ԼՂ հակամարտության լուծման լավագույն ճանապարհը նախագահների ուղիղ երկխոսությունն է. Բաքվում ԱՄՆ դեսպան

morningstarԱդրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման լավագույն ճանապարհը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև ուղիղ երկխոսության շարունակությունն ու վերջնական լուծման հասնելու համար կոնկրետ առաջարկների և մոտեցումների քննարկումն է: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, շարունակելու է ջանքեր գործադրել կոնֆլիկտի լուծման համար և միջնորդ հանդիսանալ կողմերի միջև:

«Նոյեմբեր ամսին նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը շատ լավ երևույթ էր: Բոլոր նշանները մեզ հիմք են տալիս խոսելու այն մասին, որ հանդիպումը շատ լավ և կառուցողական է անցել»,-ասել է Մորնինգսթարը:

«Տեխնոլոգիական կրթությունը և աշխատանքը` որպես հասարակության մեջ ինտեգրվելու միջոց հաշմանդամություն ունեցողների համար

press conference2Դեկտեմբերի 18-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացավ ասուլիս` «Տեխնոլոգիական կրթությունը և աշխատանքը` որպես հասարակության մեջ ինտեգրվելու միջոց հաշմանդամություն ունեցողների համար» թեմայով:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությանը տրամադրված դրամաշնորհի նպատակն ու ծրագրված գործողությունները:

Ասուլիսի բանախոսներն էին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը,  «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան,  «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունն իրականացնում են հաշմանդամություն ունեցող անձանց տեխնոլոգիական ուսուցման, մասնագիտական որակավորման բարձրացման և ՏՏ ոլորտում աշխատանքի տեղավորման ծրագիր:

Ծրագրի առաջնային նպատակն է ընտրել հաշմանդամություն ունեցող 15 անձանց, «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն»-ի փորձառու դասավանդողների օգնությամբ 7-ամսյա դասընթացների ընթացքում տալ նրանց տեխնոլոգիական շուկայում մրցունակ գիտելիքներ վեբ ծրագրավորման բնագավառում: Ծրագրի ընթացքում 10-12 լավագույն արդյունքներ ցուցաբերած անձինք կապահովվեն մշտական աշխատանքով «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունում:

«Ներկայումս Հայաստանում ապրում են ավելի քան 189.500 պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող անձինք, որոնցից զգալի տոկոս են կազմում բարձրագույն կրթություն ունեցող և տեխնոլոգիական ոլորտում գրագետ մարդիկ, իսկ տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտն աշխատուժի սուր պահանջարկ ունի»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ծրագրի երկրորդ նպատակն է ստեղծել առցանց տեխնոլոգիական կրթական միջավայր, որտեղ կտեղադրվեն շուկայում մրցունակ մասնագիտությունների ուսուցման ծրագրեր: Հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք կկարողանան ինքնուրույն ուսուցանել դրանք և հասնել անհրաժեշտ որակավորման: Վեբ կայքը նաև կունենա սոցիալական ցանց-միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն կունենան շփվելու, իրականացնելու փորձի փոխանակում, կիսվելու նոր գաղափարներով, պատվերներով և գիտելիքներով:

Ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ մարկետինգի մասնագետները, ծանոթանալով և գնահատելով հաշմանդամի գիտելիքներն ու կարողությունները, կբանակցեն պատվիրատուների հետ` ձեռք բերելով պատվերներ հաշմանդամություն ունեցողների համար:

Գարիկը խաբեությամբ տարբեր մարդկանցից վերցրել է ավտոմեքենաներ և վաճառել է դրանք

ձերբակալությունԴեկտեմբերի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 11 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Ե.-ին: Նա խոստովանել է, որ նոյեմբերին, գնելու և գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ոմն Ավոյից խաբեությամբ վերցրել է «Հունդայի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հաջորդ օրը ինքնարժեքից անհամեմատ ցածր գնով վաճառել է այլ անձանց:
Նույն ամսին ոմն Աշոտից վերցրել է «ՎԱԶ-2107», ոմն Գևորից` «ԳԱԶ-3110», ոմն Սուրոյից` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց գազի բալոնները և ձայնարկիչները վաճառելուց հետո ավտոմեքենաները, դարձյալ ինքնարժեքից ցածր գներով, վաճառել է այլ անձանց: Նույն ձևով մի տաքսի ծառայությունից վերցրել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենա, որի գազի բալոնը վաճառել է այլ անձի:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, 1955 թ. ծնված Սամվել Ե.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 21-ին Գարիկ Ե.-ն իրեն պատկանող «Հունդայի» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները գնելու պատրվակով, մեկ շաբաթվա ընթացքում 65.000 դրամ գումար վճարելու պայմանով, իր տան դիմացից, առանց իր գիտության և համաձայնության, վերցրել և մի քանի օր անց ավտոմեքենաները վաճառել է այլ անձանց` պատճառելով 8.500 դոլարի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գարիկ Ե.-ի արարքներից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարներԴեկտեմբերի 18-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 23-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 163-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել աստրա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 101-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ժայռաբեկորին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 Անկախ

Զենքեր`եղևնիների տակ

զինամթերքԴեկտեմբերի 17-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ատրճանակ ու փամփուշտներ է թողնում Նանսենի փողոցում գտնվող խանութի մոտ` եղևնիների տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է առանց գործարանային համարի «ԻԺ-17» տիպի կարճեցված փողով հրացան, 7,62 մմ տրամաչափի` 52 և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 85 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունից Անկախին հայտնում են , որ ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությանը

ՊՆ, ԱՄՆ դեսպանԴեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով: Պատվիրակության կազմում եմ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի և ԱՄՆ Պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալության պաշտոնյաները:

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը, որն իրականացվում է հիմնականում երկու` ՀՀ միջազգային անվտանգության ապահովման և խաղաղապահ փոխգործակցելի կարողությունների զարգացման և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնագիտական խորհրդատվական աջակցություն տրամադրման ուղղություններով:

ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթության և անհատական ու ստորաբաժանման կազմով վարժանքների` վերջերս ընդլայնված հնարավորությունները մեծ դեր են խաղում ՀՀ ԶՈՒ անձնակազմի պատրաստության գործում, սակայն անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանում խաղաղապահ վարժական կարողությունների ստեղծման ուղղությամբ:

Դոկտոր Ֆարկասը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին միջազգային անվտանգության ապահովման գործողություններում մեծ ներդրման համար, նշեց որ ներկայիս համագործակցության ոլորտները փոխադարձ շահավետ են, սակայն դրանք զարգացնելու ավելի լայն հեռանկարներ կան:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 19-ին, որի ընթացքում կամփոփվեն համագործակցության նախորդ ժամանակաշրջանի ձեռքբերումները և կհաստատվեն հետագա համագործակցության հեռանկարները:

Անկախ

 

Չորսամյա փոքրիկի աչքի պրոթեզավորումը կարելի է համարել լուծված

երեխաՇիրակ կենտրոնի» կողմից պատրաստված «Չորսամյա Ֆելիքսի ամանորյա երազանքն էլ` աչքի ոսպնյակն է»  տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո աննախադեպ արձագանքներ եղան: Բազմաթիվ մեր հայրենակիցներ ցանկություն հայտնեցին անմիջական աջակցություն ցուցաբերել տեսանյութում ներկայացված այս ընտանիքին: Այսօր՝ վաղ առավոտյան «Շիրակ կենտրոնի» գրասենյակ զանգահարեց նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի վարիչ Հայկանուշ Ավետիսյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցապվարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը: Զանգեր ստացանք նաև առողջապահության նախարարությունից:

Պաշտոնյաները մեզ հավաստիացրեցին, որ արդեն իսկ խնդիրը լուծված է: Ձեռք բերված համատեղ պայմանավորվածության համաձայն Երևանում, երկուշաբթի օրը սոցապնախարարության և «Փրկություն» կազմակերպության կողմից կիրականացվի չորսամյա Ֆելիքսի բացակա աչքի արհեստական պրոթեզավորում: Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցապվարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ այսօր առավոտյան, տեսանյութը դիտելուց անմիջապես հետո Շիրակի մարզպետարան է հրավիրվել երեխայի մայրը, նրան տրվել է բժշկական ուղեգիր, ինչպես նաև անհրաժեշտ գումար ճանապարհածախսի համար:

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Ավստրալիան սառեցրել է ռուսաստանցիների հաշիվները

pic_50459bdaef891a81488291a403a4bc47 (1)Ավստրալիայի իշխանությունները սառեցրել են տեղի տարադրամով 29 մլն-ի (26 մլն ԱՄՆ դոլար) հաշիվ:Տեղի ոստիկանության տվյալներով, այդ միջոցները պատկանում են ռուսաստանցիներին:

Իրավապահ մարմինները ենթադրում են, որ դրամական միջոցները ստացվել են  հանցավոր գործունեության արդյունքում: Բրիսբենի դատարանը համաձայնել է ոստիկանության փաստարկների հետ ու սառեցրել 24 հաշիվ: Դրամական միջոցների արգելափակումը հետաքննության արդյունք է, որը արդեն 6 ամիս է ինչ ընթանում է: Ոստիկանությունը պարզել է, որ այդ հաշիվների վրա 2011-ին միջոցներ են փոխանցվել Սիբիրից` 9 ռուսների կողմից: Ընդ որում, դրանք ավստրալական բանկ են հասել ոչ անմիջապես, այլ Չինաստանի ու Հոնկոնգի միջոցով:

Ոստիկանությունն արդեն այդ գործով հետախուզում է կատարել Գոլդ-Կոստ քաղաքում գտնվող 2 տներում, սակայն դեռևս ոչ ոք չի ձերբակալվել:

Թուրք նախարարները, որոնց որդիները հայտնվել են կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, հանդես են եկել հայտարարությամբ

naxarar Ինչպես արդեն հաղորդել էինք՝ Թուրքիայիում երեկ բացահայտվել է կոռուպցիոն խոշոր գործարք, որի արդյունքում ձերբակալվել են մի շարք անվանի անձինք՝ այդ թվում խոշոր գործարար Ալի Աղաօղլուն, Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի որդին՝ Բարըշ Գյուլերը, ինչպես նաև էկոնոմիկայի և բնապահպանության նախարարների որդիները և պետական Հալքբանկի ղեկավարը:

Ահա այսօր թուրքական «Հաբեր 7» հեռուստաալիքի եթերով հայտարարությամբ հանդես են եկել այն նախարարները, որոնց որդիները հայտնվել են կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Մասնավորապես էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը որդու կալանավորման մասին նշել է, որ անցկացվող հետաքննությունը ոչ մի արդյունքի չի բերելու, իսկ քաղաքաշինության և շրջական միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը ասել է, որ միայն հետաքննության ավարտից հետո հնարավոր կլինի ինչ-որ բան խոսել: Իսկ ահա ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հրաժարվել է մեկնաբանել որդու՝ Բարըշ Գյուլերի ձերբակալությունը:
Անկախ

Թեհրանի բնակչության մոտ 70 տոկոսը զրկված է մալուխային հետուստատեսություն ունենալու հնարավորությունից

Թեհրան,մալուխային հետուստատեսություն   Իրանական «IRNA» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թեհրանի բնակչության մոտ 70 տոկոսը հնրարավորություն չունի մալուխային հեռուստաալիքներ դիտելու: Այս մասին հայտնել է Իրանի մշակույթի նախարար Ալի Ջանաթին: Վերջինս քննադատաբար է մոտեցել մալուխային հեռուստատեսության արգելքին՝ նշելով, որ այն «պրակտիկ օգուտ չի տալու» ապագայում, երբ «գրեթե 2000 ալիքներ հասանելի կլինեն բջջային հեռախոսների միջոցով»:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ևս քննադատել էր երկրում գործող այս արգելքը՝ այն համարելով անցյալի մնացուկ: Ռուհանին հայտարարել էր, որ իր ադմինիստրացիան ուզում է ապահովել իրանցիների՝ ինֆորմացիա ստանալու ազատությունը:

Անկախ

Ելենա Իսինբաևան Ռուսաստանի լավագույն մարզիկ

իսիմբաևաՄարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքով 2013-ի Ռուսաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի, համաշխարհային 28 ռեկորդների հեղինակ, 2013-ի աշխարհի չեմպիոնուհի, ձողացատկորդուհի Ելենա Իսինբաևան:

Ի դեպ, գրչի մշակները նրան 3-րդ անգամ են ճանաչում տարվա լավագույն մարզիկ:

 

 

 

Անկախ

Կինը մեկ օրում ծննդաբերել ու կորցրել է 10 երեխա

ad_123022478Աննախադեպ պատահար է գրանցվել Հնդկաստանում. Մադհյա Պրադեշի 28-ամյա բնակչուհի Անժու Կուշվախան մեկ օրում 10 երեխա է ունեցել, որոնցից ոչ մեկը չի ապրել: Հայտնի է, որ երեք պտղով հղիությունն էլ եզակի երևույթ է, էլ ուր մնաց` 10 երեխան: Ծննդաբերության պահին հղիությունը 12 շաբաթական է եղել: Նրան տարել են քաղաքից  123 կմ հեռավորության վրա գտնվող հիվանդանոց, սակայն ճանապարհին արդեն, ավտոմեքենայում նա  սկսել է ծննդաբերել:

Կարճ ժամանակում 9 երեխա է ծնվել, ցավոք և ոչ մեկին փրկել չի հաջողվել: 10-րդ երեխան արդեն ծնվել է հիվանդանոցի մուտքի մոտ, սակայն այդ փոքրիկին էլ չեն կարողացել փրկել:

Բժիշկը բազմապտղությունը բացատրում է այն հանգամանքով, որ կինն անպտղությամբ է տառապել, ապա նրա արգանդ միանգամից մի քանի սաղմ է  իմպլանտացվել: Ընդ որում, կնոջ հղիության ընթացքին ոչ մի մասնագետ չի հետևել: Եթե նա հաճախակի այցելեր բժշկի, այդ դեպքում հնարավոր կլիներ գոնե 10-ից  երեքին փրկել` ժամանակին հեռացնելով “ավելորդ” սաղմերը, բացատրել է մասնագետը:

 

Անկախ

Լևոն Արոնյանը` համաշխարհային մտավոր խաղերում. բասկյան համակարգ

լևոն221377141387185549Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների բասկյան խաղի մրցաշարում հաջողոթյունն ուղեկից չէր Լևոն Արոնյանին: Նա բավարարվեց 11-րդ տեղով:

Մասնակիցների վերջնական դասավորությունը (5 տուրից հետո)

1. Կարյակին 8.5
2. Մամեդյարով 6.5
3. Պոնոմարյով 6.0
11. Արոնյան 4.5

Ընդամենը՝ 16 մասնակից

Արմեն Նազարյանը` Բուլղարիայի լավագույն մարզիչ

ան15171Մարզասերները տեղյակ են, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանը բնակվում է Բուլղարիայում և գլխավորում այդ երկրի հավաքականը: Նա ճանաչվել է 2013-ի Բուլղարիայի լավագույն մարզիչ:

Նազարյանը հավաքել է 147 միավոր և զգալիորեն առաջ է անցել  վոլեյբոլի Բուլղարիայի հավաքականի մարզիչ Կամելո Պլաչիից (108) ու ֆուտբոլի Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեց» թիմի գլխավոր մարզիչ Ստոյչո Ստոևից (102):

 

Իտալիան սկանդալային տեսանյութի պատճառով ստուգում է փախստականների պահվելու պայմանները

pic_257631e5b1e4833d385eece8a37f8e7cԻտալիայի իշխանությունները սկսել են  Լամպեդուզա կղզում փախստականների պահման պայմանների ստուգումը: Նման որոշում է կայացվել դեկտեմբերի 16-ին`  Tg2 հեռուստաալիքով ցուցադրված  արտագաղթի կենտրոնում արված սիրողական տեսանյութի պատճառով: Նրանց կյանքի պայմանները ինչպես իրավապաշտպանների, այնպես էլ երկրի իշխանությունների վրդովմունքն են առաջացրել:

Տեսանյութը սիրիացի փախստական է նկարահանել, ով ապրում է Լամպեդուզա կղզու արտագաղթի կենտրոնում: Նա նկարահանել է, թե ինչպես են արտագաղթածին մշակում ախտահանող նյութերով: Մարդկանց փողոց են քշում խմբերով, ստիպում հանվել, ապա փողրակն ուղղում նրանց վրա: Կանայք ու տղամարդիկ հարկադրված են այդ պրոցեդուրան միասին անցնել:

Տեսանյութի հեղինակը բացատրում է, որ կենտրոնի ղեկավարությունն այդպիսով փախստականներին բուժում է  քոսից: Նրանք յուրաքանչյուր 3 օրը մեկ նման պրոցեդուրայի են ենթարկվում:

Հոկտեմբերին L’Espresso ամսագիրը փախստականների` Լամպեդուզայում ապրելու պայմանների  սեփական հետաքննությունն է անցկացրել: Լրագրողները պարզել էին, որ նրանք ուտում ու քնում են գետնին` ծածկվելով թղթե ծածկոցներով: Հիգիենայի բացակայության պատճառով երեխաների մոտ հաճախ ոջիլներ են առաջանում:

Լամպեդուզայի կենտրոնը ղեկավարում է   Lampedusa Accoglienza-ն, որն էլ պատկանում է  Gruppo Sisifo կազմակերպությանը: Կենտրոնի ղեկավարությունը պետությունից միգրանտներին պահելու համար օրական 21 հազար եվրո է ստանում: Հիմա կենտրոնում ավելի քան 700 փախստական կա: Նրանց մեծ մասը Էրիթրեայից է ու Սիրիայից: Լամպեդուզա կղզին ԵՄ հարավային սահմանի մոտ է գտնվում ու այդ է պատճառը, որ փախստականների ընդունման առաջին առաջին կետն է դառնում.նրանք այդ ճանապարհով փորձում են Աֆրիայից ու Մերձավոր Արևելքից Եվրոպա հասնել:

«Արցախը»` Ստեփանակերտի հանդբոլի առաջնության հաղթող

IMG_5347-1Արցախի պետական համալսարանի մարզադահլիճում կայացավ Ստեփանակերտի հանդբոլի առաջնությունը: Ստուգատեսին մասնակցեց հանդբոլիստների 6 թիմ: Հաղթող դարձավ  «Արցախ» կամավոր ֆիզկուլտուրային մարզական ընկերության թիմը: Ապա հաջորդեցին Պաշտպանության բանակի, Արցախի պետական համալսարանի, Ստեփանակերտի քաղաքապետարանի, Փրկարար

ծառայության և Արցախբանկի թիմերը:Առաջնության լավագույն հանդբոլիստ ճանաչվեց քաղաքապետարանի թիմի խաղացող Վարդգես Մխիթարյանը: Նրան հանձնվեց Ստեփանակերտցիների համաշխարհային ակումբի կողմից սահմանված դրամական պարգևը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արժանացան դիպլոմների և դրամական պարգևների:

Անկախ