Թուրքիայի Սաքարիայի շրջանում արագընթաց գնացքի համար գծի շինարարության ժամանակ փլվել է երկաթգծի վարչական շենքը: Այս մասին հաղորդում է թուրքական «Միլիյեթը»: Նախնական տեղեկությունների համաձայն՝ շենքի փլուզման հետևանքով զոհեր չեն եղել: Փլատակներում մնացած 5 բանվորներին հաջողվել է դուրս բերել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Որոշ լուրերի համաձայն՝ փլատակներում դեռ մարդիկ են մնում:
Monthly Archives: May 2014
Թուրքիայում կդադարեցվի «Youtube»-ի արգելափակումը
Թուրքիայի Սահմանադրական դատարանը «Youtube» կայքի արգելափակումը հանելու վերաբերյալ որոշում է կայացրել: Դատարանը գտել է, որ այսպիսով խախտվում են ազատ խոսքի և արտահայտման մարդու իրավունքները: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ դատարանի որոշումը շուտով կուղարկվի Կապի և հեռահաղորդակցության վարչություն, ինչպես նաև Կապի նախարարություն: Ըստ որոշման՝ կարգադրվելու է անմիջապես դադարեցնել «Youtube»-ի արգելափակումը:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին «Youtube» կայքում հրապարակվեց Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի, հետախուզության ղեկավարի, արտգործնախարարի և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սիրիայի հարցով գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, ինչից հետո Թուրքիայում «Youtube»-ն արգելափակվեց:
Այս տարօրինակ արարածները հարստացնում են կանադացի ձկնորսներին (լուսանկարներ)
Կանադացի ձկնորսները հարստանալու լավ միջոց են գտել: Այս տարօրինակ արարածների շնորհիվ նրանք տարեկան 4,5 մլն դոլար են աշխատում: Գեոդաք կոչվող այս հետաքրքիր ջրային կենդանիները մատուցվում են Ասիայի բարձրակարգ ռեստորաններում բավական թանկ գնով: Միդիայի մի տարատեսակ հանդիսացող գեոդաքները ապրում են ծովի հատակում:
Մինչև 20 սմ երկարություն ունեցող այս ծովային բնակիչները համարվում են աշխարհի ամենատարօրինակ տեսքն ունեցող արարածներից մեկը: Ամեն տարի կանադացի ձկնորսները տոննաներով գեոդաք են որսում և ուղարկում Հոնկոնգ, Պեկին և Տոկիո: Այս քաղաքների ռեստորաններում նման ծովային խորտիկը մեծ պահանջարկ ունի: Այնտեղ գեոդաքի մեկ կիլոգրամը վաճառվում է մոտ 30 դոլարով:
«Ծառերի հիշողությունը» գիրքը Հայոց ցեղասպանության մասին կպատմի լուսանկարների լեզվով
Վերջերս հրատարակվել է Քեթրին Քուքի «Ծառերի հիշողությունը» գիրքը, որը մի հուզիչ պատմություն է Հայոց ցեղասպանության մասին: Գիրքը յուրահատուկ է նրանով, որ այն ընթերցողին իր ասելիքը փոխանցում է լուսանկարների միջոցով: Քեթրինը շրջել է Թուրքիայի տարբեր վայրերով և լուսանկարել մի շարք տեղեր և մարդկանց, որոնք տուժել են ցեղասպանությունից և մինչ օրս կրում են այդ հիշողությունը: «Կարծում եմ՝ նկարները պատմությունը ներկայացնելու հիանալի միջոց են: Որոշ դեպքերում լուսանկարները խոսքերից ավելի լավ կարող են պատմել: Ես հույս ունեմ, որ գիրքը կդառնա մի բացառիկ մոտեցում այս հարցին»,-նշել է Քուքը:
Ամերիկյան «Wired» ամսագիրը գրում է, որ Քուքը 2006 թվականին տեղափոխվելով Թուրքիա, սկսում է հետաքրքրվել պատմությամբ: Նա տեսնելով, թե ցեղասպանության հարցը ինչ նշանակություն ունի Թուրքիայում, որոշում է այն ուսումնասիրել լուսանկարների միջոցով: Քուքի գործունեության վրա մեծ ազդեցություն թողեց նաև Հրանտ Դինքի սպանությունը: «Հրանտ Դինքի մահը ստիպեց, որ ես սկսեմ ուսումնասիրել հայկական ինքնությունը Թուրքիայում»,-խոստովանում է Քուքը: Վերջինս նաև ունի Թուրքիայում լքված և անտեսված վիճակում գտնվող մի շարք հայկական եկեղեցիների, վանքերի և այլ շինությունների լուսանկարներ: Հեղինակը գտնում է, որ հայկական շինությունների նման վիճակը խոսում է թուրքական կառավարության որդեգրած պետական քաղաքականության մասին, այն է` ի սպառ վերացնել հայկական հետքը: «Ծառերի հիշողությունը» գիրքը իրենց գրառումներով հարստացրել են Ֆրանսուա Շեվալն ու Քարին Քարաքաշլըն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մինսկ
Վաղը` մայիսի 30-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն` մայրաքաղաք Մինսկում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք։
Նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ կպայքարի նորովի՝ խորհրդի նոր կազմով
Իրավական պետության կայացման հարցում առանցքային դեր ունեն օրինավորության հաստատումը հանրային կառավարման համակարգում և կոռուպցիայի դեմ պայքարը:
Չնայած այն հանգամանքին, որ դա կառավարության ներքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման հսկողություն ապահովող և այդ գործունեությունն իրականացնելու լիազորություններով օժտված մարմինը ներկայումս բացակայում է:
Նման հիմնավորմամբ էլ նոր կառավարությունն ընդունել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու և խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» որոշում:
Ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը. ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ՝ դրան վերապահելով հակակոռուպցիոն բարեփոխումների կատարման համակարգումն ու վերահսկողությունը, ինչպես նաև խորհրդի` բարձրորակ մասնագետներով համալրված, մշտապես գործող քարտուղարություն, որի աշխատանքներում կներգրավվեն նաև անկախ փորձագետներ:
Խորհրդի կազմում նախատեսվում է ընդգրկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, ՀՀ ֆինանսների, արդարադատության նախարարներին, գլխավոր դատախազին, Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահին, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների մեկական ներկայացուցչի, Հանրային խորհրդի նախագահին, համայնքների միության մեկ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների: Խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծվել է 2004 թ. հունիսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով: Իսկ մինչ այդ՝ 2001-2003 թթ., կառավարությունն ամբողջականացրել է կոռուպցիայի դեմ պայքարի պետական քաղաքականությունը, օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմնական շրջանակները։
Այնուհանդերձ հայտնի չէ, թե այս 10 տարիների գործողությունների արդյունքում որքանով է Հայաստանում նվազել կոռուպցիան, քանի որ, ինչպես գիտենք, մինչ օրս էլ դա համարվում է երկրի լրջագույն մարտահրավերներից մեկը:
Նաև նշենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ գործող կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը սկսեց ակտիվանալ 2012 թ. վերջին՝ նախագահական ընտրություններից առաջ: Այն ժամանակ խորհրդի նիստերին մասնակցելու հրավեր ուղարկվեց խորհրդարանական ոչ իշխանական ուժերին, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը մերժեցին՝ նշելով, որ դա իմիտացիոն բնույթ ունի, իսկ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» մասնակցեցին` ելնելով քաղաքական էթիկայից: ՀՅԴ-ն կարծում էր, որ Հայաստանում պետք է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի գործակալություն, ոչ թե խորհուրդ, որը զբաղվում է միայն նիստեր անելով և կոռուպցիայի փաստն արձանագրելով:
Ինչևէ: Նոր կառավարությունը պարտավոր է շարունակել նախորդներից մնացած ծրագրային ժառանգությունը, և ապրիլի 10-ին հաստատել է Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը, որի շրջանակներում մինչև 2014 թ. հուլիսի 15-ը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկմանը պետք է ներկայացվի հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ են համարվել կրթության, առողջապահության, պետական եկամուտների հավաքման, ոստիկանության ոլորտները՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով:
Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է շահագրգիռ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կառույցների հետ մշակել հակակոռուպցիոն ռազմավարության նոր նախագիծը:
Մեզ հետ զրույցում ՀՀ արդարադատության նորանշանակ փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ նախարարությունն այս հարցով կոնկրետ հանձնարարականներ է ստացել և հիմք ընդունելով հայեցակարգը՝ պետք է երկամսյա ժամկետում մշակի կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր և միջոցառումների ժամանակացույց:
«Պետությունը կոռուպցիայի դեմ պայքարը ծրագրային փուլերով իրականացնում է: Հիմա մենք մտել ենք նոր փուլ, որը նոր մոտեցումներ է ամրագրել: Մասնավորապես, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումն այսօր պետք է հիմնված լինի փոփոխության տեսության վրա, ինչը ենթադրում է կոռուպցիայի դեմ պայքարի վերաիմաստավորում, նոր արժեքների ու սկզբունքների ամրագրում: Ամենաառաջինը քաղաքական կամքն է: Պետության բոլոր ճյուղերը լիովին պետք է գիտակցեն կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու կարևորությունն ու համագործակցեն այդ դաշտում: Ամրագրված է նաև, որ իշխանության և հանրային ինստիտուտների ներկայացուցիչներն իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնահերթությունը պետք է տան հանրային շահին»,- ասաց Քրմոյանը:
Հարցին, թե նախկինում այդ սկզբունքներն ամրագրված չե՞ն եղել, Սուրեն Քրմոյանը պատասխանեց. «Մենք նորովի ենք դրանք ներկայացնում, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումները պետությունները շատ երկարատև փուլերով են իրականացնում, և դա վերջացող պրոցես չէ: Խորհրդի ներկայիս կազմն էլ շատ ներկայացուցչական է, մենք բազմակարծության հիման վրա պետք է այդ բոլոր միջոցառումներն իրականացնենք»:
Իսկ խորհրդի կազմում ընդգրկված անձինք տվել են արդեն ներգրավվելու համաձայնությունը, թե ոչ, Քրմոյանն ասաց, որ այո, հարցը քննարկվել է պաշտոնատար անձանց հետ:
Սակայն գոնե խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների մասով կարող ենք վստահ ասել, որ նրանք անգամ տեղյակ չեն նոր խորհրդի գոյության մասին: Մեզ հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնեցին, որ տեղակ չեն, թե խոսքն ինչի մասին է: Նրանք, բացառությամբ Լևոն Զուրաբյանի, չցանկացան նաև դիրքորոշում հայտնել իրենց մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ՝ նշելով, որ քանի դեռ առաջարկ չկա, դիրքորոշում էլ չկա: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավարը վստահ հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի այդ խորհրդի աշխատանքներին, ինչ էլ որ այն լինի, ովքեր էլ որ ներգրավված լինեն, քանի որ դույզն-ինչ վստահություն չունեն դրա նկատմամբ:
Սակայն Սուրեն Քրմոյանը հայտնեց, որ աշխատանքները դեռ նոր են սկսվում, և ընդդիմադիր խմբակցությունները նույնպես սահմանված ժամկետում կտեղեկանան խորհրդի մասին: Նա նաև հույս հայտնեց, որ ընդդիմադիրները չեն մերժի իրենց առաջարկը, քանի որ սա ուղղված է իրենց կողմից մատնանշված գաղափարների, սկզբունքների ու խնդիրների լուծմանը. «Նրանք պետական կառույցների կողմից լսելի են լինելու, և նրանց առաջարկները պետք է պարտադիր կարգով քննարկվեն: Կարծում եմ՝ նոր ձևավորված կառավարության հանդեպ ընդդիմությունն ավելի կոնստրուկտիվ վերաբերմունք կդրսևորի և անպայման իր մասնակցությունը կունենա այս գործընթացում: Այնուամենայնիվ, դա իրենց որոշելիք հարցն է»:
Հարցին, թե նախորդ ռազմավարության և ընդհանրապես այս կառույցի նախորդ գործունեության վերաբերյալ վերլուծություն և արդյունքների գնահատում արվել է, թե ոչ, Քրմոյանն ասաց՝ այո: «Կատարվել է 2009-12 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության համապատասխան վերլուծություն, կան դրա արդյունքները: Վեր են հանվել այն խնդիրները, որոնք դեռևս պետք է լուծում ստանան, պետք է վերաձևակերպվեն, պետք է շարունակվեն կամ փոփոխվեն»,- նշեց նա:
Ըստ Քրմոյանի՝ հենց այդ զեկույցն է հիմք հանդիսանալու հաջորդ ռազմավարության մշակման համար, որովհետև հաշվի են առնվելու նախորդի թերություններն ու առավելությունները. «Մենք փորձելու ենք այնպիսի քայլեր անել, որոնց արդյունքները զգալի կլինեն հասարակ քաղաքացու վրա: Մասնավորապես, պետական ծառայություններ ստանալիս քաղաքացին անմիջապես պետք է զգա վարչարարության բարելավումն ու ռիսկերի նվազեցումը»:
Նոր կառավարություն, կոռուպցիայի դեմ պայքարի նոր մեխանիզմներ և նոր խոստումներ: Այդ չարիքն արմատախիլ անելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և իհարկե՝ քաղաքական կամք: Համակարգային փոփոխությունների առումով ակներև է, որ մեծ ակնկալիքներ չկան, իսկ թե որքանով կառավարության նոր անդամները, որոնց մի մասի անունը կապվում է օլիգարխիայի հետ, թեկուզ մի քանի օղակներում կոռուպցիան նվազեցնելու կամք կդրսևորեն, ցույց կտա մոտ ապագան:
Կարտոֆիլով նախուտեստ
5 հատ կարտոֆիլ
150 գ կոշտ պանիր
սամիթ կամ այլ կանաչի` մի քանի ցողուն
ձեթ:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշել ու կեղևահանել, կտրատել օղակներով, պանիրը` բարակ շերտերով, սամիթը նույնպես լվանալ ու մանրացնել:
Կարտոֆիլի օղակները տապակել ձեթի մեջ մինչև վարդագունելը, հետո, յուրաքանչյուր կտորի վրա դնել պանրաշերտը, ու մարմանդ կրակի վրա, փակ կափարիչով թավայում եփել այնքան, որ պանիրը հալչի, ապա թավան վերցնել կրակից, կարտոֆիլի պատրաստի կտորները շարել ափսեի մեջ, վրան կանաչի ցանել ու մատուցել:
Պանրով նախուտեստ
Բաղադրությունը
150 գ կոշտ պանիր
1 լոլիկ
2 պճեղ սխտոր
հազար` 2 տերև
մայոնեզ
կարտոֆիլե չիփս
զեյթուն` ձևավորման համար:
Պատրաստման եղանակը
Լոլիկի վրա եռման ջուր լցնել, որ հեշտությամբ կեղևահանվի, ապա միջուկը նույնպես հանել; Մանրացնել ու լցնել փոքր թասի մեջ: Հազարի տերևները լվանալ ու թողնել որ չորանան:
Պանիրը քերել ոչ մեծ անցքերով, սամիթը մանրացնել, սխտորն էլ ճզմել: Պանիրը, կանաչին ու սխտորը լցնել լոլիկի վրա, ավելացնել մայոնեզ ըստ ճաշակի ու խառնել իրար:
Պանրային այդ խառնուրդը լցնել հազարի տերևներով ափսեի մեջ կիտած չիփսի բլրի վրա, ձևավորել կտրած զեյթունով ու մատուցել:
Մեկ այլ տարբերակ
Նույն զանգվածը կարելի է լցնել հացուտիկների (տարտալետկա) մեջ, կամ էլ գնդեր ձևավորել ու կանաչու և լոլիկի հավելումով տարբեր գույներ ստանալ:
Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ
Քամին՝ հարավ-արևելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:
Վրաստանում ադրբեջանցիների և վրացիների միջև բախում է տեղի ունեցել
Անցյալ գիշեր Վրաստանի Գարդաբանի շրջանում վրացի և ադրբեջանցի երիտասարդների միջև զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:
Տեղական կազմակերպություններից մեկի` Միացյալ ազգային շարժման առաջնորդ Ռամին Բայրամովի խոսքով` կազմակերպության չորս ակտիվիստների նկատմամբ հարձակում է իրականացվել: Նախ նրանց վրա հարձակվել են փողոցում, հետո էլ` քաղաքի կենտրոնում գտնվող թեյարանի մոտ: Բայրամովի խոսքով` ակտիվիստները ոստիկանություն են կանչել, սակայն շուտով թեյարանի շուրջ մահակներով զինված հարյուրից ավել մարդիկ են հայտնվել: Նրանց են միացել նաև Միացյալ ազգային շարժման անդամները:
Շուտով շուրջ 200 մարդու մասնակցությամբ զանգվածային ընդհարում է սկսվել: Հարձակումները դադարեցնելու նպատակով իրավապահները ստիպված են եղել օդ կրակել նախազգուշացման համար: Ինչպես շարժման, այնպես էլ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները պնդում են, որ երկու ազգություններ ներկայացնող երիտասարդների միջև ընդհարումը քաղաքական, այլ ոչ թե էթնիկ բնույթ է կրել: Այն կապ ունի մայիսի 15-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ:
Ըստ կայքի` Գարդաբանում ադրբեջանցիների և վրացիների միջև բախումները շարունակվում են:
Մայիսի 29-ին քաղաքում բնակվող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել` պահանջելով պատժել նախօրեին տեղի ունեցած միջադեպի մեղավորներին: Հավաքվել է մոտ 300 ադրբեջանցի: Տեղեկություններ կան, որ մի քանի ընդհարման փորձ է եղել, և իրադրությունը կրկին թեժանում է:
Քաղաքի կենտրոն է եկել նաև Քվեմո Քարթլիի նահանգապետը` հայտարարելով, թե պատրաստվում է իրադրությունը լիցքաթափելու նպատակով անձամբ բանակցություններ վարել հակամարտող կողմերի հետ:
Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Լոնդոնում
Մայիսի 28-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակի տոնակատարությունների շրջանակում տեղի ունեցավ «Խաչատուրյան Տրիոյի» համերգը, որը կազմակերպել էր Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության լոնդոնյան մասնաճյուղի հովանավորությամբ և բրիտանահայ համայնքային խորհրդի աջակցությամբ:
Համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից:
Միջոցառմանը ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցարարին ծեծի ենթարկած Էրդողանի խորհրդականը անպատիժ է մնացել
Այսօր թուրքական լրատվամիջոցները անդրադարձել են Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի խորհրդական Յուսուֆ Երքելի հարցին, որը Սոմայում ծեծի էր ենթարկել բողոքի ցույցի դուրս եկած հանքափորին, երբ վարչապետը այցելել էր աղետի վայր: Երքելը մի քանի անգամ ոտքով հարվածել էր գետնին ընկած ցուցարարին, և այդ դրվագը չէր վրիպել ֆոտոլրագրողների ուշադրությունից: Խորհրդականի արարքը մեծ քննադատության էր արժանացել, հանրությունը պահանջել էր հեռացնել նրան պաշտոնից:
Թուրքական «Հաբերլերը» գրում է, որ Երքելը շարունակում է զբաղեցնել վարչապետի խորհրդականի պաշտոնը, այնինչ տեղի ունեցած միջադեպից հետո հնչած պաշտոնական հայտարարության համաձայն նրան պետք է հեռացնեին: Սակայն այնուհետև Երքելի նկատմամբ մեղմ պատիժ սահմանելու որոշում է կայացվել: Նրան զրկել են վարչապետ Էրդողանի հետ գործուղումների մեկնելու հնարավորությունից: Այս որոշումը, իհարկե, մեծ դժգոհություն է առաջացրել:
Նշենք, որ օգոստոս ամսին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ նման միջադեպերը ուղղակիորեն սպառնում են Էրդողանի վարկանիշին:
Արսեն Խոջոյանի բազմազավակ մայրը խնդրում է մի քանի ամսով սառեցնել վարկը
Ադրբեջանական գերությունից հայկական կողմին հանձնված Վերինկարմիրաղբյուրի 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջական վիճակը չի վատթարացել, բայց չի էլ լավացել: Նրա մայրը` Սվետա Խոջոյանը, Անկախի թղթակցին ասել է, որ մոտ մեկ ժամ առաջ է խոսել Արսենի հետ, որն այս օրերին Սևանում է` օգնելու անասնապահությամբ զբաղվող հորը:
ՙՙՀայրը` Անանիան, էսօր գնացել ա Էջմիածին, որ տրակտոր քշի օրավարձով, Արսենն էլ Սևան ա, փողով անասուն պահելու ա գնացել: Մեկի անասուններն են պահում, որ գոնե մի երկու կոպեկ աշխատեն, որ վարկերը փակենք: Հետը մի տղա էլ կա Ղրղիից /հարևան Արծվաբերդ/ գյուղից: Էդ տղայի մայրն էլ կթվորուհի ա էնտեղ, թափշյուր եմ արել/ապսպրել/, որ լավ նայեն տղուս, ասել եմ` հիվանդ տղա ա, լավ կնայեք: Էդ տղու հերն էլ էլի մեր շամշադնեցի, ասեց` ես կսրսկեմ, էլ ուրիշի չեմ ասի: Արսենը օրը մեկ ասեղ սրսկվում է, երեք հատ էլ դեղ ա խմըմ: Որ եկավ Բաքվից, մաշկին սպիտակ ու կարմիր այտուցներ կային, դրանց համար էլ քսուք են առել, քսում ա, դե բայց չի անցել: Մեկ էլ ասել են, որ դեղատնից օճառ առնեմ հատուկ, քսի, էդ էլ ա անում՚՚:
Տիկին Սվետայի խոսքով, Արսենը գանգատներ ունի, ոտքերն են ցավում, թուլություն ունի, մեկ-մեկ քթից արյունահոսոթյուն է ունենում: ՙՙԵս հարցրել եմ, ասել` կարող ա ինչ-որ բան են սրկսել ընդեղ, ասում ա` ես նման բան չեմ տեսել: Դրա համար մտածըմ եմ` կարող ա ուտելիքի կամ թեյի մեջ են ինչ-որ բան քցել, գիդըմ չեմ՚՚:
Արսեն Խոջոյանի քույրերը` Ալվարդն ու Անին , նաև կրտսեր եղբայրը` Արմանը, ևս առողջական խնդիրներ ունեն: Նրանք այժմ գյուղում են, դարձյալ դեղորայքային բուժում են ստանում: Այսօր տիկին Սվետային նաև զանգահարել են Տավուշի մարզպետարանի առողջապահության բաժնից և տեղեկացրել, որ առողջապահության նախարարի հանձնարարությունն է` բուժզնության ենթարկել Արսենին: Սվետա Խոջոյանն այժմ փորձում է կապ հաստատել Սևանի անասնապահական այդ ֆերմայի ղեկավարի հետ, որ Արսենին մի քանի օրով հնարավոր լինի Երևան տեղափոխել` բժշկական հետազոտության նպատակով:
Սվետա Խոջոյանը դիմում է բարի կամքի մարդկանց` օգնել ընտանիքը դուրս գա այս ծայրահեղ ծանր վիճակից: ՙՙԱրեգակ՚՚ վարկային ունիվերսալ կազմակերպությունից մինչև Արսենի գերեվարվելը, Խոջոյանները վարկ են վերցրել և այժմ, հայտնվելով դժվար վիճակում, չեն կարողանում մարել անգամ տոկոսները: ՙՙԷսօր թե այդ կազմակերպությունից, թե երաշխավորները գլխիս էին թափվել, ասում են, եթե վաղը չմուծեք, դատի ենք տալու, չեմ ուզում դատարան ընկնեմ: Եթե հնարավոր է, խնդրում եմ` մի քանի ամսով սառեցնեն վարկը, մինչև Արսենս հունի մեջ ընկնի, որ կարողանանք վճարել՚՚,-խնդրում է յոթ զավակների մայրը:
Պարգներ մարզական բնագավառի ներկայացուցիչներին՝ մայիսի 28-ի կապակցությամբ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մարզաշխարհի մի քանի ներկայացուցիչներ արժանացել են պարգևների և կոչումների:
Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել է «Գյումրու աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Յաշա Անուշավանի Եղիազարյանը:
ՀՀ վաստակավոր մարզչի կոչմանն են արժանացել` «Աշխատանքային ռեզերվներ» մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի տնօրեն Ռոբերտ Էդուարդի Խաչատրյանը, «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Միքայել Լևոնի Հայրապետյանը, ՀՀ ծանրամարտի երիտասարդական հավաքական թիմի մարզիչ Հակոբ Լեռնիկի Փիլոսյանը:
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմանն են արժանացել՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամ Ռազմիկ Վաղարշակի Այվազյանը, ՀՀ լողի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Միսակ Արամի Գաբրիելյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Լյովա Արտավազդի Սամվելյանը:
Միկոյանների կողմից գնդակահարվածների ժառանգները չգիտեն` որտե ՞ղ խունկ վառել իրենց պապերի հիշատակին
Այսօր հասարակական-քաղաքական քննարկում էր ծավալվել Անաստաս Միկոյանի հուշարձանի տեղադրման Երևանի ավագանու որոշման, դրա արձագանքների ու հետևանքների թեմայով:
Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը քննարկման ժամանակ նշեց, որ դեմ է ժողովրդից Անաստաս Միկոյանին հեռացնելու բոլոր փորձերին և ներկայացրեց փաստեր, որ ցույց էին տալիս Միկոյանի` Ստալինի քաղաքականությանը դեմ լինելու հանգամանքը, սակայն արձանի տեղադրման հարցում չի կարողանում կողմնորոշվել`ճիշտ կլինի այն տեղադրել Երևանու ՞ մ, թե ՞ նրա ծննդավայրում:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատեց, որ եթե մարդուն ասում են սրիկա, բնականաբար, չի նշանակում, որ նա սրիկա է ամեն ինչում: Ըստ նրա` Անաստաս Միկոյանն իր կամքով, թե դրան հակառակ` մասնակցել է հայ և մյուս ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործություններին: Նա առաջնորդվել է սեփական շահերով միայն. մեկ կանգնել է Ստալինի, մեկ էլ` Խրուշչովի կողքին: “Յուրաքանչյուրն էլ ինչ-որ լավ բան անում է, բայց անտեսել Միկոյանի նմանների վատ արարքները, համարում եմ սխալ: Սովետական Միությունը մեր պատմությունն է, բայց դա չի նշանակում, որ պիտի սրբացնենք այն, սրիկաներին մեծարենք ու նրանց արձանը կանգնեցնենք, ինչ է թե ազգանունն ավարտվում է յան-ով>>,-նշեց Վարդան Հարությունյանը:
Ա1+ հեռուստատեսության տնօրեն Մովսես Մեսրոպյանը համամիտ է Վարդան Հարությունյանի հետ. “Այդ որոշումը ընդունողների ու Միկոյանների միջև տարբերություն չեմ տեսնում: Երկուսն էլ ուզում են ավելի լավ կաթոլիկ երևալ,քան Հռոմի Պապը: Սա ասում եմ նրա համար, որ Հայաստանում առկա` Հայաստանը ամենայն հայոց գերեզմանոցի վերածելու հոգեբանությունը պիտի վերանա: Այս արձանի տեղադրման հարցն, ըստ իս, քննարկվում է այլ հարցերից հանրային ուշադրությունը շեղելու համար”,-նշեց Մովսես Մեսրոպյանը:
“Բարև Երևան” խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ ինչ-որ առումով կողմ էր արձանը տեղադրելու գաղափարին. այն լավ միջոց կլինի մանակավարժների համար` ցույց տալու իրենց սաներին, թե ինչպիսին չպետք է լինի մարդը: Սանասարյանը ավելացրեց. “Վանդալիզմին դեմ եմ, բայց խոստանում եմ` այդ արձանը բարվոք վիճակում չի մնալու”: Իսկ վաղը Դավիթ Սանասարյանը Երևանի ավագանու հերթական նիստում “Ժառանգություն” կուսակցության ու այլ ուժերի անունից այս արձանի տեղադրման դեմ հայտարարությամբ է հանդես գալու:
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ այսօր տագնապի մեջ ենք: “Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին այս քայլը ոտնձգություն է Ցեղասպանությունից մազապուրծ եղած այն հազարավոր հայորդիների հանդեպ, ովքեր չկարողացան մազապուրծ լինել Ստալինյան մեծ ահաբեկչությունից: Պապս էլ նրանցից մեկն էր. մազապուրծ լինելով և հրաշքով փրկվելով թուրքերի չարագործություններից` հետագայում մեղադրվեց Խանջյանականության մեջ, իսկ նրա նման հազարավորները հուշարձանի արժանի են: Հիմնական հարվածը արևմտահայությանը հասավ` ցեղասպանված արևմտահայությանը. նրանք կասկածի տակ էին, նրանք էին հայ ժողովրդի փլատակները վերականգնողները և անցանկալի տարր էին: Սա մեծ ոճիր էր: Գնդակահարվածների ժառանգները չգիտեն` որտե՞ղ խունկ վառել իրենց պապերի հիշատակին”,-նշեց Հմայակ Հովհաննիսյանը: Հայ ժողովրդի այդ “փունջը”, ըստ նրա, արժանի էր հավաքական հուշարձանի: Փոխարենը` “ի ՞ նչ է կատարվում.այսօր այդ Ստալինյան ոճրագործությունների մասնակից Միկոյանի արձանն են ուզում տեղադրել: Արձանի տեղադրման հարցն արծարծելն ու առավել ևս` քննարկելը, խիստ վտանգավոր է ու ամոթալի”,-ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:
Իսկ «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ դեմ է արձանի տեղադրմանը նաև որպես մանկավարժ, քանի որ սերնդին հզոր կերպարներ է պետք դաստիարակել: Նա տեղեկացրեց, որ մշակույթի հանձնաժողովի նիստի ժամանակ ինքն էլ է կողմ քվեարկել արձանի տեղադրմանը`առանց հասկանալու խնդրի ողջ էությունը, սակայն Հայկ Դեմոյանի հայտարարությունից հետո ինքն ու մյուսները անմիջապես կողմնորոշվել են ու դեմ քվեարկել: Անահիտ Բախշյանը հայտնեց նաև, որ 140 ստորագրությամբ նամակ են ստացել մտավորականներից ու խնդրում են հանրությանն աջակցել իրենց բոլոր հնարավոր ձևերով` կանխելու Միկոյանի արձանի տեղադրումը:
Թուրք նախարարը խոստացել է սափրել բեղերը, եթե Ստամբուլը ջրի խնդիր ունենա
Թուրքիայի ջրային ռեսուրսների և անտառային տնտեսության նախարար Վեյսել Էրօղլուն հայտարարել է, որ Ստամբուլի մերձակա ջրամբարը, որը ապահովում է քաղաքի ջրամատակարարումը, գրեթե դատարկ է: Նախարարի խոսքերով՝ ջրամբարը լցված է միայն 28 տոկոսով:
Դեռ փետրվար ամսին նախարար Էրօղլուն հայտարարել էր, որ քաղաքի ջրամատակարարման հետ ոչ մի խնդիր չի լինի՝ հակառակ դեպքում խոստանալով սափրել բեղերը: Հավանաբար թուրք նախարարը շուտով կմնա առանց բեղերի, քանի որ այսօր նա քաղաքացիներին խնդրել է ավելի խնայողաբար օգտագործել ջուրը: «Ամեն յոթ տարին մեկ Ստամբուլը կանգնում է նման խնդիրների առաջ: Քաղաքում օգտագործվող ջրի ծավալները անհամեմատ աճել են: Ամեն օր մոտ 2 մլն 650 մ3 ջուր է սպառվում: Այս տարի խիստ երաշտ է, տեղումների քանակը 27,5 տոկոսից պակաս է եղել: Սակայն մենք քաղաքացիների հետ միասին կհաղթահարենք այս դժվարությունը»,-նշել է Էրօղլուն:
Ջասթին Տիմբերլեյքի լուսանկարը զայրացրել է պաղեստինցի երկրպագուներին
Որոշ պաղեստինցի երկրպագուների զայրացրել է Ջասթին Տիմբերլեյքի՝ Instagram կայքում կատարած գրառումը: Նախքան մայիսի 28-ին Թել Ավիվում կայանալիք համերգը՝ երգիչը տարածել էր Արևմտյան պատի մոտ արված իր լուսանկարը: Նա լուսանկարի մեկանբանություններում գրել էր, որ ինքը երբեք չի մոռանա սուրբ երկիր՝ Իսրայել, կատարած այցը:
Որոշ երկրպագուներ, որոնց այդ մեկնաբանությունը դուր չի եկել, իրենց դժգոհությունը արտահայտել են մեկնաբանությունների մեջ: Նրանցից մեկը հայտնել է, որ դա երբեք Իսրայելը չի եղել, այլ միշտ Պաղեստինն է եղել, մեկ այլ դժգոհ երկրպագու նշել է, որ Իսրայելը սուրբ երկիր չէ, քանի որ նրանք յուրաքանչյուր օր սպանում են անմեղ պաղեստինցիների:
Համերգի կազմակերպիչը Թել Ավիվում տեղի ունեցած համերգի համար 44,000 տոմս է վաճառել:
Տեղի է ունեցել նորաստեղծ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հիմնադիր նիստը
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից որպես առողջապահական հասարակական կազմակերպություն գրանցվել է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան»: Այդ կապակցությամբ մայիսի 29-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել նորաստեղծ հասարակական կազմակերպության հիմնադիր նիստը:
Նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Արմեն Մուրադյանը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, ինչպես նաև առողջապահության և պաշտպանության նախարարությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:
Հասարակական կազմակերպության ստեղծման նախաձեռնությունը պատկանում է բժշկական գիտությունների թեկնածու Ռուզաննա Խաչատրյանին: Հանդես գալով բացման խոսքով և պաշտպանական բարեփոխումների համատեքստում կարևորելով ռազմաբժշկական ծառայության արդիականացման գործընթացի անհրաժեշտությունը, Ռուզաննա Խաչատրյանը նշել է, որ բանակի կազմավորման օրվանից սկսած բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են կանգնած եղել զինված ուժերի կողքին` փորձելով կառուցողական մոտեցումներով աջակցել բանակում առկա խնդիրների լուծմանը: Տիկին Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ հասարակական կազմակերպությունն իր նպաստն է բերելու ԶՈւ ռազմական բժշկության ոլորտի կատարելագործմանը և իր գործունեությամբ աջակցելու է զինված ուժերում առողջապահական գործընթացների կազմակերպմանն ու զինվորական բժիշկների խնդիրների լուծմանը:
Նիստի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ընդհանուր առմամբ կարևորելով հասարակական կազմակերպությունների գործունեությունը տարբեր ոլորտներում, այդ թվում նաև զինված ուժերում, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» իր կառուցվածքով և գործունեությամբ կաջակցի ռազմաբժշկական ոլորտին` սկսած կազմակերպչական աշխատանքներից մինչև ոլորտի համակողմանի ուսումնասիրումն ու վերլուծությունը:
Հասարակական կազմակերպության ստեղծման նպատակն է կատարելագործել ռազմաբժշկական ծառայության հայեցակարգային հիմքերը, շարունակել բուժսպասարկման աշխատանքների բարեփոխումների գործընթացը, մասնագիտական և սոցիալ-իրավական հարցերով աջակցել ռազմական բժիշկներին, ուսումնասիրել և համադրել ՀՀ ռազմական բժշկության հնարավորություններն արտասահմանյան առաջավոր փորձի հետ, ըստ այդմ` առաջարկել զարգացման նոր ուղենիշներ: Այս ամենին հասնելու համար «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը նախատեսում է օգտագործել շահագրգիռ բոլոր կառույցների ու հայրենասեր մարդկանց եռանդն ու ջանքերը:
Ճապոնիայի ափի մոտակայքում նավթատար նավ է պայթել
Հինգշաթի օրը Ճապոնիայի ափի մոտակայքում նավթատար նավ է պայթել՝ նավի կապիտանը անհետ կորած է համարվում:
Հիմեձի նավահանգստից 5 կմ հեռավորության վրա կանգնած 998 տոնա կշռով նավթատարի հրդեհը մարելու համար նավեր և ինքնաթիռ է ուղարկվել:
Փրկարարները փրկել են ութ մարդուց բաղկացած անձնակազմի յոթ անդամների, իսկ նավի 64-ամյա կապիտանը դեռևս անհետ կորած է համարվում:
Բոլոր յոթ փրկվածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից չորսը լուրջ վնասվածքներ են ունեցել:
Նավթատարը պայթյունի ժամանակ դատարկ է եղել, ինչը նվազեցնում է բնապահպանական աղետի վերաբերյալ կասկածները:
Հետաքննություն է կատարվում Ճապոնիայի Հերոսիմա քաղաքում գտնվող ընկերությանը պատկանող նավի պայթյունի պատճառը պարզելու համար:
Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է
Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է: Այսօր նշվում է նաև Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը: Տոնի կապակցությամբ մայիսի 29-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները հանդես են եկել ցուցադրական վարժանքով: Միջոցառման ավարտին խաղաղապահ բրիգադի մի շարք սպաներ և պայմանագրային զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով: Անկախ



