ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայի մասնակիցներին, Եվրոպայի ուսանողական առաջնությանը մասնակցած Հայաստանի ուսանող մարզիկների թաեքվոնդոյի թիմին և “Աստղագիտություն” առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ նվաճած դպրոցականներին:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Հայաստանի Հանրապետության անունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար ՝ նախարարը շեշտել է, որ Բրազիլիայում տեղի ունեցած գիմնազիադայի հաջողություններով եզրափակվել են 2013 թվականի կրթական հաջողությունները: “Ձեր ցուցաբերած արդյունքներով Դուք արդարացրել եք մեր վստահությունը և դրա համար մենք շնարհակալ ենք ձեզանից և հպարտ ենք ձեզանով: Շարունակալու ենք վստահել ձեզ և հուսով ենք, որ Ձեր հաջողությունները, որոնք այնքան անհրաժեշտ են մեր երկրին, կլինեն շարունակական և մենք նաև Ձեր շնորհիվ շարունակելու ենք ապրել հաղթանակների բերկրանքը:”,- դիմելով ներկաներին՝ նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի դպրոցականների համար միջազգային առարկայական օլիմպիադաներում հաջողությունների հասնելն արդեն ավանդական է դարձել, շատ կարևոր է, որ հայ պատանիները երիտասարդներն ու աղջիկները հաջողություններ են գրանցում նաև սպորտում, քանի սպորտը կրթության կարևոր բաղադրիչներից է, իսկ “Ֆիզկուլտուրա” առարկայի դասավանդման բարելավումը՝ նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը: Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը միջազգային մրցաշարերի մասնակցներին հանձնել է պատվոգրեր, իսկ մեդալակիրները նախարարության կողմից արժանացել են պարգևների:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստանի դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներում նվաճել են 15 մեդալ, 4 մեդալ՝ դպրոցականների գիմնազիադայում, 10 մեդալ՝ ուսանողների ունիվերսիադայում և 3 մեդալ՝ Եվրոպայի ուսանողական առաջնությունում:
Daily Archives: December 23, 2013
ԱԳ նախարարը և Եվրոպական երկրներում Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են անցկացրել
Դեկտեմբերի 22-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:
Խորհրդակցությանն անդրադարձ արվեց Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրեցին իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկեց Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, ամփոփեց 2013թ. կատարված աշխատանքները եւ համապատասխան հանձնարարականներ տվեց հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպմանը հատուկ ընդգծվեց եվրոպական երկրների եւ կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ արվեց դեսպանությունների գործունեության տնտեսական բաղադրիչի նշանակությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։
Մայրաքաղաքում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են տեղացած ու, հատկապես քաղաքի բարձրադիր հատվածներում ընդմիջումներով շարունակվող ձյան, ինչպես նաև մայթերին ու բակային տարածքներում առաջացած մերկասառույցի մաքրման աշխատանքները: Գլխավոր ու երկրորդական ճանապարհները մշակվում են աղի և ավազի խառնուրդով, անհրաժեշտության դեպքում փողոցները մաքրվում են հատուկ տեխնիկայով, իսկ մայթերից ու աստիճանավանդակներից, ձնամաքրմանը զուգահեռ, նաև հեռացվում է մերկասառույցը: Դեկտեմբերի 21-ին և 22- ին այդ աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր թվով 64 միավոր տեխնիկա: Դեկտեմբերի 23-ի առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է 111 տոննա տեխնիկական աղ և շուրջ 250 խմ շլաքային ավազ։ Աշխատանքները վերահսկվում են Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի կողմից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի այս տարվա վերջին նիստը` դեկտեմբերի 26-ին
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը տեղեկացնում է, որ ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի վերջին նիստն ընթացիկ տարում կկայանա դեկտեմբերի 26-ին:
Հանձնաժողովի աշխատանքները կվերսկսեն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից հետո` 2014թ. հունվարի 9-ին և կշարունակվեն մինչև զորակոչի ավարտը:
Հանձնաժողովի նիստերը գումարվում են երկուշաբթի և հինգշաբթի օրերին Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային բոլոր օրերին:
Տեղեկությունների համար զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով:
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր
հասարակական խորհուրդ
Վիճահարույց համաձայնագիրն ընդունվեց՝ ընդդիմադիրների և լրագրողների բողոքի բուռն ակցիայի ներքո (լրացված)
Ազգային ժողովի արտահերթ նիստի հերթական օրը բավականին լարված մեկնարկ ունեցավ: Քվեարկության դրվեց “ՀայՌուսգազարդ”-ի 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու միջկառավարաիան համաձայնագիրը, որին դեմ են ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները:
Նիստերի դահլիճում “Դեմ ենք” ցուցապաստառներով իրենք բողոքը հայտնեցին նաև ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները, որից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում պահանջեց:
20 րոպես անց համաձայնագիրը կրկին քվեարկության դրվեց, բայց քանի որ ընդդիմադիրները վերցրել էին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի քարտերը, կոալիցիոն պատգամավորները ստիպված եղան քվերակել ձեռքով՝ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի:
Ընդդիմադիր պատգամավորները բացականչություններով լքեցին նիստերի դահլիճը, իսկ քվեարկությունըւ տեղի ունեցավ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների բողոքի ակցիայի ներքով. վերջիններս, կանգնած լրագրողների համար նախատեսված օթյակում, որը բաժանված է ապակիով, սկսեցին հարվածել ապակուն՝ այդկերպ իրենց բողոքը հայտնելով:
Ի վերջո 77 կողմ ձայնով համաձայնագիրն ընդունվեց:
Հիշեցնենք, որ ԱԺ դարպասների մոտ նույնպես բողոքի ցույց է տեղի ունենում այդ համաձայնագրի դեմ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խորհրդարանական ոչ իշխանական 4 խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարարությամբ` ասելով, որ 2013թ. դեկտեմբերի 23–ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ և ՌԴ-ի միջև «ՀայՌուսգազարդի» առուվաճառքի համաձայնագրի վավերացման մասին որոշումը չի ընդունվել», քանի որ ընդունվել է էլեկտրոնային քվեարկության բացակայության պայմաններում, հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4-ի բացակայության պայմաններում, ինչն ԱԺ «Կանոնակարգ օրենքի» խախտում է։
Բողոքի հսկայական ալիք` ընդդեմ ստորացուցիչ պայմաններով պայմանագրի
Այսօր ԱԺ արտահերթ նիստում պետք է կայանա «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի հաստատման քվեարկությունը: Այս պահին ԱԺ-ում լարված իրավիճակ է: ԱԺ ՀԱԿ խմբակցությունը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում է խնդրել:
ԱԺ պարիսպների մոտ շարունակվում է քաղաքացիների ցույցը: Դրսի ցուցարարներին են միացել փողոցի երթևեկությունը փակած, ազդանշանող մեքենաները և ԱԺ հավատարմագիր ունեցող լրագրողները, ովքեր իրենց բողոքն են արտահայտում հենց նիստերի դահլիճից:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով 2013թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Պեկին է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի, ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի հատուկ նշանակության բրիգադ, ռազմական շրջաններ, տարբեր զորամասեր, ինչպես նաև ռազմարդյունաբերության խոշոր ձեռնարկություններ:
Համերգ՝ «Ռոմանոս Մելիքյան» ֆեստի շրջանակներում
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին:Այս մասին Անկախին տեղեկացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ծրագրում կհնչեն Ռոմանոս Մելիքյանի «Օրոր», «Վայրի ծաղիկ», «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլ ա», «Ես բլբուլ եմ», «Աշնան երգ», «Պսակ-պսակ», «Կլոր պար», «Սիրուն գիշեր», «Դափ դափի դափ», «Շափաղ կուտաս», «Մի լար», «Արտուտիկ», «Զընկլիկ», «Վարդը», «Սիրուն ուռենի» վոկալ ստեղծագործությունները: Մենակատարներ` Արմինե Խաչատրյան, Արմինե Վարդանյան, Արշակ Մուրադյան, Փիրուզա Արզումանյան, Անուշ Մելքումյան, Լուիզա Երեմյան, Կիմ Սարգսյան:
Նշենք, որ Հայ կոպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Այն կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը յուրաքանչյուր տարի կրում է այն մեծերի անուններն, ում հոբելյանը նշվում է տվյալ տարի: Փառատոնի նպատակն է սերունդների միջև ամուր կապի ստեղծումը, հայ կոմպոզիտորական դպրոցի` ապագա սերունդների համար ստեղծած ժառանգության արժևորումը և այդ գործընթացի շարունակականության ապահովումը: Փառատոնը միտված է նաև հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Կոտայքի տարածքի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Էկոլոգիական թուղթ, որից բանջարեղեն է աճում
Երիտասարդ բրիտանացիների թիմն էկոլոգիական տոնական փաթեթաթուղթ` Eden’s Paper է ատեղծել, հիմա նրանք Kickstarter ռեսուրսում գումար են հավաքում դրա արտադրությունը կազմակերպելու համար:
Այդ թուղթն ամբողջությամբ քայքայվող է, նույնիսկ` թանաքը, որով նկարներ են արված` պատրաստված է բուսական հիմքի վրա: Իսկ գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այս թուղթը նախատեսված է ոչ միայն նվեր փաթեթավորելու, այլև սերմեր աճեցնելու համար:
Eden’s Paper –ի յուրաքանչյուր գլանափաթեթ պարունակում է տարբեր մշակաբույսերի սերմեր, որոնք պատիճավորված են թղթի բացվածքներում.գազար, բրոքքոլի, լոլիկ, չիլի կամ սոխ,մի խոսքով` այն ամենը, ինչ կարելի է աճեցնել տան պայմաններում: Այնպես, որ, երբ մարդը ստանում է Eden’s Paper –ով փաթեթավորված նվեր, նա միաժամանակ նվեր է ստանում սերմեր: Պարզապես հարկավոր է թուղթը թրջել, ապա փոխադրել հողի մեջ:
Անգլիայում հին հեռախոսախցիկները վերածում են ակվարիումների
Բոլոր մեծ քաղաքները նման են իրար.բարձր կառույցներ, ասֆալտ ու անտարբեր անցորդներ, որոնք վազում են` ամեն մեկն իր գործով: Նրանք այնքան մտահոգ են, որ անգամ շուրջը չեն նայում, չեն նկատում ճարտարապետական հուշարձանները: Մեծ քաղաքի բնակիչներին անտարբերությունից որոշել են բուժել նկարիչ Benedetto Bufalino-ն ու դիզայներ Benoit Deseille-ն: Նրանք հեռախոսախցիկները ջրով են լցրել ու այնտեղ ձկներ բաց թողել:
Անսովոր ակվարիումներն այնքան են դուր եկել մարդկանց, որ դրանց մոտ գրեթե միշտ հավաքված են ֆոտո ու տեսախցիկներով զինված անցորդներ: Իսկ գիշերը դրանք լուսավորվում են ու հեքիաթային իլյումինացիա հիշեցնում:
Հրաբխից` կենսավառելանյութ
1976-ին Իսլանդիայի թերակղզիներից մեկում իր աշխատանքը սկսեց երկրաջերմային էլեկտրակայանը.այն ժամանակ այնտեղ նաև ջրաբուժարան կառուցեցին, ուր հազարավոր զբոսաշրջիկներ են մեկնում: Հիմա իսլանդացիներն ավելի առաջ են որոշել գնալ.նրանք պլանավորում են օգտագործել երկրաջերմաէլեկտրակայանի ածխաթթու գազը` վառելանյութ ստանալու նպատակով:
Այսօր արդեն ԵՋԷԿ մոտ աշխատում է մի փոքր գործարան, որը գազը վերածում է կենսաէներգիայի` դրա համար կիրառելով ջրածին: Դա շահութաբեր է թեկուզ այն պատճառով, որ կողքին հրաբուխ կա`ածխաթթու գազի էժան աղբյուր: Արտադրող ընկերությունը, որը կենսավառելիք է թողարկում Vulcanol բրենդով, տեղեկացնում է, որ այս գործը շահույթ կբերի արդեն 2014-ին:
Սիեթլի բնակչուհուն փրկեց ակնոցը
Սիեթլի բնակչուհուն պատահական փամփուշտից պաշտպանեց ակնոցի շրջանակը: 16-ամյա աղջիկը քնել էր իր տան հյուրասենյակի բազմոցին, երբ 22:00-ի մոտ տան ուղղությամբ մեքենայից կրակոցներ տեղացին: Մի քանի փամփուշտ ծակեց տան պատերն ու ջարդեց ապակին, իսկ մեկն էլ աղջկա ակնոցի քթամասին դիպավ: Աղջիկը տեղի հիվանդանոց տեղափոխվեց, որտեղ բժիշկներն աննշան վնասվածքներ հայտնաբերեցին:”Նա շատ,շատ բախտավոր է”,հայտնել են տեղի ոստիկանությունից` մեկնաբանելով կատարվածը:
Տեղեկություն կա, որ հրաձգությունը քաղաքում գործող հանցավոր խմբակցությունն է բացել: Նրանց նպատակը, ըստ ոստիկանների` տունն է, ոչ թե ինքը` աղջիկը:
Բջջային հեռախոս գողանալն անիմաստ է
Կալիֆոռնիայում կընդունվի օրենք, որը բջջայինի գողությունն անմիտ զբաղմունքի կվերածի: Տեղի իշխանությունները հունվարին կքննարկեն մի օրինագիծ, որի համաձայն, նահանգի տարածքում վաճառված հեռախոսները կհագեցվեն հատուկ ծրագրով, ինչը հնարավորություն կտա հեռակա անջատել գողացված հեռախոսը:
Բնականաբար, արտադրողները դժվար թե հատուկ մի նահանգի համար այդպիսի հագեցվածությամբ հեռախոս արտադրեն, սակայն, եթե օրենքն ընդունվի, ապա Կալիֆոռնիան մյուս նահանգներին ևս կստիպի ընդունել նման օրենք: Արդյունքում` անկախ տեղական իշխանությունների դիրքորոշումից, նման գործառույթը կդառնա չափորոշիչ բոլոր հեռախոսների համար:
Կալիֆոռնիայում այդ օրենքի նախագծի հեղինակը դեմոկրատական կուսակցությունից սենատոր Մարկ Լենոն ու մարզային դատախազ Ջորջ Հասկոն են: Հենց Հասկոն էլ բջջայինների գողության դեմ պայքարի ոգեշնչողն է: ԱՄՆ-ում բջջայինների գողություններն անթիվ են.օրինակ` Սան Ֆրանցիսկոյում փողոցային հանցագործությունների մոտ կեսը հեռախոսների գողություն է: Սմարթֆոնները գողանում են ատրճանակի կամ էլ սառը զենքի սպառնալիքով:
Ջորջ Հասկոն ու նրա գործընկերը Նյու Յոքրից` Էրիկ Շնեյդերմանը հանդես են եկել օպերատորներին ու արտադրողներին ուղղված կոչով. Տեխնոլոգիական նոր լուծում գտնել, որը սմարթֆոնների գողությունն անիմաստ կդարձնի: Օրինակ` Apple արդեն արձագանքել է դատավորների կոչին ու iOS 7 ֆունկցիա է ներդրել, որը հնարավորություն է տալիս հեռակա արգելափակել սմարթֆոնը, որը iPhone կվերածի ալյումինե գեղեցիկ իրի, ոչ ավելի: Այդպիսի ֆունկցիա ունեն Samsung հեռախոսները: Եթե նշված խնդրով զբաղվեն պետական մակարդակով ու համապատասխան օրենք ընդունեն, ապա մյուս արտդրողները ստիպված կհետևեն դրան:
Ո՞ւմ շահերից չի բխում արտեզյան խորքային ապօրինի հորերի կոնսերվացումը
«Անկախը» բազմիցս անդրադարձել է Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման համակարգին և, մասնավորապես, քանիցս ահազանգել է, որ Արարատյան արտեզյան ավազանին լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին դեռևս 2011 թ. ահազանգեցին բնապահպանները, սակայն պարզվեց, որ «Հայջրնախագիծ» ինստիտուտը վաղուց արդեն զբաղվում է այս խնդրի ուսումնասիրությամբ ու բավականին վտանգավոր երևույթներ է բացահայտել: Իրականում խնդիրը շատ ավելի բարդ է:
Արտեզյան ճգնաժամը շարունակում է մնալ Հայաստանի ամենահրատապ խնդիրներից մեկը
Արտեզյան հորերը լինում են ջուրը պոմպերով դուրս մղող և ինքնաշատրվանող: Առաջինի դեպքում ջրերն ինքնահոսով դուրս չեն գալիս, այլ պոմպերի միջոցով են հանվում, իսկ երկրորդ տեսակի հորերի դեպքում գրունտային շերտը հորատվում է, և ընդերքային` արտեզյան ջրերը ներքին ճնշման հաշվին անընդհատ ինքնաշատրվանում են: Հենց այդ հորերն են խնդիրներ առաջացնում, քանի որ ջրառը ոչ մի կերպ չի կառավարվում, ուղղակի անցքի միջոցով, որքան թույլ է տալիս հորատման անցքը, ջուրը բխում է դուրս:
Խնդիրը հետևյալն է. վերջին` 1984 թ. տվյալներով` Արարատյան արտեզյան ջրավազանի համար, որը սնվում է Արարատ լեռից, Հայկական պար լեռնաշղթայից, Արագած լեռից, Կոտայքի լեռներից, տարեկան սնուցման պաշարները գնահատված են 1 մլրդ 226 մլն խմ: Այսինքն` դեպի այդ ավազան տարեկան հոսում է այդքան ջուր: Իսկ դա նշանակում է, որ Արարատյան դաշտում նշված պայմաններում շատ խորքային արտեզյան հորեր, հատկապես շատրվանողներ հորատելու թույլտվություն տալը պարզապես անթույլատրելի է, քանի որ այդ դեպքում արտեզյան ավազանը կորցնում է ինքնավերականգնվելու հնարավորությունը. ավելի շատ ջուր է հանվում ավազանից, քան լցվում է:
«Արարատյան արտեզյան ավազանը մենք վերականգնման հնարավորությունից զրկել ենք, որովհետև 1 մլրդ 226 մլն խմ սնուցման պաշարի դիմաց միայն ձկնային տնտեսություններին տրվել է 1 մլրդ 493 մլն խմ օրինական ջրօգտագործման թույլտվություն: Դրան գումարած` ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ևս 55 տոկոս հանվում է անօրինական: Ստացվում է, որ մենք տարեկան 1 մլրդ 226 մլն խմ-ի փոխարեն միայն ձկնային տնտեսությունների համար 2 մլրդ խմ ջուր ենք օգտագործում»,- դեռևս ամռանը «Անկախին» տված հարցազրույցում նշում էր «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը:
Փաստորեն, Արարատյան դաշտի արտեզյան ավազանը կրճատվել է` ավազանի նախկին եզրագծից 5 կմ լայնությամբ շերտով:
Նշենք նաև, որ 2011 թ. տվյալներով` Արարատյան դաշտավայրում գործում էր 237 ձկնաբուծարան, որոնք, ընդհանուր առմամբ, շահագործում էին մոտ 450 խորքային հորեր: Պաշտոնապես: Ըստ մասնագետների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր էին արդյունահանում. դարձյալ պաշտոնապես:
«Մեր ուսումնասիրությունների շրջանակներում պետք է 62 ձկնային տնտեսություններում ուսումնասիրություններ կատարեինք, համապատասխան հորեր վերցնեինք, որոնց վրա տեղադրեինք համապատասխան ճնշման չափիչներ, որպեսզի կարողանայինք և՛ հոսքերը որոշել, և՛ ճնշումները: Դա պետք է 1 տարվա ընթացքում անեինք, ամսական 3 անգամ, դինամիկան որոշելու համար: Այդ ստուգման ժամանակ 62 ձկնային տնտեսություններից 24-ն արդեն իսպառ չորացել էին: Այդ տարածքում արդեն կոլեկտորներն էլ են չորացել, դա նշանակում է, որ գրունտային 80-մետրանոց շերտը տակից ջրազրկվել է, ճնշումների բացակայության պատճառով սնուցում չի ստանում: Այդ դեպքում արդեն հողի ստրուկտուրան է փոխվում. հողը սկսում է ձեռք բերել անապատային ստրուկտուրա»,- ասում էր Յուրի Ջավադյանը:
«Ձուկը ջրում` բազար են անում»
Մյուս կողմից` Արարատյան դաշտում, ըստ ուսումնասիրությունների, ձկնաբուծարանների 85 տոկոսի ավազանների հատակները բետոնապատված չեն: Դրա հետևանքով այդ ձկնաբուծական տնտեսություններին հարակից 10 հազար հեկտար հողատարածքներում դիտարկվել է գրունտային ջրերի 1 մետր մակարդակ. այդ ջրից ինֆիլտրացիա է գնում դեպի հողերը: Իսկ 12 հազար հեկտարի վրա ջրերի մակարդակը հասել է 0.5 մետրի: Այդ հողերում էլ դիտարկվում է ճահճացում, քանի որ մարդիկ ինչ ցանում են, կեսը եղեգ է աճում… Նշանակում է` Արարատյան դաշտը, որ մեր գյուղատնտեսության, հատկապես` բուսաբուծության ոսկե ֆոնդն է համարվում, որտեղից մենք ավանդաբար ստացել ենք ամբողջ հանրապետության բուսաբուծական արտադրանքի մոտ 75 տոկոսը, այժմ գտնվում է լրջագույն վտանգի տակ…
Ի՞նչ պետք է արվի: Ինչպես դեռևս ամռանն «Անկախի» հետ զրույցում նշում էր Յուրի Ջավադյանը, ռեսուրսների կառավարումն այսօր ռիսկային դաշտում է: Այդ ռիսկերը պայմանավորված են մարդկային գործոնով: Պետք է մարդու գործոն չլինի, պետք է ավտոմատ կառավարում լինի` հորերը համարակալված և հատուկ տեխնիկայով հագեցած լինեն, և որևէ պատասխանատուի մոտ դրված լինի դրանց կառավարման վահանակը: Եվ երբ նա կոճակը սեղմի, իմանա, որ համար այսինչ հորում 3 տարի, 1 տարի կամ մի քանի ամիս առաջ ջրի ճնշումը եղել է այսքան, հորը տվել է այսքան ջուր, հիմա այդ հորից ապօրինի այսքան ջուր ավելի է օգտագործվում: Այսինքն` պատասխանատուն կկարողանա իր մոտ եղած վահանակով այնպես կարգավորել հորի աշխատանքը. որ ապօրինի օգտագործվող ջրի քանակությունը պակասեցնի և թողնի օգտագործել թույլ տրված քանակությամբ ջուր: Առաջարկվել է նաև, որ ձկնաբուծարաններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլի ձկնարտադրության: Դրա արդյունքում ջրի ծախսն էապես պետք է նվազի:
Նշենք, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգի հարցը ստեղծման օրվանից բարձրաձայնել է Հանրային խորհուրդը: ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը, որի նախագահն է ՀԽ անդամ Յուրի Ջավադյանը, հարցը բազմիցս է քննարկել և 2012 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է առաջարկությունների փաթեթ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի կիսափակ համակարգերի անցման վերաբերյալ` ներկայացնելով նաև վերոնշյալ մտահոգություններն ու առաջարկությունները: Այդ նկատառումները ներկայացվել են նաև կառավարություն, իսկ այս տարվա հուլիսի 10-ի նիստում վարչապետը խիստ տոնով հանձնարարական է տվել` կոնսերվացնել արտեզյան խորքային անօրինական հորերը:
«Այդ հորերի կոնսերվացումները և այլ միջոցառումները ինչ-որ օգուտ կտան, բայց ոչ որոշակի: Որոշակի օգնությունն այն է, որ 70 տոկոսով ջրառը պակասեցնենք: Այդ դեպքում մեր սնուցման պաշարից օգտագործումը կդառնա մոտ 500 մլն խմ` 1 մլրդ 226 մլն վերականգնման ռեսուրսի դիմաց: Այսինքն` մենք այժմ ունենք սնուցման բացասական դինամիկա, իսկ այդ դեպքում արդեն կլինի դրական դինամիկա, և մեր մասնագետների հաշվարկներով` մոտ 10 տարվա մեջ պաշարները կարող են վերականգնվել»,- նշում էր Յուրի Ջավադյանը:
Արդեն սեպտեմբերի 6-ին` նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, շահագրգիռ կողմերը քննարկեցին Արարատյան ավազանի արտեզյան ջրերի պաշարների վերականգման խնդիրը:
Քննարկվեցին Արարատյան դաշտավայրի կայուն ոռոգման ապահովման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ձկնաբուծական տնտեսություններում փակ և կիսափակ համակարգերի, ինչպես նաև խորքային հորերի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հնարավորություններն ու ապօրինի խորքային հորերի գույքագրման և փակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Քննարկված խնդիրների առնչությամբ նախագահը տվեց մի շարք հանձնարարականներ: Ու սկսվեց…
Արդեն հոկտեմբերի 11-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց խորքային հորերի կոնսերվացման միջոցառումներ անցկացնել: Կառավարությունն էլ հոկտեմբերի 31-ի նիստի ժամանակ անցավ որոշակի գործողությունների: Այսպես, Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրեց 107 մլն 497,4 հազ. դրամ` հետագայում այդ հորերի փաստացի տերերից գումարները բռնագանձելու հանձնարարականով:
Գույքագրվեցին լուծարման ենթակա շուրջ 562 ինքնաշատրվանող անօրինական խորքային հորեր:
Դե եկ ու ԱԺ «խոչընդոտին» համոզիր, որ ինքնուրույն չեզոքանա…
Աշխատանքների առաջին փուլում համայնքներին, ձկնային տնտեսություններին, գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղվողներին առաջարկվեց իրենց մոտ առկա անօրինական, ինքնակամ հորատած հորերն առաջին հերթին բերել փականային ռեժիմի, այնուհետ իրականացնել լուծարման և կոնսերվացման աշխատանքներ: Եթե դա չարվի կամավոր սկզբունքով, ապա իրականացվելու են անօրինական հորերի պարտադիր լուծարման և կոնսերվացման աշխատանքներ՝ հետագայում տվյալ տնտեսվարողներից այդ գումարները գանձելու միջոցով, նաև` դատական կարգով:
Նոյեմբերի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպեց
Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 80 ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների հետ` շեշտելով, որ պատասխանատու գերատեսչությունը վճռական է տրամադրված արտեզյան ջրերի հորիզոնների մակարդակը վերականգնողականի հասցնելու հարցում:
Բայց, ինչպես տեղեկացնում են ԱԺ-ի մեր աղբյուրները, այս մոտեցումը մի շարք հակառակորդներ ունի ԱԺ-ում, հատկապես` փակ և կիսափակ ցիկլերով ձկնաբուծարանների անցում կատարելու առնչությամբ: Կառավարությունն արդեն որոշել է, որ պետք է բոլոր տնտեսություններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլերով ձկնաբուծությանը:
Հիմա հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից: Մամուլում, ինչպես նաև Արարատյան դաշտի բնակչության շրջանում շատ-շատ է շրջանառվել, թե ովքեր են առանց «հետ ու առաջ» նայելու նոր արտեզյան հորեր հորատում ու ձկնաբուծարաններ հիմնում: Մինչդեռ այս հարցերը կարգավորելու համար համապատասխան լիազոր մարմինը, ջրի մասին ազգային օրենքի համաձայն, պետք է ամեն տարի մոնիթորինգի միջոցով ճշտի երեք տիպի պաշարների քանակությունը` ջրի ազգային պաշարը, ջրի օգտագործման պաշարը և ջրի ռազմավարական պաշարը: Եթե այս երեք պաշարներն ամեն տարի մոնիթորինգով ճշտվեին, նման վիճակ չէր ստեղծվի: Մոնիթորինգի արդյունքները պետք է ուղարկվեին կառավարություն` ջրի ազգային խորհրդի հաստատմանը, որի նախագահը վարչապետն է:
Չենք ուզում հավատալ, որ այստեղ ինչ-որ «անտեսանելի» զորեղ ուժի մատը խառը չէ, քանի որ նախ` թույլատրել են այնքան հորատել, որքան ռեսուրս անգամ չկա, իսկ այդպիսի թույլտվություն հասարակ մահկանացուները չեն կարող ստանալ: Երկրորդ` հորատվել են ձկնաբուծարանների համար, և ստեղծվել է այնպիսի վիճակ, որ առաջացած խնդիրները լուծելու համար մնում է անցնել ձկնաբուծության փակ ու կիսափակ թանկ ցիկլերին: Ինչը, բնականաբար, դուր չի գալիս այդ ձկնաբուծարանների իրական տերերին: Եվ նրանք էլ փորձում են գործի դնել իրենց լծակները, որպեսզի իրենց բիզնեսի վրա «շողք գցող» չլինի: Այնպես որ, Արարատյան արտեզյան ավազանի վերականգնումը, ի դեմս ԱԺ-ի որոշ զորավոր ներկայացուցիչների, դեռ լուրջ խոչընդոտներ ունի:

Գևորգ ԱՎՉՅԱՆ
Սիրիայում ահաբեկիչները սպանել են 20 մարդու, ավերել եկեղեցին ու հոսպիտալը
Սիրիական Հոմսում իրականացված ահաբեկչության հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, 5-ը երեխաներ: Տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել:
Մահապարտ ահաբեկիչը ականապատ ավտոմեքենան ուղղել է դպրոցական համալիրի կողմը: Ում-Ալ-Ամեդ քաղաքում, ուր կատարվել է ողբերգությունը, մահմեական-ալավիթների խոշոր բնակավայրեր են :
Դրանից մեկ օր առաջ կառավարական զորքերը սկսել էին հարձակումը. Դերում էլ ահաբեկչի` ականանետից բացած կրակի հետևանքով հնագույն եկեղեցի է քանդվել , իսկ Դամասկոսում արկն ընկել է բանկային բաժանմունքի մոտ: Դաժան բախումներ են Հալեպում: Հարյուրավոր զինվորներ պաշտպանել են հոսպիտալը, որի վրա էր հարձակվել 3000 զինյալ: Շենքը գրոհով չկարողանալով վերցնել` նրանք ականապատ ավտոմեքենաներ մոտեցրել.պայթյունի հետևանքով հոսպիտալն ավերվել է:
Իսլանդիայում էլֆերի պահապանները շրջափակել են նախագահական ավտոճանապարհի շինարարությունը
Իսլանդիայում բարի ոգիների պահապանները շրջափակել են նախագահական ավտոճանապարհի շինարարությունը:
Բնապահպանական”Լավայի բարեկամները” կազմակերպության անդամները հայց են ներկայացրել Իսլանդիայի գերագույն դատարան` ավտոմայրուղու շինարարության գործով, որը պետք է Աուլֆթանես թերակղզին,որտեղ երկրի նախագահի նստավայրն է, միացնի Ռեյկյավիկի արվարձանի հետ: Հայցվորները համոզված են, որ ավտաճանապարհի շինարարությունը վնասում է էլֆերի մշակույթին, որոնք բնակվում են այդ տեղանքում: Բացի այդ, “Լավայի բարեկամները” մատնանշում են, որ շինարարությունը կխաթարի թերակղզում գտնվող լավային դաշտն ու կխանգարի թռչունների բնադրմանը:
Հայցը ներկայացվելուն պես` շինարարության նախագիծը սառեցվել է` մինչև հայցադիմումի քննարկումը:
Այս կազմակերպությունն ավելի վաղ հանդես է եկել ավտոճանապարհի շինարարության դեմ` բողոքի ակցիայի համար հարյուրավոր մարդիկ հավաքելով, որոնք շինարարության վայրում շրջափակել են հողափոր մեքենաները:
The Guardian,-ը գրում է որ Իսլանդիայում բարի ոգիների պահապանների հայցերն արդեն տարբեր օբյեկտների շինարարությունը կասեցնելու պատճառ են դարձել:
Չինաստանում պատվաստումից հետո 7 երեխա է մահացել
Չինաստանի Շենչժեն քաղաքում հեպատիտ В-ի պատվաստումից հետո 7 երեխա է մահացել: Բոլորն էլ պատվաստվել են “Շենչժեն Կնտայ” ընկերության պատվաստանյութով: Ընկերության նախագահը վստահեցնում է, որ պատվաստանյութը չէ երեխաների մահվան պատճառը: Քաղաքի ադմինիստրացիան այժմ փորձում է պարզել ողբերգական պատահարի պատճառները:
Չինաստանում տվյալ պատվաստանյութի արտադրությունը վերջերս են սկսել ու արտադրանքի ծավալները ևս մեծ չեն: Դրա համար էլ բժիշկները հիվանդին օգնելու(ասենք`անընկալության դեպքում) միջոցառումների մշակված ծրագիր չունեն:
Նայրոբիում գնացք է վթարվել, վագոնների տակ մարդիկ կան
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում փրկարարները շարունակում են երկաթուղային պատահարի զոհերի ու տուժածների որոնումները: Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին, ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկում, որտեղ ետնախորշեր են:
Ապրանքատար գնացքը ռելսերից դուրս է եկել ու բնակելի բարաքների մեջ մխրճվել: Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ, ոստիկանության տվյալների համաձայն, ավերակներում տասնյակ մարդիկ կարող են լինել, 10 մարդ էլ ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:
Ոստիկաներից մեկը տեղեկացրել է, որ սպասում են ծանր տեխնիկայի, վթարի տեղանքը մաքրելու համար:
Որոշ տվյալներով, գնացքի ցիստեռններից մեկից վառելիքի արտահոսք է եղել, ինչը լրացուցիչ վտանգ է ներկայացնում: Տեղում հիմա նաև հրշեջներ են աշխատում:
ԱՄՆ-ում ձնամրրկի ու պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
ԱՄՆ-ի Կենտուկի, Միսիսսիպի ու Միսսուրի նահանգներում ձնամրրկի ու պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի:Պատճառը` եղանակային պայմաններով պայմանավորված ավտովթարներն են:
Կենտուկիի Նոյւ Հոուլ քաղաքի մոտ գետն է ընկել 5 ուղևորով մի ավտոմեքենա.ուղևորներից 3-ը սառը ջրի մեջ զոհվել են, 2-ին հաջողվել է լողալով դուրս գալ: Նույն նահանգում Քերոլթոն քաղաքի մոտ գետն է ընկել կվադրոցիկլը. զոհվել է վարորդը:
Միսսուրիում ձնամրրկի ու մերկասառույցի պատճառով ավտովթար է եղել, զոհվել է մեկ մարդ: Իսկ Միսիսսիպիում,որտեղ պտտահողմն անգամ բեռնարատներ է շրջել, զոհվել է 2 մարդ:
Տարերքը մոլեգնում է նաև Նյու-Յորքում, Վերմոնտում ու Մենում: Էլեկտրալարերի վնասման պատճառով հազարավոր տներ են հոսանքազրկվել: