«Սոս Սարգսյանն ապրող լեգենդ էր». Տարոն Մարգարյան

images (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցագիր է հղել ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.

«Մեծ վշտով տեղեկացա սիրված դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր Սոս Սարգսյանի մահվան գույժի մասին:
Սոս Սարգսյանն ապրող լեգենդ էր, հայկական բեմարվեստի, թերևս, ամենահեղինակավորներից մեկը: Նրա մարմնավորած կերպարներով մեր ժողովրդի մեկ սերունդ չէ, որ դաստիարակվել է, դաստիարակվել որպես հայրենասեր, որպես մարդ ու քաղաքացի: Քաղաքացիական իր հստակ դիրքորոշմամբ, նա հաճախ օրինակ է հանդիսացել շատերի համար: Գալիք սերունդներն ու ժամանակը դեռ իրենց գնահատականը կտան մեծ հայրենասերի, տաղանդավոր մարդու ու քաղաքացու, նաև գրողի ու մանկավարժի նրա վաստակին ու անցած ճանապարհին: Իսկ այսօր նրա կորստով մի շատ կարևոր բան պակասեց մեր հասարակությունում:

Ցավում եմ ու ցավակցում մեծն վարպետի հարազատներին, բարեկամներին, նրա բազմահազար երկրպագուներին, մեզ բոլորիս»։

Թուրքիայում լույս է տեսել նոր գիրք իսլամացված հայ կնոջ մասին

ahmet-abakay   Թուրքիայում ընթերցողների դատին է հանձնվել ևս մեկ գիրքը, որտեղ ներկայացվում է Հայոց ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայ կնոջ դառը ճակատագիրը: Ժամանակակաից լրագրողների միության նախագահ Ահմեդ Աբաքայը գրքի է վերածել իր մոր՝ 82-ամյա Հոշանայի կյանքի պատմությունը, որը ամբողջ կյանքի ընթացքում զավակներից ու թոռներից թաքցրել է իր հայկական ծագումը: «Հոշանայի վերջին խոսքը» գրքի առաջաբանում Ահմեդ Աբաքայը գրում է. «Մանուկ հասակից ալևիական մշակույթով մեծացած մի մարդ, մի կին, կարո՞ղ է արդյոք 82 տարի շարունակ իր ընտանիքից, երեխաներից, թոռներից ու շրջապատից թաքցնել իր հայկական արմատները: Մի գյուղ 82 տարի և այնուհետև այսօր լռու՞մ է»:

Ահմեդ Աբաքայը գրում է նաև, թե ինչպես մայրը իրեն պատմեց տարիներ շարունակ թաքցրած գաղտնիքը: «Ինչպես պատահեց, որ այդ օրը մայրս իր կրտսեր որդուն՝ ինձ իր մոտ կանչեց և պատմեց ողջ ճշմարտությունը: Հաջորդ օրը մի պատահարի հետևանքով նա կորցրեց գիտակցությունը, ապա մահացավ: Հոշանայի այս գաղտնիքը և կյանքի որոշ դրվագները թղթին հանձնելիս կարիք զգացի վերադառնալու իմ մանկության և երիտասարդության տարիներ»:

Այսօր ՄԱԿ-ը որոշում կկայացնի Սիրիայում քիմիական զենքի հարցով

siria   ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկություն կանցկացնի որոշելու համար Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հարցը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության հաղորդագրության վրա: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայում քիմիական զենքի հարցով նախարարական մակարդակով քվեարկություն կանցկացնի ուրբաթ օրը ժամը 20:00-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել էր, որ վերոնշյալ քվեարկությունը կանցկացվի միայն այն բանից հետո, երբ Քիմիական զենքի արգելման կազմակերպության կատարողական խորհուրդը կընդունի Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման մասին զեկույց: Վերջինս ընդունվեց է երեկ կեսգիշերին Հագայում:

Նշանակվել են փորձաքննություններ

կանեփՍեպտեմբերի 26-ին, ժամը 13.00-ին,  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները 1980 թ. ծնված Դրաստամատ Հ.-ի՝ Հայկավան գյուղում գտնվող տան կիսակառույց անասնագոմի զննությամբ՝ հայտնաբերել են 700 գ կանեփի բույսի չորացված 5 ամբողջական ճյուղ:
Ըստ Դրաստամատ Հ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն, որը քաղել է տնամերձ հողամասում աաճած կանեփի բույսից և պահել անասնագոմում` իր օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Դաշտում ականանետի արկ է հայտնաբերել

ականանետՍեպտեմբերի 26-ին, ժամը 10.25-ին, 1965 թ. ծնված Գառնիկ Խ.-ից ոստիկանության Ամասիայի  բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.20-ի սահմաններում, Ողջի գյուղին հարակից դաշտում, անասուններն արածացնելիս, հայտնաբերել է կոռոզիայի ենթարկված ական:
Մեկնած օպերատիվ խումբը  նշված վայրում հայտնաբերել է կորոզիայի ենթարկված  82 մմ տրամաչափի ականանետի օգտագործված արկ:
Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

«Խաղաղություն և լույս Ձեր հոգուն, Վարպե´տ». Արմեն Աշոտյան

imagesԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցագիր է հղել անվանի դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ:

«Ցավակցում եմ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Համազգային թատրոնի հիմնադիր- ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ, սիրված և անվանի դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ:

Սոս Սարգսյանը ստեղծագործական դպրոցի հիմնադիր է, նրա աշակերտներն այսօր լուրջ դերակատարում ունեն հայ մշակույթի զարգացման ու տարածման գործում:

Մեծ դերասանի կերտած կերպարները ձևավորել են մի քանի սերնդի արժեհամակարգ, դարձել հայ մարդու աշխարհընկալման և հայրենասիրության խորհրդանիշ:

Հայ մտավորականության վառ անհատականություններից մեկի, թատրոնի և կինոյի ականավոր դերասանի, հայ մարդու և քաղաքացու հիշատակը, նրա թողած ստեղծագործական ժառանգությունը միշտ կլինի մեր և գալիք սերունդների ուղենիշը»:

Մահացել է կապույտ մարդը

o_829235Վաշինգտոնի հոսպիտալներից մեկում 63 տարեկանում մահացել է Փոլ Կարասոնը` Սմուրֆ պապը մականունով, որը համացանցում ճանաչում էր ստացել մաշկի կապույտ գույնի շնորհիվ: Հիվանդանոց նրան տեղափոխել էին սրտի նոպայի պատճառով: Բացի այդ, նա կաթվածահար էր եղել:

Կարասոնը համաշխարհային ճանաչման էր արժանացել 2008-ին հեռուստատեսությամբ հանդես գալուց հետո, որտեղ նա պատմում էր իր հիվանդության ` արգիրոզի մասին: Այդ հիվանդությունն ունեցողների մաշկը կապտում է օրգանիզմում  արծաթի երկարատև նստվածքի գոյացման պատճառով: Նա առաջին անգամ սկսեց կապտել 15 տարի առաջ, երբ փորձում էր դեղորայքի օգնությամբ բուժվել մաշկային հիվանդություններից, որոնք էլ   նման անսովոր հետևանք թողեցին նրա օրգանիզմի վրա:

Ցորենով բեռնավորված գնացքի վագոններ են շրջվել

ավտոպատահարՍեպտեմբերի 26-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Անիի բաժնում  անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի հատվածում ցորենով բեռնավորված գնացքի 6 վագոն է շրջվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Գյումրի-Դալարիկ երկաթուղային ուղեգծի բեռնատար գնացքը 7-8 պիկետում դուրս է եկել ուղեգծից և շրջվել, ինչի հետևանքով 5 վագոններում բեռնված ցորենը թափվել է:
Կատարվում է նախաքննություն:

Հնդկաստանում շենքի ավերակներից 7 մարդու են փրկել

i (5)Այսօր, վաղ առավոտյան Մումբայում 5-հարկանի բնակելի շենք է քանդվել: Ավերակների տակից հաջողվել է դուրս բերել 7 մարդու: Փրկարարների տվյալներով, ավերակների տակ դեռևս 70 մարդ կարող է լինել` շենքի բնակիչները: Տեղում հիմա աշխատում են փրկարար ծառայություններ ու 15 հրշեջ հաշվարկ:

Վերջերս Հնդկաստանում հաճախացել են շենքերի փլուզումների դեպքերը: Միայն Մումբայում վերջին մի քանի ամսում 5 շինություն է քանդվել:

Աղքատ թոշակառուներին պետք է ուղարկել Աֆրիկա

o_770269Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցության պատգամավոր Իվ Նիդեգգեր հանդես է եկել աղքատ թոշակառուներին Մարոկկո ուղարկելու առաջարկով: Իսկապես էլ` ինչու ոչ: Այնտեղ տաք է ու գներն էլ` ցածր, քան հայրենիքում: “Իսկապես, ով կուզի Շվեյցարիայում անիմաստ ապրի”,զարմանում է պաշտոնյան:

Իվ Նիդեգգերի խոսքով, Մարոկկոյում բուժսպասարկումը ավելի էժան է, քան Շվեյցարիայում, ինչը կօգնի պետբյուջեի միջոցները տնտեսել: Նա ոչ մի դեպքում պետությանը չի առաջարկում  իր թոշակառուներին թողնել բախտի քմահաճույքին: Պարզապես նա պրագմատիկորեն կարծում է, որ եթե թոշակառուներին ուղարկեն “տաք” ու նվազ հարուստ երկիր, քան Շվեյցարիան է, ապա խնամքը պետության վրա ավելի էժան կնստի:

Այդ լուծումը, նրա կարծիքով կօգնի վեր հանելու Մարոկկոյի տնտեսությունը, չէ որ այդ կերպ այնտեղ նոր աշխատատեղեր կստեղծվեն: Նա անգամ նշել է, թե որ քաղաքում է հարմար թոշակառուների գաղութ ստեղծելը.դա Մարոկկոյի հարավ-արևմուտքում գտնվող Տան-Տան բնակավայրն է:

Մարոկկոյի իշխանություններն այդ գաղափարը դրական են ընդունել, հայտարարել է Իվ Նիդեգգերը:  Թոշակառուների շրջանում անցկացված սոցհարցումը ցույց է տվել, որ տարեց շվեյցարացիները ոչ մի տեղ էլ չեն ուզում մեկնել` նախընտրելով կյանքն ավարտել հայրենիքում:

Արթուր Դավթյանը վերջին պահին վնասվածք է ստացել

p642681403-3Բելգիայում կմեկնարկի մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Հայաստանից հանդես կգա երկու ներկայացուցիչ: Կարողությունները կփորձեն Հարություն Մերդինյանը և Վահագն Ստեփանյանը: Մրցավայր պետք է մեկներ նաև Արթուր Դավթյանը, սակայն նա վերջին պահին  վնասվածք է ստացել: Մարզիկներին մրցահարթակ կուղեկցի Սոս Սարգսյանը: Որպես մրցավար կսպասարկի  Հակոբ Սերոբյանը:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ոստիկանությունսեպտեմբերի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված գողության 11 դեպքից բացահայտվել է 7-ը, մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից` 14-ը, իսկ  խարդախության 8  դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և խարդախության 1-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 2 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Մաշկը խնամեք ցրտերն ընկնելուն պես. հետաքրքիր խորհուրդներ և դիմակներ

Autumn Woman. Beautiful creative makeupԱրդեն աշուն է, և ցրտերն ընկնելուն պես մաշկը կսկսի չորանալ ու ջրազրկվել: Իսկ չոր մաշկը, ինչպես գիտեք, կնճռոտվելու և թոշնելու նախապայմանն է: Ուստի, հենց այսօրվանից պետք է լրջորեն մոտենալ մաշկի խնամքին:

Պիլինգը հիանալի միջոց է մաշկի մեռած բջիջները վերացնելու համար: Սակայն հիշեք, որ աշնանը խորհուրդ չի տրվում խորը պիլինգ կատարել: Տնային պայմաններում կարելի է բավարարվել շաբաթը մեկ-երկու անգամ դեմքը սկրաբով մաքրելով:

Աշնանը մաշկի վրա բացասական ազդեցություն է թողնում խիստ հակադիր եղանակը` ցերեկային կիզիչ արևն ու երեկոյան ցուրտը:

Քանի որ աշնանը մաշկի խոնավությունը նվազում է, ապա խորհուրդ է տրվում սպիրտ պարունակող լոսյոններից հրաժարվել:

Անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող, վերականգնող, պաշտպանիչ քսուկներ, որոնց յուղայնությունը բարձր է:

lips2Մաշկին զուգահեռ չպետք է մոռանալ շրթունենքրի մասին. աշնանը շուրթերը ևս ճաքճքում և պլոկվում, ուստի անհրաժեշտ է նաև հետևել շրթներկի բաղադրությանը: Ցանկալի է, որ այն լինի յուղային: իսկ եթե յուղային շրթներկի սիրահար չեք, ապա երեկոյան կամ մինչ դիմահարդարումը օգտագործեք շրթունքների համար նախատեսված բալզամ:

Ձմռանը նույն խնդիրներն է´լ ավելի են սրվում: Արևի ճառագայթների բացակայության հետևանքով օրգանիզմում D վիտամինը նվազում է, որի հետևանքով մաշկը թոշնում է, եղունեգները` թուլանում, կոտրատվում, մազերը` կորցնում փայլը: D վիտամինի պակասն անհրաժեշտ է լրացնել թե՛ ներքին, թե՛ արտաքին սնուցման միջոցով:

Աշնանն այդ խնդիրը հեշտ է լուծել, թարմ մրգերը կապահովեն բոլոր անհրաժեշտ վիտամինները, անգամ դիմակների կարիք հաճախակի չի զգացվի: Սակայն ձմռանը, երբ մրգերի ու բանջարեղենի ընդունումն օրգանիզմում նվազում է, խորհուրդ է տրվում մաշկն անհրաժեշտ վիտամիններով ապահովել սնուցող դիմակների միջոցով:  Կարելի է և՛ ինքնուրույն պատրաստել բնական դիմակներ, և՛ օգտվել հատուկ ձմեռվա խնամքի համար նախատեսված պատրաստի դիմակներից: Սնուցող դիմակները չեն թողնում, որ մաշկը թոշնի, երիտասարդացնում են, պաշտպանում չոր օդի վտանգավոր ազդեցությունից:

Ձմռանն անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող քսուքներ, սակայն հիշեք, որ խոնավեցնող պրոցեդուրան պետք է կատարել կամ գիշերը` քնելուց առաջ, կամ տնից դուրս գալուց գոնե մեկ ժամ առաջ: Ուշադրություն դարձրեք, որպեսզի քսուկի բաղադրության մեջ անպայման լինի լեցիտին, կոլլագեն, հիալուրոնային թթու, ազուլեն, պրոպոլիս և իհարկե, վիտամիններ:

1321466178_116Գիշերային լվացումները խորհուրդ է տրվում կատարել կաթնային բաղադրությամբ և բուսական յուղ պարունակող խոնավեցնող քսուքներով: Կարելի է պարզապես գոլ ջրի մեջ մի քանի կաթիլ բուսական յուղ լցնել և դեմքը լվանալ: Իսկ եթե դուք հակում ունեք կուպերոզի նկատմամբ, ձեր արյունատար անոթները թույլ են կամ «անոթային աստղեր» են դեմքին երևում, ընտրեք վիտամին k-ի պարունակությամբ քսուքներ: Այն նպաստում է անոթների ամրացմանը:

Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում լվացվել լորենու ծաղիկներից պատրաստված թուրմով: Իսկ յուղոտ մաշկ ունեցողների համար օգտակար են եղեսպակի (շալֆեյ) թուրմով լվացումները:

Ձմռանը օճառը ցանկալի է փոխարինել կաթիկով (молочко): Սակայն եթե չեք ցանկանում փոխել օճառը կամ գելը, ապա խորհուրդ է տրվում ձեռք բերել ձեր մաշկին համապատասխան սնուցող քսուկ և մաշկը լվանալուց հետո անմիջապես այն քսել դեմքին:

imagesՇատ կանայք աշնանն ու ձմռանը բարդույթավորվում են` փորձելով կոծկել չաքճքած ու կոշտ ձեռքերը: Սակայն դրա փոխարեն կարելի է մի քանի խորհուրդ լսել ու կատարել, իսկ ձեռքերն ի ցույց դնել հպարտորեն: Առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ ձմռանը ձեռքերին օդ ու ջրի պես անհրաժեշտ են խոնավեցնող ու սնուցող քսուքները, որոնց բաղադրության մեջ մտնում են A և E վիտամիններ: Ամեն ինչ շատ պարզ է. տնից դուրս գալուց կես ժամ առաջ ձեռքերին քսեք խոնավեցնող կամ պաշտպանիչ քսուք, իսկ դրսում անպայման ձեռնոցներ կրեք: Ձեռքերը լվացեք գոլ ջրով: Օգտակար է նաև կաթնային լվացումը: Նույնն արեք քնելուզ առաջ:

 Չոր մաշկի համար նախատեսված դիմակներ, որոնք հեշտ են ու արդյունավետ

images (1)Հանքային ջուրը մաշկը թարմացնելու, սնուցելու և խոնավեցնելու հիանալի միջոց է:

  1. 1 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ մեղրը և 1 թեյի գդալ հանքային ջուրը լավ խառնեք իրար: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք դեմքը եռացրած-հովացրսծ ջրով:   Սակայն զգուշացնենք, որ ոչ մի դեպքում չի թույլատրվում օգտագործել մեղրի պարունակությամբ դիմակներ նրանց, ովքեր դեմքին ունեն մանր արյունատար անոթներ (կուպերոզ):
  2. 74274969_58Պատրաստեք թուրմ բույսերի խառնուրդից (անանուխի տերևներ ու ծաղիկներ, եղեսպակ (շալֆեյ). 1 թեյի գդալ բույս և 1 բաժակ եռացրած ջուր համադրությամբ: Թուրմը հովացրեք, քամեք, ապա վրան ավելացրեք ½ բաժակ կաթ կամ սերուցք և 1 թեյի գդալ հանքային ջուր:Ստացված զանգվածը լցրեք սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ  և դրեք սառցախցիկի մեջ: Առավոտյան ջրով լվացվելու փոխարեն սառցե կտորներով դեմքը մերսեք՝ կլորավուն շարժումներով: Այնուհետև, դեմքը չչորացնելով, քսեք սնուցող քսուք՝ չոր մաշկի համար: 10-15 րոպե անց անձեռոցիկով մաքրեք քսուքի ավելցուկը:

загруженноеՁվի դեղնուցով դիմակները ևս շատ օգտակար են չոր մաշկին:

  1. 1 ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ բուսական յուղի և նույն քանակությամբ ալոեի հյութի հետ: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք նախ սառը, ապա տաք ջրով:
  2. 2 հատ միջին մեծության կարտոֆիլը խաշեք, ապա կեղևը մաքրեք ու տրորեք: Ավելացրեք 1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ գոլ կաթ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Այդ ամենը լավ խառնեք իրար, և ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք գոլ ջրով:
  3. Քերեք գազարը, ավելացրեք 2 ճաշի գդալ կարտոֆիլի ալյուր և 1 ձվի դեղնուց, ապա լավ խառնեք: Խառնուրդը քսեք դեմքին, պահեք 20 րոպե և դեմքը լվացեք գոլ ջրով:
  4. 1 ձվի դեղնուցը լավ հարեք, ավելացրեք 1 ճաշի գդալ թուրինջի հյութ, 1 թեյի գդալ բուսական յուղ։ Այդ ամենը լավ հարեք, ավելացրեք 1 ճաշի գդալ թթվասեր։ Թանձրության համար կարելի է ավելացնել նաեւ սեւ հացի միջուկ (նախապես այն պետք է թրջել կաթի մեջ)։ Այս խառնուրդը քսեք մաքուր դեմքին, 15-20 րոպե անց դեմքը լվացե գոլ ջրով եւ քսեք մաշկին համապատասխան քսուք։ 10 րոպեից քսուկի ավելցուկը հեռացրեք թղթե անձեռոցիկով։

Ութ ավտոպատահար Հայաստանի հանրապետությունում` 10 վիրավոր և մեկ մահ

ավտոպատահարՊատահար Երևան-Մեղրի ճանապարհին

Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում,   Երևան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին, շրջադարձի ժամանակ, «Չերրի»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրահեռացման փոսը:
Պատահարի հետևանքով «Չերրի»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, այնուհետև նշված վայրում  «ԲՄՎ-523»  մակնիշի ավտոմեքենա է բախվել    վթարված «Չերրի»  մակնիշի ավտոմեքենային:
Կատարվում է քննություն:

 

«Մերսեդես Բենս»-ը բախվել է քարե պատնեշի

Սեպտեմբերի 26-ին, ժամը 08.30-ին,  «Մերսեդես Բենս Ց-180»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին  բախվել  է քարե պատնեշի:
Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վարորդները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 26-ին, ժամը 02.40-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի թիվ 1 շենքի մոտ բախվել է «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել են «Ֆորդ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.50-ին, Երևանի  Էրեբունու փողոցի թիվ 28 շենքի դիմաց իրար են բախվել   «Ֆորդ»  և   «Լեքսուս»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Լեքսուս»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.50-ին, անհայտ մակնիշի  ավտոմեքենայի վարորդը  Երևանի Մարգարյան փողոցի և Մարգարյան 1-ին նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 88-ամյա կնոջ, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Տարեց կինը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Մերսեդես Բենս»-ը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառի, այնուհետև՝ էլեկտրասյանը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևանի Չարենցի փողոցի թիվ 17 շենքի մոտ «Մերսեդես Բենս»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել երթևեկելի մասից, բախվել ծառի, այնուհետև՝ էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Շեվրոլետ-Նիվա»-ն բախվել է գազի խողովակի, այնուհետև՝ ժայռաբեկորի

Սեպտեմբերի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Շեվրոլետ-Նիվա» մակնիշի  ավտոմեքենան Նոյեմբերյան-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել գազի խողովակի, այնուհետև՝ ժայռաբեկորի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մահվան ելքով պատահար Երևանի Արշակունյաց պողոտայում

Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.20-ին,  «Մերսեդես CLK-230»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 36/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Արարատ  Սայադյանին, ապա բախվել ճամփեզրին կայանված  «ԳԱԶ-53»  մակնիշի ավտոմեքենայի, որն էլ, ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է առջևում կայանված  «ԶԻԼ-131»  մակնիշի ավտոմեքենայի:
Արարատ Սայադյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ «Մերսեդես CLK-230»-ի ուղևորը   և «ԳԱԶ-53» -ի թափքում գտնվող  անձը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Միշել Օբամայի և ուրիշ հայտնի ամերիկացիների անձնական տվյալները` 50 ցենտով

i (4)ՀԴԲ-ի ներկայացուցիչները պարզել են, որ հաքերների խումբը տարվա սկզբին կոտրել է 3` LexisNexis, Dun & Bradstreet և Kroll ընկերությունների տվյալների բազան, ինչի շնորհիվ մուտք են գործել 4 մլն ամերիկացու անձնական տվյալների,ապահովագրության համարների ու նույնականացման քարտերի բազա:

Տուժածների մեջ են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, Էշթոն Կատչերը, Ջեյ Զին և Բեյոնս Նոուլզը:

Հաքերները յուրացրած տվյալները վաճառքի են հանել կայքերից մեկում, որը շուտով փակվել է: Կոնկրետ մարդու մասին տեղեկությունը կարելի էր ստանալ 50 ցենտով:

Պատահար Գյումրիում. 27-ամյա երիտասարդը մահացել է

վրաերթՍեպտեմբերի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 149/100 տնակի դիմաց ջրագծերի վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ «ՔԵԻՍ-90XT» տրակտորի վարորդը վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Վաղարշակ Մեսրոպյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավարը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ

ոստիկանություն

Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

 

ՀՀ ոստիկանություն

 

 

Վիճաբանություն և վնասվածքներ

4eltlE2bfTIHDMT6Jj5M_tnՍեպտեմբերի 26-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել 1946 թ. ծնված Սուրեն Գ.-ն և հայտնել, որ Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Սուրեն Գ.-ի դեմքին և պատճառել վնասվածք:
Սուրեն Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նույն օրը, ժամը 21.00-ին, Հրաչիկ Ա.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Սուրեն Գ.-ն էլ իր դեմքին է հարվածներ հասցրել և պատճառել վնասվածք:
Կատարվում է հետաքննություն:

ՄԱԿ-ը պատասխանում է Բաքվին` Արցախը կարելի է բնակեցնել սիրիահայերով

Շահան ԳանտահարյանԲաքուն հետեւողականություն է ցույց տալիս Արցախում կատարվող բնակեցման աշխատանքների վրա միջազգային ընտանիքի ուշադրությունը կենտրոնացնելու իր առաջադրանքի իրականացման փորձերին: Երեւույթը արձանագրվել էր իրաքահայերի` Արցախում հաստատման օրինակների դիմաց, այժմ շարունակվում է սիրիահայ ընտանիքների բնակեցման առիթով: Ժամանակին Դամասկոսում դեռևս գործում էր ադրբեջանական դեսպանատունը, երբ Դամասկոսը մեղադրվում էր իբրեւ տարանցիկ կետ Իրաքից Երեւան եւ ապա Արցախ ուղեւորվող եւ հաստատվող իրաքահայ ընտանիքների համապատասխան դյուրություններ ընձեռելու պատճառով:

Այժմ բողոքառու գրասենյակը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Բաքվի գրասենյակի ներկայացուցչությունն է: ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի բացատրությունը հայտնապես չի գոհացրել Բաքվին։ «Մենք տեղեկություն ենք ստացել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ փախստականների բնակեցման վերաբերյալ եւ համապատասխան հաշվետվություններն արդեն ուղարկվել են ՄԱԿ-ի ժնեւյան կենտրոն: Սակայն անձամբ խորհում եմ, որ այս հարցը պետք է լուծվի առանց ՄԱԿ-ի միջամտության, որովհետեւ ՄԱԿ-ը որեւէ առնչություն չունի այս հարցի հետ»:

Ուրեմն. նախ պետք է անմիջապես նկատել, որ այս կարծիքը եթե հրապարակվում է, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես ուղարկվում է նաեւ ՄԱԿ-ի կենտրոն: Իսկ այս կարծիքի հետ հաշվի է նստում կենտրոնը` որովհետեւ կարծիքը ներկայացնողը այս հարցերի գերագույն հանձնակատարն է, որը լիազորված է այս աշխատանքները համակարգելու: Ասվածը պարզապես այն է, որ ՄԱԿ-ի միջամտության որեւէ իրավական հիմք գոյություն չունի. ավելի հստակ ընդգծված, որ Արցախում կատարվող բնակեցման աշխատանքները միջազգային օրենքի խախտում չեն նկատվում:

Հետաքրքիր է, որ սիրիահայ բառը չի օգտագործվում իբրեւ փախստականներ բնութագրող  բառակապակցություն: Ասվում է ընդհանրապես «հայ փախստականներ»: Պարզ է, որ սիրիահայը շեշտված է Բաքվի կողմից եւ մեկնաբանվում է իբրեւ փորձ` հրատապ թեմայի կապելով խնդիրը միջազգային հավելյալ ուշադրություն կենտրոնացնելու  մարտավարական խաղ կատարելով: Պատասխանում ընդհանրացվում է գաղթականությունը եւ այսպիսով նաեւ մեկընդմիշտ հստակացվում, որ հայ ազգաբնակչությամբ Արցախը բնակեցնելը իրավական որեւէ արգելքի չի հանդիպում միջազգային ընտանիքի կողմից:

Այսքանը ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի կողմից: Այժմ գանք Երեւան-Արցախ եւ այնտեղ տեսնենք կանադացի խորհրդարանական Սթեֆան Դիոնի հայտարարությունը դարձյալ Բաքվի ցուցաբերած անհանգստության մասին: Խնդիրը վերաբերում է Բաքվի սեւ ցուցակին, այսինքն բողոքին օտարերկրյա այն պաշտոնատարների եւ պետական ու հասարակական գործիչների դեմ, որոնք այցելում են Արցախ: Դիոնի բացատրականը հետաքրքրական է եւ առնչվում է ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի պատասխանատուի կատարած հայտարարությանը. ինչ որ ձեւով: Դիոն հայտնում է, թե ինքը սեւ ցուցակի գոյությունից տեղյակ չէր, թե իր նպատակը որեւէ ձեւով Կանադայի եւ Ադրբեջանի միջեւ լարվածություն ստեղծելը չէ, եւ ավելացնում է, թե նա եկել էր զբաղվելու  սիրիահայ փախստականների թղթածրարով: Այցելության նպատակի այս բանաձեւումը խորքում ՄԱԿ-ի պաշտոնատարի կատարած հայտարարությանը համահունչ է: Արցախում սիրիահայերի բնակեցումը բնական գործընթաց է եւ որեւէ ձեւով բողոքի տեղի տալու իրավական հիմք չի պարունակում իր մեջ: Այսքան պարզ:

Բաքուն խորապես գիտակցում է, որ ժամանակին իրաքահայերի, այսօր սիրիահայերի կողմից արձանագրվող բնակեցումները ժողովրդագրական պատկերի փոփոխության առումով բեկումնային ազդեցություն ունենալու հնարավորությունից հեռու են: Քաղաքական շահարկման հերթական փորձն է, որ կատարում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք սակայն հանդիպում են իրավական հիմքի վրա կառուցված մարդասիրական պատասխանների:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

Մայրաքաղաքի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժումը շարունակվում է

003 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափերի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքները: Ծրագրի շրջանակում ապամոնտաժվել է Աբովյան փողոցում տեղադրված գովազդային 9 մեծ վահանակ: Կորյուն և Ամիրյան փողոցներից ապամոնտաժվել է, համապատասխանաբար, 2 և 1 վահանակ: Ինչպես նախապես հայտարարվել էր, լրացուցիչ անհարմարություններից խուսափելու նպատակով, աշխատանքներն իրականացվել են երեկոյան ժամը 23-ից հետո:

Հիշեցնենք, որ գործընթացի առաջին փուլը մեկնարկել է սեպտեմբերի 23-ից: Ծրագրով  ապամոնտաժելու և քաղաքային չափերին համապատասխանող  վահանակներով են փոխարինվելու  փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին բոլոր վահանակները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն