Իրանը սխալ է համարում, որ դրսից խառնվում են Թուրքիայի ներքին գործերին

iran  Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբաս Իրաքչըն հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերը ներքաղաքական բովանդակություն ունեն, և օտարները իրավունք չունեն միջամտելու այդ դեպքերին: Ամենշաբաթյա մամլո ասուլիսի ժամանակ Իրաքչըն նշել է, որ Իրանը «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձություններին նայում է որպես «Թուրքիայի ներքին խնդիր»: Խոսնակը մաղթել է, որպեսզի Անկարայի կառավարությունը և ցուցարարները խաղաղ ճանապարհով ողջամիտ լուծման հանգեն:

«Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Աբաս Իրաքչըն խոսել է նաև անգլիական «The Independent» թերթի տարածած այն լուրի մասին, թե Իրանը Ասադին օգնելու համար 4 հազար զինվոր է Սիրիա ուղարկելու: «Մենք ամբողջությամբ հերքում ենք այդ լուրը: Սիրիական կառավարությունը և բանակը ահաբեկչական խմբերի հետ պատերազմելու համար նման օգնության կարիք չունի և ինքնուրույն կարող է պայքարել իր թշնամիների դեմ»,-հայտարարել է Իրաքչըն:

Դոլարը տատանվում է

դոլարՀունիսի 18-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.25 դրամ:

«Սխալը կշտկվի, և ավելի շատ գործեր կգնան դատախազություն». Իշխան Զաքարյանն ամփոփեց ՎՊ հաշվետվությունը

12_9_2012_17_5_47_wfvavtkzԽորհրդարանում ամփոփվեց Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվությունը, որն Ազգային ժողովն ընդունեց ի գիտություն՝ սահմանված կարգի համաձայն:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ամփոփիչ ելույթում անդրադարձավ հաշվետվության վերաբերալ հնչեցրած այն գնահատականին, թե արձանագրվածը համատարած թալան է. «Հաշվետվության մեջ չկա էդպիսի բան: Ինձ թվում է՝ որոշ տերմիններ օգտագործելուց հետո փորձ են անում հետո դրանք շտկել: Դա արդար չի»,-ասաց նա:

Անդրադառնալով վերջին 2-3 տարիների շինարարական աշխատանքներին՝ նա նշեց, որ դրանք թանկացել են, և տարօրինակն այն է, որ տենդեռով ապրանք են ձեռք բերում, որը շուկայում շատ ավելի էժան է. «Մեկը դրա համար պետք է պատասխան տա՞, թե՞ ոչ: Անպայման պետք է մարդ ձերբակալե՞նք, Խաչիկյանի պատմությունը մեջտեղ բերե՞նք: Այն ժամանակ էլ ասում էինք՝ թոշակները, նպաստները կարգավորեք, բոլորն ասում էին՝ կարգին է, վերջում պարզվեց՝ տարեկան 12 միլիարդ այնտեղից կարող էին տնտեսում անել: Սա անթույլատրելի է»:

Իշխան Զաքարյանի կարծիքով՝ այն, ինչ ներկայացվել է Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, շատ ավելի մեղմ է, քան ասել է Հանրապետության նախագահը սեպտեմբերի 15-ի կառավարության նիստի ժամանակ:

Բայց այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ այդ երույթները համատարած են, կան բնագավառներ, որտեղ նախարարները շահագրգռված են այս երևույթները վերացնելու գործում. «Եվ հիմա վստահ ձեզ ասում եմ. եթե այսպես շարունակենք, մինիմալ չափերի ենք հասցնելու կոռուպցիոն ռիսկերը»,-հայտարարեց նա:

Ամփոփելով խոսքը՝ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ժամանակն է արդեն ավելի խիստ և ավելի լուրջ մտեցում ունենալ բոլոր այն կառույցների և նրանց ղեկավարների նկատմամբ, որոնք բացասական վերաբերմունք ունեն բյուջեի ծախսային մասի հետ կապված. «Այս առումով որևէ մեկը որևէ կասկած թող չունենա. սխալը կշտկվի, և ավելի շատ գործեր կգնան դատախազություն»,-ասաց նա:

Տասը տարվա կտրվածքով աղջիկների առաջին տասնյակում Անի անունն էրամենագերակշռող անունը

Կարինե ԿույումջյանՏասը տարվա կտրվածքով աղջիկների առաջին տասնյակում Անի անունն էր ամենագերակշռող անունը՝ 746 երեխաների անվանակոչել են Անի:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդավարության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Այդ անունն իր առաջնային դիրքը պահպանել է 2004-ին, 2005-ին և 2009-ին: 2012 թվականին Անի անունը եղել է չորրորդ տեղում:
Հաջորդ տեղերում, ըստ բանախոսի, Նարե և Մանե անուններն են եղել:
-2003-ին հաջորդող տարիներին ավելացել են այդ անուններն ունեցող երեխաները: Մանեն առաջնային տեղ է ունեցել 2010 թվականին,-ասաց բանախոսը:
Կույումջյանի հրապարակած տվյալների համաձայն՝առաջին տասնյակում են նաև Աննա, Անահիտ, Լիլիթ, Միլենա, Հասմիկ, Լուսինե անունները և այլն:
Ինչ վերաբերում է տղաների անուններին, ապա տիկին Կույումջյանն ասաց, որ տղաների առումով տասնյակի ցանկը գրեթե նույնությամբ պահպանվել է:
-Վերջին տասը տարիներին Դավիթ և Նարեկ անունները եղել են գերակշռող: Եթե 2003 թ. ընդամենը 771 տղա երեխայի են անվանել Դավիթ անունով, ապա 2012-ին` 1283 երեխայի:
Տասնյակի մեջ են Արման, Արթուր, Գոռ, Էրիկ, Տիգրան, Կարեն, Սամվել անունները: Գոռ անունը, եթե մի քանի տարի առաջ միջին դիրք ուներ, ապա վերջին տարիներին այն հայտնվել է երրորդ հորիզոնականում,-ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է տարօրինակ անուններին, ապա Կարինե Կույումջյանը նպատակահարմար չհամարեց հրապարակել, սակայն ասուլիսին ներկա ազգագրագետ Նիկոլ Մարգարյանն, օրինակ, ասաց, որ ամենաէկզոտիկ ու տարօրինակ անունը, որ հանդիպել է, եղել է Լոռու մարզում:
-Լոռիում ինչ-որ մեկը 11 աղջկանից հետո, երբ ունեցել էր 12-րդ երեխան, որը տղա էր ծնվել, անունը դրել էր Զոռով,-ասաց ազգագրագետը՝ նշելով, որ շատ է լինում, որ ՔԿԱԳ աշխատակիցներն են միջամտում և փորձում հետ պահել ծնողներին իրենց երեխաներին տարօրինակ անուններ դնել: Սա, ըստ բանախոսի, լավ է, սակայն, դրա իրավունքը, ընդհանուր առմամբ, նրանք չունեն:
Մարիամ Հովհաննիսյան

Գառնիկ Հովհաննիսյանի միջազգային հուշամրցաշարի հաղթողները հայտնի են

22286 սամբոՀայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը Հայաստան մարզական միության «Աշխատանք» մարզադահլիճում անցկացրեցին Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 18-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը, որն այս տարի կազմակերպիչները նվիրել էին Հայաստանի սպորտի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին:

Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մադրիդում` 1981թվականին:  1983-95 – ին  Հովհաննիսյանն աշխատել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ: Արցախյան շարժման տարիներին` 1989-1994 -ին, մի շարք անվանի մարզիկների հետ ապահովել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջաններին մասնակցող ՀԽՍՀ և ԼՂԻՄ պատգամավորների անվտանգությունը Մոսկվայում, ուղեկցել` հասարակական-քաղաքական գործիչների, իրականացրել` հատուկ նշանակության բեռների տեղափոխում: Անվանի մարզիկը պատահարի զոհ է դարձել 1995-ին: Հաջորդ տարվանից Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացնում է Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը:

Գառնիկ Հովհաննիսյանի միջազգային հուշամրցաշարի հաղթողներ դարձան` 48 կգ քաշային կարգում` Լենդրուշ Զատիկյանը Գյումրի, 52 կգ քաշային կարգում` Դավիթ Խաչատրյանը, Նոր Հաճն, 57 կգ`  Մաքսիմ Մանուկյանը, ԲԿՄԱ, 62 կգ` Գոռ Մալյանը, Գյումրի, 68 կգ` Մարտին Միրզոյանը, Արցախ, 74 կգ` Ռաֆիկ Մանուկյանը, ԲԿՄԱ, 82 կգ` Մհեր Կարապետյանը, Աբովյան, 90 կգ`  Էդիկ Պետրոսյանը, Սպիտակ, 100 կգ`  Տարոն Մելքոնյանը, Վանաձոր, +100 կգ` Արմեն Լևոնյանը, Եղվարդ:

Իրանցիները ցույց տվեցին, որ կարող են կազմակերպել թափանցիկ և արդար ընտրություններ

3Այսօր «Արմատ» մամուլի ակումբում Իրանի նորընտիր նախագահի, Իրանի արտաքին քաղաքականության նոր վեկտորների ու Հայաստանի հետ հարաբերությունների ապագայի տեսլականի  մասին լրագրողների հետ խոսեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ընտրությունների ժամանակ 50.71 տոկոս ձայներով նախագահ ընտրվեց ռեֆորմիստ հոգևորական Հասան Ռուհանին: Իրանը անակնկալ մատուցեց քաղաքականությամբ զբաղվողներին. նախնական հարցումների համաձայն՝ Հասան Ռուհանին քիչ ձայներ էր հավաքել: Այսինքն՝ ընտրվեց այն թեկնածուն, որ չէր հավակնում նախագահ դառնալուն:

Ըստ  Վարդան Ոսկանյանի` նորընտիր նախագահի արտաքին քաղաքական ծրագիրն  այն է, որ Իրանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, պայմանով, որ նա չպետք է միջամտի Իրանի Ւսլամական Հանրապետության ներքին գործերին և պետք է ճանաչի Իրանի իրավունքը իրականացնելու խաղաղ միջուկային ծրագիր: Մինչդեռ  ԱՄՆ-ն Իրանի ընտրություններն  արդեն գնահատել է ոչ թափանցիկ:

Վարդան Ոսկանյանը փաստում է, որ իրանցիները կատարեցին շատ կարևոր քայլ` միջազգային ասպարեզում բարձրացրին երկրի վարկանիշը և ցույց տվեցին, որ կարող են կազմակերպել թափանցիկ և արդար ընտրություններ: Իրանագետը կանխատեսում է, որ Իրանը Արևմուտքի կամ Իսրայելի հետ կունենա տնտեսական որոշ անհամաձայնություններ: Իսկ ինչ վերաբերում է Հայաստան – Իրան հարաբերություններին, Հասան Ռուհանին դեռևս չի անդրադարձել Կովկասին: «Եթե կանխատեսենք, պետք է նկատի ունենանք մի կարեւոր հանգամանք` հայ-իրանական հարաբերությունները կապված չեն Իրանի նախագահների փոխվելու հետ: Հայ-իրանական հարաբերությունները կայուն են: Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների հարաբերությունների սրում չի եղել»,-ասաց իրանագետը:

Անդրադառնալով Իրան-Սիրիա հարաբերություններին` Վարդան Ոսկանյանը փաստեց, որ Իրանը միշտ էլ, անկախ ամեն ինչից, հավատարիմ կմնա Բաշար Ալ-Ասադի իշխանությանը հովանավորելու իր քաղաքականությանը, քանի որ, ինչպես ընդունված է ասել, «Սիրիան Իրան տանող դարպասն է»:

Հովիկ Աբրահամյանն առաջարկեց վերահսկիչ պալատի հաշվետվությունն ուղարկել գլխավոր դատախազություն

big_196fbc39f7f031c725899bd8b80f1b95

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գտնում է, որ ԱԺ կանոնակարգ օրենքում պետք է կատարել համապատասխան փոփոխություններ, որպեսզի Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկմանը մասնակցեն Վերահսկիչ պալատը, կառավարությունը և գլխավոր դատախազությունը:

Չարաշահումներն արմատախիլ անելու բանալին, ըստ նրա, Վերահսկիչ պալատի, կառավարության, դատախազության և Ազգային ժողովի համագործակցությունն է:

Հովիկ Աբրահամյանը միաժամանակ ընդունում է, որ Ազգային ժողովը՝ մասնավորապես ԱԺ քաղաքական մեծամասնությունը, պատասխանատվություն է կրում կառավարության գործունեության համար:

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության մեջ ներկայացված շինարարական ոլորտի չարաշահումներին՝ ԱԺ նախագահը կառավարությանն առաջարկեց ժամկետներ սահմանել մասնավորապես շինարարական ոլորտի նորմատիվները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար: Նույնն  էլ՝ գնումների վերաբերյալ:

Քանի որ խորհրդարանում ծավալված քննարկումներից պարզ է դարձել, որ օրենսդրական բացերը նույնպես չարաշահումների պատճառ են հանդիսանում, Հովիկ Աբրահամյանն առաջարկեց, որպեսզի կառավարությունը, Վերահսկիչ պալատը, ինչպես նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովները միասին քննարկեն և ԱԺ ներկայացնեն համապատասխան փոփոխությունների փաթեթ, որը կնպաստի չարաշահումների բացառմանը:

Հովիկ Աբրահամյանն առաջարկեց վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվությունն ուղարկել գլխավոր դատախազություն:

«Եթե մեր  բոլորի նպատակն է անել ամեն ինչ, որ շարաշահումներ չլինեն, ապա այս ձևաչափը ճիշտ է»,-ընդգծեց նա:

Խորհրդարանի ղեկավարն, ամփոփելով խոսքը, հորդորեց ԱԺ ամբիոնից չհնչեցնել անհիմն մեղադրանքներ և հանրությանը թյուրիմացության մեջ գցել. «Թող որոշ մեր գործընկերներ էլ մեզ չմեղադրեն, որ զարմանում ենք որոշ գործառույթների վրա: Այո, զարմանում ենք, որովհետեւ մենք նման պայմանավորվածություն չունենք որեւէ մեկի հետ, դրա համար էլ զարմանում ենք: Զարմանում ենք նաև նրանց համարձակության վրա, որ նման քայլի են գնում՝ հասկանալով, որ պատժվելու են»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

 

FEMEN-ի ակտիվիստները ցանկանում են գնալ Թուրքիա`Գեզի այգու պաշտպանության համար

2Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները մտադիր են Թուրքիա մեկնել և միանալ Ստամբուլի Գեզի այգու պաշտպանության գործին, հաղորդում է թուրքական “Ռադիկալ” թերթը:

Ֆեմինիստների տարածած հայտարարության համաձայն` իրենք այլևս չեն կարող դիտորդի դերում հանդես գալ, երբ “Թուրքիայի առաջնորդ Էրդողանը գազով թունավորում  է Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարներին”:

“Մենք այլևս չենք կարող տեսնել, թե ինչպես է Էրդողանը երկիրն ավելի հետ տանում: Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ ժամանակակից աշխարհի ողբերգությունն է”,- ասված է FEMEN-ի տարածած հայտարարության մեջ:

Ստամբուլ մեկնելու համար ֆեմինիստները ցուցարարներից խնդրում են հանգանակություն կազմակերպել և ինքնաթիռի երեք տոմս գնել իրենց համար:

Յուրի Վարդանյանը ուղերձ է հղել ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդին

677877 SPORT-SIMVOLՂազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում ԱՊՀ պայմանագրի մասնակից երկրների ֆիզիական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստը: Նիստի շրջանակներում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը առնչվող մի շարք հարցեր.

1.ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քաղաքականության հիմնական ուղղությունները

2.Մինչև 2020թ. ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման  ռազմավարության 2013-2015թթ միջոցառումների պլանը

3.Մինչև 2020թ.ԱՊՀ երկրների սպորտի ազգային ձևերի սատարման և զարգացման ծրագրի նախագիծը:

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ուղերձ է հղել Խորհրդի նիստը նախագահող Ղազախստանի Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի գործակալության փոխնախագահ Էլսիյար Կանագատովին և խորհրդի անդամներին: Ուղերձում մասնավորապես ասված է. ”Հարգարժան Էլսիյար Բայմուհամեդովի.թույլ տվեք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել ԱՊՀ անդամ երկրների Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում համագործակցության պայմանագրի մասնակից երկրների ֆիզիական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին մասնակցելու հրավերի  համար:

Տեղեկացնում եմ, որ նախարարությունում տեղի ունեցած կադրային փոփոխությունների պատճառով Խորհրդում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախկին ներկայացուցիչ Սամվել Պատվականի Խաչատրյանին փոխարինելու է փոխնախարար Նազարեթ Անդրանիկի Մնացականյանը:

Հարգարժան պարոն Կանագատով, օգտվելով առիթից ձեզ, գործադիր կոմիտեին և խորհրդի անդամներին ցանկանում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք,  վստահեցնում եմ, որ նախարարությունը այսուհետ ևս պատրաստ է ակտիվորեն համագործակցել և աջակցել խորհրդի աշխատանքներին:

Լավագույն մաղթանքներով` Յու. Ն.Վարդանյան”

Ինքնասպանություն Գյումրի քաղաքում

shtap-300x240Հունիսի 18-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2Բ շենքի թիվ 23 բնակարանից քաղաքացին ցած է նետվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ինքնասպանություն է գործել 1953 թ. ծնված Բ. Պապիկյանը:

Արարատի մարզում ծիրանի մթերման խնդիրներն արդեն կարգավորված են. վստահեցնում է գյուղնախարարը

ծիրանԱրարատի մարզում ծիրանի մթերման հետ կապվածխնդիրներն արդեն կարգավորված են: Այս մասին  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցումնշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Արտաշատի շրջանի մի քանիհամայնքների բնակիչներ իրենց դժգոհությունն էին արտահայտել ծիրանի մթերման համարառաջարկվող ցածր գնից եւ փակել փակելով ճանապարհները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշեց, որ քիչ առաջ են իրեն զեկուցել, որ Արարատիմարզի Քաղցրաշեն, Այգեզարդ եւ Նարեկ համայնքների բնակիչները դժգոհում են, որ ծիրաննարտահանող մի քանի ընկերություններ նվազեցրել են մթերման գները: «Ես այս պահինգտնվում եմ Շիրակի մարզի Ամասիայի շրջանում, սակայն այնտեղ եմ ուղարկել իմ երկուտեղակալներին, խոսել եմ մարզպետի պաշտոնակատարի հետ, եւ արդեն կարգավորել ենքբոլոր խնդիրները»,- ասաց նա:

Սերգո Կարապետյանը նշեց նաեւ, որ խոսել է «Սպայկա» ընկերության տնօրենի հետ, եւընկերությունն արդեն Արտաշատ է ուղարկել իր ներկայացուցիչներին՝ այնտեղ 500 դրամովծիրանի մթերում կազմակերպելու համար: «Իհարկե եղել են մի քանի ընկերություններ, որոնքգինը մինչեւ 400 դրամ իջեցրել են, սակայն այս պահին ամեն ինչ կարգավորված է»,- ասացնախարարը: Գյուղացիները դժգոհել են նաեւ այն բանից, որ մթերողները չեն կշռել ապրանքը,այլ վերցրել են այն արկղերով՝ մեկ արկղի դիմաց վճարելով 4000 դրամ, իսկ գյուղացիներըպնդել են, որ մեկ արկղը կշռում է ոչ թե 10, այլ մինչեւ 13 կիլոգրամ:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարը հանձնարարել է մթերողներին անպայման կշռելապրանքը եւ մթերել այն 500 դրամով: «Այժմ «Սպայկա» ընկերությունն այնտեղ աշխատում էայս պայմաններով: Խնդիրն արդեն լուծված է, եւ ես կարծում եմ, որ դժգոհություններ այլեւսչեն լինի»,- ավելացրեց նախարարը:

Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ անպատացումը սպառնում է անգամ բարձր լեռնային գոտիներին

Inga-Zarafyan-Silva-Adamyan3Հողագետ,Երկրաբանական գիտությունների դոկտոր Աշոտ Խոյեցյանը և բնապահպան Սիլվա Ադամյանը այսօր լրագրողներին ներկայացրեցին հայաստանում անպատացման տանող ներկայիս իրավիճակը, դրա տարածման վտանգներն ու հետևանքները, անապատացման դեմ պայքարի միջոցներն ու ուղիները:

Մասնագետների պնդմամբ` այս ոլորտում Հայսատանում աշխատելը չափազանց դժվար է դարձել, քանի որ երբ իրենք վեր են հանում խնդիրները և առաջարկում ծրագիր, սկզբում նկատում են պատկան մարմինների ոգևորությունը, սակայն վերջում պարզվում է, որ ոչ ոք չի պատրաստվում կյանքի կոչել ծրագիրը: «Վերջին անգամ նման բան եղավ կարկտահարության այն աղմկահարույց դեպքից ընդամենը 2 օր առաջ: Երբ մասնագետները զգուշացնում են, նրանց պետք է ոչ միայն ժպիտով լսել, այլև գործել` ըստ ծրագրի, որպեսզի խուսափենք նմանատիպ վտանգներից», – ասաց Աշոտ Խոյեցյանը:

Սիլվա Ադամյանն էլ իր հերթին ներկայացրեց մեր երկրի բուսական ու կենդանական աշխարհին սպառնացող ամենաիրական վտանգը: Ըստ նրա` պետք է հասկանալ, որ անգամ այն, որ գայլերը հարձակվում են մարդաբնակ տարածքների վրա պատճառն է անտառածածկ տարածքի անպատացման: Աշոտ Խոյեցյանն էլ հավելեց, որ Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ անպատացումը սպառնում է անգամ բարձր լեռնային գոտիներին:

 

Հայ ըմբիշների հաջող մրցելույթները Մարիոպոլում

268x180_thumb_photo_62471_886db64c2Ուկրաինայի Մարիոպոլ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին, որին մասնակցել են 15 երկրների մարզիկներ հաջող են հանդես եկել Հայաստանը ներկայացնող ըմբիշները:

55 կգ քաշային  Ռոման Ամոյանը (նկարում) գրավել է առաջին հորիզոնականը, 66 կգ քաշային Գևորգ Սահակյանը եղել է երկրորդը, իսկ 74 կգ և 96 կգ քաշային կարգերում հանդես եկած Ռաֆիկ Մանուկյանը և Սարգիս Տոնոյանը ճանաչվել են երրորդը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչը Լևոն Ջուլֆալակյանն է:

Մրցաշարին չեն մասնակցել Հայաստանի առաջատարները ՝ Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը:

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

big_1371546870_sunny-rainՀանրապետության տարածքում`

Հունիսի 19-21-ին շրջանների զգալի մասում, 22-ին Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հունիսի 23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 19-21-ին կնվազի 3-4 աստիճանով, իսկ հունիսի 22-23-ին նույնքանով կբարձրանա:

 

 

Երևանում`

Հունիսի 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հունիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևանի հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան  35.70C (1941 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան      7.30C   (1911 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան  22.20C

 

Շիրակի փողոցում շքապատշգամբ է փլուզվել

big_1371553597_IMG_8711Հունիսի 18-ին, ժամը 11.55-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.55-ին Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի է 2-րդ հարկի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով 1972 թ. ծնված Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մանրամասները ճշտելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է թիվ 5 բնակարանի շքապատշգամբը (1×2մ):

Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից կա­տար­վել են տարածքի մաքրման աշխատանքներ:

Դեպքի վայրում է գտնվել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխա­նատուն:

Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկել

Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկելՀունիսի 18-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 34 OV 307 պետհամարանիշով (վարորդ Ա. Շարոյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1989 թ. ծնված Ա. Շարոյանին, 1990 թ. ծնված Ա. Հովհաննիսյանին, 1995 թ. ծնված Վ. Վարդանյանին և 1990 թ. ծնված Ա. Չոբանյանին դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: Այնուհետև դեպքի վայր է մեկնել մեկ այլ մարտական հաշվարկ ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ իրականացնելու համար:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Հունգարիայում 98-ամյա նացիստին մեղադրել են 15 հազար հրեայի մահվան մեջ

iՀունգարիայում 98-ամյա նախկին ոստիկան Լասլո Չատարին կասկածվում է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստների հետ համագործակցության մեջ:

Հետաքննությունը մեղադրում է Չատարիին 15 հազար հրեայի մահվան մեջ, որոնք ուղարկվել էին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար:

Նրան 2012-ին  Հունգարիայում գտել են բրիտանացի լրագրողները` Սիմոն Վիզենտալի կենտրոնի ներկայացուցիչների հետ:

Ջրհեղեղի վտանգի պատճառով տարհանվում է Հնդկաստանի մայրաքաղաքի բնակչությունը

i (4)Հնդկաստանի մայրաքաղաքում  Յամունա գետին մոտադիր շրջաններից ջրհեղեղի  սպառնալիքի պատճառով սկսվել է բնակչության տարհանումը:

Այս տարի Հնդկաստանում անձրևների սեզոնը վաղ է սկսվել: Տեղումները սողանքների ու ջրհեղեղների պառճառ են դարձել, դրա համար էլ Նյու Դելիի իշխանությունները  հրահանգել են  տարհանված ընտանիքների համար վրանային քաղաքներ կառուցել:

Կիրակի ջուրը թափանցել է  Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանի տերմինալներ: Հազարավոր հյուրեր ու ուխտագնացներ չեն կարողացել այցելել հնդիկների համար սրբազան Ուտարաքհանդա տաճար: Տուժածների մի մասին իշխանությունները տեղավորել են տեղի դպրոցների ու քոլեջների շենքերում: Մարդկանց մեծամասնությունը սեփական տան կտուրներին է ծվարել , իսկ մի մասն էլ հայտնվել է ողողված  ճանապարհներին:

Հյուսիսային շրջաններում սողանքների  պատճառով զոհվել է ավելի քան 60 մարդ: Գանգեսն ու նրա վտակները  դուրս են եկել ափերից: Ավերվել են հարյուրավոր տներ, 5 հոգուց բաղկացած մի ընտանիք կենդանի թաղվել է տան փլատակներում:

Օդերևութաբանները տեղեկացնում են, որ անձրևները մի քանի օր  չեն դադարի:

Տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

1Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Բաքու կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 17-ին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևի հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, հանդիպման ընթացքում  կողմերը քննարկել են ադրբեջանավրացական հարաբերությունները, ռազմական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը :