Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների և բակային տարածքների լուսավորության ծրագիրը

002Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրվել  արտաքին լուսավորությամբ ապահովել շահագործման հանձնվող բոլոր փողոցները,  բակերը, այգիներն ու պուրակները:

Երևանի 2013թ. զարգացման ծրագրերի համաձայն՝ մայրաքաղաքի լուսավոր փողոցների  ցանկը կհամալրվի ևս 14-ով:  Տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում  9 փողոցներում արդեն ավարտվել է արտաքին լուսավորության համակարգի արդիականացման ու լուսավորությամբ ապահովելու գործընթացը, ևս 5-ում՝ աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

Մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, զուգահեռ նաև արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման աշխատանքներ են իրականացվում: Զարգացման տարեկան ծրագրից զատ, լրացուցիչ ծրագրով ևս 27 բակային տարածքներ են ապահովվել արտաքին  լուսավորությամբ: Նույն ծրագրերով լրացուցիչ լուսավորվել է նաև  երկրորդական 6 փողոց:

Երևանի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակում այս տարի նորովի մոտեցում կցուցաբերվի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու լուսավորման հարցում: Նոր ավտոճանապարհը կլուսավորվի LED տեսակի լուսադիոդային լուսատուներով, որոնք ապահովում են ինչպես անհրաժեշտ նորմերին համապատասխանող լուսավորություն, այնպես էլ էլեկտրաէներգիայի և շահագործման ծախսերի խնայողության հնարավորություն են տալիս:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հրդեհներ Երևանի Շարուրի փողոցում

Հրդեհներ և այրվող ավտոմեքենաներՀրդեհ բնակարանում 

Հուլիսի 17-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 24 շենքի 139-րդ բնակարանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 11.28-ին:

Պատշգամբում մասամբ այրվել է պահարան:

Այրվել են տնտեսական իրեր

Հուլիսի 17-ին, ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 22/2 շենքի 209-րդ բնակարանում պատշգամբից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ա. Պապիկյանին պատկանող բնակարանում այրվել են տնտեսական իրեր (2խմ):

Օձերը Գեղարքունիքի մարզում

օձեր են հայտնաբերվելՆկատվել է օձ 

Հուլիսի 17-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Շուշիի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 տանը նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է լորտու տեսակի սողուն և տեղափոխվել անվտանգ տարածք:

Հայտնաբերվել է օձ

Հուլիսի 17-ին, ժամը 10.18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի սկզբնամասում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են 1 մ երկարությամբ օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Սյուները շրջվել են ավտոճանապարհին և վնասվել ավտոմեքենաներին

big_1374046351_dՀուլիսի 17-ին, ժամը 09.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 44 հասցեում` Մոնթե Մելքոնյանի անվ. վարժարանի մոտակայքում, սյուները շրջվել են ավտոճանապարհին, ինչից վնասել են ավտոմեքենաներ և փակվել է ավտոճանապարհը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում շրջվել է 2 երկաթյա հենասյուն, ինչից վնասվել է “Մանանդ” տաքսի ծառայությանը պատկանող “Դայվու Նեքս” մակնիշի Լ 3172 պետհամարանիշի (վարորդ` Գ. Սահակյան) ավտոմեքենայի բեռնախցիկը: Մալուխներից վնասվել է նաև “Մերսեդես-Ե320” մակնիշի 35 OT 841 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Սողոմոնյան), “ՎԱԶ-2109” մակնիշի 04 SO 372 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Համբարձումյան), “Օպել Աստրա” մակնիշի 35 PS 619 պետհամարանիշի (վարորդ՝ Ի. Ստեփանյան) և “ԱԱԲ Պրոեկտ” ՍՊԸ-ին պատկանող “ԿԻԱ սպորտեջ” մակնիշի 004 AO 01 պետհամարանիշի ավտոմեքենաների ներկաշերտը:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են սյուները:

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են «Շիրակի» մրցակցին

չլ1346338264Ֆուտբոլի  Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի  չեմպիոն «Շիրակը» հուլիսի 17-ին Գյումրիում կմրցի Սերբիայի 6-ակի չեմպիոն Բելգրադի «Պարտիզանի» հետ:

Բուքմեյքերները հաղթողի հավակնորդ են  համարում սերբական ակումբին:

«Շիրակի» հաղթանակն ունի 7,8 գործակից, իսկ «Պարտիզանինը»՝ 1,43: Ոչ-ոքիի  համար սահմանվել է  4,2 գործակիցը:

«Շիրակ» – «Պարտիզան» խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 17:00-ին:

 

Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկանում է, որ հայրը ազատազրկումը կրի հայրենիքում

լիլիթ հարությունյանԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մոսկվայում ձերբակալված 46-ամյա ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանը իր ցավակցությունը հայտնեց ՌԴ-ում “Կամազի” ու ավտոբուսի բախման հետևանքով բոլոր զոհվածների ընտանիքնրին: “Թե ես, թե հայրս շատ լավ գիտենք, թե ինչ է կորուստը”, – ասաց Լիլիթ Հովհաննիսյանը, որը գտնում է, որ այս պահին իր հայրը հաստատ հոգեկան շատ ծանր վիճակում է. “Չի կարող հանուն հայրենիքի կամավոր ռազմաճակատ գնացած մարդը խլել տասնյակ կյանքեր ու հանգիստ ապրել“:

Լրագրողների հարցին, թե հատկապես ինչ պահանջ ունի այս պահին Հովհաննիսյանների ընտանիքը, Լիլիթը պատասխանեց, որ միայն ցանկանում է, որ հայրը պատիժը կրի Հայաստանում. “Եթե հայրս արդարացվի, գերագույն երջանկություն կլինի ինձ համար, սակայն, եթե նա, այնուամենայնիվ, ձերբակալվելու է, ապա կցանկանայի, որ ազատազրկումը կրեր հայրենիքում”, – ասաց Լիլիթ Հովհաննիսյանը:

Դատական նիստերի դահլիճում դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու, դրա սպառնալիքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ

դատախազություն2013թ. հուլիս 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող առանձնապես խոշոր չափերի ապօրինի թմրամիջոցի շրջանառության գործով ամբաստանյալ Ա.Պետրոսյանը դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը նետել է մեղադրանքը պաշտպանող դատախազ Վ.Միլիտոնյանի ուղղությամբ: Միաժամանակ ամբաստանյալը հայհոյել և սպանության սպառնալիքներ է հնչեցրել դատախազի հասցեին:

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումներին` տեղեկացնում ենք, որ դատական նիստերի դահլիճում մեղադրանքը պաշտպանող դատախազի նկատմամբ` ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու կամ դրա գործադրման սպառնալիքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Տեղեկացնում ենք, որ Ա.Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրելու ընթացքում իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու մեջ:

Մասնավորապես` 2012թ. մայիսի 3-ին, ապա 2012թ. օգոստոսի 8-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ա.Պետրոսյանը կնոջ` Ա.Մախովայի օժանդակությամբ ձեռք է բերել զգալի չափի` ընդհանուր 14 դեպքով, խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր:

Ձեռք բերված թմրամիջոցը, քրեական գործի նյութերի համաձայն, նա իրացրել է տարբեր անձանց: Թմրամիջոցի հերթական խմբաքանակը Ա.Պետրոսյանը փորձել է ձեռք բերել 2012թ. օգոստոսի 21-ին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել թվով 9 անձանց: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2012թ. դեկտեմբերի 27-ին: Դատաքննությունն արդեն ավարտվել է և մեղադրող դատախազի գնահատմամբ` ձեռք են բերվել բավարար ապացույցներ` Ա.Պետրոսյանին դատապարտելու համար, միջնորդելով նրա նկատմամբ վերջանական պատիժ նշանակել ազատազրկում` 15 տարի ժամկետով:

Տեղեկացնում ենք նաև, որ Ա.Պետրոսյանը նախկինում 4 անգամ դատապարտվել է` 11.11.1998թ. ՌԴ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածով, 22.03.2006թ. Երևան քաղաքի Շենգավիթ դատարանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով, 2007թ. ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածներով, 23.12.2011թ. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածով: Դատավարություններից երկուսը մարված են:

Քրեական գործով մեղադրվող 9 անձանցից մեկը ամբաստանյալ Ա.Պետրոսյանի կինն է` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի Ա.Մախովան: Նա մեղադրվում է «Սևան» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելուն, պահելուն և իրացնելուն օժանդակելու մեջ: Ներկայումս սույն գործի շրջանակներում Ա.Մախովան գտնվում է նախնական կալանքի տակ: Մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդել է Ա.Մախովային դատապարտել ազատազրկման` 10 տարի ժամկետով:

Ա.Մախովան ևս նախկինում մեկ անգամ դատապարտվել է ազատազրկման` 2010թվականին` ՀՀ քրեական օրենսգքրի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 9 ամիս ժամկետով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժման` թմրամոլության դեմ:

Առանձնապես խոշոր չափերի ադամանդ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարա

ադամանդԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի ադամանդ Հայաստան տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Ա.Փափազյանը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարել է խոշոր չափերի մաքսանենգություն:

Այսպես` քրեական գործի նյութերի համաձայն` Ա.Փափազյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն` Ա.Գասպարյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գործող «AL Nobala Diamond» ընկերությունից ձեռք բերված, անհատ ձեռնարկատեր Ռ.Ռուբենյանին պատկանող 2702,742 կառատ խոշոր չափերի` 438.335.061 ՀՀ դրամ արժեքով ադամանդները պոլիէթիլենային տոպրակում փաթեթավորած վիճակում 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայան:

Այնուհետև Ա.Փափազյանի հանձնարարությամբ, առանց մաքսային ձևակերպման ու հայտարարագրելու Ա.Գասպարյանը դրանք հանձնել է ուղևորների սպասարկման սրահում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կ.Գալստյանին:

Ըստ քրեական գործի նյութերի` Ա.Փափազյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մաքսային տեսուչ Կ.Գալստյանին հանձնարարել է Ա.Գասպարյանի փոխանցած փաթեթը դուրս հանել մաքսային հսկողության գոտուց և դնել օդանավակայանի ավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի մեջ:

Կ.Գալստյանը, կարծելով, թե փաթեթում Ա.Փափազյանի համար նախատեսված անձնական իրեր են, կատարել է վերջինիս հանձնարարությունը. ադամանդներով փաթեթն առանց մաքսային հսկողության և հայտարարագրելու դուրս է բերել մաքսային հսկողության գոտուց, դրել նրան պատկանող ավտոմեքենայի մեջ, ինչը նույն պահին հայտնաբերել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Փափազյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Կ.Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ադրբեջանցիները 100-ից ավել հայկական կայքեր են կոտրել

հակերՀրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է. «Ժողովուրդ ջան, ինչպես շատերդ արդեն երևի գիտեք, գիշերը ադրբեջանցիները մի շարք հայկական կայքեր են կոտրել: Խնդրում եմ ծանոթացեք կոտրված կայքերի ցուցակին ու եթե մեջը ծանոթ հասցեներ տեսնեք, տեղեկացրեք կայքերի տերերին, որ վերացնեն էտ ապուշների քարոզչական կոնտենտը իրենց կայքերից»:

Ստորև ներկայացնում ենք կայքերի ցանկը, որ ներկայացրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը.

lanar.am
www.studio-one.am
studioone.am
www.spyur.am
www.yellowpages.am
shanttv.am
www.shanttv.com
news.shanttv.com
news.shanttv.am
www.sport.am
eworks.am
blog.e-works.am
ipress.am
www.yerevannews.am
econews.am
express.am
mtv.am
unicef.am
grandmotors.am
www.honda.am
yerevantravel.ru
yerevantravel.am
yerevandaily.com
www.amcham.am
www.msg.am
www.armdb.com
litark.am
deltabeta.am
artmix.am
umba.am
icelebrity.am
turist.am
arsengrigoryan.am
remont.am
karatedo.am
celebrities.am
armenikos.ru
andreasyan.com
ararattravel.ru
s7.am
transaero.am
armeniatravel.ru
armeniantour.ru
armeniantravel.ru
yerevantour.ru
zham.ru
goarmenia.ru
torg.am
arenda.am
armenikos.com
odakhost.ru
www.mtd.am
www.clearwater.am
www.meridiantravel.am
www.yerenergo.am
www.report.am
www.soarmenia.org
oshakan.am
www.photo-armenia.com
www.armenianmedals.com
www.hayagitak.am
topcars.am
www.avadesign.am
www.acadastudio.com
www.aumbread.com
www.firstmortgage.am
vas.am
www.armozone.am
www.sale-city.am
gnc.am
www.rtarmenia.am
www.eurocaucasus.org
nix.am
www.amerialegal.am
finar.am
anmakardak.com
vssun.ru
armount-group.am
manettiles.am
ecosystems.am
eca.am
amaa.am
www.araratshin.am
www.imegaservice.ru
www.imegaservice.am
www.imegaservice.com
smartbuy.am
marz.am
benetton.am
ashakert.am9
debates.am
geox.am
woodpecker.am
www.haykarot.am
haykarot.ru
armenianhostel.com
loveyou.am/you/
beton.am
www.vipmotors.am
www.mananastone.am
lanar.am
www.armplast.am
syuniacyerkir.am
armenia.co.il
www.mcs.am
www.tatever.com

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թբիլիսի

սեյրան Օհանյան2013թ. հուլիսի 17-ին պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը և ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում Ս.Օհանյանը հանդիպում կունենա ինչպես իր վրացի պաշտոնակցի, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ պաշտպանության նախարարության և Վարաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր:

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «Փափազյանն էր դերասան»

վարդան պետրոսյանԱյսօր  հավանաբար հատուկենտ են այն դերասաններն ու բեմադրիչները, որոնց նոր ներկայացումը դեռ չավարտված` հասարակությունը սպասում է հաջորդին: Վարդան Պետրոսյանին հաջողվում է ողբերգությունն ու կատակերգությունը մեկտեղել, յուրաքանչյուր թեման հետաքրքրական ու բովանդակալից մատուցել:

Որքան հետաքրքիր, նույնքան էլ զարմանալի է, որ դերասանական կոչումը Վարդան Պետրոսյանը չի ընդունում:

«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆԵՐԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ»

Վարդան Պետրոսյանը ցեղասպանություն ապրած ընտանիքի որդի է: Հայրը ծնունդով Մանազկերտ քաղաքից է: Իսկ ինքը տան ամենափոքրն է:

– Եղբայրներս արդեն վաթսունն անց են: Երեք եղբայր ենք և մի քույր: 3-4 տարեկանում հորս փախցրել են կոտորածներից և բերել Լենինականի ամերիկյան մանկատուն: Նա հետագայում ուսումը շարունակել է, գրականագետ դարձել, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր: Ուսումնասիրել է հատկապես արևմտահայ գրականությունը:

Վ. Պետրոսյանի մոր ծնողները քահանաներ են եղել, Սալմաստից էին:

– Երբ գյուղի ժողովուրդը  գաղթել է դեպի Գառնի, իրենք մնացել են եկեղեցիների մոտ ու սպանվել թուրքերի կողմից: Մեր տանն այդ մասին միշտ խոսակցություններ եղել են, և ես իմացել եմ ցեղասպանության մասին: Չեմ կարող մարսել ցեղասպանությունը, ես չեմ կարող ներել թուրքերին: Միայն թե բոլշևիկյան Ռուսաստանի դերակատարության մասին չգիտեի: Ծնողներս  աշխատում էին մեզ հեռու պահել այդ թեմաներից: Մի օր ուղղակի եղբայրս մորս հետ բանավեճ ունեցավ ու ասաց. «Էդ էլ ձեր Լենինը, որ Էնվեր փաշային ասում էր` ընկեր Էնվեր»: Ես 9 տարեկան էի այդ ժամանակ, և դա ինձ համար մեծ շոկ էր, քանի որ այն տարիներին Լենինի կերպարը մեզ այլ կերպ էր ներշնչվել: Հիշո՞ւմ եք` «Լենինը մեզ նման փոքրիկ է եղել…»: Ես հուզվեցի: Հիշում եմ՝ գնացի բաղնիքում լաց եղա: Ինձ համար դա մեծ հիասթափություն էր: Բայց այդ օրվանից ես Լենինին չներեցի:

ՈՒՆԵՆՔ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼ ՈՒ ՆԵՐԿԱ

Վարդան Պետրոսյանն ասում է, որ որպես հայ ձևավորվել է դեռ մանկության տարիներից: Ասում է, որ հայ քրիստոնյա է, ու քրիստոնեական վարդապետությունը համարում է մեծագույն տիեզերական վարդապետություն:

– Իմ պապերից իմ մեջ սարսափելի մի բան է փոխանցվել, որ ես չեմ կարողանում բացատրել: Նույնիսկ հոգեպես ուժ չունեմ, որ գնամ Դեր Զոր, Թուրքիա, մեր պապենական հողերը ես չեմ տեսել: Գիտեք, ես կրում եմ այդ ամենն ու ուզում եմ փոխանցել: Մենք սարսափելի արհավիրք ենք ապրել, ու այն, որ այսօր կանգուն ենք, նշանակում է՝ շատ կարգին ժողովուրդ ենք: Մենք ունենք և՛ հերոսական անցյալ, և՛ հերոսական ներկա:

«ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁԱ ԴԵՐԱՍԱՆ»

Վարդան Պետրոսյանի ծնողներն արվեստին, առավել ևս՝ թատրոնին, իր հավաստմամբ, մեծ տեղ են տվել: Ասում է՝ դերասան դառնալու ոչ տենդագին փափագ է ունեցել, ոչ էլ ինչ-որ մեկը կողմնորոշել է:

– Դերասան դառնալու որոշում երբեք չի եղել, նման հարց ես չեմ քննարկել: Գիտեք, դա ստացվեց կամաց-կամաց, քանի որ ինստիտուտում կերպարվեստի բաժնում էի սովորում: Ունեինք դերասանական մի խումբ, նպատակը ոչ թե լուրջ թատրոն ստեղծելն էր, այլ կատակներ անելը, տարբեր տեսակի գժություններ կազմակերպելը: Հիմնականում նկարիչներ էին: Սուքիասի հետ ենք սկսել: Հետո մեր այդ խմբին միացավ Վահրամը Սահակյան, ու ստեղծեցինք «Ոզնիները»: Այդ ժամանակ մի լավ բան կար, որ դերասաններն ու նկարիչները նույն տեղում էին սովորում, և մեր ձևավորումն այդ միախառնված մթնոլորտում էր տեղի ունեում: Դա էր, որ ինձ կամաց-կամաց դերասանության տարավ:

Թե ինչու չի ընդունում «դերասան» բառը` ասում է.

– Կարծում եմ՝ մեծ ժողովրդականություն վայելող մարդ եմ: Դերասանը Փափազյանն էր: Օրինակ՝ Հենրիկ Հովհաննիսյանը որքան էլ հաճախ կրկնի, որ ես դերասան եմ, չէ՛, ես Վարդան Պետրոսյանն եմ, որը պարզապես համարձակություն ունի բեմ բարձրանալու և սրտի եկածն արտահայտելու:

…ԲԱԽՏ ՎԻՃԱԿՎԵՑ ԽԱՂԱԼ ՌՈԲԵՐ ՕՍԵՅՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ

Որքան էլ Վարդան Պետրոսյանը խոսի հայերի, հայկական արժեքների ու հայ մշակույթի մասին, նրա կենսագրության էական մասն անցել է Փարիզում: Երբ խնդրեցինք համեմատել ֆրանսիացի ու հայ մշակութասեր հասարակությանը, արվեստագետը ժպտալով պատասխանեց:

– Աշխատանքի բովանդակությունը թերևս մնում է նույնը, ուղղակի Հայաստանում ես ընդունված դերասան եմ: Այստեղ իմ աշխատանքային ճակատը շատ մեծ է: Ընդունված դերասան լինելը մի կողմից շատ հեշտացնում է քո գործը, մյուս կողմից, պետք է ասեմ, նաև շատ դժվարացնում է: Հեշտացնում է, քանի որ արդեն ունես մի հանդիսատես, որը նախապես գալիս է քեզ շատ սիրելով, բայց մյուս կողմից՝  պատասխանատվության սանդղակը, նշաձողը շատ մեծ է, որ բարձրացրել ես, ու իրավունք չունես ավելի «ցածրանալու»: Ֆրանսիայում, օրինակ, այդպես չէ: Այնտեղ շատ ավելի ծանր է ու դժվար: Ընդունված դերասան չեմ բոլորովին: Սրճարան-թատրոններում ամբողջ օրը աշխատելով` հացի փող եմ միայն վաստակել, ինչպես տեղի բոլոր դերասանները:

… Բաց դա դեռ սկիզբն էր: Հետո բախտ վիճակվեց խաղալ Ռոբեր Օսեյնի ծրագրում, նախ փոքր դերակատարումներով, զանգվածային տեսարաններում: Մի քանի տարի անց նաև համագործակցել է շատ ավելի լավ թատերախմբերի հետ:

– Գիտեք, երեք անգամ իմ կյանքում շատ մեծ դռներ են բացվել, բայց նույն պահին, զուգահեռ նաև Հայաստան գնալու ծրագիր է բացվել: 1997-1998 թթ.  հայտնի պրոդյուսերներ Պոլ Լեդերմանը և Ֆիլիպ Բուվարդը հմայված էին իմ խաղով ու առաջարկում էին աշխատել իրենց հետ: Սակայն ես եկա Հայաստան, որովհետև այլևս ի վիճակի չէի այնտեղ մնալու: Դրանից երկու ամիս առաջ «Խաթաբալադան» էի տեսել, չէի քնել: Մտածում էի` տղաները հիմա ինչ են անում այնտեղ: Ինձ համար շատ կարևոր բան էր դա: Ու նորից եկա Հայաստան, չեմ փոշմանել: Այդ օրվանից սկսեցի աշխատել և ամեն տարի նոր ներկայացում բեմադրեցի: 1999-ին ֆրանսիական հեռուստատեսությունն իր դուռը բացեց իմ առջև, և էլի համառ աշխատանքից հետո: Էրվե Ուբեր շատ հայտնի պրոդյուսերը ինձ մեծ հնարավորություն էր տալիս հեռուստատեսային ծրագրի մեջ աշխատել և հայտնի դառնալ: Օրինակ՝ Շառլ Ազնավուրի պես մարդը կարող է 40 տարի տքնաջան աշխատել, որ հայտնի մարդ դառնա, իսկ այսօր հեռուստատեսության շնորհիվ կարող է տասը ապուշ հաղորդման մասնակցես ու հայտնի մարդ դառնաս: Եվ էլի դա թողեցի ու եկա, քանի որ «Ծերունին և ծովը» պետք է խաղայի Խորեն Աբրահամյանի հետ, ինչը ինձ համար շատ կարևոր էր: 2003-ին, երբ Մարինի թատրոնում  ծանր ներկայացում խաղացի ու շատ ծանր հոգեվիճակների մեջ էի, կրկին դուռը բացված էր, և նոր դժվարությունների ու տառապանքների սկիզբն էր դրված: Բայց նորից եկա Հայաստան: Սա ճակատագրի պես մի բան է: Կա հոգու կանչ և դերասանի բնազդ, ինչպես Փափազյանն էր ասում: Նա է քեզ տանում առաջ, դա տրամաբանությամբ ու խելքով չէ: Այդ հոտառությունն ու այդ սիրտն էր, որ ինձ շպրտում էր այստեղ:  Մի խոսքով, հենց այդ տարի` 2003-ին, «Արմմոնոյում»  գլխավոր դերակատարի համար լավագույն մրցանակը ստացա, հյուրախաղերով մեկնեցի Ռուսաստան: Բայց հանուն երեխաներիս և ընտանիքիս հրաժարվեցի ու կրկին մեկնեցի Փարիզ, նրանց մոտ: Բացի այդ, Օսեյնի թատրոնում էլ պայմանագիր ունեի, որ չէի կարող դադարեցնել:

 Հարցազրույցը` Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԻ

 

 

Ճապոնիայում հուլիսին շոգից մահացել է 44 մարդ, 13 հազարը հոսպիտալացվել են

o_797302Ճապոնիայում անսովոր շոգ է: Հուլիսի սկզբից ջերմային հարվածի հետևանքով մահացել է 44 մարդ, ավելի քան 13,5 հազարը հոսպիտալացվել է.նրանցից 450-ի վիճակը ծանր է գնահատվում:

Մահացածների մեծ մասը 60-ն անց տարիքի են: Ոմանք օդորակիչները չեն միացրել  խնայողության համար:

2013-ի հուլիսը ամենաշոգն է համարվել Ճապոնիայի պատմության մեջ` 1961-ից կատարվող օդերևութաբանական դիտարկումների համաձայն: Նախորդ ամբողջ շաբաթ Տոկիոյում ու երկրի տարբեր մարզերում սնդիկի սյունը 350-ից չի իջել:

Բնակչությանը զգուշացնում են խուսափել արևի ճառագայթներից, առանց գլուխը ծածկելու դուրս չգալ, միացնել օդորակիչներն ու հնարավորինս շատ հեղուկ ընդունել:

Ինքնասպանության փորձ Կ. Ուլնեցու փողոցում

աինՀուլիսի 16-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցու փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչը փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1974 թ. ծնված Ս. Վարդանյանին, ով ինքնասպանություն չի գործել:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ:

Հրդեհներ հանրապեությունում

Հրդեհներ և այրվող ավտոմեքենաներԶորական գյուղում տուն է այրվում

Հուլիսի 17-ին, ժամը 01.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Զորական գյուղում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.49-ին, մարվել՝ 05.06-ին: Ամբողջությամբ այրվել է Լ. Պողոսյանին պատ­կա­նող տան երկրորդ հարկը՝ գույքով (63 քմ) և տանիքը (63 քմ):

Հրդեհ Եղվարդ քաղաքում

Հուլիսի 16-ին, ժամը 15.59-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 74 տանը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.17-ին, մարվել՝ 17.28-ին:

Այրվել է է Ե. Հարությունյանին պատկանող թիվ 74 տան տանիքը՝ 170 քմ, սենյակը՝ գույքով (50 քմ), տանը կից ծածկի տակ կուտակված մոտ 1.5 տ անասնակեր, ինչպես նաև Հ. Կարապետյանին պատկանող թիվ 76 տան տանիքից 5 քմ:

***

Այրվում է տան տանիք

Հուլիսի 16-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուզանդի փողոցի թիվ 103 տան տանիքում:

Ժամը 14.01-ին և 14.03-ին դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնք կանչի վայր են հասել համապատասխանաբար` ժամը 14.08-ին և 14.12-ին, իսկ ժամը 14.19-ին պահանջել են օգնություն:

Ժամը 14.20-ին դեպքի վայր է մեկնել երրորդ մարտական հաշվարկը, որը կանչի վայր է հասել ժամը 14.31-ին:

Ժամը 14.15-ին դեպքի վայր է մեկնել նաև ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.41-ին, մարվել` 14.52-ին:

Այրվել է Լ. Խոջումյանին պատկանող տան տանիքը (մոտ 100 քմ) և կից խորդանոցը:

***

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով

Հուլիսի 16-ին, ժամը 12.49-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մովսես Խորենացու փողոցի թիվ 225/12 տան բակում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Արմավիրի մարզում այրվել է բնակելի տնակ

Հուլիսի 16-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.53-ին, մարվել` 14.04-ին:

Ամբողջությամբ այրվել է Ռ. Գրիգորյանին պատկանող տնակը՝ գույքով (27 քմ):

Քարաթափում Երևանում

big_1373975243_IMG_0060Հուլիսի 16-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հին Նորքի թիվ 1 տան մոտակա ժայռից պոկված ժայռաբեկորն ընկել է պաշտպանիչ ցանցի մեջ և իրենից վտանգ է ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ պոկված քարը (0.5×0,5×1,3մ) գտնվում է հողակտորի պաշտպանիչ ցանցի մեջ, և կա ընկնելու վտանգ:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները թունելում փակել են երթևեկությունը:

Փրկարարներն ապամոնտաժել և հեռացրել են քարը:

Փրկարարները հորից դուրս են բերել կենդանուն

big_1373989116_4Հուլիսի 16-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Պարույր Սևակի փողոցի 2-րդ անցուղու թիվ 9 տան դիմաց խոշոր եղջերավոր անասունն ընկել է հորը և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 2 մ խորություն ունեցող հորից դուրս են բերել Կ. Գասպարյանին պատկանող կենդանուն:

 

Որոտան գետում 17 ամյա երիտասարդ է խեղդվել

գետում  մարդ է խեղդվելՀուլիսի 16-ին, ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Որոտան գետի «Գոշագյոլ» կոչվող հատվածում խեղդվել է Սիսիան քաղաքի բնակիչ, 1996 թ. ծնված Ա. Խաչատրյանը:

Դեպքի վայր է մեկնել ՓՈւՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը և Սիսիան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխից ազատ ևս 8 հրշեջ-փրկարար:

Ժամը 23.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները գետից դուրս են բերել Ա. Խաչատրյանի դին:

«Ռան Օյլ» բենզալցակայանում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

օձերՀուլիսի 17-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին գտնվող «Ռան Օյլ» բենզալցակայանում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները  բենզալցակայանում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Մեր տիտղոսակիր ըմբիշներից սպասելիքներն ավելի մեծ էին

ԿազանuniversiadaԿազանում շարունակվող Համաշխարհային ուսանողական  խաղերի ծրագրով  հունահռոմեական ոճի ըմբիշների մրցումների վերջին օրը  մրցագորգ դուրս եկան մեր երկու տիտղոսակիրներըՙ Լոնդոնում 2012-ին կայացած օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:

Ալեքսանյանն առաջին երկու գոտեմարտերում 4:0 հաշվով պարտության մատնեց թուրք Սուլեյման Դեմիրչիին և լիտվացի Վիլիուս Լաուրինաիտիսին: Ապա Արթուրը 3:1 հաշվով առավելության հասավ իրանցի Մահդի Ալիյարիֆելզաբադիի նկատմամբ:

Այսպիսով, Ալեքսանյանն իրավունք ստացավ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչ գոտեմարտում նա մրցեց ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ: Ցավոք Արթուրին չհաջողվեց շարունակել հաղթարշավը: Հայ ըմբիշը մրցակցին զիջեց 0:5 հաշվով և բավարարվեց արծաթե մեդալով:

74 կգ քաշային  Ջուլֆալակյանը  հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Աթաբեկ Ազիկբեկովին (4:0): 2-րդ գոտեմարտում վիճակահանությամբ Արսենին բաժին էր հասել ռուսաստանցի Ռոման Վլասովը, որին հայ ըմբիշը պարտվել էր Լոնդոնի օլիմպիադայի եզրափակիչում: Ցավոք, Ջուլֆալակյանը կրկին զիջեց մրցակցին (1:3): Քանի որ վերջինս հասել էր մինչև եզրափակիչ, Արսենն իրավունք ստացավ մասնակցելու բրոնզե մեդալի համար պայքարին: Առաջին գոտեմարտում մեր ըմբիշը 3:0 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր Դեմյանովիչին: Բրոնզե մեդալի համար  գոտեմարտում Ջուլֆալակյանը 4:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Էլվին Մուրսալևի նկատմամբ:

Այսպիսով, Կազանում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճեցին 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Իսկ ընդհանուր հաշվարկով Հայաստանի մարզիկներն ուսանողական խաղերում արժանացել են 10 մեդալի` 1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե:

 

Լուրջ քաղաքական տեղաշարժ. Հայաստանն իր հողերն է պահանջում Թուրքիայից

Հարութ-Սասունյան11991 թվականի անկախությունից ի վեր Հայաստանի ղեկավարները դժկամ էին Հայոց ցեղասպանության ճանաչումից անդին այլ պահանջներ ներկայացնել Թուրքիային:

 

Հայ պաշտոնատարները միայն վերջին տարիներին են սկսել խոսել «ցեղասպանության հետևանքների վերացման մասին»՝ առանց նշելու «հետևանքները» և դրանց «վերացման» միջոցները:

 

Սակայն այս ամսվա սկզբին լուրջ տեղաշարժ հայտարարվեց Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի առնչությամբ, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իրավաբանների համահայկական միջազգային համաժողովում կոչ արեց վերադարձնել հայկական պատմական տարածքները: Սա առաջին անգամն է, որ պետական բարձրաստիճան մի պաշտոնյա հանդես է գալիս հրապարակային նման պահանջով Թուրքիայից:

 

Աղվան Հովսեփյանն իր ծավալուն և համապարփակ ելույթում հայտարարեց, որ տարբեր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «հուզական-բարոյական» հարց է: Գլխավոր դատախազը կոչ անելով անցում կատարել դեպի «իրավական դաշտ», նշեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու համար «ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիներն ու եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները»:

 

Գլխավոր դատախազ Հովսեփյանը պնդեց, որ եթե հայերը այս ավելի համարձակ մոտեցումը չորդեգրեն՝ ոչ մի շոշափելի արդյունքի չեն հասնի հաջորդ հարյուրամյակում, ինչպես որ չեն հասել վերջին հարյուր տարվա ընթացքում: Նա առաջարկեց վերանայել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորող բոլոր միջազգային պայմանագրերը՝ սկսած Բեռլինի 1878 թվականի Կոնգրեսից մինչև 2009 թվականի ստորագրված, բայց չվավերացված արձանագրությունները: Նա նաև Նախիջևանի շրջանը հայտարարեց «Հայաստանի անբաժանելի մաս, բայց բռնազավթված Ադրբեջանի կողմից»: Հովսեփյանը կոչ արեց աշխարհի չորս կողմից հավաքված հայ իրավաբաններին պատրաստել իրավական փաթեթ Ադրբեջանից և Թուրքիայից տարածքային պահանջների մասին և այն ներկայացնել Հայաստանի կառավարությանը՝ հետագայում Արդարադատության միջազգային դատարան դիմելու համար:

 

Սովորաբար, որևէ երկրի գլխավոր դատախազի հայտարարությունները մեծ կշիռ չեն ունենում միջազգային հարաբերություններում, եթե չլիներ այն հանգամանքը, որ մի շարք բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Սերժ Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ինչպես նաև Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, նույնպես ելույթներ ունեցան արդարության վերականգնման մասին իրավաբանների համաժողովում: Ակնհայտ էր, որ Գլխավոր դատախազը նշանակվել էր որպես Հայաստանի կառավարության խոսնակ՝ Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին Թուրքիայի հանդեպ նրա ավելի կոշտ դիրքորոշումն արտահայտելու համար:

 

Նախագահ Սարգսյանն ավելի շրջահայաց լեզու օգտագործելով, քան թե Գլխավոր դատախազը, իրավաբանների համաժողովում ասաց. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը և դրա հետևանքների վերացումը մշտապես արդիական են լինելու: Քանի դեռ գոյություն ունի Հայոց պետությունը՝ անհաջողության են մատնվելու այս պատմական իրողությունը ուրանալու և մոռացության տալու բոլոր փորձերը: Մարդկության դեմ գործված այս մեծագույն հանցագործությունը պետք է մեկընդմիշտ ճանաչվի և դատապարտվի՝ առաջին հերթին հենց Թուրքիայի կողմից»:

 

Ըստ կառավարության նոր քաղաքականության ուղղվածության՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ստեղծվելու է հատուկ հանձնախումբ՝ Հայոց ցեղասպանության պահանջներին հետամուտ լինելու համար անհրաժեշտ իրավական թղթածրար պատրաստելու նպատակով:

 

Վերջում, համաժողովի մասնակիցները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, պնդելով, որ «հայ իրավաբանների առաջնահերթ խնդիրը ոչ թե  Ցեղասպանության ակնհայտ իրողության փաստումն է, այլ՝ հետևանքների հաղթահարման առումով իրավական հիմնավոր ու ամբողջական թղթածրարի պատրաստումը»:

 

Սա ողջունելի իրադարձություն է Հայաստանի կառավարության և Սփյուռքի միջև համախոհություն ստեղծելու առումով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միասնական նպատակներ իրագործելու համար:

 

Սակայն, զուտ հուզական ոգեշունչ հայտարարության շրջանակներից դուրս գալու համար Հայաստանի ղեկավարները պետք է ձեռնարկեն հետևյալ երկու անհապաղ քայլերը.

 

1.Հետ կանչել Հայաստանի կառարավարության ստորագրությունը անարդյունավետ հայ-թուրքական արձանագրություններից: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին անիմաստ է առաջ շարժվել Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ապարդյուն ջանքերով՝ միաժամանակ դատական հայցադիմում պատրաստելով փոխհատուցման համար:

 

2. Ստեղծել միջազգային իրավունքի մասնագետների մի խումբ՝ Թուրքիայի դեմ Միջազգային դատարանում և/կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատական գործի կազմակերպումը սկսելու համար:

 

Թեպետ թերահավատները կարող են լրջորեն չընդունել Հայաստանի իշխանությունների վերջին քաղաքական հայտարարությունները՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նման կասկածներ չունի: Նախորդ շաբաթ Անկարան դատապարտեց Հայաստանի տարածքային պահանջները՝ զայրացած հայտարարելով, որ «ոչ ոք չի համարձակվի տարածքներ պահանջել Թուրքիայից»:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր