Նախագահն ընդունել է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր եկամուտների ծառայության պետ Վլադիմիր Խունդաձեին

3521_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր եկամուտների ծառայության պետ Վլադիմիր Խունդաձեին:

Նախագահը ողջունել է հյուրին, կարևորել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մաքսային, հայ-վրացական համագործակցությունը, նշելով, որ այն համահունչ է դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ մեկնարկած աշխատանքներին: Կարևորվել է մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման ուղղությամբ սերտ համագործակցությունը:

Վլադիմիր Խունդաձեն Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի հետ ունեցած քննարկումների արդյունքները, որոնք, նրա գնահատմամբ, արդյունավետ են և ներառում են երկու երկրների մաքսային ծառայություններին հետաքրքրող արդիական բոլոր հարցերը:

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատեց. Տիգրան Վիրաբյանը կալանավորվել է

251_bՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու համար Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին կետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 12-ին բավարարել է Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի միջնորդությունը և կալանավորել Տիգրան Վիրաբյանին` երկու ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ այս գործում շրջանառվում է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի անունը, որին էլ հատկացվել է Արարատի մարզի Մխչյան գյուղին տրամադրված 70 հազար լիտր սուբսիդավորված դիզվառելիքի 48 հազար լիտրը:

 

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի այցը Հայաստան

4ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի նախապատրաստման և աշխատանքների կազմակերպման շրջանակներում 2013թ. հուլիսի 7-ից 13-ը Հայաստանի Հանրապետությունում էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:

Այցի ընթացքում հուլիսի 9-ին խորհրդատվական խմբի անդամների հետ խորհրդակցություն անցկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ՊՌՎ նոր շրջափուլի կազմակերման հարցում ՀՀ ՊՆ մոտեցումներն ու տեսլականը՝ հիմնական շեշտը դնելով վերանայման փուլերի, մեթոդաբանության և գործելակերպի առանձնահատկությունների հստակեցման անհրաժեշտության վրա: Նշել է, որ ՊՌՎ նախորդ շրջափուլի ընթացքում միջազգային գործընկերների տրամադրած խորհրդատվությունն ունեցել է լուրջ դերակատարություն վերջնական պլանավորման փաստաթղթերի մշակման գործում: Միջազգային խորհրդատվական խմբի անդամները, ընդգծելով ՊՌՎ նախորդ շրջափուլի ընթացքում կատարված համատեղ աշխատանքների արդյունավետությունը, հույս են հայտնել, որ փոխգործակցության նույնանման մակարդակ կարձանագրվի նաև առաջիկա աշխատանքների ընթացքում:

Հուլիսի 12-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Հանդիպման ընթացքում խորհրդատվական խմբի անդամները ներկայացրել են նախորդ օրերին կատարված աշխատանքների արդյունքները` պաշտպանության նախարարի դիտարկմանը հանձնելով ՊՌՎ կազմակերպման ճանապարհային քարտեզի նախնական տարբերակը՝ միջոցառումների կատարման պլան ժամանակացույցով:  Շնորհակալություն հայտնելով խորհրդատվական խմբին ցուցաբերած եռանդուն աջակցության համար, պաշտպանության նախարարը նշել է, որ ՊՌՎ-ն, հանդիսանալով պաշտպանության միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման կարևորագույն բաղկացուցիչներից մեկը, ձեռք է բերել պարբերական բնույթ: Նախարարն իր վստահությունն է հայտնել, որ համատեղ ջանքերով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական գործընթացը կիրականացվի բարձր արդյունավետությամբ, որի արդյունքում կունենանք «ՀՀ զինված ուժեր – 2020» տեսլականը:

«Միլիոններ» խաղատան մուտքի մոտ հայտնաբերվել է Էկոնոմիկայի նախարարության աշխատակցի դին

I8LnGysLujkthDH7ULBO_tnՀուլիսի 12-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանից Զովունի տանող ավտոճանապարհին գործող «Միլիոններ» խաղատան մուտքի մոտ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությանԿոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ Նարեկ Նալբանդյանի գլխավորությամբ:

FCSmiDSXcGvo2SHY8nLZ_tnՕպերատիվ-քննչական խումբը՝ ըստ նախնական տեղեկությունների, պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 66-ամյա Գ. Շուխյանն էր, ով խաղատնից դուրս գալիս հանկարծամահ էր եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն քննիչ Ն. Նալբանդյանի կողմից նշնակավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և քննության ընացքում պարզվելու է, թե արդյոք մինչ հանկարծամահ լինելը Գ. Շուխյանը եղել է խաղատանը, թե ոչ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Շուխյանը ամուսնացած էր և ուներ մի տղա, մի աղջիկ:

Փաստի առթիվ քննիչ Ն. Նալբանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների մահացածը աշխատում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Լաբորատոր ինստիտուտում՝ որպես առաջատար մասնագետ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ունիվերսիադայում մեր գրոսմայստերները հետապնդողի դերում են

ԿազանuniversiadaԿազանում ընթացող Ունիվերսիադայի ծրագրով շախմատի մրցաշարում խաղացված 6 տուրից հետո առաջատարներն են  Չինաստանի ներկայացուցիչներ Լի Չաոն և Մա Քյուն: Նրանք վաստակել են 5-ական միավոր: Մերոնք հետապնդողի դերում են: Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը 4,5-ական միավորով հանգրվանել են աղյուսակի 4-րդ և 6-րդ հորիզոնականներում:

Մեկ շաբաթում՝ ավելի քան 700 կրակոց հայ դիրքապահնմերի ուղղությամբ

shooting-armenia-azerbaijan-border_1ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Իսպանական ցավազքի ժամանակ մի քանի մարդ վնասվածքներ է ստացել

bull runՀազարավոր անվախներ ցլավազքի ժամանակ սլացել են Իսպանիայի Պամպելոնա քաղաքի փողոցներով, որտեղ երեկ նույն վազքի ընթացքում ցուլերը պոզահարել էին մեկ ամերիկացու և երկու իսպանացիների:

pamplona-running-of-the-bullsՇաբաթ օրը այդ վազքի ընթացքում ոչ ոք չէր պոզահարվել, սակայն վազողները, միմյանց բախվելով, ընկել էին և փակել մրցարանի մուտքը՝ խոչընդոտելով ցուլերի մուտքը:

Նավարա նահանգի առողջապահական հարցերով պատասխանատու Հավիեր Սեսման նշել էր, որ այդ միջադեպից հետո առնվազն մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, իսկ չորս այլ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց:

Ուրբաթ օրը տեղի ունեցած ցլային վազքը մեծ ուշադրություն էր գրավել, երբ ցուլերը պոզահարել էին ամերիկացի ուսանողի և երկու իսպանացու, որոնց լուսանկարները և միջադեպի հոլովակը տարածվել էին համացանցում:

 

Հայաստանի շախմատիստուհիները կխաղան Եվրոպայի առաջնությունում

25441 chessԳրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը և միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը կմասնակցեն հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությանը:

«Ավելի մաքուր Երևանը»՝ «Կարմիր բլուր» հնավայրում

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մեկնարկած <<Ավելի մաքուր Երևան>> կարգախոսով ծրագրի շրջանակում սանմաքրման աշխատանքներ են կազմակերպվել Շենգավիթ վարչական շրջանի <<Կարմիր բլուր>> արգելոց–թանգարանի տարածքում:

Մայրաքաղաքն ավելի մաքուր տեսնելու քաղաքապետի կոչին միացել են շուրջ 400 կամավորներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ: Հնավայրի տարածքի մաքրմանը մասնակցել են նաև վետերաններն ու  ՀՀ Ոստիկանական ակադեմիայի կուրսանտները: Աշխատանքներին ներգրավվել են աղբատար ու ջրցան մեքենասարքավորումներ:

Երևանի քաղաքապետարանի կամունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ աղբի կուտակման վայրեր դարձած մի շարք հանգստի գոտիներ, կանաչապատ տարածքներ ու մայրաքաղաքի կարևոր նշանակություն ունեցող այլ վայրեր, նախաձեռնության շնորհիվ ոչ միայն մաքրում են աղբից, այլև այդպիսով փոքր, բայց շատ կարևոր ներդրում է կատարվում դրանց պահպանման հարցում:

Հաջորդ շաբաթ <<Ավելի մաքուր Երևան>> ծրագիրը կընդգրկի <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի փայլուն հաղթանակը Բանսկա Շտյավնիցայում

սերգեյ Movsesian-13Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Սլովակիայի Բանսկա Շտյավնիցա քաղաքում անցկացված կայծակնային շախմատի միջզգային մրցաշարում առաջին մրցանակը նվաճեց 100 տոկոսանոց արդյունքով` 11 հնարավորից 11 միավոր: Մովսիսյանը մերձակա հետապնդողից` գրոսմայստեր Միկուլաս Մանիկից (Սլովակիա) առաջ անցավ 2,5 միավորով:

Նորվան արք. Զաքարեանի հրաժարականի նամակը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին

arm13737081947Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպսկ․ Զաքարյանը նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին, հրաժարականի մասին՝ հայտնելով իր հրաժարականի մասին։

“Փարիզ, 1 Յուլիս 2013

Նորին Սուրբ Օծութիւն
Տ.Տ. Գարեգին Բ.
Ծայրագոյն պատրիարք և կաթողիկոս Ամենայն Հայոց

Ս. Էջմիածին

Վեհափառ Տէր,

Ատենէ մը ի վեր նկատած եմ որ զիս վիրաւորելն ու վարկաբեկելը Ձեր հաճոյքը դարձած է: Ձեր որակումներն ու մեղադրանքները ուղղուած՝ անձիս դէմ պարզապէս զարմանք կը պատճառեն ինծի: Դուք չէք անդրադառնար գուցէ, թէ մարդոց արժանապատւութիւնը կը ճզմէք ձեր ոտքին տակ:

Ամենէն վերջինը, 29 Յունիս 2013-ի դէպքն էր: Շառլ Տը Կօլ օդակայանի VIP-ի սրահին մէջ, Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարար Պարոն Էտուար Նալպանտեանի, Ազգային ժողովի Նախագահ Պարոն Յովիկ Աբրահամեանի, Դեսպան Պարոն Վիգէն Չիտեչեանի եւ եկեղեցական ու աշխարհական այլ անձերու ներկայութեան, հետեւեալ բառերով Ձեր յանկարծական յարձակումը վրաս, սարսափ պատճառեց.- «Եթէ, Տէր Վաչէ Քահանայ Հայրապետեանը մինչեւ 1 Յուլիս 2013 չազատէք պահակութեան պաշտօնէն եւ թէ Թեմը ամսական չտայ անոր, Մայր Աթոռի հետ դու գործ չունես այլեւս»: Պահ մը այլայլած ստուգել ուզեցի լսածս եւ կրկնեցիք.- «Այո, դու Մայր Աթոռի հետ գործ չունես այլեւս»: Նախորդ օրը արդէն շշմած էի երբ ըսիք.- «…Վաչէ քահանային սքեմը, իմ պատիւս է, քուկդ ալ պէտք է ըլլայ, իւրաքանչիւր հայ եկեղեցականինը պէտք է ըլլայ»:

Վեհափառ Տէր, «բիզինես» հոգեբանութեամբ դաստիարակուած անկառավարելի եկեղեցականները կառավարելու ո՛չ տրամադրութիւնը ունիմ, ո՛չ ալ ժամանակը:

Հայ Առաքելական եկեղեցւոյ բարեկարգումը եթէ միայն ուղենիշ է կամ կանոնադրութիւն, նպատակը եթէ միայն վարչական կարգապահութիւն երաշխաւորելն է, ապա Հայոց Մայրավանքի մէջ բացակայ է շնորհքի եւ սիրոյ մթնոլորտը, յոգնեցուցիչ է անհատի պաշտամունքը: Մաղթենք որ մեր Սուրբ Եկեղեցին չվրիպի իր առաքելութեան բովանդակութենէն:

Մեկնելով այս իրավիճակէն, այսու կու գամ Ձերդ Վեհափառութեան տեղեկացնելու թէ, 1 Նոյեմբեր 2013-էն սկսեալ, կը հրաժարիմ Ֆրանսայի Հայոց Թեմի պաշտօնէս, Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի հանգամանքէս եւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամութենէն:

Կը հրաժարիմ մէկ Նոյեմբերին, պարզապէս անոր համար որ յառաջիկայ Թեմական Պատգամաւորական ժողովը պիտի գումարուի Շաբաթ 19 Հոկտեմբեր 2013-ին, այսպիսով պատգամաւորները ժամանակ կ՚ունենան իրենց առաջնորդը ընտրելու որուն կրնամ փոխանցել բանալիներն ու փաստաթուղթերը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ սպասաւոր,

Նորվան Արք. Զաքարեան”

1in.am

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Աղվան Հովսեփյանի հայտարարությանը

g_imageՊաշտոնական Անկարան արձագանքել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, որ «Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պետք է նյութական փոխհատուցում տրամադրվի, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները»:

Թուրքիայի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է. «Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունն արտացոլում է Թուրքիայի տարածքային ամբողջականության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխող շրջանների դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը, սակայն, հակասում է այնպիսի միջազգային կազմակերպությունների առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն: Բոլորը պետք է հասկանան՝ որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հուլիսի 5-ին, մայրաքաղաք Երևանում, «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով համաժողովի ժամանակ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական կողմին, մասնավորապես հայտարարել էր.«Ի՞նչ բնույթ պետք է ունենա այդ փոխհատուցումը: Զուտ բարոյակա՞ն, թե՞ նաև գույքային և տարածքային: Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը՝ այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական Եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվենԹուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:

 

 

Եգիպտոսում աճում է զինվորականների հակառակորդների թիվը

kahireԵգիպտոսում պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի կողմակիցները կրկին հավաքվել են Կահիրեի «Ռաբիատուլ Ադավիյա» հրապարակում: Հավաքվածների թվում կան ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ երկրի այլ քաղաքների բնակիչներ: Ցուցարարները ունեցել են Մուրսիի նկարներով պաստառներ և նրա պաշտպանության լոզունգներ:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ հրապարակում հնչել են հին զինվորական քայլերգեր, ինչպես նաև հայտնի կատարողների դասական երգեր: Բացի «Ռաբիատուլ Ադավիյայից», ամբոխի կուտակում է նկատվում նաև «Ան Նահդա» հրապարակում, պետական ռադիոյի և հետուստատեսության շենքի, ինչպես նաև նախագահական պալատի դիմաց:

 

Աբդուլլահ Գյուլը խոսել է Թուրքիայում նոր սահմանադրության ընդունման մասին

images (3)Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը խոսել է վերջին շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որի նախագիծը մշակման փուլում է գտնվում: «Այժմ Ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը ջանքեր է գործադրում այդ աշխատանքների արագացման համար: Լավ արդյունքներ ենք ակնկալում»,-ասել է Գյուլը՝ նշելով, որ երկրում հիմնական օրենք հանդիսացող սահմանադրության նոր տարբերակի ընդունմանը կողմ են գրեթե բոլորը:

Գյուլը հաղորդել է, որ վարչապետ Էրդողանը ընդդիմության առաջնորդներին առաջարկել է չգնալ արձակուրդ, այլ զբաղվել նոր սահմանադրության նախագծի քննարկմամբ: Նրա խոսքերով՝ երկրի ղեկավարությունը հետևողական է այս գործընթացի նկատմամբ, քանզի այն հիմա ամենաարդիակն հարցն է ոչ միայն պետության, կառավարության, այլ նաև իրավապահ մարմինների և յուրաքանչյուր քաղաքացու համար:

Լեդի Գագայի նոր ալբոմը կթողարկվի նոյեմբերի 11-ին

41785685_1238393163_ledi_gagaԼեդի Գագայի երրորդ ալբոմի թողարկման օրը արդեն հայտնի է։ Երգչուհին «The Sun» պարբերականին հայտնել է, որ նոր «ARTPOP» ալբոմը կթողարկվի նոյեմբերի 11-ին։

«Իմ այս աշխատանքը նոր հորիզոններ կբացի համաշխարհային երգարվեստի համար», – հայտարարել է երգչուհին։

Ալբոմի երգերից մեկը հանդիսատեսի դատին կհանձնվի օգոստոսի 19-ին։ Նույն ժամանակից սկսած Լեդի Գագան կվերսկսի իր համերգային ծրագրերը, դրանք կլինեն նրա առաջին ելույթները փետրվարից ի վեր, երբ երգչուհին տարել էր կոնքի ծանր վիրահատություն։

Ֆրանսիայի ազգային տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ֆրանսիայի դեսպանատուն

3518_bՖրանսիայի ազգային տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը երկրի ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին, որը ներկայացնում ենք ստորև.

Մեծարգո պարոն Նախագահ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ:

Համոզված եմ, որ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրոպական և միջազգային կառույցների շրջանակներում ձևավորված սերտ համագործակցությունը, տարբեր ոլորտներում հաստատված դինամիկ կապերը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված ամուր փոխգործակցությունը մեր համատեղ ջանքերի շնորհիվ առավել կամրապնդվեն:

Վերստին շնորհակալություն եմ հայտնում այն հետևողական ջանքերի համար, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման, համագործակցության զարգացման: Ս. թ. հունիսի 18-ին Էնիսկիլենում Ձեր, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների կողմից արված համատեղ հայտարարությունն այդ կարևոր ջանքերի ևս մեկ արտահայտությունն է:

Մեծարգո պարոն Նախագահ,

Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա նոյեմբերին մեր հանդիպումը Փարիզում և սիրով սպասում եմ Ձեզ պետական այցով հյուրընկալելու Հայաստանում` համոզված լինելով, որ այն նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը և մեր ժողովուրդների բարեկամության խորացմանը:

Կրկին շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ` մաղթելով Ձեզ հաջողություններ, իսկ ֆրանսիացի ժողովրդին` բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը:

 

Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

133659E9-ED5A-4595-A549-C2C4F8D5F6C2_w640_r1_sՀուլիսի 12-ին երեկոյան Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի առանձնազրույցը, նաև համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հանդիպմանը շարունակվել է  քննարկումները ղարաբղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հետ

435. Armenian and Moldovan FM's meeting 13.07.2013Հուլիսի 12-ին Քիշնևում տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հունիսի 11-ին Քիշնևում Մոլդովայի նախագահի և վարչապետի հետ ՀՀ նախագահի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդելու հայ-մոլդովական համագործակցությանը:

Նախարարները անդրադարձել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, հումանիտար և մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերին:

Նախարարներ Նալբանդյանը և Գերմանը այցելել են նաև Քիշնևի հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել են Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Մոլդովայի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։

Նախարար Գերմանը իր հերթին բարձր է գնահատել արդեն մի քանի հարյուրամյակի պատմություն ունեցող մոլդովահայ համայնքի դերը երկրի  կյանքում: Հայ համայնքի ներկայացուցիչները նախարարներին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները և մտքեր փոխանակել դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Նախարար Նալբանդյանը իր մոլդովացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

Սեռական դաստիարակության մասին պետք է խոսել երկու սեռի ներկայացուցիչների ներկայությամբ. Աստղիկ Ավետիսյան

images (2)

Երեկ բաղմաթիվ ԶԼՄ-ներ ահազանգեցին, որ Հանքավանում գտնվող Շողիկ ճամբարում երեխաների սեռականդաստիարակության դասընթացի ժամերին ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց և տղամարդկանց մերկմարմիններ: Այս մասին առաջինը խոսել էր Հայաստանյայց ավետարանչական եկեղեցու հովիվ՝ վերապատվելիԱրմեն Միքայելյանը, ում խոսքերով՝ այս ամենը կատարվում է ոչ միայն տվյալ ճամբարում, այլև շատ այլ վայրերում,պարզապես ոչ ոք այդ մասին չի բարձրաձայնում: Դեպքի շուրջ բարձրացած աղմուկի հետ կապված ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել «Cleanland»-ի PR տնօրեն, ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանը։ Նա մասնավորապես գրել է. «Ամո՞թ է խոսել սեռական դաստիարակության մասին, Ժողովուրդ, լրատվամիջոցներ,  էս ի՞նչ եք անում…. Ասենքթե, մասնագետը ճամբարներից մեկում խոսել է սեռական դաստիարակության մասին, սա ի՞նչ մեծ ողբերգություն է,որ էսքան մեծ հնչեղություն ստացավ: Սեռական անգրագիտությունից է, որ աղջիկների մեծ մասը բռնաբարվում է,հղիանում է, կյանքին վերջ է տալիս ու էլի չեմ ուզում թվարկել բաներ, որոնք Ձեզ համար գռեհիկ կհամարվեն: Եթեերեխաների ու երիտասարդների խմբին հարցում կատարեք, թե որ թեմայի մասին կուզենաք դասընթացներիմասնակցել և այդ հարցումն անել առանց անունների, ես համոզված եմ, որ 99 տոկոսը նշելու է սեռականդաստիարակություն: Այս մասին ծնողներին դժվար է խոսել, բառեր պետք է գտնել, որ բացատրելուց անհարմարիրավիճակի մեջ չընկնել…. որովհետև իմ սերունդն ամաչում էր, անգրագետ էր սեռական դաստիարակությանհարցում ու հիմա էլ ունի բարդույթներ սեփական երեխաներին բացատրելու հարցում: Էլ չեմ ուզում խոսել իմծնողների սերնդի մասին:  Ես հիշում եմ իմ դպրոցն ու իմ կենսաբանության ուսուցչուհի ընկ. Գ…ևորգյանին, հենցհասանք «Մարդու անատոմիա» գրքին, հարցրեց՝ պատմե՞մ այս մասին, բոլորն ասացին չէ, մենք կգնանք- կկարդանք,ամոթ է…..Ավարտվեց այս ամենը նրանով, որ մի քանի դասագրքային նկարներ նայելուց հետո սահմանափակվեցինքու համարեցինք, որ այս առարկան յուրացրել ենք….

 

Չեմ սիրում լավաշ գրել, բայց մենք պետք է խոսենք, բացատրենք երեխաներին ամեն ինչ, ու շատ լավ կլինի, որ դաանեն մասնագետները:
Տեսե´ք-տեսե´ք Վրեժը սլայդներ օգտագործելով խոսել է էս թեմայի մասին. նախ՝ հրավիրել են՝ խոսել է, երկրորդ՝փողերի լվացումը հաստատ նման դասերով չէ, որ իրականացվում է, երրորդ՝ ամոթ չէ խոսել սեռականդաստիարակության մասին, այո´ պետք է խոսել երկու սեռի ներկայացուցիչների ներկայությամբ, և չթողնել, որտղաների մոտ որձի բնազդներ ձևավորվեն, աղջիկների գլխին էլ ինչ ասես անեն ու ձայն հանող չլինի:

 

Անհասկանալի ու խրթին պատմություն, բայց ԶԼՄ-ների մեծ մասը էլի նույն խրթինությամբ ներկայացնում է խնդիրը,հեռուստադիտողի ու ընթերցողի մոտ թողնելով բազմաթիվ անպատասխան հարցեր»։

 

 

 

Մեքենան գլորվել է ձորը

images (1)Հուլիսի 12-ին, ժամը 20.03-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 58 QQ 858 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվա­ծից և գլորվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` վարորդ, 1989 թ. ծնված Ռաֆիկ Հովհաննիսյանին և ուղևոր, 1983 թ. ծնված Արմինե Դուխիկյանին տեղի ուժերով դուրս են  բերել ավտոմեքենայից: Ա. Դուխիկյանը տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: