Վարչապետը մասնակցել է «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությանը

10724_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է 11-րդ անգամ Երևանում անցկացվող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը:

«Մեր այս հանդիպումը դարձել է ավանդական, քանի որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն աջակցում է այս նախաձեռնությանը: Մենք հասարակական կազմակերպությունների հետ միասին հետևում ենք, թե ինչ վիճակում է գտնվում տեղեկատվության հասանելիության աստիճանը մեր քաղաքացիների համար: Ժամանակակից աշխարհը նորագույն հնարավորություններ է ստեղծում տեղեկատվության տրամադրման համար և մեր քաղաքացիների համար բացառիկ հնարավորություն՝ վերահսկելու իշխանություններին: Դա նշանակում է, որ իշխանություններն, օգտվելով այդ հնարավորություններից, պարտավոր են իրենց գործունեության մեջ լինել բաց և թափանցիկ, իսկ հասարակությունն իրավունք ունի վերլուծել այդ տեղեկատվությունը, պահանջել այն հարցերի պատասխանները, որոնք այսօր գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում» ,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի նմանատիպ հասարակական նախաձեռնությունները Հայաստանի Հանրապետությունում ունենան հաջողություն, քանի որ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում հենց այս նախաձեռնությունն ունի էական դերակատարություն: «Մյուս կողմից կարևոր է ուղղորդել ՀԿ-ներին, որպեսզի նրանք նույնպես զգան պատասխանատվություն մեր պետության ապագայի նկատմամբ և իրենց բնագավառներում լինեն տեղեկատվության տարածման պատասխանատու, քանի որ նրանք են ձևավորում հասարակական կարծիք և արժեքներ, որոնք կերտում են մեր ժողովրդի ապագան: Պետության և հասարակության կապը տեղի է ունենում տեղեկատվության միջոցով, դա նշանակում է, որ այն պետք է լինի օբյեկտիվ և անաչառ»,– ընդգծել է վարչապետը:
Մրցանակաբաշխության արդյունքներով ՀՀ Կառավարության աշխատակազմին շնորհվել է հատուկ մրցանակ՝ «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությանը Հայաստանի Գործողությունների պլանի իրականացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը շնորհակալություն հայտնելով մրցանակի կապակցությամբ՝ նշել է, որ ՀՀ կառավարությունն այս տարի ևս Մեծ Բրիտանիայում մասնակցելու է այդ նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցող կոնֆերանսին: «Դա այն հետևողական քաղաքականությունն է, որը մենք իրականացնում ենք վարչապետի ղեկավարության ներքո»,– ասել է Վաչե Գաբրիելյանը:
Հատուկ մրցանակի է արժանացել նաև ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ 2013 թ.-ին տեղեկատվության ազատության ամենաշատ էլեկտրոնային հարցումներին ժամանակին և լիարժեք պատասխաններ տալու համար:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին, որը խորհրդանշում է բաց և հրապարակային աշխատանքը, շնորհվել է ՀՀ Ֆինանսների նախարարությանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգին` www.e-register.am` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն, Panorama.am առցանց լրատվամիջոցին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր, Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին` որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետեւողական պայքարող իրավաբան:
Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ շնորհվել է Երևանի քաղաքապետարանին` որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովին` որպես Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
2013թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններ են ճանաչվել ՀՀ Քաղաքաշինության, ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները, ինչպես նաև «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 8 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին:

 

 

Ռ. Ռագուրամ.”Այստեղ արտադրվող ապրանքի շուկան ամբողջ աշխարհն է”

raghu_raghuram_200x200VMware ամերիկյան ծրագրային ապահովման ընկերության գործադրի փոխնախագահ Ռագու Ռագուրամը Հայաստանում է և այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց ընկերության նպատակների, հետագա ծրագրերի և հայաստանյան գրասենյակի արդյունավետության մասին: VMware-ը մշակում է նորարարական ծրագրերի լայն տեսականի,մասնավորապես հիպերվիզորներ, ամպային համակարգերի կառավարման գործիքներ, սերվերների և անհատական համակարգիչների ծրագրային ապահովում, ցանցային և անվտանգության հմակարգեր ու ՏՏ բիզնես կառավարման համակարգեր:

Ընկերությունն իր ներկայությունը Հայաստանում հաստատեց 2010թ.-ին, Integrien հայ-ամերիկայն ընկերությունը գնելուց հետո:

“Մեր ընկերությունը վերջին տարիներին ընդլայնել է իր աշխատանքները: Հարավկովկասյան տարածաշրջանում ընկերության գրասենյակը Հայաստանում միակն է, որտեղ  համակարգչային ծրագրեր են մշակվում ու այս պահին VMware-ում աշխատում են իննովացիոն տեխնոլոգիաների 60 մասնագետներ, որոնց թիվը նախատեսել ենք ավելացնել”,-ասաց Ռագուրամը:

Բանախոսի խոսքերով` տեղի մասնագետների շնորհիվ իրենք ձեռք են բերել բազա, որը բացառիկ աշխատանք է կատարում:

Տարածաշրջանում բիզնեսի ընդլայնման համար ընկերությունը մտադիր է տասնյակ միլիոն դոլարների ներդրում կատարել, հանդիպել Հայաստանի բուհերի ղեկավարների հետ ու նրանց առաջարկել համագործակցություն, ինչպես նաև կան կառավարչական բուն արտադրանքներ, այն օգտագործվում է խոշոր և միջին ձեռնարկությունների կողմից ու եթե դրանք ներդրվեն  Հայաստանի տնտեսության մեջ, այն միանշանակ զարգացում կապրի:

Այն հարցին, թե ինչու հենց մեր երկիրը ընտրեցին, բանախոսը ասաց.- “Այստեղ կան մասնագետներ, որոնք ունեն գիտական կոչումներ համակարգչագիտության և ճարտարագիտության  բնագավառում: Հայերը խելացի են, ազնիվ, մարդկային որակը բարձր է: Այստեղի պատրաստած ծրագրերը օգտագործվում են գլոբալ տնտեսության մեջ և ապահովում մեր շահույթը”:

VMware-ի տարեկան եկամուտը կազմում է 4.61 միլիարդ դոլար: Ռագու Ռագուրամի հայաստանյան այցի շրջանակներում կլինեն նաև հանդիպումներ վարչապետի, բարձրաստիճան պաշտոնյաների, գիտական և գործարար ոլորտի ներկայացուիցչների հետ:

 

Լուսինե Ասատրյան

Բրազիլացի ընտանիքը դատական գործընթացների մեջ է հայտնվել իրենց ընտանի վագրերին պահելու համար

Borges- the tigerԲրազիլացի կենդանասերը, որը շարժական կրկեսից երկու վագր էր փրկել, այժմ վագրերին հանձնելու վերաբերյալ վեճի մեջ է հայտնվել պաշտոնյաների հետ, որոնք պնդում են, որ կենդանիները վտանգ են ներկայացնում հասարակության համար:

Արի Բորխեսը 2005թ-ին Դեն և Թոմ եղբայրներին փրկել էր դաժան կյանքից և տարել հարավային Բրազիլիայի Մարինգա քաղաքի իր բնակարան:

Borges -the tiger 2Վագրի ձագերը քնել էին նրա դուստրերի անկողիններում և այգում վազվզել նրանց մյուս ընտանի կենդանիների՝ երկու առյուծների, կապիկի հետ:

Այդ պահից ի վեր նա վագրերին բուծել է, և այժմ ինը վագրեր են ապրում Բորխեսի և նրա ընտանիքի հետ:

Սակայն այժմ կենդանի բնության պաշտոնյաները պնդում են, որ 317կգ կշռող կենդանիները չափազանց վտանգավոր են բնակելի միջավայրում պահելու համար, իսկ Բորխեսը նրանց անօրինական կերպով է բազմացրել:

Այնուամենայնիվ՝ Բորխեսը հայտնել է, որ կենդանաբանական այգիներում բազմաթիվ կենդանիներ են սատկում և ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ փաստին, իսկ իր կենդանիների հետ անասնաբույժների թիմ է աշխատում և իրենք լավագույն կերպով են նրանց կերակրում, սակայն իրենց դատապարտում են դրա համար:

Borges -the tiger  1Պաշտոնատար անձինք ցանկանում են կենդանիների հետ միասին վերցնել նաև կենդանիների սիրահարի խնամակալության լիցենզիան, ուստի Բորխեսը բողոք է ներկայացրել և գործը այժմ դաշնային դատարանում է:

Տղամարդու դուստրերից մեկը նշել է, որ իր հայրը կմահանա կամ ինքնասպան կլինի, եթե վագրերին վերցնեն, քանի որ նրանք ամեն ինչ են իրենց համար՝ նրանք իր եղբայրներն են:

 

Ծանրորդուհի Արևիկ Պապիկյանը ճանաչվեց 6-րդը

ծանրամարտweightlifting-320x213Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչև 20 տարեկանների պայքարում 69 կգ քաշային Արևիկ Պապիկյանը երկամարտում ցույց տվեց 178 (79+99) կգ և ճանաչվեց 6-րդը:

Մեր գյուղմթերքը մրցունակ է աշխարհում

Արմեն ՊողոսյանՄեր ապրանքների 19-20 տոկոսն արտահանվում է ՌԴ,-  այսօր այս մասին ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
-Բայց երբ նայում ես արտահանման կառուցվածքը՝ հանքահումքային նյութերն են, որոնք չեն խոսում այն մասին, որ մեզ մոտ կա արդյունաբերություն: Բնական բարիքներն են միայն. Մենք ժամանակին ունեցել ենք կաբելի գործարան, որը պղնձից լարեր է արտադրել: Տնտեսության հեռանկարը հիմա չի երևում: Աճ ենք տեսնում, բայց ի՞նչն է աճել: Մենք արտադրում ենք չնչին քանակությամբ սնունդ և վերջ: Եթե երկիրը արտադրանքի և արտահանման մեջ ունի սնունդ, դա նվաճում չէ: Այդպիսի երկիր չկա, որ սնունդ չարտահանի: Դա ինքնախաբեություն է:
Պարոն Պողոսյանը հիշեց նաև այն վարկի մասին, որը Ռուսաստանը տվել էր մեր կառավարության և  , որը սակայն ոչ մի դրական արդյունքի չի հանգեցրել:
-Ոչ մետրո ունեցանք, ոչ մի լավ բան, միայն շենքեր ունեցանք:Բացառիկ երկիր ենք, ունենք էլեկտրաէներգիայի ավելցուկ, բայց չենք կարողանում դա օգտագործել ճիշտ: Մեր էլեկտրաէներգիան կարող էր ոչ միայն մեր հարևաններին գնալ, այլ մեր հարևանների հարևաններին:
Արմեն Պողոսյանը նշեց, նաև, որ  դեպի ԵՄ ուղղությունն ավելի դրական կանդրադառնա մեր տնտեսության վրա, բայց ժամանակ է պետք՝ ստանդարտացման, արտահանվող ապրանքների չափանիշների հետ կապված, իսկ Մաքսային միություն մտնելը մեր ապրանքների քանակի առումով է լավ և արագ արդյունք կտա:
Ես բացարձակապես համոզված եմ, որ հատկապես մեր գյուղմթերքը մրցունակ է աշխարհում, բայց գյուղմթերքի արտահանման համար ինտելեկտուալ աշխատանք է պետք տանել: Դա բարդ է, բայց անհնար չէ:

 

 

Ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները

001Երևանի զարգացմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության արդյունքում, մայրաքաղաքում աստիճանաբար լուծում են ստանում երևանցիների համար տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող բազում խնդիրներ: Բնակիչների կողմից առավել քան սպասված էր նաև մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ու մուտքերի բարեկարգման ծրագիրը:

003Խնդրին համալիր լուծում տալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գույքագրվեցին վերանորոգման առաջնային անհրաժեշտություն ունեցող տանիքները և հաստատված ծրագրի համաձայն մեկնարկեցին վերանորոգման աշխատանքները: 2012թ-ից մեկնարկած աշխատանքները լայն թափով շարունակվեցին նաև այս տարի:

2013թ-ի ծրագրի շրջանակում բարեկարգվել և իզոգամով է պատվել 68387 քմ հարթ տանիք: Ծրագրի համաձայն փոխվել են նաև թեք տանիքների ազբոշիֆերները և թիթեղները: Տարեկան ծրագրով վերանորոգվել է 48550 քմ թեք տանիք:    

Ծավալային առումով բավականին շոշափելի աշխատանքներ են կատարվել նաև քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող մուտքերի վերանորոգման ուղղությամբ:

Ըստ այդմ, այս տարի բարեկարգվել է շուրջ 1190 մուտք: Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներից զատ վարչական շրջաններում գործընթացը դեռևս շարունակվում է նաև լրացուցիչ ծրագրերով:

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ու մուտքերի բարեկարգման ծրագրերը առաջիկա տարիներին ևս լինելու են շարունակական:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

“Հայաստանը հետաքրքիր է բոլոր երկրների համար”.Լիա Բախշինյան

DSC05065Սեպտեմբերի 27-ը նշվում է որպես Զբոսաշրջության համաշխարհային օր:Այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր  Ռոբերտ Մինասյանը և Հայ Զբոսավարների գիլդիայի նախագահ Լիա Բախշինյանը:

Առաջին անգամ Տուրիզմի միջազգային օրը նշելու որոշում է կայացվել 1979 թ-ին և առաջին անգամ նշել են 1980 թ-ին:Որոշումը կայացրել է Համաշխարհային տուրիստական կազմակերպությունը, որը ստեղծվել է 1975 թ-ին, որը պետությունները միավորող հասարակական կազմակերպություն է:Հայաստանը նույնպես անդամակցում է այդ կազմակերպությանը:

Լիա Բախշինյանի խոսքով Հայաստանը շատ բան ունի ներկայացնելու, որովհետև մեր պատմությունը լի է հետաքրքիր պահերով.”Պատմականորեն այնպես է եղել, որ Հայաստանը բոլոր երկրների համար շատ հետաքրքիր է:Շատ երկրներ Հայաստանը դեռ չեն ճանաչում և գալով այստեղ նրանք դառնում են քարոզիչներ մյուս` այստեղ եկող զբոսաշրջիկների համար:Ցավոք մեր գովազդը շատ թույլ է և նրանք Հայաստանը բացահայտում են, երբ այստեղ են գալիս”:

“Տուրիզմի ոլորտում կարող ենք արձանագրել բավականին մեծ փոփոխություն:Եթե մենք միավորվեինք ավելի շատ բաների կարող էինք հասնել:Հիմա կան շատ նպաստավոր պայմաններ տուրիզմի զարգացման համար, որովհետև հեղափոխությունների և այլ իրավիճակների արդյունքում զբոսաշրջիկների թիվը հիմնական տուրիստական երկրներ պակասել են և այսօր մենք պետք է այնքան խելամիտ գտնվենք և աշխատենք դոնոր երկրների հետ”,-ասաց Ռոբերտ Մինասյանը:

Ինչպես նշեց Լիա Բախշինյանը միշտ ցուցադրվում են մեր եկեղեցիները և կա միտք, որ բացի եկեղեցիներից պետք է ներկայացվի նաև մեր մշակույթը, պատմությունը, ժառանգությունը, արհեստները և բոլոր տուրիստական կազմակերպությունները դրա մասին շատ խորը մտածում են.”Մենք փորձում ենք հետաքրքիր դարձնել մի եկեղեցուց դեպի մյուս եկեղեցի տանող ճանապարհը,որ զբոսաշրջիկները ոչ թե պարզապես ուտեն լավաշը, այլ տեսնեն, թե ինչպես է այն պատրաստվում”:

 

Բալասանյան Մերի

Moody’s-ը Ba2 է գնահատելՀայաստանիթողարկածեվրապարտատոմսերիվարկանիշը

Moody’sՄիջազգային հեղինակավոր Moody’s կազմակերպությունն այսօր Ba2 է գնահատել Հայաստանի կառավարության տեղաբաշխած՝ 7 տարի մարման ժամկետով ու  6 տոկոսով 700 միլիոն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսերի վարկանիշը: Moody’s–ը վերահաստատել է նաև վարկանիշին տրված կայուն բնորոշումը:

Միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ Ba2 վարկանիշը ստանալու համար  հիմք է հանդիսացել Հայաստանի վարած ֆիսկալ զսպողական քաղաքականությունը, որն իր դրական արտացոլումն է գտել դեֆիցիտի նվազման միտումներում՝ 2012 թ. կրճատելով այն մինչև 1,5 տոկոսի2009 թ. 7,5 տոկոսի դիմաց:Դեֆիցիտի նվազմանը, ըստ Moody’s-ի, նպաստել են կատարված կապիտալ ծախսերը, ինչպես նաև հարկերի կայուն հավաքագրումը՝ պայմանավորված մասնավորապես հարկային բազան ընդլայնելուն ուղղված բարեփոխումներով ու կենսաթոշակային նորհամակարգի ներդրմամբ:

 

 

 

 

 

 

Ֆինանսների նախարարութունըճանաչվել է 2013 թվականի ամենահրապարակայինը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնԻնֆորմացիայի ազատության կենտրոնը2013 թվականի ամենահրապարակային գործող գերատեսչություն է ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Սեպտեմբերի27-ին՝տեղեկատվությանազատությանմիջազգայինօրվա նախօրեին տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքումԻնֆորմացիայիազատությանկենտրոնն ամփոփեց “Ոսկեբանալիևժանգոտկողպեք”ամենամյա մրցույթի արդյունքները:Անկախժյուրիի կողմից  սահմանված Ոսկեբանալին  ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հանձնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Ինֆորմացիայիազատությանկենտրոնի գնահատմամբ՝ ֆինանսների նախարարությունը այս մրցանակին արժանացել է թե ստացված հարցումներին լիարժեքորեն պատասխանելու, թե բյուջեի ծախսերն առավել թափանցիկ դարձնելու և պետական գնումների պայմանագրերն ամբողջությամբ հրապարակելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եվրոպան կքննարկի կոռուպցիան Ադրբեջանում

ԵԽԽՎԱդրբեջանն ընդգրկված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկների մասին “Կոռուպցիա. սապառնալիք օրենքի գերակայությանը” զեկույցում, որը պատրաստվել է էստոնացի խորհրդարանական Մաիլիս Ռեպսի զեկույցի հիման վրա, հաղորդում  է “Հագին”կայքը:

Զեկույցը կազմված է 63 հոդվածից և արտացոլում է Եվրոպայի խորհրդի երկրներում կոռուպցիայի մակարդակը և նրա դեմ պայքարը:

34-րդ հոդվածը ամբողջովին նվիրված է Ադրբեջանում “Գյուլարգեյթի” սկանդալին: Մասնավորապես՝  նշվում է, որ Ադրբեջանի միջազգային համալսարանի՝ արտերկրում գտնվող ռեկտոր Էլշադ Աբդուլաևը 2012թ. սեպտեմեբրի 25-ին համացացնում տեսանյութ է տեղադրել իր և այդ ժամանակ մեջլիսի պատգամավոր Գյուլար Ահմեդովայի հետ զրույցից, որի ժամանակ Ահմեդովան խոստացել է, որ 2005թ. ընտրություններում Աբդուլաևը պատգամավոր կընտրվի 1 մլն դոլարի դիմաց:

24-րդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը միջազգային Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման 2012թ. զեկույցում զբաղեցնում է 139-րդ տեղը և Եվրոպայի խորհրդի երկրների առաջին հնգյակում է ընդգրկված:

30-րդ հոդվածում նշվում է Ադրբեջանի իրավապահ մարմինների կոռումպացվածության մասին:

36-րդ հովածը անդրադարձել է Ադրբեջանի այսպես ասած “խավիարային” քաղաքականությանը, որի նպատակը ԵԽԽՎ-ում և Եվրոպայի խորհրդում Բաքվի հասցեին քննդատական զեկույցների և փաստաթղթերի ընդունման կանխումն է:

46-րդ հոդվածում Ադրբեջանը նշվում է այն 11 երկրների շարքում, որոնք չեն միացել Կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատավության մասին կոնվենցիային:

Ակնկալվում է, որ բանաձևի նախագիծը կքննարկվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը:

 

Դոլարը նորից իջավ

դոլարՍեպտեմբերի 27-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 7,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.62 դրամ մեկԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:

Փորձագետները չեն ցանկանա հակաիրավական գործողությունների մասնակից լինել. Բաբկեն Պիպոյան

Բաբկեն Պիպոյան«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը կոչ է անում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մասնակցել  ը քննելու համար ստեղծված հանձնաժողովի նիստին: Նրա մեկնաբանմամբ  քաղաքապետարանը  բազմիցս հայտարարել է, որ քննարկումները լինելու են բաց և թափանցիկ, սակայն հանձնաժողովի նիստը կայանալու է այսօր, իսկ ԶԼՄ-ները դեռևս քաղաքապետարանի կողմից ծանուցում կամ հրավեր չեն ստացել:

Անկախ դրանից Բաբկեն Պիպոյանը հավաստիացնում է, որ, ինչքան էլ հանձնաժողովի որոշ անդամներ հստակ իմանան, թե ինչի համար են քվեարկելու,  մի բան է ձեռնպահ լինել կամ կողմ քվերակել հստակ անօրինական երևույթին, երբ քեզ ոչ ոք չի տեսնում, և մեկ այլ բան է, երբ հազարավորներն են տեսնում: «Փորձագետները չեն ցանկանա հակաիրավական գործողությունների մասնակից լինել: Իսկ ակտիվ լուսաբանումը լրացուցիչ խթան կլինի: Հանրային գնահատականի, ճնշման առկայությունը պետք է զսպող, կաշկանդող ուժ դառնա», – պնդում է Բաբկեն Պիպոյանը:

 

Ռուբեն Նազարեթյանը կշարունակի գլխավորել Հայաստանի ֆուտզալի հավաքականը

ռնarm136083668564Հայաստանի ֆուտզալի հավաքականը կշարունակի գլխավորել Ռուբեն Նազարեթյանը: Նազարեթյանի օգնականները կլինեն Զոհրապ Նիազյանը և Վաղարշակ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Նազարեթյանը Հայաստանի ֆուտզալի փորձառու մասնագետ  է: Նա 2003-ից գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականը և զուգահեռ աշխատել է մի շարք ակումբներում:

Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին

4000Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

Հանրապետության Նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետն անդրադարձել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր աշխատանքն ավարտող Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ընթացքին, ընդունված որոշումներին, եկեղեցու հոգևոր բարձրագույն իշխանության մարմնի կողմից քննարկված արդիական հարցերին, որոնք եկեղեցաբանական, ծիսական խնդիրներից բացի, ներառել են նաև աշխարհասփյուռ հայության և մայր հայրենիքի առջև ծառացած կարևորագույն խնդիրներն ու մարտահրավերները, սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանն ուղղված աշխատանքները և պետություն-եկեղեցի հարաբերությունները:

Հոգևոր առաջնորդները ևս մեկ անգամ կարևորել են Հանրապետության Նախագահի մասնակցությունը Եպիսկոպոսաց ժողովի բացմանը, Նախագահի ելույթում հնչած համազգային կարևորության հարցերն ու դրանց նկատմամբ պետության դիրքորոշումները:

Մումբայում շենքի փլուզման հետևանքով 3 մարդ է զոհվել, տասնայկ մարդիկ մնացել են փլատակների տակ

india-building-collapse1Իշխանությունների տեղեկություններով՝ Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաքում ուրբաթ առավոտյան տեղի ունեցած հինգ հարկանի բնակելի շենքի փլուզումից առնվազն երեք մարդ է զոհվել:

Տասնայկ մարդիկ են մնացել շենքի փլատակների տակ:

india-building-collapseԱղետների արձագանքման ազգային ուժերից հայտնում են, որ փլատակների տակ մնացածների ստույգ թիվը հայտնի չէ:

Սակայն IBN լրատվամիջոցի տեղեկություններով՝ փլատակների տակ ենթադրաբար 40 մարդ է մնացել:

Մինչ այս պահը փլատակներից 15 մարդ է հանվել, որոնցից երեքը մահացել է, իսկ 12-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Այս տարի Մումբայում մի շարք կառույցներ են փլուզվել:

Բնակապահովման իրավունքների պաշտպան խմբավորումից հայտնում են, որ քաղաքի հին շենքերը անտեսված վիճակում են, իսկ նորերը հաճախ կառուցվում են ստանդարտներին չհամապատասխանող շինանյութերով և կառուցապատման խնդիրներով:

Մարդիկ ստիպված են ապրել այդտեղ, քանի որ այընտրանք չունեն, իսկ Մումբայում բնակարանների պահանջարկը անընդհատ աճում է: Խմբավորման տեղեկություններով բնակչության 65%-ը բնակվում է խարխլված տներում:

 

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ՌԴ ԱԴԾ-ի կողմից երեկ տարածած ապատեղեկատվության կապակցությամբ

ժառանգությունԻ պատասխան ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչության՝ 2013թ. սեպտեմբերի 26-ին ԶԼՄ-ներով տարածած հայտարարության տեղեկացնում ենք. ՌԴ ԱԴԾ-ի ՀՀ-ում գործող վարչության կողմից ԶԼՄ-ներում տարածված հայտարարությունը՝ գնահատում ենք որպես ապատեղեկատվություն, զրպարտություն, վիրավորանք և կանխամտածված սուտ:

«Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանը և նրան ուղեկցող ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, կուսակցության ajl ներկայացուցիչները ՀՀ Սյունիքի մարզում 2013 թվականի սեպտեմբերի 25-ին իրականացրել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված գործունեություն՝ նախընտրական քարոզարշավ: Մինչդեռ ՌԴ ԱԴԾ աշխատակիցները նույն օրը փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհը՝ փաստացի տեղադրելով անցագրային կետ, ՀՀ քաղաքացիների նկատմամբ ինքնաձիգերով զինված վերահսկողություն իրականցրել, ՀՀ քաղաքացիներից պահանջել իրենց ուղևորության նպատակի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել,  կարգադրություններ արձակել, ըանդ որում այդ ամենը արել ՀՀ պետական լեզու չհանդիսացող օտար լեզվով, առանց բացատրությունների խուզարկել  մեքենաները, ստուգել անձանց ինքնությունն ու փաստաթղթերը: Ընդ որում այդ ամենը տեղի է ունեցել Իրանի հետ ունեցած Հայաստանի սահմանից ուղիղ գծով հաշվարկելիս շուրջ 30 կիլոմետր հեռավորության վրա և ընթացել առանց ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցության: Հաշվի առնելով սահմանից հեռավորությունը՝ այն չի կարող դիտարկվել սահմանային ռեժիմի խախտման տեսանկյունից:

Այսպիսով, ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած ՀՀԿ-ի և նրա առաջնորդի՝ իրեն «գուբեռնատորի» կարգավիճակ նախապատրաստող Սերժ Սարգսյանի վերադաս հանդիսացող ՌԴ ԱԴԾ-ի/ФСБ-ի գործողությունները՝ ուղղված Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության հաղթական քարոզարշավը խոչընդոտելուն ամբողջությամբ ապօրինի են և դատապարտելի: Ըստ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի, Ռուսաստանի սահմանապահները պետք է հսկեն ՀՀ սահմանը այլ ոչ թէ Հայաստանի ամբողջ տարածքը: Դժվար չէ կռահել, թե Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում քարոզչության վերջին օրերին «Ժառանգության» քարոզարշավը խոչընդոտելուն եւ բնակչության շրջանում վախի մթնոլորտի սերմանմանն ուղղված հերթական փորձը ում պատվերով է իրականացվել: Ուշագրավ է նաեւ, որ միջադեպին հաջորդած օրը Քաջարան է այցելել Սերժ Սարգսյանը:

ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի թեքնածու Սամվել Հայրապետյանի, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանի և ՀՀ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի լրացուցիչ ընտրությունների համար նախընտրական քարոզչություն իրականացնող Ժառանգություն կուսակցության Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի կառույցների ներկայացուցիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը վերը նշված վայրում առաջին անգամ խոչընդոտվել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ի ցերեկը, բացի այդ նրանց նկատմամբ, առանց որևէ պարզաբանման և իրավական հիմքերի ներկայացման, ՌԴ ԱԴԾ-ի կողմից իրականցվել են վերը թվարկված բոլոր գործողությունները՝ անտեսելով նրանց պահանջը՝ տրամադրել պարզաբանում հիմնարար իրավունքների սահմանափակման պատճառների վերաբերյալ:

ՌԴ ԱԴԾ աշխատակիցները «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը կրկին խախտել են նույն օրը երեկոյան՝ երբ արդեն տեղեկացված էին նրանց այցի նպատակի մասին: Այս անգամ ևս «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների պահանջը՝  տրամադրել պարզաբանում հիմնարար իրավունքների սահմանափակման պատճառների վերաբերյալ ոչ միայն չի հարգվել, այլ դեռ ավելին՝ նրանց նկատմամբ ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք և բռնություն, որի հետևանքով շարքից դուրս է եկել Դավիթ Հակոբյանի տեսախցիկը:

ՌԴ ԱԴԾ-ի այն պնդումը, թե իբր «երեկոյան ժամը 20-ի սահմանում կանգնեցվել է միայն Զարուհի Փոստանջյանի մեքենան,… Զարուհի Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք  ուղղակի իրենց դրսևորել են հանդուգն կերպով, փորձել են սադրել հակաիրավական գործողություններ», կամ որ իբր «ի հակառակ պատգամավորի պնդումների` սահմանապահ ծառայության աշխատակիցները վիդեոնկարահանման սարքը չեն կոտրել», և վերջապես որ իբր «Զ.Ա.Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել` վիրավորելով սահմանապահներին,… կանխամտածված խոչընդոտել են սահմանապահ ծառայության ներկայացուցիչների պարտականությունների կատարմանը` կապված սահմանի պահպանության հետ, դրանով իսկ հանցագործների փնտրտուքի և ձերբակալության համար իրական վտանգ ստեղծելով» ոչ այլ ինչ է քան ապատեղեկատվություն, զրպարտություն, վիրավորանք և կանխամտածված սուտ:

Մեր զարմանքն է հարուցում նաև այն, որ ՌԴ ԱԴԾ-ն մեղադրում է «Ժառանգության» քարոզչախմբի ներկայացուցիչներին սահմանապահ ծառայություն իրականացնողներին «հրապարակայնորեն վիդեոնկարահանելու» համար: Պարզ չէ, թե ՀՀ ո՞ր օրենքով է արգելված նկարահանել քաղաքացիների հանդեպ իրականացվող գործողությունները, և կամ ինչո՞ւ «Ժառանգության» ներկայացուցիչը պետք է նկարահաներ ոչ-հրապարակայնորեն՝ չտիրապետելով հատուկ ծառայություններին ներհատուկ համապատասխան հմտություններին:

Արդեն երեկոյան տեղի ունեցած միջադեպի վայր ժամանած և որպես գնդապետ Միրզոև ներկայացած ռուս սահմանապահների վերադասը «Ժառանգության» ներկայացուցիչներին իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և համոզվելով, որ տեսախցիկը վնասված է՝ առաջարկել հենց տեղում ֆինանսական փոխհատուցում տրամադրել: Սակայն «Ժառանգության» ներկայացուցիչները հրաժարվել են վերցնել նրա առաջարկած գումարը՝ հայտնելով, որ դա պետք է արվի իրավական գնահատական ստանալուց հետո և դրա արդյունքում: Մենք վրդովված ենք, որ ընդամենը մեկ օր անց ՌԴ ԱԴԾ ՀՀ-ում Սահմանապահ վարչության կողմից տարածված հայտարարության մեջ այս ամբողջը ներկայացված է գլխիվայր շուռտված կերպ: ՀՀ սահմանը պահպանելու իրենց ուղիղ գործառույթի իրականացման թերացման արդյունքում ինչ-ինչ սահմանախախտի՝ ՀՀ տարածքում հայտնվելը ՌԴ ԱԴԾ-ին իրավունք չի տալիս սահմանափակելու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները ՀՀ ամբողջ տարածքով մեկ:

Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ՌԴ ԱԴԾ-ի/ФСБ-ի կողմից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հանդեպ այս ապօրինի գործողություններն իրականացրած անձիք պատժվեն Հայաստանի Հանրապետության օրենքների ողջ խստությամբ և անհրաժեշտության դեպքում հասնելու ենք ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

«Ժառանգություն» կուսակցություն

27 սեպտեմբերի 2013թ:

Բանդայի գործը` շուլալված պատմություն

2616 (1)Քրեագետ Սերգեյ Գալոյանը «Բանդայի» գործով դատավարության ընթացքում մի շարք կասկածելի անցքեր է հայտնաբերել: Նրա բնորոշմամբ` գործը մի շուլալված պատմություն է: Կասկածի տեղիք տալիս է  գործի հենց  սկիզբը, երբ Արտուշ Հակոբյանի հայրը հեռուստատեսությամբ տեսել է աղմկահարույց հոլովակը բանդայի հայտնաբերման մասին, տեղեկացել, որ որդին փնտրվում է իբրև մեղադրյալ, զանգել Արտուշին, հարցրել, թե ինչու՞մն է բանը, իսկ վերջինս
հանգստացրել է հորը՝ ասելով, որ ինքը այդ ամենի հետ բնավ կապ չունի:
Հաջորդ օրը Արտուշ Հակոբյանը գեղեցիկ հագնված գնացել է ռեստորան,
որտեղ էլ նրան հայտնաբերել են ու առգրավել իբրև թե նրա գրպանում հայտնաբերած ատրճանակը: «Լսելով, որ իրեն փնտրում են՝ ցանկացած հանցանք գործած մեկը անհետ կփախչեր Հայաստանից, ոչ թե կգնար ռեստորան», – կարծում է Սերգեյ Գալոյանը:

Քրեագետի մյուս կարևոր փաստարկն այն է, որ տուժողները, չգիտես ինչու,  դատավարություններին չեն ներկայանում:  «Ամենազարմանալին ինձ
համար տուժողների սպասողական վիճակն է», – ասաց  Սերգեյ Գալոյանը և անդրադարձավ դատարանում մեղադրյալի ինքնավնասման փորձին. «Ամեն ինչ տեսել եմ, բայց որ մարդը փորձի ինքն իրեն վնասել դատարանի դահլիճում, նման բան չէի տեսել:  Մարդը սուիցիդի է գնում, երբ բոլորովին չի տեսնում այլ ելք: Ահա, թե ինչ խրթին ու լարված պատմություն է ստեղծվել: Հիմնական մեղադրանքը իրականում, որքան էլ ծիծաղելի է, այն է, որ մեղադրյալները ունեն քրեական անցյալ: Սա աբսուրդ է: Անգամ եթե դա այդպես է, հիմք չի տալիս մարդուն չկատարածի համար պատժելու: Չէ՞ որ հակառակ փաստերն էլ կան: Շավարշ Կարապետյանը մինչ օրս հայտնում է, որ Արտուշ Հակոբյանը Երևանյան
լճից փրկել է երեք մարդու: Ինչու՞ սա էլ իբրև մեղմացման հիմք չի դիտարկվում», – մի քանի հռետորական հարցերով միտքը եզրափակեց քրեագետը:

Սեքսից կարևոր…

ol3001380276248Մասնագետները որոնք որոշել էին ուսումնասիրել ժամանակակից մարդուն ամենաշատ  հաճույք պատճառող աղբյուրները, չափազանց զարմացան, երբ իմացան, որ տան մաքրությունն ու կարգուկանոնը ավելի կարևոր դեր են խաղում, քան լավ սեքսը:

«Beko» ընկերության աջակցությամբ անցկացված հարցման մասնակիցների 36%-ը խոստովանել է, որ տան մաքրությունն ու կարգուկանոնն ամենամեծ բավականությունն են պատճառում, 34%-ը հաճույք է ստանում ուրախ տոնակատարություններից: Հարցման մասնակից կանանց ու տղամարդկանց միայն 18%-ն է, որ առավելագույն հաճույք ստանում է  լավ սեքսից:

Ընդ որում, արևմուտքի երկրներում, առաջվա պես մաքրության գործը հիմնականում կանանց ուսերին է.միջինվիճակագրական կինը տան մաքրությանը հատկացնում է  շաբաթական մոտ 17 ժամ,  իսկ  նրանց 40%-ը համոզված է, որ տան մաքրությունը տղամարդու պարտականություն չի:

Գերմանացի մրցավարները կսպասարկեն ֆուտբոլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը

ՀԲSON95103-320x2102014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի շրջանակում հոկտեմբերի 11-ին կայանալիք  Հայաստանի և Բուլղարիայի հավաքականների  հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել գերմանացի Ֆելիքս Բրիխը:

Նրա օգնականները կլինեն Մարկ Բորշը և Ստեֆան Լուպպը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոբիաս Վելցը:

Խաղը կկայանա Երևանի  «Հանրապետական» մարզադաշտում:

Բաքուն պետք է դադարի հետապնդել լրագրողներին. Թոմաս Մելիա

3Ադրբեջանի կողմից ինտերնետում օրենսդրական սահմանափակումներ մտցնելը,  այդ թվում՝ զրպարտանքի համար քրեական հետապնդում սահմանելը, հանդիսանում է  ազատ արտահայտման հետագա վերացում երկրում, որտեղ մի շարք լրագրողներ և բլոգերներ արդեն ձերբակալված են կամ դատապարտված ազատազրկման, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնականի տեղակալ Թոմաս Մելիան Վարշավայում սեպտեմբերի 25-ին:

Ինչպես հաղորդում է “Թուրան” գործակալությունը, Մելիան, դիմելով ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչներին, հիշեցրել է, որ այնպիսի լրագրողներ, ինչպիսիք Հադիջա Իսմայլովան է, շարունակում են ենթարկվել հետապնդումների և նույն վիճակում են մի շարք բլոգերներ:

“Մենք իշխանություններին վճռականորեն կոչ ենք անում հետաքննել այդ փաստերը, ինչպես նաև խնդիրները՝ կապված Ադրբեջանում “Ազատություն” ռադիոկայանի և անգլալեզու այլ ԶԼՄ-ների հետ”, -ասել է Մելիան:

Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են Բաքվում ընդունել Մելիայի գլխավորած պատվիրակությունը, որը նախկինում ևս քննադատել էր  այս երկրի իշխանություններին: