՛՛Լյալիկ՛՛. Տիկնիկագործ կինը`վավերագիր ռեժիսորի ֆիլմի հերոս

DSCN8422Արա Ճաղարյանի ՛՛Լյալիկ՛՛ ֆիլմը ներկայացված է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի ՛՛Հայկական համայնապատկեր՛՛ մրցույթի  ՛՛Կարճամետրաժ՛՛ անվանակարգում:

Մտերիմներն ու հարազատները նախկին ճարտարապետին և ներկայում տիկնիկներ պատրաստողին քնքշանքով Լյալիկ են կոչում:  Կինը իր 40-ամյակի նախաշեմին անսպասելիորեն թողել է իր մասնագիտությունը և սկսել տիկնիկներ պատրաստել:  Արարքի բացատրությունը կարծես պարզ է. շատ է սիրում տիկնիկներ և իր սիրելի տիկնիկը չի գտել ողջ կյանքում: Տիկնիկագործի  Երևանում գտնվող տունը ստեղծագործելու 10 տարիների ընթացքում վերածվել է տիկնիկների թանգարանի: Ամեն տիկնիկ իր յուրօրինակ դիմագիծն ու կենսագրությունն ունի. մեկը միայնակ է ու թախծոտ, մյուսն իր ընտանիքն ունի, երջանիկ է, մյուսը սպասում է, թե երբ Լյալիկն իր համար կյանքի կես  կստեղծի:

Տիկնիկագործ Հայկուհին ապրում է ձեռքով պատրաստված ծաղիկների վաճառքից ստացված միջոցներով, իսկ  իր տիկնիկներին չի վաճառում և չի նվիրում. ոնց կարող է այդկերպ վարվել իր հարազատի կամ ընկերոջ հետ:   Փոխարենը նրա տան դուռը բաց է բոլոր նրանց առջև, ովքեր կցանկանան դիտել տիկնիկները:

՛՛Կինը իմ կարծիքով մեր իրականությունից դուրս է: Փորձել եմ դա փոխանցել դիտողին՛՛,- ասում է Ճաղարյանը`հավելելով, որ  մեր օրերում հազվադեպ են մարդիկ, ում համար նյութականը որևէ նշանակություն չունի, ուստի անհնար է անտարբեր անցնել նման կերպարի կողքով:

Արա Ճաղարյանը ՀՊՄՆ Ռեժիսուրայի ֆակուլտետի շրջանավարտ է: Ավելի վաղ հեղինակել է ՛՛Տարազ՛՛, ՛՛Մանրամասն սիրելու երկիրը՛՛, ՛՛Ղողանջ զարթոնքի՛՛, ՛՛Ձայն եկեղեցու՛՛ վավերագրական ֆիլմերը:

 

Անի Ամիրաղյանը 472-րդն է

Անի ԱմիրաղյանJaY3295gnZjpwmT4aClCsljAPDՀրապարակված աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիների դասակարգման աղյուսակում Հայաստանի առաջատար թենիսիստուհի Անի Ամիրաղյանը մնացել է իր զբաղեցրած տեղում` 472-րդ հորիզոնականում:

Առաջին երեք տեղերում են`  Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ), Մարիա Շարապովան (Ռուսաստան), Վիկտորիա Ազարենկոն (Բելառուս):

Մալազիայում օրանգուտանի էգին սնդակարգի վրա են նստեցրել

i (3)Մալազիայում բնության պաշտպանության իշխանությունները որոշել են Ջեկի օրանգուտանին սննդակարգի վրա նստեցնել, քանի որ նրան ահավոր դուր է գալիս ֆաստֆուդը:

Ջեքիի համար ֆաստֆուդ արգելոց այցելած զբոսաշրջիկներն են բերում: Սխալ սննդի պատճառով նա գիրացել է մինչը 100 կգ, դա 2 անգամ ավելի է , քան նրա տեսակի էգի քաշը:

Ֆաստֆուդից կտրելու համար, նրան հարազատ այգուց տեղափոխել են ու , հիմա բկլիկը ստիպված է բանջարեղենով ու մրգերով սնվել:

Հողի կանչը. Հայաստանի ու հայի պատկերը սփյուռքահայ ռեժիսորի աչքերով

DSCN8416Լիբանանում ծնված և Մոնրեալում ստեղծագործող ռեժիսոր Մառլեն Էդոյանի  ՛՛Հողի կանչը՛՛  (Արմենի կերպարը) վավերագրական ֆիլմը ներկայացված է Ոսկե ծիրան 10-րդ միջազգային կինոփառատոնի  ՛՛Հայկական համայնապատկեր՛՛  մրցույթի  ՛՛Վավերագրական՛՛ ֆիլմերի  անվանակարգում:  Սա Էդոյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է`ստեղծված 2012-ին:

Նրա խոսքով`հասկացել է`հայ մարդուն հասկանալու համար պետք է շրջես գյուղերով, խոսես գյուղացու հետ, ինչը և ինքը արել է: Իսկ ֆիլմի անգլերեն անվանումը Figure of Armen, սիմվոլիկ նշանակություն ունի. հայի կերպարն է իր մեջ ամփոփում:

՛՛Հողի կանչը՛՛  կարելի է ճանապարհային ֆիլմ կոչել. հեղինակը անցնում է Հայաստանի  գյուղական համայնքներով ու ներկայացնում բնակիչների կյանքը, պատգամը և սերը հողի նկատմամբ: Ճանապարհորդության ընթացքում  Էդոյանը տարբեր իրավիճակների է դեմ առնում. հուսալքություն, լավատեսություն, նվիրվածություն հայրենի հողին:  Արագածոտնում, Շիրակում, օրինակ,  մարդիկ հուսալքված են, դժգոհ իրենց կյանքից, երազում են, որ գեթ մի հնարավորություն ունենան երկրից հեռանալու: Ոմանք արդեն իսկ հեռանալու անհաջող փորձ ունեն. դրսում ձախողվելուց հետո էլի հայրենիք են վերադարձել, բայց միևնույնն է, մտածում են մեկնելու մասին: Իսկ, օրինակ, 20 տարի առաջ ՀՀ-ում հաստատված ջավախքահայ մի ընտանիք չի էլ մտածում հեռանալու մասին:  Ընտանիքի հայրը վստահ է, որ ուր էլ գնաս, հայրենի հողից լավ տեղ չկա, ուստի իր երեխաներին սովորեցրել է բավարարվել ունեցածով ու տեղում պայքարել ավելիին հասնելու համար:

Ամենուր`ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Ջավախքում,  մարդիկ նույն ծանր սոցիալական վիճակում են. չկա աշխատանք, ապրուստի միջոց: Բայց, օրինակ, Արցախում մարդիկ չեն էլ մտածում հեռանալու մասին. արյուն ենք թափել հողի համար, ոնց թողնենք ու հեռանանք:  Այստեղ դեռ թարմ են ոչ վաղ անցյալի պատերազմական հուշերը, ամեն քար ու թուփ հաջողված կամ ձախողված որևէ մարտի  վկան է:

Ջավախքում  ոմանք վախենում են խոսել վրացիների ճնշումների մասին, ոմանք համարձակվում են դժգոհել վրացիների վերաբերմունքից, բայց էլի, որևէ մեկը չի մտածում հեռանալու մասին:

Ֆիլմն ավարտվում է դրական նոտայով. պեմզաշենցի մի կին   Հովհաննես Շիրազի բանաստեղծությամբ է հիշեցնում, որ հայրենի հողը համեմատելի է միայն մայրական սիրո հետ աշխարհում:

Ֆիլմում կարմիր թելի պես անցնում է արտագաղթի թեման. ամենուրեք ծերունիներ են, իսկ իրենց զավակները արտերկրում են ապրում կամ մեկնել են սեզոնային աշխատանքի. Սյունիքում  հերոսը արցախյան ազատամարտի մասնակից է: Երբ պատերազմը սկսվել է, առանց երկար-բարակ մտածելու ինքն ու որդին դուրս են եկել հայրենիքը պաշտպանելու: Հետո որդին զինվորականի մասնագիտությունն է ընտրել: Այժմ, սակայն, թոշակի անցած նախկին զինվորականը Ռուսաստանում է ապրում, իսկ Հայաստանում նրա ծեր հայրն ու մայրն են:

Արցախում ևս հերոսը ազատամարտիկ է: Այժմ, սակայն, ծերունին իր հայրենի գյուղում միայնակ է ապրում, որդիներից մեկը Ստեփանակերտում է, երկուսը`Ռուսաստանում: Իսկ հայրենի հողի արժեքը գիտակցող ծերունին ասում է, որ ուր էլ լինես, միայն հայրենի հողում կարող ես լիիրավ ապրել ու իրավատեր լինել:

Էդոյանն ասում է, որ փորձել է  ցույց տալ, թե ինչու են մարդիկ ստիպված լինում լքել հայրենի հողը. աշխատատեղերի պակաս, մարդիկ իրենց օգտակար չեն զգում, իրենք իրենց խնդիրների հետ մենակ են մնացել, իրենց իրավունքներից տեղյակ  չեն:

Հեղինակի խոսքով`հայրենի հողը դուրը շատ է եկել ու պատրաստ է գալ ու ապրել Հայաստանում: ՛՛Հատկապես շատ սիրեցի Ջավախքը, մտածում եմ մեկ-երկու ամսով այնտեղ ապրել ու նոր ֆիլմ նկարել՛՛,- ասում է Էդոյանը:

 

Գերմանիա` պայմանագիր կնքելու նպատակով

index Հենրիխ ՄխիթարյանՀենրիխ Մխիթարյանն ուղևորվեց Գերմանիա, որպեսզի աշխատանքային պայմանագիր կնքի Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարության հետ: Ակնկալվում է, որ հայ ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի 4 տարով:

ԱՄՆ պետքարտուղարի կինը հոսպիտալացվել է ծանր վիճակով

pic_78f62d62f8580da719a9f58c84407632ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կինը` Թերեզա Հայնց Քերին հասպիտալացվել է Մասսաչուսեթսում:

74-ամյա Թերեզա Հայնց Քերին Նանթաքեթ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել հուլիսի 7-ին, ծանր վիճակով: Նրան ուղեկցել է ամուսինը: Ոչ մի մանրամասն հիվանդանոցից չեն հայտնել :

Նանթաքեից նրան տեղափոխել են Բոստոնի հոսպիտալ:

ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայությունը նախազգուշացրել է, որ Ջոն Քերիի աշխատանքային գրաֆիկայում առաջիկա օրերին փոփոխություններ կարող են լինել` կապված կնոջ առողջականի հետ:Այլ մեկնաբանություններ չեն արվել:

Թերեզա Հայնցը ԱՄՆ նախկին սենատոր Ջոն Հայնցի այրին է ու Heinz թանձրահյութերի արտադրության ժառանգորդը: Նա 1995-ին ամուսնացել է Ջոն Քերիի հետ: Այս ամուսնությունը զույգից յուրաքանչյուրի համար երկրորդն էր: 2009-ին Թերեզա Հանց Քերին կրծքագեղձի քաղցկեղի դեմ էր բուժվել:

Ֆրանսիայում մայրը փորձել է աղջկա փոխարեն քննություն հանձնել

i (2)Ֆրանսիայում կինը փորձել է բակալավրի աստիճան ստանալու համար իր 19-ամյա դստեր փոխարեն քննություն հանձնել:

Կինը հագնվել է դստեր նման,  համապատասխան դիմահարդարում արել և, չնայած արտաքնապես նրանք իրար շատ նման են, կնոջը հանձնաժողովին խաբել չի հաջողվել:

Ֆրանսուհուն մեղադրել են մեքենայությունների մեջ.նրան 3 տարվա ազատազրկում է սպառնում ու 11 հազար դոլար տուգանք:

Սան Ֆրանցիսկոյում վթարված Boeing 777-ի օդաչուն ստաժոր է

plane, airplaneՍան Ֆրանցիսկոյում վթարված Boeing 777-ի օդաչուն այդ ինքնաթիռը կառավարելու շատ քիչ փորձ է ունեցել` ընդամենը 43 ժամ, իսկ  նման ինքնաթիռի նստեցում կատարել է առաջին անգամ: Այլ տեսակի ինքնաթիռներով նա ավելի քան 10 հազար ժամ թռիչքի փորձ է ունեցել: Նրան ցուցումներ է տվել երկրորդ օդաչուն, որը  Boeing 777-ով թռչելու մեծ փորձ ունի:

Ուսումնասիրելով վթարված ինքաթիռի ինքնագրիչների արդյունքները Տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքնաթիռը վայրէջքի է գնացել փոքր արագությամբ, իսկ օդաչուն մինչ գետնին դիպչելը, փորձել է վայրէջքը դադարեցնել ու երկրորդ շրջան անել:

Asiana Airlines ընկերության 291 ուղևորով ու  անձնակազմի 16 անդամով ինքնաթիռը, հուլիսի 6-ին կոշտ վայրէջք է կատարել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում: Վթարի հետևանքով ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն ուղևորներին հաջողվել է տարհանել:

Վթարի հետևանքով տուժել են 182-ը, զոհվել են  16-ամյա 2 չինուհիներ:

 

 

 

 

Չինաստանում կաշառակեր պաշտոնյան դատապարտվել է մահվան

i (1)Չինաստանում Լյու Չժիցզյուն, որը զբաղեցնում էր երկաթուղիների նախարարի պաշտոնը, դատապարտվել է մահապատժի:

Նա մեղավոր է ճանաչվել կաշառակերության ու իշխանությունը չարաշահելու մեջ:

Ավելի վաղ նրան հեռացրել էին պաշտոնից և Կոմունիստական կուսակցությունից: Այդ ամենը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պարզվեց, որ պաշտոնյան մեծ կաշառք է վերցրել ու իր ծանոթների հետաքրքրություններն առաջ տարել:

Հունաստանում ցուցարարները ծեծել են Աթենքի քաղաքապետին

iԱթենքում ցուցարարների խումբը հարձակվել է քաղաքապետ Յորգոս Կամինիսի վրա այն պահին, երբ վերջինս վերադառնում էր առաջիկայում նախատեսված կրճատումների  առիթով հրավիրված խորհրդակցությունից:

Իշխանությունները  պետծառայողների աշխատատեղերի կրճատման են գնացել` ԵՄ-ից ու ԱՄՀ-ից նոր պարտքեր վերցնելու փոխարեն:

«Չեմ կրնար ինձի համոզել, որ պետք է մոռնամ ամեն ինչ և կյանքս հոս շարունակեմ»

սիրիահայՋորջ Քեոշկերյանի պապը Հալեպում եղել է գորգավաճառ, հետո հայրը շարունակել է պապի գործը, սակայն 80-ականներին, երբ կառավարությունը տեղական գորգերի վաճառքը խթանելու համար արգելել է պարսկական գորգերի վաճառքը Սիրիայում, հայրը ստիպված փոխել է հորից ժառանգած գործը` զբաղվելով արծաթյա զարդերի վաճառքով:

1995 թ. Ջորջն արդեն հոր կողքին էր և երիտասարդական խանդավառությամբ ու նոր գաղափարներով անցնում է գործի` արդիականացնելով հոր բիզնեսը:

Նրանց արծաթյա զարդերը Հալեպում մեծ պահանջարկ ունեին, գործը հիանալի էր: Ջորջը նոր էր խանութը վերանորոգել ու թարմացրել, երբ երկրի ներսում սկսվեց խառնաշփոթը: Հետաքրքիրն այն է, որ անգամ այդ ժամանակ գործը շարունակում էր ծաղկել: «Ճիշտ է` մի պահ ժողովուրդը վախեցավ, քաշվեցավ, բայց ատկե վերջը վարժվեցավ. վերջիվերջո կյանքը պիտի շարունակվի` պսակ է, հարսնիք է, ծնունդ է, կնունք է…»:

Անգամ այն ժամանակ, երբ նրա խանութից 20-30 մետր այն կողմ գտնվող մի խանութ պայթեցրին, Ջորջը չմտածեց խանութը փակելու մասին: Ինչպես ասում է, այդ օրը նեղվեցին, բայց հաջորդ օրը կրկին կյանքը շարունակվեց իր հունով:

Ջորջի խանութի հարևանությամբ միշտ բախումներ էին լինում: Օրեր կային, երբ նա գնում էր խանութ, բայց զինվորները խորհուրդ չէին տալիս խանութը բացել. «Տանկեր կուգային, տանկեր կերթային, մենք էդպիսի բաներ չէինք տեսած…»,- ասում է նա:

Սակայն գնալով իրավիճակը սրվում էր, և Ջորջին մտահոգում էր ընտանիքի վիճակը` հղի կինը, չորսուկես տարեկան աղջիկն ու 85-ամյա հայրն ամեն վայրկյան կարող էին վտանգի ենթարկվել: Որոշում է նրանց տեղափոխել Հայաստան:

«Նրանց տեղափոխեցի, իսկ ես մի երկու ամիս հետո` 2012-ի հոկտեմբերին եկա, որից մեկ շաբաթ անց կինս ծննդաբերեց, իսկ տարեմուտին արդեն  օդանավակայանը փակվեց, և մնացինք հոս»:

սիրիահայ28-9 ամիս սպասողական վիճակում անցկացնելուց հետո հասկանալով, որ Հալեպ վերադառնալ առայժմ հնարավոր չէ, Ջորջը որոշում է որևէ բան ձեռնարկել. արծաթյա զարդերի իր խանութն է բացում Ամիրյան 27 հասցեում` «Հալեպ» խանութի նույն բրենդով` «Դը սիլվեր գիֆտս» (The silver gifts): Արդեն 3 ամիս է` խանութը գործում է: Առաջխաղացում կա, բայց շատ դանդաղ: «Հալեպի պարագայում էսպես չէ, հոն ավելի դյուրին և արագ է ամեն ինչ լինում: Բնակչությունը շատ է` կես միլիոնից ավելի, և եթե 200-300 հազար մարդ էլ քովդ մտնի, բավական է: Հոս նախ բնակչությունն է քիչ, բացի այդ` սոցիալական վիճակն այն չէ»:

Այնուամենայնիվ, եթե այստեղ գործը լավ լինի, բայց Հալեպ վերադառնալ էլ հնարավոր լինի, Ջորջը կնախընտրի վերադառնալ` միաժամանակ պահելով երևանյան խանութը:

Ջորջի ընտանիքը Երևանում վարձով է ապրում, ինչը բոլոր սիրիահայերի գլխավոր խնդիրն է: Վարձով է վերցրել նաև խանութը: Մինչդեռ Հալեպում են թողել սեփական տունը, սեփական խանութը և որ ամենակարևորն է. «Մեր հաճելի կյանքը, հոն մենք շատ լավ կապրեինք, որևէ դժգոհություն չունեինք, քանի որ ամեն ձևով ազատ էինք, ամեն մարդ իր սեփական խանութն ուներ»:

Չնայած այդ դժվարություններին` Հայաստանն իրեն դուր է գալիս, Երևանն էլ շատ գեղեցիկ քաղաք է: «Բացի այդ, օրենքի տեսակետից էլ հոս լավ է: Գիտեմ, որ հիմա այս բանը հայաստանցուն ասեմ, կզարմանա, բայց իսկապես հոս ավելի օրինավոր է, քան Սիրիա: Հոն օրենքներ կան, բայց գործադրող չկա, և մարդիկ դրանից ավելի հանգիստ ու հեշտ կապրեն: Խանութդ ուզածդ վայրկյանին բաց, ուզածդ վայրկյանին գոցե, մեկը քեզի բան մը չըսեր: Հարկային դաշտ նույնպես հոն շատ հեշտ է: Բայց ինձ դուր է գալիս հոս եղած օրենքները: Եթե օրենքով աշխատես, հեչ մեկը քեզ բան մը չըսեր: Երանի լավ ըլլա, որ մնանք»:

Ջորջը Հայաստանում մի բան էլ է սիրել. մարդիկ շատ հոգատար են ծերերի ու երեխաների նկատմամբ. «Օրինակ` ճամփան պիտի կտրենք, վայրկյանեն ավտոները կկենան` համեցեք կըսեն, կամ եթե հայրս հոս պիտի գա, աստիճաններով կդժվարանա բարձրանալ, անմիջապես մեկը կմոտենա, որ օգտակար դառնա: Ես անկեղծ կըսեմ, սիրեցի Հայաստանը»:

Միակ տանջող բանն այն է, որ չեն հարմարվում ամեն ինչ թողնելու և նոր կյանք սկսելու ճակատագրի պարտադրանքին: Երբ սիրիահայ ընկերներով հավաքվում են, զրույցի հիմնական նյութը Սիրիան է` ինչ նորություն կա, ով ում հետ է խոսել, ում խանութն ինչ վիճակում է և այլն: Ջորջի խոսքով` բոլորն էլ սպասողական վիճակում են և ցանկանում են հետ գնալ իրենց ծննդավայր: Կարոտը խեղդում է. «Ամեն ատեն, որ Հալեպ բառը կլսեմ, Սիրիա բառը կլսեմ, սիրտս կնեղվի, ինչ-որ մի բան կըլլա հետս,- ասում է նա,- եթե Հայաստան գալը մեր որոշումը լիներ, դա ուրիշ բան է, բայց հիմա ես չեմ կրնար ինձի համոզել, որ պետք է մոռնամ ամեն ինչ և կյանքս շարունակեմ հոս: Ճիշտ է` Հայաստանը լավն է, վերջիվերջո մեր հայրենիքն է, բայց մեզի համար օտար տեղ է»:

Սիրտը կտոր-կտոր է լինում, երբ փոքրիկ աղջիկն է հիշում  իր տունը, իր ննջասենյակը, իր անկողինն ու իր խաղալիքները. «Հայրիկ, ե՞րբ նորից պիտի ետ երթանք,- հարցնում է փոքրիկը,- մի խոսքով` դժվար է մոռնալը, դժվար է, դժվար»: