Ադրբեջանում դիվանագիտական կարգավիճակ կտրամադրվի նախկին նախագահներին

1 (1)Մայիսի 31-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) կքննարկի օրենսդրական փոփոխությունները, որոնցով երկրի նախկին նախագահի և նրա կնոջ համար նախատեսվում են մի շարք արտոնություններ, այդ թվում՝դիվանագիտական հատուկ կարգավիճակ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախկին նախագահի և նրա կնոջ դեմ իրենց համար նախատեսված թոշակների կամ սոցիալական աջակցության հարցով քաղաքացիական հայց չի կարող ներակայցվել: Այսինքն՝ դատավորները չեն կարող նրանց դեմ հայց ընդունել պարտքային որևէ պարտավորությունների հարցով կամ վնասի փոխհատուցման պահանջով՝ ի հաշիվ իրենց հատկացված թոշակների կամ սոցիալական աջակցության:

Օրենսդրության վերջին փոփոխության համաձայն՝ Ադրբեջանի նախկին նախագահը ստանում է գործող նախագահի աշխատավարձի կեսը`7500 մանաթ թոշակ:

Բացի այդ նախատեսվում է նախկին նախագահին և նրա կնոջը ցմահ դիվանագիտական անձնագիր տրամադրել, ինչի արդյունքում նրանք դիվանագիտական հատուկ կարգավիճակ են ձեռք բերելու:

BMW-ն բախվել է պատին, վարորդն ու ուղևորը հիվանդանոց են տեղափոխվել

բախումՄայիսի 29-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցի թիվ 33/6 շենքի պատին և դռանն է բախվել «BMV» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Սպասենք մինչև սեպտեմբեր

12699Սանկտ Պետերբուրգում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի ընդլայնված նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև, թե որոնք են երեք մարզաձևերը, որոնք 2020-ի օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվելու համար ներկայացվելու են ՄՕԿ-ի սեպտեմբերյան համաժողովի քվեարկությանը:

Այդ պատվին հավակնող ութ մարզաձևերից ընտրվեցին ըմբշամարտը, բեյսբոլ/սոֆթբոլը, սկվոշը: Այս մարզաձեւերից բացի, քվեարկության էին ներկայացվել նաև ուշուն, կարատեն, մարզական ժայռամագլցումը, ռոլեր սպորտը, վեյքբորդինգը:
Որոշվեց, որ 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի մասնակից մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները ՄՕԿ-ից կստանան 519,6 մլն դոլար: Այդ գումարը բաշխվելու է ըստ ՄՕԿ-ի կազմած հատուկ սանդղակի: Լոնդոնյան խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերը դասակարգվել են ըստ գրավչության: Ձևավորվել է 5 խումբ:Ահա թե ինչպես են դասակարգվել մարզձևերը.

A կարգ. ջրային մարզաձևեր, ատլետիկա, մարմնամարզություն:
B կարգ. բասկետբոլ, հեծանվային սպորտ, ֆուտբոլ, թենիս, վոլեյբոլ:
C կարգ. նետաձգություն, բադմինտոն, բռնցքամարտ, ձյուդո, ակադեմիական թիավարություն, հրաձգություն, սեղանի թենիս, ծանրամարտ:
D կարգ. բայդարկաներով և կանոեով թիավարություն/արագընթաց թիավարություն, ձիասպորտ, սուսերամարտ, հանդբոլ, մականախաղ, առագաստանավային սպորտ, թհեքվանդո, տրիատլոն, ըմբշամարտ:
  E կարգ. ժամանակակից հնգամարտ, գոլֆ, ռեգբի-7:

Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալելՄայիսի 29-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Այրում քաղաքի Բարեկամության փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արեն Ղ.-ին, որը ապրիլի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ավստրալիայի վարչապետը ենթարկվել է “բուտերբրոդային հարձակման”. երկրորդ անգամ մեկ ամսում

b_437286Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը կրկին ենթարկվել է “բուտերբրոդային հարձակման”: Նա Կանբերայի ուսումնական հաստատություններից  Lyneham High School էր եկել այցով, ու երբ  մտավ նախասրահ, որտեղ հավաքվել էին աշակերտներն ու ուսուցիչները, ինչ-որ մեկը նրա վրա  երշիկով հաց նետեց:

Ինչպես նշում է News.com.au, բարբախտաբար հացը փափուկ էր: Իսկ նա, ով նետել է այն, առանձնապես դիպուկությամբ աչքի չի ընկել, քանի որ այն թռել է վարչապետի գլխի վրայով ու ընկել նրա ոտքերի մոտ, ասֆալտին: Դրան ի պատասխան, Գիլարդը հումորով նկատել է. ”Երևի ինչ-որ մեկին թվաց, թե ես քաղցած եմ”:

Ով է նետել այն, դեռևս պարզում են: Ի դեպ, ուուսմնական հաստատության ղեկավարը մեկնաբանություններից հրաժարվել է:

Մայիսի սկզբին Ավստրալիայի վարչապետն արդեն մեկ ագամ ենթարկվել էր “բուտերբրոդային հարձակման” : Միջադեպը տեղի էր ունեցել Քվինսլենդի դպրոցներից մեկում: Այն ժամանակ 16-ամյա Կայլ Թոմսոնը կառավարության ղեկավարի վրա էր նետել իր սենդվիչը, սակայն նա նույնպես  վրիպել էր: Հետո դեռահասը հերքել էր իր մեղքը, ասել, որ հակառակը, ցանկանում էր ընկերոջը խանգարել, որ նա չնետի Գիլարդի վրա իր բուտերբրոդը, սակայն դեռահասին չհաջողվեց իր անմեղությունն ապացուցել ու նրան 15 օրով հեռացրին պարապմունքներից:

Մերոնք զիջում են

chess3Կազանում անցկացվող արագ շախմատի միջազգային մրցաշարում մրցում են 89 շախմատիստներ: Նրանցից 25-ը գրոսմայստերներ են:

Կայացած 4 տուրից հետո վաստակած 4 միավորով աղյուսակը գլխավորում է Պավել Պոնկրատովը: 2,5-ական միավոր ունեն Սերգեյ Գրիգորյանցը և Արթուր Գաբրիելյանը: 2 միավոր է վաստակել Կարինա Համբարձումովան:

 

Խորոված դդմիկ` պանրով ու լոլիկով

խոհանոց2Սա պարզ բաղադրատոմս է, պատրաստվում է շատ արագ, ջեռոցում:

Կարելի պատրաստելնաև բադրիջանով. համեղ է ստացվում: Պանիր կարելի է դնել ոչ միայն վրայից, այլև բանջարեղենների արանքում:

Բաղադրությունը

1-2 դդմիկ (ցանկալի է` մատղաշ)

լոլիկ 2-3 հատ

պինդ պանիր` 50 գ

աղ ու պղպեղ:

Պատրաստման եղանակը

Դդմիկը կամ բադրիջանը կտրատել  շրջանաձև 1,5-2 սմ հաստությամբ,համեմել աղով ու պղպեղով, եփել 7 րոպե 1800 տաքացված ջեռոցում:

Ապա, յուրաքանչյուր շերտի վրա լոլիկի շրջանաձև կտրած կտոր դնել ու եփել 5 րոպե: Տապակը հանել ջեռոցից, յուրաքանչյուրի վրա պանիր քերել ու կրկին դնել ջեռոցը: Պանիրը պետք է հալչի:

Այն համեղ է թե՛ տաք և թե՛ սառը վիճակում: Ցանկության դեպքում կարելի է պանիր քերել յուրաքաչյուր շերտի արանքում: Վրայից թեթևակի մայոնեզապատել ու կտրատած կանաչի ցանել (համեմ, սամիթ):

Յուրա Մովսիսյանը Երևան կժամանի ԱՄՆ-ից

յուրաyura-movsisyanՀայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում  հունիսի  7-ին Երևանում կայանալիք Մալթայի թիմի հետ  խաղին կսկսի նախապատրաստրաստվել հունիսի 3-ից:

Առաջիկա օրերին տարբեր թիմերում խաղացող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կժամանեն Երևան: Ուշագրավ է, որ Մոսկվայի «Սպարտակ» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը Երևան կժամանի ԱՄՆ-ից: Նա ներկայումս այդ երկրում է, այդտեղ բնակվող իր ընտանիքի անդամների հետ միասին:

Մովսիսյանը  հունիսի 3-ին կմիանա Հայաստանի հավաքականի խաղընկերներին:

 

Արյեն Ռոբենը`«Բավարիայի» հրեշտակ

ռոբենԼոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 2:1 հաշվով առավելության հասավ  Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: «Բավարիան» 5-րդ  անգամ ուժեղագույն ճանաչվեց  եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրացաշարում և այժմ այդ ցուցանիշով զիջում է միայն Մադրիդի «Ռեալին» ու իտալական  «Միլանին», որոնց հաջողությունն ուղեկից է եղել 9 և 7 անգամ:

Գերմանական հակամարտությունը ստացվեց: Թեև գրավախաղերի կազմակերպիչները հանդիպումից առաջ նախապատվությունը տալիս էին Գերմանիայի վերջին առաջնության չեմպիոն «Բավարիային», խաղադաշտում անհաշտ մրցակցություն էր ծավալվել, հավասար պայքար: Ընդ որում, «Բորուսիան» հարձակողական ֆուտբոլ էր խաղում: Իսկ հանդիպման ելքը վճռեց մինչև այդ ՉԼ մրցաշարում անհաջողակ համարվող հոլանդացի Արյեն Ռոբենի 89-րդ րոպեին խփած գնդակը: Ավելի վաղ` 60-րդ և 68-րդ րոպեներին գոլերի հեղինակներ էին դարձել նրա թիմակից Մարիո Մանջուկիչը և «Բորուսիայի» խաղացող Իլկայ Գյունդողանը` 11 մ-ոց տուգանային հարվածի օգնությամբ: Իսկ Ռոբենը նախկինում  «Բավարիայի» կազմում երկու անգամ խաղացել էր գավաթային այս ստուգատեսի եզրափակչում և իր թիմակիցների հետ պարտվել: Ի դեպ, եզրափակիչ հանդիպման ընթացքում, մինչև խփած վճռական գոլը, նա քանիցս նպաստավոր դիրքերում հայտնվելով, չէր կարողանում գնդակն ուղարկել ցանցից ներս:

Թվում էր, թե Ռոբենի համար ձախորդությունը շարունակվելու է, բայց ֆուտբոլիստը հերոսացավ և ամենայն փառքի տիրացավ: Նրան լրատվամիջոցները կոչեցին  «Բավարիայի» հրեշտակ: Իսկ «Բավարիան» «Միլանից» հետո դարձավ երկրորդ ակումբը, որին հաջողվեց տիրանալ գավաթին նախորդ մրցաշրջանի եզրափակչում կրած պարտությունից հետո:

Փաստորեն, մյունխենցիների համար սփոփանք և մոռանալու առիթ է, որ նախորդ տարի սեփական խաղադաշտում կայացած ՉԼ մրցաշարի վճռական խաղում 11 մ-ոց տուգանային հարվածաշարով զիջել էին Լոնդոնի «Չելսիին»:

Ի դեպ, «Բավարիայի» մարզիչ Յուպ Հայնկեսն իր թիմի հետ երկրորդ անգամ հաղթեց Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Նա 1996/97-ին օգնել էր այդ բարձունքը նվաճել Մադրիդի «Ռեալին»:  Ընդ որում,  Հայնկեսը դարձավ 4-րդ մարզիչը, որին հաջողվել է ՉԼ մրցաշարում հաղթել` երկու տարբեր ակումբներ գլխավորելով: Նախկինում այդպիսի հաջողության են հասել Ժոզե Մոուրինյոն («Պորտու», «Ինտեր»),  Էրնստ Հապելը («Ֆեյնորդ», «Համբուրգ»), Օտմար Հիտցֆելդը («Բավարիա», Դորտմունդի «Բորուսիա»):

Կրոնից հեռացած հրեան դրախտում իր տեղը վաճառում է աճուրդով

an3001369897409Արի Մենդոլը Նյու Ջերսիում բնակվող հրեա է, որը հեռացել է կրոնից ու որոշել դրախտում իր տեղը վաճառել eBay-ում:  Հարցումը գերազանցեց բոլոր սպասումները. գինը շատ արագ բարձրացավ մինչև 100 հազար դոլար: Որպես ապացույց, որ դրախտում իր տեղը երաշխավորված է, Մենդելը նշել է, որ 7 տարի ուսումնասիրել է Թորան ու մեղք չի գործել:

Նա պարտավորվել է ապագայում ևս քիչ մեղքեր գործել ու չվերադառնալ կրոնի գիրկ:

Նրա հայտարարությունը աճուրդից հանվել է, քանի որ ադմինիստրացիան տեղեկացրել է, որ կայքում կարելի է վաճառել միայն իրական, նյութական իրեր:

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին` առաքելության ավարտի կապակցությամբ

արմեն գևորգյանՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Փոխվարչապետը հետաքրքիր եւ արդյունավետ համարեց համատեղ աշխատանքը` ընդգծելով նաեւ դեսպանի անձնական ներդրումը երկկողմ համագործակցության ամրապնդման գործում եւ հաջողություն մաղթեց նրան հետագա գործունեության մեջ: Նա բարձր գնահատեց Շվեյցարիայի կառավարության աջակցությունը համայնքների եւ տարածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում` մասնավորապես հետաքրքիր համարելով սոցիալական բնակարանաշինության, զբոսաշրջային զարգացմանն ուղղված ծրագրերը եւ կարեւորելով, որ ընդհանուր համագործակցության մեջ համայնքները չեն անտեսվել:

Դեսպանն իր հերթին փոխգործակցությունը հաջողված համարեց եւ վստահություն հայտնեց, որ իրականացվող ծրագրերը կշարունակվեն: Նա նշեց, որ Հայաստանում հետաքրքիր տարիներ է անցկացրել եւ հեռանում է լավագույն տպավորություններով:

Դեսպանի խնդրանքով փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց առաջիկա տարիներին տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտներում նախատեսվող բարեփոխումների մասին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Ելիսեյան պալատը կվաճառի գինիների հավաքածուի մի մասը

pic_dafb3d70fe278e9c19d5dd464801d1aaՄայիսի 30-31-ին Փարիզի աճուրդում կվաճառվի Ելիսեյան պալատի  նախագահական հավաքածուից 1200 շիշ գինի: Աճուրդի մասին տեղեկություն է տեղադրվել Drouot աճուրդի տան կայքում:

Սպասվում է, որ գինիները` կախված տեսակից , կվաճառվեն 15-2500 եվրոյով: Կվաճառվեն հասարակ ու ընտիր գինիներ, ինչպիսին է ասենք   1936-ի Շատո Լաթուրը, 1990-ի Պետրյուսը, 1985-ի Ռոմանեն:

Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն, որ նախագահական մառանում մնալով տարիներ, դրանք շատ ավելի թանկ կվաճառվեն, քան սովորաբար գնահատվում են: Հայտնում են նաև, որ աճուրդը հետաքրքրություն է առաջ բերել Չինաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում ու սոմելյեների շրջանում, որոնք աշխատում են թանկարժեք հյուրանոցներում ու ռեստորաններում:

Տվյալ քայլին ադմինիստրացիան դիմել է  տնտեսման նպատակով: Վաճառքից ստացված հասույթի մի մասը կծախսվի հավաքածուի համար  ավելի երիտասարդ ու համեստ գինիներ գնելու վրա, որոնք արժանի են նախագահական սեղանին մատուցվելու: Մնացած գումարը կվերադարձվի պետական գանձարան:

Հիմա նախագահական մառանում  շուրջ 12 հազար շիշ խմիչք է  պահվում: Նման աճուրդ անց է կացվում հավաքածուի ստեղծումից ` 1947-ից ի վեր  առաջին անգամ:

Շոկոլադապատ ադի բուդի

ադի բուդիԲաղադրությունը

100 գ ադի բուդի

200գ ելակ

250 գ սև շոկոլադ

4 ճաշի գդալ մեղր

100 գ կարագ

Պատրաստման եղանակը

Շոկոլադը մանրացնել ու  գոլորշու վրա հալեցնել կարագի ու մեղրի հետ: Խառնել այնքան, որ ստացվի համասեռ զանգված:

Ելակը լվանալ, չորացնել ու մանր կտորներով կտրատել, ապա խառնել ադի բուդիի հետ, վրան լցնել շոկոլադե խառնուրդը և լավ խառնել:

Վերցնել կաղափար ու սննդի թաղանթով ծածկել հատակն ու կողերը, ստացված զանգվածը լցնել վրան, հավասարեցնել ու դնել սառնարանը: Երբ սառչի ու պնդանա, կարելի է  հավասարաչափ կտորներ կտրատել ու մատուցել, կամ էլ սառնարանում պահել մինչև սեղանին դնելը:

Համեղ կստացվի նաև նույնը` եգիպտացորենի ձողիկներով:

Արկտիկայում շաբաթօրյակ է սկսվել

i (3)Արկտիկա, Գրեմ-Բելլ կղզի է մեկնել արշավախումբը, որը պետք է 4 ամսում մաքրություն հաստատի Արկտիկայում: Միայն առաջին սեզոնին նրանք պլանավորել են հավաքել 8 տ աղբ:

Արշավախմբի “Սոմով” նավը բեռնված է  ամենագնաց ծանր տեխնիկայով,մամլիչներով  ու բուլդոզերներով:

“Սոմով” նավը կարողանում է 70 սմ հաստությաբ սառույցով անցնել, սակայն առանց սառցահատի այս առաքելությունն իրականացնելն անհնար էր, դրա համար էլ արշավախմբին Մուրմանսկից ուղեկցում է “Տայմիր” սառցահատը:

Գրեմ-Բիլլ կղզին Ֆրանց  Իոսիֆի կղզիներից ամենաաղտոտվածն է: Ու այն մաքրելու համար մեկ տարի կպահանջվի:

Դոլչեին ու Գաբբանային հարկերից խուսափելու պատճառով բանտային կալանք է սպառնում

i (2)Հանրահռչակ դիզայներներ Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբբանան մեղադրվում են ավելի քան մեկ միլիարդ դոլարանոց հոնորարից հարկեր չվճարելու մեջ:

Միլանի դատախազի կարծիքով, յուրաքանչյուրին 2,5 տարվա բանտային կալանքի ենթարկելն արդարացի վճիռ է: Հայտնի դիզայներները հարկային վիճաբանության մեջ են ներքաշվել 2004-ին Լյուքսեմբուրգում Gado ընկերությունը հիմնելու գործով: Մեղադրող կողմը կարծում է ,որ Դոլչեն ու Գաբբանան վաճառել են իրենց  Dolce & Gabbana и D&G բրենդերը Gado-ին, որի օգնությամբ նրանք Իտալիայում կարողացել են խուսափել  հարկերից: Ի դեպ, Իտալիայում հարկերը  աշխարհում ամենաբարձրերից են համարվում:

 

Սանկտ Պետերբուրգում այրվել է Պետական տեխնոլոգիական ինստիտուտը

i (1)Սանկտ Պետերբուրգում հաջողվել է շիջել Պետական տեխնոլոգիական ինստիտուտում բռնկված խոշոր հրդեհը: Հրդեհն այրել է  շենքի հինգերորդ հարկն ու ձեղնահարկը: Փլուզվել է 600 քմ տանիքը: Հրդեհը շիջելուն մասնակցել է 33 միավոր տեխնիկա ու ԱԻՆ-ից 500 մարդ:

ԱԻՆ-ի տարածքային վարչությունից հայտնել են, որ հրդեհի բռնկման պահին պարապմունքներն արդեն ավարտվել էին ու շենքում ոչ ոք չկար:

 

Նյու Յորքի քաղաքապետին ռիցինով ծրար են ուղարկել

iՈստիկանության տեղեկացմամբ, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին հասցեագրված ծրարում հայտնաբերվել է թույն` ռիցին: Ուղարկողը դժգոհ է քաղաքապետի` զենքի պահման հարցում դիրքորոշմամբ: Նամակը հասցեատիրոջը չի  հասել: Դեռևս չի հայտնվում, թե վերջերս քաղաքական ու հասարակական  դեմքերին ուղարկված ռիցինով նամակների հետ այս մեկը կապ ունի, թե ոչ:

Ռիցինը թունավոր նյութ է, որն օրգանիզմ ընկնելու դեպքում կարող է առաջ  բերել մահ:

Վանաձորում կրպակ է այրվել

հրդեհՄայիսի 30-ին, ժամը 06.43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում գտնվող կրպակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.55-ին, մարվել` 07.04-ին:

Այրվել է Գ. Վարդումյանին պատկանող կրպակի տանիքից մոտ 9 քմ մակերեսով հատված:

Իտալիայում պպտահողմը մի քանի մլն եվրոյի վնաս է պատճառել

i (4)Իտալիայում, Կավենադի-Բրիանցա փոքրիկ քաղաքում, որը 25 կմ Միլանից հյուսիս-արևելք է գտնվում, պտտահողմը մեծ վնասներ է պատճառել:

ԶԼՄ-ների տվյալներով, քաղաքում հանկարծ ուժեղ քամի է բարձրացել, որը պոկել է շենքների տանիքներն ու արմատախիլ արել ծառեր: Ականատեսներն ասում են, որ արդյունաբերական գոտում մի քանի շենքեր լրիվ ավերվել են, իսկ ավտոմեքենաները դեն են շպրտվել:

Իտալիայի ոստիկանությունը հայտնում է, որ ոչ ոք լրջորեն չի տուժել:  Տեղի թերթորից մեկն էլ տեղեկացնում է, որ պտտահողմի պատճառով  պատճառվել է մի քանի մլն եվրոյի վնաս:

ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին, երկու մարդ հիվանդանոց է տեղափոխվել

ապակիԱյսօր, ժամը 07.30-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45-րդ կմ-ում բախվել են Հարություն Թադևոսյանի վարած «ՎԱԶ-21010» մակնիշի 33 VT 223 պ/հ և Շահվերդ Եփրեմյանյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի 05 ԼՕ 602 ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով Շ. Եփրեմյանը և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արուսյակ Ոսկանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: