Աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում շուրջ 20 հազար ծառ ու թուփ կտնկվի

ծառատունկԵռաբլուրին հարակից անտառագոտիներից մայրաքաղաքում մեկնարկել է 2013 թվականի աշնանային ծառատունկը: Գործընթացն առավել հասցեական իրականացնելու նպատակով ծառատունկին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատման ու կոմունալ բաժինների , համատիությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, վարչական շրջանի բնակիչներ: Ակտիվ ներգրավվածությունը ծառատունկին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից` ոլորտի պատասխանատուների առջև դրված խնդիրն էր: Նկատի ունենալով Եռաբլուրի  նշանակությունը յուրաքանչյուր հայի համար, այստեղ տնկվել են մշտադալար թուաներ, որոնք տարվա բոլոր եղանակներին կապահովեն տարածքի գեղեցիկ տեսքը: Ծառատունկ կանցկացվի նաև  նորաբաց կամ օրերս վերաբացված այգիներում: Հատուկ ուշադրություն կդարձվի  բակային տարածքների ծառապատմանը: Գործընթացի առաջին օրը, դարձյալ բնակիչների մասնակցությամբ, նոր ծառերով են համալրվել Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1, 15/2 շենքերի բակը, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Զաքյան փողոցում բացակա ծառերի փոխարեն նորերն են տնկվել:  Հիմնականում   կտնկվեն  գնդաձև ակացիաներ, հացենիներ և սոսիներ, որոնք, մասնագետների գնահատմամբ, համապատասխանում են մեր պայմաններին և լավ կպչողականություն են ապահովում:  Ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: Աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 15 հազար ծառ, ևս 5000 թփեր:Մինչ այդ, օրերս կհայտարարվի միասնական ծառատունկի օր: Համապատասխանաբար 30000 ծառ և 10000 թուփ էլ տնկվել էր գարնանային ծառատունկին:  Ծառատունկը մարաքաղաքում կտևի մինչև նոյեմբերի 20-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վաչություն

 

Բարեխիղճ տնտեսվարողների աջակցությամբ Երևանում ավելանում է մշտադալարների թիվը

Երևանի քաղաքապետարանմշտադալար ծառեր, թփերՄայրաքաղաքում մեկնարկած աշնանային ծառատունկին զուգահեռ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորդորով, տնտեսվարողները, պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման շրջանակում, իրենց աշխատանքային գրասենյակների, գործունեության օբյեկտների հարակից տարածքներում տնկում են մշտադալար ծառեր ու թփեր։

Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արդեն երկու տասնյակից ավելի տնտեսվարողներ միացել են մշտադալարների տունկի նախաձեռնությանը։

Իսկ վարչական շրջանների աշխատակազմերը շարունակում են տնտեսվարողներից առաջարկներ ստանալ՝ ծառատունկի օժանդակ այդ ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Մարմնավաճառներն ու համասեռամոլները գտնվում են պատկան մարմինների հովանավորչության ներքո»

մարմնավաճառ«Կոմայգին մաքրենք համասեռամոլներից» ստորագրահավաք ակցիայի շրջանակներում արդեն հավաքվել է 3000-ից ավել ստորագրություն»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին այսօր ասաց «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը:

Նշենք, որ ստորագրահավաք ակցիան մեկնարկել է  նոյեմբերի 6-ին՝ մի քանի երիտասարդական կազմակեպությունների նախաձեռնությամբ: Սակայն այս ընթացքում երիտասարդները հանդիպել են խոչընդոտների հենց մարմնավաճառների կողմից, ովքեր, ըստ երիտասարդների ասել են,թե «իրենց հացին վայիս են լինում», և որ այսօր պայքարում են համասեռամոլ մարմնավաճառների, վաղը կպայքարեն մարմնավաճառների դեմ։  Ավելին,  ըստ բանախոսի, մարմնավաճառը նաեւ սպառնացել է, որ, եթե ակցիան շարունակվի, ապա ինքը կգնա ոստիկանություն և կասի, որ իրեն բռնաբարել են:

Երիտասարդները նշեցին, որ իրենք պատրաստ են գիշերները հերթապահել այգում, որպեսզի համասեռամոլները չկարողանան իրենց գործունեությունը ծավալել։ Նախաձեռնության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին իրենց  միջոցներով բարեկարգել այգին, որպեզի այն ծառայի իր նպատակին և ոչ թե   համասեռամոլ մարմնավաճառներին: Նրանք առաջարկում են համասեռամոլների համար հասարակաց տներ բացել քաղաքից հեռու,  ինչպես ժամանակին խաղատները քաղաքից դուրս բերվեցին,հաղորդում է «Փաստինֆո»-ն:

Նախաձեռնող խմբի մեկ այլ մասնակից Մելինե Յավրյանն էլ նշել է, որ իրենք պայքարում են, որ օրը ցերեկով մանկական զբոսայգի այցելած երեխաները ստիպված չլինեն «մաքրություն» անցկացնել այնտեղ: Հարցին, թե ինչ է պատճառը որ այս խնդիրը լուծում չի գտնում, Մելինե Յավրյանը պատասխանել է, որ մարմնավաճառներն ու համասեռամոլները գտնվում են պատկան մարմինների հովանավորչության ներքո:

Հավելենք նաև, որ երիտասարդները քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ են ուղղել կոմայգին համասեռամոլներից մաքրելու պահանջով և այժմ սպասում են արձագանքի:

 

iPad Air-ի պայթյունից հետո բջջային հեռախոսների խանութը տարհանվել է և հրշեջներ են ժամանել

burned iPad AirՆոր թողարկված  iPad Air-ը պայթել է Ավստրալիայի բջջային հեռախոսների խանութներից մեկում:

Պայթյունը տեղի էր ունեցել Կանբերայում գտնվող խանութներից մեկում, որի հետևանքով  խանութում գտնվող մարդիկ տարհանվել էին:

Մի շարք հրապարակումներ են եղել iPhone-ի պայթյունների  հետևանքով մարդկանց վնասվելու մասին, սակայն սա iPad-ի պայթելու առաջին հայտնի դեպքն է:

Սիդնեյի Daily Telegraph-ը, մեջբերելով խանութի ներկայացուցչին, նշում է, որ հրդեհվել է բրենդի նոր iPad Retina մոդելը:

Խանութում բռնկված հրդեհը մարելու համար հրշեջներ են ժամանել դեպքի վայր:

Չնայած խանութի աշխատակիցները և հաճախորդները չեն տուժել, այնուամենայնիվ, նոյեմբերի 1-ին Apple-ի թողարկած  նոր iPad Air-ը ամբողջովին այրված է եղել:

Apple-ի ներկայացուցիչը ժամանել է խանութ` այված iPad-ը հետաքննության տանելու և պայթյունի պատճառը պարզելու համար:

Apple-ը դեպքի կապակցությամբ մեկնաբանություն չի տվել:

Ըստ տեղեկությունների՝ iPad-ների և iPhone-ների արտադրության մեջ ներգրավված են ԱՄՆ-ի, ճապոնական, չինական և կորեական ընկերությունները:

Հարևանուհիները վիճել են, ապակիով ու փայտով միմյանց վնասվածքներ պատճառել

ոստիկանությունՆոյեմբերի 6-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ձախ դաստակի կտրված վերքով «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1975 թ. ծնված Մադոնա Խ.-ն: Նա հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել է, որ  նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, իր տնակի մոտ, վիճաբանության ժամանակ, հարևանուհին` 1980 թ. ծնված Թեհմինե Վ.-ն, ապակու բեկորով հարվածել է իր ձեռքին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Մադոնա Խ.-ն էլ քարով հարվածել է Թեհմինե Վ.-ի գլխին և պատճառել վնասվածք:
Նույն օրը, ժամը 21.30-ին, Թեհմինե Վ.-ից ընդունվել է հաղորդում:
Երկու կանանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Հայերը ռուսական օլիգարխների շրջանում 5-րդ ամենահարուստ ազգն են

օլիգարխՂազախստանից սոցիոլոգները հետաքրքիր ուսումնասիրություն են կատարել: Գիտնականները փորձել են պարզել, թե ո՞ր ազգն է ռուսական օլիգարխների շրջանում առաջատարը:

Նրանք առաջին հերթին ուսումնասիրել են օլիգարխատի ազգային կազմը՝ այն համադրելով Ռուսաստանի ամբողջ բնակչության էթնիկ կառուցվածքի հետ:

Օլիգարխատի շրջանում 20 ազգության ներկայացուցիչ է հայտնաբերվել:

Հետազոտության օբյեկտ է դարձել «Forbes» ամսագրի՝ 2013 թվականի ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը. ընդհանուր առմամբ՝ 200 մարդ, ովքեր միասին 488.6 մլրդ դոլար ունեն եւ վերահսկում են Ռուսաստանի ոչ պետական տնտեսության կեսից ավելին:

Միլիարդատերերի թվով առաջատարը ռուսներն են: Ցուցակում 91 մարդ է կամ 45%-ը: Ընդհանուր կարողությունը՝ 172 մլրդ դոլար, միջինը մեկ մարդու համար՝ 1.89 մլրդ դոլար: Ամենից աղքատը 0.5 մլրդ դոլար ունի, ամենից հարուստը՝ 14.3 մլրդ դոլար:

Երկրորդ տեղում հրեաներն են. 38 մարդ կամ 19% (Ռուսաստանի բնակչության 0.11%-ը): Ընդհանուր կարողությունը՝ 109 մլրդ դոլար, միջինը մեկ մարդու համար՝ 2.87 մլրդ: Ամենից աղքատը 0.5 մլրդ դոլար ունի, ամենից հարուստը՝ 16.5 մլրդ դոլար:

Երրորդն ուկրաինացիներն են. 29 մարդ կամ 14.5% (Ռուսաստանի բնակչության 1.35%-ը): Ընդհանուր կարողությունը՝ 98.5 մլրդ դոլար, միջինը մեկ մարդու համար՝ 3.396 մլրդ: Ամենից աղքատը 0.5 մլրդ դոլար ունի, ամենից հարուստը՝ 14.4 մլրդ դոլար

Ցուցակում ընդգրկված են նաեւ թաթարները (10 մարդ կամ 5%, ընդհանուր կարողությունը՝ 11.8 մլրդ դոլար), հայերը (6 մարդ կամ 3%, ընդհանուր կարողությունը՝ 10.1 մլրդ դոլար):

Այնուհետեւ վրացիներն են, ինգուշները, ադրբեջանցիները՝ 3-ական հոգի, ուզբեկներն ու գերմանացիները՝ 2-ական մարդ, մեկական ավար, արաբ, կաբարդինցի, քուրդ, լատվիացի, լեզգին, լիտվացի, մոլդովացի եւ օս:

Ցուցակում ընդգրկված չեն բաշկիրները, ղազախները, բելառուսները, չեչենները:

Բնակչության մասնաբաժնի հետ օլիգարխների թվի հարաբերակցությամբ առաջատարը լեռնային հրեաներն են (տատերը): Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում 762 լեռնային հրեա կա:

Հետաքրքիր այլ տվյալներ նույնպես կան. օլիգարխների 90%-ը բարձրագույն կրթություն եւ գիտական աստիճաններ ունի: Ընդ որում, գրեթե բոլոր էթնիկ խմբերը 100%-ով բարձրագույն կրթություն ունեն՝ բացառությամբ ռուսների եւ ուկրաինացիների: Իհարկե, հետազոտողների տվյալներով, դեպքերի կեսից ավելիի պարագայում բարձրագույն կրթություն եւ գիտական աստիճաններ ստացել են արդեն միլիոնատեր եւ միլիարդատեր դառնալուց հետո:

Օլիգարխների 1/3-ն օրենքի հետ առնչություն կամ խնդիրներ է ունեցել: Այս դեպքում առաջատարը հրեաներն ու կովկասյան ժողովուրդներն են:

Օլիգարխների շուրջ 40%-ը կարողությունը ստեղծել է վառելիքային-էներգետիկ ոլորտում: Հարստություն են կուտակել նաեւ ֆինանսական զեղծարարություններով, այդ թվում՝ սեփականաշնորհման, բանկային բիզնեսի միջոցով:

Ռուսաստանյան օլիգարխի ամփոփ կերպարը, փաստորեն, կարելի է այսպես բնորոշել. կիսով սլավոն՝ հրեական, թաթարական եւ կովկասյան արյան ուժեղ առկայությամբ, փոքր-ինչ գողական, անցյալում եւ ներկայում օրենքի հետ խնդիրներով, լավ կրթված, հսկայական եւ արագ եկամուտ ստանալու նախընտրությամբ:

Նյութը՝ Skandaly-ի

NEWS.am STYLE

Քննիչը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է քաղաքացու զգալի չափերով գույքը

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ հաղորդման, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Վ.-ն հանդես է եկել դիմումով և հայտնել, որ 2011 թվականի մայիսի 3-ին իր կողմից ՍՊ ընկերություններից մեկի «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացրած քննիչը չի վերադարձրել և յուրացրել է քրեական գործի նախաքննության ընթացքում անձնական խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված բջջային հեռախոսը և 50 000 դրամ գումարը:
Կատարվում է նախաքննություն:

5 հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալելՆոյեմբերի 8-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Արարատի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Զավեն Հ.-ին, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Հայկ Վ.-ին, որը նոյեմբերի 6-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արկադիա Բ.-ին, որը 2012 մայիսի 5-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով:

Նոյեմբերի 7-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Աչաջուր գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Բ.-ին, որը նոյեմբերի 6-ից հետախուզվում էր գողության և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Արսեն Բ.-ն, որը մայիսի 27-ից ՌԴ Տյումենի մարզի Նիժնեվարտովսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Դոլարը իջնում է

դոլարՆոյեմբերի 8-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.47 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405 դրամ:

 

Սևան-Երևան ճանապարհին «Պեժո»-ն կողաշրջվել է

ավտովթարՆոյեմբերի 7-ին, ժամը 17.30-ի սահմաններում,  Սևան-Երևան ճանապարհի 32-րդ կմ-ին «Պեժո-307»  մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Ուսուցիչներին տրամադրված դրամական խրախուսանքը որևէ աղերս չունի բարեգործության հետ. Քաղաքապետարան

երեւանի-քաղաքապետարան1«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված «Քաղաքապետարանը բարեգործ է և անտեղյակ» վերտառությամբ տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ հեղինակի կողմից որպես «խայտառակ բարեգործություն» որակված մայրաքաղաքի դպրոցների թվով 67 ուսուցիչների տրամադրված դրամական պարգևատրումը որևէ աղերս անգամ չունի բարեգործության հետ: Ամենամյա արդեն ավանդական դարձած դրամական այս խրախուսանքը Երևան քաղաքի մասնավորապես այս տարվա բյուջեում ներառված է եղել աշխատակազմի հանրակրթության վարչության «Դպրոցականների օլիմպիադաների և այլ միջոցառումների կազմակերպման» ծրագրում՝ «Մանկավարժների խրախուսում» կետով, որի համար նախատեսված է եղել 2 մլն դրամ գումար և որն էլ հատկացվել է վերոնշյալ 67 ուսուցիչներին: Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ խրախուսվող ուսուցիչների ընտրությունը կատարվում է դպրոցական առարկայական օլիմպիադաներում, համաքաղաքային բազմաբնույթ մրցույթներում և միջոցառումներում տվյալ մանկավարժի սաների արձանագրած արդյունքներից, ինչպես նաև ուսուցիչների միջև կազմակերպվող տարատեսակ մրցույթների («Տարվա լավագույն ուսուցիչ»՝ ՀՀ ԿԳ նախարարություն, հումանիտար առարկաների «Տարվա լավագույն ուսուցիչ»՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և այլն) քաղաքային փուլին մասնակից ուսուցիչների դրսևորած հաջողություններից ելնելով:

Վերոնշյալը, վստահ ենք, առնվազն տառաճանաչ ցանկացած մարդու մոտ այլևս կասկածի հետք անգամ չթողեց, որ համայնքային բյուջեով նախատեսված և ուսուցիչներին տրամադրված դրամական խրախուսանքը որևէ կերպ բարեգործություն չի կարող որակվել և տարածվածն ընդամենը ապատեղեկատվություն է:

Ավելորդ չենք համարում նաև հավելել, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը մայրաքաղաքի հանրակրթական բոլոր դպրոցների մանկավարժական կոլեկտիվների կողմից ստացել է տվյալ հրապարակումը արդարացի վրդովմունքով դատապարտող գրություններ և հեռախոսազանգեր, որոնք պահանջում են անհապաղ հերքել մանկավարժի ինքնասիրությունն ու պատիվն արատավորող ձևակերպումներով լեցուն ստահոդ  տեղեկատվությունը: Նրանց հատկապես վիրավորել է հայ մանկավարժի, ուսուցչի նկատմամբ հոդվածագրի կողմից դրսևորած արգահատելի այն վերաբերմունքը, որով փորձ է արվում մանկավարժին ներկայացնել նսեմացված, մինչդեռ նրանց կողմից դրամական խրախուսանքը արդարացիորեն ընկալվել և այսուհետ էլ ընկալվելու է որպես գնահատանք՝ իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կհորդորեինք լրատվամիջոցներին այսուհետ զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից, որոնք կարող են վիրավորել մարդկանց ինքնասիրությունն ու արժանապատվությունը:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

հանրակրթության վարչություն

Քննիչը փախել է Վ.Պետրոսյանի հիվանդասենյակից

22.8.13_3_1«Երբ Վարդան Պետրոսյանը խնդրեց, որ իրեն տրամադրվեն օրենքով նախատեսված փաստաթղթերը, որոնք իրեն հասանելի են եւ գրավոր միջնորդություն ներկայացրեցինք, քննիչը չգիտես ինչու դադարեցրեց հարցաքննությունը, չարձանագրեց այն հարցերը, որոնք Վ.Պետրոսյանը խնդրեց արձանագրել, չտվեց նույնիսկ արձանագրությունը ստորագրելու համար, հարցաքննությունը թողեց կիսատ, դուրս եկավ սենյակից, գնաց»,- «Փաստիոնֆո»-ին հայտնել է  դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբան նաև տեղեկացրել է, որ միջադեպից հետո ինքը զանգահարել է քննչական վարչության պետին` խնդրելով հանձնարարել քննիչին վերադառնալ և ավարտել հարցաքննությունը, բայց քննիչն այդպես էլ հետ չի եկել:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է ասել քննիչին Վարդան Պետրոսյանը, որ փախուստի պատճառ է դարձել, Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել է հետևյալը. «Վարդան Պետրոսյանը ուզում էր իր կարծիքը հայտնել որոշ հարցերի վերաբերյալ, ցուցմունք չի կարող տալ այս պահին` առողջական վիճակից ելնելով, բայց որոշ ասելիք ունի, իսկ քննիչը չթողեց ո’չ խոսի, ո’չ էլ արձանագրությունը ստորագրի, դուրս եկավ, գնաց, խուճապի՞ էր մատնվել, թե՞ ինչ, չհասկացանք»:

Փաստաբանի խոսքով` Վ.Պետորսյանը մինչ օրս պատշաճ կերպով չի ծանուցվել, թե ինչում է կասկածվում: «Օրենքով սահմանված է, որ կասկածյալը կարող է իմանալ, թե ինչում է ինքը կասկածվում»,- ասաց Ն.Բաղդասարյանը` հավելելով. «օրենքով նախատեսված է, որ փորձաքննություններ նշանակելու մասին որոշումների պատճենները, այդ թվում նաև` անվճար, կասկածյալը կարող է ստանալ, բայց փաստաթղթերն իր մոտ էին, չտվեց»:

Փաստաբանը նաև նշել է, որ Վ.Պետրոսյանին ձերբակալելուց ի վեր արդեն անցել է ավելի քան 24 ժամ, սակայն քննիչն առաջին անգամ է ներկայացել, բայց ոչ մի փաստաթուղթ այդպես էլ իրենց չի ներկայացրել, այլ փոխարենը թողել գնացել է հիվանդասենյակից:

«Արտառոց ոչինչ չկար, սովորական հարցաքննություն էր»,- կատարվածի վերաբերյալ իր տարակուսանքն է հայտնում Ն.Բաղդասարյանը:

 

 

Նելլի Դանիելյան

 

Սիրիայի ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել Մոսկվայի բանակցություններին

syria-oppositionՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ արևմուտքից հովանավորվող հիմնական ընդդիմական խումբը հրաժարվում է մասնակցել Մոսկվայում տեղի ունենալիք բանակցություններին:

Նախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշեվիչը ուրբաթ օրը նշել է, որ Սիրիայի Ազգային կոալիցիան փակուղի է ստեղծում և հրաժարվում է մասնակցել բանակցություններին, որոնք ուղղված են Սիրիայում տիրող հումանիտար ճգնաժամի լուծմանը:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխաիլ Բոգդանովը ավելի վաղ հայտնել էր, որ ընդդիմությունը այդ առաջարկին դրական արձագանք է տվել:

Ռուսաստանը հույս ուներ, որ այս բանակցությունները կամրապնդեն այն հեռանկարը, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության կոնֆերանսը կկայանա Ժնևում:

 

Վիկ Դարչինյանը ցանկանում է վրեժը լուծել

վդ-դոներ վիկ-դարչինյանՆոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի Կորպուս Քրիստի քաղաքում 37-ամյա  հանրածանոթ պրոֆեսիանալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը կմրցի ֆիլիպինցի, 30 ամյա բռնցքամարտիկ Նոնիտո Դոների հետ

Հայ մարզիկը հայտնել է, որ պատրաստվում է  հակառակորդին հաղթել նոկաուտով: Դարչինյանն իր առջև խնդիր է դրել ապացուցել, որ ռինգում ինքն ավելի հմուտ է և ուժեղ: «Գիտեմ, թե ինչ է անելու Դոները և ինչ եմ անելու ես: Դուրս կգամ ռինգ և կոչնչացնեմ նրան՝ ցույց տալով աշխարհին, որ երկար եմ սպասել այդ մրցամարտին և պատրաստ եմ դրան»,- ասել է Դարչինյանը:

Հավելենք, որ 2007-ին  Դոները 5-րդ ռաունդում նոկաուտով հաղթել էր մինչև այդ անպարտելիի համարում ունեցող մեր բռնցքամարտիկին, և երկար ժամանակ է  Դարչինյանը ցանկանում է վրեժը լուծել: Բռնցքամարտիկները հանդես կգան կիսաթեթև քաշային կարգում։

«Շատերն են համոզված, որ եթե այդ չարաբաստիկ հարվածը չլիներ 6 տարի առաջ, ես նրան կհաղթեի: Նա իմ պարտությամբ հայտնի դարձավ: Նա վախկոտ «ճուտիկ» է և դա ես կապացուցեմ ռինգում: Տեղյակ եմ, թե նա ինչպես է վախենում իմ հարվածներից: Ես եմ նրան ստեղծել, ինքս էլ նրան թոշակի կուղարկեմ»,- պարզաբանել է հայ բռնցքամարտիկը:

Վիկ Դարչինյանի համար այս մենամարտը կլինի 46-րդը պրոֆեսիոնալ ռինգում: Հայ բռնցքամարտիկը տարել է 39 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, կրել է 5 պարտություն:

Վերջին 2 10-ռաունդանոց մրցամարտերում Դարչինյանը հաղթել է: Վերջին անգամ Վախթանգը ռինգ է դուրս եկել այս տարվա մայիսի 11-ին: ԱՄՆ-ում անցկացրած մրցամարտում նա 4-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Խավիեր Գալոյին:

Նոնիտո Դոները 33 մենամարտերից 31-ում հաղթել է: Նա 2 պարտություն է կրել:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հերքել է Դավութօղլուի երեկվա հայտարարությունը հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին

Թուրքիայի ԱԳՆ Ինչպես արդեն հաղորդել էինք,  Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ երկրի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի փակ նիստի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանի բացման համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում և, եթե իրենք կարողանան համոզել Ադրբեջանին, ապա հնարավոր է անակնկալ մատուցեն և բացեն հայ-թուրքական սահմանը:

Ահա այսօր Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է արել այն մասին, թե հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները չեն համապատասպանում իրականությանը, և Թուրքիան ամենևին էլ չի փորձում ստանալ Ադրբեջանի համաձայնությունը հայ-թուրքական սահմանի բացման համար: Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ Լևենթ Գյումրուքչուն հանդես է եկել այս տեղեկության հերքմամբ: ԱԳ նախարարությունը ընդգծել է, որ հայ-թուրքական բանակցությունները ընթանում են ԼՂ հարցով հայ-ադրբեջանական բանակցություններին զուգահեռ, և պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է այդ մասին

: «Թուրքիան ուշադիր հետևում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ցանկացած քայլի պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման համար»,-հայտնել են Բաքվում Թուրքիայի դեսպանատանը:

Նշենք, որ երեկ հայկական լրատվամիջոցները անդրադարձել էին Ահմեդ Դավութօղլուի արած հայտարարությանը՝ հիմնվելով թուրքական «Աքշամ» թերթում տեղ գտած հրապարակման վրա:

Ասուլիս` նվիրված Երիտասարդության համաշխարհային օրվան և ԵԱԴ 14 ամյակին

Federation of Youth Clubs of ArmeniaՆոյեմբերի 9-ին`ժամը 11:30-ին, Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) գրասենյակում (հասցե`ք. Երևան, Մաշտոցի 4, 1/1) տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Երիտասարդության համաշխարհային օրվան և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) 14-ամյակին: Ասուլիսի բանախոսն է  ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Թեման՝ Երիտասարդության համաշխարհային օր, ԵԱԴ-ի 14-ամյա գործունեություն, երիտասարդական տեղական ու միջազգային ծրագրեր, Հայաստանում վարվող պետական երիտասարդական քաղաքականություն:

Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին: Կազմակերպության ակունքներում է եղել ՀՀ առաջին երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակադեմիան /ԵրԱկ/: Այսօր ԵԱԴ-ը միավորում է ավելի քան 90 երիտասարդական մասնագիտական ու տարածքային ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ:

ԵԱԴ-ն սերտորեն համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ:

ԵԱԴ գործունեության ու դրա ծրագրային ուղղությունների մասին առավել մանրամասն՝ http://fyca.net/ կայքում:

 

Հանրային խորհուրդը «Զվարթնոց»-ի կլոր շենքի վերաբերյալ որոշում կկայացնի

a432804119c3eed605574ec026e1fe67Հանրային խորհուրդը շուտով կամփոփի «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցի քննարկումները և կկայացնի որոշում կառույցի հետագա պահպանման կամ քանդման վերաբերյալ:
Ինչպես տեղեկանում ենք ՀԽ մամլո ծառայությունից, նոյեմբերի 11-ին` երկուշաբթի օրը, ժամը 14:00-ին , Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (հասցեն` Աբովյան 2) տեղի կունենա ՀՀ Հանրային խորհրդի լիագումար նիստ, որի ընթացքում Հանրային խորհուրդն իր դիրքորոշումը կհայտնի «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:
Հարցը քննարկման էր դրվել նախ ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների), ինչպես նաև ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:
Հոկտեմբերի 31-ին օրակարգային նույն հարցով Հանրային խորհրդում տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ,  որին մասնակցել էին նաև քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավա կայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի այլ աշխատակիցներ:
Քննարկումների արդյունքներն ամփոփվել են ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից, և մշակվել է որոշման նախագիծ:

Հայ շախմատիստը կես միավորով ետ մնաց հաղթողից

chess3Պոլսահայ շախմատիստ Սարվեն Չակմակը Ստամբուլի փառատոնի ծրագրով անցկացված կայծակնային մրցաշարում 7 հնարավորից վաստակել է 6 միավոր և 121 մասնակիցների պայքարում բաժանել է 2-7-րդ տեղերը:

Սարվենը կես միավոր է զիջել առաջին տեղը զբաղեցրած թուրք գրոսմայստեր Մուստաֆա Իլմազին:

Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանը

սահմանակետՆոյեմբերի 8-ին իրանական կողմը փակել է Ադրբեջանի հետ բոլոր սահմանային անցակետերը: Պատճառները դեռևս անհայտ են: Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, հղում կատարելով “Թուրան” գործակալությանը, նոյեմբերի 6-ին Նախիջևանում Իրանի հետ սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Համաձայն գործակալության`իրանական կողմը կրակ է բացել Արազ գետի ադրբեջանական տարածքում աշխատող տրակտորի ուղղությամբ:

Միջադեպի առնչությամբ Ադրբեջանը հարցում է ուղարկել իրանական կողմին, որին չեն պատասխանել: Պաշտոնական Բաքուն դեռևս չի մեկնաբանել սահմանի փակման տեղեկությունը:

Բաքվում Իրանի դեսպանությունը հաստատել է սահմանի փակման տեղեկությունը: Ըստ իրանական կողմի`դրա պատճառը Ադրբեջանի կողմից Նախիջևանի հետ սահմանի փակումն է: Ադրբեջանական գործակալությունն էլ նշում է, որ ադրբեջանական կողմից սահմանը բաց է:

Ադրբեջանի և Իրանի սահմանին կա 5 հսկիչ անցագրային կետ. դրանցից 2-ը Նախիջևանում է, 3-ը` Ադրբեջանի հարավում: