Քննարկվել են հայ- շվեյցարական համագործակցության հեռանկարները

ՊՆԴեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին ՀՀ պաշտպանության նախարարության և Շվեյցարիայի պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև շվեյցարական ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների` Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնի, Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն Ժնևի կենտրոնի հետ համագործակցության հեռանկարների շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Համացանցում սենսացիա առաջացրած ճապոնական անվադողերի գովազդը սկսվում է առողջության համար վնասակար լինելու նախազգուշացումով (տեսանյութ)

Japanese tyre commercialԳովազդատուները ցանկանում են որքան հնարավոր է գրավիչ հոլովակներ ստեղծել:

Սակայն այս հոլովակը միևնույն ժամանակ գրավիչ է և սարսափազդու:

Ճապոնական անվադողեր արտադրող ընկերությունը այս սարսափելի հոլովակը ստեղծել է, որպեսզի ցույց տա, թե ինչքան լավ են աշխատում իրենց անվադողերը վտանգավոր և անսպասելի իրավիճակներում:

40 վայրկյան տևողությամբ հոլովակը սկսվում է առողջության վերաբերյալ նախազգուշացումով՝ հեռուստադիտողներին զգուշացնելով չդիտել այն, եթե ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ ունեն կամ պարբերաբար բժշկի են այցելում:

Այդտեղ նշվում է, որ իրենք պատասխանատվություն չեն կրում հոլովակը դիտելու պատճառով առաջացած հիվանդությունների կամ վնասի համար:

Հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է մեքենան ընթանում մութ, ամայի, ձյնուապատ ճանապարհով:

Հանկարծ ուրվականի նման, միայն բարակ գիշերազգետով աղջիկ է հայտնվում ճանապարհին:

Այդ ահասարսուռ հանդիպումից հետո վարորդը սկսում է մեքենան խելացնոր դեպի հետ վարել:

Անսպասելի այցելուն ձեռքին նոթբուք է կրում, որի վրա գրված է անվադողեր արտադրողի վերաբերյալ մանրամասներ:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը,  խարդախության 6 դեպքից` 4-ը, խուլիգանության, յուրացման կամ վատնման և մաքսանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 3 մարդ զոհվել է,  10-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Երևանում տեղի են ունեցել հինգ ավտովթար և յոթ մարդ վնասվածք է ստացել

ԱվտովթարԴեկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին,  «Մերսեդես Բենց»  մակնիշի  ավտոմեքենայի  վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 196 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի և  նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշենի հոգեբուժարանի դիմաց վրաերթի է ենթարկել 3 անձանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ոսկանյան և Հովնաթան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Մերսեդես Բենց»    և   «ՎԱԶ-2115»  մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո` «ՎԱԶ-2115»-ը բախվել է խաչմերուկի մոտ կայանված «Լեքսուս»-ի, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.00-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 4/1 տան դիմաց   «Ֆոլքսվագեն Ջետա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 54-ամյա  Էդիկ Թ.-ն:
Պարզվել է, որ նոյեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վաչիկ Հ.-ի վարած «ԳԱԶ-2410» ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայում գտնվող Էդիկ Թ.-ն ստացել է  վնասվածքը:
Կատարվում է քննություն:

 

Դոլարի գինը բարձրացել է

դոլարԴեկտեմբերի 4-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ:

NASDAQ OMX Armenia

Ստեփան Սաֆարյանը` Պուտին-Սարգսյան հանդիպման մասին` «հատուկ տկարամիտների համար»

Ստեփան Սաֆարյան«Էն ո՞ր հայ «փորձագետն» էր վերլուծել, թե Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ Մաքսային միության հարցը չի քննարկվել: Հատուկտկարամիտների համար. «հանդիպման գլխավոր խնդիրներից մեկը Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածությանըՀայաստանի միանալու հետագա քայլերի քննարկումն է»: Էն ո՞ր հայ «փորձագետներն» ու պաշտոնյաներն են խոսում ռազմավարական հարաբերությունների, դրանց «պիկի» վրա գտնվելու մասին. «Պուտինi այցի առաջին հանգրվանը ռուսական ռազմաբազան է», որտեղ էլ նրան«դիմավորել է Սերժ Սարգսյանը»: Մնացածը ինքներդ հասկացեք, թե Սերժ Սարգսյանը ի՞նչ է աշխատում ռուսական ռազմաբազայում, որտեղից էլպետք է Պուտինին ուղեկցեր իր նոր սեփականությունը՝ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ, ապա տաներ Երեւան ընթրիքը տար ու ճանապարհերՄոսկվա», – ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը:

 

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը վստահ մրցելույթներ ունեցավ մոսկովյան միջազգային մրցաշարում

p642681403-3Ռուսաստանում  90 տարի առաջ է հիմնադրվել ,, Դինամո ,, մարզական ընկերությունը: Հոբելյանական տարեդարձին էր նվիրված օլիմպիական  խաղերի կրնկակի , աշխարհի բացարձակ  և  Եվրոպայի  վեցակի  չեմպիոն  Միխայիլ Վորոնինի 20-րդ  միջազգային հուշամրցաշարը:

Այս ստուգատեսին ավանդաբար մասնակցում են հանրածանոթ մարզիկներ: Այս անգամ 23 երկրների հեղինակությունների պայքարին տոն տվեց  նաև Եվրոպայի այս տարվա բրոնզե մեդալակիր /հենացատկեր /  երևանցի Արթուր Դավթյանը :

Նա հանդես եկավ բազմամարտում  և արդարացրեց սպասելիքները:  Վեց մարզագործիքների վրա  Արթուրը գրեթե անթերի ելույթներ ունեցավ  ու իրենից առաջ թողնելով միայն տանտերերից Դմիտրի Գոգոտովին,    բազմամարտում գրավեց երկրորդ տեղը:

Բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս Արթուրը մասնակցեց  հենացատկերին և նժույգի, օղակների վրա մրցումներին: Հենացատկերում  հայ մարմնամարզիկն անգերազանցելի էր և  վսատահորեն գրավեց առաջին տեղը: Մեր երկրի պատվիրակը երկրորդն էր նժույգթափերում և երրորդը  օղակների վրա  վարժություններում:

 

 

 

 

 

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

Եվրամիությունը կհանի վիզային համակարգը Թուրքիայի քաղաքացիների համար

ԵՄ,թուրքիա  Թուրքիան և Եվրամիությունը համաձայնության են եկել ԵՄ երկրների հետ վիզային համակարգի հեշտացման հարցի շուրջ: Քննարկումների արդյունքում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ԵՄ երկրներ մուտք թույլատրելու վերաբերյալ: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ այս համաձայնությանը իր հաստատումն է տվել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Այսպիսով երկար ժամանակ տարվող գործընթացը Թուրքիայի համար կարծես հաջողությամբ է պսակվում: Սպասվում է, որ այս ամիս կստորագրվեն համապատասխան համաձայնագրերը:

Բաշար Ասադը մտադիր է գլխավորել Սիրիայի անցումային կառավարությունը

ասադ Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է պահպանել իր նախագահական պաշտոնը և գլխավորել Սիրիայի անցումային կառավարությունը: Այս մասին հայտարարել է սիրիական կառավարության նախարարներից մեկը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Սիրիայում արդեն կազմավորվում է 9 նախարարներից բաղկացած ժամանակավոր կառավարությունը՝ Ահմեդ Թոումի գլխավորությամբ:

Միևնույն ժամանակ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիան հայտարարել էր, որ հունվարի 22-ին նախատեսվող Ժնև-2 համաժողովին կմասնակցի միայն այն դեպքում, եթե Ասադը անցումային շրջանում հեռացվի իշխանությունից:

 

20.000 մարդ կոչ է արել Իլհամ Ալիևին`դադարեցնել գների աճը

պահանջ ալիևին Ադրբեջանում դեկտեմբերի 3-ից ինտերնետում օն-լայն ֆորմատով նախագահ Իլհամ Ալիևին ուղղված միջնորդագիր է տեղադրվել`ի նշան բենզինի գնի թանկացման դեմ բողոքի:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, մեկ օրվա ընթացքում դիմումի տակ ստորագրել է ավելի քան 20 հազար մարդ: Թվաքանակը անընդհատ աճում է:

Նշենք, որ Aİ-95 տեսակի բենզինի մանրածախ գինը սահմանվել է մոտ 1,02 դոլար (աճել  մոտ 30 տոկոսով), Aİ-92 եւ Aİ-80 տեսակի բենզինի գինը հասել է 0.9 դոլարի, դիզվառելիքի գինը՝ մոտ 0.76 դոլարի:

Ձեզ մեկնված ձեռքը բռունցք մի արեք, որովհետև հակադարձ բռունցքը շատ ավելի կոպիտ կլինի. Հրայր Թովմասյան

ԱԺ,Լևոն զուրաբյան, Հրայր ԹովմասյանԱԺ ՀԱԿ խմբակցությունը այսօր ԱԺ նիստի ժամանակ հանդես եկավ «համատարած կոռուպցիա»-ի մասին հարցապնդմամբ : Հարցապնդումը ներկայացրեց Լևոն Զուրաբյանը: Նա շեշտեց, որ կոռուպցիան այսօր ընկած է մեր հասարակությունում առկա բոլոր չարիքների ու դժբախտությունների հիմքում, այն պրոբլեմն է, որի պատճառով ՀՀ քաղաքացին դիմում է խուճապահար արտագաղթի կամ գտնվում է չքավոր վիճակում: Լևոն Զուրաբյանը իր խոսքում նշեց, որ կառավարությունից ստացած գրավոր պատասխանը լի է եղել անգրագետ, անհեթեթ կետերով:

Հարցապնդմանն արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը. «Անգրագիտությունից խոսեցիք, դե ուրեմն այդքանանգրագետ չլինեիք ու չգրեիք այնպիսի հարցեր, որոնց պատասխանելը չի մտնում կառավարության իրավասության մեջ: Մի բանում համաձայնենք Ձեզ հետ` իրոք կոռուպցիան այսօր առաջնահերթ խնդիր է, բայց դուք խտացնում եք գույները: Անհեթեթություն ասեցիք, բայց դրանից Ձեր գրածիարժեքը չբարձրացավ: Մի արեք դա: Եթե քաղաքական երկխոսություն եք ուզում, Ձեզ մեկնված ձեռքը բռունցք մի արեք, որովհետև հակադարձ բռունցքը շատ ավելի կոպիտ կլինի», – վրդովված ասաց Հրայր Թովմասյանը:

 

Մեքսիկայում ռադիոակտիվ ուղեբեռով բեռնատար մեքենա են գողացել

radioactive-truk-mexicoՄԱԿ-ի միջուկային գործակալությունից հայտնել են, որ Մեքսիկայում խիստ վտանգավոր ռադիոակտիվ նյութով բեռնատար ավտոմեքենա են գողացել:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից հայտնում են, որ բեռնատարը տեղափոխում էր կոբալտ-60, որը օգտագործվում է քաղցկեղի բուժման նպատակով ռադիոթերապիայի մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ կողոպուտը տեղի է ունեցել Մեխիկոյի մոտակայքում գտնվող քաղաքներից մեկում, իսկ ուղեբեռը վնասվելու կամ պաշտպանիչ թաղանթից հանվելու դեպքում չափազանց վտանգավոր կարող է լինել:

Մեքսիկայի իշխանությունները այժմ որոնողական աշխատանքներ են իրականացնում նյութը գտնելու համար:

Քենիացու բռնաբարած այծին որպես վկա դատարան են կանչել

այծՔենիայի օրենքներն ու արդարադատության մեթոդները զարմացնում են: Այսպիսով այծին բռնաբարելու  համար մեղադրվող Դաբասո գյուղի բնակչի  դեմ  դատին  որպես վկա կանչել էին հանցագործության զոհին`այծին: Նա լուռ նայում էր կենդանապիղծին, որը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, հաղորդում է  Mirror-ը:

Քենիայի բնակիչ Քիտսաո Հոնան  կենդանու հետ կենակցելու համար դատապարտվել է ռեկորդային ժամկետի ազատազրկման: Տղամարդուն հանցանքի վայրում բռնացրել է գյուղացիներից մեկը`նկատելով թփերի մեջ մերկ հանցագործին: Վերջինիս հագուստը կախված է եղել ծառից : Երբ այս հանցագործության լուրը տարածվել է գյուղում, Դաբասոյի բնակիչներն ու այծի տերը ուղևորվել են ոստիկանություն և իրավապահներին հայտնել   Քիտսաո Հոնայի զզվելի արարքի մասին:

Դատավարության ընթացքում իշխանությունները որոշել են հանցագործին զոհի հետ առերեսում անել երդվյալ ատենակալների ներկայությամբ: Այծը լուռ հանդիմանքով նայում էր հատուկ  վանդակում նստած հանցագործին, որը ներում էր աղերսում, ասում, որ տանը հաշմանդամ կին ունի և չի կարող նրան միայնակ թողնել: Սակայն դատավորը անդրդվելի էր և կենդանապիղծին դատապարտեց 10տարվա ազատազրկման:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, նույնիսկ Քենիայում հազվադեպ են կենդանիներին կանչում դատարան:

 

Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականները չեն կարող իրար մրցակիցներ լինել

Հայաստան-Ադրբեջան2016-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը սարերի հետևում չէ: 2014-ի փետրվարին Ֆրանսիայում կայանալու է ընտրական փուլի մրցաշարերի վիճակահանությունը:

Եվ ահա, ՈւԵՖԱ-ն  տեղեկցրել է, որ այնպես է արվել, որպեսզի վիճակահանության արդյունքով մրցակիցներ չլինեն Հայաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի, Իսպանիայի և Ջիբրալթարի հավաքականները:

 

Լևոն Արոնյանը երկրորդն է

լևոնimagesՇախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 2-րդ տեղում է` 2803 միավոր է: Մեր մարզիկը ետ է մնում աշխարհի նորընծա չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից (2872):

Ապա հաջորդում են` Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2793), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2786), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա, 2785), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան, 2783), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա, 2782), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2777), Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան, 2773) և Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2758):
Սերգեյ Մովսիսյանը (2689) 56-րդն է, Վլադիմիր Հակոբյանը (2684)՝ 61-րդը, Գաբրիել Սարգսյանը (2675)՝ 72-րդը:

Հայաստանի 2013 թվականի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը դուրս է մնացել 100 լավագույնների շարքից: Իսկ ահա, Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը (2656) 92-րդ հորիզոնականում է:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությանը,լուսանկարներ

հայաթ հյուրանոցի բացումՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել համաշխարհային ճանաչում ունեցող «Հայաթ Փլեյս» հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Մայրաքաղաքում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ, կառուցված «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ., ավարտվել՝ ընթացիկ տարում: Շրջայցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ հյուրանոցի կառուցման ուղղությամբ մինչ այժմ ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: 10 հարկանի և մոտ 7.0 հազ. մ2 ընդհանուր մակերեսով այս հյուրանոցում բացվել է 70 աշխատատեղ՝ 200.0 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Հայաստանում «Հայաթ Փլեյս Երևան»-ի բացումը, ըստ հյուրանոցի սեփականատեր «Ինտեռարմ-Մ» և հյուրանոցի կառավարումն իրականացնող «Հայաթ Հոթելզ Քորփորեյշն» ընկերությունների պատասխանատուների, որոշակիորեն կխթանի հյուրանոցային արդյունաբերությունում ծառայությունների որակի բարելավումը: Ակնկալվում է նաև, որ նոր հյուրանոցի մուտքը շուկա կնպաստի ոլորտում մրցակցային միջավայրի բարելավմանը ինչպես ցանցային, բրենդային հյուրանոցների շրջանում, այնպես էլ ընդհանրապես հանրապետության հյուրանոցային արդյունաբերության մեջ:

Ադրբեջան`առանց ժպիտների երկիր. Travel կայք

ադրբեջանական տատիկԱվստրալական “Travel” կայքը, որը “The Australian” ճանապարհորդական ամսագրի մի մասն է, հոդված է հրապարակել Ադրբեջանի մասին` “Learning how to smile in Azerbaijan” (Իմանալ`ինչպես են ժպտում Ադրբեջանում) խորագրով:

“Ժպտալը հեշտ բիզնես չէ։ Ես դա ինձ համար բացահայտեցի Ադրբեջանում։ Հարգալից սպասարկումը մշակույթի մաս է, իսկ ժպիտ չկա”,-գրում է հոդվածագիր Ադամ ՄքՔալոքը։

Նախկին սովետական երկրներում տեղացիները ժպտացող օտարներին հաճախ կասկածելի մարդու տեղ են դնում։ Եվ դա խնդիր է բազմաթիվ միջազգային բրենդների համար Կասպից ծովի ափին գտնվող նավթով հարուստ այս մեգապոլիսում։

«Օրինակ` Շքեղ Four Seasons Hotel Baku հյուրանոցի ֆոնին ես շփվում եմ ողջ աշխարհից մենեջերների հետ, և շատ ընկերություններ օգտվում են խորհրդատուների ծառայություններից, որպեսզի իրենց աշխատակիցներին սովորեցնեն ժպտալ”,- գրում է հեղինակը ։

Նա այս երևույթը բացատրում է նրանով, որ ավելի ցուրտ վայրերում մարդիկ ավելի քիչ են ժպտում։

Հոդվածագիրն իրեն ուղեկցող Բալաշի հետ հասնում է Շեքի՝ քաղաք, որն ըստ պնդումների՝ Ադրբեջանի ամենամարդամոտ և ուրախ մարդկանց տունն է։ “Նրանք հաղթել են Բելառուսում անեկդոտների փառատոնում”,-ասում է Բալաշը։

Հեղինակը ցանկանում է ստուգել՝ արդյոք դա իրոք այդպես է։
“Թվում է` քաղաքը բացառապես տղամարդկանցով է բնակեցված (որոնք համաձայն իմ հետազոտությունների՝ ավելի քիչ են ժպտում, քան կանայք)։ Տղամարդիկ իրենց գործով են զբաղվում, իսկ մարդիկ հազվադեպ են ժպտում, երբ մենակ են մնում հետդ”,-գրում է հեղինակը։

‘Մենք Բաքվում ասում էինք “աէրոպորտ”, իսկ Շեքիում՝ “աէրոդրոմ”,-ծիծաղում է ուղեկիցը։ Իսկ հեղինակը հումորն այդպես էլ չի հասկանում։ “Շեքիի հումորը, գուցե դժվար է հասկանալ, բայց ժպիտ չկա”,-եզրակացնում է հեղինակը։

Բաքու վերադառնալիս նրանք կանգ են առել շուկայում՝ բալի և սերկևիլի վաճառասեղանի մոտ։ “Ես դեմքի չեզոք արտահայտությամբ մոտենում եմ տատիկին, որը մրգեր է վաճառում,  իսկ նա ժպտում է, և նրա բոլոր ատամները ոսկով են պատված”,-գրում է նա։

Ավստրալացի ճանապարհորդն այդպես էլ չի հասկացել, թե ինչո՞ւ են Ադրբեջանում ժպտում միայն այն ժամանակ, երբ ցանկանում են ինչ-որ բան վաճառել, իսկ առօրյայում հյուրընկալվելիս՝ հազվադեպ։

Աշոտ Դանիելյանը` 2013-ի Հայաստանի լավագույն սամբիստ

աշոտ դանիելյանՀայաստանի սամբոյի ֆեդերացիան, ամփոփելով մրցաշրջան 2013-ում հայ սամբիստների ելույթները, որոշել է տարվա 10 լավագույն սամբիստներին:

Հայաստանի լավագույն սամբիստ է ճանաչվել վերջերս աշխարհի չեմպիոնի տիտղոսը 2-րդ անգամ նվաճած Աշոտ Դանիելյանը: 2-րդ տեղը զբաղեցրել է Ունիվերսիադայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Կիրակոսյանը: Լավագույն եռյակը եզրափակել է աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության փուլերում ոսկե, արծաթե, բրոնզե պարգևների արժանացած Մավրիկ Նասիբյանը:

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաեւ Գրիգոր Մխիթարյանը, Սոսե Բալասանյանը, Երջանիկ Կարապետյանը, Հակոբ Առաքելյանը, Էդիկ Պետրոսյանը, Ռոզա Խաչատրյանն ու Վաչիկ Վարդանյանը: