Նոր տեխնոլոգիան կազատի “երիտասարդական” սխալներից

ol3001369298816Բժշկական սարքավորումների արտադրության մեջ մասնագիտացած «CynoSure» ընկերությունը ներկայացրել է իր նոր մշակումը, որը կարող է իսկական հեղաշրջում անել ձանձրացրած դաջվածքներից ազատվելու ոլորտում: Այդ նպատակի համար ընկերությունն առաջարկում է կիրառել լազերային «CynoSure» սարքավորումը, որը կարող է   նույն նպատակով կիրառվող մեթոդների, տեխնոլոգիաների ու սարքերի համեմատ  երկու անգամ  ավելի արագ հանել դրանք:

Նոր սարքավորումը 80%-անոց արդյունավետություն է  ցուցադրել, դրանով կարելի է հեռացնել, մաքրել նույնիսկ գունավոր թանաքներով արված դաջվածքները: Սարքավորումը ստեղծողները հավատացնում են, որ ընդամենը 3 այցելությունուվ կարելի է  ազատվել դաջվածքից, չնայած այդ  հաճույքի համար հաճախորդը ստիպված կլինի վճարել մոտ  900 դոլար:

8,2 մագնիտուդով երկրաշարժ Օխոտսկի ծովում, հայտարարվել է ցունամիի վտանգ

երկրաշարժՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 09.44-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում` Օխոտսկի ծովում՝ Պետրոպալովսկ քաղաքից 408 կմ դեպի հարավ – արևմուտք, տեղի է ունեցել 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը մոտակա բնակավայրերում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 600 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 54.900 և արևելյան երկայնության 153.500:
Ըստ նախնական տվյալների տուժածներ և ավերվածություններ չկան:
ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է ցունամիի վտանգ:

Սպասվում է անձրև, ամպրոպ և քամի

եղանակՄայիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-29-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում պոռթկումները մինչև 23 մ/վրկ. այս մասին տեղեկացնում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից:

ՀՀ տարածքում մայիսի 25-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 26-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

եղանակ1Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը, 27-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:

եղանակ2 Երևանում մայիսի 25-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 26-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Ռոստովում պապիկը պատահաբար ուրիշ թոռնիկի է տուն տարել մանկապարտեզից

i (6)Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Ռոստովի մանկապարտեզներից մեկում: Պապիկը մանկապարտեզ է գնացել` թոռան ետևից: Երեխային կանչել է անունով, նրան  մոտեցած երեխայի հետ իրերը պահարանիկից հավաքել են ու “պապ ու թոռ” տուն գնացել:

Միայն տան շեմին է պապիկը հայտնաբերել, որ երեխան իր թոռը չէ: Նա ստիպված օտար երեխային հետ է տարել, որտեղ այդ ընթացքում արդեն ոստիկաններ էին հավաքվել ու կորած երեխայի որոնումներ սկսել:

Չնայած երեխան ողջ-առողջ հետ էր բերվել, այնուամենայնիվ, հետաքննությունը մանկական հիմնարկի աշխատակիցների անփութության գնահատականը դեռ կտա:

Հիմա  երեխայի առևանգման փաստով նախաքննություն է կատարվում :

«Գալուստ Սահակյանը պատմության մեջ կմնա իր տափակ շուլուխներով». Լևոն Զուրաբյան

images (1)«Մարդիկ կան, որոնց վիրավորանքը մեղրի պես բան է»,-այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ իրենց հասցեին հնչած քննադատություններրին:

Նա նաև նկատեց, որ «բանականության առումով պուճուր եղբայրներից չեն նեղանում»:

«Ինչ վերաբերում է զրոյի մոմենտին,-շարունակեց Զուրաբյանը՝ նկատի ունենալով Գալուստ Սահակյանի հայտնած արտահայտությունը, թե խոսում են, թող խոեսն, մեկ է՝ զրո են, Զուրաբյանն ասաց,-փաստորեն Հայաստանում կա մի զրո, որը հունից հանում Հայաստանի վարչապետին, ՀՀԿ խմբակցության ղեկավարին, մի զրո, որի մասին ամբողջ պետական պրոպագանդան օրուգիշեր խոսում է, և որը կարողանում է ժողովրդին ճշմարտությունն ասել: Շատ հզոր զրո է»,-ասաց Զուրաբյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե Գալուստ Սահակյանը պատմության մեջ ինչո՞վ կմնա, Զուրաբյանը պատասխանեց· «Տափակ շուլուխներով, ինչո՞վ»:

Ի դեպ, լրագրողները Լևոբ Զուրաբյանի այս կարծիքը փոխանցեցին Գալուստ Սահակյանին, որն արձագանքեց.  «Մեղք է, մեղք…»:

Տոմսերը վաճառվում են

գf2043895b89ae1d12d6596f0b71395bfՀունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումը:

Խաղի տոմսերը վաճառվում են մայիսի 25-ից:

Տոմսերի արժեքն է`

– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ

– արևելյան տրիբունա` 5000 դրամ

– արևմտյան տրիբունա` 8000 դրամ

Վերջին դաս. ավանդական շոուի փոխարեն շրջանավարտներն իրենց գիտելիքներն են ցուցադրում

վերջին դասՀանրապետության բոլոր դպրոցներում այսօր ուսումնական տարվա վերջին դասն է. 9-րդ դասարանցիները մնաս բարով են ասում  հիմնական դպրոցին և մուտք գործում ավագ դպրոց, իսկ 12-րդ դասարանցիներն էլ` հասուն կյանք:

Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 41 սաները ևս վերջին դասին մնաս բարով ասացին իրենց դպրոցին: Նրանց վերջին դասը, սակայն, տարբերվում էր նրանից, ինչ սովոր ենք տեսնել վերջինզանգյան բեմից:

Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցը հայագիտական թեքում ունի և այստեղ արդեն մեկ տարի 8-րդ և 9-րդ դասարաններում ուսանում են «Հայ մշակույթի պատմություն» առարկան: Դպրոցի շրջանավարտները վերջին դասն օգտագործեցին` ցույց տալու, թե ինչ են հասցրել սովորել մեկ տարվա ընթացքում:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն ասում է, որ դպրոցը կրթելու առաքելություն ունի, աշակերտն էլ`գիտելիքը սերտելու, ուստի վերջին դասը պետք է ճիշտ օգտագործել և ցույց տալ, թե դպրոցից ինչ գիտելիքներով են հեռանում. «Սա իսկապես վերջին դաս էր, որ չվերածվեց շոուի»:

Մեկժամյա միջոցառման ընթացքում աշակերտները հարց ու պատասխանի, բեմադրությունների, երգ ու պարի միջոցով անդրադարձան հայոց պատմությանը, գրականությանը, երգարվեստին, մանրանկարչությանն ու կերպարվեստին, ճարտարապետությանը, հայոց եկեղեցու պատմությանը:

Միջոցառման ավարտին Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն  Չերազ-Անդրեասյանն ասաց, որ  թիվ 153 դպրոցն իսկապես Ռաֆայել Իշխանյանի երազած դպրոցն է: «Այս վայրէջքները վերջանալու են և մենք վերելք ենք ունենալու ու դառնալու ենք արևելքի լույսը: Կարծում էի, որ մեր ժողովրդի մեջ ինչ-որ ոգի մահացել է, բայց դա այդպես չէ»,- ասաց նա:

 «Անկախ»-ը ներկայացնում է մի քանի դրվագ միջոցառումից` տեսանյութերի տեսքով:

Ճապոնիայի իշխանությունները որոշել են համարակալել երկրի բնակիչներին

i (3)Ճապոնիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որի համաձայն երկրի յուրաքանչյուր քաղաքացու 2015-ից անհատական համար կշնորհվի: Իշխանությունների կարծիքով, դա թույլ կտա արդյունավետ լուծելու հարկերի գանձման, սոցիալական ապահովագրման հարցերը, կկրճատի բնակչության սպասարկման ժամանակը ու կթեթևացնի տարերային աղետի ժամանակ տուժածներին օգնությունը:

Օրենքի ընդունման օգտին քվեարկել է վերին պալատը: Ավելի վաղ, այն հաստատվել էր ստորին պալատում: Նախատեսվում է , որ հաշվարկի համակարգը կսկսի գործել արդեն 2016-ից, իսկ հիմա արդեն հարկավոր է  բազա ստեղծելու համար բազմաթիվ փաստաթղթեր հավաքագրել:

Նոր համակարգը վերահսկելու նպատակով կստեղծվի անկախ հանձնաժողով: Անձնական տեղեկությունների արտահոսքի դեպքում մեղավորը կպատժվի 4 տարվա բանտային կալանքով կամ էլ 20 հազար դոլրար տուգանքով:

Արծվիկ Մինասյանը՝ վարչապետի մտքի հեղափոխության, Գալուստ Սահակյանի մտքի գոհարների և հանրապետականներին դալաններում ծեծելու մասին

02-149Այսօր խորհրդարանում ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանիˋ մտքի հեղափոխության մասին արտահայտած տեսակետին: Նրա խոսքով, եթե վարչապետն ի նկատի ունի կառավարության ծրագրի վերաբերյալ ծավալված քննարկումը, որտեղ ընդդիմությունը քննադատում էր հիմնավորված, իսկ իշխանության պատասխանը միայն վիրավորելն էր, ապա մեզ նման հեղափոխություն պետք չի: «Եթե մտքի հեղափոխության մասին են խոսում, առաջին հերթին իշխանությունը պետք է պատրաստ լինի այդ բարեփոխումների ընթացքում նաև իշխանությունը զիջելու: Իսկ մենք նման հեղափոխության ծիլերն անգամ չտեսանք»,-ասաց պատգամավորը:

Ըստ նրա, քննարկումները ցույց տվեցին, որ իշխանության պատկերացումներն, ընդհանուր առմաբ, ցինիզմի են նման, ոչ թե իրականությունն ընկալելու և մտահոգ քայլեր իրականացնելու պատրաստակամության ու կեցվածքի:

Փոխարենը պատգամավորը իշխանության ներկայիս կեցվածքը համեմատում է Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանի» քավոր Պետրոսի քաղաքականության հետ· «Արտաքնապես սրբազնացված, բարեկիրթ ու պատրաստակամ, իսկ հոգու խորքում ամեն հանցագործության պատրաստ»,-ամփոփեց նա:

Արծվիկ Մինասյանը հեռակ ակարգով պատասխանեց նաև Գալուստ Սահակյանինˋ նկատելով, որ վերջինս միշտ է փայլում է իր մտքի գոհարներով: Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության զեկավարի արտահայտած մտքին, թե ինչ կլիներ ընդդիմության վիճակը, եթե չլիներ այսօրվա իշխանությունը, ասաց· «Այո, եթե չլիներ այսօրվա իշխանությունըˋ նախագահի գլխավորությամբ, ապա դաշնակցությունը կլիներ իշխանության, երևի Գրիգորիչը դա ի նկատի ուներ»:

Գալուստ Գրիգորիչի «մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավը չկա» արտահայտությունն էլ Արծվիկ Մինասյանին հիշեցնում է երկու մուլտֆիլմˋ «Հայելի ջան, հայելի, ասաˋ ով է ամենագեղեցիկը» և «Ես ամենաամենան եմ»:

Գալուստ Սահակյանի «մտքի գոհարներից» մեկն էլ, թե իրենք ընդդիմության կարիքը չունեն, դաշնակցական պատգամավորն ընդամենը անպատասխանատու վերաբերմունք է համարում· «Իշխանությունն ու ընդդիմությունը քաղաքական մեկ օրակարգի մաս պետք է լինեն և հակակշռման լծակներով պետք է առաջնորդվեն: «Այդ հայտարարությունը Լյուդովիկոս տասնչորսերորդին է հիշեցնում, որ ասում էրˋ պետությունը դա ես եմ: Դրա վերջն էլ գիտենք: Դա տանում է կործանման»,-ասաց նա:

Անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի «հանրապետականներին դալաններում ծեծի» վերաբերյալ արտահայտությանը, ապա Արծվիկ Մինասյանը, դա քաղաքական հումոր որակելով, մի բան պատմեց. «Այդ հայտարարության հաջորդ օրը Ազգային ժողովի հետևի մուտքի դալանում հանդիպեցի մեր հարգարժան գործընկերներինˋ հանրապետականներիցˋ Արմեն Աշոտյանին և Հրայր Թովմասյանին: Ասացի՝ էրեկվա հայտարարությունից հետո որոշել եք այլևս մենակ դալան չմտնե՞լ»:

Թուրքիան Սիրիայից կբաժանվի 2 կմ-անոց պատով

i (2)Թուրքիայի իշխանությունները Սիրիայի հետ սահմանին` Ջիրվեգեզյույի հսկիչ անցագրային կետում(հակ), որտեղ փոտրվարի 11-ին ականապատված մեքենա պայթեց, կառուցելու են 2,5 կմ պատ:

Թուրքիայի մաքսային ու առևտրային գործերով նախարար Հայաթի Ազըջին հայտարարել է, որ իր գերատեսչությունն ու Զինված ուժերն արդեն ստորագրել են այդ նախագծի իրականացման արձանագրությունը:

“Նախագծով նախատեսվում է  հակ-ից աջ ու ձախ պատնեշի շինարարություն, մասամբ` պատով, մասամբ էլ  ցանցով: Կտեղադրվեն նաև  հսկիչ սարքեր: Աշխատանքների ավարտին այդ շրջանում անվտանգության միջոցառումներն ավելի բարձր մակարդակով կտարվեն”,պատմել է նախարարը ու նշել, որ այդ միջոցները կնվազեցնեն սահմանն անօրինական հատելու դեպքերը:

Սիրիական սահմանին մյուս հակ-երում.Յայլադաղ, Կարկամըշ,Աչկակալ, հսկման ժամանակակից սարքեր կտեղադրվեն ու դետեկտորներ: Գործարկվելու են  ռենտգենյան բջջային սարքեր:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը դպրոցական վերջին զանգի կապակցությամբ

տարոն մարգարյանՍիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական վերջին զանգի օրվա կապակցությամբ: Օր, որի հետ կապված հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում:

Դուք այսօր ձեր առաջին քայլն եք կատարում մեծ կյանքի ճանապարհին և, ինչ ուղղությամբ էլ որ  ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է, որ միշտ հիշեք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք ու պարտավոր եք ոչ միայն պահպանել, այլև զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվել մեծ դժվարությունների նաև բազում կյանքերի գնով:

Վստահ եմ, որ ոչ միայն պահպանելու եք, այլև նոր որակներ եք հաղորդելու մեր ազգային այն արժեքներին, որոնք, դարեդար անցնելով, ձեր ծնողների և ուսուցիչների շնորհիվ փոխանցվել են ձեզ՝ դրանք հարստացած տեսնելու հավատով։

Հավատացեք, որ մենք՝ ավագներս, ոգևորվում ենք ձեր յուրաքանչյուր հաջողությամբ և համոզված ենք, որ  դուք բավարար ուժ ու կամք ունեք հաղթահարելու ցանկացած դժվարություն և ձեր ներդրումն եք ունենալուք մեր երկիրի բարօրության ու մեր սիրելի մայրաքաղի շենացման ու այն ավելի լավը դարձնելու գործում։

Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ, ուզում եմ միշտ հիշեք, որ գիտելիքների, կյանքի ճշմարիտ դասերի, մեծ ու փոքր հաջողությունների համար բոլորս առաջին հերթին պարտական ենք մեր մանկավարժներին. խորին հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում նրանց՝ իրենց հայրենանվեր աշխատանքի համար: Համոզված եմ, որ դուք իրականություն կդարձնեք ձեզ հետ կապված նրանց, և իհարկե նաև ձեր ծնողների  բոլոր հույսերն ու երազանքները։

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում եմ մազթում ձեզ, իմ պատանի բարեկամներ։

Անդրանիկ Մատիկոզյանի հաղթանակով

աandranikՀայաստանի ներկայացուցիչ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Լոս Անջելեսում ավարտված շախմատի 27-րդ Մետրոպոլիտեն մրցաշարում 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և  նվաճեց առաջին մրցանակը: Միաժամանակ Անդրանիկը կես միավորով գերազանցեց գրոսմայստերի նորման:

Մատիկոզյանը երկրորդ անգամ է հաղթահարում գրոսմայստերական բնագիծը:

ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախմբի ելույթը՝ Եվրոպայի օրվա առթիվ

DSC07852Մայիսի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեծ հանդիսավորությամբ նշվեցին Եվրոպայի օրը։

Համերգին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան հյուրեր։ Ներկաներին ողջունեցին և Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեցին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Եվրոպայի օրվան նվիրված համերգով իրենք հանդիսատեսին են փոխանցում Եվրամիության անդամ երկրների ստեղծագործությունները, որոնք դեռևս Հայաստանում չեն հնչել։ Նա նաև նկատեց, որ մարդկանց, պետություններին համախմբում է արվեստը։ Սերգեյ Սմբատյանը հատկանշական համարեց, որ Եվրոպայի օրվան նվիրված համերգին մասնակցում է ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը։ «Շատ ուրախ եմ, որ այս ամենը միավորում է արվեստը և ոչ թե քաղաքականությունը, ինչի մասին միշտ խոսում են։ Մանկական նվագախմբի երեխաները նոր են սկսում իրենց մասնագիտական ուղին, և նրանք ունեն բարձր պրոֆեսիոնալիզմ ու կատարողական վարպետություն, ինչը մեր կրթական համակարգի արդյունքն է»,- ասաց Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ համերգի առաջին ստեղծագործությունը պրեմիերա է. այն խորվաթ կոմպոզիտորի կողմից գրվել է հատուկ այս համերգի համար։

ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացրեց Եվրոպական միության անդամ պետությունների ավանդական երաժշտության գեղեցիկ կատարումները։ Հնչեցին նաև հայ կոմպոզիտորների (Էդվարդ Միրզոյան, Արամ Խաչատրյան) ստեղծագործություններ։

Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ մանկական կամերային նվագախումբը հիմնվել է Սերգեյ Սմբատյանի կողմից 2009 թվականին։ Նվագախումբը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Հայաստանում և Եվրոպայում:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Շախմատի ընտրական մրցաշար Ջերմուկում

chess-5Ջերմուկում ավարտվեց շախմատի Հայաստանի 74-րդ առաջնության ընտրական փուլ հանդիսացող երկրի տարածաշրջանային առաջնությունը: Մրցաշարի հաղթող դարձավ ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Մանվել Պետրոսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Նրանից կես միավորով ետ մնացին միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը և Գրիգոր Դիլանյանը: Այս երեք շախմատիստներն իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին:

Շուրջ 300 հեծանվորդների մրցավազք՝ Երևանում

հեծանիվՄայիսի 26-ին՝ ժամը 14.30, Շահումյանի հրապարակից կմեկնարկի «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը։ 46 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ, կանցնի Երևանի հինգ վայրերով (արձան, այգի, հայտնի պողոտա, պետական շենք, համեմատաբար անհայտ փողոց), որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով: Հաղթող կճանաչվեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոն հասած առաջին երեք թիմերը։ Այստեղ կանցկացվի նաև թիմերի ղեկավարների մրցույթ, մրցանակաբաշխություն։

Մրցող թիմերը ներկայացնում են երիտասարդական, հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ, այլ կազմակերպություններ, ինչպես նաև ակտիվ երիտասարդների խմբեր։

«Ճանաչիր Երևանը» երիտասարդական, սպորտային ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ն՝ «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Ծրագիրը նպատակ ունի համախմբել հասարակական ոլորտի ակտիվ երիտասարդներին, խթանել առողջ ապրելակերպն ու ակտիվ հանգիստը, ընդգծել հեծանվի՝ որպես տրանսպորտային միջոցի այլընտրանքի կարևորությունը։

  

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հանդիսությամբ բացվեցին Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգը եւ Մարտունու հիվանդանոցը

Karmir Shuka drinking water system «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում Հիմնադրամի բարերարներից, հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը, գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ սկսել է իր հաշվետու այցելությունները հայաստանյան ու արցախյան ծրագրեր:

ԼՂՀ ծրագրեր այցելությունների ճանապարհին պատվիրակության առաջին կանգառը Գորիսի սրտաբանական կենտրոնն էր, որը կառուցվել է 2010 թվականին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի, Մարսելի «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միության» (ASAF), Ֆրանսիայի Բուշ Դյու Ռոն նահանգի վարչակազմի նախաձեռնությամբ եւ Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի ֆինանսավորմամբ:

 Երեկ` մայիսի 23-ին, շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը ԼՂՀ Մարտունու շրջանում հանդիսավորությամբ բացեց համայնքի համար երկու կարեւորագույն ծրագիր` Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգը եւ Մարտունու հիվանդանոցը, որոնք կառուցվել են Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ:

Բացումներին ներկա էին նաեւ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու ներկայացուցիչ Շահե վարդապետ Անանյանը, ԱՄՆ Արեւելյան շրջանի տեղական մարմնի ատենապետ Խորեն Բանդազյանը, գործադիր տնօրեն Իրինա Լազարյանը, համայնքի ներկայացուցիչներ, գյուղի բնակիչներ:

«Շնորհակալ եմ, որ կապվել եք ձեր գյուղին: Հուսով եմ, որ այսպես միշտ կլինի, եւ էլ ավելի կստվարանան այստեղ կանգնած երեխաների շարքերը, ու շեն կմնա այս հողը»- բացման խոսքում ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Կարմիր Շուկա գյուղի ավելի քան 1050 բնակիչները ( 270 տնտեսություն) արդեն իսկ ունեն շուրջօրյա կանոնավոր ջրամատակարարում: Շնորհիվ կառուցված ներքին ցանցի` ջուրը աղբյուրներից առանձին ջրագծերով հասնում է տներ: Համակարգը ներառում է 11 կմ երկարությամբ ջրագիծ եւ երկու օրական կարգավորման ջրամբար: Ծրագիրը համաֆինանսավորել է ԼՂՀ կառավարությունը:

Վաղուց սպասված էր Մարտունի քաղաքում նոր հիվանդանոցի կառուցումը, որը համաֆինանսավորել է Ամերիկայի «Հայ բժիշկների հիմնադրամը»:  Բացման խոսքով հանդես եկավ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, ով մեծապես կարեւորեց այս նախաձեռնությունը: Երկհարկանի նորակառույցը  Հիմնադրամի կառուցած ամենախոշոր բուժհաստատությունների թվում է (ընդհ. 2470 քմ), որտեղ նախատեսված են անհրաժեշտ ենթակառուցվածքները ժամանակակից բուժսպասարկում ապահովելու նպատակով:  Բուժհաստատությունում կգործեն պոլիկլինիկա, ծննդատուն, ախտորոշման, շտապ օգնության, վիրահատական, թերապեւտիկ եւ գինեկոլոգիայի բաժանմունքներ: Առանձին մուտքով կգործի բուժսպասարկման արդի պահանջներին բավարարող ինֆեկցիոն բաժանմունքը:

Հիվանդանոցի անխափան աշխատանքը կապահովեն նորակառույց կաթսայատունը եւ պահեստային էլեկտրաենթակայանը: Վերելակը կապահովի  հիվանդների արդյունավետ սպասարկումը:

Հիվանդանոցում տարեկան կարող է սպասարկվել շուրջ 1000 ստացիոնար եւ 1400 ամբուլատոր հիվանդ: Հիվանդանոցի կահավորումը կստանձնի ԼՂՀ կառավարությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի մասնաճյուղի ատենապետ Խորեն Բանդազյանը. «Ուրախ ենք, որ սփյուռքի եւ ԼՂՀ կառավարության միջեւ ձեւավորված համագործակցության արդյունքում այսօր ունենք եւս մեկ ժամանակակից բուժհաստատություն: Մեր գործընկեր «Հայ բժիշկների հիմնադրամի» միջոցներով կառուցված այս հիվանդանոցում համայնքի բնակիչները կկարողանան որակյալ բուժում ստանալ: Հուսանք, որ այս խոշոր ձեռնարկին կհաջորդեն այլ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք կարեւոր են ռազմավարական այս տարածքի համար»:

Նշենք, որ Մարտունու հիվանդանոցը ԱՄՆ Արեւելյան շրջանի հայ համայնքի օժանդակությամբ կառուցված երկրորդ խոշոր բուժհաստատությունն է Արցախում. Ստեփանակերտի պոլիկլինիկան, որը գործում է 2006թ.-ից, այսօր էլ քաղաքի համայնապատկերում աչքի է ընկնում որպես ժամանակակից չափանիշներին համապատասխանող հաստատություն:

Շունը մեկ օր պահպանել էր պտտահողմի պատճառով զոհված տիրոջը

BK0KrI1CEAM1QSq (1)Փոքր  շանը հայտնաբերել են մայիսի 20-ին, Մուր քաղաքի պտտահողմի հետևանքով գոյացած ավերակների մեջ:

“Շնիկը վախեցած էր. նա  ողջ առողջ է: Սկզբում մենք նույնիսկ չգիտեինք, թե նա ինչու չի հեռանում այդ տեղից”մեկնաբանել է Օկլահոմայի իշխանության ներկայացուցիչը:

Երբ փրկարաները սկսեցին ավերակները  հավաքել. նրանք հասկացան, որ չորքոտանին պաշտպանում էր իր զոհված տիրոջը: Անանուն շնիկին  կենդանիների ապաստան են տեղափոխել, նրա լուսանկարը սոցցանցերում դիտել են մի քանի հազար մարդիկ:

“Շերիֆի օգնականը հույս ունի շուտով նրան իր տուն տանել”,հայտնել են գրասենյակից:

Կալիֆոռնիայում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է եղել

dff287d7392342983b072d5a89cbc097ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ հինգշաբթի` լույս ուրբաթ գիշեր Կալիֆոռնիայում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է 11 կմ Գրինվիլից հյուսիս-արևմուտք: Օջախը` 9-11 կմ խորության վրա է:

Ավերածությունների ու զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան: Ինչպես տեղի հեռուստատեսությունն է հայտնում, ստորգետնյա ցնցումներ են զգացվել Սակրամենտոյում, որը գտնվում է  էպիկենտրոնից 160 կմ հեռավորության վրա:

Կալիֆոռնիայում երկրաշարժերը հաճախակի են լինում: Վերջին անգամ ցնցումներ են եղել անցած տարվա փետրվարին` 5,3 մագնիտուդ հզորությամբ:

ԱՄՆ-ում կանանց թույլատրվել է մերկ կրծքով փողոց ելնել

a30key_w300h210Նյու Յորքում կանանց պաշտոնապես թույլատրվել է մերկ կրծքով փողոց դուրս գալ: Թույլատրությունն ուժի մեջ էր դեռևս փետրվարից.այն ժամանակ 34 հազար ոստիկանի հրահանգ էր տրվել պարզապես, փողոցում մերկ կրծքով կին տեսնելու դեպքում չկանգնեցնել նրան, այլ պաշտպանել անցորդների հարձակումներից:  Նրանց հրահանգված էր` քշել ամբոխը, եթե հավաքվի, իսկ նա ով չի հեռանա` ձերբակալել:

Վերջերս որոշման մասին տեղեկացավ հանրությունը.ճանաչված լուսանկարիչ Վանն Վոասթը դաշնային դատարան բողոք էր ներկայացրել քաղաքի իշխանությունների դեմ մի շարք անօրինական ձերբակալությունների պատճառով: Նա հայտնի է հասարակական վայրերում մերկ կրծքով հայտնվելով: Կինը հայտնել էր, որ 2011-2012-ին իրեն ձերբակալել են ռեստորաններում, կենտրոնական կայարանում, տարրական դպրոցի մոտ ու շատ այլ վայրերում:

Վան Վոասթի փաստաբանները 1992-ին  նահանգի Գերագույն դատարանի ընդունած որոշման հիման վրա կարողացան  հասնել նրան, որ   կնոջ հասցեին բոլոր մեղադրանքները հանվեն:

Այն ժամանակ դատավորը վճիռ կայացրեց, որ հասարակական վայրում կանանց  մերկ կրծքով հայտնվելը արգելելը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեռական պատկանելությամբ պայմանավորված խտրականություն:

Չեխիայում ծերանոցները սկսել են աստղերով գնահատել

Չեխիայում ծերանոցները սկսել են գնահատել հյուրանոցների նման` 1-5 աստղերով:

Սոցիալական ծառայություններ իրականացնող ասոցիացիայի ղեկավար Յիրժի Գորեցկու խոսքով,  այն տարեց մարդիկ, որոնք ցանկանում են իրենց մնացած կյանքն անցկացնել նման տներում, պետք է իմանան դրանցում մատուցվող ծառայությունների ու որակի մասին:

i (4)“Ծերանոցները միավորներ կստանան կենվորներին այս կամ այն ծառայություններ մատակարարելու համար: Գնահատումը կատարվում է 300 չափանիշներով: Դա սննդի որակն է, բուժսպասարկումը, ազատ ժամանակն անցկացնելու հնարավորությունը և շատ ու շատ այլ բաներ: Որքան շատ են միավորները` այնքան շատ են աստղերը”,հայտարարել է նա:

Աստղ ստանալ կարող են ակնկալել միայն այն հաստատությունները, որտեղ տարեց մարդիկ կարող են իրենց սենյակները փակել բանալիով և  հարակից այգիներ կամ էլ պարկեր զբոսանքի դուրս գալ: Բացի այդ, սենյակները չպետք է իրար մեջ լինեն, իսկ հաշմանդամի սայլակին գամվածները պետք է ազատ կարողանան տեղաշարժվել շենքում:

Հիմա Չեխիայում 500 ծերանոց կա, որոնցից  27-ն արդեն աստղիկների են արժանացել:Գնահատումը կատարում է ասոցիացիայի հատուկ հանձնաժողովը: