոնը` ԱՄՆ անկախության օրը:

Այսօր ողջ երկրով մեկ շքերթներ են լինելու, տոնական միջոցառումներ, ու սպորտային մրցույթներ, հրավառություն: Վաշինգտոնում տոնակատարությունը կսկսվի շքերթով:

Նախագահ Օբաման չի մասնակցի հասարակական միջոցառումներին: Նա պատրաստվում է կնոջ հետ Սպիտակ տան առաջ բարբեքյու կազմակերպել.նրանք հյուրընկալելու են զինծառայողներն իրենց ընտանիքների հետ: Երեկոյան կբարձրանան պատշգամբ` դիտելու հրավառությունը: Երեկոյան Հուձոն գետի վրա հրավառության շոու է լինելու: Կազմակերպիչները պատրաստվում են 40 հազար զարկ անել 15 գույներով: Շոուն տևելու է 25 րոպե:

Պլանավորված է նաև ԱՄՆ խորհրդանիշներից մեկը` Ազատության արձանը բացել: 2011-ին մոնումենտը փակել էին վերանորգման նպատակով, որի համար ծախսվեց 30 մլն դոլար: Սա մոնումենտի` վերանորոգումից հետո երկրորդ բացումն է: Նորոգման ընթացքում փոխվել են դեպի արձանի թագը տանող աստիճանները, որոնց թիվը նույնպես ավելացել է: Հիմա դրանք 393-ի փոխարեն 354 են: Քաղաքի իշխանությունները դիտահարթակներ են նախատեսել նաև սահմանափակ կարողություններով մարդկանց համար:

 

Ադրբեջանում 17-ամյա պատանին սպանել է հարազատ եղբորը համակարգչային խաղերի պատճառով

Բաքվում 49 անգամ դանակահարելով մորը սպանած դուստրը դատապարտվել է 13 տաÖԱդրբեջանում `Խաչմասի շրջանում, դաժան սպանություն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Խաչմասի շրջանի Հյուլովլու գյուղի բնակիչ, 17-ամյա Թամարլան Նիզամովը հուլիսի 3-ի երեկոյան դանակի 5 հարված է հասցրել 14-ամյա եղբորը`Նիզամ Նիզամովին: Վերջինս տեղում մահացել է:

68-ամյա Էյնուլլա Նիզամովը, ով փորձել էր եղբայրներին հանգստացնել, ձեռքի հատվածում դանակի հարված է ստացել:

Հարազատները հայտնել են, որ եղբայրները սկսել են վիճել համակարգչային խաղերի պատճառով: Նշենք, որ նրանք եղել են 2-րդ կարգի հաշմանդամ և գրանցված են եղել որպես հոգեկան հիվանդներ:

Հրդեհ Փարաքար գյուղում

հրդեհՀուլիսի 4-ին, ժամը 05.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Փարաքար – Մերձավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում այրվում են չբնակեցված վագոն տնակի փայտյա կառուցատարրերը՝ 24 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.36-ին, մարվել՝ 05.42-ին:

Մալիշկայում քաղաքացին փորձում է ցած նետվել ծառից

Փրկարարները   օգնել  ենՀուլիսի 4-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է ցած նետվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայացել է Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի գալա համերգը

001 (18)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի «Օկտյաբրսկի» համերգասրահում կազմակերպված գալա համերգին:

Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են Հայաստանի լավագույն խմբերը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ջազմեններ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները, Լեյլա Սարիբեկյանն ու սիրված այլ կատարողներ:

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական երգչախումբը:

Պարային գեղեցիկ բեմադրություններով ելույթ են ունեցել նաև «Բարեկամություն» պետական համույթի սաները:

Կազմակերպված համերգը բուռն ընդունելություն է գտել ռուս հանդիսատեսի կողմից, ինչի մասին վերջինները սիրով  արտահայտվել են համերգի ավարտից հետո:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ադրբեջանում հերթական ակտիվիստն է դատապարտվել

1 (8)Ադրբեջանում հերթական ակտիվիստն է ազատազրկման դատապարտվել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Սումգայիթի շրջանային դատարանը հուլիսի 3-ին 2,5 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր “Ազգային ճակատ” կուսակցության անդամ Դաշգին Մելիքովին:  Նա մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234.1 հոդվածի հատկանիշներով (թմրանյութերի ապօրինի ձեռք բերելն ու պահելը):

Մելիքովի փաստաբան Ասաբալի Մուսթաֆաևը դատավճիռը որակել է “անարդար”, “չմհիմնավորված” և “անօրինական”: Ըստ դատապաշտպանի` ակտիվիստի նկատմամբ ներկայացված մեղադրանքը քաղաքական շարժառիթ ունի: “Այդ մասին է վկայում նաև այն, որ դատավորը նույնիսկ հաշվի չառավ, որ երիտասարդը բրոնխյալ ասթմա ունի, 2-րդ կարգի հաշմանդամ է”,-նշել է նա:

Մելիքովի ընկերները ևս վստահ են, որ ակտիվիստը ճաղերի ետևում է հայտնվել քաղաքական գործունեության պատճառով: Նրանց խոսքով՝ Մելիքովը ակտիվորեն  մասնակցել է հակակառավարական բողոքի ակցիաներին և սոցիալական ցանցերում քննադատել է իշխանություններին:
Ակտիվիստը ձերբակալվել էր մարտի 25-ին: Ադրբեջանցի իրավապաշտպանները Մելիքովին համարում են հերթական քաղբանտարկյալը Ադրբեջանում:

Կայքը հաղորդում է, որ Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալ կա:

 

 

Հայակական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է կարկուտից տուժածներին

կարմիր խաչՀուլիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սկսել է մարդասիրական օգնության բաշխումը Արմավիրի մարզի կարկուտից առավել  տուժած 14 համայնքներում: 4000 մարդու կտրամադրվեն սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:

Հուլիսի 4-ին, ժամը 12:30-ին  մարդասիրական օգնության բաշխումն իրականացվելու է  Արևիկ, Մրգաշատ և Ալաշկերտ  համայնքներում: Բաշխմանը ներկա կլինեն նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:

Մայիսի 12 -17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս հասցրեց Արմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը և այգիները,  տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլլար:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` հետևելով իր մարդասիրական առաքելությանը և ելնելով Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի հիմնարար սկզբունքներից, ակտիվ գործունեություն սկսեց աղետից տուժած համայնքներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Արմավիրի մարզային մասնաճյուղի հետ միասին ստեղծված Աղետներին արձագանքման թիմն իրականացրեց արագ գնահատում, որի արդյունքում հստակեցվեցին վնասների մոտավոր չափերը, անհրաժեշտ օգնության տեսակը և առավել խոցելի խմբերը: Այդ ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ հանդիպումներ Արմավիրի մարզային իշխանությունների, համայնքապետերի, բնակչության, ինչպես նաև` այլ միջազգային կառույցների հետ:

Արդյունքում, ՀԿԽԸ-ն որոշում կայացրեց դիմել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին` կարկուտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % և բնակվում են տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Հայկական Կարմիր խաչի ընկերության դիմումն ստացավ դրական արձագանք և հատկացվեց մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ:

ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվեցին բաշխման սկզբունքները, յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը և շահառուների ընտրության սկզբունքները՝ առավել խոցելիներին աջակցելու համար:

 

ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄՆ փոխնախագահին` ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին` Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, որում ասված է.
«Հարգելի պարոն փոխնախագահ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Զեզ և Ամերիկայի ողջ ժողովրդին խաղաղություն և բարօրություն:
Օգտվելով պատեհ առիթից՝ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում՝ նպաստելով մեր երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսության զարգացմանն ու քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի գործադրել ամեն ջանք մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա կատարելագործման համար»:

Ավստրալիան Ինդոնեզիային խնդրում է սահմանափակել փախստականների հոսքը

12061Ավստրալիայի վարչապետ Քևին Ռադը Ինդոնեզիա կատարելիք այցի ընթացքում մտադիր է երկրի իշխանությունների հետ քննարկել փախստականների խնդիրը:

Ավստրալիան ծայրահեղ մտահոգված է անօրինական միգրանտների մեծ հոսքով, որոնք Ինդոնեզիան օգտագործում են որպես փոխանցակետ: Այնտեղից նրանք փորձում են  կյանքը վտանգելով` ծովով, երբեմն էլ ծովը հատելուն չհարմարեցված նավերով հասնել Ավստրալիա:

Նրանց մեծ մասը փախստականներ են Իրաքից, Իրանից, Շրի-Լանկայից ու Աֆղանստանից:

Ավստրալական իմիգրացիայի նախարարության տվյալներով, 2012-ին այդ կերպ երկիր է մտել ավելի քան 17 հազար մարդ ու ևս 11 հազարը` 2013-ի առաջին 5 ամիսներին:

Ավստրալական իշխանությունները կարծում են, որ փախստականները լողալով իրենց երկիրն են հասնում աշխատանք գտնելու նպատակով, այսինքն` ըստ էության, տնտեսական անօրինական միգրանտներ են հանդիսանում, որոնց պետք է դուրս հանել երկրից: Սակայն, իրավապահ մարմինները վստահեցնում են, որ միգրանտների 90%-ը, որն Ինդոնեզիայից  է հասնում, իսկապես փախստականներ են, որոնք փրկվում են իրենց երկրներում հետապնդումից:

Տարեկան մի քանի դեպքեր են գրանցվում, երբ փախստականներով գերբեռնված նավերը խորտակվում են:

ԱՄՆ-ում վախճանվել է համակարգչային մկնիկի “հայրը”

iԱՄՆ-ում մահացել է Դուգլաս Էնգելբարտը. համացանցը հայտնագործողներից մեկը,որը նաև աշխարհին է նվիրել համակարգչային մկնիկին: Նա 88 տարեկան էր:

Նա է հայտնագործել նաև  օգտատիրոջ գրաֆիկական ինտերֆեյսը, տեքստային խմբագիրը,օնլայն-կոնֆերանսները ևն: Ընդհանուր առմամբ գիտնականը 20 տարբեր հայտնագործություններ է  արտոնագրել ունի: Գիտության մեջ նրա ներդրումը նշել են “Համակարգչային տեխնիկայի պիոներ” մեդալով, Թյուրինգի մրցանակով,Տեխնոլոգիաների ու ինովացիայի բնագավառում ԱՄՆ ազգային, ինչպես նաև` Նորբերտ Վիների մեդալներով:

Սակայն,նրա գլխավոր հայտնագործությունը համակարգչային մկնիկն է: Դրա նախատիպը նա ներկայացրել էր 1968-ի դեկտեմբերի 9-ին:

Անկարայում ու Ստամբուլում Մուրսիին աջակցության ցույցեր են

stambul ankara   Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության Ստամբուլի գրասենյակի երիտասարդական թևի անդամները, միավորվելով մի խումբ հասարակական կազմակերպությունների անդամների հետ, ցույց են կազմակերպել՝ բողոքելով Եգիպտոսում բանակի իրականացրած գործողությունների դեմ և հայտնելով իրենց աջակցությունը նախագահ Մուհամադ Մուրսիին: Ցուցարարները հավաքվել են Ստամբուլում տեղակայված Եգիպտոսի դեսպանատան դիմաց՝ իրենց ձեռքում ունենալով Թուրքիայի և Եգիպտոսի պետական դրոշներն ու Մուրսիի լուսանկարները: «Ստամբուլից Մուրսիին հազար բարև», «Դիմադրելու ենք դաժանությանը», «Ուղիղ կանգնի՛ր, մի՛ հանձնվի, այս հույսը քո հետ է»՝ ահա այս խոսքերով են ստամբուլցիները աջակցել Մուրսիին՝ արտասանելով նաև աղոթքներ:

«Ռադիկալը» հայտնում է, որ միևնույն ժամանակ Մուրսիին աջակցության ցույցեր են տեղի ունեցել նաև մայրաքաղաք Անկարայում՝  «մուսուլման մի՛քնիր, Եգիպտոսին տեր կանգնի՛ր» կարգախոսով:

Մուհամադ Մուրսիին անհայտ մի վայրում տնային կալանքի տակ են պահում

mursi   Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ նախագահ Մուհամադ Մուրսին և և իրենց  կազմակերպության առաջատար անձանցից մեկը համարվող գործարար Հայրաթ Շաթըրը ձերբակալվել են և տարվել անհայտ մի տեղ՝ տնային կալանքի տակ պահելու նպատակով: Հայտնի է նաև, որ անվտանգության ուժերը շարունակելու են ձերբակալություններ իրականացնել Ազատություն և արդարություն կուսակցության անդամների շրջանում:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ղեկավար խորհրդի անդամ Մուհամադ Բեդն բռնի ուժով պահվում է երկրի հյուսիսում գտնվող Մաթրուհ գավառի գյուղերից մեկում: Բացի այդ ձերբակալվել և անհայտ վայր են տարվել «Մուսուլման եղբայրների» նախագահին և փոխնախագահին: Եգիպտոսի արդարարդատության նախարարության տվյալների համաձայն՝ ձերբակալվածների թիվը հասել է 400–ի:

Թուրքիան էլ ավելի մոտիկ է Եվրամիությանը. էգեմեն Բաղըշ

bagisԹուրքիայի  Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը ելույթ ունենալով «Երիտասարդություն, ժողովրդավարություն և վերափոխություն» թեմայով միջխորհրդարանական հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ եթե Թուրքիայի ճանապարհին քաղաքական բնույթի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, ապա մի քանի տարվա ընթացքում Թուրքիան կդառնա Եվրամիության անդամ:

Բաղըշի խոսքերով՝ Թուրքիան 65 տոկոսով համապատասխանում է Եվրամիության չափանիշներին: Ըստ նախարարի՝ այսօր ԵՄ-ի կազմում այնպիսի երկրներ կան, որոնք չեն համապատասխանում Կոպենհագենյան չափանիշներին: Բաղըշի կարծիքով՝ Թուրքիայի ԵՄ-ի անդամագրության գործընթացում ամենամեծ խոչընդոտն այն է, որ Եվրոպան որոշակի նախապաշարումներ ունի իրենց նկատմամբ: Նախարարը Բաղըշը նշել է նաև, որ Թուրքիան իր հետագա զարգացման համար պետք է կենտրոնանա սեփական բարեփոխումների վրա:

Հայտնաբերվել է դի

աինՀուլիսի 3-ին, ժամը 21.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 9-րդ շենքի թիվ 8 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 21.48-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել են 1936 թ. ծնված Մարտիրոս Բունիաթյանի դին:

***

Հուլիսի 3-ին, ժամը 18.14-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի տուրիստական բազայի մոտակա անտառում ծառից կախված հայտնաբերվել է Իջևան քաղաքի բնակիչ Տիգրան Բլբուլյանի դին (ծնվ. 1951 թ.). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 20.04-ին հրշեջ-փրկարարները իջեցրել են Տ. Բլբուլյանի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Ուժեղ քամի Զովունի գյուղում

big_1372841402_1 Հուլիսի 3-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց քշվել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի 40-րդ փողոցի թիվ 42 շենքի տանիքի մետաղյա թիթեղները:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Ակնադիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ուժեղ քամուց մասամբ քշվել են Զովունի գյուղի թիվ 42 շենքի տանիքի մետաղյա թիթեղները և ազբոշիֆրերը՝ 90 քմ և Ռ.Բաղդասարյանի անվան դպրոցի մարզադահլիճիի տանիքի մետաղյա թիթեղները՝ 30 քմ:

Հայտնաբերվել են օձեր

օձերՀուլիսի 3-ին, ժամը 23.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի 41/3 տան բակում օձ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 23.20-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հուլիսի 3-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցի թիվ 29 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել  հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:
Ժամը 17.54-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հուլիսի 3-ին, ժամը 16.15-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 8-րդ փողոցում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ օձը նկատվել է Պեմզաշեն գյուղի 16-րդ փողոցի թիվ 2 տան բակում:
Ժամը 16.25-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հուլիսի 3-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք – Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցի թիվ 167 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:
Ժամը 17.00-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Ինչպե՞ս է կատարվում ծնողական իրավունքների սահմանափակումը

ընտանիքՀայկական ընտանիքներին յուրահատուկ է ավանդապաշտությունն ու բարոյական նորմերի խիստ պահպանումը, սակայն միշտ չէ, որ հնարավոր է դառնում դրանց հետևել` պայմանավորված որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով: Այս ամենի հաշվառմամբ և ելնելով երեխայի շահերից` դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողներից (ծնողներից մեկից) երեխային վերցնելու մասին (ծնողական իրավունքների սահմանափակում)` առանց ծնողական իրավունքներից զրկելու:

Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն):

Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար: Եթե ծնողները կամ նրանցից մեկը չփոխեն իրենց վարքագիծը, խնամակալության և հոգաբարձության մարմինը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել ծնողական իրավունքներից զրկելու մասին: Խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի շահերից:

Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց կարող են ներկայացնել երեխայի մերձավոր ազգականները, այն մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների պաշտպանության պարտականություններ, նախադպրոցական, հանրակրթական և այլ կազմակերպություններ:

Ծնողական իրավունքների սահմանափակման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ: Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

Ծնողները, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կորցնում են երեխային անձամբ դաստիարակելու իրավունքը, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնություններ ու պետական նպաստներ ստանալու իրավունքը: Ծնողական իրավունքների սահմանափակումը ծնողներին չի ազատում երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից, այսինքն` խոսքը ալիմենտ վճարելուն է վերաբերում:

Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում՝ բնակարանային օրենսդրությանը համապատասխան` բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաև ծնողների և այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները (ներառյալ՝ ժառանգություն ստանալու իրավունքը): Ծնողների ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների խնամքին։

Ծնողներին, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կարող է թույլատրվել կապ ունենալ երեխայի հետ, եթե դա երեխայի վրա բացասական ազդեցություն չի ունենա: Երեխայի հետ ծնողների շփումը թույլատրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, խնամատար ծնողների կամ երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ այն կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինողի համաձայնությամբ, որտեղ գտնվում է երեխան:

Եթե վերացել են այն հանգամանքները, որոնց հիման վրա սահմանափակվել են ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքները, ապա դատարանը ծնողների կամ նրանցից մեկի հայցի հիման վրա կարող է վճիռ կայացնել երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու և ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված սահմանափակումները վերացնելու մասին: Հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը, եթե երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելը հակասում է նրա շահերին:

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Վագրերը հոշոտել են իրենց 72-ամյա խնամողին, երբ նա փորձել է նրանց կերակրել

italian police in tiger's cage. TurinՎագրերը հոշոտել են իրենց կերեկրել ցանկացող կենդանիների ծեր խնամողին:

Վագրը մեջիքց հարձակվել էր 72 –ամյա Մաուրո Լեգիարդի վրա Իտալիայի Թուրին քաղաքում գտնվող չգործող կենդանաբանական այգու իրենց ծեր խնամողին պատկանող կենդանիների վանդակում:

Տղամարդու կինը վանդակի մոտ անօգնական ականատես է դարձել այդ դեպքին:

Ոստիկանության տեղեկություններով՝ տղամարդու մասնատված մարմինը գտել են վագրերի ջուր խմելու հարմարանքից:

Լեգիարդը և իր կինը վագրերին խնամում են 2010թ-ից ի վեր, երբ տնտեսական ճգնաժամի պատճառով նրանց կենդանաբանական այգին փակվել էր:

Զույգը բնակվում է վագրերի վանդակին մոտ տեղակայված բնակելի վագոնում:

Իտալական լրատվամիջոցների տեղեկություններով՝ կենդանիներին խնամողը միանգամայն անվախ էր ու կենդանիներին նվիրված:

Տղամարդու կինը՝ աղաղակներ լսելով շտապ օգնություն էր կանչել, սակայն ծեր կինը այնուամենայնիվ ի վիճակի չի եղել օգնության հասնել իր ամուսնուն:

Ըստ տեղեկությունների՝ հարձակվող վագրը երկու տարի առաջ ևս հարձակվել էր նրա վրա, որի պատճառով տղամարդը ութ ամիս անցկացրել էր հիվանդանոցում:

Հարևանները հայտնում են, որ կենդանիները թերսնված և ագրեսիվ են, քանի որ նրանց շաբաթական միայն երկու անգամ են կերակրում:

Վագրերը այժմ գտնվում են անասնաբույժների հսկողության տակ, մինչև նրանց ճակատագիրը կորոշվի: Ըստ տեղեկությունների՝ հարձակվող վագրին հավանաբեր կքնեցնեն:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով նույնասեռական զույգերին արգելվում է երեխա որդեգրել

Vladimir PutinՆախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է նույնասեռականների ամուսնություններն օրինականացրած երկրների նույնասեռական զույգերին ռուս երեխաներ որդեգրել:

Նոր օրենքը արգելում է նույնասեռական զույգերին, որոնց միությունը տվյալ երկիրը ընդունում է որպես ամուսնություն, ինչպես նաև միայնակ կամ չամուսնացած զույգերին երեխա որդեգրել:

Կրեմլից տեղեկացում են, որ այդ օրենքը նպատակ ունի ապահովել երեխաների ներդաշնակ մեծանալը և պաշտպանել կոմպլեքսներից, հուզական տառապանքներից և ստրեսից:

Չորեքշաբթի ընդունված օրենքը Ռուսաստանի վերջին քայլն էր ընդդիմանալու արևմուտքում համասեռամոլության ընդունման գործընթացին: Կիրակի օրը Պուտինը հաստատել էր երեխաներին նույնասեռականների մասին որևէ տեղեկություն տալու մասին արգելքը:

Այս օրենքը նվազեցնում է ծնողներ չունեցող ռուս 600,000 երեխաների որդեգրման հնարավորությունները: Անցած տարի Ռուսաստանը ամերիկացիներին ևս արգելել էր ռուս երեխա որդեգրել: