Կայացել է Սոս Սարգսյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը

10726_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:

Նիստում որոշվել է, որ մեծանուն դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին՝ «Համազգային» պետական թատրոնում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-13:30-ը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, ժամը 14:00-ին՝ Կոմիտասի անվան պանթեոնում:

Տղամարդիկ կանանց նկատմամբ իրականացվող բռնության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով բարձրակրունկ կոշիկներով քայլերթ են կազմակերպել

men donned high heels and teetered around TorontoԿանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով այսօր հարյուրավոր տղամարդիկ բարձրակրունկ կոշիկներով շրջել են Տորոնտոյում:

«Մեկ մղոն նրա կոշիկներով» մենամյա բարեգործական միջոցառումը հինգերորդ տարին է ինչ անց է կացվում Կանադայում:

Ականատեսները Twitter կայքում տեղադրել են միջոցառման մասնակից տղամարդկանց լուսանկարները, որտեղ նրանք կրում են նեոնային վարդագույն բարձրակրունկներից մինչև հաստ պլատֆորմներ:

«Մեկ մղոն նրա կոշիկներով» միջոցառումը տղամարդկանց միջազգային քայլերթ է, որի նպատակը բռնաբարությունը, սեքսուալ բռնությունը և գենդերային բռնությունները դադարեցնելու կոչ անելն է, սկսվել է Կալիֆորնիայում 2001թ-ին:

Բարձրակրունկ կոշիկներով տղամարդկանց ուշադրություն գրավող միջոցառումը ստեղծվել է սովորաբար հանրությունից թաքցվող և արդյունքում մոռացվող խնդիրների շուրջ երկխոսությունների ստեղծման նպատակով:

2009թ-ին Տորոնտոյում կազմակերպված այս միջոցառման ժամանակ հավաքվել էր 400,000 դոլար:

Կազմակերպիչներից մեկի խոսքով անցած տարի միջոցառմանը 11 տարեկանից մինչև 70 տարեկան 1000 տղամարդ է մասնակցել:

Այս տարի միջոցառումը նպատակ ունի Կանադայում կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ տղամարդկանց իրազեկությունը բարձրացնելու նպատակով իրականացվելիք ծրագրերի համար հավաքել 125,000 դոլար:

 

Պոռնո սկանդալ Ստամբուլի դպրոցում

dprocՍտամբուլի մասնավոր դպրոցներից մեկում օտարերկրյա հպատակություն ունեցող ուսուցիչը գաղտնի կերպով ներքևից լուսանկարել է 6-15 տարեկան աղջիկների շրջազգեստները: Ոստիկանները ուսուցչին կարողացել է հայտնաբերել՝ հետևելով համացանցից պոռնո նյութերի ներբեռնումներին: Մեղադրյալի համակարգչում գտնվել են 1117 մանկական պոռնո լուսանկար, ինչպես նաև 80 վիդեո և 19 աշակերտուհու անհարիր լուսանկար: «Ռադիկալը» հաղորդում է, որ ուսուցչին կալանավորել են, նրա համակարգիչները՝ առգրավել:

9-ամյա թուրք աշակերտը խստորեն քննադատել է վարչապետ Էրդողանին

ashakertԱնթալիայի դպրոցներից մեկում մի զավեշտալի դեպք է գրանցվել, որի մասին պատմում է «Դողան» լրատվական գործակալությունը: Քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի 2-րդ դասարանում դասարանի ավագի ընտրության ժամանակ դասղեկը որոշել է, որ նախորդ տարվա ավագը շարունակելու է կատարել իր պարտականությունները: Ուսուցչի այս որոշումը դուր չի եկել 9-ամյա աշակերտներից մեկին, որն էլ այսպիսի հետաքրքիր միտք է արտահայտել. «Իսկ եթե ընտրություն անցկացնենք ի՞նչ կլինի: Ես չեմ հավատում, որ ընտրությունը լավ բան է: Վարչապետն էլ ընտրությամբ եկավ, սակայն ծառեր է հատում, ջրաշիթ ու գազ է կիրառում»:
Աշակերտի այս խոսքերից հետո ուսուցչուհին զգուշացում է արել ըմբոստ աշակերտին, ապա նաև տեղի ունեցած մասին գրել իր «Facebook»-յան էջում՝ իր աշակերտին անվանելով «ավազակային ոգով դաստիարակված հայրենիքի դավաճան»: Այս գրությունը տեսել է երեխայի մայրը և ուսուչուհուն հրավիրել հաշիվներ պարզելու:

Կրակել են Էրդողանի անվտանգության ծառայության վրա

erdoganԻնչպես հաղորդում է թուրքական «Զամանը»՝ Ստամբուլի Սաբիհա Գյոքչե օդանավակայանից վերադառնալիս Մուստաֆա Քեմալի կամրջի մոտ անհայտ անձինք կրակ են բացել վարչապետ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության վրա: Նախնական տվյալներով՝ կրակել են յոթ անգամ: Դեպքի վայր են եկել ոստիկանական ջոկատներ, ներկայումս կատարվում է հետաքննություն:

Վարչապետը ծանոթացել է «Մենթոր Գրաֆիկս» ընկերության կողմից իրականացվող ՏՏ ոլորտի զարգացման ծրագրերին

10725_am_5Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Թումո ստեղծարար կենտրոնում տեղակայված «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս նորաբաց գրասենյակում ստեղծված պայմաններին և գործունեությանը:

Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր մասնակիցներին՝ վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրում այս բնագավառում արձանագրվող հաջողությունների կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտում, որը կառավարության գերակայություններից մեկն է, տեղի են ունենում որակական փոփոխություններ: «Ակնհայտ է, որ որակական փոփոխությունների մեջ իրենց դերակատարությունն ունեն նաև այն աշխարհահռչակ ընկերությունները, որոնք ՀՀ-ում ծավալում են արդյունավետ գործունեություն: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի արձանագրենք «Մենթոր Գրաֆիկս»-ի հաջողություններից մեկը, մասնավորապես, հինգ տարվա գործունեության արդյունքում ընկերությունը մի քանի անգամ ավելացրել է իր աշխատանքների ծավալները, կարողացել է հավաքագրել բարձրորակ մասնագետներ: Ընկերությունը դրանով իսկ նպաստել է Հայաստանում ՏՏ-ի որորտի զարգացմանը և մեր երկրի դիրքարավորմանը, որպես այս բնագավառում հարաբերական առավելություն ունեցող պետություն: Իհարկե վաղ է հանգստանալ՝ արձանագրելով այս հաջողությունները, որովհետև դեռևս մեծ անելիքներ ունենք»,– նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի առաջնակարգ ընկերություններ ներգրավելու կարիք, որոնք իրենց հետ բերում են նոր մշակույթ, հնարավորություն են տալիս Հայաստանում ձևավորել նոր ինստիտուտներ և հարաբերություններ: «Մի կողմից դա հնարավորություն է տալիս, որպեսզի զգանք, որ այդ կապերի շնորհիվ համաշխարհային տնտեսության մեջ ունենք մեր դերակատարությունը, մյուս կողմից՝ թույլ է տալիս ավելի արագ տեմպերով իրականացնել բարեփոխումներ: «Մենթոր Գրաֆիկս»-ն այդ ընկերություններից մեկն է և նրա հաջողությունները Հայաստանի Հանրապետությունում մեզ ոգևորում են: Մենք պետք է շարունակենք մեր ռազմավարությունը, որպեսզի նմանատիպ ընկերություններն իրենց հարմարավետ զգան մեր բիզնես միջավայրում»,– ասել է կառավարության ղեկավարը:
ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ևս կարևորել է առաջատար ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա և նշել. «Ցանկանում եմ շնորհավորել վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնց արդյունքում այստեղ են հայտնվում այսպիսի միջազգային ներդրողներ, ինչպիսին է նաև «Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն»: 
«Մենթոր Գրաֆիկս կորպորացիա»-ի նախագահ Գրեգորի Հինկլը նշել է, որ իր գլխավորած ընկերությունը ևս ամեն ինչ կանի՝ ՏՏ ոլորտում մեր երկրի համար նոր հաջողություններ գրանցելու համար: Գրեգորի Հինկլի խոսքով՝ էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման ոլորտում Հայաստանն աշխարհում ապահովում է արտադրանքի հինգ տոկոսը, ինչը այս բնագավառում մեր երկրի զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկն է:
«Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն (Nasdaq: MENT) էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման լուծումների ուղղվածությամբ աշխարհի առաջատար ընկերություններից է, որն իր գործունեությունն իրականացնում է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Պակիստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և Հայաստանում: Ընկերությունն զբաղվում է էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտում աշխարհի հեղինակավոր ընկերություններին արտադրության, մասնագիտական խորհրդատվության և բարձրորակ սպասարկման տրամադրմամբ:
2008 թ. հուլիսին «Մենթոր Գրաֆիկս»-ն իր ներկայացուցչությունը բացել է Հայաստանում` գնելով «Պոնտե Սոլյուշնս» ընկերությունը (Մաունթին Վյու, Կալիֆորնիա): ՀՀ-ում 5-ամյա գործունեության արդյունքում ընկերությունը գրեթե եռապատկել է իր կարողությունները. 2008 թվականին «Մենթոր Գրաֆիկս»-ն ուներ միայն մեկ բաժին, կար մոտ 40 աշխատակից: 5 տարվա ընթացքում այստեղ բացվել է ևս երկու բաժին, իսկ աշխատակիցների թիվը կազմում է 120:

 

Ռուս զինվորները Դաղստանում 5 զինյալ են սպանել

russia kills militantsՌուսաստանի հակաահաբեկչական գործակալությունից հայտնել են, որ իրենց ուժերը հարավային Ռուսաստանի Դաղստանի նահանգում հինգ կասկածյալ զինյալներ են սպանել:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ զինյալները սպանվել են ուրաբթ օրը Դերբենդ քաղաքում: Հայտարարության մեջ նշվում է, որ անվտանգության ուժերը շրջապատել են տունը, որտեղ գտնվում էին զինյալները և կրակահերթի ընթացքում սպանել նրանց, քանի որ նրանք հրաժարվել են հանձնվել:

Կոմիտեի տվյալներով՝ զինյալներից մեկը ոստիկանության և այլ իշխանավորների վրա հարձակումների կազմակերպիչ է եղել:

Դաղստանը Չեչնիայում տեղի ունեցած երկու անջատողական պատերազմներից հետո դարձել է մահմեդականների խռովությունների կենտրոն:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սարյանների ընտանիքին՝ անվանի երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակների երաժշտության հանձնախմբի երկարամյա նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը սիրված մտավորականի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն է հայտնել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:

 

FEMEN-ի կիսամերկ ակտիվիստները աղմուկ են բարձրացրել Փարիզի նորաձևության շաբաթի ժամանակ, տեսանյութ

o_829526Ֆեմեն շարժման ակտիվիստուհիները ներխուժել են փարիզյան նորաձևության շաբաթի շրջանակում  տեղի ունեցած նորաձևության  ցուցադրություն: Երկու աղջիկներ  փորձել են  խանգարել  Nina Ricci նորաձևության տան նոր հավաքածուի ցուցադրությունը: Կիսամերկ նրանք բարձրացել են անմիջապես պոդիումի վրա և սկսել են զանազան լոզունգներ գոչել, հաղորդում է  NY Magazine-ը:

Մինչև գոտկատեղը մերկ երկու աղջիկներբարձրացել են բեմ գերմանուհի մոդելի դուրս գալու ժամանակ և սկսել են գոռալ .”Моdel dоn’t go to brothel” (“Մոդել մի մտի բորդել, “) և”Fashion – dictaterror” (“Նորաձևությունը  – դիկատորական ահաբեկչություն է”): Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է պարզել աղջիկների ինքնությունը: Նրանք Ուկրաինայի քաղաքացիներ  Յանա Ժդանովան և Ալեքսանդրա Շևչենկոն են: Օգոստոսին նրանք լքել են երկիրը`պնդելով, որ իշխանությունները իրենց նկատմամբ ահաբեկչության գործ են սարքել:

Ինչպես միշտ,  FEMEN -ի ակցիան չեն թողել երկարի: Միքանի վայրկյանում նրանց կոպտորեն իջեցրել են բեմից և տարել անվտանգության աշխատակիցների սենյակ:

Ֆեմինիստուհիները կարծում են, որ այժմյան նորաձևության արտադրությունը սեքսիզմ է քարոզում և աղավաղում կանացի գեղեցկությունը: Ավելի վաղ  FEMEN ներկայացուցիչները փորձել են խանգարել սուպերմոդել Հայդի Կլումի հեռուստաշոուն:

Կապանի «Գանաձասարը» հաղթեց նվազագույն առավելությամբ

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Րոպեներ առաջ Կապանի «Գանձասար» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի տեղի «Գանձասարի» և Երևանի «Ուլիսի» հանդիպումը: Տանտերերին հաղթանակ բերեց հանդիպման 10-րդ րոպեին Արտակ Դաշյանի հյուրերի դարպասը խփած միակ գնդակը` 1:0:

43-րդ րոպեին նրա թիմակից Նարեկ Բեգլարյանը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մ-ոց տուգանայի  հարվածը:

Այս հաղթնակի շնորհիվ կապանցի ֆուտբոլիստներն իրենց միվորների պաշարը հասցրին 11-ի և  անցկացրած 7 խաղից հետո 3-րդ տեղում են:

«Արարատը» նույնպես ունի 11 միաավոր, իսկ աղյուսակը գլխավորում է «Փյունիկը»` 12 միավոր: Սակայն այս թիմերը մեկ հանդիպում պակաս են անցկացրել:

Առաջիկա երկու օրերին կկայանան 7-րդ տուրի մյուս երեք խաղերը:

Տեխնիկական արդյունքներ

«Գանձասար» – «Ուլիս»՝ 1։0

Արտակ Դաշյան, 10

Վարչապետը մասնակցել է «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությանը

10724_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է 11-րդ անգամ Երևանում անցկացվող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը:

«Մեր այս հանդիպումը դարձել է ավանդական, քանի որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն աջակցում է այս նախաձեռնությանը: Մենք հասարակական կազմակերպությունների հետ միասին հետևում ենք, թե ինչ վիճակում է գտնվում տեղեկատվության հասանելիության աստիճանը մեր քաղաքացիների համար: Ժամանակակից աշխարհը նորագույն հնարավորություններ է ստեղծում տեղեկատվության տրամադրման համար և մեր քաղաքացիների համար բացառիկ հնարավորություն՝ վերահսկելու իշխանություններին: Դա նշանակում է, որ իշխանություններն, օգտվելով այդ հնարավորություններից, պարտավոր են իրենց գործունեության մեջ լինել բաց և թափանցիկ, իսկ հասարակությունն իրավունք ունի վերլուծել այդ տեղեկատվությունը, պահանջել այն հարցերի պատասխանները, որոնք այսօր գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում» ,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի նմանատիպ հասարակական նախաձեռնությունները Հայաստանի Հանրապետությունում ունենան հաջողություն, քանի որ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում հենց այս նախաձեռնությունն ունի էական դերակատարություն: «Մյուս կողմից կարևոր է ուղղորդել ՀԿ-ներին, որպեսզի նրանք նույնպես զգան պատասխանատվություն մեր պետության ապագայի նկատմամբ և իրենց բնագավառներում լինեն տեղեկատվության տարածման պատասխանատու, քանի որ նրանք են ձևավորում հասարակական կարծիք և արժեքներ, որոնք կերտում են մեր ժողովրդի ապագան: Պետության և հասարակության կապը տեղի է ունենում տեղեկատվության միջոցով, դա նշանակում է, որ այն պետք է լինի օբյեկտիվ և անաչառ»,– ընդգծել է վարչապետը:
Մրցանակաբաշխության արդյունքներով ՀՀ Կառավարության աշխատակազմին շնորհվել է հատուկ մրցանակ՝ «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությանը Հայաստանի Գործողությունների պլանի իրականացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը շնորհակալություն հայտնելով մրցանակի կապակցությամբ՝ նշել է, որ ՀՀ կառավարությունն այս տարի ևս Մեծ Բրիտանիայում մասնակցելու է այդ նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցող կոնֆերանսին: «Դա այն հետևողական քաղաքականությունն է, որը մենք իրականացնում ենք վարչապետի ղեկավարության ներքո»,– ասել է Վաչե Գաբրիելյանը:
Հատուկ մրցանակի է արժանացել նաև ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ 2013 թ.-ին տեղեկատվության ազատության ամենաշատ էլեկտրոնային հարցումներին ժամանակին և լիարժեք պատասխաններ տալու համար:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին, որը խորհրդանշում է բաց և հրապարակային աշխատանքը, շնորհվել է ՀՀ Ֆինանսների նախարարությանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգին` www.e-register.am` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն, Panorama.am առցանց լրատվամիջոցին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր, Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին` որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետեւողական պայքարող իրավաբան:
Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ շնորհվել է Երևանի քաղաքապետարանին` որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովին` որպես Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
2013թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններ են ճանաչվել ՀՀ Քաղաքաշինության, ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները, ինչպես նաև «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 8 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին:

 

 

Ռ. Ռագուրամ.”Այստեղ արտադրվող ապրանքի շուկան ամբողջ աշխարհն է”

raghu_raghuram_200x200VMware ամերիկյան ծրագրային ապահովման ընկերության գործադրի փոխնախագահ Ռագու Ռագուրամը Հայաստանում է և այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց ընկերության նպատակների, հետագա ծրագրերի և հայաստանյան գրասենյակի արդյունավետության մասին: VMware-ը մշակում է նորարարական ծրագրերի լայն տեսականի,մասնավորապես հիպերվիզորներ, ամպային համակարգերի կառավարման գործիքներ, սերվերների և անհատական համակարգիչների ծրագրային ապահովում, ցանցային և անվտանգության հմակարգեր ու ՏՏ բիզնես կառավարման համակարգեր:

Ընկերությունն իր ներկայությունը Հայաստանում հաստատեց 2010թ.-ին, Integrien հայ-ամերիկայն ընկերությունը գնելուց հետո:

“Մեր ընկերությունը վերջին տարիներին ընդլայնել է իր աշխատանքները: Հարավկովկասյան տարածաշրջանում ընկերության գրասենյակը Հայաստանում միակն է, որտեղ  համակարգչային ծրագրեր են մշակվում ու այս պահին VMware-ում աշխատում են իննովացիոն տեխնոլոգիաների 60 մասնագետներ, որոնց թիվը նախատեսել ենք ավելացնել”,-ասաց Ռագուրամը:

Բանախոսի խոսքերով` տեղի մասնագետների շնորհիվ իրենք ձեռք են բերել բազա, որը բացառիկ աշխատանք է կատարում:

Տարածաշրջանում բիզնեսի ընդլայնման համար ընկերությունը մտադիր է տասնյակ միլիոն դոլարների ներդրում կատարել, հանդիպել Հայաստանի բուհերի ղեկավարների հետ ու նրանց առաջարկել համագործակցություն, ինչպես նաև կան կառավարչական բուն արտադրանքներ, այն օգտագործվում է խոշոր և միջին ձեռնարկությունների կողմից ու եթե դրանք ներդրվեն  Հայաստանի տնտեսության մեջ, այն միանշանակ զարգացում կապրի:

Այն հարցին, թե ինչու հենց մեր երկիրը ընտրեցին, բանախոսը ասաց.- “Այստեղ կան մասնագետներ, որոնք ունեն գիտական կոչումներ համակարգչագիտության և ճարտարագիտության  բնագավառում: Հայերը խելացի են, ազնիվ, մարդկային որակը բարձր է: Այստեղի պատրաստած ծրագրերը օգտագործվում են գլոբալ տնտեսության մեջ և ապահովում մեր շահույթը”:

VMware-ի տարեկան եկամուտը կազմում է 4.61 միլիարդ դոլար: Ռագու Ռագուրամի հայաստանյան այցի շրջանակներում կլինեն նաև հանդիպումներ վարչապետի, բարձրաստիճան պաշտոնյաների, գիտական և գործարար ոլորտի ներկայացուիցչների հետ:

 

Լուսինե Ասատրյան

Բրազիլացի ընտանիքը դատական գործընթացների մեջ է հայտնվել իրենց ընտանի վագրերին պահելու համար

Borges- the tigerԲրազիլացի կենդանասերը, որը շարժական կրկեսից երկու վագր էր փրկել, այժմ վագրերին հանձնելու վերաբերյալ վեճի մեջ է հայտնվել պաշտոնյաների հետ, որոնք պնդում են, որ կենդանիները վտանգ են ներկայացնում հասարակության համար:

Արի Բորխեսը 2005թ-ին Դեն և Թոմ եղբայրներին փրկել էր դաժան կյանքից և տարել հարավային Բրազիլիայի Մարինգա քաղաքի իր բնակարան:

Borges -the tiger 2Վագրի ձագերը քնել էին նրա դուստրերի անկողիններում և այգում վազվզել նրանց մյուս ընտանի կենդանիների՝ երկու առյուծների, կապիկի հետ:

Այդ պահից ի վեր նա վագրերին բուծել է, և այժմ ինը վագրեր են ապրում Բորխեսի և նրա ընտանիքի հետ:

Սակայն այժմ կենդանի բնության պաշտոնյաները պնդում են, որ 317կգ կշռող կենդանիները չափազանց վտանգավոր են բնակելի միջավայրում պահելու համար, իսկ Բորխեսը նրանց անօրինական կերպով է բազմացրել:

Այնուամենայնիվ՝ Բորխեսը հայտնել է, որ կենդանաբանական այգիներում բազմաթիվ կենդանիներ են սատկում և ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ փաստին, իսկ իր կենդանիների հետ անասնաբույժների թիմ է աշխատում և իրենք լավագույն կերպով են նրանց կերակրում, սակայն իրենց դատապարտում են դրա համար:

Borges -the tiger  1Պաշտոնատար անձինք ցանկանում են կենդանիների հետ միասին վերցնել նաև կենդանիների սիրահարի խնամակալության լիցենզիան, ուստի Բորխեսը բողոք է ներկայացրել և գործը այժմ դաշնային դատարանում է:

Տղամարդու դուստրերից մեկը նշել է, որ իր հայրը կմահանա կամ ինքնասպան կլինի, եթե վագրերին վերցնեն, քանի որ նրանք ամեն ինչ են իրենց համար՝ նրանք իր եղբայրներն են:

 

Ծանրորդուհի Արևիկ Պապիկյանը ճանաչվեց 6-րդը

ծանրամարտweightlifting-320x213Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչև 20 տարեկանների պայքարում 69 կգ քաշային Արևիկ Պապիկյանը երկամարտում ցույց տվեց 178 (79+99) կգ և ճանաչվեց 6-րդը:

Մեր գյուղմթերքը մրցունակ է աշխարհում

Արմեն ՊողոսյանՄեր ապրանքների 19-20 տոկոսն արտահանվում է ՌԴ,-  այսօր այս մասին ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
-Բայց երբ նայում ես արտահանման կառուցվածքը՝ հանքահումքային նյութերն են, որոնք չեն խոսում այն մասին, որ մեզ մոտ կա արդյունաբերություն: Բնական բարիքներն են միայն. Մենք ժամանակին ունեցել ենք կաբելի գործարան, որը պղնձից լարեր է արտադրել: Տնտեսության հեռանկարը հիմա չի երևում: Աճ ենք տեսնում, բայց ի՞նչն է աճել: Մենք արտադրում ենք չնչին քանակությամբ սնունդ և վերջ: Եթե երկիրը արտադրանքի և արտահանման մեջ ունի սնունդ, դա նվաճում չէ: Այդպիսի երկիր չկա, որ սնունդ չարտահանի: Դա ինքնախաբեություն է:
Պարոն Պողոսյանը հիշեց նաև այն վարկի մասին, որը Ռուսաստանը տվել էր մեր կառավարության և  , որը սակայն ոչ մի դրական արդյունքի չի հանգեցրել:
-Ոչ մետրո ունեցանք, ոչ մի լավ բան, միայն շենքեր ունեցանք:Բացառիկ երկիր ենք, ունենք էլեկտրաէներգիայի ավելցուկ, բայց չենք կարողանում դա օգտագործել ճիշտ: Մեր էլեկտրաէներգիան կարող էր ոչ միայն մեր հարևաններին գնալ, այլ մեր հարևանների հարևաններին:
Արմեն Պողոսյանը նշեց, նաև, որ  դեպի ԵՄ ուղղությունն ավելի դրական կանդրադառնա մեր տնտեսության վրա, բայց ժամանակ է պետք՝ ստանդարտացման, արտահանվող ապրանքների չափանիշների հետ կապված, իսկ Մաքսային միություն մտնելը մեր ապրանքների քանակի առումով է լավ և արագ արդյունք կտա:
Ես բացարձակապես համոզված եմ, որ հատկապես մեր գյուղմթերքը մրցունակ է աշխարհում, բայց գյուղմթերքի արտահանման համար ինտելեկտուալ աշխատանք է պետք տանել: Դա բարդ է, բայց անհնար չէ:

 

 

Ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները

001Երևանի զարգացմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության արդյունքում, մայրաքաղաքում աստիճանաբար լուծում են ստանում երևանցիների համար տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող բազում խնդիրներ: Բնակիչների կողմից առավել քան սպասված էր նաև մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ու մուտքերի բարեկարգման ծրագիրը:

003Խնդրին համալիր լուծում տալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գույքագրվեցին վերանորոգման առաջնային անհրաժեշտություն ունեցող տանիքները և հաստատված ծրագրի համաձայն մեկնարկեցին վերանորոգման աշխատանքները: 2012թ-ից մեկնարկած աշխատանքները լայն թափով շարունակվեցին նաև այս տարի:

2013թ-ի ծրագրի շրջանակում բարեկարգվել և իզոգամով է պատվել 68387 քմ հարթ տանիք: Ծրագրի համաձայն փոխվել են նաև թեք տանիքների ազբոշիֆերները և թիթեղները: Տարեկան ծրագրով վերանորոգվել է 48550 քմ թեք տանիք:    

Ծավալային առումով բավականին շոշափելի աշխատանքներ են կատարվել նաև քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող մուտքերի վերանորոգման ուղղությամբ:

Ըստ այդմ, այս տարի բարեկարգվել է շուրջ 1190 մուտք: Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներից զատ վարչական շրջաններում գործընթացը դեռևս շարունակվում է նաև լրացուցիչ ծրագրերով:

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ու մուտքերի բարեկարգման ծրագրերը առաջիկա տարիներին ևս լինելու են շարունակական:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

“Հայաստանը հետաքրքիր է բոլոր երկրների համար”.Լիա Բախշինյան

DSC05065Սեպտեմբերի 27-ը նշվում է որպես Զբոսաշրջության համաշխարհային օր:Այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր  Ռոբերտ Մինասյանը և Հայ Զբոսավարների գիլդիայի նախագահ Լիա Բախշինյանը:

Առաջին անգամ Տուրիզմի միջազգային օրը նշելու որոշում է կայացվել 1979 թ-ին և առաջին անգամ նշել են 1980 թ-ին:Որոշումը կայացրել է Համաշխարհային տուրիստական կազմակերպությունը, որը ստեղծվել է 1975 թ-ին, որը պետությունները միավորող հասարակական կազմակերպություն է:Հայաստանը նույնպես անդամակցում է այդ կազմակերպությանը:

Լիա Բախշինյանի խոսքով Հայաստանը շատ բան ունի ներկայացնելու, որովհետև մեր պատմությունը լի է հետաքրքիր պահերով.”Պատմականորեն այնպես է եղել, որ Հայաստանը բոլոր երկրների համար շատ հետաքրքիր է:Շատ երկրներ Հայաստանը դեռ չեն ճանաչում և գալով այստեղ նրանք դառնում են քարոզիչներ մյուս` այստեղ եկող զբոսաշրջիկների համար:Ցավոք մեր գովազդը շատ թույլ է և նրանք Հայաստանը բացահայտում են, երբ այստեղ են գալիս”:

“Տուրիզմի ոլորտում կարող ենք արձանագրել բավականին մեծ փոփոխություն:Եթե մենք միավորվեինք ավելի շատ բաների կարող էինք հասնել:Հիմա կան շատ նպաստավոր պայմաններ տուրիզմի զարգացման համար, որովհետև հեղափոխությունների և այլ իրավիճակների արդյունքում զբոսաշրջիկների թիվը հիմնական տուրիստական երկրներ պակասել են և այսօր մենք պետք է այնքան խելամիտ գտնվենք և աշխատենք դոնոր երկրների հետ”,-ասաց Ռոբերտ Մինասյանը:

Ինչպես նշեց Լիա Բախշինյանը միշտ ցուցադրվում են մեր եկեղեցիները և կա միտք, որ բացի եկեղեցիներից պետք է ներկայացվի նաև մեր մշակույթը, պատմությունը, ժառանգությունը, արհեստները և բոլոր տուրիստական կազմակերպությունները դրա մասին շատ խորը մտածում են.”Մենք փորձում ենք հետաքրքիր դարձնել մի եկեղեցուց դեպի մյուս եկեղեցի տանող ճանապարհը,որ զբոսաշրջիկները ոչ թե պարզապես ուտեն լավաշը, այլ տեսնեն, թե ինչպես է այն պատրաստվում”:

 

Բալասանյան Մերի

Moody’s-ը Ba2 է գնահատելՀայաստանիթողարկածեվրապարտատոմսերիվարկանիշը

Moody’sՄիջազգային հեղինակավոր Moody’s կազմակերպությունն այսօր Ba2 է գնահատել Հայաստանի կառավարության տեղաբաշխած՝ 7 տարի մարման ժամկետով ու  6 տոկոսով 700 միլիոն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսերի վարկանիշը: Moody’s–ը վերահաստատել է նաև վարկանիշին տրված կայուն բնորոշումը:

Միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ Ba2 վարկանիշը ստանալու համար  հիմք է հանդիսացել Հայաստանի վարած ֆիսկալ զսպողական քաղաքականությունը, որն իր դրական արտացոլումն է գտել դեֆիցիտի նվազման միտումներում՝ 2012 թ. կրճատելով այն մինչև 1,5 տոկոսի2009 թ. 7,5 տոկոսի դիմաց:Դեֆիցիտի նվազմանը, ըստ Moody’s-ի, նպաստել են կատարված կապիտալ ծախսերը, ինչպես նաև հարկերի կայուն հավաքագրումը՝ պայմանավորված մասնավորապես հարկային բազան ընդլայնելուն ուղղված բարեփոխումներով ու կենսաթոշակային նորհամակարգի ներդրմամբ:

 

 

 

 

 

 

Ֆինանսների նախարարութունըճանաչվել է 2013 թվականի ամենահրապարակայինը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնԻնֆորմացիայի ազատության կենտրոնը2013 թվականի ամենահրապարակային գործող գերատեսչություն է ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Սեպտեմբերի27-ին՝տեղեկատվությանազատությանմիջազգայինօրվա նախօրեին տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքումԻնֆորմացիայիազատությանկենտրոնն ամփոփեց “Ոսկեբանալիևժանգոտկողպեք”ամենամյա մրցույթի արդյունքները:Անկախժյուրիի կողմից  սահմանված Ոսկեբանալին  ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հանձնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Ինֆորմացիայիազատությանկենտրոնի գնահատմամբ՝ ֆինանսների նախարարությունը այս մրցանակին արժանացել է թե ստացված հարցումներին լիարժեքորեն պատասխանելու, թե բյուջեի ծախսերն առավել թափանցիկ դարձնելու և պետական գնումների պայմանագրերն ամբողջությամբ հրապարակելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եվրոպան կքննարկի կոռուպցիան Ադրբեջանում

ԵԽԽՎԱդրբեջանն ընդգրկված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկների մասին “Կոռուպցիա. սապառնալիք օրենքի գերակայությանը” զեկույցում, որը պատրաստվել է էստոնացի խորհրդարանական Մաիլիս Ռեպսի զեկույցի հիման վրա, հաղորդում  է “Հագին”կայքը:

Զեկույցը կազմված է 63 հոդվածից և արտացոլում է Եվրոպայի խորհրդի երկրներում կոռուպցիայի մակարդակը և նրա դեմ պայքարը:

34-րդ հոդվածը ամբողջովին նվիրված է Ադրբեջանում “Գյուլարգեյթի” սկանդալին: Մասնավորապես՝  նշվում է, որ Ադրբեջանի միջազգային համալսարանի՝ արտերկրում գտնվող ռեկտոր Էլշադ Աբդուլաևը 2012թ. սեպտեմեբրի 25-ին համացացնում տեսանյութ է տեղադրել իր և այդ ժամանակ մեջլիսի պատգամավոր Գյուլար Ահմեդովայի հետ զրույցից, որի ժամանակ Ահմեդովան խոստացել է, որ 2005թ. ընտրություններում Աբդուլաևը պատգամավոր կընտրվի 1 մլն դոլարի դիմաց:

24-րդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը միջազգային Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման 2012թ. զեկույցում զբաղեցնում է 139-րդ տեղը և Եվրոպայի խորհրդի երկրների առաջին հնգյակում է ընդգրկված:

30-րդ հոդվածում նշվում է Ադրբեջանի իրավապահ մարմինների կոռումպացվածության մասին:

36-րդ հովածը անդրադարձել է Ադրբեջանի այսպես ասած “խավիարային” քաղաքականությանը, որի նպատակը ԵԽԽՎ-ում և Եվրոպայի խորհրդում Բաքվի հասցեին քննդատական զեկույցների և փաստաթղթերի ընդունման կանխումն է:

46-րդ հոդվածում Ադրբեջանը նշվում է այն 11 երկրների շարքում, որոնք չեն միացել Կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատավության մասին կոնվենցիային:

Ակնկալվում է, որ բանաձևի նախագիծը կքննարկվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը: