Թուրքիայի ազգային անվտանգությունը վտանգի տակ է. Ահմեդ Դավութօղլու

    Ահմեդ Դավութօղլու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, խոսելով երեկ համացանցում հայտնված գաղտնի խոսակցությունների հերթական ձայնագրության մասին, համաձայն որի, Թուրքիան պլանավորում էր հնարավոր ներխուժումը Սիրիա, նշել է, որ երկրի ուժային կառույցներին գաղտնալսելը ուղղակի լրտեսություն է, և պետությունը կանի հնարավոր ամեն բան մեղավորներին բացահայտելու և պատժելու համար: Դավութօղլուն ձայնագրության հրապարակումը անվանել է “սպառնալիք ազգային անվտանգության համար”:

 

  Այն բանից հետո, ինչ “Youtube”-ում հայտնվեց պետական գաղտնի խոսակցությունների ձայնագրությունը, կայքը անմիջապես արգելափակվեց Թուրքիայում: Վարչապետ Էրդողանը, Դիարբեքիրում հանդիպելով իր ընտրողների հետ, տեղի ունեցածը անվանել է “ստորություն”: “Սա անբարո, ստոր և անպատիվ քայլ է: Մենք կբացահայտենք նրանց որջը”,-հայտարարել է Էրդողանը:

Անկախ

«Closer» տաբլոիդը տուգանվել է Ֆրանսուա Օլանդի սիրային արշավանքները բացահայտելու պատճառով

da3001395936847

Ֆրանսիայի դատարանը երեկ «Closer»  պարբերականին տուգանեց 15 հազար եվրո. 2 ամիս առաջ այդ հրատարակությունը տպագրեց նախագահ Օլանդի ու դերասանուհի Ժյուլետ Գրեկոյի սիրային հարաբերությունների մասին վկայող նյութեր: Ավելի ստույգ, ամսագրի էջերում հայտնվեցին  սիրավեպի մասին վկայող լուսանկարներ:, հաղորդում է isra.com-ը:

ВВС հայտնում է, որ Գրեկոն  դատի է տվել «Closer», մեղադրելով մասնավոր կյանք ներխուժելու մեջ: Ընդ որում, դերասանուհին իրեն հասցված վնասը գնահատել էր 50 հազար եվրո, իսկ դատարանը որոշեց, որ 15-ն էլ է բավարար:

Անկախ

Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվող Բենիամինը բերման են ենթարկել

ձերբակալությունՄարտի 27-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Բենիամին Ի.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

Եթե Սիրիայի հետ պատերազմելու ես, ամենաառաջինը որդուդ՝Բիլալին ուղարկիր. Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքերը Էրդողանին

kemal  Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, մեկնաբանելով երկրի ազգային անվտանգության նիստի ձայնագրությունների հրապարակումը, նշել է. “Պետություն ասվածը հայտնվել է ոտնահարված վիճակում: Պետության ամենագաղտնի տեղեկությունները հեշտությամբ արտահոսում են: Նշանակում է` ոչ մի պետություն էլ չկա: Այն ամեն կողմից անցքեր ունի: Նրանք միայն փողի մասին են մտածում: Ինչու պետության, քաղաքացում մասին չմտածեցիր: Միակ բանը, որ մտածում ես, գրպանդ է: Սիրիայի դեմ պատերազմի մեջ մտնելու ճանապարհ են փնտրում: Հենց իրեն ասացի: Եթե Սիրիայի հետ պատերազմելու ես, ամենաառաջինը որդուդ՝Բիլալին ուղարկիր”,-հայտարարել է Քըլըչդարօղլուն:

Անկախ

“Եթե հանքարդյունաբերությունը գա հարկային դաշտ, այն հանքերը, որոնք շահութաբեր չեն, չեն շահագործվի”. Հակոբ Սանասարյան

Հակոբ Սանասարյան“Կանաչների միության”  նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքով` Հայաստանում իրական հանքեր չկան: Խորհրդային միության օրոք շահագործվում էին ընդամենը մի քանի հանքավայրեր` Շահումյանի ոսկու հանքավայրը, Սոտքի հանքավայրը, Մեղրաձորի, Քաջարանի, Դաստակերտի հանքավայրերը, սակայն Խորհրդային միության փլուզումից հետո այն բոլոր հանքերևակումները, որոնք Խորհրդային միության օրոք ուսումնասիրվել էին, վերածվեցին հանքերի:

Բնապահպանի խոսքով`Հայաստանի բոլոր ապարների մեջ թանկարժեք տարրեր կան` ոսկի արծաթ, մոլիբդեն, պղինձ: Բայց տնտեսական հաշվարկ անելիս, օգուտներն ու վնասները հաշվարկելիս, հասկանալի է դառնում, որ վնասներն ավելի շատ են:

“Մեղրի գետի ափին, Թխկուտի տեղամասում կա պղինձ և մոլիբդեն, ընդամենը 13.5 մլն տոննա հանքաքար, ինչը շատ քիչ պաշար է: Յուրքանչյուր մեկ տոննա հանքաքար հանելուց առաջանում է 23.5 տոննա դատարկ ապար, որի մեջ ծանր մետաղներ կան, դրանք ամբողջությամբ լցվում են գետերը”,- ասաց Հակոբ Սանասարյանը:

Անդրադառնալով բնապահպանական օրենքներին` Հակոբ Սանասարյանը վերհիշեց “Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքը, համաձայն որի` առաջին կարգի թափոնը, եթե տեղադրվում է պետական կամ մասնավոր հողի վրա, պետք է 48 000 դրամ պետությանը տուրք վճարվի: Մինչդեռ Հանքարդյունաբերողներին ազատել են այդ և բոլոր վճարներից: Նման օրենքները մեր երկիրը մսաղացով են անցկացնում”,- ասաց բնապահպանը:

Մեղրի քաղաքում, օրինակ, ըստ Հակոբ Սանասարյանի, մոտակա 5-7 տարվա ընթացքում ոչ ոք այլևս չի կարողանա ապրել: Միայն Մեղրու տարածաշրջանում 19 նոր հանքավայրերի շահագործման լիցենզիա է տրված: Եթե դրանք գործեն Մեղրին և Սյունիքը կկործանվեն:

“Պետք է կատարվեն տնտեսական հաշվարկներ և յուրաքանչյուր գործունեություն ենթարկվի տնտեսական հաշվակներին: Եթե օգուտները չեն գերազանցում վնասներին, նշանակում է այդ տնտեսական գործունեությունը պետք է դադարեցվի: Պետք է հանքարդյունաբերությունը բերվի հարկային դաշտ, որպեսզի մեր բնությունը չմեռնի: Հակառակ դեպքում մարդիկ կկորցնեն իրենց վարելահողերը, խմելու և ոռոգման ջուրը և այլն: Եթե հանքարդյունաբերությունը գա հարկային դաշտ, այն հանքերը, որոնք շահութաբեր չեն, չեն շահագործվի”,- ասաց Հակոբ Սանասարյանը:

 Անկախ

Երկու նռնակ, պայթուցիչներ, պահունակ, փամփուշտներ…

զենք-զինամթերքՈստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 27-ին, ժամը 15.30-ին, 1972 թ. ծնված Լևոն Բ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 5,45 մմ տրամաչափի 50 և 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 26-ին, ժամը 11.15-ին, 1966 թ. ծնված Հայկ Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի պահունակ, 4 դետոնատոր, դետոնատորի նմանվող 4 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 92 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Կաթի մեջ լողացող աշխատակիցների պատճառով Օմսկում փակվել է պանրի գործարանը

b9e2c000499e48de1501721739d6a448__600x4302-390x290 (1)

Տրամաբանական ավարտին է հանգել Օմսկի   պանրագործարանում, կաթի մեջ լողացող աշխատակիցների լուսանկարներով պատմությունը:

Օրերս համացանցում հայտնված լուսանկարներից պարզվել էր, որ պանրագործարանի աշխատակիցները ինչ որ տոն նշելուց հետո, մերկ մտել էին կաթով լի թասերն ու լողացել, ապա այդ կաթից պանիր պատրաստել:

Գործարանում, արտապլանային ստուգումներով լուրջ սանիտարական խախտումներ հայտնաբերվեցին: Գործարանի աշխատանքը դադարեցվել է: Պարզվել  է, որ շենքում նորոգում է կատարվում ու միաժամանակ կաթնամթերք է պահպանվում, որից արտադրանք է պատրաստվում:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարներՄարտի 27-ին, ժամը 02.30-ին, Երևանի Շերամի փողոցի թիվ 113/3 շենքի դիմաց «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 27-ին, ժամը 17.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիչինայի փողոցի թիվ 34/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 27-ին, ժամը 17.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 55 հասցեի դիմաց իրար են բախվել «Պեժո», «ԻԺ-2715» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԻԺ-2715»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 27-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհի 13-րդ կմ-ին` Մխչյան գյուղի հատվածում, «ՖԱՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2106», այնուհետև` «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի:
«ՖԱՎ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ակունք գյուղից Կոտայք գյուղ տանող ճանապարհի երթևեկելի մասից «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ու բախվել կամրջի հենապատին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Բելգիայի վարչապետին մանկապիղծ են անվանել

Лоран Луи

Բելգիական խորհրդարանի անկախ պատգամավոր Լորան Լուին, որը ներկայացուցիչների պալատում հռչակվել է սկանդալներով, հրապարակավ երկրի վարչապետ Էլիո Դի Ռուպոյին մանկապիղծ է անվանել:

Վարչապետին ուղղած հարցի, այն է` Բարաք Օբամայի, շշուկների համաձայն, Բրյուսել կատարելիք այցի արժեքի մասին հարցմանը  վարչապետի տված բացատրությանն ի  պատասխան,նա ասել է.”Շնորհակալություն, պարոն մանկապիղծ, շնորհակալություն պարոն վարչապետ”: Դրանից հետո պատգամավորների կեսից ավելին հեռացել է դահլիճից, իսկ Պալատի նախագահ Անդրե Ֆլաոն ստիպված դադարեցրել է նիստն ու Լորան Լուիին զրկել խոսքից մինչև նիստի ավարտը: Վերջինս էլ, ի նշան բողոքի, հեռացել է դահլիճից:

Իր սեռական կողմնորոշումը չթաքցնող Էլիո Դի Ռուպոն համերաշխության ժեստի համար շնորհակալություն է հայտնել պատգամավորներին: 90-ականներին նրա դեմ մանկապղծության   սուտ մեղադրանքներ եղել են:

itw elio di rupo  photo dominique duchesnes

Ինչպես հայտնում են բելգիական ԶԼՄ-ները, նախընտրական քարոզչության պայմաններում վարչապետը դառնում է խոցելի թիրախ աջ քաղաքական գործիչների համար, որոնք հոմոֆոբիան կիրառում են որպես քաղաքական զենք: 2013-ի վերջին Լորան Լուին ժամանակավոր զրկվել էր խորհրդարանական իմունիտետից:

Անկախ

Ի՞նչ կաներ Փարաջանովը

փարաջանովՄարտի 22-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Փարաջանով» ֆիլմի պրեմիերան, դրանից մի օր առաջ` մարտի 21-ին, ՀՀ նախագահը պետական մրցանակ հանձնեց ֆիլմը ստեղծողներին: Բայց այս իրադարձությունը ոչ այնքան մշակութային, որքան քաղաքական իրարանցում առաջացրեց:
Անողոք ու քմահաճ տիկին է այդ ճակատագիր կոչվածը, որ պարզվում է` մարդուն կարող է հետապնդել անգամ նրա մահից երկար տարիներ հետո էլ: Սերգեյ Փարաջանովը հալածվեց խորհրդային իշխանությունների կողմից, քանիցս բանտ նետվեց այն պատճառով, որ ուզում էր ապրել այնպես, ինչպես ինքն էր ուզում, ոչ այնպես, ինչպես կոմունիստական կուսակցությունն էր թելադրում, այն պատճառով, որ չէր վարանում ու վախենում ասել այն, ինչ մտածում էր: Ահա նրա մահից այսքան տարի անց նրան նվիրված կենսագրական ֆիլմն էլ կրկին քաղաքական բախումների առարկա դարձավ:
Բանն այն է, որ ՀՀ պետական մրցանակի շնորհման արարողությունից երկու օր առաջ ֆիլմի համառեժիսոր Ելենա Ֆետիսովան մամուլում հրապարակավ հրաժարվեց Հայաստանի պետական մրցանակը ստանալուց: Ուկրաինական «Կոմենտարի»-ին գրեց, որ «Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և համառեժիսոր Ելենա Ֆետիսովան չի ներկայանա Հայաստանի պետական մրցանակի շնորհման արարողությանը, որը տրվել է Փարաջանովի մասին գեղարվեստական կինոնկարի համար: Ֆետիսովայի խոսքով` բոյկոտի պատճառը Հայաստանի կողմից Ղրիմի հանրաքվեի ճանաչումն է:
«Քանի որ դուք արտահայտվել եք Ղրիմում անցկացված հանրաքվեի օգտին` անվանելով այն «ժողովուրդների` ազատ կամարտահայտման միջոցով ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ», բայց որը իմ`որպես Ուկրաինայի քաղաքացու տեսանկյունից միջազգային իրավակարգի և եվրոպական արժեքների խախտում է, նաև Ուկրաինայի քաղաքացիների և համայն մարդկության խաղաղությանն ու հանգստությանը սպառնացող վտանգ է պարունակում, պաշտոնապես հայտարարում եմ, որ անհնարին եմ համարում իմ մասնակցությունը ֆիլմի ստեղծողների պարգևատրման արարողությանը, որը կայանալու է մարտի 21-ին, Երևանում: Իսկ պարգևի ինձ հասանելիք մասը խնդրում եմ փոխանցել հայ որբ երեխաների կարիքների համար,- ասված է Ֆետիսովայի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում:- Վստահ եմ, որ Սերգեյ Փարաջանովը նույն կերպ կվարվեր»- եզրափակել է նա:
Իհարկե, ոչ ոք չի կարող ժխտել ու չհարգել յուրաքանչյուր մարդու սեփական քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումն ունենալու և ազատորեն արտահայտելու իրավունքը: Եվ բոլորս կհասկանայինք ուկրաինացի ռեժիսորին, եթե նա իր հրաժարումը մրցանակից արտահայտեր մեր դիրքորոշումը հարգելով, քաջ իմանալով, որ իր նման հազար ռեժիսոր էլ լինի, հազար Ուկրաինա էլ լինի, հայերս` ունենալով Արցախի խնդիրը, միշտ էլ պաշտպանել ու պաշտպանելու ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Ինչպես ասում են` ասելուն ձև կա, ինչո՞ւ այսպես վիրավորելով, ինչո՞ւ այսքան անհարգալից: Իր կամքն է պարգևից հրաժարվելը, բայց ինչո՞ւ է թելադրում, թե այդ դրամը ինչ անենք` «փոխանցել հայ որբ երեխաների կարիքների համար»: Ո՞ր հայ որբերի, որոնց ծնողները նահատա՞կ եղան իրենց հայրենի տան շեմին, որոնց ծնողները զոհվեցի՞ն ազատագրական մարտերում, թշնամուն դիմակայելիս: Եվ առնվազն բարոյական չէ խոսել Փարաջանովի անունից, որը կենդանի չէ և այսօր չի կարող ո՛չ առարկել, ո՛չ հաստատել այն, ինչ ասվում է իր փոխարեն:
Ահավասիկ հասարակության մեջ նախօրոք կանխակալ կարծիք առաջացավ կինոնկարի նկատմամբ, մտածում էիր` եթե կինոնկարի ուկրաինուհի հեղինակն այսքան անհանդուժող է ուրիշի` սեփական ճակատագիրը տնօրինելու կամքի հարցում, ապա ի՞նչ պիտի նկարահանած լինի մի մարդու մասին, որն իր կյանքում չափազանց թանկ վճարեց իր ազատության, իր կամքն արտահայտելու համարձակության համար:
Այսպես թե այնպես հասարակությունը սպասում էր իշխանությունների արձագանքին: Ակնկալվում էր, որ տիկին ռեժիսորի հայտարարությունը կընդունեն որպես ի գիտություն և առաջ կացնեն: Բայց ոչ, հետևեցին տարօրինակ ռևերանսներ:
Հանրապետության նախագահը մրցանակները հանձնելիս հայտարարեց, որ առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել է նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երևան չժամանելու իր դրդապատճառները: «Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ պետական մրցանակը և իր իսկ ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական նպատակների՝ այն կրկնապատկելով հանրապետության նախագահի հիմնադրամից»,- ասաց նա:
Պարզվեց, որ նույն անձնավորությունը մի օրվա տարբերությամբ անհարգալից բաց նամակ է հղում ՀՀ նախագին, ապա շատ հարգալից փակ նամակ: Ինչո՞ւ ուրեմն չհրապարակվեց այդ հարգալից նամակը, որ տեսնեինք ու տարակուսանքները փարատվեին: Եվ արժե՞ր արդյոք երկար-բարակ հիշեցնել տիկին Ֆետիսովային հայ և ուկրաինական ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Իսկ եթե այդ բարեկամության դարավոր պատմությունը չլիներ, կարելի՞ էր անհարգալից լինել: Ամեն դեպքում կարելի է հասկանալ նախագահի` այս միջադեպը դիվանագիտորեն հարթելու ցանկությունը: «Այնպես է պատահում, որ ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը նաև նրանում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստակեցվում է, տարըմբռնումները վերանում են, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են: Այնպես որ ես խնդրում եմ գործընկերներին մրցանակը փոխանցել տիկին Ֆետիսովային»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարց է ծագում` ո՞վ է «Փարաջանով» ֆիլմի այս կադրի մտահղացողը, Ելենա Ֆետիսովա՞ն, թե՞ համառեժիսոր Սերժ Ավետիքյանը: Սերգեյ Փարաջանովը` նստած Բրեժնևի ուսերին, երբեմնի խորհրդային շքերթների ժամանակ, երբ միշտ թմբակահարվում էր ժողովուրդների համերաշխությունը: Ամենայն հավանականությամբ ոչ Ֆետիսովան: Այլապես կհասկանար, որ քաղաքական գործիչները գալիս գնում են, քաղաքական իրադրությունները փոխվում են, ու հանդուրժենք թե ոչ, միևնույն է, պատմության ուսերին նստած են արվեստագետները, նրանք են, որ մնում են հավերժության մեջ…
Այնպես որ մնում է ևս մեկ անգամ հարց տալ, հռետորական հարց` ի՞նչ կաներ այս իրավիճակում Փարաջանովը: Ամեն ոք ազատ է իր մտքի չափով պատասխանելու այս հարցին: Եվ մնում է գոհանալ, որ գոնե այս անգամ Փարաջանովը խուսափեց քաղաքական խաղերի զոհը դառնալուց, քանի որ ուկրաինական դեպքերը սկսվեցին ավելի ուշ, քան կավարտվեր ֆիլմը: Ինքը` Սերժ Ավետիքյանն էլ մամլո ասուլիսի ժամանակ դժվարացավ ասել, թե այդ դեպքում ինչ կլիներ ֆիլմի ճակատագիրը:

 

Սիրիայում ևս երկու ադրբեջանցի զինյալ է սպանվել

ադրբեջանցիներՍիրիայում “Իրաքի և Լևանտի իսլամական պետություն” իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի երկու զինյալներ սպանվել են Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտերում։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով մոջահիդների կայքին, “Սալահադին” մականունով հայտնի ադրբեջանցի զինյալը Շեքիի շրջանից է, նրա իսկական անունը Մահմուդ է: Մյուս ադրբեջանցին հայտնի “Լյազգի Համզա” մականունով:

Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո Ադրբեջանի տասնյակ քաղաքացիներ ինքնակամ մեկնել են այնտեղ և սկսել են կռվել տարբեր ծայրահեղական խմբավորումների շարքերում: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ավելի քան 100 ադրբեջանցի զոհվել է: Նրանցից շատերի լուսանկարները տարածվել են մոջահեդների կայքերում:

Անկախ

Լոնդոնի օդանավակայանում շվեյցարական ինքնաթիռի շարժիչը պայթել է

m_859875

Շվեյցարական Swiss ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի շարժիչը պայթել է թռիչքից առաջ, Լոնդոն Սիթի օդանավակայանի ավիաուղու վրա: Տուժել է 3 մարդ: Ինքնաթիռում 74 ուղևոր է եղել ու անձնակազմի 4 անդամ: 3 ուղևորները հոսպիտալացվել են, թռիչքուղին գրեթե մեկ ժամ փակ է եղել:

Բրիտանիայի տրանսպորտի նախարարությանը կից ավիացիոն պատահարների հետաքննության ծառայությունը սկսել է   կատարվածի քննությունը:

Անկախ

Հայաստանի հավաքականի հանդբոլիստուհիներն արժանի մրցակցություն ցույց տվեցին

handball_armenia001Հունաստանի Լարիսսա քաղաքում անցկացվող «Չելենջ տրոֆի» մրցաշարում Հայաստանի հավաքականի հանդբոլիստուհիները 15:24 (6:10) հաշվով պարտվեցին Բուլղարիայի թիմին (B խումբ):

Մեր երկրի ընտրանին թեև համալրված է  մրցակիցներից 4-5 տարի տարիքով փոքր խաղացողներով, այդուհանդերձ, կարողացավ երկու խաղակեսում էլ արժանի մրցակցություն ցույց տալ իրենցից մեծ, նաև պրոֆեսիոնալ խաղացողներ ունեցող Բուլղարիայի հավաքականին: Այս ստուգատեսում հանդես են գալիս մինչև 23 տարեկանները:

Հայաստանի հավաքականի խաղացողներից ամենից արդյունավետը Մանո-Ռոզ Կարապետյանն էր, որը 6 անգամ գրավեց մրցակցի դարպասը:

Մեր թիմի կազմում «ամենատարեցը»` 22-ամյա Լիանա Գրիգորյանը, 3 գոլի հեղինակ դարձավ: Նույնքան անգամ աչքի ընկավ նաև Կլարա Թերզյանը: Անի Ասատրյանը խփեց 2, Մարիամ Մովսիսյանը`1 գնդակ:

Իսրայելի հավաքականը 33:25 (16:12) հաշվով առավելության հասավ Էստոնիայի ներկայացուցիչների նկատմամբ:

4 միավորով աղյուսակը գխավորում է Բուլղարիայի ընտրանին: 2-ական միավոր ունեն էստոնիայի, Իսրայելի թիմերը: Հայաստանի հավաքականը  վերջին տեղում է` 0 միավոր:

Անկախ

Երկու ոսկե մեդալ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում

հմ13382037601Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող մարմնամրզության աշխարհի գավաթի խաղարկությունում մեր երկրի ներկայացուցիչները շարունակում են փայլուն մրցելույթները:

Հարություն Մերդինյանը նժույգաթափերում չունեցավ հավասարը` 15, 475 միավոր: Օղակների վրա վարժություններում ոսկե պարգևի արժանացավ Արթուր Թովմասյանը` 15, 575 միավոր: Երկրորդ մրցանակակիր դարձավ Վահագն Դավթյանը՝ 15, 425 միավոր:

Մրցումները շարունակվում են:

Անկախ

 

Փրկարարները դուրս են բերել մեքենաներն արգելափակումից

ավտոմեքենան ցեխակույտի մեջՄարտի 28-ին, ժամը 04.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խանջյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել դաշտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ինֆինիտի» մակնիշի 34 VS 359 պետհամարանիշի ավտմեքենան:

Մարտի 27-ին, ժամը 19.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ – Նորակերտ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ԳԱԶ 52» մակնիշի 17 ԼՏ 876 պետհամարանիշի ավտմեքենան:

ՃՏՊ` Արարատ քաղաքում

ապակիՄարտի 28-ին, ժամը 06.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդ թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջհամայնքային Հ-8 ավտոճանապարհին` Զոդ թաղամասի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 34 DU 839 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ.սյանը, ինչից վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել վարորդին ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Արարատի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ամբողջ գիշեր հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը

սահմանամերձ գոտիՀյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ հակառակորդը մարտի 27-ի գիշերը դարձյալ կոպտորեն խախտել է հրադադարը: Գրեթե ամբողջ գիշեր հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը: Խոշոր տրամաչափի զինատեսակներով ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր և Մովսես գյուղերի ուղղությամբ: Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն Անկախի թղթակցին հայտնել է որ կրակահերթերն ուղեկցվել են որոշակի դադարներով, տևել են գրեթե մեկ ժամ: Համայնքի ղեկավարը առավոտ կանուխ շրջել է գյուղի տարածքում և նշել է, որ, բարեբախտաբար տուժածներ ու վնասներ չկան: Բարաբախտաբար, Այգեպարում ևս տուժածներ չկան: Այգեպարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի խոսքով, հակառակորդը կրակել է գիշերը ժամը 11:00-ից մինչև 2:00-ը: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ տեղեկացրել է, որ հակառակորդը գիշերը կրակել է ամբողջ գյուղի ուղղությամբ:ՙՙՄեծ վնասներ չեն եղել, ցերեկը Չինարիի ուղղությամբ էին կրակել, գիշերը գնադացիրները շրջեցին մեզ վրա, նաև Այգեպարի ու Ներքին կարմիրի՚՚,-ասել է Արարատ Ավալյանը:  Գնդակները դիպել են գյուղի տներին` վնասելով պատերը, տանիքները:  սակայն գյուղապետը տեղեկացրեց, որ խուճապ ու տարհանման խնդիր չի եղել, դպրոցական դասերը չեն հետաձգվել: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցի հետ զրւոյցում հաստատել է լուրը, որ, Չինարիում գիշերը խաղաղ է եղել: Կրակոցները լսվել են տարածաշրջանի բոլոր բնակավայրերում:   Մեր տեղեկություններով, հայկական կողմի պատասխանից հետո հակառակորդը լռել է:

Անկախ