Ւնչպես հաղորդում է թուրքական «TRT Haber» հեռուստաալիքը՝ Էգեյան ծովում շոգենավ է խորտակվել: Այս պահին հայտնի չէ, թե կործանված նավը որ երկրի դրոշն է կրել: Նախնական տեղեկություններով՝ շոգենավի վրա սիրիացի փախստականներ են գտնվել: Առայժմ հայտնի է միայն նավի խորտակման արդյունքում զոհված յոթ հոգու մասին:
Daily Archives: November 29, 2013
Այս տարի պետական կարիքի զոհ է դարձել 365 ընտանիք
14 դատական գործերի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ՀՀ պետբյուջեից պետական կարիքների զոհ դարձած քաղաքացիներին վճարվել է ավելի քան 550 հազար դոլար: Մի շարք դատական գործեր էլ դեռ դատարանում են, ուստի առաջիկայում նոր վճիռներ կլինեն. այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «Պետական կարիքների զոհեր» ՀԿնախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Նրա խոսքով` 2013-ի ընթացքում ևս ավելացել է պետական կարիքների զոհերի թիվը. Ֆիրդուս և Կոզեռն թաղամասերի 365 ընտանիքներ անօթևան են մնացել:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց պետական կարիքների համար իրականացվող իրացման գործընթացին՝ մասնավորապես Արամի 38 հասցեի նախկին սեփականատերերի իրավունքներին:
Փաստաբան Արթուր Գրիգորյանը նշեց, որ Արամի 38 հասցեի սեփականատերերից Լյուբով Փիլոյանը, ինչպես և պետական կարիքների բազմաթիվ այլ զոհեր, անընդունելի է համարել առաջարկվող փոխհատուցման պայմանները և դատական կարգով է զրկվել հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից:
Վերաքննիչ դատարանում Փիլոյանի և պետության միջև հաշտության պայմանագիր է կնքվել, ըստ որի նույն հասցերում, սակայն պետական կարիքների տակ չգտնվող տարածքից Փիլոյանին պիտի հատկացվեր 332,5 քմ մակերեսով հողամաս: Հարկադիրը, սակայն, դատարանի վճռի կատարումը տարբեր որոշումներով ձգձգել է:
« Ամեն անգամ հարկադիրի որոշումները բողոքարկել ենք վարչական դատարան, որն էլ ամեն անգամ այս որոշումներն անօրինական է ճանաչել ու պարտավորեցրել կատարել դատարանի վճիռը»,- ասում է Գրիգորյանը::
2008-ին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Լյուբով Փիլոյանին պատկանող հողամասն ուղիղ վաճառքով հատկացվել է «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ին:
Դրանից հետո Փիլոյանի փաստաբանը վարչական դատարան է դիմել՝ քաղաքապետարանի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, այս անգամ, սակայն, դատարանը բացասական վճիռ է կայացրել: Գործն այժմ վարչական վերաքննիչ դատարանում է:
«Դեկտեմբերի 9-ին վարչական վերաքննիչ դատարանում տեղի կունենա Լյուբով Փիլոյանի գործի վերաքննությունը: Ելքից կախված կորոշվեն հետագա անելիքները: Ներպետական ատյանները սպառելուց հետո գործը կներկայացվի ՄԻԵԴ»,- ասում է Արթուր Գրիգորյանը:
«Սոգլասիե Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Աշոտ Աբրահամյանի կարծիքով, սակայն, ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտում չկա. Փիլոյանն ընդամենը դատական կարգով վիճարկում է փոխհատուցման տրամադրման ձևը: Նրա խոսքով՝ ընկերությունը մինչև 2012-ն անգամ տեղյակ չի եղել դատական գործընթացից:
«Սոգլասիե Արմենիա» ընկերությունը որևէ պահի և որևէ ժամանակ չի եղել իրացնող կազմակերպություն, միայն կառուցապատման աշխատանքներ է իրականացրել՝ պայմանագրերի հիման վրա: Իրացնողը ՀՀ-ն է՝ ի դեմս ԾԻԳ-ի,- ասում է Աշոտ Աբրահամյանը՝ հավելելով, որ ընկերությունը որևէ քաղաքացու հետ պայմանագիր չի կնքել, հատուցում չի տվել, իսկ հողամասերը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի:
Վիլնյուսում ընդունվել է ՀՀ և ԵՄ միջև Համատեղ հայտարարություն
Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովում ընդունվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համատեղ հայտարարություն:
Սև ուրբաթը սկսվել է, առևտրամոլները գրոհել են խանութների վրա
ԱՄՆ-ում մեկնարկել է սև ուրբաթը (ամենամեծ զեղչերի օրը): Գներն իջնում են ռեկորդային նիշերի, ժողովրդական ստվար զանգվածները փորձում են էժան գնով շատ ապրանք ձեռք բերել ու գրոհում են առևտրի կենտրոնների վրա: Շատերն անգամ նախորդ օրվանից ճամբար են խփել խանութների մոտ: Փողոցում հսկայական հերթեր են, մարդիկ սպասում են խանութների բացմանը` ինչպես մարաթոնյան վազքի մեկնարկին:
Այս տարի շատ խանութպաններ որոշեցին խախտել ավանդույթն ու վաճառքը սկսեցին հինգշաբթի, երբ երկիրը նշում էր Գոհաբանության օրը: Առևտրի ցանցերի աշխատողներին խոստացան աշխատանքային օրը փոխհատուցել տոներին մեկ օր հանգստով, իսկ հյուրասիրությամբ սեղանները բացել առևտրի կենտրոնում:
Վերջերս ԱՄՆ-ը տնտեսական մի շարք ցնցումներ ունեցավ, այդ թվում ` շատ ձեռնարկություններում աշխատանքի դադար եղավ կապված կառավարության գործունեության ժամանակավոր դադարով: Ու զեղչերի լրացուցիչ մեկ օրը պետք է օգնի փոխհատուցելու կրած վնասը:
Մալիի ՆԳ նախկին նախարարի որդին կասկածվում է մանկապղծության մեջ
Սանկտ Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել 51-ամյա Համիդ Բոգայոկոյի` Մալիի հանրապետության ՆԳ նախկին նախարարի որդու դեմ:
Ինչպես ասվում է ՌԴ Գլխավոր քննչական վարչության կայքում, նրա նկատմամբ գործ է հարուցվել “սեքսուալ բնույթի բռնի գործողություններ” կատարելու հոդվածով:
Նյութից հետևում է, որ Բոգայոկոն, որը Պետրոգրադսկի մարզի ԲՇՏ-ում աշխատում էր որպես սանտեխնիկ, 2013-ի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին իր արհեստանոցում բռնի սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 10 և 13 տարեկան աղջիկների նկատմամբ:
Ներկայում վճռվում է ձերբակալության ու մեղադրանք առաջադրելու հարցերը: Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ոստիկանություն է դրա մասին հայտնել աղջիկների խնամակալը:
ԶԼՄ-ների տվյալներով, Բոգայոկոն ԽՍՀՄ սովորելու է եկել ավելի քան 30 տարի առաջ` իր հոր կամքով: Վերջին տարիներին նա աշխատում է ԲՇՏ-ում:
Թելավիվցի գործարարը բռնաբարել է ընկերուհու մեկուկես տարեկան որդուն
Թել-Ավիվի մարզային դատարանն օրերս 46-ամյա տեղաբնակ գործարար Նիսիմ Հադադին մեղավոր է ճանաչել ընկերուհու մեկուկես տարեկան որդուն բռնաբարելու համար: Նման գազանային հանցագործություն Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ է կատարվել: Հադադը երեխայի հետ գնացել է մարզադահլիճ, որտեղ էլ կատարել է բռնությունը, իսկ փոքրիկի մայրն այդ ժամանակ լոգարանում էր: Երեխային բուժօգնություն է ցուցաբերվել, անզգայացման ներքո նրան կարեր են դրել: Երեխան հիվանդանոցում է անցկացրել 6 օր:
Լավագույն ղեկավարները կանայք են
Վիճակագրությունը վկայում է, որ խոշոր ընկերություններում ղեկավար պաշտոններում կանանց նշանակելով շահում է գործը:
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մասնագետները վստահեցնում են, որ կանայք մեծ ձեռնարկություններն ավելի արդյունավետ են ղեկավարում, քանի որ նրանք, ի տարբերություն տղամարդկանց, ժամանակը չեն վատնում չափազանց մեծ, ագրեսիվ ու հաճախ ռիսկային նախագծերի իրականացման վրա:
Բացի այդ, մեծ է հավանականությունը, որ այն ֆիրմաները, որոնք կանայք են ղեկավարում, նոր ձեռքբերումների համար ավելի քիչ վճարեն, քան եթե պայմանավորվածությունների բանակցությունները տղամարդիկ վարեին:
Ուսումնասիրությունը կատարվել է «Journal of Corporate Finance»-ի աջակցությամբ` ԱՄՆ-ի 1500 խոշորագույն ձեռնարկությունների գործունեության տվյալների հիման վրա:
ՏՏ ոլորտի կադրերի պատրաստման նպատակով կառավարությունը փոխելու է շեշտադրումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Դիլիջանում մասնակցել է Բիզնես ինովացիոն ֆորումի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ ֆորումը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը. «Այս հարթակը հնարավորություն կտա քննարկել նոր գաղափարներ, հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենենում աշխարհում ՏՏ ոլորտում, գտնել Հայաստանի զարգացման ուղղությունները, նպաստել, որպեսզի տարբեր բնագավառներում նորարարական տեխնոլոգիաները հնարավորին չափ արագ ներդրվեն: Մենք պետք է բացահայտենք այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս նորարարության զարգացումը և երկխոսության միջոցով կարողանանք ավելի լավ պատկերացնել մեր համատեղ անելիքները»:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր ՏՏ ոլորտը ՀՀ-ում ստեղծում է ՀՆԱ-ի հինգ տոկոսը. ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ, այն ունի 7000 մասնագետներ, ովքեր ունեն բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներ: Վարչապետի դիտարկմամբ՝ ապագայում էլ այս աշխատատեղերի շարժիչ ուժը լինելու է մասնագիտական կարղությունների ավելացումը: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ այսպիսի նոր աշխատատեղերն են, որ ապահովելու են երկրի առաջընթացը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ դեռևս համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկզբում ՏՏ բնագավառում ՀՀ-ն արձանագրել է 28 տոկոսի աճ:
«Մենք պետք է երկարաժամկետ առումով հասկանանք, որ նոր աշխատատեղերը լինելու են այն ոլորտներում, որոնք առնչվում են ՏՏ-ի հետ, ինչը դնում է լրջագույն խնդիր: Առաջին հերթին, դա կադրերի պատրաստման խնդիրն է: ՏՏ-ն մեր առջև խնդիր է դնում, որպեսզի պետությունը ոլորտին տարեկան ապահովի 2000 մասնագետներ, ակնհայտ է, որ ապագայում էլ պահանջարկն ավելանալու է: Դա նշանակում է, որ բուհերում ուսանողական տեղերի պլանավորման ուղղությամբ էապես պետք է շեշտադրումները փոխենք: Իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետներում պետպատվերի տեղերն էապես նվազեցնելու ենք` դրանք տեղափոխելով ՏՏ ոլորտի մասնագիտությունների ֆակուլտետներ: Պետական բյուջեի միջոցներն ուղղելու ենք ՏՏ ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանը»,- տեղեկացրել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ այսօր ՀՀ-ն հաջողություններ է արձանագրել նաև ՏՏ ոլորտի միջազգային մասնագիտացման ուղղությամբ: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ, համաշխարհային աշխատանքի բաժանման մեջ կա մի սանդղակ, որտեղ ՀՀ-ն դրսևորել է իր առավելությունը. ըստ «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերության՝ չիպերի արտադրության ոլորտում մեր երկիրն ապահովում է արտադրանքի հինգ տոկոսը: «Դա գերազանց արդյունք է, ինչը նշանակում է որ այդ ոլորտում մենք ունենք հարաբերական առավելություն, ինչը պետք է ուժեղացնենք և շեշտադրումներ կատարենք այդ ոլորտի վրա»,– ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ համաշխարհային տնտեսության մեջ ՏՏ տեսակարար կշռի ավելացումը հանգեցրել է նրան, որ փուլ առ փուլ աշխատանքի մասնագիտացման ոլորտում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ. աշխարհը մտել է աշխատանքի բաժանման նոր փուլ, ձևավորվոմ են միասնական տեխնոլոգիական պլատֆորմեր, որոնք էլ թելադրում են արդյունավետ ճյուղերի զարգացման հեռանկարները: «Դրանք փոխում են տնտեսական զարգացման տեսակները և շատ մասնագիտություններ այսօր դառնում են ոչ հեռանկարային, իսկ նոր մասնագիտությունները խիստ պահանջված են: Այսօր ԵՄ-ում թիվ մեկ խնդիրը գործազրկությունն է, սակայն միևնույն ժամանակ ՏՏ ոլորտում կան միլիոնավոր թափուր աշխատատեղեր: Նոր տեխնոլոգիաները փոխում են ոչ միայն կենցաղը, այլև տնտեսության հիմքերը: Ըստ առաջ քաշվող հիպոթեզի՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը կավարտվի այն ժամանակ, երբ Եվրոպայում կձևավորվի տեխնոլոգիական նոր պլատֆորմ»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ մրցակցությունն այսօր տեղափոխվել է ՏՏ ոլորտ, որովհետև այն մնացած բոլոր ճյուղերի համար ապահովում է արտադրողականության աճ, այն ոլորտները, որոնք հետ են մնում ՏՏ-ի ներդրումից, կորցնում են իրենց մրցակցային առավելությունները: Միևնույն ժամանակ վարչապետը նկատել է, որ ՏՏ-ի միջոցով արտադրողականության բարձրացումը բերում է աշխատատեղերի կրճատմանը:
«Ժամանակակից տնտեսական աճը չի բերում նոր աշխատետեղերի ավելացման, սա ամենահիմնարար խնդիրն է: Տարբեր ոլորտներում ներդրվում են նոր հաստոցներ, որոնք իրականացնում են ավելի արագ և արդյունավետ աշխատանք: Նշված խնդիրը տնտեսական քաղաքականության մեջ ենթադրում է արմատական փոփոխություններ: Այսօր կառավարությունների առջև խնդիր է դրվում վերանայել տնտեսական աճի խնդիրը, որովհետև ՏՏ ոլորտում տեղի են ունենում հեղափոխական փոփոխություններ, որոնք ազդում են նաև տնտեսական ճյուղերի վրա»,– նշել է վարչապետը:
Եռօրյա ֆորումին մասնակցում են բարձր տեխնոլոգիական ոլորտի և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների շուրջ 120 ներկայացուցիչներ:
Ֆորումի ընթացքում կքննարկվեն տեխնոլոգիական լուծումներն արդյունաբերության, էներեգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և հանքարդյունաբերության համար, էլեկտրոնային առևտրի զարգացման միտումներն ու հնարավորությունները:
Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կենսաթոշակային կուտակային նոր համակարգի ներդրման վերաբերյալ հարցին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ այն մշակվել է շուրջ տասը տարի, լավագույն մասնագետների ներգրավվածությամբ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ:«Մենք հաշվի ենք առել մեր ընդդիմախոսների կարծիքները, որի արդյունքում էլ մշակվել է հայեցակարգը: Մենք ցանկանում ենք առաջ գնալ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների պահանջներին համապատասխան: Մենք վճռական ենք մեր բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու հարցում», – ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ ևս կային դժգոհություններ, սակայն համակարգի ներդրումից ընդամենը երկու եռամսյակ անց հասարակությունն զգաց դրա ներդրման արդյունավետությունը:
Նախագահը Վիլյնուսում ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովում,լուսանկարներ
Ո՞ւմ է պատկանում Հայաստանի լավագույն մարզիկների որոշման նախաձեռնությունը
Հայաստանի պորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում կայացավ 2013 թվականի մարզիկների լավագույն տասնյակը որոշելու կարգի վերաբերյալ քննարկում:
Նոյեմբերի 8-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նախարարության պաշտոնական կայքում հրապարակել էր նախարարության կողմից մշակված օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերում մարզական արդյունքների գնահատման չափորոշիչների նախագիծը, իսկ դրանց վերաբերյալ մարզական լրագրողների և ֆեդերացիաների կողմից արված առաջարկներն ու դիտողությունները մինչև քննարկումը ներկայացվել էին գրավոր:
Քննարկմանը ներկա էին տարբեր լրատվական միջոցների լրագրողներ, մարզական ֆեդերացիանների և մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ:
Քննարկումը վարեցին նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Անանյանը և նախարարության՝ Սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանը:
Հանդիպումը միտված էր մարզական լրագրողների հետ համատեղ քննարկել և ի մի բերել լավագույն մարզիկների ընտրություն կատարելու սկզբունքները՝ հնարավորինս բացառելով սուբյեկտիվ մոտեցումները:
Սկզբում ներկաները հնչեցրին իրենց առաջարկներն ու տեսակետները և ծավալվեց մասնագիտական բուռն քննարկում:
Շուրջ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում հիմնական տեսակետները որ հնչեցին՝ վերաբերում էին թիմային և անհատական մարզաձևերը գնահատելու մեխանիզմ մշակելուն, որը թույլ կտա արդարացիորեն տարանջատել ու գնահատել թիմային և անհատական մարզաձևերում մարզիկների ցուցաբերած արդյունքները:
Ներկաները բարձր գնահատեցին նախարարության նախաձեռնությունը, նաև իրենց դրական վերաբերմունքն արտահայտեցին առաջարկված գնահատման նախնական տարբերակի վերաբերյալ՝ ընդգծելով սակայն, որ իրենցից շատերն ունեն մտավախություն, որ նախարարության առաջարկած միավորներով գնահատման պարագայում կունենան իրենց ներքին համոզմունքով ընտրություն կատարելու ավելի նվազ հնարավորություն:
Ուստի որպես իրավիճակի լուծում հնչեցին մի շարք առաջարկներ:
Այդուհանդերձ բուռն քննարկումներից ու բանավեճերից հետո որոշվեց, որ տարվա լավագույն մարզիկի որոշման հարցում չկատարվեն փոփոխություններ՝ միայն մեկ բացառությամբ ՝ թեկնածունների ցանկը որոշելու հարցը մարզական լրագրողների ցանկությամբ վստահվեց ՀՀ սպորտի և երիասարդության հարցերի նախարարությանը:
Հ.Գ. Ի դեպ, նախկինում թեկնածուների ցանկ չէր էլ ներկայացվում, իսկ հետագայում դա արվում էր, որպեսզի է աղաղակող փաստեր չգրանցվեն: Մյուս կողմից էլ` եթե նախարարությունն է թեկնածուների ցանկը ներկայացնում, ուրեմն նախաձեռնությունը ոչ թե հասարակական կազմակերպությանն է, այլ` գերատեսչությանը…
Խտրականությունը մահմեդականների նկատմամբ խտրականություն չէ
Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվել է հասարակական վայրերում մահմեդական կանանց ավանդական` դեմքը ծածկող գլխանոցի արգելքը վերացնել: Երկրի քաղաքական ղեկավարությունն իր որոշումը բացատրել է ֆրանսիացիների աներեր համոզմունքով:
Քաղաքական գործիչների նման որոշումը 23-ամյա մահմեդական կնոջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցի պատասխանն է , որով կինը մեղադրել է Ֆրանսիայի իշխանություններին իսլամ դավանող բնակչության նկատմամբ բացահայտ խտրական վերաբերմունքում: Կինը փորձում է Եվրոպական դատարանին համոզել, որ փարաջան նույնքան անբաժան է իրենից, որքան ԴՆԹ-ն:
Ներկայում Եվրոպական դատարանը նրա դիմումն է ուսումնասիրում: Սպասվում է, որ վերջնական որոշումը կլինի հաջորդ տարի, սակայն Ֆրանսիայի իշխանությունները հիմա պնդում են, որ չեն պատրաստվում զիջումների գնալ, որոնք կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ ֆրանսիացիների համար:
Ըստ Գարրի Կասպարովի`ո՞վ կարող է հաղթել շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կառլսենին
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը համացանցում անդրադարձել է այն հարցին, թե ով կարող է հաղթել շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին և դառնալ շախմատի նոր արքա:
Նա այդ կոչմանն արժանանալու հիմնական հավակնորդներ է համարում Վլադիմիր Կրամնիկին և Լևոն Արոնյանին:
Հիշեցնենք, որ Կասպարովը շատ է օգնել Կառլսենին, որպեսզի նա հասնի ցանկալի բարձունքին:
Իսկ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը կայանալու է 2014-ի մարտին Խանտի Մանսիյսկում: Հաղթողն իրավունք է ստանալու պայքարելու Կառլսենի հետ:
Տնակային ավաններում աղքատությունը չափ ու սահման չունի,տեսանյութ
Աղքատության հետևանքները առավել տեսանել են Գյումրու տնակային ավաններում, որտեղ մարդիկ ապրում են քաղաքից գրեթե ամբողջովին մեկուսացած ապրելակերպով:Ներկայումս, երբ ամեն օր վառելափայտ ենք բաժանում, յուրաքանչյուր տնակ մտնելիս ու բնակիչների տաքանալու միջոցներին ծանոթանալիս պարզապես չենք կարողանում չզարմանալ ու մտովի ինքներս մեզ հարց չտալ թե՝ լավ, եթե վառելիք չտրամադրվեր, նրանցից շատերը աբողջ ձմռանն ինչպե՞ս էին տաքացնելու իրենց թիթեղյա վագոն – տնակները … Ներկայացնում ենք Գյումրու տնակային ավաններում բնակվող անապահով ընանիքներին Շիրակ կենտրոնի» կողմից վառելափայտի տրամադրման հերթական ձեռնարկի և վառելափայտ ստացած ընտանիքների ապրելակերպի մասին տեսանյութը` առանց մեկնաբանության: Ավելացնենք նաև, որ «Շիրակ կենտրոնը» արտերկրի բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ պարբերաբար իրականացնում է վառելափայտի հայթայթման և վագոն-տնակներում ու խարխուլ այլ շինություններում պատսպարված ընտանիքներին տրամադրման ակցիա: Այն այս տարի կրում է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» խորագիրը, որին արդեն իսկ միացել են.
- Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, “Marc Tognazzi Memorial Found” and “Paros Foundation” – 300 պարկ:
2. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը – 200 պարկ:
3. Լոնդոնում բնակվող մեր նախկին համաքաղաքացի Գարիկ Բարսեղյանը – 10 պարկ:
4. Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm ” – 150 պարկ:
5. Ֆրանսիայում գործող ” Le Cercle d’Ecrits Caucasiens ” հրատարակչությունը – 40 պարկ:
6. Ֆեյսբուքի օգտատերեր Lars Knudsen and Lilit Gevorgyan-10 պարկ:
7. Ֆեյսբուքի օգտատերեր Pedro Zarokian and Yvette Ghazaryan-5 պարկ:
8. «Գոլոլեան հիմնադրամը», Տորոնտո, Կանադա, The Kololian Foundation, Toronto, Canada – 100 պարկ:
9. Արամ Միքայելյան – Ավստրալիա – 55 պարկ
Էդվարդ Նալբանդյանի և Քեթրին Էշթոնի հանդիպումը
Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նամակներ փոխանակեցին, որոնք նախանշում են ապագային միտված Հայաստանի և Եվրոմիության միջև համագործակցության օրակարգը։
Մի շարք դեղերի գրանցումն անվավեր է ճանաչվել
Հիմք ընդունելով ԱստրաԶենեկա ՈՒԿ Լիմիտեդ (Միացյալ Թագավորություն) ընկերության վրացական ներկայացուցչության գրությունը, մարկետինգային նկատառումներից ելնելով` Հայաստանում մի շարք դեղերի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի` նոյեմբերի 15-ի նիստի թիվ 065 արձանագրությունը` ՀՀ առողջապահության նախարարի` նոյեմբերի 25-ի 3061-Ա հրամանով, անվավեր է ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 4 աստիճանով
Հրապարակվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը, չնայած հաշվետու ժամանակաշրջանում չի անցկացրել հանդիպումներ, այդուհանդերձ, առաջադիմել է 4 աստիճանով և զբաղեցնում է ռեկորդային՝ 34-րդ տեղը:
Աղյուսակը գլխավորում է Իսպանիայի ընտրանին: ապա հաջորդում են Գերմանիայի և Արգենտինայի ներկայացուցիչները:
1. Իսպանիա – 1554 միավոր
2. Գերմանիա – 1318
3. Արգենտինա – 1251
4. Կոլումբիա – 1200
5. Պորտուգալիա – 1172
6. Ուրուգվայ – 1132
7. Իտալիա – 1120
8.Շվեյցարիա – 1113
9.Հոլանդիա – 1106
10.Բրազիլիա-1102
18. Ուկրաինա – 907
22. Ռուսաստան – 870
34. ՀԱՅԱՍՏԱՆ – 716
68. Ուզբեկստան – 526
82. Բելառուս – 431
95. Ադրբեջան-363
96. Էստոնիա – 360
97. Մոլդովա – 359
101. Վրաստան – 330
102. Լիտվա – 326
116. Տաջիկստան – 286
119. Լատվիա – 272
132. Ղազախստան – 216
137. Թուրքմենստան – 195
146. Ղրղզստան – 155
Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին,լրացված
Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն,
Առանձին հատվածներում բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Հանրապետության տարածքում`


• Օդի նվազագույն ջերմաստիճան -10.70C (1932թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 3.20C
«Ուրալը» Խիմկի է մեկնել առանց էդգար Մանուչարյանի և Արթուր Սարկիսովի
Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստներն այսօր ուղևորվել են մերձմոսկովյան «Խիմկի»:
Վաղը Արթուր Սարկիսովի ու Էդգար Մանուչարյանի թիմը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության շրջանակում մրցելու է Մոսկվայի «Դինամոյի» հետ, որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
«Ուրալը» Խիմկի է մեկնել առանց Մանուչարյանի և Սարկիսովի: Նրանք վնասվածքներ ունեն:
Նոր դատախազներ` դատախազության համակարգում
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նշանակվել են Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի նոր դատախազներ, Սևանի կայազորի զինվորական նոր դատախազ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով.
Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Ռաֆիկի Արսենյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Ալբերտի Աֆանդյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Սամվելի Բատիկյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թևոս Նարիմանի Միրզաբեկյանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Ժուլվերի Մուրադյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազի պաշտոնից:
Ինքնասպանության փորձ Երևանում
Նոյեմբերի 29-ին, ժամը 11.05-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի «Կիևյան» կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ինքնասպանության փորձը տեղի է ունեցել «Հաղթանակ» կամրջի վրա:
ՃՈ աշխատակիցները կանխել են 1981 թ. ծնված Է. Շ.-ի ինքնասպանության փորձը:
