Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի մրցակիցն Հոլանդիայի ընտրանին է

շ հհ32504Թուրքիայի Անթալիա էաղաքում շարունակվող շախմատի տղամարդկանց թիմային առաջնությունում  կկայանան նախավերջին` 8-րդ տուրի հանդիպումները.

Ուկրաինա – Ռուսաստան 

Գերմանիա – Չինաստան

Թուրքիա – ԱՄՆ

Եգիպտոս – Ադրբեջան

Մեր երկրի ներկայացուցիչներն ուժերը կչափեն հոլանդացի շախմատիստների հետ:

 

Հայաստան (2715) – Հոլանդիա (2669)

Լևոն Արոնյան – Անիշ Գիրի

Լյուկ վան Վելի – Վլադիմիր Հակոբյան

Գաբրիել Սարգսյան – Սերգեյ Տիվյակով

Էրվին Լ՛Ամի – Տիգրան Պետրոսյան

Մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է Ուկրաինայի հավաքականը: Ռուսաստանի ընտրանին ունի 11 միավոր, Չինաստանի հավաքականը ետ է մնում  մեկ միավորով:  Հայաստանի, Հոլանդիայի, ԱՄՆ-ի թիմերը  վաստակած 8-ական միավորով բաժանում են 4-6-րդ տեղերը:

 

Զինվորներն իրենց ծառայության վայրերն ընտրում են վիճակահանությամբ. ՊՆ մամուլի քարտուղար

Արծրուն ՀովհաննիսյանՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով արդեն երկու օր ընթացող զորակոչին:

Նա գրում է. « Հարգելի’ քաղաքացիրներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, արդեն երկու օր է` ընթացքի մեջ է 2013թ. ձմեռային զորակոչը: Այս զորակոչը անցնում է նոր կարգով. զինվորներն  իրենց ծառայության վայրերն  ընտրում են վիճակահանությամբ, որին մասնակցում են նաև ծնողները: Նորամուծության նպատակը զորակոչի անցկացման գործընթացում արդարության, լիարժեք թափանցիկություն և փոխադարձ վստահություն ապահովելն է:

Մեկ անգամ եւս հորդորում ենք նորակոչիկների ծնողներին` չհավատալ բախտախնդիրների և չդիմել անօրինական քայլերի: Զորակոչի ընթացքին հետեւելու հնարավորություն ունեն նաեւ լրատվամիջոցները: Առաջիկայում պլանավորվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն զորահավաքակայան»:

Հենրիխ Մխիթարյանը ոչնչով աչքի չընկավ և փոխարինվեց

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»,  Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում հյուրընկալվելիս  2:0 հաշվով առավելության հասավ երրորդ խմբում հանդես եկող «Սաարբրյուկենի» նկատմամբ:

Դորտմունցիները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում:

24-ամյա Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 75-րդ րոպեին:

Մխիթարյանը ոչնչով աչքի չընկավ: Նա գոլային նպաստավոր երկու պահ ունեցավ, սակայն մրցակցի դարպասը գրավել չկարողացավ:

Տեխնիկական արդյունքներ

«Սաարբրյուկեն» – «Բորուսիա Դ.»՝ 0:2

Յուլիան Շիբեր, 19, Յոնաս Հոֆման, 49

Գվիանական Կուրուպիտա (լատ.Couroupita guianensis)

Ընտանիքը. Երկշաքիլավորներ
Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը:
Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է  ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով: 1-2 մետր  երկարությամբ ցողունները հայտնվում են  անմիջապես   մուգ շագանակագույն  կեղևից` ծածկելով ծառի բունը և հիմնական ճյուղերը: Այդ երևույթը կոչվում է բնածաղկում (հունարեն` ծառի բուն և լատիներեն` ծաղիկ բառերից: Սա անմիջապես բնի և հաստ ճյուղերի վրա ծաղիկների, ապա նաև պտղի առաջացումն է բութագրում) և հատուկ է արևադարձային որոշ պտուղների, ինչպիսիք են ջեքֆրութը, կուպուասուն և ուրիշներ:


Զարմանալի տեսարան է.մոմանման ծաղիկներով կախված ցողուններ, որոնք ունեն վարդագույն և դեղնավուն երանգներ, քաղցր  բույր և որոնց վրա հավաքվում  են չղջիկները:

Նարնջագույն, կարմիր կամ վարդագույն հոտավետ մոմանման ծաղիկները աճում են ցողունին` կազմելով մինչև 3մ երկարությամբ վրձնանման ծաղկաբույլ: Այնուհետև ձևավորվում են 20սմ տրամագծով կլոր պտուղները, որոնք կախվում են երկար,  փայտացած ծաղկաբերների վրա:

Ծառի անգլիական անվանումը` Cannonball Tree է, որը թարգմանաբար նշանակում է “թնդանոթի արկերի ծառ”, ինչը ցույց է տալիս ծառի արտաքին տեսքը և պտուղների մեծությունը, ինչպես նաև ծառի տակ զբոսնելու վտանգը:  8-9 ամիս հասունանալուց  հետո նրանք ընկնում են և հաճախ գետնին կպնելուց կոտրվում են` բացելով տհաճ հոտով, սպիտակ, դոնդողանման մրգամիսը:Որոշ տվյալների համաձայն`  այդ պտուղները կարելի է ուտել, սակայն նաև կարծիք կա, որ դրանք ալերգիա են առաջացնում: Պտուղների ամուր կեղևից պատրաստում են տարբեր տնային պարագաներ:

 

Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին

Երևանի քաղաքապետարան, բնակարան,Մհեր Նավոյան  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին է հանձնել նոր բնակարանի բանալիները: Հաշվի առնելով ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումն ու բնակարանային  պայմանների  բարելավման  խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաև Երևանի ավագանու որոշումը՝ համայնքի սեփականություն հանդիսացող Սիսակյան փողոցի 22 շենքում գտնվող բնակարանը սեփականության իրավունքով նվիրաբերվել է Մհեր Նավոյանին:

Շնորհավորելով արվետագետին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երաժշտարվեստի բնագավառում Մհեր Նավոյանի վաստակն ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակից լինել մայրաքաղաքում ապրող և ստեղծագործող արվեստագետներին:

«Հանրապետության ղեկավարի և քաղաքային իշխանության կողմից ձևավորվել է յուրօրինակ ավանդույթ՝ տարեվերջին բնակարաններ նվիրաբերել դրա կարիքն իսկապես  ունեցող արվեստագետներին: Երկար տարիների երաժշտագիտական ակտիվ գործունեությանը զուգահեռ՝ Դուք Ձեր փորձն ու գիտելիքները  փոխանցում եք   սերունդներին, ինչն, անշուշտ, արժանի է գնահատանքի: Վստահ եմ, որ նոր բնակարանը  արվեստի  վաստակավոր  գործչին  լիարժեք  ստեղծագործական  գործունեություն ծավալելու հնարավորություն կտա»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` մաղթելով արվեստագետին ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Մհեր Նավոյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին իր վաստակը գնահատելու համար և նշել, որ սեփական բնակարան ունենալն իր համար անհնարին թվացող, բայց և  անչափ կարևոր խնդիր է եղել: Արվեստագետը նաև հավելել է, որ, շարունակելով իր աշխատանքը, անելու է հնարավորը՝ հարազատ մայրաքաղաքի մշակութային կյանքի էլ ավելի զարգացնելու համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանում խուլիգանություն կատարողին հայտնաբերեցին Արտաշատում

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, 1969 թ. ծնված  Մարինե Գ.-ն ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 30-ին, ժամը 17.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդն  իր հասցեին տևական ժամանակ տվել է հայհոյանքներ և նվաստացրել իր պատիվն ու արժանապատվությունը:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խուլիգանությունը կատարել է 1972 թ. ծնված  Ռուբեն Գ.-ն, որը դեկտեմբերի 2-ին, ժամը 13.10-ին, Արտաշատ քաղաքից բերման է ենթարկվել  ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Կատարվում է քննություն:

 

Դեկտեմբերի 9-ից նոր արագաչափեր

արագաչափերՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 9-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքի Էզրաս Հասրաթյան (1 արագաչափ՝ երկու ուղղություններով) փողոցում և Հ-1 «Մ-4-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13-րդ կմ (Կոտայքի մարզ, Բալահովիտ գյուղի վարչական տարածք) հատվածում (1 արագաչափ՝ երկու ուղղություններով) նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն

 

Վահրամը հետախուզվում էր դասալքության մեղադրանքով

Ոստիկանություն, ԳյումրիՈստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 2-ին, ժամը 13.05-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Մարաշի բաժանմունք է ներկայացել 1986 թ. ծնված Վահրամ Դ.-ն, որը սեպտեմբերի 23-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:

Խորհրդարանական մեծամասնությունն անդրդվելի է. ընդդիմադիրների առաջարկը մերժվեց

459245138605654946 կողմ, 54 դեմ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց ԱԺ չորս խմբակցությունների (ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն) 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քվեարկության դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014 թ. հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, դիմելով խորհրդարանական մեծամասնությանը, ասաց, որ նրանք չընտրեցին քաղաքացիական հանդուրժողականության, կոնստրուկտիվ, խորհրդարանական տարբերակը, ուստի իրենք էլ կընտրեն պայքարի այլ տարբերակ:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանական մեծամասնությանը խորհուրդ տվեց փող գտնել, գործուղվել Չիլի ու տեսնել, որ այնտեղ չկա նման բան՝ նկատի ունենալով, որ կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնում է՝ հիմնվելով Չիլիի օրինակի վրա:

ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ մեծամասնությանը՝ մասնավորապես Գալուստ Սահակյանին, առաջարկեց ավելի կարճատև գործուղում. դուրս գալ փողոց և բացատրություններ տալ այն բազմահազար քաղաքացիներին, որոնք հավաքված են Ազգային ժողովի դիմաց:

Հիշեցնենք, որ մինչ քվեարկությունը ՀՀԿ խծմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հայտարարելով, որ խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվեարկելու օրինագծին, հայտնել էր, որ բացատրություններ կտա լրագրողներին:

Հրկիզում` տանտիրոջ հետ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՆոյեմբերի 7-ին, ժամը 18.45-ին, Խաչատուր Պ.-ի խոտի դեզը այրվելու վերաբերյալ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 21.10-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Պատճառված վնասի չափը կազմում է 1.000.000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տեղի ունեցածը հրկիզում է, որը կատարել է 1961 թ. ծնված Գուրամի Մ.-ն: Նա խոստովանել է, որ այդ քայլին է դիմել տանտիրոջ հետ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով:
Կատարվում է քննություն:

Վահրամը գողացել է ցլիկին ու մորթել

ձերբակալելՆոյեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, 51-ամյա մի կին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ոմն Վահրամ իրենց անասնագոմից  գողացել է 2 ցլիկ, բջջային հեռախոս և որդու անվամբ հաշվառված 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի գազային ատրճանակ` պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի  ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վահրամը 1988 թ. ծնված  Վահրամ Ա.-ն է, որը դեկտեմբերի 3-ին, ժամը 00.30-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում  գտնվող մի սրճարանից բերման է ենթարկվել բաժին: Նա բացատրություն տվել, որ ինքը գողացել է ոչ թե 2, այլ 1 ցլիկ, որը մորթել և իրացրել է, բջջային հեռախոսը դեն է նետել, իսկ գազային ատրճանակը և մոտը եղած դանակը իրեն բերման ենթարկելու ժամանակ գաղտնի փոխանցել է իր սեղանը սպասարկող մատուցողուհուն:
Նույն օրը Թումանյան փողոցում ծառայություն կատարող  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներին է մոտեցել   նշված սրճարանի բարմեն, 1970 թ. ծնված  Լևոն Մ.-ն և հայտնել, որ քիչ առաջ սրճարանից բաժին բերման ենթարկված անհայտ քաղաքացին սրճարանի մատուցողուհուն գաղտնի փոխանցել է «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի  գազային ատրճանակ` 3 փամփուշտով, և ծալովի դանակ, որոնք նա ներկայացրել է բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:

16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ոստիկանԴեկտեմբերի 2-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արթուր Ա.-ին, որը հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով:

ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրատիսլավա

Արմեն-ԱշոտյանԴեկտեմբերի 4-6-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Սլովակիայի Հանրապետություն: Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի և Սլովակիայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ժարոմիր Պաստորեկի հետ: Պատվիրակությունը կայցելի  նաև Բրատիսլավայի  Կոմենսկու անվան պետական ն և Սլովակիայի գյուղատնտեսական համալսարաններ:

«Գիմազիադա-2013»-ում հայ դպրոցականները նվաճել են 4 մեդալ

մեդալՆոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի ունեցած  դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայում Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե:
Հայաստանի ներկայացուցիչներից պատանի շախմատիստ Մանուել Պետրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, լողորդ Վահան Մխիթարյանը, ձյուդոիստներ Սամվել Խաչատրյանը և Գևորգ Խիթարյանը համապատասխանաբար բրոնզե մեդալների:
Նշենք, որ “Գիմազիադա-2013” խաղերի ծրագրում  ընդգրկված էր 8 մարզաձև: Հայաստանի մարզիկները հանդես են եկել 5 մարզաձևերում` լող, աթլետիկա, մարմնամարզություն, շախմատ և ձյուդո: Առաջնությանը մասնակցել են 39 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը մեդալների ընդհանուր քանակով զբաղեցրել է 14-րդ տեղը:
Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան 2011 թվականից հանդիսանում է Դպրոցականների մարզական միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ և իրավունք է ստացել մասնակցել  բոլոր միջոցառումներին: Հայաստանի հավաքականն այս տարի առաջին անգամ է մասնակցել  դպրոցականների համաշխարհային Գիմնազիադային:

ՀՅԴ-ն քսան րոպե ընդմիջում խնդրեց

ՀՅԴ-խմբակցությունԽորհրդարանում մինչ ԱԺ չորս խմբակցությունների (ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն) 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քվեարկության դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014 թ. հունվարի 1-ից հետաձգելու օրինագծի քվեարկությունը, վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ հայտարարելով, որ կոալիցիան դեմ է քվեարկելու:

Նա ասաց, որ դեմ քվեարկելու վերաբերյալ պարզաբանումներ կտա լրագրողներին՝ միաժամանակ նշելով, որ արդեն տևական ժամանակ է՝ բացատրություններ տրվում են:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խմբակցության կողմից քսան րոպե ընդմիջում խնդրեց:

Նշենք, որ Ազգային ժողովի դիմաց բազմամարդ ցույց է՝ ի պաշտպանություն չորս խմբակցությունների կողմից ներկայացված օրինագծի և ընդդեմ կենսաթոշակային «բարեփոխումների»:

 

Նախագահը ստորագրել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրելՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Ադրբեջանում ընտրվել է ընդդիմադիր Ազգային խորհրդի նոր նախագահը

Ջամիլ ՀասանլիԴեկտեմբերի 3-ին` Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը համախմբող Ազգային խորհրդի նիստի ժամանակ, խորհրդի նոր նախագահ է ընտրվել Ջամիլ Հասանլին: Վերջինս այս պաշտոնում փոխարինել է Ռուստամ Իբրահիմբեկովին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Ազգային խորհրդի շարքերը լքել են նաև մի շարք անդամներ: Ներկայում խորհրդի անդամների թիվը 120 է:

Ադրբեջանում հայտնի կինոդրամատուրգ, սցենարիստ, Ազգային խորհրդի նախկին նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը այդ պաշտոնը զբաղեցնում էր հունիսի 7-ից:

Դատական կարգադրիչների պետի նախկին տեղակալը կամավոր ներկայացել է նախաքննական մարմնին

դատախազությունՀՀ դատական դեպարտամենտի մի խումբ ղեկավար աշխատողների կողմից ՀՀ պետական բյուջեից նույն ծառայությանը հատկացված գումարներից պաշտոնական կեղծիքների և խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող, մեղադրյալ, ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի նախկին տեղակալ Գեղամ Գրիգորյանը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածով, 2013թ. դեկտեմբերի 3-ին ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին: ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը

Նիգերիայում տղամարդը ջրի տակ 3 օր է անցկացրել

i (1)Նիգերիայում նավաբեկությունից հետո տղամարդը գրեթե 3 օր անց է կացրել ջրի տակ: Պարզվեց, որ  նավաբեկության հետևանքով 11 նավաստի է զոհվել: Կենդանի է մնացել միայն մեկը, որն աշախատում էր նավում որպես խոհարար:  Տղամարդը փրկվել է հրաշքով, երբ նավը սկսել է սուզվել, խցերից մեկում մի քիչ օդի շերտ է մնացել: Մինչև կուրծքը ջրի մեջ, առանց սննդի, միայն գազավորված ըմպելիքով նա սպասել է փրկության  ջրի տակ 30մ խորության վրա, 60 ժամ:

Տեղ հասած ջրասուզակները տեսել են նավից դուրս ցցված ձեռք: Նրանք խոստովանել են, որ հույս չունեին կենդանի մարդ գտնել:

Տղամարդը համոզված է, որ կենդանի է մնացել միայն  նավարկությունից առաջ կնոջ SMS-ով ուղարկած աղոթքի շնորհիվ:

Գազալապտերները վերադառնում են Մոսկվայի փողոցներ

o_85815281 տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում կրկին կվառվեն գազալապտերները: Վերջին գազալապտերն էլեկտրականով է փոխարինվել 1932-ին: Գազալապտերների վերադարձման նպատակը մայրաքաղաքի գազային տնտեսության զարգացման պատմության պահպանումն է:

Նոր գազալապտերները ավտոնոմ են աշխատում, ներսարված մարտկոցների միջոցով.ցերեկը դրանք լիցքավորվում են արեգակնային էներգիայով, միանում բացառապես օրվա մութ ժամերին:

Մինչ գազալապտերների հայտնվելը, Մոսկվայում կիրառվել են  կերոսինային լամպեր, ինչպես նաև հացի, կանեփի  սպիրտով աշխատող լապտերներ: Առաջին էլեկտրական լապտերները հայտնվել են 1880 թվին, իսկ 1883-ին  Իվան Մեծի զանգակատան վրա փայլեց առաջին իլյումինացիան: Մինչև 1935 թիվը որոշ փողոցներ դեռևս լուսավորվում էին գազա- ու յուղալապտերներով:

1951-ին սկսեցին պատրաստել ցերեկային լույսերը, իսկ 1975-ից` տեղադրեցին արտասահմանյան կոնսոլային լուսատուները` նատրիումական լամպերով: Այսօր մոսկովյան փողոցները լուսավորվում են 300 հազար լապտերներով, որոնք միացած են իրար 15 հազար կմ հոսանքալարով: Լապտերները լույս են ստանում 150 ենթակայանից: