Ճապոնիայում 101 տարեկանում մահացել է Toyota-ի նախկին ղեկավարը

տոյոտա Toyota-ի 101 տարեկան բազմամյա ղեկավարը վախճանվել է Ճապոնիայում: Առասպելական Էյձի Տոյոդան կանգնած է եղել ընկերության ակունքներում և օգնել է այն դարձնել համաշխարհային ճանաչված բրենդ :

Էյձի Տոյոդան վախճանվել է  սրտի  անբավարարությունից այն հիվանդանոցում, որը իր աշխատողների համար Տոյոտա-Սիթիում կառուցել է ավտոկոնցեռնը դեռ 1938թ.:Այդ քաղաքում է գտնվում ընկերության շտաբ-բնակարանը:

Տոյոդան ծնվել է 1913թ.: Նա աշխատել է ընկերությունում նրա հիմնադրման օրերից`1936թ.: Նա կորպորացիայի հիմնադիր Սակիտի Տոյոդայի զարմիկն էր:Նա սկսել է հասարակ մեխանիկի աշխատանքից, երբ ընկերությունը դեռ  հաստոցներ էր արտադրում: 1967թ. նա գլխավորել է ընկերությունը և այդ բարձր պաշտոնը զբաղեցրել է մինչև 1982թ.:Մինչև 1990-ականների սկիզբը տնօրենների խորհրդի նախագահն էր: Եվ մինչև մահը Տոյոդան ընկերության պատվավոր խորհրդականն էր, հիշեցնում է Reuters-ը:

Տոյոդան ղեկավարում էր  Toyota-ի արտադրության ներմուծումը ԱՄՆ-ի շուկա:  1960-ականներին ճապոնական ավտոմեքենաները հաջողությամբ սպառվում էին ԱՄՆ-ում, իսկ 80-ականների վերջին նա որոշում ընդունեց ավտոմեքենաներն  արտադրել Միացյալ Նահանգներում:

1950 թ. Տոկիոյի համալսարանի շրջանավարտ Էյձիին ուղարկեցին Ford ընկերության գործարան` փորձ ձեռք բերելու, որը ավտոմեքենաների զանգվածային արտադրության մեջ առաջինն էր: Նա ապշած էր ԱՄՆ-ում իր տեսածից:  Ճապոնիա վերադառնալով`  հայտարարեց, որ մի քանի բարեփոխում կիրականացներ աշխարում հայտնի ամերիկյան արտադրական համակարգի  մեջ: .

“Ճապոնական ավտոմեքենաների արտադրության և ճապոնացի ինժեներների հնարավորությունները հսկայական են, բայց մեր մեքենաներն ու արտադրական գործիքները մակարդակով ցածր են,-գրել է Էյձի Տոյոդան ԱՄՆ-ից,- եթե մենք խնդիրը լուծենք, կկարողանանք լավ էկոնոմ ավտոմեքենաներ արտադրել, որոնք չեն զիջի ամերիկյաններին”:

Էյձի Տոյոդայի ղեկավարությամբ ընկերությունն  ամենաքիչը 10 նոր գործարան է բացել, ընդլայնել արտահանումը տասնյակ երկրներ: Ընկերության մշակած  Corolla մոդելը բոլոր ժամանակների ամենավաճառվող մեքենան էր: Էյձի Տոյոդան հայտնի է նաև նրանով, որ իր ընկերությունում ստեղծել է ռացիոնալիզատորական խմբեր, որոնք մեծ ներդրում են կատարել նոր արտադրանքների մշակման և որակի բարձրացման մեջ:

 

Ալեքսանդր Գրիգորյանի թիմը հյուրընկալվելիս հաղթեց խոշոր հաշվով

ագgrigoryan_3Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 14-րդ տուրում Վլադիվաստոկի «Լուչ-Էներգիան», որի գլխավոր մարզիչն է Ալեքսանդր Գրիգորյանը, մրցակցի հարկի տակ առավելության  հասավ «Արսենալի» նկատմամբ` 3:0:

Հայ մասնագետի թիմը վաստակած 19 միավորով  8-րդ տեղում է:

«ՄԱԶ»-ը Ոսկեվազում բախվել է երկու ավտոմեքենայի

ավտոպատահարՍեպտեմբերի 16-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում բախվել է ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ վայրում կայանված  «ՎԱԶ-21061»-ի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21013»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

18-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Վրաերթ (1)Սեպտեմբերի 16-ին, ժամը 16.15-ի սահմաններում,  «Դեյու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 118 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 47 դեպքից բացահայտվել է 41-ը, գողության 52 դեպքից` 25-ը, իսկ խարդախության` 12, խուլիգանության և  կողոպուտի 1-ական  դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության` 8,  սպանության փորձի,  կողոպուտի և  խարդախության 1-ական դեպք:
Անցած 4 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 1 մարդ զոհվել է, 55-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Իրանը երես է թեքում Ասադից

iran (1)Սիրիական կառավարության ամենամեծ աջակիցը հանդիսացող Իրանը առաջին անգամ խոսել է Բաշար Ասադի վարչակարգի փոփոխության մասին: Մասնավորապես Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իրենք կընդունեն Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված ցանկացած առաջնորդի: Իրանի պաշտոնական լրատվական գործակալություններից «IRNA»-ն հաղորդում է, որ երեկ նախագահ Ռուհանին Թեհրանում իր ելույթի ժամանակ նշել է. «Մենք կընդունենք նրան, ում ցանկանում է սիրիացի ժողովուրդը տեսնել որպես պետության ղեկավար»:

Հետաքրքրական է, որ «El Arabiya»-ն մինչ օրս Ասադին անվերապահորեն աջակցող Իրանի այս քայլը որակել է որպես իր քաղաքականության փոփոխության ազդանշան:

Ոստիկանությունում բացատրություններ են տվել

ոստիկանությունՍեպտեմբերի 17-ին, ժամը 04.40-ին սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը Երևանի քաղաքապետարանի մոտով անցնելիս՝ հայհոյանքներ է տվել և հեռացել: Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի մոտից  նշված ավտոմեքենայի վարորդ Արտյոմ Հ.-ն և ուղևոր Կարեն Հ.-ն բերվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ոստիկանություն է տեղափոխվել նաև ավտոմեքենան:
Կարեն Հ.-ն իր բացատրության մեջ նշել է, որ ինքը հահոյանք է տվել բջջային հեռախոսով զրուցելիս,  բարկության պահին, և իր հայհոյանքը որևէ մեկին ուղղված չի եղել: Նմանատիպ բացատրություն է տվել նաև Արտյոմ Հ.-ն:
Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի մոտ ընթացող նստացույցի մասնակից Գոռ Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը հայհոյանքներ լսել է, սակայն որևէ բողոք կամ դժգոհություն չունի:

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

indonesia-volcanoԱրտակարգ իրավիճակների վարչության պաշտոնիայի տեղեկություններով՝ անցած հանգստյան օրերին Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով 6,000 մարդ է տարհանվել:

Կիրակի ժայթքել էր Ինդոնեզիայի Սումատրա կղզու Սումատրա նահանգում գտնվող, ծովի մակարդակից 2,600 մ բարձրություն ունեցող Սինաբանգ լեռը՝ մոխիրով պատելով շրջակայքի կառույցները և մեքենաները:

Ըստ տեղեկությունների՝ շնչառական խնդիրներով հինգ մարդ է տեղափոխվել հիվանդանոց:

Ավելի քան 6,200 տարհանված մարդիկ տեղավորվել են ժամանակավոր կացարաններում:

 

Արդարադատության խորհուրդը ներկայացրել է Զ.Նախշքարյանի թեկնածությունը

խորհուրդ2013 թվականի սեպտեմբերի 13-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 126-րդ հոդվածով և 111-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշեց`
Զարուհի Կարենի Նախշքարյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը

3795Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը:

3791Մայր Տաճարի օծման հանդիսավոր ծիսակատարությունը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Արարողությանը ներկա է եղել և իր օրհնությունն է բերել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ներկա են եղել նաև Ռուսաստանի պետական և հասարակական գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Հայաստանի և արտերկրի խոշորագույն թեմերի առաջնորդներ, Ռուսաստանի Դաշնության կրոնական հարանվանությունների առաջնորդներ, ներկայացուցիչներ և բարերարներ:

3793Մոսկվայի կենտրոնում ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառուցված հայկական եկեղեցական համալիրը, որի շինարարական աշխատանքներն սկսվել էին դեռևս 2006 թվականից, ընդգրկում է Մայր Տաճարը, Սուրբ Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով և գոտևորված է խաչերով, զարդաքանդակներով ու մեսրոպատառ գրերով: Համալիրն իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով մոսկվացիներին և ՌԴ մայրաքաղաքի հյուրերին պատմում է հայ ժողովրդի մասին, ներկայացնում Հայոց պատմության դարակազմիկ էջերը` գրերի գյուտ, քրիստոնեության ընդունում, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքար, ոսկե դար և այլն: Զարդաքանդակներն ու պատկերաքանդակները ներդաշնակորեն համադրված են եկեղեցական համալիրով մեկ սփռված հայ քանդակագործության խորհրդանիշը դարձած բազմաթիվ խաչքարերի հետ:

Մայր Տաճարի օծման հանդիսավոր արարողությունից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը կազմակերպիչների, բարերարների և հյուրերի հետ միասին եկեղեցու վարչական շենքի նախասրահում դիտել է «Հայերը Մոսկվայում. պատմական ուղին» ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը, Հայաստանի ազգային արխիվը, ՌԴ արխիվի դաշնային գործակալությունը, Մոսկվայի արխիվի գլխավոր վարչությունը և Մոսկվայի կենտրոնական պետական արխիվը:

Հարուստ ցուցադրանյութը ներկայացնում է Մոսկվայի հայ համայնքի պատմության ավելի քան հինգհարյուրամյա ժամանակաշրջանը՝ XIV դարի վերջից մինչև XX դարի սկիզբը: Ցուցահանդեսը կոչված է նպաստելու հայ ժողովրդի կյանքում եկեղեցու և համայնքի դերի ընկալմանն ու բարձրացմանը, հայկական և ռուսական մշակույթների փոխհարստացման գործընթացին:

Հանրապետության Նախագահն այցելել է նաև համալիրի կրթամշակութային և հյուրանոցային մասնաշենքեր, որից հետո եկեղեցու բակում ներկա է գտնվել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Սիրո և եղբայրության» հուշաղբյուրի բացման արարողությանը:

Հայաստանի երկու ձյուդոյիստ` բրոնզե մեդալակիր

images-ձյուդո1Ֆրանսիայի Նիս քաղաքում կազմակերված Ֆրանկոֆոնյան խաղերի ծրագրով ձյուդոյի մրցաշարում Հայաստանի պատիվը պաշտպանում էին  60 կգ քաշային Գրիգոր Իվանյանը, 66 կգ քաշային Տիգրան Վարոսյանը և  73 կգ քաշային Սուրիկ Գառնիկյանը:

Հավաքականը մասնակցում էր ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ:

Գառնիկյանը պարտվեց առաջին գոտեմարտում, իսկ Իվանյանը և Վարոսյանը դարձան բրոնզե մեդալակիր:

Աշունը Զանգեզուրը կդիմավորի Երեւանի կրկեսի հետ

Երևանյան կրկեսԵրևանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայություն է սկսում Սյունիքի մարզում: Սեպտեմբերի 17-ին թատերախումբը ելույթներով հանդես կգա Քաջարանում, Կապանում, Մեղրիում, Սիսիանում և Գորիսում:

Էկվիլիբրիստների, ծաղրածուների, ձեռնածուների և աճպարարների ելույթներով  հագեցած բազմաժանր ծրագրում ընդգրկվել են նաեւ 4 նոր համարներ, որոնք պատրաստել են  Լեոնիդ Ենգիբարյանի անվան Երևանի կրկեսային ստուդիայի սաները` Նաիրա Պետրոսյանի ղեկավարությամբ: Նրանց համարները ընտրվել են ստուդիայի ընդունելության քննության արդյունքում: Ի դեպ` Երևանի կրկեսային ստուդիան շարունակում է ընդունելությունը և հրավիրում շնորհալի երիտասարդների: Նրանք, ովքեր կառաջարկեն հետաքրքիր, նոր կրկեսային համարներ, նույնպես կմասնակցեն հուրախաղերին:

Մինչ կառուցվում է կրկեսի շենքը, Երևանյան կրկեսի թատերախումբը տարբեր մարզերում կազմակերպում է արտագնա համերգներ: Այս տարի օրինակ` կրկեսն իսկական տոն մատուցեց Լոռվա, Շիրակի, Տավուշի եւ Արարատի բնակիչներին: Երևանի կրկեսի դերասանները նաև առաջին անգամ ելույթներով հանդես եկան Արցախում:

SOCAR-ը DESFA-ի իր մասնաբաժինը կվերահսկի 2014թ.-ին

3Եվրահանձնաժողովը գազի տարանցման հունական DESFA ընկերության բաժնետոմսերի 66% մասնաբաժնի վերահսկողությունը SOCAR-ին (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) հանձնելու մասին որոշում կընդունի 2014թ.-ի երկրորդ եռամսյակում, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ”գործակալությունը:

SOCAR-ը 66% մասնաբաժնի համար առաջարկել է վճարել 400 մլն եվրո:

Ներկայում DESFA-ի բաժնետոմսերի 35%-ը պատկանում է “Hellenic Petroleum” գազանավթային ընկերությանը՝ պետական անմիջական մասնակցությամբ, և 31%-ը՝ կառավարությանը, որը իր մասնաբաժնի վաճառքից կստանա 188 մլն եվրո:

SOCAR-ը հունական ընկերությունում մասնաբաժին է ձեռք բերում պետական միջոցների հաշվին: Այս մասին հայտարարել է ընկերության`տնտեսական հարցերով փոխնախագահ Սուլեյման Հասիմովը: Վերջինս նշել է, որ գնումը կկատարվի SOCAR-ի հիմնադիր կապիտալի մեծացման հաշվին:

 

Ադրբեջանը հետաքրքրված է մի խումբ ամերիկացիների Լեռնային Ղարաբաղ կատարած այցով

baku-usa (1) Ադրբեջանական «Trend» գործակալությունը վկայակոչելով հայկական լրատվամիջոցներում տարածված լուրերը այն մասին, թե ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից մի խումբ անձինք սեպտեմբերի 15-ից 24-ը ընկած ժամանակահատվածում գտնվելու են Լեռնային Ղարաբաղում, փորձել է անմիջապես ճշտել այս տեղեկությունը Բաքվում տեղակայված ԱՄՆ դեսպանատնից: «Մենք տեղյակ ենք ԶԼՄ-ների տարածած լուրի մասին, թե Կալիֆորնիա նահանգից մի խումբ անձինք այցելեն են Լեռնային Ղարաբաղ: Սակայն ԱՄՆ կառավարությունը այս այցի հետ ոչ մի կապ չունի»,-նշել են դեսպանատանը՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը շարունակում է անփոփոխ մնալ: «Հակամարտության կարգավորման համար մենք երկու երկրներին համատեղ աշխատելու կոչ ենք անում»,-ասել են ԱՄՆ-ի դեսպանատանը:

 

 

Թուրքիան ամեն ինչի պատրաստ է իր սահմանները պաշտպանելու համար. Ահմեդ Դավութօղլու

ahmet_davutoglu Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «A Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը ամեն քայլի պատրաստ են երկրի սահմանները պաշտպանելու համար: Նախարարի խոսքերով՝ Թուրքիան պատասխան հարված չի սպասում Սիրիայի ռազմաօդային ուժերից: «Սիրիական ինքնաթռին հարվածելուց առաջ Թուրքիան անձնակազմին զգուշացրել էր թուրքական սահմանին 5 մղոնից ավել մոտենալու արգելքի մասին: Սակայն ուղղաթռի օդաչուն մեր զգուշացումը լուրջ չընդունեց»,-նշել է Դավութօղլուն:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ անկում ապրած սիրիական ինքնաթիռի հարցում Թուրքիան և ԱՄՆ-ը համակարծիք են: Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկ՝ թուրքական ռազմաօդային ուժերը Մալաթիայի ռազմաբազայից հրթիռային հարված էին հասցրել երկրի սահմաններ հատած սիրիական ուղղաթռին, ինչի հետևանքով վերջինս անկում էր ապրել:

Հայաստանի ըմբիշներից սպասելիքները մեծ են

բուդա 221324301379406215Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ  ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի ոլորտ կներգրավվեն 60, 84 և 120 կգ քաշայինները:

Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս կգա երկու ըմբիշ:

60 կգ քաշային Արթուր Առաքելյանը կմրցի չինացի Մա Կունժունի, իսկ 84 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը` մոլդովացի Պյոտր Անուլովի հետ:

Մերոնցից սպասելիքները մեծ են:

Բաքվում գազանաբար սպանել են գեյի

2Բաքվում գազանաբար սպանել են գեյի: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին Սումգայիթի ճանապարհի 8-րդ կմ-ին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ճամփեզրին անհայտ տղամարդու դի է գտնվել՝ բռնության հետքերով: Ոստիկանները պարզել են զոհի ինքնությունը: Վերջինս Բաքվի  53-ամյա բնակիչ Մաթլաբ Աբդուլարահմանօղլու Նամիևն է: Նախնական զննությունը ցույց է տվել, որ տղամարդուն ծեծել և կտրատել են: Ոստիկանությունից հայտնել են, որ սպանվածը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ էր:

Հայ շախմատիստները մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում. 4-րդ փուլ

25441 chessԹուրքիայում անցկացվող մինչև  20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները խաղում են փոփոխակի հաջողություններով: Այդ է պատճառը, որ մերոնք առաջատարների խմբում չեն:

Ահա թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներոմ.

Սամվել Տեր-Սահակյան – Մեզա Պոնս` 1 : 0
Սեթուռաման – Վահե Բաղդասարյան` 1 : 0
Մարիա Գևորգյան – Անի Կռումովա` 1/2 : 
1/2

Քաղաքացին փորձել է նետվել Ստեփանավանի կամրջից

ինքնասպանությունՍեպտեմբերի 17-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Ստեփանավանի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով կանխվել է Էմիլյա Ավետիսյանի (ծնվ. 1963 թ.) ինքնասպանության փորձը:

Կարեն Գրիգորյանը`շախմատի «Սևանա լիճ-2013» մրցաշարի հաղթող

կգgrigoryan_chessՄարտունիում ավարտված շախմատի «Սևանա լիճ-2013» մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:

Վերջին տուրից առաջ Գրիգորյանը և Յուրի Կուզուբովը 5,5-ական միավորով գլխավորում էին աղյուսակը: 9-րդ տուրում առաջինն իր մրցավեճն ավարտեց ուկրաինացի գրոսմայստերըՙ ոչ-ոքի խաղալով բելառուս Սերգեյ Ժիգալկոյի հետ: Մինչդեռ, Գրիգորյանը տևական  պայքարում միայն 86-րդ քայլին առվելության ավստրիացի Մարկուս Ռագերի նկատմամբ: Մեր շախմատիստը վաստակեց 6,5 միավոր: 6 միավորով 2-րդ տեղը գրավեց Յուրի Կուզուբովը: