Նոյեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գևորգ Բ.-ին, որը նոյեմբերի 12-ից հետախուզվում էր տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով:
Daily Archives: November 14, 2013
Դանակահարություն գերեզմանատան ճանապարհին
Նոյեմբերի 11-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Արման Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է
Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացված «տանկային երկամարտ»-ը, որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետևել են «Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի վարում, հարձակման կազմակերպում» թեմայով մարտական հրաձգությամբ երկկողմանի մարտավարական զորավարժությանը, որի կարևորագույն տարրերից էին մարտարշավային զորախմբի գործողությունները հակառակորդի թևերում և թիկունքում: Զորավարժությանը հաջորդել է մասնակից անձնակազմի պարգևատրման արարողությունը. առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած անձնակազմն արժանացել է խրախուսանքի:
Արցախում Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև լեռնարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերին և ոլորտի զարգացման հեռանկարներին: Նախագահի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է:
Ավազակային հարձակումը բացահայտվել է
Հոկտեմբերի 29-ին հայտնվել էր անհայտ անձանց կողմից «Մխիթար Սեբաստացի» կրթհամալիրի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:
Այսօր շաքարային դիաբետի համաշխարհային օրն է
Այսօր նշվում է Շաքարային դիաբետի համաշխարհային օրը: Աշխարհում այս հիվանդությունն այլևս համարվում է ապրելակերպ:
1922 թվականի հունվարին երիտասարդ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգը պատմության մեջ առաջին անգամ կատարում է ինսուլինի ներարկում՝ փրկելով դիաբետի ծանր ձևով տառապող 14-ամյա տղայի կյանքը: Բանտինգը ինսուլինի հայտնագործման բոլոր իրավունքները հանձնում է Տորոնտոյի համալսարանին՝ հետագայում ինսուլինի արտադրման իրավունքները փոխանցելով Բժշկական հետազոտությունների Կանադական խորհրդին: 1922-ի տարեվերջին նոր դեղամիջոցը հայտնվում է դեղերի շուկայում:
Գիտնականի ծննդյան օրը` նոյեմբերի 14-ը, Դիաբետի միջազգային դաշնության (International Diabetes Federation) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization) կողմից հռչակվում է Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր (World Diabetes Day) և առաջին անգամ նշվում 1991 թվականին:
2007 թվականից Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո: Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 14-ին իրականացվող քարոզարշավն ու իրազեկման միջոցառումները նպատակաուղղված են բարձրացնելու բնակչության զգոնությունն ու տեղեկացվածությունը շաքարային դիաբետի և դրա բարդությունների վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է առողջ ապրելակերպի հայեցակարգի նախագիծ, որտեղ մեծ տեղ է հատկացված շաքարային դիաբետի առաջացմանը նպաստող գործոնների կանխմանը, հատկապես ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, ավելորդ քաշից ձերբազատմանը և առողջ սննդի օգտագործմանը:
Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են ավելի քան 62000 շաքարային դիաբետով հիվանդ, որից ինսուլինակախյալ են 10984-ը:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներով հստակ ամրագրված է շաքարային դիաբետով հիվանդների վարման կարգը: Վերջին 10 տարվա ընթացքում պետության կողմից մշակվել և իրագործվել են մի շարք բարեփոխումներ, որոնք հնարավորություն են տալիս հիվանդությունը վաղ ախտորոշել և կիրառել բուժման ժամանակակից մեթոդներ:
Հաշվառված հիվանդները գտնվում են պետական հոգածության ներքո, ներզատաբանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է անվճար հակադիաբետիկ դեղորայք` հաբեր և ազդեցության տարբեր տևողության ինսուլիններ:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվող ինսուլինային սրվակների քանակը հաշվառված հիվանդներին հատկացվում է 100 տոկոսով, իսկ հակադիաբետիկ հաբերով ամբողջ ծավալով ապահովման համար ձեռնարկվում են միջոցառումներ:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը 2014 թվականից նախատեսում է ներդնել սկրինինգային ծրագիր ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, որի բաղադրիչներից մեկն էլ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է:
ԳԴՀ-ի նախկին նախագահին կդատեն 719 եվրո կաշառքի համար
Գերմանիայում նոյեմբերի 14-ին կսկսվի ԳԴՀ նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի դեմ դատը.նա մեղադրվում է իր ծառայողական դիրքն անձնական շահ ստանալու համար օգտագործելու մեջ: Խոսքը 2008-ին դեռևս Սաքսոնիայի առաջնորդի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ “Օքթոբերֆեսթ”-ի փառատոն մեկնելու մասին է:
Հետաքննության տվյալներով, Վուլֆի մտերիմ կինոպրոդյուսերն է փակել նրա հաշիվները հյուրանոցում, ընթրիքի համար և այլ ծախսեր: Գործարարին այդ գործի շրջանակներում կաշառք տալու մեղադրանք է ներկայացվել:
Վուլֆը Գերմանիայի նախագահի աթոռը լքեց 2012-ին` կաշառակերության կասկածանքի պատճառով: ԳԴՀ-ի պատմության մեջ առաջին անգամը կլինի, որ դատում են նախկին նախագահին:
Մադրիդի քաղաքապետարանը ուլտիմատում է դրել աղբահավաքների գործադուլի կապակցությամբ
Մադրիդի քաղաքապետարանը հայտարարել է, որ իրենք կդադարեցնեն քաղաքը մաքուր պահելու համար պատասխանատու մասնավոր ընկերությունների հետ կնքած պայմանագրերը, եթե նրանք չկարողանան ավարտին հասցնել աղբահավաքների գործադուլը, որի արդյունքում Իսպանիայի մայրքաղաքում աղբակույտեր են առաջացել:
Քաղաքի աղբամանները իննօրյա գործադուլից հետո ամբողջովին լի են աղբով:
Քաղաքապետ Բոտելլան հայտնել է, որ իրավիճակի պատճառով հանրության առողջությանը վտանգ չի պարունակում, սակայն դա այլևս անտանելի է:
Նա ընկերություններին 48 ժամ ժամանակ է տվել աշխատավոր խմբերի հետ պայմանագիր կնքելու համար, որոնք բողոքում են աշխատավարձի ուշացումներից և կրճատումներից: Նա նաև նշել էր, որ քաղաքային խորհուրդը քաղաքը մաքրելու վերաբերյալ պայմանագիր կնքի պետական Տրագասա ընկերության հետ:
Ի՞նչ ժամկետներում են քննարկվում քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների, իրավաբանական անձանց առաջարկությունները քննարկվում են մեկամսվա ընթացքում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունները, որոնց մասին հայտնվում է հեղինակին:
Դիմումներին ու բողոքներին ընթացք են տալիս հարցն ըստ էության լուծելու համար պատասխանատու պետական մարմնում, տեղական ինքնակառավարման մարմնում, կազմակերպությունում` դրանք ստանալուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դիմումներն ու բողոքները` 15 օրվանից ոչ ուշ: Այն դեպքում, երբ դիմումին կամ բողոքին ընթացք տալու համար անհրաժեշտ է կատարել ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումին կամ բողոքին ընթացք տալու ժամկետները, բացառության կարգով, համապատասխան մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան 15 օրով` այդ մասին հայտնելով դիմում կամ բողոք տված անձին:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների և բողոքների ընթացքը համարվում է ավարտված, երբ ըստ էության ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է քաղաքացուն և իրավաբանական անձին: Պատասխանը տրվում է գրավոր կամ հեղինակի համաձայնությամբ` բանավոր:
Առանձին դեպքերում քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներն ու բողոքները վերցվում են հատուկ հսկողության, և դրանց կատարման համար սահմանվում են անհատական ժամկետներ:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներն ու բողոքները հատուկ հսկողության վերցնելու և պատասխան պահանջելու իրավունք ունեն պետական իշխանության մարմինները, դիմումներին ու բողոքներին ընթացք տվող մարմինների վերադաս մարմինները: Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման արդյունքների մասին տեղեկատվություն:
Քաղաքացին, իրավաբանական անձը, որը համաձայն չէ իր առաջարկության, դիմումի, բողոքի առթիվ ընդունված որոշմանը, իրավունք ունի այդ որոշումը բողոքարկել այն մարմին կամ պաշտոնատար անձին, որին անմիջականորեն ենթակա են բողոքարկվող որոշում ընդունած պետական մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը: Այդ դեպքում դիմումը քննարկվում է 15 օրվա ընթացքում:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման սահմանված կարգի խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Քաղաքացու` զրպարտչական նպատակներով, ինչպես նաև անձի պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկություններ կամ արտահայտություններ բովանդակող դիմում կամ բողոք տալն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Յուրաքանչյուր քաղաքացի, իրավաբանական անձ իրավունք ունի բողոքով դիմել դատարան, եթե կարծում է, որ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց և կազմակերպությունների անօրինաչափ գործողություններով (որոշումներով) խախտվել են իր իրավունքներն ու ազատությունները:
Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց և կազմակերպությունների գործողությունների (որոշումների) դեմ քաղաքացիների բողոքները դատարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Մեկ մլն` հանցավոր խմբավորումների մասին տեղեկությունների համար
ԱՄՆ Պետդեպարտամենտը կպարգևատրի միջազգային հանցավոր խմբավորումների մասին տեղեկությունների համար, հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին: Օրինակ, Xaysavang Network կազմակերպության ոչնչացմանն օգնելու համար տեղեկության տրամադրման դիմաց խոստանում են 1 մլն դոլար: Այդ խմբավորումը զբաղվում է փղերի բացառիկ տեսակի ոչնչացմամբ` հանուն փղոսկրի ու այլ կենդանիների որսով, որոնք անհետացման եզրին են: Կազմակերպության հենակայանը Լաոսում է, սակայն ստորաբաժանումներ ունի ՀԱՀ-ում, Թաիլանդում, Վիետնամում, Մոզամբիկում ու Մալազիայում:
“Վայրի կենդանիների անօրինական առևտրով զբաղվող միջազգային հանցավոր կազմակերպությանը մասնակցությունը նպաստում է աշխարհի անկայուն տարածաշրջաններում կոռուպցիային ու սպառնում իրավակարգին ու անվտանգությանը”,- հայտարարել է Քերին ու նշել, որ չարագործների եկամուտները նման “բիզնեսից” գնահատվում են տարեկան 8-10 մլրդ դոլար: Ընդ որում, դա նպաստում է նաև թմրանյութերի ու մարդկանց առևտրի տարածմանը:
Տորոնտոյի քաղաքապետը նոր սկանդալներ է խոստանում
Երեկ Տորոնտոյի սկանդալային համարում ունեցող քաղաքապետ Ռոբ ֆորդը քաղխորհրդի առջև խոստովանել է, որ վերջին երկու տարում անօրինական թմրամիջոցներ է ձեռք բերել: Նա նաև նախազգուշացրել է, որ հնարավոր է հետագայում հասարակայնությանը հայտնի դառնան իր կյանքի այլ փաստեր ևս, որոնք հավանական է վերաճեն սկանդալի:
Հետն էլ` նա չի ցանկանում հեռանալ իր պաշտոնից: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, հնարավոր է նրան ակադեմիական արձակուրդ հատկացվի:
Օնթարիոյի վարչապետ Էվելին Ուինի խոսքով, օրենսդրության մեջ այս դեպքի առնչությամբ տվյալներ չկան, որը հնարավորություն տա քաղաքապետին հեռացնել պաշտոնից, սակայն, եթե պահանջվի, ապա դա կարող է դատարանն անել:
Քեյթ Մոսն իր 40-ամյակը նշելու է Playboy-ի համար մերկանալով
Հայտնի մոդելը մտադիր է իր ծննդյան 40-ամյակի առթիվ մերկանալ Playboy ամսագրի համար: Այդ իրադարձությունը համընկնում է տղամարդկանց լեգենդար հրատարակության 60-ամյակի հետ: Նկարահանումներից որոշ կադրեր արդեն հայտնվել են մամուլում:
Քեյթ Մոսի ծննդյան օրը հունվարի 16-ին է, դրա համար էլ նրա լուսանկարները կլինեն ամսագրի 2014-ի հունվար-փետրվարի համարում: Շապիկին մոդելի կիսով չափ հագնված լուսանկար է լինելու, իսկ ներսում` լրիվ մերկ :
Մոսկվայի օդանավակայաններում ավտոմատ հետևող սարքեր են տեղադրում
Մոսկվայի օդանավակայաններում տեղադրվում են անօրինական ներգաղթյալներին ավտոմատ հետևող համակարգեր: Այդ տեխնոլոգիան արդեն մասնակի կիրառվում է Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում ու Շերեմետևոյի տերմինալներից մեկում: Անձնագրերի սկանավորման նոր համակարգը թույլ կտա օտարերկրացիներին ազատվել ներգաղթի քարտը ձեռքով լրացնելու անհրաժեշտությունից. բավարար կլինի նշել միայն այցի նպատակն ու ստորագրել: Ներգաղթածների անձնագրային տվյալները օն-լայն ռեժիմով կուղարկվեն միգրացիայի դաշնային բյուրո (ՄԴԲ): Եթե սահմանը հատելուց հետո օտարերկրացին չդիմի ՄԴԲ գրանցման համար, ապա դրա մասին իսկույն հայտնի կդառա: Դա թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել միգրացիոն օրենսդրության խախտման դեմ:
Տղամարդը ռետինե դդումը բռնաբարելու համար մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել
Համիլտոնի բնակիչ (Օհայո նահանգ) Չարլզ Տոբերգան վաղուց է դարձել հայտնի, իր անառողջ հակումների պատճառով: 34-ամյա տղամարդը հայտնի է ռետինե իրերի հանդեպ անվերահսկելի կրքով: Ամռանը նա ձերբակալվել էր ներքնակը բռնաբարելու համար ու դրա համար 11 ամսվա բանտային կալանքի արժանացել:
Հիմա դատարանը նրան մեղավոր է ճանաչել ռետինե դդմի և փչովի այլ իրերի հետ հրապարակային սեքսի համար: Հունիսի 15-ին նա ձերբակալվել էր հարևան լողավազանում, “անբարո արարքի էր հակում” ռետինե տախտակամածին: Այն փաստը, որ նրա կողքին երեխաներ էին, բռնարարին ոչ մի կերպ չի շփոթեցրել Հետո պարզվել է, որ դա Տոբերտի համար նման արարքի պատճառով առաջին կալանքը չէր: 2011-ին նա կրկին ձերբակալվել էր փչովի հարթակի հետ հրապարակային սեքսի համար: Դդումների հանդեպ էլ նա անտարբեր չէ արդեն 10 տարի: 2002-ին նրան ձերբակալել էին Հելոուինի այդ աքսեսուարի հետ հարաբերության համար; Դատարանում նա հայտարարել է, որ շատ ցավում է ու պատրաստ է վերադառնալ “նորմալ կյանքի”, ինչը սակայն նրան պատժից խուսափել չօգնեց:
Ուելսի արքայազնը նշում է իր 65-ամյա հոբելյանը
Այսօր Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան օրն է. նա դառնում է 65 տարեկան ու այդպիսով պաշտոնապես թոշակի տարիքի հասնում, չնայած ոչ մի օր չի անցկացրել գահին, ինչը նա դիտարկում է որպես իր ապագա հիմնական աշխատանք:
Կյանքը դաժան էր Եղիսաբեթ թագուհու առաջնեկի ու Էդինբուրգի դուքս Ֆիլիպի համար: Չարլզը հիմա գլխավորում է անգլիական ու բրիտանական թագաժառանգների այն ցուցակը, որոնք ամենաերկարն են սպասել գահ բարձրանալուն: Թե որքան կշարունակվի դա` ոչ ոք չի կարող ասել:
Արքայադուստր Դիանայի ամենազարդանախշ և ռոմանտիկ զգեստը աճուրդում կվաճառվի 80,000 ֆունտով,լուսանկարներ
Սպասվում է, որ արքայադուստր Դիանայի զարդանախշ զգեստներից մեկը աճուրդում կվաճառվի 80,000 ֆունտով:
Էմանուել ապրանքանիշի 1986թ-ի Դյագիլև հավաքուծի զգեստը Kerry Taylor աճուրդի տունը բնութագրել է որպես արքայադուստր Դիանայի ամենազարդանախշ և ռոմանտիկ զգեստներից մեկը:
Ոսկեզօծ փայլերով, բյուրեղներով և մարգարտյա գդերով զգեստը վաճառվում է համապատասխանող գլխակապի, առանձին թևքերի և կանացի կիսաշրջազգեստի հետ:
Զգեստը, որը աճուրդի կհանվի դեկտեմբերի 3-ին, արքայադուստրը առաջին անգամ կրել է 1986թ-ին Կարմիր խաչի բարեգործական նորաձևության շոուի ժամանակ:
Դիանան այս զգեստը հագել է բազմաթիվ առիթներով՝ կրելով այն թևքերի հետ միասին կամ առանց դրանց, գլխակապով և առանց գլխակապի:
Kerry Taylor աճուրդի տունը հայտնի է պատմականորեն կարևոր թագավորական հագուստներ վաճառելով՝ սկսած թագավոր Չարլզ I-ի գիշերազգեստից, Քեյթ Միդելթոնի նորաձևության շոուի զգեստից մինչև Սպիտակ տանը արքայադուստր Դիանայի կրած թվշյա զգեստը:
Հայաստանը պետք է վստահի Թուրքիային. Ահմեդ Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը համակարծիք են տարածաշրջանում առկա խնդիրների շուրջ: Այս մասին հաղորդում է թուրքական «NTV» հեռուստաալիքը: Նախարարի խոսքերով՝ Թուրքիան և Ադրբեջանը բազմաթիվ համատեղ ծրագրեր ունեն: Դավութօղլուի համուզմամբ՝ պետք է փարատել Հայաստանի անվստահությունը Թուրքիայի նկատմամբ, սակայն այս գործընթացը չպետք է տեղի ունենա ի վնաս Ադրբեջանի շահերի:
Առաջին անգամ թուրք կին պատգամավորը խորհրդարան է ներկայացել տաբատով
Այսօր թուրքական մեջլիսի Դիարբեքիրից անկախ պատգամավոր Լեյլա Զանան խորհրդարանական նիստի կին պատգամավորների խորհրդակցությանը ներկայացել է տաբատով: «Դողան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նիստի ժամանակ քննարկվել է խորհրդարանական ներքին կանոնադրության փոփոխության հարցը՝ կապված կին պատգամավորների հագուկապի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում կհանվի խորհրդարանում կին պատգամավորներին տաբատ կրել արգելող օրենքը: Այս արգելքի վերացմանը կողմ էին արտահայտվել քաղաքական բոլոր կուսակցությունները: Նշենք, որ տաբատի արգելքի վերացման շուրջ խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ վերջերս մի քանի կին պատգամավոր թուրքական խորհրդարան մտան հիջաբով:
Բրազիլիայի մարմնավաճառուհիներին կարելի է վճարել բանկային քարտով
2014 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող Բրազիլիայի Մինաս Գերես նահանգի մարմնավաճառուհիները համաձայնության են եկել տեղական բանկերից մեկի հետ, ինչի շնորհիվ մրցաշարի ողջ ընթացքում նրանց հաջախորդները մատուցված ծառայությունների համար ցանկության դեպքում կկարողանան վճարել բանկային քարտերի միջոցով: Աշխարհի ամենահին մասնագիտության տեր կանայք այս նորամուծության մասին նույնիսկ հետևյալ կարգախոսն են հորինել՝ «Զվարճացիր, հետո վճարիր»:
Հետաքրքրական է, որ Աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Բրազիլիայի մարմնավաճառուհիները արագորեն փորձում են յուրացնել անգլերեն լեզուն՝ անցնելով համապատասխան դասընթացներ: