Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացրեց գործի քննության ընթացքում տեղ գտած հերթական զավեշտալի միջադեպը: «Քննիչին միջնորդություն եմ ներկայացրել, խնդրել եմ, որ տրամադրի փորձաքննություններ նշանակելու որոշումները: Քննիչը որոշումները տրամադրել է մեզ, հետո որոշում է կայացրել մերժելու իմ միջնորդությունը, քանի որ արդեն տրամադրել է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` կատարվածը որակելով իբրև «աբսուրդ և սև հումոր` իրավաբանների համար»: Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ այդպես էլ մինչև օրս չի ստացել պետական տարբեր ատյաններին ու պաշտոնյաներին հասցեագրած իր դիմում-բողոքներից և ոչ մեկի պատասխանը` հիշեցնելով, որ սահմանված ժամկետներն արդեն լրացել ու խախտվել են: Հիշեցնենք` նոյեմբերի 12-ին փաստաբանը գործը քննող քննիչի դեմ բացարկի դիմում էր ներկայացրել , որտեղ ներկայացրել է մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը, իրենց համոզմամբ, խոչընդոտում է գործի արդարացի քննությանը և փաստում քննիչի կանխակալ վերաբերմունքը: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Daily Archives: November 19, 2013
Առաջին մի քանի օրերին անձրև կգա
Նոյեմբերի 20-24-ին սպասվում է ամպամածություն, ժամանակ առ ժամանակ հնարավոր է թույլ անձրև և մառախուղ:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 22.20C (1946թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -12.40C (1948 թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.70CՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության
Հարուցվել է քրեական գործ ավտովթարի և դրա հետևանքով քաղաքացի Ս. Մ.-ի առողջությանն անզգուշությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի, 2013թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 00.10-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում միմյանց են ընդհարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ Հրազդանի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի հարկային տեսուչ Վ. Ս.-ի վարած «Ինֆինիտի» մակնիշի և Ս. Մ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ավտովթարի հետևանքով Վ. Ս.-ն և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Է. Մ.-ն, Վ. Խ.-ն, Հ. Թ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ Ս. Մ.-ի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Կատարվում է նախաքննություն:
Ժամկետային զինծառայողները «ժամկետ» ստացան տղամարդ մարմնավաճառին ծեծելու համար
«Այբ» ավագ դպրոցը եւ Դիլիջանի միջազգային դպրոցը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
««Այբ» կրթական հանգույց» հիմնադրամը («Այբ» ավագ դպրոց) եւ Դիլիջանի միջազգային դպրոցն (UWC Dilijan) այսօր Երեւանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ «Այբ» ավագ դպրոցում:
Հուշագրում նշված է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» եւ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամները շահագրգիռ են արտաուսումնական բնագավառում իրենց գործունեության ընդլայնման հարցում:
Մասնավորապես, հուշագրով նախատեսված է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամը եւ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամը «Այբ» դպրոցի աշակերտներին կներգրավեն Տաթեւում եւ Դիլիջանում համայնքային զարգացմանն ուղղված աշխատանքներին: Նախատեսվում է, որ կողմերը համատեղ կկազմակերպեն ամառային ճամբարներ, ուսուցիչների փոխանակման ծրագրեր, համատեղ կմշակեն եւ կիրականացնեն սոցիալական ձեռներեցության պիլոտային ծրագրեր եւ այլն:
Այս տարվա ամռանը «Այբ» դպրոցի սաները ներկայացրել էին իրենց ծրագրերն ու նախագծերը Դիլիջանի միջազգային դպրոցի կազմակերպած ամառային ճամբարում, որը հյուրընկալել էր 30 երեխաների 13 երկրներից:
Մայրաքաղաքում շարունակվում է ծառերի 2013 թվականի աշնանային էտը
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի մեկից, նախատեսված ագրոպահանջներին համապատասխան, սկսվել են ծառերի աշնանային էտման աշխատանքները: Մասնագետների գնահատմամբ՝ աշնան վերջին և ձմռան առաջին ամիսներն այս գործընթացը ծավալելու լավագույն ժամանակաշրջանն են: Այս ընթացքում մայրաքաղաքում նախատեսված է ձևավորման և սանիտարական էտի ենթարկել շուրջ 17000 ծառ: Նպատակը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակերում ու պուրակներում առկա ծառատեսակների կենսունակությունը մեծացնելն ու, ձևավորման շնորհիվ գեղեցիկ տեսքն ապահովելն է: Բանուկ փողոցներում ծառերի էտը կատարվում է նաև ճանապարհային նշանների տեսանելիությունն ու արտաքին լուսավորությունը պատշաճ ապահովելու նպատակով: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը նշել է, որ հետևողական աշխատանքի արդյունքում ձգտելու են, որ, ինչպես սահմանված է չափորոշիչներով, փողոցներում ծառերի բարձրությունը չգերազանցի 5, իսկ զբոսայգիներում՝ 7-10 մետրը: Մասնագետը նաև հավելել է, որ աշնանային փուլում խոր էտի կենթարկվեն միայն տապալվելու վտանգ ներկայացնող բարդիները, որոնց արմատային համակարգն ինչպես հայտնի է, ավելի թույլ է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վիեննայում սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը
«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարի եզրափակչում են ուժային կառույցների հավաքականները
Ավարտին է մոտենում «ՀՀ վարչապետի գավաթ 2013» 5-րդ մրցաշար: Նոյեմբերի 22-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք եզրափակչում պատվավոր ավարի համար կմրցեն ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության թիմերը: Իսկ մինչ այդ մոտ մեկուկես ամիս Հայաստանի 15 գերատեսչական թիմեր խմբային մրցաշարում որոշեցին «A» եւ «B» խմբերում երկուական ուժեղագույններին, որոնք կիսաեզրափակչում խաչաձև խաղերով պարզեցին, թե ո՞ր թիմերն են հանդես գալու վճռորոշ մրցամարտում:ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստան
Նոյեմբերի 19-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հունաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ:
Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-հունական պաշտպանական համագործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
Թուրքիան հետաքրքրությամբ սպասում է Սարգսյան-Ալիև հանդիպմանը
Ինչպես նախապես հայտնի էր դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջորջ Ուորլիքի՝ «Twitter»-յան էջում կատարած գրառումից՝ այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վիենայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս լուրից հետո թուրքական մամուլը ակտիվորեն քննարկում է սպասվող հանդիպումը՝ ակնկալելով որևէ շրջադարձ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Մասնավորապես «TRT Haber»-ը գրում է. «Անկասկած, հանդիպման գլխավոր թեման լինելու է ղարաբաղյան հարցը: 20 տարի շարունակ լուծում չգտած հարցը մեկ անգամ ևս կքննարկվի: Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այսպիսով վերջին 5 տարում Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն արդեն 11-րդ անգամ: Երկու առաջնորդները վերջին անգամ հանդիպել են անցած տարի Սոչիում՝ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ»:
Վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Նոյեմբերի 19-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, պաշտոնատար այլ անձինք։
Պետական ունեցվածքի յուրացման փաստը 2 տարի ո՛չ հերքվում է, ո՛չ հաստատվում
հափշտակումԱրդեն 2 տարի է, ինչ առաջին ատյանի դատարանում քննվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 5 բուժսանմասից հափշտակության գործը, որով որպես մեղադրյալ անցնում են բուժմասի տնօրենն ու հաշվապահը։«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել հետախուզվող ՌԴ քաղաքացի Գարուշը
Նոյեմբերի 18-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1963 թ. ծնված Գարուշ Ն.-ին, որը փետրվարի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Սպարտակո՞ւմ»
Ղազախական Sports.kz կայքի տեղեկացնում է, որ այդ երկրի Սեմեյ քաղաքի «Սպարտակի» ղեկավարությունը ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին:
«Սպարտակն» ընթացիկ մրցաշրջանում Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնության ուղեգիր է նվաճել:
Ղազախստանի 2014-ի առաջնությունը մեկնարկելու է մարտին:
Բրոնզե մեդալ` ձյուդոյի Եվրոպայի եիտասարդական առաջնությունում
Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Անդրանիկ Չափարյանը մինչև 81 կգ քաշայինների մրցավեճում արժանացավ բրոնզե մեդալի:
Նույն քաշային կարգում հանդես եկած Մհեր Կարապետյանն առաջին գոտեմարտում պարտվեց Մելվին Շոլին և դուրս մնաց պայքարից:
Մինչեւ 60 կգ քաշային կարգում Գրիգոր Իվանյանը պարտվեց լեհ Բարտլոմեյ Գարբաչիկին: Չեմպիոն դարձավ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Արամ Գրիգորյանը:
Հայ երիտասարդը հիացրել է թուրք ժյուրիին իր ձայնով (տեսանյութ)
Երեկ թուրքական «Սթար» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Թուրքիայի ձայնը» («O ses Türkiye») նախագծին մասնակցած հայազգի Ջորչ Շեքերը թուրք ժյուրիին հիացրել է իր ելույթով: Ջորչը, կատարելով թուրքական «Անձայն նավ» («Sessiz gemi») երգը՝ արժանացել է ժյուրիի հիացմունքին: Ելույթից հետո ժյուրին հետաքրքրվել է, թե ինչու Ջորչը օտար անուն ունի՝ ենթադրելով, թե նրա մայրը թրքուհի է, իսկ հայրը արտասահմանցի: Սակայն Ջորչը նշել է, որ հայկական ընտանիքից է և ծնողները հայեր են:
Նշենք, որ Ջորչի հիանալի ելույթը մեծ ոգևորություն է առաջացրել Թուրքիայի հայկական համայնքով, ինչը կարելի է նկատել թուրքահայ երիտասարդության սոցցանցերի էջերում նրա հասցեին արվող մեկնաբանություններից:
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի հետ:
Ողջունելով հյուրին և ընդգծելով հայ-քուվեյթյան համագործակցության զարգացումն ու, մասնավորապես, Երևանի հետ համագործակցության հեռանկարները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ համատեքստում կարևորել է առաջիկա օրերին Էլ-Քուվեյթի նահանգապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Երևան:
<<Վստահ եմ, որ նահանգապետի այցը երկու կողմերի համար էլ արդյունավետ կլինի։ Երևանն այսօր փոխշահավետ գործակցության համար լայն հնարավորություններ է ընձեռում իր գործընկեր քաղաքներին: Մենք պատրաստ ենք ներկայացնելու և քննարկելու տարբեր ոլորտներում մի շարք ծրագրեր, այդ թվում նաև ներդրումային ծրագրերի առաջարկներ>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
<<Մեր երկկողմ համագործակցությունը համարում եմ կարևոր և սպասված: Երևանն օրեցօր զարգացող քաղաք է, և մենք, պարոն քաղաքապետ, համոզված ենք, որ փոխայցերը կնպաստեն այդ գործընթացի զարգացմանն ու հետագա ընդլայնմանը>>,-նկատել է դեսպանը:
Տարոն Մարգարյանը, բարձր գնահատելով դեսպանի դերն ու համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը, վստահություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և Քուվեյթի դեսպանության միջև համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կզարգանա։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Էլ-Քուվեյթի նահանգապետի այցի հետ կապված հարցեր։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Թուրքիան և ԱՄՆ-ը միակարծիք են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Ահմեդ Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին Թուրքիան և ԱՄՆ-ը նույն տեսանկյունից են մոտենում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: «Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հարցը մոտ ժամանակներում լուծում կստանա և այդպիսով Կովկասյան տարածաշրջանում կայունություն կհաստատվի»,-նշել է Դավութօղլուն:
Պատասխան խաղեր` աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար
Այսօր կկայանան ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային պատասխան հանդիպումները։
Առաջին խաղերում այսպիսի արդյունքներ են գրանցվել.
Պորտուգալիա–Շվեդիա՝ 1:0
Գոլը՝ Ռոնալդու 82
Ուկրաինա–Ֆրանսիա՝ 2:0
Գոլերը՝ Զոզուլյա 61, Յարմոլենկո 82 (11 մ)
Հունաստան–Ռումինիա՝ 3:1
Գոլերը՝ Միտրոգլու 14, 67, Սալպինգիդիս 21 – Ստանցու 19
Իսլանդիա–Խորվաթիա՝ 0:0
Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը դրսում ուժերը կչափի Շվեդիայի թիմի հետ: Պորտուգալիայի հավաքականի հաղթանակն ունի 2,60 գործակիցը, իսկ Շվեդիայի հավաքականի հաղթանակը՝ 2,68 գործակիցը։ Ոչ- ոքիի գործակիցը 3,25 է։
Պորտուգալիա-Շվեդիա՝ 1:0
Գոլը՝ Ռոնալդու 82
Ուկրաինա-Ֆրանսիա՝ 2:0
Գոլերը՝ Զոզուլյա 61, Յարմոլենկո 82 (11 մ)
Հունաստան-Ռումինիա՝ 3:1
Գոլերը՝ Միտրոգլու 14, 67, Սալպինգիդիս 21 – Ստանցու 19
Իսլանդիա-Խորվաթիա՝ 0:0
– See more at: https://archive2.ankakh.com/%d6%86%d5%b8%d6%82%d5%bf%d5%a2%d5%b8%d5%ac%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%a1%d5%af/#sthash.gwG8JRA9.dpuf
Ֆրանսիայի հավաքականը կհյուրընկալի Ուկրաինայի թիմին։
Տանտերերի ընտրանու հաղթանակը գնահատվում է 1,4 գործակցով, իսկ ուկրաինացիներինը՝ 8,4: Ոչ- ոքի արդյունքի համար սահմանված է 4,4 գործակիցը:
Ռումինիայի եւ Հունաստանի հավաքականների խաղում նախապատվությունը տրվում է տանտերերին։ Ռումինիայի թիմի հաղթանակը գնահատվում է 2,16 գործակցով, իսկ հունաստանի հավաքականի հաղթանակը՝ 3,45 գործակցով: Ոչ- ոքիի գործակիցը 3,25 է։
Խորվաթիա – Իսլանդիա խաղում նախապատվությունը տրվում է տանտերերի հավաքականին։ Խորվաթների հաղթանակն ունի 1,33 գործակիցը, հյուրերինը՝ 10,5 գործակիցը, իսկ ոչ- ոքիի համար սահմանված է 4,7 գործակից։
Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում կհասնեն 20 մլդ դոլարի
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ մինչև 2018 թվականը Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում կհասնեն առնվազն 17 մլդ դոլարի: Այս մասին հայտարարել է թուրքական «SOCAR Turkey Enerji» ընկերության նախագահ Քենան Յավուզը: Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանը 2008 թվականից սկսած խոշոր ներդրումներ է անում Թուրքիայում ծավալված մի շարք ինժեներական նախագծերում: «Չի բացառվում, որ նախագծերի իրականացման դեպքում Ադրբեջանի ներդրումները հասնեն 20 մլդ դոլարի: Էներգետիկայի և նավթաքիմիայի բնագավառում նախատեսվող ծրագրերի իրագործման շնորհիվ Ադրբեջանը կդառնա Թուրքիայի ամենախոշոր արտաքին ներդրողը»,-նշել է Յավուզը:
Նշենք, որ «SOCAR Turkey Enerji» ընկերությունը Թուրքիայում համարվում է երկրորդ խոշոր արտադրական ձեռնարկությունը: Տնտեսական նման սերտ համագործակցության պարագայում դժվար է պատկերացնել, որ Թուրքիան տարածաշրջանում առկա վիճելի հարցերում Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլի է ընդունակ:




