Սեպտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Ա-160» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքում, տանը կից ավտոտնակից ավտոմեքենան դուրս բերելու ժամանակ, վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:Daily Archives: September 5, 2013
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:Մշուշի պատճառով ավելի քան 100 ավտոմեքենաներ բախվել են իրար
Թանձր մշուշն ավելի քան 100 ավտոմեքենաների բախման պատճառ է դարձել Անգլիայի Քենգ կոմսությունում, հայտնել է ԲիԲիՍի հեռուստառադիոընկերությունը:
Ոստիկանությունն աշխատում է վթարի վայրում, սակայն զոհերի ու վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան: Ճանապարհը ժամանակավորապես փակ է, իշխանությունները վարորդներին խնդրում են այլ երթուղիներից օգտվել:
Ականատեսներից մեկի խոսքով, չնայած եղանակային պայմաններին, վարորդների մեծ մասը չի կիրառել հակամշուշային լուսարձակները:
Եվրոպական Հանձնաժողովը` Հայաստանին. ԽՀԱԱՊ-ը համատեղելի է
Եվրոպական Հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն, որտեղ, հաշվի առնելով Հայաստանի կայացրած որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտւմ ներգրավելն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը. «Այս տարվա հուլիսին՝ երեք ու կես տարի անց, մենք ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի (ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին) շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ԵՄ աջակցությամբ առաջ մղել համալիր արդիականացման ու բարեփոխումների ծրագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրացիայի վրա»:
Առկա տեղեկություններով ՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Եվրահանձնաժողովի ակնկալած խորհրդակցություններն անցկացնելու նպատակով արդեն վաղը կմեկնի Բրյուսել:
Եգիպտոսի ներքին գործերի նախարարի դեմ մահափորձ է կատարվել
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունն, այսօր առավոտյան մահափորձ է իրականացվել Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մուհամադ Իբրահիմի դեմ: Անվտանգության ծառայության փոխանցած տեղեկության համաձայն՝ երբ նախարար Իբրահիմի մեքենան անցել է Կահիրեի հյուսիսում գտնվող Նասր թաղամասով, ճանապարհին մի մեքենա է պայթել, որի մեջ պայթուցիկ է տեղադրված եղել: Պայթյունի հետևանքով 7 հոգի է վիրավորվել, որոնցից 2-ի վիճակը ծանր է: Ներքին գործերի նախարարը անվնաս է մնացել: Պայթյունից տուժել են նաև շրջակայքում տեղակայված խանութները:
Եգիպտոսի անվտանգության ուժերը դեպքից հետո շրջանում մեծացրել են նախազգուշական միջոցառումների ծավալը:
Հայ մարզիկների պատվիրակության խումբը մեկնեց Ֆրանսիա՝ Յուրի Վարդանյանի գլխավորությամբ
Կեսգիշերից հետո, Երևան – Փարիզ չվերթով հայաստանյան մարզական մեծաթիվ պատվիրակությունը մեկնեց Փարիզ` մասնակցելու սեպտեմբերի 7-15-ը Նիա քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ մարզամշակութային խաղերին:
Մեր մարզիկներն երկրորդ անգամ են մասնակցում այս միջազգային խաղերին, որն իր ընդգրկման մասշտաբներով և նշանակությամբ աշխարհում երկրորդն է` օլիմպիականից հետո:
Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, աշխարհի ու օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն լեգենդար մարզիկ` Յուրի Վարդանյանը:
Հայաստանը ներկայացնող մարզիկները կմասնակցեն 5 մարզաձևերում` խճուղային հեծանվավազք, սեղանի թենիս , աթլետիկա, ձյուդո և ազատ ոճի ըմբշամարտ:
Վնասվածքի պատճառով ըմբշամարտիկ Միհրան Ջաբուրյանի փոխարեն Նիս է մեկնել Օհան Գիքինյանը (55 կգ):
Պատվիրակության կազմում ընդգրկված են ազատ ոճի ևս 5 ըմբշամարտիկ` Աշոտ Տերտերյանը (60 կգ քաշային), Նարեկ Սիրունյանը (66 կգ), Մերուժան Զադոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (84 կգ), Վիկտոր Կազիշվիլին (96 կգ), Անդրանիկ Գալստյանը (120 կգ ) և 3 մարզիչ` Ավետիք Վարդանյանը, Հապետնակ Կուրղինյանը, Լյովա Վարդանյանը:
Ձյուդո մարզաձևը Նիսում կներկայացնեն ` Գրիգոր Իվանյանը (60 կգ), Տիգրան Վարոսյանը (60-66կգ), Սուրիկ Գառնիկյանը (66-73կգ):
Թեթև ատլետիկա մարզաձևում կներկայանան հեռացատկորդներ` Վարդան Փահլևանյանը, Արսեն Սարգսյանը, Լևոն Աղասյանը (եռացատկ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), աղջիկներից` Սաթենիկ Հովհաննիսյանը ,Ամալիյա Շառոյանը (400 մ արգելավազք):
Սեղանի թենիս մարզաձևում հանդես կգան Հասմիկ Խաչատրյանը, Համլետ Հակոբյանը (մարզիչ` Ֆելիքս Սարգսյան):
Խճուղային հեծանվավազքում կմրցեն Տիգրան Վարդազարյանը, Վարշամ Դարբինյանը, Էդուարդ Մաթոսյանը, Հարություն Բարսամյանը, Մհեր Մկրտչյանը, (մարզիչ` Ալբերտ Սոլոյան):
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային նախորդ խաղերը անցկացվել են Լիբանանում և այն ժամանակ Հայաստանն ԱՊՀ երկրներից միակ մասնակիցն էր:
Ի դեպ, մեր առաջին մասնակցությունն այն ժամանակ նշանավորվեց արծաթե և բրոնզե 3 մեդալներով ու անվանական մրցանակային տեղերի նվաճումով, ինչպես նաև լավագույն մասնակցության համար արժանացանք կազմկոմիտեի հատուկ մրցանակին:
Սքարլեթ Յոհանսոնը նշանվել է ֆրանսիացի լրագրողի հետ
Սքարլեթ Յոհանսոնը պատրաստվում է ամուսնանալ: ԶԼՄ-ների տեղեկացմամբ, դերասանուհին նշանվել է ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորյակի հետ:
Դերասանուհուն մոտիկ աղբյուրը հայտնել է.”Նրանք նշանվել են ու շատ երջանիկ են”: Դորյակը Յոհանսոնին առաջարկություն է արել մեկ ամիս առաջ: Դորյակի հետ, որը նախկինում աշխատում էր Clark ամսագրում, Սքարլեթն առաջին անգամ հասարակություն է դուրս եկել 2012-ին:
2008-ին Յոհանսոնն ամուսնացել էր Ռայան Ռեյնոլդսի հետ, որից բաժանվել էր 2 տարի անց: Յոհանսոնին բազում սիրավեպեր են վերագրում, այդ թվում` Ջարեդ Լետոյի, Բենիսիո դել Թորոյի ու նաև Ջասթին Թիմբերլեյքի հետ:
Յոհանսոնն ասել է, որ հոգնել է իր մասին տարածված շշուկներից ու նշել նաև, որ թվարկված անձանցից շատերին ինքը նույնիսկ ծանոթ չէ:
Յաշար Քեմալին հանձնվեց «Գրիգոր Նարեկացու» անվան հուշամեդալը
Թուրքական գրականության ամենահայտնի անուններից ծագումով քուրդ գրող Յաշար Քեմալը Հայաստանի մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացու» անվան հուշամեդալով: Նախարարության ներկայացուցիչ Սեյրանուշ Գեղամյանը, պատգամավոր Արագած Ախոյանը, Արևմտահայերի ազգային համագումարի ներկայացուցիչներ Վահան Մելիքյանն ու Սևակ Արծրունին Ստամբուլում Յաշար Քեմալին են հանձնել պատվավոր հուշամեդալը: Ինչպես գրում է թուրքական «Hürriyet», Հայաստանից մեկնած պատվիրակությունը անվանի գրողին է նվիրել 1975 թվականին հայերեն լույս տեսած նրա «Ince Mehmet» («Ցախ Մեհմեդ») վեպը, ինչպես նաև այլ նվերներ:
Հուշամեդալի հանձնման արարողության ժամանակ Յաշար Քեմալը ասել է. «Այս հողերը միևնույն ժամանակ շատ մեծ վշտերի, կործանումների հողեր են եղել: Ապրած շատ մեծ վշտեր, կորսված շատ մեծ արժեքներ կան, սակայն մարդկությունը ջանում է մաքրագործվել բոլոր ախտերից: Այս ջանքերից ամենանվիրականն էլ թշնամությանը ընդդիմանալն ու խաղաղության մեջ հաստատակամ լինելն է:»
Նշենք, որ Յաշար Քեմալը թուրք գրականության մեջ հայտնի է որպես 20-րդ դարի լավագույն արձակագիր: Վերջինս մեծ ավանդ է ունեցել 1951 թվականին Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական իշխանությունների կողմից ոչնչացումից փրկելու գործում:
Խարդախները հայտնաբերվեցին
Սեպտեմբերի 4-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 1 շենքից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Իննա Գ.-ին, որը սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Արեն Ղ.-ն, որը օգոստոսի 23-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Անգլիացի զինվորը մուսուլման կին է դարձել
Անգլիայում կամավորական զինվորական, «Territorial Army» կազմակերպության նախկին մեդալակիր զինվորներից մեկը սկզբում փոխել է իր սեռը, ապա կրոնափոխ եղել՝ ընդունելով իսլամ: Լուսի Վալենդերը 2010 թվականին որոշում է սեռափոխման վիրահատության դիմել, որից հետո փոխում է նաև կրոնը՝ զինվորական բերետը փոխարինելով մուսուլմանական գլխաշորով: Այս դեպքը Անգլիայում լայն քննարկման առարկա է դարձել:
Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ 28-ամյա Վալանդերը սեռափոխությունից հետո ինքն իր նկատմամաբ ավելի անկեղծ է ու իրեն շատ հանգիստ է զգում: Նախկինում զինվոր եղած Լուսին, սոցիալական կայքում ծանոթանալով մի մուսուլման տղամարդու հետ, ամուսնացել է, սակայն նրա ամուսինը տեղյակ չէ իր սեռափոխության մասին:
Դանակի վնասվածք ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Արդյո՞ք Ստամբուլը կորցրել է 2020 թվականի օլիմպիական խաղերը հյուրընկալելու հնարավորությունը
Անգլիական «Financial Times» թերթն իր այսօրվա հոդվածում անդրադառնում է 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար ծավալված մրցավազքին: «Թուրքիան կորցրեց օլիմպիական թեկնածուի իր փայլը» վերնագրով հոդվածում Դանիել Դոմբեյը գրում է, որ «ամառվա խառնաշփոթ ամիսներին վարչապետը ստվեր գցեց օլիմպիական խաղերի հյուրընկալման երազանքի վրա»: Հոդվածագիրը, առաջ քաշելով այն տեսակետը, որ Թուրքիայում օլիմպիական խաղերի անցկացումը կապված է վարչապետ Էրդողանի ապագայի հետ, նշում է, որ հաջողության հասնելու դեպքում Թուրքիան կդառնա առաջին մուսուլմանական երկիրը, որտեղ կանցկացվեն օլիմպիական խաղերը:
Հոդվածագրի կարծիքով՝ մինչև այս ամառ 2020 թվականի Օլիմպիադան հյուրընկալելու հարցում Թուրքիայի գործերը լավ էին գնում, սակայն ամռանը ծագած խնդիրները բացասական անդրադարձան այս գործընթացի վրա: «Ամռան ամիսներին տնտեսական տեսանկյունից մտավախությունների մեծացումից ու հակակառավարական ցույցերից հետո Էրդողանը ուզում է միջազգային ասպարեզում քաղաքական ու տնտեսական արագ ճանաչում ձեռք բերել»,-գրում է «Financial Times»-ը:
Նշենք, որ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար պայքարում է երեք քաղաք՝ Մադրիդը, Տոկիոն և Ստամբուլը: Մասնագետների կարծիքով՝ այս մրցավազքում հաղթելու ամենամեծ հնարավորությունը Տոկիոն ունի:
Եղրևանին սեպտեմբերին ծաղկել է
Աշնան գալու հետ Տվերում ծաղկել է եղրևանին: Բնության նման շեղում Մոսկվայից 100 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի բնակիչներն առաջին անգամ չէ, որ տեսնում են: Մասնագետներն այդ երևույթը կապում են գլոբալ տաքացման հետ: Փորձագետների կարծիքով “արտապլանային” գարունը ոչ մի լավ բան չի ասում: Նրանց կարծիքով, երբ մայիսին ծաղկման բնական շրջանը գա, այդ թփերն այլևս չեն ծաղկի:
Հայաստանի կողմից աններելի քայլ էր 4 տարի Եվրոպայի հետ համագործակցելն ու մի վայրկյանում բոլորովին այլ գործընթաց սկսելը. Արմեն Մարտիրոսյան
«Չեմ կարող ասել, թե ՀՀ իշխանությունները խաբել են ժողովրդին: Սա խաբել չէ, այլ ընդամենը բնավորության գիծ: Խաբում են նրանք, ովքեր գոնե երբեմն ճիշտն են ասում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Սերժ Սարգսյանի` Մոսկվայում կատարած հայտարարության մասին, հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա` Հայաստանի կողմից աններելի քայլ էր չորս տարի Եվրոպայի հետ համագործակցելն ու մի վայրկյանում բոլորովին այլ գործընթաց սկսելը: «Արդեն չորս տարի է վարչապետից սկսած բոլոր իշխանավորները խոսում են Ասոցացման պայմանագրի նախաստորագրման մասին և հանկարծ` մի վայրկյանում նախագահը Մոսկվայում որոշում է կայացնում միանալ Մաքսային միությանը», – ասաց Արմեն Մարտիրոսյանը ու հավաստեց, որ նման քայլի ցանկացած արդարացում անընդունելի է:
«Եթե նախագահին Մոսկվայում ստիպել են վայրկենական որոշում կայացնել, ուրեմն Ռուսաստանի՝ իբրև ապագա լավ գործընկերոջ մասին խոսք լինել չի կարող: Եթե Մոսկվայում ՀՀ կամ ԼՂՀ անվտանգությանը հղում կատարող շանտաժ է հնչել, ուրեմն նման միությանը անդամակցելը արդեն իսկ խոցելի է դարձնում մեր անվտանգությունը: Եթե տնտեսական շահերով է պայմանավորված եղել որոշումը, ապա հնարավոր չէ չհասկանալ, որ դա անիրական է, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը չունեն ընդհանուր սահման: Քաղաքական կառավարման իմաստով ևս որևէ շահ ունենալ չենք կարող, քանի որ մտնում ենք մի միություն, որի գագաթը՝ Ռուսաստանը, ամենակոռումպացված ու ավտորիտար
երկիրն է, որ հնարավոր է պատկերացնել, հետևաբար, նման համակարգ մտնելու պարագայում ժողովրդավարական բոլոր սկզբունքների մասին կարող ենք ուղղակի մոռանալ», – ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. Լատվիայի նախկին նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, հայտարարել է Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը Բաքվում մեկնարկած “Համատեղ հանրություն-2014” համաժողովի նախապատրաստական հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է “1նյուզ” կայքը, նա մասնավորապես նշել է. “Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ միջոցը արդեն ապացուցել է իր կենսունակությունը և պետք է կիրառվի այս իրավիճակում: Հակամարտությունները ավերածությունների, մահվան և մարդկանց մեծ տառապանքների պատճառ են հանդիսանում: Փախստականներն ու բռնի տեղահանվածները տարիներով չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի հողերը”:
Սակայն Լատվիայի նախկին նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ հույս միշտ կա:
“Լատվիայում շատերն էին ասում, որ մեր երկիրն իր անկախությունը վերականգնելու հույս չունի, սակայն Խորհրդային միությունը փլուզվեց, շատ բան փոխվեց”,-ընդգծել է նա:
Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
2013թ սեպտեմբերի 5-ին` ժամը 08.00-ի սահմաններում Երևան քաղաքի ոստիկանության Մալաթիայի բաժնում «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 07.50-ի սահմաններում, բժշկական կենտրոն է ընդունվել Արտուշ Գուրգենի Մարգարյանը` որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների տեղեկացնում ենք, որ Արտուշ Մարգարյանը «Մալաթիա» բժշկական կենտրոնում անհապաղ ենթարկվել է վիրահատության, որի ավարտից հետո վիրահատող բժշկի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն Արտուշ Մարգարյանի մարմնի որովայնի առաջնային պատին առկա է չորս ծակած թափանցող վերքեր` լյարդի վնասումով, հեմատոմա որովայնի հետին պատին և չթափանցող կտրած երկու վնասվածքներ ձախ ձեռքի երակների շրջանում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի առթիվ Երևանի Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում բացատրություն է տվել Արտուշ Մարգարյանի կինը և նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենց սպանված որդու` Գուրգեն Մարգարյանի (սպանվել է Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից) կորստի հետ կապված դարձել էր դյուրագրգիռ, տառապել անքնությամբ և օրվա մեծ մասն անցկացրել որդու դիմանկարի առջև:
2013թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 02.30-ի սահմաններում, ամուսինը մնացել է հյուրասենյակում, իսկ ինքը գնացել է մյուս սենյակ` քնելու:
Առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում մտնելով հյուրասենյակ` տեսել է, որ ամուսինը թիկն ընկած բազմոցի վրա ծանր շնչում է և որովայնի ու ձախ ձեռքի շրջանները արյունոտված են:
Բազմոցի վրա առկա արյունոտված դանակից հասկացել է, որ Արտուշ Մարգարյանը փորձել է ինքնասպանություն կատարել ու անմիջապես ոչ հեռու բնակվող որդուն` Վահե Մարգարյանին կանչել է օգնության և միասին տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է արյունոտված խոհանոցային դանակ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մալաթիայի բաժնում շարունակվում է։
Խմբակային սեքս` մասոնական տաճարում
ԱՄՆ Միչիգանի նահանգի Բեթլ Քրիք քաղաքում օրենքի պահապանները մասոնական տաճարում փչացրել են ծխականների խրախճանքը: Տաճար ներխուժելով` ոստիկանները խմբակային սեքսով զբաղվող կանանց ու տղամարդկանց են բռնացրել, որոնք խրախճանքի ընթացքը նկարահանում էին տեսախցիկով:
Մասնակիցները թմրանյութեր ու այլ արգելված միջոցներ են նաև օգտագործել: Մի քանի ձերբակալություններ են իրականացվել, սակայն ինչ մեղադրանք է ներկայացվելու խմբակային սեքսի սիրահարներին` չեն տեղեկացնում: Հայտնի է, որ այն ուղեկցվել է նաև մերկապարերով: Ոստիկանները կանանց կարգադրել են հագնվել ու հեռանալ տաճարից:
Պատասխանատվությունից խուսափելու նպատակով, տաճարի ադմինիստրացիան հայտնել է, որ նախօրեին մարկանց ինչ-որ խումբ է վարձակալել տարածքը “պարային երեկույթի” համար:
Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը անցել է կես միլիոնը
Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների թիվն անցել է կես միլիոնը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական “Անադոլու” գործակալությունը, համաձայն արտգործնախարարության տվյալների՝ 20 շրջաններում կառուցված ժամանակավոր կացարաններում տեղակայված է 200 հազար սիրիացի, սակայն ընդհանուր առմամբ Թուրքիայում կա մոտ 500 հազար սիրիացի փախստական։
500 հազար փախստականներից շուրջ 45.000-ը դպրոցականներ են, ովքեր իրենց ուսումը շարունակում են թուրքական ուսումնական հաստատություններում։ Ըստ կայքի` ժամանակավոր ապաստաններում ծնվել է 5.638 սիրիացի երեխա։
Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Բունդեսլիգայի պաշտոնական կայքում իր օգտին քվեարկած ֆուտբոլասերներին: Բանն այն է, որ նա հարցման արդյունքով ճանաչվել է Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի լավագույն խաղացող: Մխիթարյանի օգտին քվեարկել է մարզասերների 41,33 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Շտուտգարտի» ֆուտբոլիստ Ալեկսանդրու Մաքսիմը՝ 30,07 տոկոս: Երրորդ տեղում է «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Դիեգոն` 16,75 տոկոս:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», իսկ Մխիթարյանը դարձել էր երկու գոլի հեղինակ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Չեխիա
Այսօր առավոտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Չեխիա: Սեպտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը Չեխիայի հավաքականի հետ: Թիմը կհանգրվանի Պրահայի «Մարիոտ Կորտյարդ Ֆլորա» հյուրանոցում:
Սեպտեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին, Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի նախախաղային մարզում Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում:
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Պրահա հետևյալ կազմով՝
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Արսեն Բեգլարյան, «Գանձասար»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան
Հրայր Մկոյան, «Գանձասար»
Արթուր Ավագյան, «Գանձասար»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Անդրանիկ Ոսկանյան, «Միկա»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դ., Գերմանիա
Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Ղազախստան
Մարկոս Պիզզելլի, «Կրասնոդար», Ռուսաստան
Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մ., Ռուսաստան
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»
Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան, «Սպարտակ», Մ., Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան
Սարգիս Ադամյան, «Հանզա», Գերմանիա
