Ինդոնեզիայի մոտակայքում սուզված նավի տասնյակ ուղևորներ դեռևս անհետ կորած են համարվում

indonesia-asylu-seekersԻնդոնեզիայի կառավարության խոսնակի տեղեկություններով՝ Ինդոնեզիայի ափերի մոտակայքում իրաքցի և լիբանանցի տասնյակ ուղևորներով նավ է շրջվել, կա 22 զոհ:

Արևմտյան Ջավայի ափ հանված մարմինների շարքում կան նաև երեխաներ:

Ծովից կենդանի հանված 28 մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց:

Փրկարարները շարունակում են փնտրել 30 այլ մարդկանց, որոնք նավի շրջվելու պահին դրա վրա են գտնվել: Նրանց ճակատագիրը դեռ պարզ չէ: Նրանցից շատերը հնարավոր է նույնպես մահացած լինեն:

Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ նավի շրջվելու ստույգ պատճառը հայտնի չէ՝ ավելացնելով, որ նավի ուղևորներից ոմանք Իրաքից և Լիբանանից են եղել:

Նրա տեղեկություններով՝ հնարավոր է նավի վառելիքը վերջացած լինի, կամ նրանք չեն կարողացել նավը ղեկավարել:

Յուրաքանչյուր տարի Ինդոնեզիայի ափերի մոտակայքում դեպի օվկիանոս գնացող ուղևորներով լի նավեր են շրջվում:

Ավստրալիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նավը ուղևորվելիս է եղել Ավստրալիայի Ծննդյան կղզի, որը նման նավերի կայանման հիմնական վայրն է:

Որոշ մարդկանց համար Ավստրալիան հույսի երկիր է հանդիսանում, սակայն երկրի կառավարությունը նավերի շրջվելու բազմաթիվ դեպքերի պատճառով այս տարի փոխել է օրենսդրությունը և արգելել նավով ժամանող ներգաղթյալներին բնակվել Ավստրալիայում:

 

Միս Ֆիլիպինները ճանաչվել է միս աշխարհ

Miss Philippines crowned the new Miss WorldՇաբաթ օրը նոր միս աշխարհ է ճանաչվել միս Ֆիլիպինները:

23-ամյա Մեգան Յանգը, որը ցանկանում է կինոռեժիսոր դառնալ, հաղթել է Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացված մրցույթի ժամանակ:

Միս Ֆրանսիան և միս Գանան զբաղեցրել են պատվավոր երկրորդ և երրորդ հորիզոնականները:

Յանգը ծնվել է Միացյալ նահանգներում և 10 տարեկան հասակում տեղափոխվել Ֆիլիպիններ:

Այժմ նա սովորում է համալսարանում, իսկ 15 տարեկան հասակից հանդես է եկել որպես դերասանուհի և հաղորդավարուհի:

Ինդոնեզիայում՝ աշխարհի մահմեդականներով ամենախիտ բնակցված երկրում, միջոցառման կապակցությամբ բողոքի ցույցեր էին կազմակերպվել:

Հաշվի առնելով կրոնական խնդիրները՝ գեղեցկության մրցույթի լողազգեստներով մրցույթը փոխարինվել էր ծովափնյա զգեստների մրցույթով:

Մուշեղ Աբգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։

10728_am_1Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մուշեղ Աբգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։

 

***

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982 թ. մայիսի 21, ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սարալանջ

Կրթություն
1996-1999 թթ. – Ապարան քաղաքի Գիտությունների ազգային ակադեմիային կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց
1999-2004 թթ. – Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտության ֆակուլտետ, պատմաբան-իրավագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն
2008–2011 թթ. – Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի Ապարանի մասնաճյուղի տնօրեն
2009–2013 թթ. – «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավար
2013 թ. առ այսօր – «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Արագածոտնի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար
2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ

Այլ տվյալներ
2004–2006 թթ. ծառայել է ԼՂՀ 3-րդ պաշտպանական շրջանում՝ որպես նռնականետային դասակի հրամանատար: Տիրապետում է ռուսերենի և անգլերենի:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
 

Հիմնանորոգվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 124 մանկապարտեզը

004Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը այցելել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 124 մանկապարտեզ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ. ծրագրերով ամբողջությամբ հիմնանորոգվել է նաև այս նախակրթարանը:
Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի և մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ Կամո Արեյանը շրջել է խմբասենյակներում և ծանոթացել կատարված աշխատանքներին: 1957թ. կառուցված մանկապարտեզը հիմնանորոգվել է առաջին անգամ:
Շուրջ 60 փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար այսօր ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ, թարմացվել է նաև մանկապարտեզի գույքը: Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ու աշխատակիցները, օգտվելով առիթից, շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանի կողմից նախակրթարաններին ցուցաբերվող մշտական ուշադրության համար:
Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ. ծրագրերի շրջանակում այս տարի ընդգրկված են շուրջ 28 մանկապարտեզների հիմնանորոգման ու մասնակի նորոգման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Թեժ գծերի մասին իրազեկման աշխատանքների հերթական փուլն ավարտվել է

003 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների տարածման հերթական փուլն ավարտվել է:

Աշխատանքներին ներգրավվել էր ավելի քան 50 կամավոր, որոնք, շրջելով տուն առ տուն, քաղաքացիներին են փոխանցել հեռախոսահամարները հուշող թերթիկներ:
Նախաձեռնության գլխավոր նպատակը բնակիչների և վարչական շրջաններ-քաղաքապետարան կապի ամրապնդումն է, որի արդյունքում հնարավոր է դառնում բնակիչներին հուզող խնդիրներին օպերատիվ կերպով լուծումներ տալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նորք-Մարաշ վարչական շրջանը նշում է իր տոնը

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ավանդական տոնին: Արդեն չորրորդ տարին անընդմեջ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշվող տոնն իսկական տոնախմբության է վերածվում ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև տոնին մասնակից բոլոր երևանցիների համար: Մայրաքաղաքի սիրված հանգստյան գոտիներից մեկը դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում տոնի շրջանակում կազմակերպվել էր համերգ:
Հին ու նոր Նորք-Մարաշը կամրջող յուրօրինակ դրսևորում էր նաև եկեղեցու բակում բացված նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Հին Նորքի ստեղծման պատմությունն ու ժամանակակից նկարիչների աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է ներկայացված գործերին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է նորքմարաշցիներին, այնուհետ ծաղիկներ դրել եկեղեցու տարածքում կանգնեցված զոհված ազատամարտիկների հուշարձանին, որից հետո մոմ է վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Նորք-Մարաշի տոնին յուրօրինակ խորհուրդ էր հաղորդում նաև պսակադրվող զույգերի այցը եկեղեցի, որոնց, օգտվելով առիթից, շնորհավորել ու երջանկություն է մաղթել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են «Օպել» և «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենաներ

ավտոպատահարՍեպտեմբերի 28-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես-Բենս»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի 2 ուղևորուհիները դեպքի վայրում բուժօգնություն են ստացել շտապօգնության խմբի կողմից, իսկ «Օպել»-ի 2 ուղևորուհիները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

պնՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Թունիսի կառավարությունը հրաժարական կտա

tunisԹունիսի կառավարությունը, որը ձևավորվել էր իսլամիստական «Ան-Նահդա» շարժման աջակցությամբ, համաձայնվել է հրաժարական տալ՝ խուսափելու համար հնարավոր զանգվածային ցույցերից: Սպասվում է, որ նախարարների կաբինետը հրաժարականի մասին կհայտարարի անմիջապես այն բանից հետո, երբ երկխոսություն կսկսվի իսլամիստների և աշխարհիկ ընդդիմության միջև: Նախատեսվող երկխոսությունը տևելու է երեք շաբաթ, որի ընթացքում քաղաքական հակառակորդները պետք է համաձայնության գան վարչապետի պաշտոնի հարցի շուրջ:
Թուրքական «Հաբերլերը» գրում է, որ ավելի վաղ լուր էր տարածվել, թե երիտասարդական «Թամարուդ» շարժումը նպատակ ունի սեպտեմբերի 30-ին Թունիսում զանգվածային բողոքի ցույց կազմակերպել՝ ներշնչվելով եգիպտական երիտասարդությունից:

Օզբիլիսի և Մովսիսյանի թիմը հյուրընկալվելիս պարտվեց

Յու մ-1 221328641380121466Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», հյուրընկալվել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։  «Զենիթի» հաղթեց 4։2։

Հ այաստանի հավաքականի կիսապաշտպան Օզբիլիսի փայլուն փոխանցումից հետո  Մովսիսյանը հավասարեցրեց հաշիվը՝ 2։2, սակայն «Զենիթը» ևս 2 գնդակ խփեց:

Տեխնիկակակն արդյունքներ

«Զենիթ» – «Սպարտակ»՝ 4։2

Ալեքսանդր Կերժակով, 20, Հալկ, 69, Օլեգ Շատով, 82, Դանի, 85 – Կիմ Չելստրյոմ, 27, Յուրա Մովսիսյան

«Միկան» խուսափեց պարտությունից

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում «Միկան» հյուրընկալել էր  «Շիրակին:» Տանտերերը միայն խաղավարտից մեկ րոպե առաջ կարողացան վեականգնել հաշվի հավասարակշռությունը`2;2:

«Միկան» վաստակած 11 միավորով հավասարվեց երկրորդ և երրորդ տեղերում գտնվող «Գանձասարաին» և «Արարատին»։ 12 միավոր ունի «Փյունիկը»:

Տեխնիկական արդյունքներ

«Միկա» – «Շիրակ»՝ 2։2

Արամ Հակոբյան, 1, Արթուր Ադամյան, 89 – Սերժ Դեբլե, 7, 39

Հենրիխ Մխիթարյանը 61-րդ րոպեին փոխարինվեց

հմ-1-29636Գերմանիայի  ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալելիս 5:0 հաշով առավելության հասավ «Ֆրայբուրգի» նկատմամբ

Մխիթարյանը 61-րդ րոպեին փոխարինվեց: Նա իր տեղը զիջեց լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկիին, որը  դարձավ գոլի հեղինակ:

«Բորուսիան» և «Բավարիան»  19-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» – «Ֆրայբուրգ»՝ 5։0 

Մարկո Ռոյս, 35, 45 (11 մ), Ռոբերտ Լևանդովսկի, 58, 70, Յակուբ Բլաշչիկովսկի, 79

Հեռացվեց  Դիանյե Ֆալուն, 44 («Ֆրայբուրգ»)

 

«Հայաստանի վարչապետի գավաթ» հանդբոլիստների միջազգային մրցաշարը կանցկացվի 4-րդ անգամ

IMG_3455«Հայաստանի վարչապետի գավաթ» հանդբոլիստների միջազգային հերթական`4-րդ մրցաշարը նախատեսվում է  անցկացնել նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ը Երևանի «Դինամո» մարզասրահում:

Նախկինում եթե այս ստուգատեսին մասնակցել են տարբեր երկրների հանդբոլիստների մեծահասակների հավաքականները, ապա այս տարի, արտասահամանյան երկրների ներկայացուցիչների խնդրանքով, կխաղան երիտասարդական թիմեր: Բանն այն է, որ Եվրոպայի հանդբոլի ֆեդերցիան որոշել է Հին աշխարհամասի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարերն անցկացնել 2014-ի նորամուտին`  հունվարի 10-12-ին: Եվ երևանյան միջազգայինը հնարավորություն է լինելու, որպեսի թիմերն այդ ստուգատեսի նախապատրաստական փուլում միջազգային հանդիպումներ անցկացնեն, մրցակցական փորձ ձեռք բերեն: Դա ձեռնտու է նաև Հայաստանի հավաքականին, որը լրջորեն է նախապատրաստվում 8-րդ խմբում ընդգրկված մրցակիցների`Թուրքիայի և Ռումինիայի իրենց հասակակիցների հետ հանդիպումներին:

Ինչ վերաբերում է միջազգային մրցաշարի մասնակիցներին, ապա այս տարի Հայաստանի հանդբոլիստների մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Վրաստանի հավաքականները: Մեր սահմանակից Թուրքիայի ներկայացուցիչներին նույնպես հրավեր ուղարկվել է և պատասխան է սպասվում: Ամենայն հավանականությամբ, կխաղա նաև Արցախի երիտասարդական հավաքականը:

 

 

Հայաստանի շախմատիստները կխաղան Չիգորինի հուշամրցաշարում

chess3Մի խումբ հայ շախմատիստներ, այդ թվում` գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Գաբրիելյանը, կմասնակցեն հոկտեմբերի 4-13-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Չիգորինի հուշամրցաշարին:

Հայաստանի մինչև 17 տարեկան հավաքականի ֆուտբոլիստները հաղթեցին Վրաստանի իրենց հասակակիցներին

ffa5Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը ֆուտբոլի ակադեմիայում կայացած առաջին ստուգողական խաղում հաղթանակ տարավ Վրաստանի իր հասակակիցների նկատմամբ:

Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռաֆայել Դարբինյանը, Ռոբերտ Մինասյանը և Տիգրան Ղազարյանը: Հյուրերի կազմում աչքի ընկավ Ռատի Արզիլաձեն:

Դիսբակտերիոզ կամ մանրէների պատերազմ

1375693116_zgeludokԱմեն օր սննդի, օդի ու ջրի հետ օրգանիզմ մուտք են գործում բազում միկրոօրգանիզմներ: Աղիքների մակերևույթին միկրոաշխարհ է բնակվում` օգտակար մանրէների բազմություն: Սակայն նրանք միակ բնակիչները չեն, այնտեղ ապրում են նաև «օտարներ»` վնասակար (ախտածին) մանրէներ: Թե ՛մեկը և թե՛ մյուսը որոշակի քանակությամբ օգտակար են: Սակայն «լավ» մանրէները պետք է շատ լինեն: Քանի դեռ պահպանվում է լավի ու վատի հավասարակշռությունը, օրգանիզմը կարող է պայքարել վնասակար մանրէների դեմ, որոնք գրոհում են ամեն ժամ: Եթե այդ հավասարակշռությունը խախտվի կամ օրգանիզմի պաշտպանական հնարավորությունները նվազեն, ապա ախտածին մանրէները սկսում են բազմանալ: Դա հանգեցնում է տարատեսակ հիվանդությունների առաջացման:

Աղիքների միկրոֆլորայի  քանակական ու որակական բաղադրության խախտումը կոչվում է դիսբակտերիոզ: Ավելի պարզ լեզվով` նվազում է օգտակար մանրէների քանակը, և ավելանում են վնասակարները: Իսկ երբ նվազում են օգտակար մանրէները, առաջին հերթին նվազում է պաշտպանական ֆունկցիան, և հետևաբար, ինֆեկցիաների նկատմամբ անպաշտպանությունը նույնպես մեծանում է: Դիսբակտերիոզով ուղեկցվող ցանկացած հիվանդություն շատ ավելի ծանր ընթացք է ունենում, քան սովորաբար: Բազում քրոնիկ հիվանդություններ կարող են սրվել ցանկացած պահի: Հետաքրքիր պատկեր է ստացվում. եթե մարդը հիվանդանում է, ապա, հասկանալի բան է, որ նրա օրգանիզմում լավ բակտերիաների անբավարարություն է: Ախտածին մանրէների դեմ պայքարի նպատակով մասնագետը հակաբիոտիկներ է նշանակում, որը, սակայն, չի խնայում ո՛չ լավ և ո՛չ էլ վատ մանրէներին: Չէ՞ որ հակաբիոտիկները սպանում են անխտիր ամեն ինչ: Հակաբիոտիկների ընդունումից հետո ոչ մի կենդանի բան չի մնում: Հակաբիոտիկների կարճատև ազդեցությունը գուցե և սպանի «եկվորներին», սակայն որքա՞ն ժամանակով: Մինչև «եկվոր» անվանվածների հետ  հաջորդ հանդիպումը, եթե աղիքներում կարգուկանոն չհաստատվի, ապա չի վերականգնվի նաև իմունիտետը: Ցավոք, վարակի դեմ անհրաժեշտ դեղորայքը (հակաբիոտիկներ, հակաբորբոքային դեղամիջոցներ ևն) ցանկալի արդյունք չեն տալիս, այսինքն` ներքին միջավայրի առողջացման չեն հանգեցնում: Ավելին, դրանց սխալ կիրառումը կարող է  հանգեցնել դեղորայքի նկատմամբ անընկալության, զարգացնել վատ միկրոֆլորա, օրգանիզմը բեռնել թույներով ու որպես հետևանք` տարատեսակ ալերգիաների գերի դառնալ: Ի լրումն` հակաբիոտիկների օգտագործումը կարող է ծանր հետևանքների ու սնկերի բազմացման պատճառ դառնալ, ինչն էականորեն վատթարացնում է  ընդհանուր ինքնազգացողությունը և հանգեցնել մարսողական, ինչպես նաև իմունային, ներզատիչ ու նյարդային համակարգերի խանգարումների:

Դիսբակտերիոզը ալերգիկ ռեակցիաների  ու մաշկային հիվանդությունների մշտական ուղեկիցն է:

Առաջացման  պատճառները

imagesԱնորակ ու սխալ սնունդը, «պատրաստի մթերքներ» ուտելու սովորությունը, էկոլոգիական անբարենպաստ վիճակը մեր մեջ ու մեր շրջապատում, նյարդա-հոգեբանական գերլարվածությունը, սթրեսները, թուլացնող միջոցների  չարաշահումը, հակաբիոտիկներով բուժումն ու ինքնաբուժումը, ստամոքս-աղիքային տրակտի վարակներն ու հիվանդությունները հանգեցնում են օգտակար մանրէների նվազման  գրեթե 10 անգամ :

Ինչպե՞ս կարելի է խուսափել դիսբակտերիոզից: Լրիվ հնարավոր է` հետևելով սննդին: Որովհետև օրգանիզմ մուտք գործող սննդի որակից է կախված միկրոֆլորայի օգտակարությունն ու նյութափոխանակությանը մասնակցող  մանրէների ակտիվությունը: Աղիքների նորմալ գործունեության համար հարկավոր է ամեն օր սննդի մեջ օգտագործել միրգ ու բանջարեղեն, ձավարեղեն ու հատապտուղ. այսինքն` մթերքներ, որոնք բավականաչափ բջջանք են պարունակում: Սակայն հարկավոր է հիշել, որ բջջանքը հարկավոր է մեծ քանակությամբ հեղուկի հետ օգտագործել:

Հաճախ դիսբակտերիոզի մասին տեղեկությունը սխալմամբ  ընդունվում է որպես ախտորոշում: Ինչո՞ւ սխալմամբ, որովհետև ԱՀԿ միջազգային դասակարգման մեջ նման հիվանդություն գոյություն չունի: «Դիս» նախդիրն էլ լատիներենից թարգմանաբար նշանակում է շեղում, ու դա խոսում է այն մասին, որ օրգանիզմում ֆունկցիոնալ շեղում կա, սակայն  ոչ հիվանդություն: Այսպես թե այնպես, թեման դրանից նվազ արդիական չի դառնում: Օրգանիզմը  տարատեսակ մանրէներով է բնակեցված. միայն աղիքներում հաշվվում է 400 տեսակ: Դրանք էլ  անհատական միկրոֆլորա են ձևավորում. յուրաքանչյուր մարդունը տարբեր է, տարբեր է անգամ յուրաքանչյուր օրգանինը: Ընդ որում, կախված ֆիզիկական ու հոգեբանական վիճակից, անգամ սննդից ու եղանակից, միկրոֆլորայի բաղադրությունը փոփոխվում է: Երբ միկրոֆլորան հավասարակշռության մեջ է, դա խոսում է «էուբիոզի» մասին: Դրա հակառակ երևույթն էլ կոչվում է դիսբակտերիոզ:

Այսպես, ուրեմն, դիսբակտերիոզը աղիքներում միկրոֆլորայի բաղադրության քանակական ու որակական բաղադրության խախտումն է, ինչը կարող է ինչ-որ գործոնների ազդեցության հետևանք լինել (հիվանդություն, սխալ սնունդ): Իր հերթին` դիսբակտերիոզը կարող է լուրջ հիվանդությունների առաջացման  պատճառ դառնալ: Մի կողմից` դիսբակտերիոզը հետևանք է, մյուս կողմից` պատճառ:

Մանրէների քանակական ու որակական բաղադրության խախտման կարող են հանգեցնել նաև քրոնիկ հիվանդությունները (գերազանցապես ստամոքս-աղիքային տրակտի ու ներզատիչ համակարգի), աղիքային սուր վարակները, չհավասարակշռված սնունդը, այսպես կոչված` աղիքների մաքրումը (եթե խոսքը դիսբակտերիոզի մասին է), սուր շնչառական հիվանդությունները, հակաբիոտիկների առանց հիմնավորման ու անվերահսկելի ընդունումը,  ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածությունը` չափից ավելի, ինչպես նաև սննդակարգերի որոշ տեսակների կիրառումը: Միկրոֆլորան կարգավորելը հեշտ չէ: Դիսբակտերիոզի դեպքում նշանակվող դեղամիջոցների մեծ մասը չոր նախաբիոտիկներ են, որ նվազ արդյունավետ են, քանի որ բակտերիաներն այդ կազմության մեջ դժվար են ակտիվանում ու սկսում «իրենց աշխատանքը»: Ամենաարդյունավետը նախաբիոտիկների  հեղուկ տեսակներն են, քանի որ դրանցում օգտակար մանրէներն  ակտիվ վիճակում են` սննդարար միջավայրում: Միկրոֆլորայի կարգավորման համար անհրաժեշտ է միկրոօրգանիզմների 2 տեսակ` լակտո- և բիֆիդոբակտերիաներ: Լակտոբակտերիաները տրոհում են լակտոզան, ոչնչացնում վնասակար միկրոօրգանիզմները, բարձրացնում իմունիտետը: Դրանք կան ստամոքսում, աղիքներում, հեշտոցում ու թքի մեջ: Լակտոբակտերիանից բիֆիդոբակտերիաները տարբերվում են նրանով, որ բնակվում են բացառապես հաստ աղիքում:  Դրանք խոչընդոտում են միկրոօրգանիզմների, թարախային պրոցեսների առաջացումը: Օգտակար միկրոօրգանիզմները մասնակցում են  ամինաթթուների ու վիտամինների, ֆերմենտների ու հորմոնների մշակմանը, մասնակցում են կենսաքիմիական փուլերին: Ու եթե դրանց քանակը նվազում է, ապա թուլանում է իմունիտետը, խախտվում է ջուր-աղային հավասարակշռությունը, բարձրանում է խոլեստերինի մակարդակը: Օրգանիզմը կորցնում է ախտածին մանրէների դեմ պայքարելու ունակությունը, այսինքն` դառնում է խոցելի: Հաճախ կարելի է լսել աղիքների դիսբակտերիոզի մասին, սակայն, միկրոֆլորան կարող է խախտված լինեն ոչ միայն աղիքներում: Քիթը, կոկորդը, հեշտոցը նույնպես ունեն իրենց միկրոֆլորան, որոնց վիճակը շրջակա միջավայրի կամ հակաբիոտիկների ազդեցությամբ կարող է էականորեն փոխվել: Բացասական ազդեցությունների հետևանքով միկրոօրգանիզմներն  այլևս իրենց ֆունկցիան չեն կատարում ու աստիճանաբար դուրս են մղվում  ախտածին մանրէների կողմից, որոնք արտադրում են տոքսիններ` թունավորելով օրգանիզմն ու զանազան հիվանդությունների պատճառ դառնում:

Օրինակ` լակտոբակտերիաների քանակի նվազումը հեշտոցում կարող է դոնդողանման սնկերի` Candida-ների  բազմացման համար նպաստավոր պայման ստեղծել (կաթնասնկախտ կամ, ինչպես ժղովուրդն է ասում` սպիտակաթորանք):

Իրավիճակը վատթարացել է նրանով, որ վատ էկոլոգիան դարձել է սովորական, սխալ սնունդը` հարկադրված, իսկ սթրեսները` պարբերական:

Ու եթե վատ էկոլոգիայի բացահայտ նշաններ չենք տեսնում, իսկ մթերքի բաղադրության մասին հաճախ պարզապես գլխի ենք ընկնում, ապա հակաբիոտիկների ընդունման մասին հաստատ գիտենք, ու պարտավոր ենք պաշտպանվել: Հակաբիոտիկները սպանում են ոչ միայն «լավ», այլև «վատ» բակտերիաները: Ահա թե ինչու է կարևոր դիսբակտերիոզի կանխարգելումը:

Շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում իրենց մոտ առկա դիսբակտերիոզի մասին. տառապում են հիվանդություններից, որոնք կապված են ցածր իմունիտետի հետ, պայքարում են դրանց ախտանշանների դեմ: Իսկ պատճառը շատ հաճախ վիտամինների ու ֆերմենտների մշակման համար պատասխանատու բակտերիաների անբավարարությունն է: Խախտվում է մարսողական համակարգի օրգանների աշխատանքը, խոլեցիստիտ է զարգանում ու պանկրեատիտ, ասթմա ու ալերգիա: Ստացվում է, որ հիվանդություն չլինելով` դիսբակտերիոզը ընդհանուր առմամբ մի շարք հիվանդությունների է հանգեցնում ու դա նշանակում է, որ դրանից հարկավոր է ազատվել, ու որքան շուտ, այնքան լավ:

Անկարայում խոշոր պայթյուն է տեղի ունեցել

ankaraԱնկարայի Էլմադաղ շրջանում գտնվող հրթիռների արտադրությամբ զբաղվող գործարանում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 4 հոգի է վիրավորվել, 2-ի վիճակը ծանր է: Տուժածներին անմիջապես տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներ: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝պայթյունը առաջացել է արտադրական թափոնների ոչնչացման ժամանակ: Դեպքի մանրամասները պարզվում են:

Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում

 

Սեպտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Թենգիզ Շարմանաշվիլին և Հայաստանում իր առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին:

3 (2)Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց գնդապետ Մուրթազ Գուջեջիանիի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` մեր երկրների ռազմական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում, ինչի վկայությունն են իրականացված բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, ինչպես նաև երկու երկրների միջև ստորագրված պաշտպանական ոլորտին առնչվող ծրագրերը:

1 (2)Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-վրացական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին արդյունավետ ծառայության համար և հաջողություն մաղթեց հետագա գործունեության ընթացքում:

 

 

Հյուսիսային Իրաքում անցկացվել է «Միսս Քուրդիստան» մրցույթը

kurtՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը վաղուց է բոլորին ապացուցել, որ հեռու չէ լիովին անկախանալուց: Ահա քրդաբնակ Էրբիլում արդեն երկրորդ անգամ անցկացել է «Միսս Քուրդիստան» գեղեցկության մրցույթը, որին մասնակցելու համար 43 հոգի է հայտ ներկայացրել: Միջոցառումը իրենց ներկայությամբ պատվել են քրդական աշխարհի նշանավոր հասարակական գործիչներ և արվեստագետներ:

   Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ 10 հոգուց բաղկացած ժյուրին, որի կազմում նաև օտարերկրացիներ են եղել, բեմ դուրս եկած 12 աղջիկներից նախապատվությունը տվել է 25-ամյա Ֆենիկ Մուհամադ Աբդուլքերիմին՝ շնորհելով նրան «Միսս Քուրդիստան» տիտղոսը:

Մրցույթից հետո տված հարցազրույցում ամենագեղեցիկ քուրդ աղջիկը նշել է, որ նման միջոցառումները շատ կարևոր նշանակություն ունեն աշխարհում քուրդ կանանց ճանաչում բերելու համար:

Նոր հիմներգի համար նախընտրելի կլիներ Պարույր Հայրիկյանի առաջարկած տարբերակը

DIGITAL IMAGE«1991թ-ին ընդունվեց ՀՀ պետական հիմներգը, բայց որպեսզի այն ավելի կատարյալ լինի, կարելի է որոշակի փոփոխություններ մտցնել:  Հայաստանի Հանրապետության հիմներգը մեր պետականության խորհրդանիշն է: Այն հնչում է տարբեր երկրներում եւ յուրաքանչյուրիս շուրթերից՝ ներկայացնելով Հայաստանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ՀՀ հիմներգի մասին օրենքի փոփոխություն կատարելու մասին օրինագիծ» թեմայի շուրջ նշեց ՀՀԿ խմբակցության անդամ Տաթևիկ Խանաղյանը:

Բանախոսի պնդմամբ հիմներգը պետք է լինի հզոր, խրոխտ եւ մարտունակ բանակի խորհրդանիշ: Մեր գերխնդիրն է պետականության խորհրդանիշները վերագնահատել: Յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է եւ նախաձեռնությունն ոչ մեկի պատվերն չէ: Հիմներգը լոկ երաժշտական ստեղծագործություն չէ, այլ մի ամբողջ պատմություն.

«Հայոց լեզուն ճկուն է եւ բառերով հարուստ, ուստի նպատակահարմար չէ մեկ քառատողում կրկնել ազատ, անկախ բառերը մի քանի անգամ: Տարբերակները շատ են, բայց իմ որպես ՀՀ քաղաքացու համար ավելի նախընտրելի կլիներ Պարույր Հայրիկյանի առաջարկած տարբերակը: Լացակումած եւ ողբերգական երկրորդ քառատողը աղջկա շուրթերից է հնչում, ինչը հարիր չէ մեր հզոր բանակին, հայ ժողովրդին: Երկրորդ քառատողը որեւէ կապ չունի առաջին եւ երրորդ քառատողերի հետ»:

Նրա խոսքով Միքայել Նալբանդյանի այդ ստեղծագործությունը, որպես հիմներգ ընտրությունը սխալ չի կարելի համար, ուղղակի պետք են որոշակի շտկումներ, մասնավորապես առաջին քառատողի վերջին անկախ բառը կնախընտրեին վերափոխել վերածնված բառով:

ԵՊՀ իրավագիտության մագիստրանտ Տիգրան Խաչիկյանի համոզմամբ նոր քառատողերը կխորհրդանշեն Հայաստանի անցած ուղին, մարտահրավերները, որոնք ծառացած են երկար պատմություն ունեցող ժողովրդի առջեւ.

«Մեր ժողովրդի նվիրական երազանքն է տեսնել Հայաստանի Հանրապետությունը  քաջորդիների արյան գնով ազատագրված վիճակում, մենք պետք է ոչ միայն արտացոլենք այն իրականությունը, որը կա մեր օրհներգում, այլեւ ամրագրենք հեռակա մարտահրավերները: Մենք կորուսյալ հայրենիքի վերականգնման խնդիր ունենք: Սա պատվեր է՝ ժողովրդական պատվեր»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ