Դեկտեմբերի սկզբից մինչեւ հունվարի 5-ը պաս է հայտարարվել

Սոնիա ԹաշչյանՏոներն են մոտենում: Բազմաթիվ հայ կանայք արդեն ավարտել են գնումները, հասցրել են կիսով չափ կամ նույնիսկ լիովին պատրաստել տոնական սեղանները, ոմանք յուրօրինակ ուտեստներով են զարմացնելու հյուրերին, ոմանք հին ավանդական կերակուրներով, իսկ սեղանի թագուհի՝ խոզի բուդն արդեն սառնարանում է:

Ազգագրագետ Սոնիա Թաշչյանի խոսքով խոզի բուդ չպետք է լինի ամանօրյա սեղանին, որովհետև այս օրերին պաս է հայտարարվել քրիստոնեության կողմից: Այս ընթացքում կենդանիները սնվում են արմատներով, ընդեղենով կամ նոր ծլած բանջարներով.

 

«Դեկտեմբերի սկզբից մինչեւ հունվարի 5-ը պաս է հայտարարվել: Հնում` նախաքրիստոնեական շրջանում, մարդիկ, լինելով այդ մշակույթի կրողը, իրենք պարզապես արմատներ են օգտագործել ու մատուցել Աստվածներին: Պատրաստել են պասուց դոլմա, լոբով, ավելուկով աղցաններ, այլ ոչ թե մսով ուտեստներ»:

Ինչ վերաբերում է խոզի բդին, ապա ըստ Սոնիա Թաշչյանի հայերը խոզի և տավարի միս աշխատել են չօգտագործել, հատկապես տավարի, որը սնող կենդանի է ընտանիքում: Ազգագրագետը խիստ քննադատորեն վերաբերվեց խոզի բուդը սեղանին դնելու սովորությանը, հատկապես եփված խոզի գոճին ամբողջությամբ սեղանին դնելու մեր ցանկությանը.

«Մենք մեզ համարում ենք քրիստոնյա ազգ, բայց տարրական հարգանք ու սեր չունենք բնության հանդեպ, երբ այդ նորածին գոճին բերում դնում ենք սեղանին: Դա պարսավելի է»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

 

Ազատազրկումը պատիժ է. Ժորժետա Մեսրոպյան

ՔԿՀ«Այսօր «քրեական» օրենքները գերիշխում են Հայաստանի նորմատիվ իրավական ակտերին: Ես իմ ամենօրյա գործունեության ընթացքում հանգել եմ այս եզրակացությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քրեակատարողական հիմնարկներում գործող գողական համակարգի մասին նշեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար  Ռոբերտ Ռևազյանը:

Ըստ ՔԿՀ-ներում գործող դրվածքի՝ ՔԿՀ վարչակազմի դեմ բողոքողը կհամարվի «գործ տվող»: Նրա հանդեպ կկիրառվեն դաժան պատժի ձևեր, ընդհուպ մինչև սեռական ոտնձգություն: Այս է պատճառը, որ դատապարտյալները չեն բարձրաձայնում ՔԿՀ-ների պայմանների մասին.

«Դժգոհ եմ դիտորդական խմբի և Արդարադատության նախարարության համագործակցությունից: Այն, որ բողոք չունենք, նշանակում է, որ սարսափելի է վիճակը: Թիվ մեկ խնդիրն է ՔԿՀ-ներից վերացնել քրեական հարաբերությունները»:

Նրա խոսքով նախարարությունը պարտավոր է 3 օրվա ընթացքում պատասխանել խմբի հրատապ հաշվետվություններին, բայց կան դեպքեր, երբ նույնիսկ մեկ ամսվա ընթացքում չի պատասխանել:
Այս տարի դիտորդական խումբը մոտ 120 այցելություն է կատարել Հայաստանի բոլոր 12 ՔԿՀ-ներ, 70-ից ավելի գրություններ է ուղարկել տարբեր գերատեսչություններ, զրույց է ունեցել ավելի քան 200 դատապարտյալի հետ:

Խմբի անդամ Ժորժետա Մեսրոպյանի համոզմամբ ՔԿՀ-ներում ամենամեծ խնդիրը զբաղվածության բացակայությունն է: Բանտարկյալներն ի վերջո դուրս են գալու ՔԿՀ-ից, մինչդեռ ձեռք չեն բերում մասնագիտություն, հմտություններ, որոնք իրենց պետք կգան ազատության մեջ, կօգնեն ինտեգրվել հասարակությանը.

«Ուզում ենք, որ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լինի ՔԿՀ-ներում զբաղվածության խնդիրը: Ազատազրկումը պատիժ է, իսկ պատիժը կրել անգործության մեջ, արդեն դաժանություն է»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Ադրբեջանում գենդերային անհավասարակշռության վտանգ կա

Ադրբեջան,գենդերային անհավասարությունԱդրբեջանի տղամարդկանց, կանանց, և երեխաների հարցերով զբաղվող Պետական հանձնաժողովի ղեկավար Հիջրան Հուսեյնովան հայտարարել է, որ կանանց և տղամարդկանց հարաբերակցության փոփոխությունը կարող է հանգեցնել գենդերային անհավասարակշռության: Նրա խոսքերով՝ վերջին 20 տարիների ընթացքում տղամարդկանց թիվը աճել է, որի հետևանքով Ադրբեջանում տղամարդկանց և կանանց թիվը հավասարվել է: «Ինչպես մյուս երկրները, այնպես էլ Ադրբեջանը ևս բախվել է դեմոգրաֆիական խնդիրների հետ: Այս հարցի առնչությամբ պետք է իրականացնել նախազգուշական միջոցառումները: Միջնակարգ դպրոցներում, բժշկական հաստատություններում պետք է իրականացվեն լուսավորչական աշխատանքներ՝ կապված աբորտների հետ, որնք արվում են երեխայի սեռի պատճառով: Ավելի նպատակահարմար կլիներ, որ այդ հարցերում առողջապահության նախարարությունը ուժեղացներ իր հսկողությունը»,-նշել է Հուսեյնովան:

Անկախ

Հայ-ադրբեջանական մերձեցումը հայտնվել են Ռուսաստանի ԱԳՆ-ի 2013 թվականի ամփոփիչ զեկույցում

Ռուսաստանի ԱԳՆՌուսաստանի արտգործնախարարության 2013 թվականի զեկույցում հայ-ադրբեջանական շփման վերականգնումը նշվել է որպես տարվա հիմնական արտաքին քաղաքական իրադարձություններից մեկը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Զեկույցում ասված է, որ Ռուսաստանը նպատակաուղղված ջանքեր է կիրառել ԱՊՀ տարածաշրջանում առկա կոնֆլիկների համար քաղաքա-դիվանագիտական լուծմումներ գտնելու ուղղությամբ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ուղղված Ռուսաստանի ձեռնարկած քայլերը իրականացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ սերտ համագործակցության միջոցով: Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հասնել սկզբունքային համաձայնության բարձր մակարդակում հայ-ադրբեջանական շփումները վերականգնելու վերաբերյալ»,-ասված է զեկույցում:

 Անկախ

Եգիպտոսում ձերբակալում են «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության անդամներին

«Մահմեդական եղբայրներ»Եգիպտոսի պետական դատախազությունը ներքին գործերի նախարարությանը կարգադրել է «Մահմեդական եղբայրների» յոթ անդամի ձերբակալել, որոնք մեղադրվում են ահաբեկչության մեջ: Ձերբակալված անձինք դարձան օրերս ընդունված օրենքի առաջին զոհերը, ըստ որի«Մահմեդական եղբայրներ»կազմակերպությունը ճանաչվեց ահաբեկչական:
Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ եգիպտական կառավարության հայտարարության համաձայն՝ իսլամիստական կազմակերպության ցանկացած գործողություն, լինի դա Եգիպտոսում, թե նրա սահմաններից դուրս, համարվում է անօրինական: Արգելվում է նաև անդամակցել «եղբայրությանը»: Եթե «Մահմեդական եղբայրները» չհաշտվեն ընդունված օրենքի հետ, ապա նրանց նկատմամբ խիստ միջոցներ կկիրառվեն:

Անկախ

Թայիփ Էրդողանի որդին կանչվել է հարցաքննության

Բիլալ ԷրդողանՍտամբուլի գլխավոր դատախազ Մուամեր Աքքաշը երկրում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի գործով հարցաքննության է կանչել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին: Վերջինիս ուղարկված ծանուցագրում ասվում է, որ Բիլալ Էրդողանը, որպես կասկածյալ, հունվարի 2-ին կանչվում է ցուցմունք տալու: Ծանուցագրում նշված է նաև, որ չներկայանալու դեպքում օրենքի համապատասխան հոդվածի համաձայն, կասկածյալը ուժով բերման կենթարկվի:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ վարչապետ Էրդողանը որդուն հարցաքննության կանչելու մասին նշել է, որ կոռուպցիոն սկանդալը իր դեմ ուղղված օպերացիա է, այդ պատճառով էլ որոշ ուժեր փորձում են իր որդուն ներքաշել այս գործի մեջ:

Անկախ

Հայաստանը հնարավորություն չունի ազատվելու Ռուսաստանի ազդեցությունից. ադրբեջանցի քաղաքագետ

Մուբարիզ ԱհմեդօղլուԱդրբեջանի քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ից հետո Ռուսաստանը ավելի վճռական և կոնցեպտուալ է դառնում Հայաստանի հարցում: Նրա կարծիքով` Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում երկու ուղղության վրա է ուշադրություն դարձնում: «Առաջին ուղղությունը դա Հայաստանին զրկել ինքնուրույն քաղաքականությունից, երկրորդը՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղից տարանջատելն է»,-նշել է Ահմեդօղլուն:
Ըստ ադրբեջանցի քաղաքագետի՝ Ռուսաստանը արագացրեց Հայաստանի անդամակցության գործընթացը Մաքսային միությանը: «Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների ժողովի ժամանակ անդամ երկրները կարևոր որոշում ընդունեցին: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի «Ճանապարհային քարտեզը» գծված է հատուկ վերապահումով»,-ասել է Ահմեդօղլուն: Վերջինս ավելացրել է, որ պաշտոնական Երևանը չհերքեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանային և մաքսային կետերի բացակայության մասին պնդումները, այն բանից հետո, երբ Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ երկիր:

Անկախ

 

Հունվարի 31-ին Փայտե ձին կստանձնի իր իրավունքները. Ի՞նչ է խոստանում Կապույտ ձիու տարին

2014-Happy-New-Year2014-ը, չինական օրացույցի համաձայն, Ձիու տարի է:  Սնահավատ լինենք, թե ոչ, յույրաքանչյուրս էլ հետաքրքրվում ենք կենդանակերպերի նշանակությամբ և փորձում ենք հնարավորինս շուտ իմանալ գալիք տարում մեզ սպասող հաջողությունների և ձեռքբերումների  մասին: Այդ ուղղությամբ բազմապիսի հետևություններ են անում հին արևելյան ժամանակների օրացույցները: Շատերին է հետաքրքրում, թե իրենց համար որքանով բարենպաստ կլինի տվյալ կենդանակերպի հովանավորությունը:

Եվ այսպես, ճանապարհելով սև ջրային օձին` դիմավորում ենք Ձիուն: Ի դեպ, 2014-ը, ըստ հին չինական օրացույցի, Կապույտ փայտե ձիու տարի է: Ի՞նչ  է մեզանից յուրաքանչյուրիս այս կենդանակերպը խոստանում: Նախ նշենք, որ պաշտոնապես Ձիու տարին իր իրավունքների տերն է դառնում միայն հունվարի 31- ին և ավարտվում  2015-ի փետրվարի 18-ին:

Ըստ արևելյան օրացույցի` Փայտե ձիու տարին խոստանում է լինել բարենպաստ, հաջող և ձեռքբերումների տարի, սակայն միաժամանակ այն ստիպելու է որոշ դժվարություններ հաղթահարել: Մարդիկ վերականգնելու են իրենց հոգեկան հավասարակշռությունը երկարատև և եռանդուն աշխատանքներից հետո միայն: Կլինեն կոնֆլիկտներ, որոնք հաղթահարելու համար այս կենդանակերպը մեզ խորհուդ է տալիս լինել առավել ժրաջան: Գործերում հաջողություններ են ունենալու միայն այն մարդիկ, որոնք կլինեն համառ իրենց նախաձեռնություններում: Տարին հաջողություններ և ձեռքբերումներ չի խոստանում ծույլերի և ոչ աշխատասերների համար: Իսկ բոլոր մտավոր կարողությունների տեր մարդկանց սպասում են ձեռքբերումներ:

Նշենք, որ ձին բնատուր լավատես է, խաղաղասեր և կենսուրախ, շատ բարի կենդանի է, շփվող, մարդասեր, սիրում է հարմարավետությունը, աղմկոտ և ժամանցային  վայրերում գտնվելը, տանել չի կարողանում ասեկոսեները և սուտը: Փայտե ձին օժտված է անձնվիրաբար մարդկանց օգնելու և դժվար պահին նրանց հոգսը թեթևացնելու անսպառ բարությամբ: Բայց դրա հետ մեկտեղ կարող է ցույց տալ իր ամենավատ կողմերը, եթե նրան հանդիպեք բարկացած ժամանակ: Նա խիստ է և անհանդուրժող: Այս տարին նա խոստանում է վերականգնել վատ հարաբերությունները և խորհուրդ է տալիս ներողամիտ լինել այն  մարդկանց նկատմամբ, որոնց հետ նախկինում խնդիրներ եք ունեցել: Այս տարին բեղմնավոր է լինելու, և ընտանիքներում մթնոլորտը կարգավորելու և հարաբերությունները առավել ջերմացնելու լավագույն առիթը  լինելու է նոր երեխայի ծնունդը:

Տարին բարենպաստ կլինի սիրահար զույգերի համար: Սա լավագույն ժամանակաշրջանն է սիրահարվելու, բուռն և կրքոտ հարաբերություններ հաստատելու համար, սակայն միաժամանակ սպառնալու է անզուսպ խանդը:

Ձիու տարին ծնվածների համար նույնպես հեշտ չի լինի: Նրանք ևս կբախվեն դժվարությունների: Նրանց կհամակի անհադուրժողականությունը, անհամբերատարությունը, անհանգստությունն ու փոփոխականությունը: Փայտե ձիու տարին նրանց խորհուրդ է տալիս առավել երկար մտածել մասնագիտություն ընտրելիս: Հաջողություն է սպասում նրանց, ովքեր կընտրեն սպորտի և քաղաքականության բնագավառները: Նրանց սպասում են նաև հետաքրքիր և անակնկալ իրադարձություններ, սակայն խորհուրդ է տրվում լինել զուսպ և կարողանալ նվազագույնի հասցնել զգացմունքայնությունը, որը կխանգարի տարիների ընթացքում ձեռք բերածը պահպանելուն և կորուստների կհանգեցնի:

Ձիերը սիրում են ճանապարհորդել, այնպես որ այս տարի շատերին հնարավորություն կտրվի իրականացնելու վաղեմի երազանքները:

Իսկ այժմ ներկայացնենք, թե ի՞նչ է սպասվում ձիու տարում:

Առնետների համար տարին խոստումնալից չի լինի, հատկապես` ֆինանսական ոլորտում: Հնարավոր է` գոյանան պարտքեր և ֆինանսական կորուստներ լինեն:

Այծերի և աքլորների համար ընդհակառակը` երջանիկ և ուրախ տարի է սպասվում, տարին կանցնի թեթև և անհոգ: Ըստ արևելյան օրացույցի` այս կենդանակերպի նշանները միմյանց հետ բարեկամներ են:

Վարազի տարում ծնվածների համար սպասվում են ֆինանսական հաջողություններ, սակայն անհաջող ժամանակահատված է սիրային հարաբերությունների ձևավորման համար: Կարող են լինել ամուսնալուծություններ, բաժանություններ և աններդաշնակություն զույգերի միջև:

 Կապիկի տարում ծնվածները մի ամբողջ տարի կլինեն ուշադրության կենտրոնում: Նրանց համար սա լավագույն շրջան է կարիերայով լրջագույնս զբաղվելու կամ բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու համար: Այս տարվա մեջ նրանց ձեռնարկած յուրաքանյուր նախաձեռնություն կպսակվի հաջողությամբ:

 Ցուլերը կստանան եկամուտներ իրենց ներդրած աշխատանքից և, վերջապես, կվերականգնեն հոգեկան հանգստությունը:

 Վագրերի համար կլինի հանգիստ և հարմարավետ տարի, և բոլոր վտանգները կմնան նախորդ տարում: Նրանք լիարժեք կվայելեն կյանքը և կօգտվեն անսպասելի  առաջարկներից:

 Շան տարում ծնվածները ստիպված կլինեն քրտնաջան աշխատել ամբողջ տարվա ընթացքում: Բայց որքան էլ աշխատեն, միևնույն է, հակված են լինելու այն կարծիքին, որ իրենց պոտենցիալն ավելի մեծ է, և չեն բավարարվելու իրենց հնարավորություններով: Նրանք իրենց գնահատված չեն զգա:

Օձերին նոր փորձություններ են սպասում: Նրանք ստիպված կլինեն օգտվել իրենց իմաստությունից և համբերատարությունից, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել բոլոր  դժվարությունները:

Ձիերը Վիշապներին հնարավորություն կտան օգտագործելու և իրացնելու սեփական հնարավորություններն ու նախաձեռնությունները: Նա կհայտնվի անհրաժեշտ տեղում  և անհրաժեշտ պահին: Եվ եթե նրանք չօգտվեն այդ ընձեռած հնարավորությունից, ապա  շատ բան կկորցնեն, հատկապես կշրջանցեն այն, ինչը մարդուն տրվում է կյանքում մեկ երկու անգամ միայն:

 Արևելյան հորոսկոպով Ճագարի կամ Կատվի  տարին ծնվածների համար այս տարին կլինի հաջողակ և ներդաշնակ: Բավական հեշտությամբ կկարողանան շրջանցել բոլոր տհաճ իրադարձությունները և դեպի իրենց  կգրավեն մարդկանց` իրենց շփվող բնավորության շնորհիվ: Նրանք կձգտեն հարմարավետության և կստանան թե՛ հոգեկան, թե՛ նյութական բավարարվածություն:

 

Լ.Ն

Անկախ