Բաքվում երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպել

ցույց ադրբեջանումԴեկտեմբերի 8-ին մոտ 100 երիտասարդ վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիա է կազմակերպել Բաքվի կենտրոնում`Շատրվանների հրապարակում:

Ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձիք, ովքեր առավոտվանից հսկել են այդ տարածքը, հավաքվածներից պահանջել են ցրվել, երիտասարդների ձեռքերից խլել են պաստառները, սակայն ցուցարարները նոր պաստառներով սկսել են իրենց լուռ երթը:

Ոստիկանությունը որոշ ժամանակ ցուցարարներին ուղեկցելուց հետո պահանջել է դադարեցնել ակցիան: Երիտասարդները սկսել են բողոքել այդ ամենի դեմ: Ի վերջո այդ ակցիայի կազմակերպիչը` Ադրբեջանի եվրոպական շարջման ղեկավար Ռամին Հաջիլըն, մասնակիցներին կոչ է արել ցրվել: “Ցավոք, կառավարությունը ոչ միայն անտեսում է քաղաքացիների սոցիալ-տնտեսական շահերը, այլև չի հարգում նրանց քաղաքական ազատությունները: Ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձիք թույլ չեն տվել նույնիսկ հրապարակում զբոսնել”,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ից Ադրբեջանում 25-30%-ով բարձրացել են բենզինի և դիզելային վառելիքի գները:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

SONY DSCՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 11:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Ավտոճանապարհների զգալի մասում առկա է մերկասառույց, կատարված աշխատանքներից հետո Սելիմի լեռնանցքը բաց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով՝ ճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ:

Ինչպես Անկախին տեղեկացրեցին  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Խարդախներից մեկը աշխատանքի տեղավորելու պատրվակով մարդկանցից գումարներ էր կորզել, մյուսը` ատրճանակի գործադրմամբ ու նաև խաբեությամբ` խոշոր գումարի և 2 ավտոմեքենայի էր տիրացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանական գյուղում զինանոց է հայտնաբերվել

զինանոցԱդրբեջանում`Սաբիրաբադի շրջանի Ջավադ գյուղում, զինանոց է հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ոստիկանությունը, ստանալով զինանոցի գոյության մասին տեղեկություն, տարածքում զննություն է իրականացրել: Արդյունքում հայտնաբերել է Կալաշնիկով մակնիշի ավտոմատ, ինքնաշեն հրացան, 7 նռնակ և մեծ քանակությամբ փամփուշտներ:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Քաղաքացիները կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

загруженноеՀանրային խորհուրդը քաղաքացիներին է ներկայացնում “ՀՀ Հանրային խորհրդի մասին” ՀՀ օրենքի նախագիծը՝ կարևորելով հանրության կողմից արված առաջարկություններն ու դիտողությունները, որոնք անպայման հաշվի կառնվեն օրենքի նախագծի վերջնական մշակման ժամանակ:

ՀԽ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիներն իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ուղարկել Հանրային խորհուրդ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] կամ ներկայացնել Հանրային խորհրդի գրասենյակ հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 6-րդ հարկ:  Հեռ. (010) 52-34-05, (010) 52-34-07:

Հանրային խորհրդի ներկայիս կանոնադրությանը քաղաքացիները կարող են ծանոթանալ այստեղ՝ համեմատելու համար առաջարկվող օրենքի նախագծի հետ:

 

59 պետությունների ղեկավարներ Մանդելայի հոգեհանգստին մասնակցելու ցանկություն են հայտնել

i (3)ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահի հոգեհանգստին սեփական նախաձեռնությամբ կմասնակցի 59 պետության ղեկավար: Այն տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:

ՀԱՀ-ի ԱԳ նախարար Մաիթի Նկոանա-Մաշաբանեն նշել է, որ ոչ Մանդելայի ընտանիքը և ոչ էլ արտգործնախարարությունը հրավիրատոմսեր չեն ուղարկել ու բոլոր առաջնորդները Մանդելայի հոգեհանգստին մասնակցելու են սեփական նախաձեռնությամբ:

ԱՄՆ-ից ՀԱՀ է մեկնելու նախագահ Օբաման կնոջ հետ, նախկին նախագահներ Բուշը, Քլինթոնն ու Ջիմմի Քարտերը, ևս 26 կոնգրեսականներ, Բրազիլիայից` նախագահ Դիլմա Ռուսեֆն ու նախկին նախագահներ Ժոզե Սառնեյը. Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Ֆրենանդո Կարդոզոն:

Հոգեհանգստին մասնակցելու մտադրության մասին է հայտնել նաև Դևիդ Քեմերունը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ճապոնիայի գահաժառանգ արքայազն Նարուհիտոն: Հոգեհանգիստը տեղի կունենա  Յոհաննեսբուրգի 94-հազարանոց ստադիոնում, իսկ թաղումը` դեկտեմբերի 15-ին Կունույում, որտեղ ծնվել է ՀԱՀ-ի ազգային հերոսն ու որտեղ ապրել է մոծ քաղաքականությունից հեռանալուց հետո:

ԱՄՆ-ի երկու նահանգներում միմյանց են բախվել 80 ավտոմեքենաներ

i (2)ԱՄՆ-ի արևելքում 80 մեքենաների մասնակցությամբ 2 բախում է եղել :

Վթարի պատճառը ձնամրրիկն է, որը կաթվածահար է արել երկիրը:

Փենսիլվանիայում ավելի քան 50 ավտոմեքենաներ են բախվել միմյանց: Մի քանի ավտոմեքենաներ չեն կարողացել ժամանակին արգելակել սառցապատ ճանապարհի վրա, ինչ հետևանքով էլ վթար է  տեղի ունեցել, մեկ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ներկայում ճանապարհը փակ է, ոստիկանությունը փորձում է վերացնել վթարի հետևանքները:

Մի ՃՏՊ էլ կատարվել է Վիսկոնսին նահանգում: Սառցի հաստությունը 8 սմ է: Օդերևութաբանների կանխատեսումներով այսօր էլ առատ տեղումներ են սպասվում:

Այսօր աշխարհը նշում է Կոռուպցիայի դեմ պայքարի օրը

i (1)Դեկտեմբերի 9-ին աշխարհի շատ երկրներում Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված հանդիպումներ, համաժողովներ, սեմինարներ ու միջոցառումներ են անցկացվում:

Օրը ՄԱԿ-ի առաջարկով է հաստատվել 2004-ին: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ այդ օրը նշվում է կոռուպցիայի խնդիրները խորությամբ  ըմբռնելու նպատակով:

Թաիլանդի խորհրդարանը ցրվել է

iԵրկուշաբթի Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավաթը հայտարարել է  խորհրդարանը ցրելու մասին ու նշել, որ ստեղծված իրավիճակում դա լավագույն լուծումն է: Նրա խոսքով, նոր խորհրդարանական ընտրությունները տեղի կունենա մոտակա ժամանակներում:

Սակայն, ընդդիմությունը պահանջել է ոչ միայն խորհրդարանի ցրումը, այլև գործող վարչապետի հրաժարականը:

Չինավաթն ավելի վաղ հայտարարել էր, որ կհեռանա, եթե ժողովուրդը քվեարկի նրա դեմ, հատուկ կազմակերպված հանրաքվեի ժամանակ:

Ներկայում բողոքի զանգվածային ցույցերը ժամանակավորապես դադարեցվել էին  Թաիլանդի թագավոր ծննդյան տոնակատարության ժամանակ: Սպասվում է, որ այսօր ցուցարարներն իրենց ելույթնեը կշարունակեն:

«Salvador Fest»-ի հաղթողները պատրաստվում են կյանքի կոչել իրենց ծրագրերը

սալվադոր ֆեստՆոյեմբերի 8-ին ամփոփվեցին «Salvador Fest 2013» մտքի փառատոնի արդյունքները։ «Salvador Fest»-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Մարքեթինգի հայկական ակումբի նախաձեռնությամբ։ Այն համախմբում է մարքեթինգի ոլորտում նորարարական և ստեղծարար գաղափարներ ունեցող երիտասարդներին, նրանց սեփական մտքերն արտահայտելու և իրականություն դարձնելու հնարավորություն է տալիս։ Մտքի փառատոնի ժյուրիի կազմում էին մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Վերջինս ծրագրի մասնակիցների համար անցկացրեց նաև վարպետության դասընթաց՝ «Ծրագրի կառավարում» թեմայով՝ ներկայացնելով ծրագիրը կյանքի կոչելու առանձին փուլերը և նպատակին հասնելու արդյունավետ ճանապարհները։

Այս տարի մտքի փառատոնի մասնակիցներն իրենց նախագծերն առաջարկեցին մարքեթինգի այլընտրանքային ուսուցման ոլորտում: Դրանցից 10-ն անցան եզրափակիչ փուլ։ Ժյուրիի անդամների ձայները բաշխվեցին հավասար, և «Salvador Fest 2013» մտքի փառատոնում հաղթող ճանաչվեցին Ելենա Դավթյանն ու Նարեկ Ղազարյանը՝ ստանալով դրամական պարգևներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ողջունեց միջոցառման ընտրված ձևաչափը։ Նա կարևորեց երիտասարդների մասնագիտական համախմբումը. «Նման հավաքների, քննարկումների ու մասնագիտական վեճերի ընթացքում են գեներացվում լավագույն մտքերը։ Միտքն ամենաթանկ բաներից մեկն է աշխարհում։ Հետաքրքիր գաղափարները պահանջված են ամենուր, և ուրախալի է, որ մենք ստեղծարար գաղափարներով զինված երիտասարդների պակաս չունենք»։

Մարքեթինգի հայկական ակումբի ղեկավար Տարոն Պարսամյանն էլ շեշտեց, որ նման փառատոները երիտասարդ մարքեթոլոգներին հնարավորություն են տալիս տեսանելի լինել պատենցիալ գործատուների առջև, ինչպես նաև իրականացնել սեփական ծրագրերը։ Բացի բուն մրցույթից, մասնակից երիտասարդները լրացրին IQ-marketing թեստը, որի հաղթողները նույնպես ստացան նվերներ։

«Salvador Fest 2013»-ի հաղթողներից Ելենա Դավթյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայում։ Իր ծրագրում Ելենան առաջարկել էր գործատուի մոտ ուսանողական մասնագիտացած փոքր խմբերի գործնական աշխատանք, ինչի շնորհիվ ուսանողները կկուտակեն հմտություններ, իրենց ուժերը կներդնեն տվյալ կազմակերպության զարգացման գործում, ինչպես նաև աչքի կընկնեն գործատուի առջև։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍԻՆՍ ԱՍԱՑ՝ ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԸՆԿԵՐՈՋՍ ՀԵՏ ՍԻՐՈՎ ԶԲԱՂՎԵԼ, ԵՍ ԻՐ ԿՆՈՋ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՄ»

Photo illustration by Anna FaltermeierԱսում են՝ սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո, երբեք չի նախանձում, չի գոռոզանում, անպատշաճ վարմունք չի ունենում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ կողմակից է լինում ճշմարտությանը, զիջելով միշտ հավատում է, հույս է տածում, համբերում…

Մեր հերոսուհի Մարգարիտա Աղաջանյանը (անուն-ազգանունը փոխված է իր իսկ խնդրանքով,- հեղ.) այսօր արդեն իրեն լիիրավ երջանիկ է համարում: Ասում է՝ կյանքում հաճախ կարող ես սխալվել, անսխալական մարդ չկա, բայց ամեն մեկը չէ, որ կարող է ընդունել իր սխալն ու իր կատարած սխալներով սովորել:

Մարգարիտային տարիներ առաջվա շքեղ կյանքը խորթ էր թվում: Զգում էր, որ այդ կյանքն իր համար չէր, հետո հասկացավ նախկին ամուսնու ժամանակակից կողմնորոշումներն ու պաշտոնապես բաժանվեց նրանից: Հետաքրքրական է, որ բաժանումից հետո սրտի նոր ընկերն իր գործով փաստաբանն էր:

ՇՔԵՂ ԿՅԱՆՔԻ ՉԵՄ ՁԳՏԵԼ

Մարգարիտա Աղաջանյանը սովորական հայուհի չէ: Նրա խոսքը, շարժուձևը մի քիչ տարբերվող է: Սիրում է անկեղծ մարդկանց, կյանքի ամենակարևոր ձեռքբերումը համարում է դիմացինին չխաբելու սովորությունը:

– Ես ամուսնացել եմ սիրով: Ես և Կարենը (ամուսնու անունը նույնպես փոխված է- հեղ.) ծանոթացել ենք ուսանողական տարիներին: Սիրում էինք իրար, շատ էինք սիրում, ու երբ ավարտեցինք համալսարանը, մեր ծնողները որոշեցին ամուսնացնել մեզ,- ասում է Մարգարիտան,- բայց իմ կյանքը շատ արագ փոխվեց:

Մարգարիտայի ամուսինը՝ Կարենը, համալսարանն ավարտելուց հետո լավ գործի է անցել, կողքից էլ` բիզնեսներ ունեցել:

– Նա ընտանիքին շատ նվիրված մարդ էր, բայց վերջին մեկ տարում 180 աստիճանով փոխվեց, դե, ես էլ մտածեցի՝ երևի սիրուհի ունի: Սկսեցի հետաքրքրվել:

– Բացահայտեցիք, որ ձեր արդեն նախկին ամուսինը համասեռամո՞լ է,- հետևեց մեր տրամաբանական հարցը:

– Չէ՛, շատ երկար ժամանակ ինձնից պահանջվեց հասկանալու, որ իմ ամուսինը ձգտում է արևմտյան սեքսուալությանը, իսկ դա համասեռամոլության հետ կապ չունի: Վերջին մեկ տարում նրա գործերն էլ ավելի լավացան, բայց դրա հետ մեկտեղ իրեն շատ տարօրինակ էր պահում: Շատ ժամանակ էր անցկացնում դրսում ու ամենևին գործով չէր զբաղվում, ընտանեկան նորանոր ծանոթություններ էր ձեռք բերում: Մի անգամ Կարենն ասաց. «Ես կարծում եմ, որ դու սիրեկան ունես ու ինձ «լոխի» տեղ ես դրել»: Ասացի՝  կվիրավորվեմ, եթե մի անգամ էլ նույնը ասի, իրենից բացի իմ կյանքում ոչ ոք չկա: Զարմացավ: Հետո միայն հասկացա նրա զարմանքի պատճառը:

ԹԱՐՄԱՑՈՒՄ՝ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

Մարգարիտան ասում է, որ  մի օր ամուսինն է անկեղծանում ու պատմում այն, ինչին այդքան երկար ժամանակ սպասում էր.

– Մի օր լավ խմած էր ու ասաց. «Դու դե՞մ ես սվինգին, ես սվինգեր եմ դարձել»: Ասացի. «Կար ջան, ոչինչ չհասկացա, կարո՞ղ ես հայերեն խոսել»: Ասաց. «Պատմում եմ ամենասկզբից ու խնդրում եմ չընդհատես: Գիտես, մի հետաքրքիր հարաբերությունների ձև եմ գտել կյանքում, պետք ա նոր հայացքով նայենք կյանքին: Օրինակ՝ սվինգերները հետաքրքիր, լավ մարդիկ են: Նրանք շատ բարոյական ընտանիքներ են, ուղղակի մի բանն ա շատ հետաքրքիր, որ զույգերով կարող են փոխվել, ու էդ շատ ա հետաքրքրացնում կյանքը: Ասենք` մի օր դու քնում ես իմ ընկերոջ հետ, իսկ ես՝ ընկերոջս կնոջ հետ»: Իմ պատասխանը բացասական էր, բայց Կարենն ասաց` մի շտապիր, մտածիր: Մի քանի շաբաթ հետո մեր տուն եկան մեզ հարազատ դարձած ընկերները:

Մարգարիտայի համար ամուսնու ասածն օրինաչափ չէր,  ինքը կարգին հայ աղջիկ է, կարգին ընտանիքում է մեծացել, ու առանձնապես նման կողմնորոշումների կողմնակից չէ, եթե պետք է սիրով զբաղվել, ապա միմիայն ամուսնու հետ:

Նախկին ամուսինը՝ Կարենը, նրան մի քանի անգամ էլ առաջարկել է հանդիպել իր ընկերների հետ ու չի թաքցրել, որ ինքը շարունակում է հանդիպել իր ընկերների կանանց հետ:

– Կարենին ասացի` չէ՛, բացառվում է, ես չեմ կարող հանդիպել քո ընկերների հետ, չեմ կարող սիրով զբաղվել նրանց հետ, որովհետև իմ ամուսինը դու ես, ու էդ իմ համար նորարարություն չի, էդ իմ համար անբարոյականություն ա: Հիշում եմ՝ Կարենը շատ լուռ լսեց ինձ, ու շրջվելով ասաց. «Գիտես, կյանքդ մի օրում հնարավոր ա փոխվի, որովհետև սենց ապրելն անհնար ա դառնում: Ուզո՞ւմ ես հին կյանքիդ վերադառնաս, ֆինանսական դժվարություններ ունենաս, միասին հաշտ, խաղաղ ապրում ենք, ես քեզ ոչ մի բան չեմ պարտադրում ու շատ անկեղծ ասում եմ էն, ինչ անում եմ»,- պատմում է մեր զրուցակիցը:

Ամիսներն անցնում էին, բայց Մարգարիտան չէր կարողանում համակերպվել հարուստ ամուսնու արևմտյան սիրո ձևաչին՝ դա համարելով անբարոյականություն, դավաճանություն:

– Մենք միասին՝ ձեռք ձեռքի տված ենք հասել հաջողության ու նրա հարստությունը միմիայն իրենը չէր: Ճիշտ է մենք աղքատ չենք եղել, միշտ էլ լավ ենք ապրել, բայց գործարարության մեջ ես էլ իմ լուման եմ ներդրել: Մի քանի ֆիրմաներ էլ ես ունեի ու ես էի անմիջապես ղեկավարում,- ասում է Մարգարիտան:- Արդեն պարզից էլ պարզ էր, որ մենք առողջ ընտանիք ունենալ չենք կարող, ու մեծ փողը մեզ իրոք դժբախտացրեց: Ես նրան ասացի, որ ցանկանում եմ դատարանով բաժանվել: Երկու օր տուն չեկավ, երրորդ օրը եկավ, իրեն պահեց սովորականի պես ու ասաց. «Մենք կարող ենք բաժանվել, բայց իմացի՝ ինձնից լավ մարդու էլ չես հանդիպի»: Ես փաստաբան վարձեցի այդ գործընթացները  ճիշտ կազմակերպելու համար:

 

«Անկախի» այն հարցին՝ բա մյուսներն ինչպե՞ս էին համաձայնվում, ընտանիքներով փոխանակվել, ասում է.

– Գիտես, այդտեղ զուտ ցանկության հարցն էր: Ես էլ կարող էի լսել ամուսնուս ու գնալ էդ քայլին: Վիսկի խմել նա է ինձ սովորեցրել: Ասում էր՝ պետք ա սովորես, քանի որ առիթները շատ են լինելու: Դա ստիպված էի սովորել: Հետո էդ աղջիկներին ձեռք չէր տա չհամաձայնելը, ինչո՞ւ չհամաձայնեին, ի՞նչ, ինձ նման բաժանվեին, հա՞: Նախ՝ նրանք կյանքում չեն աշխատել, փողն իրենց համար զուտ ծախսելու միջոց էր, փողի գինը չիմացող են ու շատ բաներից կզրկվեին: Ամեն մեկը երկու-երեք մեքենա ունի: Ամենահետաքրքիրն էն է, որ ամուսինները մտածում են, թե դա դավաճանություն չի, ուղղակի հետաքրքիր է:

«ՍՎԻՆԳԵՐ» ԱՄՈՒՍՆՈՒՑ ՀԵՏՈ…      

Մարգարիտան չէր կարող մտածել, որ էլ երբեք չի ամուսնանալու, քանի որ դեռ երեխաներ չուներ, ու հնարավորություն կար ամեն ինչ նորից սկսելու:

– Կարենի հետ բաժանվեցինք առանց կռիվների, ամեն ինչ շատ խաղաղ ստացվեց: Գործով փաստաբանն իմացավ, թե ինչու եմ բաժանվում` ասաց. «Դե դա սովորության հարց ա, ես ո՛չ ձեզ եմ մեղադրում, ո՛չ ձեր ամուսնուն»,- պատմում է Մարգարիտան:- Կարենն ինձ թողեց իմ ֆիրմաներից երկուսը, ասաց. «Դա դու ես ստեղծել, ու ես չեմ ուզում դրանք վերցնել: Մի բնակարան էլ կարող եմ նվիրել»: Չուզեցի: Ամեն ինչ ավարտվեց ինչպես պետք էր: Անգամ ամենամտերիմ ընկերուհիները չզանգահարեցին` իմանալու՝ ինչպես եմ, մի անգամ ես զանգեցի, չպատասխանեցին, հասկացա»:

Մարգարիտան ասում է, որ անտարբեր չէր իր գործով փաստաբանի նկատմամբ: Առաջին պաշտոնական քայլն անում է փաստաբանը, Մարգարիտան էլ երկար-բարակ չի մտածում ու համաձայնում է կյանքը կապել իրավաբանի հետ:

– Շատ հետաքրքիր զուգադիպություն է, որ երկու ամուսիններս էլ իրավաբաններ են: Արմենի հետ շատ ավելի հեշտ է, հանգիստ: Նա ճիշտ է, Կարենի պես «ճտպտ» լեզու չունի, բայց շատ է սիրում իր աշխատանքն ու նվիրված ամուսին է,- ասում է Մարգարիտան,- նա ինձ արդեն որդի է պարգևել ու անունն էլ Կարեն է, բայց ոչ թե իմ նախկին ամուսնու պատվին, այլ ներկա ամուսնուս հոր: Իսկ Կարենը կարծես իր խոսքի տերն է, նա դատարանում ասաց, որ ինձնից հետո էլ չի կարող ամուսնանալ, որովհետև ինձից շատ ոչ ոքի չի կարող սիրել: Վերջերս մեր ընդհանուր ընկերներից մեկն ինձ իմիջիայլոց ասաց, որ նա ամուսնանալու մտադրություն չունի:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Անկախ