Սեպտեմբերի 27-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 7,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.62 դրամ մեկԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:
Monthly Archives: September 2013
Փորձագետները չեն ցանկանա հակաիրավական գործողությունների մասնակից լինել. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը կոչ է անում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մասնակցել ը քննելու համար ստեղծված հանձնաժողովի նիստին: Նրա մեկնաբանմամբ քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է, որ քննարկումները լինելու են բաց և թափանցիկ, սակայն հանձնաժողովի նիստը կայանալու է այսօր, իսկ ԶԼՄ-ները դեռևս քաղաքապետարանի կողմից ծանուցում կամ հրավեր չեն ստացել:
Անկախ դրանից Բաբկեն Պիպոյանը հավաստիացնում է, որ, ինչքան էլ հանձնաժողովի որոշ անդամներ հստակ իմանան, թե ինչի համար են քվեարկելու, մի բան է ձեռնպահ լինել կամ կողմ քվերակել հստակ անօրինական երևույթին, երբ քեզ ոչ ոք չի տեսնում, և մեկ այլ բան է, երբ հազարավորներն են տեսնում: «Փորձագետները չեն ցանկանա հակաիրավական գործողությունների մասնակից լինել: Իսկ ակտիվ լուսաբանումը լրացուցիչ խթան կլինի: Հանրային գնահատականի, ճնշման առկայությունը պետք է զսպող, կաշկանդող ուժ դառնա», – պնդում է Բաբկեն Պիպոյանը:
Ռուբեն Նազարեթյանը կշարունակի գլխավորել Հայաստանի ֆուտզալի հավաքականը
Հայաստանի ֆուտզալի հավաքականը կշարունակի գլխավորել Ռուբեն Նազարեթյանը: Նազարեթյանի օգնականները կլինեն Զոհրապ Նիազյանը և Վաղարշակ Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Նազարեթյանը Հայաստանի ֆուտզալի փորձառու մասնագետ է: Նա 2003-ից գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականը և զուգահեռ աշխատել է մի շարք ակումբներում:
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Մումբայում շենքի փլուզման հետևանքով 3 մարդ է զոհվել, տասնայկ մարդիկ մնացել են փլատակների տակ
Իշխանությունների տեղեկություններով՝ Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաքում ուրբաթ առավոտյան տեղի ունեցած հինգ հարկանի բնակելի շենքի փլուզումից առնվազն երեք մարդ է զոհվել:
Տասնայկ մարդիկ են մնացել շենքի փլատակների տակ:
Աղետների արձագանքման ազգային ուժերից հայտնում են, որ փլատակների տակ մնացածների ստույգ թիվը հայտնի չէ:
Սակայն IBN լրատվամիջոցի տեղեկություններով՝ փլատակների տակ ենթադրաբար 40 մարդ է մնացել:
Մինչ այս պահը փլատակներից 15 մարդ է հանվել, որոնցից երեքը մահացել է, իսկ 12-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Այս տարի Մումբայում մի շարք կառույցներ են փլուզվել:
Բնակապահովման իրավունքների պաշտպան խմբավորումից հայտնում են, որ քաղաքի հին շենքերը անտեսված վիճակում են, իսկ նորերը հաճախ կառուցվում են ստանդարտներին չհամապատասխանող շինանյութերով և կառուցապատման խնդիրներով:
Մարդիկ ստիպված են ապրել այդտեղ, քանի որ այընտրանք չունեն, իսկ Մումբայում բնակարանների պահանջարկը անընդհատ աճում է: Խմբավորման տեղեկություններով բնակչության 65%-ը բնակվում է խարխլված տներում:
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ՌԴ ԱԴԾ-ի կողմից երեկ տարածած ապատեղեկատվության կապակցությամբ
Ի պատասխան ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչության՝ 2013թ. սեպտեմբերի 26-ին ԶԼՄ-ներով տարածած հայտարարության տեղեկացնում ենք. ՌԴ ԱԴԾ-ի ՀՀ-ում գործող վարչության կողմից ԶԼՄ-ներում տարածված հայտարարությունը՝ գնահատում ենք որպես ապատեղեկատվություն, զրպարտություն, վիրավորանք և կանխամտածված սուտ:
«Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանը և նրան ուղեկցող ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, կուսակցության ajl ներկայացուցիչները ՀՀ Սյունիքի մարզում 2013 թվականի սեպտեմբերի 25-ին իրականացրել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված գործունեություն՝ նախընտրական քարոզարշավ: Մինչդեռ ՌԴ ԱԴԾ աշխատակիցները նույն օրը փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհը՝ փաստացի տեղադրելով անցագրային կետ, ՀՀ քաղաքացիների նկատմամբ ինքնաձիգերով զինված վերահսկողություն իրականցրել, ՀՀ քաղաքացիներից պահանջել իրենց ուղևորության նպատակի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել, կարգադրություններ արձակել, ըանդ որում այդ ամենը արել ՀՀ պետական լեզու չհանդիսացող օտար լեզվով, առանց բացատրությունների խուզարկել մեքենաները, ստուգել անձանց ինքնությունն ու փաստաթղթերը: Ընդ որում այդ ամենը տեղի է ունեցել Իրանի հետ ունեցած Հայաստանի սահմանից ուղիղ գծով հաշվարկելիս շուրջ 30 կիլոմետր հեռավորության վրա և ընթացել առանց ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցության: Հաշվի առնելով սահմանից հեռավորությունը՝ այն չի կարող դիտարկվել սահմանային ռեժիմի խախտման տեսանկյունից:
Այսպիսով, ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած ՀՀԿ-ի և նրա առաջնորդի՝ իրեն «գուբեռնատորի» կարգավիճակ նախապատրաստող Սերժ Սարգսյանի վերադաս հանդիսացող ՌԴ ԱԴԾ-ի/ФСБ-ի գործողությունները՝ ուղղված Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության հաղթական քարոզարշավը խոչընդոտելուն ամբողջությամբ ապօրինի են և դատապարտելի: Ըստ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի, Ռուսաստանի սահմանապահները պետք է հսկեն ՀՀ սահմանը այլ ոչ թէ Հայաստանի ամբողջ տարածքը: Դժվար չէ կռահել, թե Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում քարոզչության վերջին օրերին «Ժառանգության» քարոզարշավը խոչընդոտելուն եւ բնակչության շրջանում վախի մթնոլորտի սերմանմանն ուղղված հերթական փորձը ում պատվերով է իրականացվել: Ուշագրավ է նաեւ, որ միջադեպին հաջորդած օրը Քաջարան է այցելել Սերժ Սարգսյանը:
ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի թեքնածու Սամվել Հայրապետյանի, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանի և ՀՀ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի լրացուցիչ ընտրությունների համար նախընտրական քարոզչություն իրականացնող Ժառանգություն կուսակցության Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի կառույցների ներկայացուցիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը վերը նշված վայրում առաջին անգամ խոչընդոտվել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ի ցերեկը, բացի այդ նրանց նկատմամբ, առանց որևէ պարզաբանման և իրավական հիմքերի ներկայացման, ՌԴ ԱԴԾ-ի կողմից իրականցվել են վերը թվարկված բոլոր գործողությունները՝ անտեսելով նրանց պահանջը՝ տրամադրել պարզաբանում հիմնարար իրավունքների սահմանափակման պատճառների վերաբերյալ:
ՌԴ ԱԴԾ աշխատակիցները «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը կրկին խախտել են նույն օրը երեկոյան՝ երբ արդեն տեղեկացված էին նրանց այցի նպատակի մասին: Այս անգամ ևս «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների պահանջը՝ տրամադրել պարզաբանում հիմնարար իրավունքների սահմանափակման պատճառների վերաբերյալ ոչ միայն չի հարգվել, այլ դեռ ավելին՝ նրանց նկատմամբ ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք և բռնություն, որի հետևանքով շարքից դուրս է եկել Դավիթ Հակոբյանի տեսախցիկը:
ՌԴ ԱԴԾ-ի այն պնդումը, թե իբր «երեկոյան ժամը 20-ի սահմանում կանգնեցվել է միայն Զարուհի Փոստանջյանի մեքենան,… Զարուհի Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք ուղղակի իրենց դրսևորել են հանդուգն կերպով, փորձել են սադրել հակաիրավական գործողություններ», կամ որ իբր «ի հակառակ պատգամավորի պնդումների` սահմանապահ ծառայության աշխատակիցները վիդեոնկարահանման սարքը չեն կոտրել», և վերջապես որ իբր «Զ.Ա.Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել` վիրավորելով սահմանապահներին,… կանխամտածված խոչընդոտել են սահմանապահ ծառայության ներկայացուցիչների պարտականությունների կատարմանը` կապված սահմանի պահպանության հետ, դրանով իսկ հանցագործների փնտրտուքի և ձերբակալության համար իրական վտանգ ստեղծելով» ոչ այլ ինչ է քան ապատեղեկատվություն, զրպարտություն, վիրավորանք և կանխամտածված սուտ:
Մեր զարմանքն է հարուցում նաև այն, որ ՌԴ ԱԴԾ-ն մեղադրում է «Ժառանգության» քարոզչախմբի ներկայացուցիչներին սահմանապահ ծառայություն իրականացնողներին «հրապարակայնորեն վիդեոնկարահանելու» համար: Պարզ չէ, թե ՀՀ ո՞ր օրենքով է արգելված նկարահանել քաղաքացիների հանդեպ իրականացվող գործողությունները, և կամ ինչո՞ւ «Ժառանգության» ներկայացուցիչը պետք է նկարահաներ ոչ-հրապարակայնորեն՝ չտիրապետելով հատուկ ծառայություններին ներհատուկ համապատասխան հմտություններին:
Արդեն երեկոյան տեղի ունեցած միջադեպի վայր ժամանած և որպես գնդապետ Միրզոև ներկայացած ռուս սահմանապահների վերադասը «Ժառանգության» ներկայացուցիչներին իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և համոզվելով, որ տեսախցիկը վնասված է՝ առաջարկել հենց տեղում ֆինանսական փոխհատուցում տրամադրել: Սակայն «Ժառանգության» ներկայացուցիչները հրաժարվել են վերցնել նրա առաջարկած գումարը՝ հայտնելով, որ դա պետք է արվի իրավական գնահատական ստանալուց հետո և դրա արդյունքում: Մենք վրդովված ենք, որ ընդամենը մեկ օր անց ՌԴ ԱԴԾ ՀՀ-ում Սահմանապահ վարչության կողմից տարածված հայտարարության մեջ այս ամբողջը ներկայացված է գլխիվայր շուռտված կերպ: ՀՀ սահմանը պահպանելու իրենց ուղիղ գործառույթի իրականացման թերացման արդյունքում ինչ-ինչ սահմանախախտի՝ ՀՀ տարածքում հայտնվելը ՌԴ ԱԴԾ-ին իրավունք չի տալիս սահմանափակելու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները ՀՀ ամբողջ տարածքով մեկ:
Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ՌԴ ԱԴԾ-ի/ФСБ-ի կողմից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հանդեպ այս ապօրինի գործողություններն իրականացրած անձիք պատժվեն Հայաստանի Հանրապետության օրենքների ողջ խստությամբ և անհրաժեշտության դեպքում հասնելու ենք ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Ժառանգություն» կուսակցություն
27 սեպտեմբերի 2013թ:
Բանդայի գործը` շուլալված պատմություն
Քրեագետ Սերգեյ Գալոյանը «Բանդայի» գործով դատավարության ընթացքում մի շարք կասկածելի անցքեր է հայտնաբերել: Նրա բնորոշմամբ` գործը մի շուլալված պատմություն է: Կասկածի տեղիք տալիս է գործի հենց սկիզբը, երբ Արտուշ Հակոբյանի հայրը հեռուստատեսությամբ տեսել է աղմկահարույց հոլովակը բանդայի հայտնաբերման մասին, տեղեկացել, որ որդին փնտրվում է իբրև մեղադրյալ, զանգել Արտուշին, հարցրել, թե ինչու՞մն է բանը, իսկ վերջինս
հանգստացրել է հորը՝ ասելով, որ ինքը այդ ամենի հետ բնավ կապ չունի:
Հաջորդ օրը Արտուշ Հակոբյանը գեղեցիկ հագնված գնացել է ռեստորան,
որտեղ էլ նրան հայտնաբերել են ու առգրավել իբրև թե նրա գրպանում հայտնաբերած ատրճանակը: «Լսելով, որ իրեն փնտրում են՝ ցանկացած հանցանք գործած մեկը անհետ կփախչեր Հայաստանից, ոչ թե կգնար ռեստորան», – կարծում է Սերգեյ Գալոյանը:
Քրեագետի մյուս կարևոր փաստարկն այն է, որ տուժողները, չգիտես ինչու, դատավարություններին չեն ներկայանում: «Ամենազարմանալին ինձ
համար տուժողների սպասողական վիճակն է», – ասաց Սերգեյ Գալոյանը և անդրադարձավ դատարանում մեղադրյալի ինքնավնասման փորձին. «Ամեն ինչ տեսել եմ, բայց որ մարդը փորձի ինքն իրեն վնասել դատարանի դահլիճում, նման բան չէի տեսել: Մարդը սուիցիդի է գնում, երբ բոլորովին չի տեսնում այլ ելք: Ահա, թե ինչ խրթին ու լարված պատմություն է ստեղծվել: Հիմնական մեղադրանքը իրականում, որքան էլ ծիծաղելի է, այն է, որ մեղադրյալները ունեն քրեական անցյալ: Սա աբսուրդ է: Անգամ եթե դա այդպես է, հիմք չի տալիս մարդուն չկատարածի համար պատժելու: Չէ՞ որ հակառակ փաստերն էլ կան: Շավարշ Կարապետյանը մինչ օրս հայտնում է, որ Արտուշ Հակոբյանը Երևանյան
լճից փրկել է երեք մարդու: Ինչու՞ սա էլ իբրև մեղմացման հիմք չի դիտարկվում», – մի քանի հռետորական հարցերով միտքը եզրափակեց քրեագետը:
Սեքսից կարևոր…
Մասնագետները որոնք որոշել էին ուսումնասիրել ժամանակակից մարդուն ամենաշատ հաճույք պատճառող աղբյուրները, չափազանց զարմացան, երբ իմացան, որ տան մաքրությունն ու կարգուկանոնը ավելի կարևոր դեր են խաղում, քան լավ սեքսը:
«Beko» ընկերության աջակցությամբ անցկացված հարցման մասնակիցների 36%-ը խոստովանել է, որ տան մաքրությունն ու կարգուկանոնն ամենամեծ բավականությունն են պատճառում, 34%-ը հաճույք է ստանում ուրախ տոնակատարություններից: Հարցման մասնակից կանանց ու տղամարդկանց միայն 18%-ն է, որ առավելագույն հաճույք ստանում է լավ սեքսից:
Ընդ որում, արևմուտքի երկրներում, առաջվա պես մաքրության գործը հիմնականում կանանց ուսերին է.միջինվիճակագրական կինը տան մաքրությանը հատկացնում է շաբաթական մոտ 17 ժամ, իսկ նրանց 40%-ը համոզված է, որ տան մաքրությունը տղամարդու պարտականություն չի:
Գերմանացի մրցավարները կսպասարկեն ֆուտբոլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը
2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի շրջանակում հոկտեմբերի 11-ին կայանալիք Հայաստանի և Բուլղարիայի հավաքականների հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել գերմանացի Ֆելիքս Բրիխը:
Նրա օգնականները կլինեն Մարկ Բորշը և Ստեֆան Լուպպը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոբիաս Վելցը:
Խաղը կկայանա Երևանի «Հանրապետական» մարզադաշտում:
Բաքուն պետք է դադարի հետապնդել լրագրողներին. Թոմաս Մելիա
Ադրբեջանի կողմից ինտերնետում օրենսդրական սահմանափակումներ մտցնելը, այդ թվում՝ զրպարտանքի համար քրեական հետապնդում սահմանելը, հանդիսանում է ազատ արտահայտման հետագա վերացում երկրում, որտեղ մի շարք լրագրողներ և բլոգերներ արդեն ձերբակալված են կամ դատապարտված ազատազրկման, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնականի տեղակալ Թոմաս Մելիան Վարշավայում սեպտեմբերի 25-ին:
Ինչպես հաղորդում է “Թուրան” գործակալությունը, Մելիան, դիմելով ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչներին, հիշեցրել է, որ այնպիսի լրագրողներ, ինչպիսիք Հադիջա Իսմայլովան է, շարունակում են ենթարկվել հետապնդումների և նույն վիճակում են մի շարք բլոգերներ:
“Մենք իշխանություններին վճռականորեն կոչ ենք անում հետաքննել այդ փաստերը, ինչպես նաև խնդիրները՝ կապված Ադրբեջանում “Ազատություն” ռադիոկայանի և անգլալեզու այլ ԶԼՄ-ների հետ”, -ասել է Մելիան:
Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են Բաքվում ընդունել Մելիայի գլխավորած պատվիրակությունը, որը նախկինում ևս քննադատել էր այս երկրի իշխանություններին:
«Սոս Սարգսյանն ապրող լեգենդ էր». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցագիր է հղել ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.
«Մեծ վշտով տեղեկացա սիրված դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր Սոս Սարգսյանի մահվան գույժի մասին:
Սոս Սարգսյանն ապրող լեգենդ էր, հայկական բեմարվեստի, թերևս, ամենահեղինակավորներից մեկը: Նրա մարմնավորած կերպարներով մեր ժողովրդի մեկ սերունդ չէ, որ դաստիարակվել է, դաստիարակվել որպես հայրենասեր, որպես մարդ ու քաղաքացի: Քաղաքացիական իր հստակ դիրքորոշմամբ, նա հաճախ օրինակ է հանդիսացել շատերի համար: Գալիք սերունդներն ու ժամանակը դեռ իրենց գնահատականը կտան մեծ հայրենասերի, տաղանդավոր մարդու ու քաղաքացու, նաև գրողի ու մանկավարժի նրա վաստակին ու անցած ճանապարհին: Իսկ այսօր նրա կորստով մի շատ կարևոր բան պակասեց մեր հասարակությունում:
Ցավում եմ ու ցավակցում մեծն վարպետի հարազատներին, բարեկամներին, նրա բազմահազար երկրպագուներին, մեզ բոլորիս»։
Թուրքիայում լույս է տեսել նոր գիրք իսլամացված հայ կնոջ մասին
Թուրքիայում ընթերցողների դատին է հանձնվել ևս մեկ գիրքը, որտեղ ներկայացվում է Հայոց ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայ կնոջ դառը ճակատագիրը: Ժամանակակաից լրագրողների միության նախագահ Ահմեդ Աբաքայը գրքի է վերածել իր մոր՝ 82-ամյա Հոշանայի կյանքի պատմությունը, որը ամբողջ կյանքի ընթացքում զավակներից ու թոռներից թաքցրել է իր հայկական ծագումը: «Հոշանայի վերջին խոսքը» գրքի առաջաբանում Ահմեդ Աբաքայը գրում է. «Մանուկ հասակից ալևիական մշակույթով մեծացած մի մարդ, մի կին, կարո՞ղ է արդյոք 82 տարի շարունակ իր ընտանիքից, երեխաներից, թոռներից ու շրջապատից թաքցնել իր հայկական արմատները: Մի գյուղ 82 տարի և այնուհետև այսօր լռու՞մ է»:
Ահմեդ Աբաքայը գրում է նաև, թե ինչպես մայրը իրեն պատմեց տարիներ շարունակ թաքցրած գաղտնիքը: «Ինչպես պատահեց, որ այդ օրը մայրս իր կրտսեր որդուն՝ ինձ իր մոտ կանչեց և պատմեց ողջ ճշմարտությունը: Հաջորդ օրը մի պատահարի հետևանքով նա կորցրեց գիտակցությունը, ապա մահացավ: Հոշանայի այս գաղտնիքը և կյանքի որոշ դրվագները թղթին հանձնելիս կարիք զգացի վերադառնալու իմ մանկության և երիտասարդության տարիներ»:
Այսօր ՄԱԿ-ը որոշում կկայացնի Սիրիայում քիմիական զենքի հարցով
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկություն կանցկացնի որոշելու համար Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հարցը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության հաղորդագրության վրա: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայում քիմիական զենքի հարցով նախարարական մակարդակով քվեարկություն կանցկացնի ուրբաթ օրը ժամը 20:00-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել էր, որ վերոնշյալ քվեարկությունը կանցկացվի միայն այն բանից հետո, երբ Քիմիական զենքի արգելման կազմակերպության կատարողական խորհուրդը կընդունի Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման մասին զեկույց: Վերջինս ընդունվեց է երեկ կեսգիշերին Հագայում:
Նշանակվել են փորձաքննություններ
Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները 1980 թ. ծնված Դրաստամատ Հ.-ի՝ Հայկավան գյուղում գտնվող տան կիսակառույց անասնագոմի զննությամբ՝ հայտնաբերել են 700 գ կանեփի բույսի չորացված 5 ամբողջական ճյուղ:Դաշտում ականանետի արկ է հայտնաբերել
Սեպտեմբերի 26-ին, ժամը 10.25-ին, 1965 թ. ծնված Գառնիկ Խ.-ից ոստիկանության Ամասիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.20-ի սահմաններում, Ողջի գյուղին հարակից դաշտում, անասուններն արածացնելիս, հայտնաբերել է կոռոզիայի ենթարկված ական:
«Խաղաղություն և լույս Ձեր հոգուն, Վարպե´տ». Արմեն Աշոտյան
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցագիր է հղել անվանի դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ:
«Ցավակցում եմ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Համազգային թատրոնի հիմնադիր- ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ, սիրված և անվանի դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ:
Սոս Սարգսյանը ստեղծագործական դպրոցի հիմնադիր է, նրա աշակերտներն այսօր լուրջ դերակատարում ունեն հայ մշակույթի զարգացման ու տարածման գործում:
Մեծ դերասանի կերտած կերպարները ձևավորել են մի քանի սերնդի արժեհամակարգ, դարձել հայ մարդու աշխարհընկալման և հայրենասիրության խորհրդանիշ:
Հայ մտավորականության վառ անհատականություններից մեկի, թատրոնի և կինոյի ականավոր դերասանի, հայ մարդու և քաղաքացու հիշատակը, նրա թողած ստեղծագործական ժառանգությունը միշտ կլինի մեր և գալիք սերունդների ուղենիշը»:
Մահացել է կապույտ մարդը
Վաշինգտոնի հոսպիտալներից մեկում 63 տարեկանում մահացել է Փոլ Կարասոնը` Սմուրֆ պապը մականունով, որը համացանցում ճանաչում էր ստացել մաշկի կապույտ գույնի շնորհիվ: Հիվանդանոց նրան տեղափոխել էին սրտի նոպայի պատճառով: Բացի այդ, նա կաթվածահար էր եղել:
Կարասոնը համաշխարհային ճանաչման էր արժանացել 2008-ին հեռուստատեսությամբ հանդես գալուց հետո, որտեղ նա պատմում էր իր հիվանդության ` արգիրոզի մասին: Այդ հիվանդությունն ունեցողների մաշկը կապտում է օրգանիզմում արծաթի երկարատև նստվածքի գոյացման պատճառով: Նա առաջին անգամ սկսեց կապտել 15 տարի առաջ, երբ փորձում էր դեղորայքի օգնությամբ բուժվել մաշկային հիվանդություններից, որոնք էլ նման անսովոր հետևանք թողեցին նրա օրգանիզմի վրա:
Ցորենով բեռնավորված գնացքի վագոններ են շրջվել
Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Անիի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի հատվածում ցորենով բեռնավորված գնացքի 6 վագոն է շրջվել:Հնդկաստանում շենքի ավերակներից 7 մարդու են փրկել
Այսօր, վաղ առավոտյան Մումբայում 5-հարկանի բնակելի շենք է քանդվել: Ավերակների տակից հաջողվել է դուրս բերել 7 մարդու: Փրկարարների տվյալներով, ավերակների տակ դեռևս 70 մարդ կարող է լինել` շենքի բնակիչները: Տեղում հիմա աշխատում են փրկարար ծառայություններ ու 15 հրշեջ հաշվարկ:
Վերջերս Հնդկաստանում հաճախացել են շենքերի փլուզումների դեպքերը: Միայն Մումբայում վերջին մի քանի ամսում 5 շինություն է քանդվել:
Աղքատ թոշակառուներին պետք է ուղարկել Աֆրիկա
Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցության պատգամավոր Իվ Նիդեգգեր հանդես է եկել աղքատ թոշակառուներին Մարոկկո ուղարկելու առաջարկով: Իսկապես էլ` ինչու ոչ: Այնտեղ տաք է ու գներն էլ` ցածր, քան հայրենիքում: “Իսկապես, ով կուզի Շվեյցարիայում անիմաստ ապրի”,զարմանում է պաշտոնյան:
Իվ Նիդեգգերի խոսքով, Մարոկկոյում բուժսպասարկումը ավելի էժան է, քան Շվեյցարիայում, ինչը կօգնի պետբյուջեի միջոցները տնտեսել: Նա ոչ մի դեպքում պետությանը չի առաջարկում իր թոշակառուներին թողնել բախտի քմահաճույքին: Պարզապես նա պրագմատիկորեն կարծում է, որ եթե թոշակառուներին ուղարկեն “տաք” ու նվազ հարուստ երկիր, քան Շվեյցարիան է, ապա խնամքը պետության վրա ավելի էժան կնստի:
Այդ լուծումը, նրա կարծիքով կօգնի վեր հանելու Մարոկկոյի տնտեսությունը, չէ որ այդ կերպ այնտեղ նոր աշխատատեղեր կստեղծվեն: Նա անգամ նշել է, թե որ քաղաքում է հարմար թոշակառուների գաղութ ստեղծելը.դա Մարոկկոյի հարավ-արևմուտքում գտնվող Տան-Տան բնակավայրն է:
Մարոկկոյի իշխանություններն այդ գաղափարը դրական են ընդունել, հայտարարել է Իվ Նիդեգգերը: Թոշակառուների շրջանում անցկացված սոցհարցումը ցույց է տվել, որ տարեց շվեյցարացիները ոչ մի տեղ էլ չեն ուզում մեկնել` նախընտրելով կյանքն ավարտել հայրենիքում:
