«Եվրատեսիլ-2014»-ի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկի հանգուցալուծումն այսօր` 22:00-ին

nkarՀայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ այսօր կհանգուցալուծվի «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկը. հայտնի կդառնա այն երգը, որով Արամ MP3-ին կներկայանա միջազգային երաժշտական հանրությանը: Մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա այսօր` 22:00-ին, Առաջին ալիքի եթերում:

Ինչպես Եվրատեսիլի պաշտոնական կայքին տրված հարցազրույցի ընթացքում նշել էր մրցույթի այս տարվա Հայաստանի դեսպանը, երգի բնորոշող 3 բառերն են՝ «պայքարի´ր հանուն սիրո»:

Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:  Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6–ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:

 

Առաջին ալիք

 Հասարակայնության հետ կապերի բաժին

Սոչում լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանին ևս մեկ մեկնարկ է սպասում

մա aram14Սոչիում անցկացվող պարալիմպիկ ձմեռային 11-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Ավանեսյանը ոլորավայրէջքում զբաղեցրեց 40-րդ տեղը:

Չեմպիոն  դարձավ ռուսաստանցի լեռնադահուկորդ Ալեքսանդր Բուգաևը։

Ավանեսյանը  կմասնակցի նաև հսկա ոլորավայրէջքի մրցումներին։

Անկախ

«Իշխանություններն ամեն կերպ գեներացնում են հասարակության դժգոհությունը». Աղվան Վարդանյան

Aghvan-Vardanyan23-e1344442118308Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, և ներքին բոլոր ձախողումներն ու հետընթացները, վստահության, հույսի  բացակայությունը պայմանավորված են այս իշխանություններով և այս կառավարության գործունեությամբ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա ավելացրեց, որ ոչ իշխանական չորս ուժերը ոչ միայն պարզապես պահանջելու են կառավարության հրաժարականը, այլև ներկայացնելու են, թե ինչ քայլեր ու բարեփոխումներ են անհրաժեշտ, որպեսզի հաջորդ կառավարությունը նախորդի սխալները չկրկնի:

Պատգամավորի խոսքով` իրենք չեն ելնում միայն հեռացնելու, վատը տեսնելու, թշնամանքի տեսանկյունից, այլ ելնում են երկրի վիճակից ու երկրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից, և հենց դա է պատճառը, որ հիմա աշխատում են մշակել ու համաձայնեցնել հետագա գործողությունների ծրագիր:

“Մենք ելնում ենք նաև խելամտության կանխավարկածից և կարծում ենք, որ գիտակցությունը և դժգոհության հնարավորությունը կարող է նաև քաղաքական շրջանակներից դուրս այնպիսի զարգացումների բերել, որ իշխանությունները պետք է լրջորեն մտածեն”:

Աղվան Վարդանյանը տեսնում է, որ այսօր հասարակության մեջ, իշխանությունն ընդունի թե ոչ, կա մեծ ընդվզում, դժգոհություն և բողոք. «Իրենք էլ թարսի նման ամեն քայլով ավելացնում են այդ դժգոհությունը: Քիչ էր, իբր, կուտակայինը, գազի հարցը, Մարտի մեկ-ի հարցը, մյուս խնդիրները, վերջերս պոլիկլինիկաներում փորձեցին համավճարի ինստիտուտ մտցնել, որը խելամտորեն մի քանի ամսով հետաձգեցին, կամ էլ հիմա հետքայլ են անում, թունդ ալկոհոլային խմիչքների գովազդն են թույլատրում հեռուստատեսությամբ, այսինքն, իշխանություններն ամեն կերպ գեներացնում են հասարակության դժգոհությունը»:

Աղվան Վարդանյանը նաև վստահ է, որ առանց հասարակության աջակցության, քաղաքական ուժերի միավորումն արդյունք տալ չի կարող:

Անդրադառնալով իշխանական կուսակցության ներկայացուցչի այն հայտարարություններին, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը կարող են գնալ խոշորացման` միավորվելով ԲՀԿ-ին, նա ասաց, որ պատրաստվել է արձագանքել այդ մենկաբանությանը, սակայն ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մոտեցել է իրեն և ասել, որ թյուրիմացություն է եղել, և որ լրատվամիջոցները սխալ են ներկայացրել այդ միտքը` ինքը դաշնակցության հասցեին նման բան չի ասել: Երբ Աղվան Վարդանյանը կոնկրետ լրատվամիջոցի օրինակով ներկայացրել է նրա խոսքերը, Շարմազանովը նույն օրը հերքում է տվել, որ Դաշնակցությանը նկատի չի ունեցել:

 

Անկախ

Դեսպան Ապիտոնյանի հանդիպումը «Էրիքսոն» ընկերությունում

98. Ambassador Apitonian's meeting with the vice-president of Ericsson 14.03.2014Մարտի 13-ին տեղի ունեցավ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ «Էրիքսոն» ընկերության կենտրոնակայանում հանդիպում ունեցավ ընկերության փոխնախագահ, կառավարության և արդյունա­բերության հետ հարաբերությունների գծով տնօրեն Ուլֆ Պերսոնի հետ։

ՀՀ դեսպանին ներկայացվեց «Էրիքսոնի» գործունեությունը համաշխարհային տարբեր շուկաներում, հեռանկարային ծրագրերը, կազմակերպվեց ընկերության վերջին գիտական մշակումների ցուցադրություն։

Դեսպան Ապիտոնյանը և «Էրիքսոնի» փոխնախագահը քննարկեցին Հայաստանում ընկերության ծրագրերը, ինչպես նաև գործունեության ընդլայնման հեռանկարները։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակում հեռահաղորդակցության ոլորտի, ինչպես նաև հեռուստատեսության թվայնացման և էլեկտրոնային առողջապահության ոլորտներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ։

Իրաքում յոթ մարդ մահապատժի է ենթարկվել

մահապատիժ Իրաքում յոթ մարդ մահապատժի է ենթարկվել՝ մեղադրվելով մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեջ: Իրաքի արդարադատության նախարար Հասան աշ Շամրին հայտարարել է, որ դատապարտվածներից երեքը Սադամ Հուսեյնի կառավարման շրջանում բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել: Նախարարը ընդգծել է, որ Իրաքում հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձած բոլոր ահաբեկիչներն ու մարդասպանները կստանան իրենց արժանի պատիժը:

Միևնույն ժամանակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս զգուշացրել են իրաքյան իշխանություններին, որ մահապատժի որոշում կայացնելը հղի է վտանգներով:

Անկախ

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը բավարարվեց 2-րդ տեղով

վարուժան varujan-hakobyanԱՄՆ-ի Դալաս քաղաքի տեխասյան համալսարանում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը գրավեց 2-րդ տեղը: Նա 9 հանդիպումներից 5-ը գրանցեց իր օգտին, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի  և վաստակեց 7 միավոր:

Նույնպիսի ցուցանիշով հաղթող դարձավ լեհ գրոսմայստեր Բարտլոմեյ Մաչեան:

Սամուել Սևյանը 5 միավորով զբաղեցրեց 15-րդ տեղը:

Անկախ

Թուրքական իշխանությունները պետք է ներողություն խնդրեն Բերքին Էլվանի ընտանիքից

aleksis 2008 թվականին Հունաստանում ոստիկանության կողմից սպանված 15-ամյա Ալեքսիս Գրիգորոպուլոսի ընտանիքը թուրքական «Հյուրիյեթին» պատմել է, որ երկրի կառավարությունը իրենցից ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար: «Մենք կիսում ենք Բերքինի ընտանիքի ցավը: Նախագահ Պապուլյասը մեզ ուղարկած նամակում նշել էր, որ Ալեքսիսի մահը մի վերք է իրավական պետության համար: Թուրքիայում ևս պետությունը պետք է ներողություն խնդրի Բերքինի ընտանիքից: Արդարությունը պետք է հաղթանակի: Համբերություն և ուժ ենք մաղթում պատանու ընտանիքին»,-ասել են Ալեքսիսի ծնողները:

Անկախ

ՏՄՊՊՀ-ն արգելեց Շվեյցարական «Հելվելեքս» ընկերության և «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերության միավորումը

ՏՄՊՊՀ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ընթացիկ տարում հանձնաժողովն առավել խիստ վերահսկողություն է սահմանել համակետրոնացումների վերահսկողության նկատմամբ: Հանձնաժողովի նպատակն է` թույլ չտալ  նույն ոլորտում գործող տարբեր ընկերությունների՝ միավորումների միջոցով չհիմնավորված խոշորացումը և գերիշխող դիրքի ամրապնդումը:

Համակենտրոնացման նպատակով ՏՄՊՊՀ է դիմել Շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը` տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը և  խնդրում է Հանձնաժողովի թույլտվությունը գործարքը կատարելու համար:

Ուսումնասիրության ժամանակ հանձնաժողովը պարզել է, որ Շվեյցարական «Հելվելեքս» ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն-ով ձեռք բերել հայկական ընկերությունը:

«Ի պատասխան հանձնաժողովի հարցադրումների, թե շվեցարական ընկերությունը չունենալով միջոցներ ո՞ւմ հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են որևէ տեղեկատվություն ներկայացնելուց: Կա’մ տնտեսվարողները չեն ցանկանում իրական շահառուին բացահայտել, կա’մ էլ սա կեղծ գործարք է»,- ասաց Արտակ Շաբոյանը:

Այսօրվա նիստում ՏՄՊՊՀ-ն որոշեց արգելել համակենտրոնացումը, քանի որ առքուվաճառքի գործարքի մասնակիցները չցանկացան իրական գնորդին բացահայտել:

Հաստատվել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2014 թ. տարեկան բյուջեն

կառավարությունԿառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի (Ծրագիր) 2014 թ. տարեկան աշխատանքային պլան-բյուջեի և գնումների պլանը: 2014 թ. ընդհանուր պլան-բյուջեն կազմում է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: Այն ունի չորս բաղադրիչ՝ աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը (2 մլն 965 հազար ԱՄՆ դոլար), ենթակառուցվածքների զարգացում (գազամատակարարման և ջրամատակարարման աշխատանքներ 25 համայնքում-8 մլն 975 հազար դոլար), կառավարում՝ 872 հազար ԱՄՆ դոլար և գյուղական ֆինանսավորում՝ (այգեգործական վարկերի մշակում և տրամադրում՝ շուրջ 4.5 մլն ԱՄՆ դոլար):
Մեկ այլ հարցով ի գիտություն է ընդունվել 2013 թ. սեպտեմբերի 9-25-ը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի Վերահսկողության առաքելության այցելության հուշագիր-հաշվետվությունը: Փաստաթղթում արծարծված հարցերի առնչությամբ առաջարկություններ են ներկայացվել ՀՀ վարչապետին, որոնց վերաբերյալ Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել:
Նիստում հաստատվել են Ծրագրի շրջանակում 25 համայնքում գազամատակարարման, ոռոգման և ջրամատակարարման նախագծային աշխատանքների իրականացման համար որակի և գնի հիման վրա անցկացված խորհրդատուի ընտրության մրցույթի արդյունքները: Ի գիտություն է ընդունվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի հաշվետվությունը կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության վերաբերյալ:

Նախարարական գագաթաժողովին ընդառաջ

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված “ՀՀ կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից միևչ 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման և 2015 թվականին ՀՀ-ում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախապատրաստական գագաթաժողովի և Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի” առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ պետական գերատեսչությունների, մասնավորապես, ՀՀ կառավարության աշխատակազմի,  ՀՀ արտաքին գործերի, մշակույթի, տրանսպորտի և կապի, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման հարցեր, ինչպես նաև միջոցառումների անցկացման ծրագիրը և աշխատանքների ժամանակացույցը: Նախարարը խնդրել է գերատեսչությունների ներկայացուցիչներին` տեղերում քննարկել իրենց պատասխանատվության տիրույթում գտնվող կազմակերպչական  և տեխնիկական բնույթի հարցերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ և դիտողություններ: Նիստի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել են գագաթաժողովի ընթացքում հնարավոր միջոցառումների անցկացման, գագաթաժողովի մասնակիցների ցանկի, օրակարգի, գործընկերների ներգրավման հետ կապված ընթացիկ հարցեր: Որոշ խնդիրների շուրջ պարզաբանումներով հանդես է եկել Բոլոնիայի քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը:
Նիստի ավարտին հաստատվել է “2015 թվականին ՀՀ-ում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախապատրաստական գագաթաժողովի և Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի միջոցառումների անցկացման ծրագիրը և նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը”:

 

“Սիրո հորմոնն” օգնում է բուժելու անորեքսիան

13183800.156441.2446“Սիրո հորմոնը” կամ օքսիտոցինն օգնում է անորեքսիան բուժելուն, վստահեցնում են գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Psychoneuroendocrinology գիտական ամսագրում:

Տեղեկություն, կա, որ գիտնականներն օքսիտոցին են կիրառել մի քանի աղջիկների բուժման համար:

Մասնագետների կարծիքով, 2 շաբաթ անց, հորմոնի ընդունման շնորհիվ նրանց մոտ սննդի նկատմամբ զզվանքը վերացել է, իսկ մեկ ամիս անց` փաստացի բուժվել են անորեքսիայից:

Գիտնականները վսահաբար հայտարարում են, որ անորեքսիան չի կրկնվում, քանի որ հիվանդության պատճառները հոգեկան խնդիրներն են:

Անկախ

Բերքին Էլվանը հայտնվել է «New York Times»-ի էջերին

berkin  Օրերս Թուրքիայում 269 օր կոմայի մեջ գտնվելուց հետո մահացավ «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից վիրավորված 15-ամյա Բերքին Էլվանը: Վերջինիս մահը երկրում առաջ բերեց հակակառավարական դժգոհությունների նոր ալիք: Բերքինի հիշատակին նվիրված ակցիան կարողացավ հաշված օրերի ընթացքում հավաքել անհրաժեշտ 57 հազար դոլարը և հայտարարություն տեղադրել «New York Times» հեղինակավոր հանդեսում: «Բերքին Էլվանի համար արդարություն չկա» վերնագիրը կրող հայտարարության մեջ ասված է. «Ոչ մի քաղաքական հեղինակություն, անձնական հարստություն կամ էգո այս երեխայի կյանքից թանկ չէ: 15-ամյա Բերքին Էլվանը արցունքաբեր գազից վնասվածք ստանալով գլխի շրջանում 269 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացավ: Էրդողանի «հերոս» ոստիկանները նրան կրակել են, երբ նա գնում էր հաց գնելու: Սրա պատասխանատուները խիղճ չունեն: Դու գործի դիր քո խիղճը: Արդարության համար ձայն բարձրացրու: #Berkinihatırla»:

 

Թող Բուրաքը վերջինը լինի. Թուրքիայում մահացած 22-ամյա երիտասարդի հայր

burak«Գեզի» այգու ցույցերի ժամանակ վիրավորված և օրերս Ստամբուլում մահացած Բերքին Էլվանի թաղման առիթով քայլերթից վերադարձող մի խումբ ցուցարարներ Ստամբուլի Օքմեյդան կոչվող հատվածում վեճի էին բռնվել մեկ այլ խմբի հետ: Ընդհարման ժամանակ կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով 3 հոգի վիրավորվել էր: Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 22-ամյա Բուրաք Ջան Քարամանօղլուն մահացել է: Մյուս երկու տուժանծների կյանքին վտանգ չի սպառնում: Բուրաք Ջանի մարմինը տեղափոխվել է հայրենի Գիրեսուն, որտեղ և տեղի կունենա թաղման արարողությունը: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Բուրաք Ջանի հայրը մաղթել է, որ զոհեր այլևս չլինեն:

 

Կենսազուգարան` զարգացող երկրների համար

532221ca-b6aa-e2e1-b6aa-e2ee81a2eda9.photo.0Գիտնականների խումբը, որին հովանավորում է Բիլլ Գեյթսը, վերջապես ավարտել է  Blue Diversion անվանումով էկոլոգիապես մաքուր զուգարանի ստեղծման աշխատանքները: Զուգարանը մշակվել է Աֆրիկայի ու Ասիայի շոգ երկրների համար, որտեղ ոչ միայն մաքուր ջրի, այլև սանտիտարիայի լուրջ խնդիրներ կան: Զուգարանը փաստորեն, անկորուստ է աշխատում ու ավելին,  զտիչների   խելացի մշակված համակարգի շնորհիվ նվազագույն քանակությամբ  է ջուր ծախսում:

bluediversion-0 Նոր զուգարաններում հետևյալ կերպ է կատարվում ողջ գործընթացը. երբ զուգարանակոնքը  հատուկ  տակառիկից լցված ջրով լվացվում է, մարդու կենսագործունեության արգասիքները անցնում են  տրոհման բազմաշերտ համակարգով: Մաքրման առաջին փուլում տեղի է ունենում տրոհում. արտաթորանքը վերածվում է մի զանգվածի, որից անջատվում է ջուրը: Տրոհման ու ջրազրկման փուլում ջուրն անցնում է զտման բազմաշերտ համակարգ: Զտված ջուրը այնուհետև ախտահանվում է, դրա մեջ  ոչնչանում են բոլոր մանրէներն ու վարակները, որից հետո այն կրկին լցվում է ընդհանուր տակառիկի մեջ ու պատրաստ է կրկին օգտագործման:

Դրանից հետո  մնացյալ արգասիքը հատուկ ռեակտոր է մտնում, որտեղ վերջնատրոհում է կատարվում ու հատուկ պլաստիկե փաթեթի մեջ լցվում: Մի փաթեթը կարող է ծառայել մի քանի տասնյակ մարդկանց:

Մեկ զուգարանը նման 5 պատիճ ունի, որոնք աշխատանքի վերջում կարելի է հանել ու մաքրել , իսկ պատիճի պարունակությունը կիրառել որպես պարարտանյութ գյուղատնտեսության մեջ, իսկ դրա մեջ առկա բոլոր վտանգավոր տարրերն արդեն մաքրման փուլում հեռացված կլինեն:

Ինչ վերաբերում է մեզին, ապա այն նույնպես կանցնի նույն բազմաշերտ մաքրման համակարգով ու կվերածվի պինդ ագրեգատային վիճակի, և նույնպես կտեղափոխվի  թափոնաբաժին:

Մանսագետները հույս ունեն, որ  Blue Diversion,  հնարավորություն կստեղծի Երկրագնդի խնդրահարույց տարածշրջաններում բարելավելու սանիտարական պայմանները:

Անկախ

Շախմատի Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է մեկ տուր

շախմատEurope-85Երևանում անցկացվող  շախմատի Եվրոպայի առաջնության 10-րդ տուրում ուշադրության կենտրոնում էին առաջատարների խմբում գտնվող մեր շախմատիստների մասնակցությամբ հանդիպումները:

Վլադիմիր Հակոբյանը պարտվեց Վլադիմիր Ֆեդոսեևին, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիան:

Իսկ ահա, մրցաշարային աղկուսակը գլխավորող Ալեքսանդր Մոտիլյովը պարտության մատնեց Իլյա Սմիրինին, միավորների իր պաշարը հասցրեց 8,5-ի և մեծ հնարավորություններն ունի առաջին տեղը  գրավելու: Դրա համար բավական է, որ վերջին տուրում նա կես միավոր վաստակի:

5 շախմատիստներ  հավաքել են 7,5 միավոր: Մելքումյանն ու Սարգսյանն ունեն 7-ական միավոր: Նրանք 7-16-րդ տեղերը բաժանողների խմբում են: Արման Փաշիկյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ավետիք Գրիգորյանը ձեռք են բերել 6,5-ական միավոր:

Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:

Անկախ

«ԲՀԿ ներկայիս գործունեությունը գնահատում եմ որպես ընդդիմադիր քաղաքական ուժի գործունեություն». Ռ. Հակոբյան

0“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ այս քառօրյայում իշխանության ողջ ուշադրությունը սևեռված էր խորհրդարանական չորս խմբակցությունների համագործակցությանը, և որ իշխանությունն ամեն ինչ անում է դա խոչընդոտելու համար:

«Ես հասկանում եմ իշխանությունների մտահոգությունը, որովհետև անկախ նրանից, թե այս չորս խմբակցություններին ինչ ձևակերպումներ կտան, և թե ինչի շուրջ նրանք կհամագործակցեն` ամբողջական իշխանափոխությա՞ն, թե՞ առայժմ կառավարության հրաժարականի պահանջի, մեկ է` իշխանությունները լավ հասկանում են, որ այս չորս ուժերի համագործակցության արդյունքում տեղի է ունենալու իշխանափոխություն»,-ասաց նա:

Ռուբեն Հակոբյանը ցավում է, որ հասկանալով դա, իշխանությունն առայժմ որևէ “մեսիջ” չի ուղարկում, որ պատրաստ է համակարգային փոփոխություններ իրականացնել և ամեն կերպ ձգտում է պահել համակարգը:

Միաժամանակ, Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ կառավարության հրաժարականն ինքնանպատակ կլինի, եթե ռեալ, համոզիչ այլընտրանք չներկայացվի այլ ուժերի կողմից, որոնք պահանջում են կառավարության հրաժարականը, և եթե կառավարության հրաժարականին չհաջորդի այդ այլընտրանքի գոյությունը:

Պատգամավորը, բերելով Ուկրաինայի օրինակը, նշեց, որ կառավարության հրաժարականի ընդունումից երեք օր հետո Յանուկովիչը փախավ երկրից: «Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ դա առաջին կարևոր քայլերից մեկն է, որին պետք է հաջորդի ամբողջական իշխանափոխությունը»:

Նա նաև նշեց, որ իշխանական չորս խմբակցությունների քաղաքական օրակարգում այն հարցերն են, որոնք նախևառաջ բարձրացնում է հասարակությունը` պարտադիր կենսաթոշակային համակարգ, գազի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում և այլն:

Անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ-ին որպես այլընտրա՞նք պետք է ընկալել, թե որպես ընդդիմություն` Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ինձ համար էական չէ, թե որ ուժն իրեն ինչպես կանվանի: Վերջին 3-4 ամիսների ընթացքում, երբ սկսվեց միասնական օրակարգ ձևավորելու գործընթացը, ԲՀԿ-ն իրեն դրսևորում է որպես ընդդիմադիր կուսակցություն: Իսկ թե հետագայում ինչ կլինի, պատասխանատվություն չեմ վերցնում ասել: Համենայնդեպս, ԲՀԿ ներկայիս գործունեությունը ես գնահատում եմ որպես ընդդիմադիր քաղաքական ուժի գործունեություն»,-ամփոփեց պատգամավորը:

 

Անկախ

Օրացույցի այս օրը

1914Օրացույցի այս օրը

–         Այսօր Քնի համաշխարհային օրն է: Առաջին անգամ այն նշվել է 2008-ի մարտի 14-ին ու, այդ օրվանից,  այն անց է կացվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության  քնի ու առողջության խնդիրների հարցերով  նախագծի շրջանակներում:

Քունը գոյության կերպ է:  Քնի ճիշտ ընթացքի դեպքում օրգանիզմը վերականգնում է ցերեկային ակտիվության ժամանակ ծախսած ուժերն ու կարգի է  բերում վիճակը: Դրա համար էլ առողջ մարդն արթնանում է  թարմության  զգացումով:

–         Մարտի 14-ը Գետերի միջազգային օրն է, որն ավելի վաղ Ամբարտակների դեմ պայքարի, հանուն գետերի, ջրի ու կյանքի անվանումն ուներ: Հակաամբարտակային շարժումը սկիզբ է առել 1998-ին: Այդ օրն աշխարհի ավելի քան 20 երկրներում 50 ակցիաներ  կազմակերպվեցին: Առաջին տարին 10 հազար մարդ մասնակցեց ցույցերին, իսկ հաջորդ տարի այդ թիվը տասնապատկվեց:

 

–         Այսօր նաև “ π” թվի միջազգային օրն է: Առաջին անգամ օրը նշվել է 1988-ին, Սան Ֆրանցիսկոյի Էքսպլորատորիում գիտա-մասսայական թանգարանում: Այդ ոչ պաշտոնական օրը հորինել է Սան Ֆրանցիսկոյից ֆիզիկոս Լարի Շոուն, որը նկատել է, որ ամսաթվի գրանցման ամերիկյան համակարգում (ամիս/թիվ), մարտի 14-ը` 3/14-ը համընկնում է   π թվի առաջին դասակարգման հետ  π = 3,14…

Այդ անսովոր թվին հանդիպում ենք տարրական դասարաններում, երբ սկսում ենք սովորել շրջանն ու շրջագիծը: π  մաթեմատիկական մեծություն է, որն արտահայտում է շրջագծի երկարության հարաբերությունը նրա տրամագծի նկատմամբ: Թվային արտահայտությամբ π –ն սկսվում է  որպես 3,141592… ու անսահման մաթեմատիկական շարունակություն ունի:

Անկախ

Հուշատախտակի բացման արարողություն Թբիլիսիում

97. Memorial opening ceremony in Tbilisi 14.03.2014Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Սոլոլակ թաղամասի Ճոնքածե 3 հասցեում, որտեղ բնակվել է հայազգի տաղանդավոր գրող և հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:

Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով, մասնավորապես, ասաց. Մեծ է Րաֆֆու ավանդը հայ գրականության մեջ, դեռ դպրոցական տարիներից մեզանից յուրաքանչյուրը հիշում է ազգային-հայրենասիրական գաղափարներով տոգորված և անհատի քաղաքացիական պարտքի գաղափարն առաջ քաշող նրա ստեղծագործությունները՝ Սամվելը, Խաչագողի հիշատակարանը, Խենթը և այլն: Խորը և համակողմանիորեն ըմբռնելով ազգի առջև ծառացած դժվարին խնդիրները՝ Րաֆֆին կերտել է հերոսների այնպիսի կերպարներ, որոնք ոգեշնչող օրինակներ են դարձել հայ երիտասարդության բազում սերունդների համար: Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու կերպարներին տալիս են հասարակական լայն արձագանք՝  գրողին բերելով հռչակ ոչ միայն հայրենիքում, այլ նաև Վրաստանում, ուր երկար տարիներ բնակվել է մեծ բանաստեղծը:

Դեսպան Մանուկյանը կարևորեց Րաֆֆու հուշատախտակի բացման փաստը Թբիլիսի քաղաքում և իր գոհունակությունը հայտնեց վրաց իշխանություններին, և մասնավորապես Թբիլիսիի քաղաքային իշխանություններին՝ նման նախաձեռնություններին աջակցություն տրամադրելու փաստի կապակցությամբ:

Բարձր գնահատանքի խոսքով հանդես եկան Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մամուկա Քացարավան, Վրաստանի գրողների միության նախագահ Մակվալա Գոնաշվիլին, Թբիլիսիի հայերի միություն կազմակերպության ղեկավար Միքայել Թադևոսովը և գրող-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին, Վրաստանի ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի ներկայացուցիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, Վրաստան թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, վրացի և հայ մշակութային ու հասարակական գործիչներ:

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

ավտովթարՄարտի 13-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևանի Մալաթիայի փողոցի թիվ 86 հասցեի դիմաց անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1927 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.30-ին, ոստիկանություն է ներկայացել 1984 թ. ծնված Ոսկան Ո.-ն և հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Մարտի 13-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Չարենցի փողոցի թիվ 113 շենքի պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 06.30-ին, բուժօգնության է դիմել նաև վարորդը:
Կատարվում է քննություն:

Մարտի 13-ին, ժամը 09.30-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հովսեփյան փողոցում գտնվող շինկազմակերպության տարածքում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Անդրանիկ Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 13-ին, ժամը 06.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 13-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 82 շենքի մոտ բախվել է մեկ այլ «Մերսեդես-Բենց»-ի, ինչի հետևանքով երկու վարորդները և առաջին ավտոմեքենայի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 13-ին, ժամը 15.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և երկրորդ ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վոլգոգրադի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ձեռք բերելու մեղադրանքով

ձերբակալվել էՄարտի 14-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Կամո Ա.-ին, որը 2013 թ. հունիսի 5-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ձեռք բերելու մեղադրանքով: