Մովսիսյանը և Մելքումյանը

url ՇԱԽՄԱՏԼեհաստանի Լեգնիցա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք 10 հնարավորից վաստակել են 7-ական միավոր:

Name 1 2 3 4 5 6 7 8 9 10 Pts. Rk.
GM AKOPIAN Vladimir ½ 1 ½ ½ 0 ½ 1 ½ ½ 1 6 71
GM MOVSESIAN Sergei 1 ½ ½ 1 ½ 1 ½ ½ 1 ½ 7 13
GM SARGISSIAN Gabriel 1 ½ 1 ½ 1 ½ ½ ½ ½ ½ 6.5 30
GM PETROSIAN Tigran L. 1 1 0 1 ½ ½ 1 ½ 0 1 6.5 33
GM MELKUMYAN Hrant ½ ½ 1 1 0 1 1 1 ½ ½ 7 25
GM GRIGORYAN Avetik 1 1 0 0 1 0 1 ½ 0 1 5.5 118
GM ANDRIASIAN Zaven ½ 1 1 ½ ½ ½ ½ ½ ½ 0 5.5 102
GM HOVHANNISYAN Robert 1 ½ 1 ½ ½ 0 ½ 1 0 1 6 67
GM PASHIKIAN Arman 1 1 0 ½ 1 0 1 1 0 ½ 6 62
IM GRIGORYAN Karen H. ½ 1 0 1 1 0 0 ½ 1 ½ 5.5 117
GM GABUZYAN Hovhannes 1 ½ 0 1 ½ 0 1 0 1 ½ 5.5 105
GM DANIELIAN Elina 0 1 0 ½ ½ 1 0 ½ 1 1 5.5 127
FM AGHASARYAN Robert ½ 0 1 0 1 1 1 0 1 1 6.5 40
POGOSIAN Vladimir 0 0 1 0 0 1 0 0 1 0 3 256

Բախվել են «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ

ավտովթարՄայիսի 15-ին, ժամը 18.45-ին, Երևանի Թևոսյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Վանաձորում 35-ամյա տղամարդու են մահացու դանակահարել

դանակահարելՄայիսի 15-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից  ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով հիվանդանոց է ընդունվել տղամարդու դիակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձորի Բաղրամյան փողոցում  սպանել է 1978 թ. ծնված  Թովմա   Մաթևոսյանին:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 21/15 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, Թ. Մաթևոսյանին սուր-կտրող-ծակող գործիքով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել և սպանել է 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

«Չելսին» առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթակիր

չ_1368651662Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի գործող չեմպիոն Լոնդոնի «Չելսին»ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում, որը կայացավ Ամստերդամում, 2:1 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Բենֆիկային»: Փաստորեն, վերջինս չկարողացավ կրկնել իր 51 տարի առաջ ունեցած նվաճումը և  կրկին տիրանալ պատվավաոր ավարին: Իսկ «Չելսին» առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Տեխնիկական արդյունքներ

«Բենֆիկա» – «Չելսի»՝ 1:2

Օսկար Կարդոզո, 68 (11մ) – Ֆերնանդո Տորես, 59, Բրանիսլավ Իվանովիչ, 90+3

Հզոր պետությունը` նոր ճգնաժամի առաջ

ol3001368688669Գրեթե մեկ տարի ծախսելով նոր հարկեր հաստատելու ու իր դաշնակիցների կաշառակերության դեմ պայքարի վրա` Ֆրանսիայի նախագահ Օլանդը այդպես էլ չկարողացավ փրկել պետությունը նոր ֆինանսական ճգնաժամից:

Փորձագետների կարծիքով, խոսքը Երկրորդ համաշխարհայինից հետո ամենազգալի տնտեսական անկման մասին է: Ներկայիս ճգնաժամը անքակտելիորեն կապված է Եվրագոտու ճգնաժամի հետ, որում ռեցեսիայի զոհ է դարձել 17 երկրներից 9-ը:

Տնտեսական դրության վատթարացումն  ու գործազրկության աճը Օլանդին Ֆրանսիայի պատմության ամենաչսիրված նախագահ են դարձրել: Նրա  նախագահության մեկ տարում իրավիճակը միայն վատթարացել է, ու ոչ մի ակնարկ վիճակի բարելավման մասին չկա: Բացի այդ, նախագահի հեղինակությունը տուժում է նաև նրա քաղաքացիական տիկնոջ` Վալերի Տիերվեյլերի սկանդալային արարքների պատճառով:

Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայրում 110 հրշեջ է աշխատում

հրդեհՄայիսի 15-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «3-րդ» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են մեկնել գազածխապաշտպան ծառայության օղակը, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի երկրորդ մարտական հաշվարկը:

Դեպքի վայրում են գտնվում ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գ-տ Հ.Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ ՃԿԿ պետ-ՕԿՎ պետի տեղակալ փ/ծ գ-տ Հ.Խանգելդյանը, ԵՓՎ պետ փ/ծ գ-տ Մ.Ղազարյանը, ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ փ/գ-տ Դ.Մարտիրոսյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ.Գյոզալյանը:

Օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ և երկու ավտոսանդուղք:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03», էլ. ցանցի և ՃՈ-ի հերթապահները:
Տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:

Դեպքի վայր է մեկնել «Նաիրիտ» ՓԲԸ-ի պահպանության ՀՀՋ-ից մեկ մարտական հաշվարկ`փրփրահեղուկով:

Նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, փրկարարական 2 ջոկատ, արտակարգ իրավիճակների արձագանքման 2 խումբ և հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար։

Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը:

ԱԻՆ-ից խոստանում են առաջիկայում լրացուցիչ տեղեկություններ հաղորդել դեպքի մասին:

Գտել են սար գնացած ու չվերադարձած Ագարակի բնակչի դին

դիակՄայիսի 15-ին, ժամը 21.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակի բնակիչը ժամը 13.00-ի սահմաններում, Լիճք գյուղի մոտ գտնվող ամառանոցից դուրս է եկել մոտակա սարը և չի վերադարձել:

Որոնողափրկարարական աշխատանքների է մեկնել 21 հրշեջ-փրկարար:

Դեպքի վայր են մեկնել Ագարակ քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները և ՌԴ ՍԶ զինծառայողները:

Մեղրի – Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում` «Ծակքար» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1952 թ. Ա. Սամվելյանի դին:

Փրկարարներն օգնության են հասել նավակով Սևանա լճում մնացած ձկնորդներից

փրկարարՄայիսի 15-ին, ժամը 18.13-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում՝ Ծովազարդ գյուղի մոտ, ուժեղ քամու պատճառով նավակը չի կարողանում մոտենալ ափին, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական խումբը:

Տեղում պարզվել է, որ նավակը գտնվում է լողափից մոտ 60 մ հեռավորության վրա:

Ջրափրկարարները գյուղացիների հետ համատեղ ուժերով ափ են դուրս բերել նավակը և ձկնորսներ` 1986 թ. ծնված  Մ. Նազարյանին և 1984 թ. ծնված Կ. Հովսեփյանին:

Աշխարհահռչակ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ջազմեն Վահագն Հայրապետյանը՝ ՀՊԵՆ-ի ՙHollywood Non-Stop» ծրագրում

20130515_210347Մայիսի 15-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, երևանյան հանդիսատեսին ներկայացրեց ՙHollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ Այն լի էր հաճելի անակնկալներով, որոնք մեկը մյուսի հետևից հանկարծակիի էին բերում հանդիսատեսին։

Ամերիկյան կինոերաժշտության երեկոյի ընթացքում երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով, տեղեկանալով ՙHollywood Non-Stop»-ի մասին, հատուկ Երևան էր ժամանել Թբիլիսիից՝ մասնակցելու համերգային ծրագրին։ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, մասնակցելով երիտասարդական նվագախմբի փորձին, շատ բուռն է արձագանքել ինչպես նվագախմբի երաժիշտների կատարողական արվեսի, այնպես էլ ՙHollywood Non-Stop» նախագծի վերաբերյալ։

ՙHollywood Non-Stop» համերգային ծրագրի ընթաքում հանդիսատեսին իր կատարումը նվիրեց նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն Վահագն Հայրապետյանը։

Ամբողջ երեկոյի ընթացքում հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիներն ուղեկցվում էին մեծ էկրանին ցուցադրվող ֆիլմերի կադրերով։ «Արամ Խաչատրյան՚ համերգասրահի լեփ-լեցուն դահլիճը վայելեց «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Աստղային պատերազմներ», «Մալենա» և բազմաթիվ այլ ֆիլմերի սաունդթրեքները։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ գնվել են Հոլիվուդից:

ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, համերգից առաջ պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ ներկայացվող բոլոր սաունդթրեքներն իր կողմից շատ սիրված են, և չի կարող առանձնացնել դրանցից որևէ մեկը։ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ «Hollywood Non-Stop»-ը մեծ դեր ունի երիտասարդներին դասական երաժշտությանն ինտեգրելու գործում։ «Այս նախագիծն ունենալու է իր շարունակությունը։ Շատ ճիշտ ձևաչափ ու մոտեցում է ընտրվել, և այն մարդիկ, որ կլսեն այսօրվա երաժշտությունը, հետագայում նույնպես ներկա կլինեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգներին՚,- նշեց Սերգեյ Սմբատյանը։

«Hollywood Non-Stop» նախագիծը մեկնարկել է 2012 թվականի մարտին, այն ունկնդրել է երևանյան 8 բուհերի և հանրապետության 4 մարզերի շուրջ 9000 հանդիսական։

Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը հովանավորում է նաև «Hollywood Non-Stop» համերգային նախագիծը։ «Hollywood Non-Stop»-ի գործընկերն է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Համերգային ծրագիրն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Այսօր ևս՝ ժամը 19.00, «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը կներկայացվի «Արամ Խաչատրյան՚ համերգասրահում։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Ռուսը “Միզող տղայի” արձանը փոխարինել է իր վարկածով

aaaa2Ռուս նկարիչ Պետրո Վոդկիսնը, մինչ ոստիկանությունը կհայտնվեր, հասցրել է  Բրյուսելի խորհրդանիշ համարվող “Միզող տղայի” արձանը փոխարինել սեփական վարկածով: Նա յուրօրինակ պերֆորմանս է կազմակերպել բելգիական մայրաքաղաքի կենտրոնում:

2 օգնականների հետ նա  արգելապատից ներս է  սողոսկել ու XV դարի արվեստի ստեղծագործության առջև նոր պատվանդան տեղադրել` վրան էլ կանգնեցրել տղամարդու միզող ոսկեզօծած արձան:

Օրենքը խախտողները հասցրին մինչ ոստիկանության ժամանումը, հեռանալ “հանցանքի վայրից”:

Անցորդները զարմացած կանգնում էին հուշարձանի առջև ու լուսանկարում նոր արձանը:

Հեղինակը հետո իր արարքը մեկնաբանել է հետևայալ կերպ.” Ես  հին “Միզող տղան” փոխարինեցի իմ “Միզող Պետրոյով”  ծիծաղի համար: Դա անմեղ կատակ էր: Ես ցանկացա մի կում մաքուր օդ բերել Բրյուսել ու ուրախացնել բնակիչներին”:

Իշխանությունները չգնահատեցեին Վոդկինսի ձեռնարկը և  իսկույն հեռացրին  այն: Ինքը` Պետրոն,  ցանկանում է հետ ստանալ արձանը, քանի որ չէր կարծում, որ այն կզարդարի ոստիկանական բաժանմունքը:

Նկարչի մասին քիչ բան է հայտնի: Նրա անձնական կայքում  նշված է, որ նա “ռուս նկարիչ է, որը ժամանակակից արվեստը նորովի է բացահայտում”: Նշված է նաև, որ նա “ծնվել է 2013-ին, վաղ գարնանը”:

Ցուցարարները փակել են Լիբիայի նավթային տերմինալը

A general view shows pipelines at the Zueitina oil terminal in ZueitinaԼիբիայի նավթի նախարարությունից հայտնել են, որ ցուցարարները վեց ամսվա ընթացքում երկրորդ անգամ փակել են երկրի արևելյան հատվածում գտնվող նավթային տերմինալներից մեկը՝ խոչընդոտելով նավթի արտահանմանը:

Նավթի և գազի նախարարի տեղակալը նշել է, որ չորեքշաբթի օրը տասնյակ ցուցարարներ փակել են նավթային տերմինալը՝ պահանջելով, որ Լիբիայի ազգային նավթային ընկերությունը ներդրումներ կատարի 340 մարդկանց աշխատանքի ընդունելու համար:

Սա երկրորդ անգամ է, ինչ ցուցարարները փակում են տերմինալը, որով հոսում է Լիբիայից յուրաքանչյուր օր արտահանվող 1,6 միլիոն բարրել նավթի 20 տոկոսը:

Տերմինալը գտնվում է Տրիպոլիից 870 կիլոմետր հեռավորության վրա: Տերմինալի առաջին փակումը տեղի է ունեցել դեկտեմբերին:

Թշնամու սիրտը կերած սիրիացուն սպառնում են մահով

video_480pՍիրիայի ապստամբների կազմակերպության ներկայացուցիչները դիմում են հրապարակել, որում հայտարարում են թշնամու սիրտը կերած զինվորին պատժելու մտադրության մասին: Սիրիայի ապստամբների կազմակերպությունը, որը բազմաթիվ ահաբեկչություններ է իրականացրել, տեսանյութ է հրապարակել,  որում հայտնել է թշնամու լյարդն ու սիրտը կերած տղամարդուն պատժելու մտադրության մասին:

Սիրիական ընդդիմության մարտիկները մայիսի 15-ին հայտարարեցին, որ տվյալ անձի արարքները հակասում են այն արժեքներին, որոնց համար պայքարում է իրենց ժողովուրդը:

Օրեր առաջ Օմար ալ Ֆարուք ապստամբ խմբավորման հրամանատար Աբու Սաքքարը մասնակցել է մի տեսանյութի նկարահանման, որը ցնցել է միջազգային կազմակերպություններին: Տեսագրության մեջ հստակ երևում է, թե ինչպես է ագրեսիվ տրամադրված տղամարդը ճեղքում կառավարական զորքի սպանված զինվորի կրծքավանդակն ու դուրս բերում նրա սիրտն ու լյարդը , մոտեցնում բերանին ու զինակիցների աչքի առջև ուտում և հետն էլ բղավում.”Երդվում եմ Ալլահով, մեզանից յուրաքանչյուրը դուրս կբերի ձեր սիրտն ու դրանք  կուտվեն:Դուք բոլորդ շներ եք, Ալլահը հզոր է”:

ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցներն ապշած են տղամարդու դաժանությամբ: Նրանք կոչ են արել կռվողներին  պաշտպանել միջազգային իրավունքը:

Չինաստանի ոստիկանությունը ոչնչացրել է 21 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ հայտնի ապրանքանիշների կեղծ ապրանքեր

Police destroy 200m Yuan worth of counterfeit goods, Guiyang, Guizhou Province, China - 14 May 2013Այսօր չինական ոստիկանությունը ոչնչացրել է 21 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ կեղծ ապրանքներ՝ նպատակ ունենալով աշխարհին ցույց տալ, որ իրենք վերացնում են անօրինական ապրանքաշրջանառությունը:

Հարավարևմտյան Չինաստանի Գույչժոու նահանգում այսօր կեղծ գինիներ, ծխախոտներ, ձեռքի պայուսակներ և կոսմետիկ միջոցներ են նետվել կրակի մեջ:

Ամեն դեպքում՝ այս հարցում իշխանությունները երկար ճանապարհ ունեն անցնելու, քանի որ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում նշվում է, որ 2008-2010թթ համաշխարհային առևտրի կեղծ ապրանքաշրջանառության 75%-ը չինական արտադրության ապրանքներ են եղել:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ կեղծ ապրանքների շրջանառությունը արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կազմում է կազմակերպված հանցագործության մեկ երրորդ մասը, որից ստացվում է մոտավորապես 90 միլիարդ դոլար գումար:

Հիմնականում կեղծվող ապրանքները բաժանվում են չորս կատեգորիաների՝ CD-ներ և DVD-ներ, աքսեսուարներ, ժամացույցներ և կոշկեղեն, ծխախոտային արտադրանք, տեքստիլ:

Անցած տարի Չինաստանի քաղաքներից մեկում բոլոր խանութները փակվել էին, երբ կեղծ լուրեր էին տարածվել, որ պաշտոնյաները պատրաստվում են քանդել կեղծ ապրանքներ վաճառող խանութները:

Շենյան քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված են եղել խնդրել խանութի տերերին վերաբացել իրենց խանութները, քանի որ քաղաքի խանութների 95 տոկոսը շարունակում էր փակ մնալ:

Նոյեմբերին ոստիկանությունը ձերբակալել էր 73 մարդու, ովքեր կասկածվում էին Չինաստանում 1 միլիոն դոլար արժողությամբ շքեղ պայուսակներ արտադրելու և իրացնելու մեջ:

Հանրային անվտանգության նախարարության տվյալներով՝ հացավոր խմբի պայուսակների արտադրության 37 կետերում հայտնաբերվել  է 20,000 Լուի Վիտոն, Հերմես և Գուչի պայուսակներ: Խումբը ընդհանուր հաշվով վաճառել էր 960,000 պայուսակներ, որոնց մեծ մասը արտահանվել էր Միացյալ նահանգներ և Միջին արևելք:

16 կմ` կտրված ձեռքով

137-ամյա հունգարացի Տիբոր Ա.-ն բժիշկներին է հասցրել իր կտրված վերջույթը:  Տղամարդն արիության  հրաշալի օրինակ է դարձել. արյունահոսելով, նա 16 կմ քշելով հասել է հիվանդանոց` իր հետ տանելով պոկված ձեռքը:

Նրա խոսքով, առավոտյան արթնացել էր գերազանց տրամադրությամբ ու չի էլ կասկածել, որ այդ օրը նրան վիճակված էր ստուգել մարդկային հնարավորությունների սահմանը:

“Ես պարզապես մաքրում էի շինարարական աղբի մշակման սարքը, երբ հանկարծ սարքի մի մասն ընկավ ու կտրեց թևս”:

Նա խոստովանել է, որ առաջին մի քանի վայրկյանը  ցնցում է ապրել և երկար ուշքի չի եկել, ապա, նայելով բացակայող թևին, քիչ մնաց ուշագնաց լիներ, ապա հավաքեց ուժերն ու փորձեց ինքն իրեն օգնել:

“Ես հանգամանքների գերին դարձա: Երկրոդ ձեռքս հրաժարվում էր ինձ ենթարկվել: Ես կամքիս գերլարումով գետնից վերցրի կտրված ձեռքս ու վազեցի դեպի մեքենան”:

Նա սկսեց օգնություն կանչել, սակայն ոչ ոք նրա  կանչին չարձագանքեց: Այնժամ նա որոշեց ինքնուրույն վարել ավտոմեքենան: Մի քանի անհաջող փորձից հետո, այնուամենայնիվ դա նրա մոտ ստացվեց: Տղամարդը քշելով հասավ հարևան Այզենշտադտ քաղաք, ողջ ընթացքում կողքին պահելով կտրված թևը, որտեղ էլ այն կարեցին: Բժիշկները հավատացնում են, որ Տիբորն իրեն լավ է զգում ու նույնիսկ կարողանում է մատները շարժել, սակայն, ցանկացած գործողություն նրան դժվարությամբ է տրվում:

Ոստիկանների կարծիքով,  տղամարդն արյան կորստից չի մահացել` շոկային վիճակի շնորհիվ: Այդ վիճակում մարդկային օրգանիզմն ունակ է  անհավանական բեռնվածությունների ու լարման դիմանալ:

 

Անջելինա Ջոլին պատրաստվում է ձվարանների հեռացման վիրահատությանը

angelina-jolie-kids-crickets37-ամյա դերասանուհին խոստովանել է, որ  հաջող մասթոէկտոմիայից հետո պատրաստվում է ձվարանների հեռացման վիրահատության, որպեսզի նվազեցնի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Մասնագետները   դերասանուհուն զգուշացրել էին, որ նրա մոտ ձվարանների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը կազմում է 50% ու առաջարկել են այդ վիրահատությունը կատարել այն ժամանակ, երբ դերասանուհին դառնա 40 տարեկան:

Բրեդ Փիթի սիրելին արդեն կենսաբանական 3 և 3 որդեգրած զավակների մայր է.նրանցից ավագը` Մեդոքսը,  համարյա 12 տարեկան է:

 

Աննա Կուրնիկովան կուղեկցի Իգլեսիասին Մոսկվայում կայանալիք Տաշիր 2013-ի մրցանակաբաշխությանը

6d533e9aab32cf4ccf183ac94d84a78dՀայտնի թենիսիստուհին ու իսպանացի երգիչն առաջին անգամ  պաշտոնական ամուսնություն կնքելու մասին հայտարարությունից հետո  կայցելեն Մոսկվա: Առիթը  “Տաշիր-2013-ի” մրցանակաբաշխությունն է:

Համերգը տեղի կունենա 2013-ի մայիսի 18-ին,Կրեմլյան պալատում:  Ելույթ կունենան նաև“Փարիզի աստվածամոր տաճարը” մյուզիքլի  ճանաչված կատարողներ Հելեն Սեգարան ու Պատրիկ Ֆիորին:

Ճապոնիայի նավահանգստում ռուսաստանցիներով նավ է այրվել

pic_1368681591Խեցգետնաորս “Տայգան” նավն այրվել է Հոկայդո կղզու նավահանգստում: Նավում 6 նավաստի է մնացել, որոնք չեն կարողանում դուրս գալ: Agence France-Presse-ի տվյալներով, նրանք անհետ կորած են համարվում:

Անձնակազմը 23 մարդուց էր բաղկացած. ուկրաինացիներ և ռուսներ: Նրանցից 3-ը հոսպիտալացվել են: 2-ի կյանքին ոչինչ չի սպառնում: “Տայգանն” արդեն 10 ժամ է, ինչ այրվում է: Փրկարարները չեն կարողանում նավ բարձրանալ: AFP-ի տվյալներով, 497- տ նավը Ճապոնիա Սախալինից խեցգետիններ էր բերել: Նավը նավարկում է Կամբոջայի դրոշի ներքո:

Կամբոջայում փլուզվել է կոշիկի ֆաբրիկայի շենքը

thumbnail-20130516074157nԱյսօր Կամբոջայում կոշիկի ֆաբրիկայի շենք է քանդվել: Ոստիկանության տվյալներով, զոհվել է առնվազն 2 մարդ: Իսկ  ձեռնարկության արհմիության անդամը հայտնել է 6 զոհի մասին:

Վթարը տեղի է ունեցել Կամպոնգսպի գավառում, աշխատանքային ժամին: Ականատեսների խոսքով, առաստաղից աղյուսներ են թափվել ու հենակառույցի կտորներ:  Agence France-Presse տեղեկացնում է, որ շենքի բետոնե առաստաղն է փլվել: Ոստիկանությունում ասել են, որ դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է մնացել ավերակների տակ: Արհմիության տվյալներով, փլուզման պահին շենքում մոտ 100 մարդ կար:

Հիմա տեղում փրկարարներն են աշխատում:

Օրեր առաջ Բանգլադեշում փլուզված 9-հարկանի շենքի տակ 1127 մարդ զոհվեց: Մեղավորներին պատժելու պահանջով զանգվածային ցույցերից հետո ձերբակալվեցին շենքի սեփականատերը, ինչպես նաև ֆաբրիկատերերը:

Մեղրի – Քաջարան ավտոճանապարհին հայտնաբերվել է տղամարդու դի

images-133Մայիսի 15-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ՝ Ա.Սամվելյանը, ժամը 13.00-ի սահմաններում, Լիճք գյուղի մոտակայքում գտնվող ամառանոցից, դուրս է եկել մոտակա սարը և չի վերադարձել:

Որոնողափրկարարական աշխատանքների են մեկնել 21 հրշեջ-փրկարար:

Դեպքի վայր են մեկնել Ագարակ քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները և ՌԴ ՍԶ զինծառայողները:

Մեղրի – Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում` «Ծակքար» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1952թ.ծնված Ալբերտ Սամվելյանի դին:

Անգլիայում ձնամրրիկ է

article-2324803-19C9AEF1000005DC-868_634x475Անգլիայի հարավում ձնամմրիկի պատճառով 280 տուն է հոսանքազրկվել: Հայտնել են, որ մայիսի 15-ի գիշերը 5 սմ ձյուն է տեղացել: Ընդ որում, այն ուղեկցվում է  30 մ/վրկ արագությամբ քամիով:

Դևոն կոմսությունում և մյուս շրջաններում ընդհանուր առմամբ ջրհեղեղի մասին 22 նախազգուշացում է եղել: Օդերևութաբանները մայիսի համար նման անսովոր եղանակի պատճառն անվանել են անոմալ ցածր ճնշումը: Հույս կա, որ առաջիկա օրերին եղանակը կկարգավորվի: Տարերային աղետի հետևանքով, բարեբախտաբար զոհեր չկան: Դասընթացները դադարեցնելու վերաբերյալ նախազգուշացումներ նույնպես չեն եղել: