Դոպինգի դեմ պայքարում աշխարհում լավագույնը Ճապոնիան է, և վերջին 10 տարում այդ երկրի ոչ մի մարզիկ միջազգային մրցումներում չի որակազրկվել

ՄՕԿ29165Հարավաֆրիկյան  Յոհաննեսբուրգ քաղաքում   անցկացվեց     դոպինգի դեմ պայքարի  համաշխարհային  վեհաժողովը, որը տեղի է  ունենում յոթնամյա ընդմիջումներով:

Միջոցառմանը մասնակցած 174 երկրների 917 մասնագետների թվում էր ՀԱՕԿ-ի  հակադոպինգային բաժնի  գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ  Հովհաննիսյանը  / նրան   գործուղել էր   ՀԱՕԿ –ը / :

Համաժողովին  մասնակցեց և ելույթ ունեցավ   ՄՕԿ-ի նախագահ  Թոմաս Բախը:

Երևան վերադարձած Արեգ Հովհաննիսյանը զրույցի ժամանակ ասաց, որ  բնագավառում նոր զարգացող երկրներից  ՅՈՒՆԵՍԿՈՆ  լավագույն է ճանաչել Հայաստանին: Պատահական չէ, որ  այդ կազմակերպության հրատարակած տեղեկատվական թերթիկում  մեծ տեղ է հատկացված Հայաստանին: Ավելին, լավ աշխատանքի արդյունքում ,, Սոչի 2014 ,,-ի  դոպինգ սպաների  շարքում կլինեն հայաստանցի մասնագետներ Անժելա Սահակյանը , Դավիթ Մոսինյանը և  Խորեն Մանուկյանը:

Դոպինգի դեմ պայքարում աշխարհում լավագույնը Ճապոնիան է, և  վերջին 10 տարում այդ երկրի ոչ մի մարզիկ  միջազգային մրցումներում չի որակազրկվել: Տեղերում վատ չեն աշխատում նաև   ինաստանի , ԱՄՆ-ի և  ՌԴ -ի մասնագետները, որոնք  միայն անցյալ տարի իրենց մարզիկներից  որակազրկել են  համապատասխանաբար  1000 , 500 և 430 հոգու:

Ընդհանրապես, համաժողովի արդյունքում կատարվեց կանոնադրական 18 փոփոխություն:

Վեհաժողովի վերջին հարցը հակադոպինգային միջազգային  ՎԱԴԱ կազմակերպության նախագահի ընրությունն էր: Ավստրալացի 68–ամյա  Ջոն Ֆեյխին  փոխարինեց ՄՕԿ-ի փոխնախագահ, բրիտանացի 72-ամյա  Կրեյգ  Ռիդը: Ի  դեպ, վերջինս միակ թեկնածուն էր և անցավ միաձայն: Հավելենք, որ Ռիդը  կսկսի պաշտոնավարել 2014-ի հունվարի մեկից:

Արժե նշել,  որ առաջիկա դեկտեմբերի 20-ին Թբիլիսիում  կսկսվի ՎԱԴԱ-ի միջազգային կոնֆերանս, որի աշխատանքներին մասնակցելու հրավեր է ստացել  և զեկուցումով հանդես կգա  նաև երևանցի Արեգ  Հովհաննիսյանը:

 

 

 

Շիրակի նոր դատախազը կրճատումների մասին

Րաֆֆի ԱսլանյանՇիրակի մարզի նորանշանակ դատախազ Րաֆֆի Ասլանյանը պարզաբանում է վերջին օրերին մարզային դատախազությունում կատարված կրճատումները:

Նրա դիտարկմամբ, մամուլը սլախվել է, դատախազների կրճատումն իր հետ կապելով. «Նշվել էր, թե իմ հայեցողությամբ են նշված անձինք ազատել իրենց զբաղեցրած պաշտոնները: Ասեմ, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. նշված անձանցից և ոչ մեկին ես չեմ առաջարկել, ստիպել, որպեսզի կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմում ներկայացնեն: Անձինք իրենց նախաձեռնությամբ են ցանկացել կենսաթոշակի գնալ, ընդ որում, հինգ անձանցից երեքին անձամբ փորձել եմ համոզել, որպեսզի առաջիկա մեկ տարում ձեռնպահ մնան այդ քայլից: Բայց մարդիկ իրենք էլ ինձ են փորձել համոզել, որ ավելի լավ է թոշակի գնան. առկա պայմանները, առկա պահանջներն, ըստ էության, համարել են իրենց տարիքին ոչ համապատասխան»: Հարցին, թե հատկապես ու՞մ և ինչու՞ է խնդրել շարունակել աշխատել, դատախազն անուններ տալ չցանկացավ. «Եթե նշեմ անձանց անուններ, ապա կվիրավորեմ մյուս երկուսին, որոնց գնալը, իմ կարծիքով, որևէ կերպ չի անդրադառնալու դատախազության աշխատանքների վրա: Ամեն դեպքում, կենսաթոշակի գնացողներից երեքը եղել են պրոֆեսիոնալ դատախազներ, և ես կարծում եմ, որ կկարողանային պահպանել իմ կողմից առաջ քաշված աշխատանքային չափանիշները»:
Դատախազը վստահեցնում է՝ խնդիր չի դրվել ազատվել նախկին դատախազի՝ Աղվան Հովսեփյանի կադրերից, այլ առաջնորդվում են մեկ մարտավարությամբ՝ ունենալ որակյալ, կարգապահ, խելացի, անաչառ ու անկաշառ կադրեր: «Թե կադրերը կլինեն այս կամ այն մարդու մտերիմը, դա ոչ մի կերպ չի անդրադառնա նրանց աշխատանքին և մեր փոխհարաբերություններին», – նշում է Րաֆֆի Ասլանյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Տիգրան Սարգսյան«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Կազանի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր:
Ձեզ հետ կիսելով անժամանակ հեռացածների վիշտն ու դառնությունը՝ ցանկանում եմ բոլոր զոհվածների մերձավորներին և հարազատներին փոխանցել անկեղծ զորակցության և կարեկցանքի խոսքեր»:

Ադրբեջանի զորամասում հրդեհ է բռնկվել

Հրդեհ Ադրբեջանի զինված ուժերի`Դաշքեսարանում տեղակայված զորամասերից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ նախնական տվյալների`հրդեհի պատճառը վառարանի անսարքությունն է եղել: Հրդերի հետևանքով վնասվել է զինամթերքի մի մասը և դարձել ոչ պիտանի: Զոհեր չկան:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է պատահարը:

Գարեգին Ավդալյանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի հաղթողները հայտնի են

65f40503108b34d7661c5e456d8f2498Թալինում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ճանաչված մարզիկ և մարզիչ Գարեգին Ավդալյանի նվիրված հուշամրցաշարը` իր իսկ անունը կրող մարզադպրոցում: Մրցագորգի վրա 11 քաշային կարգերում պայքարեցին «Սևան» մարզական ընկերության ՀՀ տարբեր մարզերի հունահռոմեական ոճի 144 ըմբիշներ (ծնված` 1999-2001թթ.): Հաղթողներ դարձան` Մանվել Խաչատչյանը (մինչև 26 կգ, Գյումրի), Մարտուն Գևորգյանը (29 կգ,Արտիմեդ), Հարություն Ֆարմանյանը (32 կգ, Գյումրի), Լյովա Խաչատրյանը (35 կգ,Ապագա), Ժորա Մարտիրոսյանը (38 կգ, Արտիմեդ), Վահագն Գրիգորյանը (42 կգ, Արտիմեդ), Արտյոմ Թորոսյանը (46 կգ, Աշտարակ), Հրաչ Պողոսյանը (54 կգ Արտիմեդ), Ավետիք Աբրահամյանը (58 կգ, Արտիմեդ), Սարգիս Թադևոսյանը (63 կգ, Արտիմեդ), Զուլալ Սարգսյանը (69 կգ, Արշավ):

Շակիրան հայտնել է կրկին երեխա ունենալու իր մտադրության մասին

Shakira and Milan supported GerardՇակիրան վերջերս հայտնել է ընտանիքը մեծացնելու իր մտադրության մասին:

Հունվարին ծնվել էր 36-ամյա երգչուհու և նրա 26-ամյա կողակից Ժերար Պիկեի առաջնեկը, իսկ այժմ Շակիրան Instagram –ի իր էջում տեղադրել է իրենց ժպտացող երեխայի և իրենց լուսանկարները:

Նոյեմբերի 17-ին արված լուսանկարներում երջանիկ ընտանիքը պատկերված է այգում հանգստանալիս:

Ըստ E! News-ի՝ Շակիրան վերջերս հարցազրույց է տվել կոլումբիական Aló ամսագրին, որի ժամանակ հայտնել է կրկին երեխա ունենալու իր ցանկության մասին:

Շակիրան նաև նշել է, որ ինքը այժմ շատ է ժպտում՝ մեծ անձնական երջանկության, իր մասնագիտությունը սիրելու և իր սիրելիների հետ լավ ժամանակ անցկացնելու շնորհիվ:

Չնայած Պիկեն հաջողակ ֆուտբոլիստ է Բարսելոնա ֆուտբոլային ակումբում՝ երգչուհին կարծում է, որ իրենց որդին՝ Միլանը, առավել  հավանական է, որ երաժիշտ դառնա, քանի որ նա սիրում է իր հետ ձայնագրման ստուդիայում գտնվել և սիրում է երաժշտությունը, բացի դրանից անընդհատ երաժշտական միջավայրում գտնվելը ևս իր ազդեցությունն է ունենում երեխայի վրա:

 

Լիլիթ Մկրտչյանը և Լևոն Արոնյանը շախմատի Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ

շ Mkrtchian-EurTeam2Վարշավայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը կանանց մրցաշարում երկրորդ խաղատախտակի վրա նվաճեց արծաթե մեդալ:

Տղամարդկանց մրցաշարում առաջին խաղատախտակի առջև հանդես եկած Լևոն Արոնյանը պարգեւատրվեց բրոնզե մեդալով:

Շախմատի միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը` երկրորդ մրցանակակիր

chess 000Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Հայաստան) Բելգիայի Լյովեն քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում  7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 105 մասնակիցների պայքարում նվաճեց 2-րդ մրցանակը:

Հովհաննիսյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` միջազգային վարպետ Սթիվեն Ջեյրներից (Բելգիա):

Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկներ ներկայացնել հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման որոշ ծրագրեր 2014թ. բյուջեում ներառելու համար

001 (8)Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման խնդրին, նախ հանձնարարել է ծանուցումներ ուղարկել մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կառույցներին՝ իրենց տնօրինած շինությունների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու համար հարմարեցնելու պահանջով: Ընդ որում, քաղաքապետը շեշտել է, որ քաղաքաշինական նոր ծրագրերը կհաստատվեն միայն այն դեպքում, երբ դրանցում պահպանված լինեն հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման սահմանված նորմերը: Բացի այդ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև առաջարկներ ներկայացնել հաշմանդամների ազատ տեղաշարժն ապահովելու որոշ ծրագրեր 2014 թվականի համայնքային բյուջեում ներառելու համար:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են: Առնվազն վերջին երկու տարվա ընթացքում բյուջեից համապատասխան միջոցներ ենք տրամադրել մասնավորապես թեքահարթակների կառուցման համար, ինչն, ի դեպ, աննախադեպ էր: Այդ նպատակով բյուջեից առանձին տողով երբևէ գումար չէր հատկացվել: Սակայն դա բավարար չենք համարում և, ըստ այդմ, պետք է շարունակենք կիրառել այս մոտեցումն ու փորձենք մի քանի տարվա ընթացքում մայրաքաղաքի փողոցները, մայթերը, հասարակական օբյեկտներն ու այլ վայրերը հարմարեցնել տեղաշարժման խնդիր ունեցող մեր քաղաքացիների համար: Պետք է փորձենք նաև որոշ քանակությամբ ավտոբուսներ արդեն 2014 թվականին հարմարեցնել հաշմանդամների տեղաշարժման ապահովմանը: Բացի այդ, քաղաքաշինական բոլոր նախագծերում, որպես պարտադիր նորմ, մեր կողմից կսահմանվեն հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման պայմանները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ 2013 թվականի ծրագրով մայրաքաղաքում շարունակվում և ավարտական փուլում են ասֆալտբետոնե ծածկի  հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ և ուսումնասիրել կատարված աշխատանքների որակը:

Զեկուցվել է, որ շարունակվում են Լենինգրադյան-Իսակով և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող նոր ավտոճանապարհների կառուցման աշխատանքները: Մասնավորապես, վերջինի մասով նշվել է, որ այն ավարտական փուլում է և առաջիկայում կհանձնվի շահագործման:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում է  աշնանային ծառատունկը, որի շրջանակում արդեն իսկ տնվել է 15 հազար ծառ և թուփ: Զեկուցվել է նաև, որ իրականացվում են չորացած և վնասված ծառերի սանիտարական էտման աշխատանքներ:

Մայրաքաղաքում ծառահատման դեպքերի կանխման նպատակով քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողություն իրականացնել և մեղավորներին օրենքով սահմանված կարգով ենթարկել խիստ պատասխանատվության:

«Ծառատունկերի կազմակերպումն, անշուշտ, շատ կարևոր է մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման  համար, սակայն միաժամանակ պետք է ուժեղացնել հսկողությունը ապօրինի ծառահատումների բացառման ուղղությամբ, իսկ օրինախախտներին ենթարկել խիստ պատասխանատվության: Բացի այդ, կառուցապատման թույլտվություններ տալիս նախապես տեղում ուսումնասիրեք տարածքը և բացառեք կանաչ գոտիներում ու ծառապատ տարածքներում կառուցապատման որևէ թույլտվության տրամադրումը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով առաջնահերթ վերանորոգման և վերակառուցման անհրաժեշտություն ունեցող պատշգամբների խնդրին՝ քաղաքապետը հանձնարարել է շարունակել գույքագրել առավել վթարավտանգ  վիճակում գտնվող պատշգամբներն ու դրանք ընդգրկել հաջորդ տարվա ծրագրերում:

Առաջիկա ձմռան նախապատրաստական աշխատանքներում մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել: Այդ նպատակով բոլոր տնտեսվարողներին կուղարկվեն ծանուցումներ: Հանձնարարվել է նաև մասնավոր շինարարական ընկերությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել ձնամաքրման աշխատանքներում լրացուցիչ մեքենամեխանիզմների և տեխնիկայի ներգրավման մասով:

Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ավարտվել են բակային տարածքներում 2013 թվականին նախատեսված նկարազարդման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, նկարազարդվել է 234 բակ՝ 11990 քմ մակերեսով՝ նախորդ տարվա 190 բակի համեմատ: 2014 թվականի աշխատանքներում ևս նկարազարդումներն ընդգրկելու նպատակով հանձնարարվել է բազմաբնակարան շենքերի և տնատիրությունների տարածքներում կատարել համապատասխան գույքագրում:

Կրթական հաստատություններում ջեռուցման սեզոնի մեկնարկի հետ կապված հանձնարարվել է համապատասխան ուսումնասիրություններ և ստուգայցեր կատարել՝ բոլոր հաստատություններում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը պահպանելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կահիրեյում գնացքը բախվել է ավտոմեքենաների. կա 26 զոհ

egypt-train crashԵգիպտական լրատվամիջոցների տեղեկություններով՝ կիրակի գիշերը Կահիրեի հարավային հատվածում բեռնատար գնացքը բախվել է երկու ավտոմեքենաների, որի հետևանքով մահացել է 26 մարդ:

Եգիպտոսի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը Egynews կայքին հայտնել է, որ դեպքի արդյունքում ևս 28 մարդ է վիրավորվել:

Վթարի պատճառը դեռևս պարզ չէ:

Եգիպտոսում մահվան ելքով գնացքների վթարներ հաճախ են տեղի ունենում:

Հունվարին գնացքը, որը Եգիպտոսի անվտանգության ուժերի նորակոչիկներ էր տեղափոխում, Գիզայում դուրս էր եկել երկաթգծից և վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել էր 19 և վիրավորվել 107 մարդ:

 

Էջմիածնի Մայր Տաճարում կատարվել է հոգեհանգստյան արարողություն Դամասկոսում զոհվածների հոգիների հանգստության համար

Էջմիածնի Մայր ՏաճարՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագի ավարտին նոյեմբերի 17-ին կատարվել է հոգեհանգստյան արարողություն` Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված հայ երեխաների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, մինչ հոգեհանգիստը հավուր պատշաճի խոսքով է հանդես եկել Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը, ով սրտի մեծ ցավով ու կսկիծով անդրադարձել է մեկ շաբաթ առաջ Դամասկոսի Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանում տեղի ունեցած ողբերգությանը:

Սրբազան Հայրը խստագույնս դատապարտել է նմանօրինակ անմարդկային գործողությունները` նշելով, որ երեխաների սպանությունը գերագույն ոճիրն է, քանի որ վերջիններս անկախ իրենց կրոնական պատկանելությունից, պիտի վայելեն ամենքի խնամքն ու պաշտպանությունը: Զոհվածների ծնողներին ու հարազատներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցությունները` Ոսկան Սրբազանը, հոգևորականաց դասին ու ներկա բոլոր հավատացյալներին հրավիրել է անմեղ զոհերի հոգիների հանգստության համար կատարվելիք միասնական աղոթքի:

Դամասկոսում նոյեմբերի 11-ի ժամը 13:30-ի սահմաններում չորս հրթիռ է ընկել Բաբ Շարկի թաղամասում գտնվող Ս. Սարգիս եկեղեցու կից Ս. Թարգմանչաց ճեմարանի մերձակայքում: Դեպքը տեղի է8 ունեցել աշակերտների դպրոցից դուրս գալու ժամանակ: Հրթիռներից երկուսն ընկել էին ճեմարանին պատկանող երկու ավտոբուսների վրա, մյուսը՝ դպրոցի դարպասի մոտ: Ավտոբուսներից մեկի մոտ ընկած հրթիռի բեկորներից զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 4 աշակերտներ, որոնցից մեկը վեցամյա Հովհաննես Աթոքանյանն է, երեքը արաբներ, իսկ մյուս զոհը ավտոբուսի վարորդն է: Մոտ տասը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց: Դժբախտ պատահարը ճեմարանի սաների մեջ ահ ու սարսափ է տարածել՝ միևնույն ժամանակ ցնցելով ողջ սիրահայությանը:

Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացվել

Վաչե Գաբրիելյան,Դավիթ Սարգսյան,Արտեմ Ասատրյան, Ներսես ԵրիցյանըԱյսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել «Կենսաթոշակային բարեփոխումներ. կուտակային կենսաթոշակային համակարգ և աշխատավարձեր» թեմայով մամուլի ասուլիս, որի ընթացքում համակարգի վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Ինչպես նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, կենսաթոշակային բարեփոխումները, մասնավորապես , կուտակային կենսաթոշակային համակարգի անցումը, երկարատև, տարբեր ձևաչափերով և մանրամասն քննարկված ոլորտներից է: Ըստ նրա`քննարկումների ընթացքում ծագած բազմապիսի հարցերին տրվել են մանրամասն պատասխաններ: Սակայն, քանի որ համակարգը գործարկվելու է 2014թ. հունվարի 1-ից, ուստի քաղաքացիների մոտ առաջացել են բազմաթիվ հարցեր` ինչպես է այն կիրառվելու, ինչ խնդիրներ են առաջանալու, ինչ լուծումներ են տրվելու:
Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում կներառվեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիները:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա

 

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի հետ:

Դեռ 2 տարի առաջ եմ դեմ արտահայտվել կենսաթոշակային նոր համակարգին. Վարդան Բոստանջյան

վարդան բոստանջյանԴեռևս երկու տարի առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ եղել է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ և դեմ է արտահայտվել կենսաթոշակների կուտակային պարտադիր նոր համակարգին անցնելուն :
Այս մասին այսօր Վարդան Բոստանջյանն ասաց լրագրողների հետ հանդիպմանը ասելով.«Ես գտնվել եմ համապատասխան վայրում, ո՞նց են կոչում կայքերը՝ Բաղրամյան 26-ում, և հայտնել, որ դրական կողմնորոշում չունեմ»հաղորդում է tert.am-ը:
Ըստ Վարդան Բոստանջյանի հաշվարկների՝ Հայաստանում աշխատողների աշխատավարձերից հարկումների և Կառավարության՝ հիմնադրամներին ուղղված գումարները նվազագույնը կկազմեն 150 միլիոն դոլար:
«Սա շատ մեծ թիվ է, կարելի է հիշել, որ Քըրք Քրքորյանի (խոսքը վարկի մասին է – խմբ.) առաջին տրանշի ժամանակ հենց այդքան գումար էր ուղղվել, և 150 միլիոն դոլարով ինչքան մեծ գործեր արվեցին հատկապես աղետի գոտու բնակարանաշինության, դպրոցների հետ կապված»,- ասաց պատգամավորը:
Վարդան Բոստանջյանն ասաց, որ շատ մեծ ռիսկեր է տեսնում հիմնադրամներ կառավարիչների կողմից գումարները տնօրինելու և դուրս հանելու մեջ:
«Այսինքն` այդ գումարները պետք է կառավարվեն, իսկ կառավարում նշանակում է, որ այդ գումարները առնվազն մնան անձեռնմխելի, իսկ լավագույն դեպքում նրանց որոշակի աճ ապահովվի։ Եվ բնականաբար, եթե դրանք ՀՀ տիրույթից դուրս պետք է գտնվեն, նշանակում է մենք զրկվում ենք հնարավորությունից, որ նման փողերը, եթե կլինեն, օգտագործենք մեր իսկ կարիքների ու ծրագրերի համար»,– բացատրեց նա և օրինակ բերեց խորհրդային տարիներին քաղաքացիների կողմից որպես ավանդ բանկերին ի պահ տրված գումարները, որոնք փոշիացան:

tert.am

Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական ռազմական ուղղաթռով

Ադրբեջան,թուրքական ռազմական ուղղաթիռԱդրբեջանը հետաքրքրված է թուրքական ռազմական “Տ-129 ԱՏԱԿ” ուղղաթռով: Այս մասին “ԱՊԱ” գործակալությանը հաղորդել է “ԹԱԻ” ընկերությունը, որը Թուրքիայում զբաղվում է ուղղաթիռների արտադրությամբ:

Ադրբեջանական կողմը Թուրքիայի ազգային անվտանգության նախարարության միջոցով ծանոթացել են ուղղաթիռների գներին: Ըստ գործակալության`թուրքական կողմը մտադիր է “Տ-129 ԱՏԱԿ” ուղղաթիռը ցուցադրել “ADEX-2014” միջազգային ցուցահանդեսին, որը տեղի կունենա Բաքվում 2014թ.-ին:

Նշենք, որ մի քանի օր առաջ պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է “ԹԱԻ” ընկերության գործարան և ծանոթացել այդ ուղղաթիռների հետ:

Հայկական հուշադրամն առաջին տեղն է գրավել Վիչենցայի միջազգային դրամագիտական մրցույթում

Հայկական հուշադրամՍեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Իտալիայի Վիչենցա քաղաքում անց է կացվել հերթական՝ 10-րդ միջազգային դրամագիտական մրցույթը (Vicenza Numismatica): Հեղինակավոր մրցույթին մասնակցել են մեծ թվով հանրաճանաչ դրամահատարաններ և էմիտենտ-կազմակերպություններ՝ ներկայացնելով 2012 թ. թողարկման հուշադրամները: Մրցույթի մրցանակները շնորհվել են երկու անվանակարգով`
1. «Աշխարհի լավագույն մետաղադրամը»,
2. «Լավագույն մետաղադրամը ճարտարապետական կառույցի պատկերով»:
Մրցույթում «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը (Վարդան Վարդանյանի էսքիզների հեղինակությամբ) պատվով արժանացել է առաջին մրցանակի «Աշխարհի լավագույն մետաղադրամը» անվանակարգում:
Հայկական հուշադրամՄիջազգային հանձնաժողովը հատուկ գնահատել է «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամի դիմերեսի էսքիզի ժամանակակից և դարձերեսի էսքիզի դասական ոճերի յուրահատուկ համադրությունը: Հուշադրամի երկու կողմերը խորհրդանշորեն միավորում են անցյալն ու ներկան՝ արտացոլելով ոչ միայն հայկական առաջին գրքի՝ «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակը (տպագրվել է 1512 թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով), այլև Հայաստանի ու իր մայրաքաղաք Երևանի միջազգային մշակութային դերը:

Ըստ ստացված հաղորդումների` ոստիկանի մասնակցությամբ կատարվել է խուլիգանություն

ոստիկանՀատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով ոստիկան Հ. Ղ.-ի, քաղաքացիներ Ա.Ա.-ի և Ա.Ե.-ի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի` 2013թ նոյեմբերի 3-ին Ա. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 22-ի սահմաններում, իր ծանոթ Կ.-ն երկու անծանոթ տղամարդկանց հետ ծեծի է ենթարկել իրեն, որից հետո նաև բռնություն են կիրառել որդու` Հ. Ղ.-ի նկատմամբ, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:
Ա. Ե.-ն, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ նոյեմբերի 3-ին` ժամը 22-ի սահմաններում, իր և ոստիկանության աշխատակից Հ. Ղ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս քարով հարվածել է իր ոտքին` պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո ցանկացել է կրկին հարվածել, սակայն քարը դիպել է իրեն պատկանող Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն և վնասել այն:
ՊՊԾ բաժնի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Հ. Ղ.-ն էլ հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը վիճաբանել է ոմն Լ.-ի և Չ.-ի հետ, ովքեր ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, Չ.-ն քարով հարվածել է մոր դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք, իսկ Լ.-ն Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:

Հայաստանի շախամատի կանանց հավաքականը Եվրոպայում 5-րդն է

շ կ հավ32509Մարզասերներին տեղյակ էինք պահել, որ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել մրցամարտը Հունգարիայի ներկայացուցիչների հետ:

Ավելի ուշ տեսքի բերվեց մրցաշարային աղյուսակը: Փաստորեն, մեր մարզուհիներն էլ անմասն մնացին  խաղարկված պարգևներից: Հայաստանի հավաքականը 5-րդ տեղում է:

 

Չեմպիոն դարձավ Ուկրաինայի հավաքականը` 15 միավոր:

 

Մասնակիցներիվերջնականդասավորությունը

1.

ՈՒկրաինա

15

222.5

2.

Ռուսաստան

14

267.5

3.

Լեհաստան

14

203

4.

Վրաստան

12

226

5.

Հայաստան 

12

215.5

Ոստիկանության պաշտոնյայի կինը հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինն իրեն ծեծել է

ամուսինը ծեծել էՀատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով քաղաքացի Ն. Գ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացու հաղորդման, 2013 թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի հրամանատարի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն: