Բժիշկներին հաջողվել է չինացուն ազատել 10կգ-անոց ուռուցքից

o_904186Բժիշկները 27-ամյա չինացուն ազատել են 10 կգ-անոց ուսապայուսակ հիշեցնող ուռուցքից:

Սիան քաղաքից Յան Սյաոի մեջքին ուռուցք սկսել է  գոյանալ 10 տարի առաջ: Սկբում այն հավի ձվի չափի կոշտուկ էր հիշեցնում, ապա սկսեց աճել անընդհատ:

Բժիշկները նրան զգուշացրին, որ վիրահատությունը բավական վտանգավոր կարող է լինել: Սակայն, եթե չկարողանան այն հեռացնել, ապա երիտասարդը կարող է անգամ ինքնուրույն տեաշարժիվել չկարողանա:

2007-ին նրա մոտ ախտորոշվեց ֆիբրոմատոզ: Այն  ժամանակ էլ նրան առաջարկեցին վիրահատություն, սակայն նախազգուշացրին ռիսկի մասին: Հայրը որդուն համոզում էր հետ կանգնել վճռից, քանի որ   կորցրել էր կնոջն ու դստերը ու չէր կամենում որդուն էլ կորցնել: Սակայն ուռուցքը շարունակում էր աճել:

2013-ին նա ստիպված էր դիմել հիվանդանոց: Այդ պահին ուռուցքն արդեն 30×50 սմ էր, իսկ հաստությունը` 17 սմ: Վիրաբույժները նրան կրկին հիշեցրին ռիսկի մասին:   Բացատրեցին նաև չվիրահատվելու հետևանքները: Վերջապես հայրը տվեց իր համաձայնությունը: Նա պարտքեր արեց, ընկերներն ու բարեկամներն էլ օգնեցին: Վիրահատությունը կատարվեց փետրվարի 19-ին և տևեց 9 ժամ: Հիվանդը դեռևս դուրս չի գրվել: Բժիշկները զգուշացրել են նաև, որ ուռուցքը կարող է կրկին աճել:

Անկախ

Առջևում` Համահայկական ձմեռային խաղերի հոկեյի մրցաշարի եզրափակիչն է

հձխPanArmenian-Winter-GamesԵրևանի մարզահամերգային համալիրում Համահայկական ձմեռային առաջին խաղերի ծրագրով անցկացվող տափօղակով հոկեյի մրցաշարը մոտենում է ավարտին:

Մասնակցում են Երևանի, Մոսկվայի և Մոնրեալի թիմերը:

Երևանի հավաքականը կամային հաղթանակ տարավ  Մոնրեալի թիմի նկատմամբ` 8:6 հաշվով: 1-ին խաղափուլից հետո 3:2 հաշվով առջևում էին կանադահայ հոկեյիստները: 2-րդ խափուլում երևանցիներին հաջողվեց հաշիվը հավասարեցնել, նաև առաջ անցնել` 6:4:

3-րդ խաղափուլում արդեն մոներալցի հոկեյիստները վերկանգնեցին հավասարակշռությունը` 6:6 հաշիվը:  Սակայն երևանցիները երկու տափօղակ նետեցին մրցակցի դարպասը և հաղթեցին:

Կանդահհայ հոկեյիստներն մինչ այդ պարտվել էին մոսկվացիներին` 4:11 հաշվով: Վերջիններս Երևանցիների նկատմամբ առավելության էին հասել 11:7 հաշվով:

Այսպիսով, եզրափակչում կմրցեն Երևանի և Մոսկվայի հավաքականները:

Անկախ

Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրվել է ռեադմիսիայի մասին համաձայնագիր

2Փետրվարի 28-ին Բրյուսելում Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրվել է ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

 

Ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը: ԵՄ ներքին հարցերով խորհուրդը Ադրբեջանի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրման մասին որոշումն ընդունել էր փետրվարի 11-ին:

Եվրամիության ներքին հարցերով խորհուրդը փետրվարի 11-ին Ադրբեջանի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրման մասին որոշում էր ընդունել: Այդ փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանը, ստորագրելով այն, պարտավորվում է հետ ընդունել ԵՄ տարածքում անօրինական կերպով գտնվող կամ բնակվող անձանց, եթե հաստատվի, որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են: Բացի այդ՝ Ադրբեջանը ռեադմիսիայի մասին պարտավորություն է ստանձնում երրորդ երկրի կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար այն դեպքում, եթե ռեադմիսիայի պահին Ադրբեջանի այցագիր կամ Ադրբեջանում կեցության իրավունք ունեն, կամ եթե տվյալ անձի մուտքը ԵՄ իրականացվում է Ադրբեջանի տարածքով: Պարտավորությունները փոխադարձ բնույթ են կրում:

 

Բացի այդ Ադրբեջանը և ԵՄ-ն անցագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր են ստորագրել 2013թ. նոյեմբերին: Այն ուժի մեջ կմտնի ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրումից հետո:

Անկախ

Աջակցենք ազատագրված Վարանդա գյուղի դպրոցին

ՎարանդաԱրցախյան ազատամարտին իր գործուն մասնակցությունը բերած ՙՙԱրաբո՚ ջոկատը, որը իր ներդրումն է ունեցել Վարանդա /Ղարաթաղլու/ գյուղի ազատագրամանը այսօր ևս շարունակում է իր ներդրումն ունենալ ազատարված հողի զարգացման ու բարօրության համար: Ջոկատի կողմից հիմնված ՙԱրաբո՚ վետերանների սոցիալ-իրավական ՀԿ-ն 2014 թվականի փետրվարի 17-ին ազատագրված Վարանդա գյուղում տեղադրել է հուշակոթող՝ նվիրված այդ գյուղի ազատագրման մարտերում զոհված իրենց զինակից ընկերների հիշատակին: 2014 թվականի մարտի 15-ին տեղի է ունենալու հուշակոթողի պաշտոնական բացումը, որին իր մասնակցությունն է ունենալու ՙՕգնիր Եղբորդ՚ հիմնադրամը:

ՙՕգնիր Եղբորդ՚ հիմնադրամը ՙԱրաբո՚ վետերանների սոցիալ-իրավական ՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնում է օգնության ծրագիր Վարանդա գյուղի դպրոցի և աշակերտների համար, որոնք թվով 20 հոգի են: Մեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնակցությունն ունենալ կազմակերպվող օգնությանը՝ տրամադրելով գիրք, գրենական պիտույքներ, տեխնիկա, համակարգիչ և այլ անհրաժեշտ պարագաներ, որոնք կհատկացվեն գյուղի դպրոցականներին ու դպրոցին: Օգնությունը կարող եք փոխանցել ՙՕգնիր Եղբորդ՚ հիմնադրամի գրասենյակում՝ Հարապետության 30 հասցեում, իսկ դրամական նվիրատվության դեպքում ՝ ՙԱրաբո՚ վետերանների սոցիալ-իրավական ՀԿ-ի հետևյալ բանկային հաշվեհամարին՝ ՎՏԲ բանկ- AMD 16047013403400 :

Մեզնից յուրաքանչյուրը կարող է իր ներադրումն ունենալ Ազատ ու Անկախ Արցախի Հանարպետության և նրա բնակչության զարգացման ու բարօրության գործում: Մեր օգնությամբ սատար կանգնենք ազատագրված հողում ապրող և սովորող երեխաների կրթության պայմանների բարելավմանը և բարվոք ապագայի կառուցմանը:

Անկախ

Մորուքը նորաձև է ԱՄՆ-ում

o_806923ԱՄՆ-ում ավելի ու ավելի նորաձև է դառնում մորուքը, ինչի համա էլ հա-ախ են դիմում  վիրահատության: Դեմքին մազ փոխպատվաստել ցանկացող տղամարդիկ գումար չեն խնայում դրա համար: Պլաստիկ վիրաբույժների խոսքով, իրենց հաճախ են դիմում մարդիկ, ովքեր ցանկանում են դերասաններ  Ջեյք Ջիլենհոլի կամ Ռայան Գոսլինգի նման մորուք ունենալ:

Հիմնականում նրանց են դիմում 20-40 տարեկան երիտասարդներ. հիմնականում նկարիչներ, ճարտարապետներ ու Բրուքլինի շրջանի ստեղծագործող` բոհեմական համարվող  մասնագիտությունների տեր անձինք:

Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, մազապարկերը պատվաստվում են այտամորուսի ու մարմնի այլ հատվածների վրա` գլուխ, կուրծք: Մասնագետները նշում են, որ փոխպատվաստված մորուքը նույնքան արագ է աճում, որքան իսկականը.այն կարելի է անգամ սափրել: Պրոցեդուրայի արժեքը մոտ 7 հազար դոլար է:

Նյու-յորքցի վիրաբույժն ասում է, որ շաբաթական նման 3  վիրահատություն է կատարում: Իսկ առաջներում նման խնդրանքով բժկշկին դիմում էր մեկ  տարում  ընդամենը մի քանի մարդ:

Անկախ

Իսրայելը Աննա Ֆրանկի գրքի հարյուրավոր օրինակներ կնվիրի Տոկիոյի հանրային գրադարաններին

anne-frank-diary-japanՏոկիոյում հոլոքոստի  և Աննա Ֆրանկի օրագրի  մասին  հարյուրավոր գրքերի վանդալիզմից հետո՝ Իսրայելի դեսպանատունը և Ճապոնիայի հրեական համայնքը քաղաքի հանրային գրադարաններին կնվիրեն Աննա Ֆրանկի գրքի 300 օրինակ:

Տոկիոյի մայրաքաղաքային կառավարության տվյալներով՝ քաղաքի 38 գրադարաններում հունվարից ի վեր շուրջ 308 պատռված գրքեր են հայտնաբերվել:

Այդ գրքերի մեծ մասը կազմում են «Աննա Ֆրանկ. երիտասարդ աղջկա օրագիրը» վերնագրով գրքերը: Այս գիրքը, որը միլիոնավոր մարդիկ են կարդացել ամբողջ աշխարհում, պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ամստերդամում հրեա աղջկա` նացիստներից թաքնվելու պատմությունը:

Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսել:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանի թիմը կխաղա հոլանդական «ԱԶ Ալկմարի» հետ

կմkarlenՀայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի թիմը` Մախաչկալայի «Անժին», Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում կխաղա հոլանդական «ԱԶ Ալկմարի» հետ:

1/8 եզրափակիչի խաղերը կկայանա մարտի 13-ին և 20-ին:

Ահա թե որ թիմերն են դարձել մրցակիցներ.

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ 

«Անժի» (Ռուսաստան) – «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)

«Նապոլի» (Իտալիա) – «Պորտու» (Պորտուգալիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)

«Ֆիորենտինա» (Իտալիա) – «Յուվենթուս» (Իտալիա)

«Բետիս» (Իսպանիա) – «Սևիլիա» (Իսպանա)

«Վիկտորիա» (Պլզեն, Չեխիա) – «Լիոն» (Ֆրանսիա)

«Զալցբուրգ» (Ավստրիա) – «Մաքաբի» (Իսրայել, Թել Ավիվ)

«Վալենսիա» (Իսպանիա) – «Լուդոգորեց» (Բուլղարիա)

Անկախ

Կառլեն Մկրտչյանի թիմը պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում

4df6642c_7c45_3f17_aa55_fd9ab98705caՄախաչկալայի «Անժին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկտչյանը, պայքարը կշարունակի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում: Ռուսական ակումբը 1/16 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս 2։0 հաշվով առավելության հասավ բելգիական «Գենկի» նկատմամբ։

Մկրտչյանն իր թիմի հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց մրցավարի կողմից ավելացված խաղաժամանում:

1/8 եզրափակչում են նաև`  Թուրինի «Յուվենթուսը», Լոնդոնի «Տոտենհեմը», պորտուգալական «Բենֆիկան»,  իտալական «Ֆիորենտինան», ֆրանսիական «Լիոնը», իսպանական «Վալենսիան», հոլանդական «ԱԶ Ալկմարը»։

 

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան  խաղեր

Տեխնիկական արդյունքներ

«Գենկ» (Բելգիա) – «Անժի» (Ռուսաստան)՝ 0:2 (առաջին խաղ՝ 0:0)

Գոլերը` Կատուկու Տշիմանգա, 64 (ինքնագոլ), Ալեքսանդր Ալիև, 71

Հեռացում՝ Ռասիմ Տագիրբեկով, 80 («Անժի»)

«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) – «Յուվենթուս» (Իտալիա)՝ 0:2 (առաջին խաղ՝ 0:2)

Գոլերը` Արտուրո Վիդալ, 18, Պաբլո Օսվալդո, 33

«Լիոն» (Ֆրանսիա) – «Չեռնոմորեց» (Ուկրաինա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 0:0)

Գոլը` Ալեքսանդր Լակազե, 80

Հեռացում՝ Եվգենի Զուբեյկո, 76 («Չեռնոմորեց»)

«Տոտենհեմ» (Անգլիա) – «Դնեպր» (Ուկրաինա)՝ 3:1 (առաջին խաղ՝ 0:1)

Գոլերը` Կրիստիան Էրիկսեն, 56, Էմանուել Ադեբայոր, 65, 69 – Ռոման Զոզուլյա, 47

Հեռացում՝ Ռոման Զոզուլյա, 69 («Դնեպր»)

«Վալենսիա» (Իսպանիա) – «Դինամո» (Ուկրաինա, Կիև)՝ 0:0 (առաջին խաղ՝ 2:0)

«Ֆիորենտինա» (Իտալիա) – «Էսբերգ» (Դանիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 3:1)

Գոլերը` Յոսիպ Իլիչիչ, 47 – Մարտին Վեստերգարդ, 90

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) – «Լիբերեց» (Չեխիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 1:0)

Գոլերը` Նիկ Վիերգևեր, 19 – Եվհեն Բուդնիկ, 72

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – ՊԱՕԿ (Հունաստան)՝ 3:0 (առաջին խաղ՝ 1:0)

Գոլերը` Նիկոլաս Գայտան, 70, Լիմա, 78, Լազար Մարկովիչ, 79

Հեռացում՝ Կոնստանտինոս Կացուրան, 69 (ՊԱՕԿ)

Անկախ

Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բրյուսելում

67.Sumgait commemoration event in Brussels 27.02.2014Փետրվարի 26-ին Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը, մասնավորապես, մասնակցեցին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ի հիշատակ այդ սարսափելի ոճրագործության անմեղ նահատակների՝ հուշակոթողի առջև տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:

ՍՈՒՄԳԱՅԻԹ. 26 տարի անց

սումգայիթի ջարդեր26 տարի առաջ փետրվարյան այս օրերին,իսկ ավելի ստույգ` 26-ից 28-ը, մարդկայինկերպարանքը կորցրած թուրք խառնամբոխըդաժանաբար սպանում էր Սումգայիթի հայությանը: Արդեն 26 տարի է, ինչ այդ մասին գրում, խոսում ենք, բայց թեման չի սպառվում, ինչպես չի սպառվում նաև եղեռնի թեման: Արդեն մեկ դար է, ինչ բարձրաձայնում ենք մեր ցավի մասին ու դեռ մի դար էլ կխոսենք… Սակայն այսօր այդ խնդրին այլ տեսանկյունից եմ ուզում նայել:

Սումգայիթում միտինգները սկսվել էին 1988-ի փետրվարի 26-ից, որոնց ընթացքում որոշակի կոչեր էին հնչում հայության դեմ. «Պատժել հայերին Ղարաբաղի հարցի համար», «Մահ հայերին»: Զավեշտալին այն էր, որ հայերին անգամ այն բանում էին մեղադրում, որ իրենց քաղաքում ազերիներից շատ ավելի լավ են ապրում, լավ բնակարաններում, և հիմնականում զբաղվում են մտավոր աշխատանքով: Դե արի ու մի ասա` խելք ու միտք ունեի՞ք, որ ստեղծեիք: Այդ մասին հետո պիտի խոստովաներ, մորմոքար նրանց «հայր» Ալիևը. «Մեր ուղեղները գնացին, ոսկե ատամներով կանաչի վաճառողները եկան»:

Եկել է պահը, որ թրքի թրքության մասին շիտակ խոսք ասվի: Փետրվարի 27-ի երեկոյան սադրիչ ելույթներն արդեն կյանքի կոչվեցին: Միտինգի կոչերից, միտինգի ժամանակ անվճար բաժանված ոգելից խմիչքներից գլուխը տաքացրած, արյունը գլխին տված խառնամբոխը գործի անցավ: Թեև այնքան էլ հակված չեմ կարծելու, որ պատճառը միայն խմիչքն ու կոչերն էին, այդ ամենը նախապես ծրագրված ջարդեր էին: Ասեմ ինչու:

Պարզվում է, որ թուրք լինելուց զատ, նաև կացնասեր ժողովուրդ են: Ու դա գալիս է ոչ թե ժանիքն արյունոտ Սաֆարովի ժամանակից, այլև սումգայիթյան կոտորածներից: Գուցե նաև ավելի վաղուցվանից: Ինչ մեղքս թաքցնեմ, վաղեմության մասին անտեղյակ եմ: Բայց այդ օրերին Ադրբեջանի խողովակաշինական գործարանում կացիններ ու դանակներ արտադրելու դեպքեր են գրանցվել, որոնք էլ օգտագործվել են արյունահեղության ժամանակ: Սա, իհարկե, Գյուլնազ տատի հեքիաթի ժանրից չէ, այլ այդ մասին ժամանակին գրել է «Սումգայիթի կոմունիստ» թերթն իր մայիսյան համարներից մեկում:

Իսկ հաջորդ օրը զգալով, որ իրենց ձեռքը բռնող չկա, կացիններով, մետաղալարերով, մուրճերով զինված ամբոխը կրկին փողոց դուրս եկավ: Սպանում էին բոլորին` չխնայելով ո՛չ ծերերին, ո՛չ էլ երեխաներին:

40-ական թվականներին ցրցամ տրված քաղաքն իր այդյունաբերության զարգացմամբ բնակչության մեծ հոսք ապահովեց: Եվ երբ 1950 թ. արդեն Ադրբեջանի երրորդ քաղաքի կարգավիճակ ստացավ, քաղաքի զարգացման այդ աննախադեպ ընթացքին նպաստեցին նաև Ղարաբաղից տեղափոխված հայերը: Այդ նրանց ջանքերով էր, որ քաղաքը քաղաք դարձավ: Դա Ադրբեջանի իշխանությունների հերթական խորամանկ քայլն էր,Ղարաբաղը թեկուզ այս ճանապարհով հայաթափելու վերջին հույսն ու հնարավորությունը: Եվ դա, կարելի է ասել, նրանց հաջողվեց, քանզի Ադրբեջանի կառավարությունը հետզհետե մարզը փակուղի էր տանում: Զրկել էր բյուջեից, Ղարաբաղի համար խնայում էր ամեն ինչ: Մեղադրելու չէ, որ ղարաբաղցին աշխատանք ու ապրուստ արդեն դրսերում, այդ թվում նաև Սումգայիթում էր փնտրում:

Երկար, շատ երկար եմ ուսումնասիրել սումգայիթյան ջարդերի 34-զոհերի կենսագրությունները (թեև պաշտոնապես ընդունված այս թիվը խիստ կասկածելի է) ու բացահայտել եմ մի բան. բոլորն էլ մի ծննդավայր ունեն` Լեռնային Ղարաբաղ:

Օրինակ` 1930 թ. ծնված էմմա Գրիգորյանը ծնունդով Շահումյանի Հայ Պարիս գյուղից էր, որին դաժանաբար կտտանքների են ենթարկել, այնուհետև սպանել: Կամ Ասկերանի շրջանի Բադարա գյուղից ամուսիններ Նիկոլայ Դանիելյանն ու Սեդա Դանիելյանը: Երկուսն էլ արնախումնների զոհն են դառնում, իսկ ծանր վիրավոր որդին փրկվում է:

Առավել դաժան ճակատագիր է բաժին հասնում ծնունդով Հադրութի շրջանի Ջիլան գյուղից Սումգայիթ տեղափոխված Մելքումյան ամուսիններին: Սողոմոնին և Լարիսային իրենց երեք զավակների հետ դաժանաբար սպանում ու փողոց են նետում, որտեղ դիակներով «զվարճանալու» հերթն արդեն դեռահասներինն էր:

Չգիտես ինչ անուն տաս Իգոր Մելքոնյանի ընտանիքին բաժին հասած ողբերգությանը, ընտանիք, որը նույնպես Հադրութի շրջանի Ջիլան գյուղից էր Սումգայիթ եկել: Իգորին, ծնողներին, քրոջն ու եղբորը դաժանաբար սպանել, այնուհետև այրել են գազանության հետքերը թաքցնելու նպատակով:

250 հազար բնակիչ ունեցող Սումգայիթ քաղաքը, որի18 հազար բնակիչը հայեր էին, երկու օրում սպանդանոցի վերածվեց: Միայն փետրվարի 29-ին բանակային զորքը մտավ Սումգայիթ, այն էլ առանց զենք գործադրելու հրամանի, երբ բանը բանից անցել էր: Իսկ Գորբաչովը կոկորդ էր պատռում, որ ընդամենը 3 ժամով ուշացան:

Պակաս զավեշտալի չէ նաև այն, որ այս ցեղասպանության հետաքննությունը շատ կարճ կյանք ունեցավ. 10 օրվա ընթացքում դատախազը հապճեպ գործը փակեց և մեկ շաբաթից մեղադրական եզրակացությունն արդեն Ադրբեջանի գերագույն դատարան ներկայացրեց: Իսկ այդ խայտառակ դատավարության վերջնարդյունքում սումգայիթյան սպանդն իրականացնողների վիթխարի բանակից «մեղմ» պատիժներ ստացավ 100-ից էլ պակաս հանցագործ: Հիմնականում` դեռահասներ և երիտասարդներ: Դա էլ արեցին միջազգային կառույցների աչքերը փակելու համար, իսկ իրական «շնագայլերը» պաշտոններ զբաղեցրին Ադրբեջանի վերին էշելոններում:Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ

Մադրիդի Ատլետիկոյի թուրք ֆուտբոլիստը Խոջալուի «դեպքերի» մասին ուղերձ է հղել

arda turan Իսպանիայի ֆուտբոլի առաջնության առաջատար ակումբներից Մադրիդի Ատլետիկոյի թուրք ֆուտբոլիսը Արդա Թուրանը, հանդես գալով Խոջալուի «դեպքերի» հետ կապված տեսանյութում, իր թիմի մարզաշապիկը ձեռքին հետևյալ ուղերձն է հղել: «Որպես Ատլետիկո Մադրիդի ընտանիք՝ մենք հարգանքով հիշում ենք Խոջալուում մահացած քաղաքացիներին: Մենք կիսում ենք ադրբեջանցի ժողովրդի ցավը: Բոլոր ժողովուրդներին մաղթում ենք այնպիսի գեղեցիկ և խաղաղ աշխարհ, որտեղ կա փոխըմբռնում»,-ասել է Արդա Թուրանը:

Նշենք, որ Ատլետիկո Մադրիդ ֆուտբոլային ակումբը, պաշտոնապես հովանավորվելով Ադրբեջանի կողմից, վերջին մի քանի խաղերին դաշտ է դուրս գալիս սև ժապավենով մարզաշապիկներով:

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ. ԱՄՆ Պետքարտուղարություն

Jen_PsakiԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, նշել է, որ պատերազմի ժամանակ երկու կողմի տված ողբերգական կորուստները հիշեցնում են, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: «Միայն հակամարտության կարգավորումն ու հաստատուն խաղաղությունը կարող է կայունություն և զարգացում բերել տարածաշրջանին: ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է իր աշխատանքը երկու կողմերի հետ խաղաղության հասնելու համար»,-նշել է Պսակին:

Անկախ

Ելակը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

28085912.583765.1958Պարզվում է, որ բաց իգերազանց համից, ելակը նաև անոթների առողջությանն է նպաստում: Իտալիայի ու Ֆրանսիայի գիտնականները ուսումնասիրություններ են կատարել ու պարզել ելակի մի շարք հատկություններ: Պարզվում է, որ այդ հատապտուղն արդյունավետ վերականգնում է խոլեստերինի մակարդակը: Հետազոտության ընթացքում ստացվել են հետաքրքիր արդյունքներ, որոնք հրապարակվել են բժշկական մամուլում: Կամավորներին առաջարկվել էր օրական 500 գ ելակ ուտել: Փորձի ավարտին, մեկ ամսից նրանք արյուն են հանձնել, որոնք համեմատվել են մինչ փորձը վերցված նմուշների հետ: Պարզվել է, որ ճարպային միացությունների մակարդակը նվազել է էականորեն,  ինչն անմիջական ազդեցություն ունի սրտամկանի առողջական վիճակի վրա:

Դրանից մասնագետերը եզրակացրին, որ ելակն օրաբաժնում ներառելը շատ արագ կարող է առողջության վրա բարերար ազդել: Բարելավվում է արյան կազմության ցուցիչները: Մասնագետները նշում են, որ ելակի ազդեցությամբ բարելավում է նկատվում արյան մակարդելիության, հակաօքսիդանտային կենսամարկերների մակարդակում ու պլազմայի լիպիդային պրոֆիլում:

Ավելի վաղ ուսումնասիրվել են սննդաբաժնում ելակի ներառման դրական արդյունքներնը ու ապացուցել է,որ այն ակտիվ պաշտպանում է արեգակնային ճառագայթումից ու օգնում ստամոքսի պատերը վնասող ալկոհոլի վնասակար ազդեցությունը նվազեցնելուն: Ստացված արդյունքների հիման վրա, գիտնականները խորհուրդ են տալիս այդ հատապտուղը ներառել սննդաբաժնում:

Անկախ

Քեմալ Քըլըչդարօղլուն ժխտել է կուսակցության կապը Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ

gulen kemalԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ժխտել է կուսակցության կապը Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ: «CNN Türk»-ի հետ հարցազրույցում  նա նաև նշել է, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը փորձում է  հասարակության ուշադրությունը շեղել երկրում տեղի ունեցող սկանդալային իրադարձություններից (կոռուպցիոն գործը, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները):
Ավելի վաղ վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ գյուլենական շարժումը սերտ կապեր ունի ԺՀԿ-ի հետ, և այս երկու կառույցների համատեղ գործունեությունը նպատակ ունի թուլացնել կառավարությունը:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 27-ից 28-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը, խարդախության` 3, կողոպուտի, յուրացման, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7 և կողոպուտի 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

2008 թ-ին ՀՅԴ-ն կոալիցիայում է եղել, բայց դա այլ օպերա է. Աղվան Վարդանյան

Աղվան Վարդանյան«Մարտի մեկը», որպես քաղաքական էջ, փակելու ժամանակն է, սակայն զոհերի հարազատներին պետք է համապատասխան օգնության տրամադրում կազմակերպվի: Նման կարծիք այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ կրկին հաստատելով իր կարծիքը մարտի մեկի դեպքերի մասին: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Ժառանգություն խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի ելույթում հնչած մեղադրանքներին, որ բացի ՀԱԿ-ից ու «Ժառանգություն»-ից մյուս չորս խմբակցությունները մեղավոր են մարտի մեկի դեպքերի համար ու փորձում են կոծկել դա, Աղվան Վարդանյանն այսպես պատասխանեց. «Երեկ զրուցել եմ Արզումանյանի հետ և որևէ հստակ մեղադրանք այդպես էլ չեմ տեսել: Չի էլ կարող լինել մարտի մեկի հետ կապված որևէ մեղադրանք «Դաշնակցության»  հասցեին: Ժամանակն անցնում է, ինչ-որ բաներ մոռացվում են, բայց  այս ընթացքում «Դաշնակցությանը» մեղադրելու որևէ հիմք  ես չեմ տեսել: Մեզ հետ կապված միակ դրվագը, որ հիշատակվում է, այն է, որ 2008 թ-ին ՀՅԴ-ն կոալիցիայում է եղել, բայց դա այլ օպերա է, բաներ կան, որոնցում երբեք չեն կարող «Դաշնակցությանը» կպչել, իհարկե շատ հարգում եմ պարոն Արզումանյանին, բայց դա անհիմն էր»:

«Ուկրաինան դարձյալ հավաքելու շանսեր կան, կստացվի, թե ոչ, չգիտեմ». Ալեքսանդր Իսկանդարյան

իսկանդարյան ալեքսանդր«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վերլուծելով ուկրաինական իրադարձությունները,  նշեց, որ Ուկրաինայում շատ արագ են փոփոխվում իրադարձությունները և գնալով բարդանում են: Ուկրաինայում կոլապս է: Այս ֆոնին խոսել իշխանության թույլ լեգիտիմության մասին, անտեղի է, խոսքն ընդհանրապես լեգիտիմության բացակայության մասին է: Այս ամենի մեջ միակ դրական բանը քաղաքագետի խոսքով՝ բռնությունների թուլացումն է:

«Հաճախ հարցնում են, թե Ուկրաինան ե՞րբ կընկնի: Ցավոք, պետք է ասել, որ Ուկրաինան արդեն ընկել է: Ուկրաինայում իրավիճակը ծայրահեղ ծանր է: Ուկրաինան այսօր իրենից պետություն չի ներկայացնում: Եթե մայիս ամսին Ուկաինայում հաջողվի անցկացնել նախագահական ընտրություններ, դա ամենամեծ հաջողությունը կլինի: Իմ կարծիքով՝ Ուկրաինան դարձյալ հավաքելու շանսեր կան, կստացվի՞, թե ո՞չ, չգիտեմ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Շատ ռուս քաղաքական գործիչներ Ղրիմն այսօր համեմատում են Կոսովոյի հետ, նմանություններ տեսնո՞ւմ եք հարցին քաղաքագետը պատասխանեց. «Ուկաինական իրավիճակը ավելի շուտ կարելի է համեմատել Լիբիայի և Եգիպտոսի հետ: Ուկրաինան քանդվում է այնպես, ինչպես Լիբիան: Իհարկե,  Ուկրաինան դեռ Լիբիա չէ, բայց իրադարձությունները տանում են դեպի դրան: Տարբերությունն այն է, որ Լիբիայում բռնությունների աստիճանն ավելի ծայրահեղ էր: Իսկ ահա Եգիպտոսի և Ուկրաինայի տարբերությունն այն է, որ Եգիտոսում կար բանակ, որը եկավ և կարգուկանոն հաստատեց երկրում, իսկ Ուկրաինայում այն չկար: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ոչ թե Կոսովո է հիշեցնում, այլ մերձավոր արևելք»: