Հանձնարարվել է օրինախախտ վարորդին տույժի ենթարկել

Երևանի քաղաքապետարանՔիչ առաջ համացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ: Ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, գողության 21 դեպքից` 8-ը, խուլիգանության, յուրացման կամ վատնման, շորթման` 1-ական, խարդախության 4 և ապօրինի ծառահատման 2 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Հանդիպում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամների հետ

Երևանի քաղաքապետարան,Կարմիր խաչի միջազգային կոմիտեԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի և նույն կազմակերպության միջազգային կոմիտեի պատվիրակ Մաթիաս Վենրիխի հետ։

Հյուրերը քաղաքապետին են ներկայացրել Հայաստանում և մասնավորապես Երևանում իրենց գործունեության ուղղվածությունը, որը հակամարտությունների հետևանքով տուժած ընտանիքներին տարաբնույթ, այդ թվում նաև հոգեբանական աջակցությունն է։

Ողջունելով հյուրերի առաքելությունը տարածաշրջանում՝  քաղաքապետը շնորհակալություն է  հայտնել նրանց ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում իրականացվող տարբեր միջոցառումների, մարդասիրական իրավունքի և մարդասիրական համընդհանուր սկզբունքների ամրապնդմանն ուղղված գործունեության համար։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով անհայտ կորածների ընտանիքների հետ համատեղ մշակված հուշարձան կառուցելու մտահղացումը և դիմել է քաղաքապետին՝ տարածքի տրամադրման հարցով։

«Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել մարդասիրական համընդհանուր արժեքներին ուղղված ձեր գործունեությանը։ Երևանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ հարցը կքննարկվի, ինչից հետո լավագույն տարբերակները կքննարկենք համատեղ»,- նշել է Երևանի քաղաքապետը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հայաստանի շախմատիստների և շախմատիստուհիների հավաքականները վաղը կմեկնեն Վարշավա

chess 000Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները Ծաղկաձորում ավարտեցին Եվրոպայի թիմային առաջնության նախապատրաստությունը: Մեր թիմերը մրցավայր` Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա կմեկնեն նոյեմբերի 6-ին:

Սայաթ Նովայի 12․ Քաղաքացիները պարտադրում են օրենք

menqenq-logoՎերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը միավորվել է բիզնես շրջանակների
հետ և, ոտնահարելով ՀՀ օրենքները, ներխուժում է Երևանի բակերը՝
հակառակվելով երևանցիների կամքին և բարձրահարկեր խցկելով այնտեղ։

Ըստ էության, Երևանը քաղաքապետ չունի։ Իսկ այս ընթացքում հաջողվել է
օրինականություն հաստատել և պաշտպանել միայն այն բակերը, որտեղ
բնակիչներն ու ակտիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և սեփական
գործողություններով քաղաքապետարանին պարտադրել են հարգել իրենց կամքն ու
օրենքը։ Այդպիսի օրինակներ են Վիշապների այգին (2011), Մաշտոցի պուրակը
(2012),  Սուրենյանց այգին (2013) և բազմաթիվ այլ բակեր, որոնց թիվը
գնալով մեծանում է։ Այժմ դեռ ընթանում է Կոմիտաս 5-ի համար պայքարը։

Նույն կերպ Սայաթ Նովայի 12-ի բակում չի կարող կառուցվել բարձրահարկ
շենք, քանի որ այն հանդիսանում է հանրային օգտագործման տարածք և որոշումն
ընդունվել է օրենքների խախտումով։
Այդ ապօրինի թույլտվությունը չեղյալ համարելու միակ երաշխիքը հարակից
շենքերի բնակիչների վճռականությունն ու սահմանադրական իրավունքներին տեր
կանգնելն է։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է
անհապաղ չեղյալ համարել Սայաթ Նովա 12-ի բակի կառուցապատման ապօրինի
թույլտվությունը։ Հակառակ դեպքում քաղաքացիներն ինքնուրույն կհաստատեն
օրինականություն։

Յուրաքանչյուր շենքում և բակում մեր իրավագիտակից քայլերն են, որ ստիպում
են պաշտոնյաներին հաշվետու դառնալ երևանցիների առաջ և փոխում են
կոռուպցիայի մեջ թաթախված իրականությունը։

«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն

Կրակոցներ Նյու Ջերսիում, հանցագործը հայտնաբերվել է մահացած

o_844510ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքի  առևտրի կենտրոնում կրակ բացած տղամարդուն գտել են քաղաքի շրջաններից մեկում մահացած : Նախնական տվյալների համաձայն նա ինքնասպան է եղել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը, նա  20-ամյա Ռիչարդ Շուլն էր:

Դեպքը տեղի է ունեցել  Garden State Plaza առևտրի կենտրոնի փակվելուց քիչ առաջ: Ականատեսները պնդում են, որ  ամբողջովին սև հագած և ատրճանակով  զինված հանցագործն  առնվազն յոթ կրակոց է արձակել հաճախորդների ուղղությամբ: Սակայն դեպքի հետևանքով տուժածներ չկան:

Այնուամենայնիվ, կրակոցներից հետո առևտրի կենտրոնում խուճապ է առաջացել: Շատերը թաքնվել են խանութներում և ծառայողական հատվածներում: Հարյուրավոր ոստիկաններ շրջապատել էին շենքը: Դեպքի վայր հասած հատուկ ջոկատը մաքրել է առևտրի կենտրոնը, բայց կրակողին այդպես էլ չի հաջողվել գտնել, նա լքել էր շենքը համընդհանուր խառնաշփոթի ժամանակ, հաղորդում է “Интерфакс“-ը:

Արի Քիրեմիջյանը Ստամբուլում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 5-րդ տեղ է գրավել

chess-5Թուրքիայում բնակվող Արի Քիրեմիջյանը Ստամբուլում անցկացված շախմատային փառատոնի B մրցաշարում, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, 155 մասնակիցների պայքարում գրավել է 5-րդ տեղը:

Պոլսահայ մեկ այլ շախմատիստի` Զավեն Չիգդեմողլուի արդյունքն է` 4,5 միավոր:

8,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել  Մահմուդ Դահանը (Սիրիա):

Հայ դպրոցականները` ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներ

օլիմպիադաՄոսկվայի Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում  անց է կացվել ԱՊՀ անդամ  և Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի X միջազգային օլիմպիադան: Հայաստանը ներկայացրել է ՀՀ հանրապետական օլիմպիադայի հաղթող 10-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքականը: “Այբ” կրթահամալիրի սան Ելենա Ղուկասյանն արժանացել է  “Հասուն դատողություն” դիպլոմի, երկրորդ տեղի  և “Պատանի ընթերցող”,  “Պատանի հռետոր” անվանակարգերում դիպլոմների, ինչպես նաև  “Հանդիսատեսի համակրանք” միակ մրցանակին: Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի սան Քրիստինե Գրիգորյանն արժանացել է “Գիտելիքի բազմազանություն” դիպլոմի: Օլիմպիադայի բացարձակ հաղթող է ճանաչվել Թուրքմենստանը ներկայացնող մեր հայրենակցուհի Ռուսալինա Գրիգորյանցը: Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի և Ղրղստանի հավաքականներում ևս ընդգրկված են եղել հայազգի աշակերտներ:

Կայացավ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպարտակիադայի հանդիսավոր բացումը

IMG_0102Այսօր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում կայացավ բուհի անադական` արդեն 34-րդ անգամ անցկացվող սպարտակիադայի հանդիսավոր բացումը:

Մասնակիցներին ողջունեց և  հաջողություններ մաղթեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Ապա ելույթ ունեցան բուհի սպորտային պարերի խմբի անդամները:

Հետո էլ խաղահրապարակ դուրս եկան սպարտակիադայի ծրագրով մրցող վոլեյբոլիստների թիմերի խաղացողները:

Սպարտակիադայի ծրագրում 15 մարզաձև է: Ստուգատեսի կշարունակվի ևս 10 օր:

Ի դեպ, ավարտվել է աթլետիկայի մրիցաշարը: Հաղթող են դարձել առաջին կուրսի ներկայացուցիչները:

IMG_0106

Հարավային Իրանում օդի աղտոտվածության հետևանքով տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել

Իրան, օդի աղտոտվածություն Իրանական թերթերի տեղեկություններով՝ երկրի հարավային շրջանների քաղաքներից մեկում այս շաբաթ օդի աղտոտվածության մակարդակի բարձրանալու հետևանքով ավելի քան 50 մարդ է հոսպիտալացվել:

Երեքշաբթի օրը Arman օրաթերթը, մեջբերելով շրջանային առողջապահության վարչության ղեկավար Մոհամեդ Հոսեյն Սարմաստին, նշում է, որ կիրակի օրը տեղի ունեցած կայծակնահարության և ուժեղ անձրևներից հետո օդի աղտոտվածության մակարդակի բարձրանալու պատճառով բուժօգնություն ստանալու նպատակով առնվազն 5,000 մարդ է այցելել Ահվազ քաղաքի հիվանդանոց:

Թերթը, մեջբերելով մեկ այլ առողջապահության ոլորտի պաշտոնիայի, հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածների մոտ նկատվող հևոցը հնարավոր է առջացած լինի թթվային նյութերով հարուստ անձրևի հետևանքով:

Ահվազը գտնվում է նավթով հարուստ Խուզեստան նահանգում, որտեղ նավթահորեր և նավթամշակման գործարաններ են տեղակայված, և հանդիսանում է Իրանի ամենաաղտոտված քաղաքներից մեկը:

 

Հանդբոլի Շենգավիթի հավաքականը` Տիգրան Թերզյանի հուշամրցաշարի հաղթող

Handball-1MԵրևանի  Արաբկիրի թիվ 1 համալիր  մարզադպրոցի դահլիճում կայացավ հայկական հանդբոլի երախտավոր Տիգրան Թերզյանի հուշամրցաշարը: Այս ստուգատեսն անցկացվեց երկրորդ անգամ:
Նրա գլխավորությամբ հանդբոլիստուհիների Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները, թիմերը մեր երկրի պատիվն են պաշտպանել ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաներում և առաջնություններում: Թերզյանը Հայաստանում առաջիններից մեկն էր, որն արժանացել էր համամիութենական կարգի մրցավարի կոչման: Ի դեպ, նա նաև քորֆբոլի միջազգային մրցավար էր: Թերզյանը 1993-ից մինչև մահը` 2009 թվականը, Երևանի խաղային մարզաձևերի դպրոցի տնօրենն էր: Այդ մարզօջախը ներկայումս կրում է Հանդբոլի մասնագիտացված դպրոց անունը:
Եվ ահա, անվանի մասնագետի հիշատակը վառ պահելու համար մինչև 12 տարեկան  մարզուհիների մրցաշար էր կազմակերպվել, որին մասնակցում էին 5 թիմեր:

Հաղթող դարձավ  Շենգավիթի հավաքականը (մարզիչ` Աստղիկ Գյուրջինյան): Ապա հաջորդեցին  Արցախի, ԽՄՕՄՄ-ի, ՀՄԴ-ի, Աջափնյակի ներկայացուցիչները:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ԱԳՆ,Էդվարդ Նալբանդյան,ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներՆոյեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների, և վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջ մղմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց  առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

Ադրբեջանի ՊՆ-ում հավանաբար նոր փոփոխություն կլինի

2Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամեդովը բանակից զորացրման զեկույց է ներկայացրել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով այսպես կոչված  ռազմական աղբյուրներին, փոխնախարարը զեկույցը գրել է դեռևս անցած շաբաթ:

Մոտ օրերս համապատասխան որոշում կկայացվի:

Ծովագյուղում 5-ամյա երեխայի և 35-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել

ՎրաերթՆոյեմբերի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի կենցաղի տան դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա և 35-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով նրանց տեղափոխել Սևանի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
                                                         
Նոյեմբերի 4-ին, ժամը 19.15-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արզնի-Բյուրեղավան ճանապարհի խաչմերուկում վրաերթի ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
                                                           
Նոյեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Ղանդիլյան փողոցի թիվ 45 շենքի դիմաց բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև հարվածել 20-ամյա հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

ՃՏՊ՝ Մասիս – Ռանչպար ավտոճանապարհին

ավտոպատահար

Նոյեմբերի 5-ին, ժամը 06.24-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս – Ռանչպար ավտոճանապարհին . <<ԶԻԼ-130>> մակնիշի 33 ՕT 277 պ/հ ավտոմեքենան շրջվել էկա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարական հաշվարկ և փրկարար ջոկատը:

Դեպքի մասին տեղեկաացվել է Մասիսի շտապօգնության հերթապահը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայատված հանգամանքներում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 2-րդ կմ-ում  <<ԶԻԼ-130>> մակնիշի աղբատարը (վարորդ Է. Ղ.`  ծնվ. 1977 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով Է.Ղ.-ը արգելափակվել է խցիկում:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է. Ղ.-ին և տեղափոխել Մասիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Քաղաքացին մոլորվել է վրաց-ռուսական սահմանը հատելիս

աինՆոյեմբերի 4-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ Հ. Ս. (ծնվ. 1977 թ.) վրաց-ռուսական սահմանը հատելիս մոլորվել է:

Ահազանգը փոխանցվել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտ և ՌԴ ԱՃԿԿ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի օրվա հերթապահից և Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտի Ինֆորմացիոն կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են, իսկ ժամը 05.00-ին՝ լրացուցիչ ուժեր ներգրավվել աշխատանքներին:

Որոնաղափրկարարական աշխատանքները շարունակվում են և՛ Ռուսաստանի Դաշնությունում, և՛ Վրաստանի Հանրապետությունում:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հնդկաստանից դեպի Մարս հրթիռ է արձակվել

Mars-orbiter-300x266Մարսն ուսումնասիրելու “Մանգալյան” սարքով բեռնված հրթիռը տիեզերակայանից մեկնարկել է 13:08-ին (Երևանի  ժամանակով): Մարսի տրաեկտորիա այն կմտնի նոյեմբերի 30-ին:

Այդ նպատակի համար օգտագործվել է  PSLV կրող հրթիռ, որը մշակվել է Հնդկաստանի տիեզերական գործակալությունը  1990-ին:

Ոստիկանության նախկին պաշտոնյան պաշտոնեական լիազորություններն անցնելով` ապօրինի թմրամիջոցներ է իրացրել

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ և 266-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով:
Ըստ դատապարտյալի հաղորդման, ՀՀ ոստիկանությունում աշխատելու ընթացքում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի նախկին պետն, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները և կատարելով իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ, 2010 թվականի օգոստոս ամսվա ընթացքում, իր աշխատասենյակի մետաղյա պահարանից երեք տարբեր օրերի ցերեկային ժամերին իրեն հանձնելու միջոցով ապօրինի իրացրել է յուրաքանչյուր անգամ մոտ մեկից երկու գրամ քաշով, զգալի չափերի հասնող «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց` թմրամոլներին հյուրասիրելու, նրանց շրջանում վստահություն ձեռք բերելու և թմրավաճառների վերաբերյալ հետագայում տեղեկություններ ստանալու նպատակով:
Կատարվում է նախաքննություն:

Նյույորքցիները քաղաքապետ են ընտրում

gudzonԱյսօր Նյու Յորքի բնակիչներն  ընտրատարածքներ կգնան`նոր քաղաքապետ ընտրելու : Քաղաքապետի պաշտոնի հիմնական թեկնածուներն  են  Դեմոկրատական կուսակցությունից հայտնի փաստաբան Բիլլ դը Բլազիոն և հանրապետական Ջոզեֆ Լոտան: Դիտորդները նշում են, որ հաղթանակի ավելի շատ շանսեր ունի դը Բլազիոն, որը 2010-ին զբաղեցրել է քաղաքի ամենակարևոր  պաշտոններից մեկը` հասարակական պաշտպանի աթոռը:

Լոտան Նյու Յորքի Հասարակական տրանսպորտի վարչության նախկին պետն է: Նրա վաստակներից են համարում “Սենդի” փոթորկից հետո տրանսպորտային համակարգի արդյունավետ վերականգնումը: Անկախ թեկնածուներ են Ադոլֆո Քերիոնն ու Ջեք Հիդարին: Քաղաքապետն ընտրվում է 4-ամյա ժամկետով ու կարող է վերընտրվել:

Հանրապետական Մայքլ Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետն էր 2001-ից: 2005-ին նա վերընտրվեց: Իսկ 2008-ին Նյու Յորքի քաղխորհուրդը հավանության արժանացրեց օրենքի այն նախագիծը, որը Բլումբերգին թույլ տվեց երրորդ անգամ դառնալ քաղաքապետ: Սակայն, 2 տարի անց, Նյու Յորքում հանրաքվե անցկացվեց. ճնշող մեծամասնությունը քաղաքապետի պաշտոնավարման 2 ժամկետի  կողմ արտահայտվեց:

Նյու Յորքի տարեկան բյուջեն ամենամեծն է ԱՄՆ-ում ու կազմում է 50 մլրդ դոլար: Բլումբերգի աշխատավարձը կազմում է տարեկան շուրջ 225 հազար դոլար:

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

դեսպան Կարեն ՆազարյանՆյու Յորքում շարունակվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Նոյեմբերի 4-ին ԳԱ Երրորդ կոմիտեի օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու անհանդուրժողականության այլ ձեւերի վերացում» կետի ներքո ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Նա անդրադարձավ Ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիայի եւ այդ չարիքի կանխարգելման միջազգային այլ փաստաթղթերից բխող պարտավորությունների ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերին:

ՀՀ դեսպանը նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի հայատյացության ահագնացող փաստերին` նշելով, որ այդ մասին շարունակում է ահազանգել միջազգային հանրությունը: Որպես օրինակ, դեսպանը նշեց, թե ինչպես Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուները հեռուտաբանավեճերի ընթացքում միմյանց մեղադրում էին հայկական արմատներ ունենալու հարցում, խոսեց այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է կրթությունը հայերի դեմ ատելություն խրախուսելու ու տարածելու համար՝ դպրոցական դասագրքերում հայերին վերագրելով «ֆաշիստ», «ահաբեկիչ» եւ այլ ձեւակերպումներով: Դեսպան Նազարյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանում այդ օրինակ բացահայտ ատելությունը հայերի հանդեպ կարելի է համեմատել ռասիզմի պատմության ամենասարսափելի օրինակների հետ, որի համար իշխանությունների կողմից գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները: Նշելով, որ հայատյացությունը Ադրբեջանում վաղուց դարձել է պետական քարոզչամեքենայի անքակտելի մասը՝ ՀՀ դեսպանը կոչ արեց ՄԱԿ անդամ պետություններին դատապարտել Ադրբեջանում աճող անհարդուժողականության ու ռասիզմի երեւույթները՝ հավելելով, որ այդօրինակ դրսեւորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ծանրագույն ոտնահարումներին: