Մայիսյան հերոսամարտերը մեր ժողովրդի միասնականության վառ օրինակն են. Մհեր Հովհաննիսյան

Celebration of Armenia's First Republic Day took place at Sardarapat MemorialԱյսօր Հայաստանի առաջին հանրապետության օրն է: 1918-ի այս օրը վերականգնվեց երկար դարեր խաթարված հայոց պետականությունը: Մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ պայքարում և կասեցնել նրանց առաջխաղացումը: Սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց. 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը բռնազավթվեց բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից:

1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր: Այս առիթով այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպեցին ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Մհեր Հովհաննիսյանը:

Պետրոս Հովհաննիսյանը նշեց, որ միշտ չէ, որ Առաջին հանրապետության  ձեռքբերումը լիարժեք  է ներկայացվում: Ըստ նրա`  մենք երեք հանրապետություն ենք ունեցել և չպետք է ուրանանք մեր պատմության այդ կարևոր իրադարձություններից և ոչ մեկը, հատկապես, որ  Առաջին Հանրապետության ստեղծման ակունքներում կանգնածները նվիրյալներ էին, ոչ թե պատահական մարդիկ:

Մհեր Հովհաննիսյանն էլ մատնանշեց, որ մայիսյան հերոսամարտերը հավաքական հաղթանակի հերոսամարտեր էին, որովհետև Արամ Մանուկյանի կոչին միացել էին բոլոր  խավի ներկայացուցիչները , կուսակցականները և ոչ կուսակցականները: «Հերոսամարտերը մեր ժողովրդի միասնականության վառ օրինակն են: Մենք միայնակ էինք մնացել ամբողջ աշխարհի դեմ և տարածաշրջանում միակն էինք, որ նվաճեցինք անկախությունը, ոչ թե պարգև ստացանք, ինչպես Ադրբեջանն ու Վրաստանը»,-ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենը:

 

 

 

Սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնությամբ

big_1369739562_dnAfte0ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 29-30-ին հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում պոռթկումները մինչև 23 մ/վրկ:

Մայիսի 29-30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ից 2-ը օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝

Մայիսի 29-30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ը 2-ը օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Առջևում կիսաեզրափակիչ խաղերն են

1ffa1«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մտել է վճռորոշ փուլ:  Ֆուտբոլի ակադեմիայում կայացան 1/4 եզրափակչի հանդիպումները, որոնց արդյունքում հայտնի դարձան այն չորս թիմերը, որոնք կշարունակեն պայքարը հաղթողի կոչման համար:

Երևանի 84-րդ դպրոցի թիմը 6:3 հաշվով առավելության հասավ Շիրակի մարզի «Նոր Կյանք» թիմի նկատմամբ, իսկ Երևանի 171-րդ դպրոցի թիմը զիջեց Չարենցավանի ֆուտբոլիստներին՝ 1:4 հաշվով: Շիրակի մարզի մեկ այլ թիմ՝ Գյումրիի 6-րդ դպրոցի հավաքականը նույնպես պարտություն կրեց՝ զիջելով «Վեդիին» 2:3 հաշվով: Եվ վերջին հանդիպումն ավարտվեց «Մարտունիի» թիմի հաղթանակով` «Բերդավանի» նկատմամբ` 2:1 հաշվով:

Կիսաեզրափակչում կհանդիպեն «Չարենցավանը» և «Վեդին», «Մարտունին» և «Երևանը»: Հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիակական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում մայիսի 30-ին: Հանդիպումները սկիզբը ժամը 15:00-ին:

Մահացու ավտոպատահար Վանաձոր-Վրաստան սահմանի միջպետական ճանապարհին

92572Մայիսի 26-ին, ժամը 08.30-ին,  Վանաձոր-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհի 88-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել:

Պատահարի հետևանքով ուղևորներից մեկը` 1961 թ. ծնված  Ավետիք  Թորոսյանը,  տեղում մահացել է, իսկ վարորդը  և մյուս 17 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փակել են «Խաչաղբյուր-2» ՀԷԿ տանող ճանապարհը «Կանաչ Ջոկատ»-ի առաջ

ջոկատԿանաչ ջոկատն այս պահին Գետահովիտում է: «Կանաչ Ջոկատ»-ի անդամները այցելել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղ` հանդիպելու գյուղացիների հետ և միասին այցելելու «Խաչաղբյուր -2»ՀԷԿ-ի կառուցման տարածք:
Գյուղացիները բնապահպաններին պատմել են, որ իրականում իրենց ճնշել և վախեցրել են, որպեսզի նրանք չհամարձակվեն ընդվզել ՀԷԿ-ի կառուցման դեմ: «Գյուղացիների հետ զրույցում պարզ դարձավ, որ այս ընթացքում նրանց բազմիցս սպառնացել և վախեցրել են՝ կնոջդ կհեռացնենք աշխատանքից, ուսանող տղուդ կկտրենք համալսարանից: Բացահայտ երևում էր խուժան կրիմինալի ներկայությունը և ազդեցությունը գյուղում»,- պատմում է Մարիամ Սուխուդյանը :
«Մենք հանդիպեցինք և զրուցեցինք գյուղացիների հետ, մարդիկ սկսեցին կամաց-կամաց մոբիլիզացվել: Հավաքվում էինք, որպեսզի միասին բարձրանանք ՀԷԿ-ի կառուցման տարածք: Այդ ընթացքում 4-5 հոգի թափթփուկներ հայտնվեցին և սկսեցին գյուղացիների անունից խոսել, դրանք ամենայն հավանականության ՀԷԿ-ը կառուցող «ՄեգաԷներջի» ընկերության աշխատողներն էին կամ Հանրապետական կուսակցության աշխատողներ»,- պատմեց Եղիա Ներսեսյանը: «Ճանապարհին կրիմինալատիպեր փակեցին մեր ճանապարհը:
Վերջիններս սկսել են վիճել ակտիվիստների հետ` փակելով նրանց ճանապարհը իրենց 57 LO 283 նիվա  և 25 OO 423 վիլիս մեքենաներով մեքենաներով և գոչել` չեք գնալու, քանի որ ամբոջ գյուղը կողմ է ՀԷԿ-ի կառուցմանը: Գյուղացիներն իրենց հերթին գոռում էին, որ նրանք սուտ են խոսում: Բնապահպանները անմիջապես ահազանգել են ոստիկանության թեժ գծին:
Ներկա պահին պայքարը շարունակվում է: Ակտիվիստները փորձում են գնալ ՀԷԿ-ի կառուցման տարածք:

Սատկել են խոշոր եղջերավոր անասուններ

կովՄայիսի 28-ին, ժամը 11.23-ին քաղաքացի Գորոյանից “911” ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում` իրեն պատկանող անասնագոմում, ս/թ մայիսի 23-ին սատկել են 4 խոշոր եղջերավոր անասուն:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներին, գյուղապետին և Շիրակի մարզի «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայության կենտրոն» ՊՈԱԿԻ տնօրինությանը:

Չինաստանում հաջողվել է փրկել զուգարան նետված նորածին երեխային

erexa Չինաստանի Չժեցզյան նահանգի Ժինհուա քաղաքի բնակարաններից մեկում անցած ուրբաթ մի սարսափելի դեպք է տեղի ունեցել: Հարևանները, լսելով երեխայի լացի ձայներ, այդ մասին հայտնել են ոստիկանությանը: Դեպքի վայր եկած փրկարարական խմբերը անմիջապես աշխատանքի են անցել: Հետևելով երեխայի լացի ձայներին՝ փրկարարները սկսել են կտրել ջրահեռացման խողովակները: Պարզվել է, որ երեխային նետել են զուգարանը և նա հայտնվել է խողովակի մեջ:

«Radikal»-ը հաղորդում է, որ խողովակի մի մասը տարվել է հիվանդանոց: Այնտեղ այն զգուշորեն բացել են և, ի զարմանս բոլորի, մեջից նորածին աղջիկ է հանվել: Բարեբախտաբար երեխան ողջ է եղել, նրան բժշկական հսկողության տակ են առել: Ոստիկանությունը փնտրում է դաժանաբար երեխային զուգարանը նետած ծնողներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը

3057Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել՝ Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը և իր շնորհավորական խոսքը հղել Հանրապետության տոնի առթիվ:

Սարդարապատում տոնի կապակցությամբ տեղի է ունեցել զորահանդես, Պատվո պահակախումբը հանդես է եկել ցուցադրական ելույթով, որից հետո Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Վեհափա՛ռ Տեր,

Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:

95 տարի առաջ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և մանավանդ այստեղ՝ Սարդարապատում մենք ճակատագրական քննություն էինք հանձնում: Հանձնում էինք ազգովին՝ մեծով ու փոքրով, հոգևորականով ու զինվորականով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով: Բոլորո՛վ: Պատմական Հայաստանի գոնե մի փոքր մասի գոյության համար կռվում էր հայրենաբնակ հայության վերջին հատվածը: Այստեղ մենք դիմագրավեցինք և հետ շպրտեցինք թշնամուն, որի ռասիզմի և հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք այլևս չուներ ո՛չ պատրանքներ և ո՛չ էլ կասկածներ: Այստեղ Արևելյան Հայաստանի հայությունը փրկվեց վերահաս աղետից: Օսմանյան Թուրքիայում սկիզբ առած Մեծ եղեռնը, որ հետևողականորեն շարունակվում էր ու տարածվում, կասեցվեց այստեղ՝ շնորհիվ մեր միասնական ոգու:

Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ էր և նույնիսկ՝ հանդիսավոր արարողություն, ապա մեզ համար այն ծանր երկունք էր: Մենք նույնիսկ չգիտեինք, որ մայիսյան հերոսամարտերից մեկ-երկու օր անց անկախություն ենք հռչակելու: Հայաստանի պետականությունը մենք կերտում էինք ուղղակի կռվի դաշտում՝ մեծագույն զոհողությունների ու կորուստների գնով: Արյամբ ու հավատով, իրար թիկունք պահելով ու առաջ նայելով: Միասին:

1918 թվականի մայիսի 28-ը արձանագրումն է մեր ֆիզիկական փրկության և քաղաքական վերածննդի: Արձանագրումն է մեր ժողովրդի արիության ու բազկի ուժի, ինչը հետագայում փառահեղորեն դրսևորվեց նաև Մեծ հայրենականի ճակատներում ու Արցախյան գոյամարտում: Եվ այսօր այստեղ՝ Սարդարապատում կանգնած հայ զինվորի խրոխտ քայլերթն ու հաղթական ոգին լավագույն ապացույցն են այն բանի, որ մենք գիտենք լինելու ու հաղթելու բանաձևը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչո՞ւ ենք մենք այստեղ հուշարձան կանգնեցրել և ինչո՞ւ ենք պարբերաբար գալիս այստեղ: Սևակն ասում էր. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»: Մենք կարիք ունենք հիշելու և հիշեցնելու, երիտասարդ սերունդներին նաև փոխանցելու կարևոր պատգամներ, որ մեզ թողել են Մայիսի 28-ը նախապատրաստողներն ու կերտողները:

Եղե՛ք միասնական:
Եղեք՛ պետականորեն կազմակերպված:
Ապավինե՛ք սեփական ուժերին:

Այս պարագայում մենք ի զորու ենք ոչ միայն վերականգնել դարերով ընդմիջված պետականությունն ու անկախությունը, այլև այդ պետությունը տանել դեպի լուրջ բարձունքներ: Դրանց մեկնարկը տրվել է այստեղ, և այսօր մենք այստեղ կանգնած ենք բաց ճակատով՝ որպես ազատ ու անկախ երկրի հպարտ քաղաքացիներ, որպես հերոս պապերի ժառանգորդներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

3065Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ տոնի կապակցությամբ: Մեր ժողովրդին մաղթում եմ երջանկություն և հաջողություններ, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և վերելք:

Փա՛ռք մայիսյան հերոսամարտը կերտած հայ ժողովրդին:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին:
Ուռա՜:

ՋԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ. «Չեմ ուզում լսել, որ ընկերներս մտադիր են լքել Հայաստանը»

ջեքԱրգենտինահայ դերասան, լրագրող ու կինոգործիչ Ջեք Պողոսյանն արդեն մի քանի տարի է, ինչ հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանձնախմբի պատվավոր անդամ է: Ջեքի առաջին այցելությունը Հայաստան 2001-ին էր: Տասներկու տարի առաջ նա հայոց լեզվով ընդամենը մի քանի բառ էր արտահայտում, այդքանը գիտեր, իսկ հիմա հայերեն է խոսում: Հետաքրքրական է, որ նրա այցելությունները Հայաստան ավելի են հաճախակիացել:

Բուենոս Այրեսում, որտեղ Ջեքն ապրում և աշխատում է, փորձ է անում ներկայացնել նաև հայկական մշակույթը: Ապացույցն այն է, որ նա Արգենտինայում հիմնել է «Սինեմատիկա Արմենիա» ընկերությունը և արտասահմանյան ֆիլմերի կողքին

հետաքրքրված հանդիսատեսին նաև հայկական ֆիլմարտադրությանն է ծանոթացնում՝ ցուցադրելով ոչ միայն Արգենտինայում, այլև աշխարհի տարբեր երկրներում:

 ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

– Երբ առաջին անգամ՝ 2001 թ., որոշեցի գալ Հայաստան, անսովոր բաներ էի լսում, որոնք պարզվեց` այնքան էլ իրական չէին: Ինձ համար անհասկանալի էր սփյուռք-Հայաստան կապ արտահայտությունը: Մեզ՝ սփյուռքահայերիս հասնող տեղեկատվությունը պաշտոնական է և չի կարող հույզեր, զգացումներ առաջացնել: Հետո հասկանում ես, որ դա ուրիշ բան է, իսկ քո առնչությունը քո արմատներին` ուրիշ: Ես եկա և փորձեցի սովորել հայերեն: Հիմա հասկանում եմ լեզուն, խոսում եմ որոշ չափով,- ասում է Ջեք Պողոսյանը:- Ամեն մեկն իր անձական փորձով չի կարող ստույգ սահմանել, թե ինչ կապեր են առաջանում սփյուռքահայի և Հայաստանի միջև: Մենք երեք եղբայր ենք. իրավաբան եղբայրս այցելեց Հայաստան և առանձնապես չոգևորվեց, մյուսը, որը չի եղել Հայաստանում, սիրում է երկիրը հեռավորությունից:  Իսկ ես գիտակցում եմ, որ հայ եմ և ունեմ երկու հայրենիք:

 ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

– Մեծացել ես հայկական համեստ ընտանիքում: Արգենտինայում կա նաև հայկական համայնք. առնչություններն արմատներիդ հետ պետք է որ այնտեղ սկսվեին:

– Ծնվել եմ Մոնտեվիդեոյում և ավարտել օտարալեզու դպրոց: Այստեղ առնչություններ գրեթե չկային: Ճիշտ է՝ ես չունեի հայկական կրթություն, բայց ունեի հայկական ընտանիք ու արյանս մեջ էի զգում հայկական միջավայրի, լեզվի տաքությունը: Ավելի ուշ Արգենտինայում սկսեցի հաճախել հայկական ակումբ, որտեղ ուսումնասիրում էին հայկական մշակույթն ու հայոց պատմությունը:

Սկսեցի աշխատել հայ համայնքի համար, բայց, ցավոք, ամեն տարի կրկնվում էին կամ գրեթե կրկնվում էին միջոցառումները: Ես ուզում էի նույն կետում չմնալ: Որոշ առումով դադարեցրի աշխատանքս: Հետո հետաքրքիր բան կատարվեց. լսեցի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի մասին, դիտեցի, որից հետո էլ որոշեցի գալ Հայաստան: Հիշում եմ՝ այն ժամանակ դեռ «Ոսկե ծիրանը» չէր մեկնարկել: 

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ  ԱՆՑՅԱԼՈՒՄ ԵՆ…

Ջեք Պողոսյանը հայկական կինոն մեծ էկրան բարձրացնելու մեկ տասնյակից ավելի տարիների փորձ ունի: Դժվարությունների մասին ժպիտով է պատմում:

– Գիտեք, դժվարություններն արդեն հաղթահարված են: Երբ այս «Սինեմատիկա Արմենիան» նոր էի սկսել, օտարազգիներից ոչ ոք գաղափար չուներ հայկական ֆիլմարտադրության մասին, կամ եթե գիտեին, մտածում էին, որ դրանք հիմնականում ողբերգական, ծանր, ճնշող, գաղափարախոսական ձանձրալի սյուժե ունեցող ֆիլմեր են: Շատ արագ հասկացա, որ անհրաժեշտ է կոտրել այդ կարծրատիպերը,- ասում է պրն Պողոսյանը:

Նա վստահությամբ է խոսում հայ ռեժիսորների՝ արտերկրում ճանաչված լինելու մասին: Ասում է, որ դժվարությամբ, բայց հանդիսատեսին տարիների ընթացքում սովորեցրել է նաև հետաքրքրվել հայկական կինոմշակույթով:

– Ինձ համար կրկնակի հաճելի է խոսել այն մասին, որ այսօր դրսում շատերն են ճանաչում հայ ռեժիսորներին, սիրում և դիտում են նրանց նկարահանած ֆիլմերը: «Սինեմատիկա Արմենիան» հենց Բուենոս Այրեսում է, սակայն հայկական ֆիլմերն ամբողջ Լատինական Ամերիկայում են ցուցադրվում՝ սկսած դասական համր ֆիլմերից մինչև ժամանակակիցները, գեղարվեստականն ու վավերագրականը:

– Հիմնականում հայազգի՞, թե՞ օտար հանդիսատեսն է հետաքրքրված:

– Թե՛ սփյուռքահայերը, թե՛ օտարները: Ես կինոսրահում արժևորում եմ հատկապես օտար հանդիսատեսի ներկայությունը, հետաքրքրությունն ու գուցե զարմանքը,  քանի որ մեզ համար շատ կարևոր է օտարին հասկացնել, որ մեր մշակույթը շատ լուրջ ու դարավոր հիմքեր ունի, հազարամյակների պատմություն ունի: Մեր ֆիլմերը դիտելով՝ արգենտինացի շատ դերասաններ, կինոռեժիսորներ, մտավորականներ խոստովանում են, որ, այո՛, հայկական կինո գոյություն ունի: Սա ինձ համար շատ հաճելի է: Գլուխգովանություն չեմ սիրում, բայց աշխատանքիս պտուղները ակնհայտ են դառնում:

Ջեք Պողոսյանը հայկական կինոն միայն ցուցասրահներում չէ, որ ներկայացնում է: Նաև անընդհատ հարցազրույցներ է տալիս արգենտինյան և այլ երկրների լրատվամիջոցներին, ժամանակ առ ժամանակ հոդվածներ է տպագրում միջազգային հեղինակավոր մշակութային ուղղվածության պարբերականներում:

– Հայկական կինոն միայն մեկ ուղղությամբ չեն ճանաչի: Անում եմ ամենահնարավորն ու անհնարինը: Ասենք, մեր կինոմշակույթի մասին օտարին տեղեկացնում եմ նաև տպագրածս հոդվածներով, որոնք լույս են տեսնում օտարերկրյա տպագիր և էլեկտրոնային մամուլում:

ՍՓՅՈՒՌՔԸ ՍԻՐՈՒՄ Է ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆԸ…

Ջեք Պողոսյանը ցավով է նկատում, որ սփյուռքահայ հանդիսատեսն այնքան էլ ոգևորված չէ հայկական ֆիլմերի ցուցադրությամբ:

– Սփյուռքում վատ միտում կա: Հայկական սփյուռքն ավելի շատ տարված է հոլիվուդյան պարզունակ ֆիլմերով, և նրանց համար դրանք են չափորոշիչը, նրանք սովոր են այդպիսի ֆիլմերին: Նկատել եմ՝ հաճախ հայկական խորիմաստ ֆիլմերը, ինչպիսիք են, ասենք, Փելեշյանի, Էգոյանի, Փարաջանովի գործերը, չեն ընկալում: Զարմանալի է, որ օտար հանդիսատեսն ավելի լավ է ընդունում հայկական կինոն, որովհետև հասկանում է կինոն, այս կամ այն ֆիլմը դիտելուց հետո ուզում է ավելին իմանալ ռեժիսորի, դերասանների մասին: Օրինակ՝ երբ մի անգամ ցուցադրեցի Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, բազմաթիվ լրագրողներ սկսեցին հարցուփորձ անել Հարությունի մասին և գրեցին մամուլում, արձագանքը, տպավորությունը գոհացուցիչ էր:

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ  Է ՎԱՅԵԼՈՒՄ

– Բոլորն ինձ ասում են. «Ջեք, խնդրում ենք կատակերգություններ բեր»: Մարդիկ ուզում են ծիծաղել: Մենք հիասքանչ դասական հայկական կատակերգություններ ունենք, ինչպիսիք են, ասենք, «Տժվժիկը», «Ոսկե ցլիկը»: Դա իմ ամենասիրած ժանրը չէ, բայց մենք փորձում ենք նաև կատակերգություններ էլ ցուցադրել: Ոչ փառատոնային օրերին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կարելի է տեսնել սարսափելի ամերիկյան ֆիլմեր, բայց, ի զարմանս ինձ, դրանց շարքում կան երկու հայկական կատակերգություններ, որոնք բավական երկար մնում են վարձույթում: Հայկական կինոյին պետք չեն կատակերգություններ, պետք են ֆիլմեր, որոնք ռեժիսորները ցանկանում են նկարահանել:

– Ո՞ր ֆիլմերը պահանջարկ ունեն արտերկրում: 

– Ես կարծում եմ, որ ռեժիսորները, նախ և առաջ, պետք է աշխատեն իրենց համար, անեն այն, ինչ իրենց է դուր գալիս, ոչ թե, ինչ ուզում է հանդիսատեսը: Երբ դու ի սկզբանե ինչ-որ բան ես անում ուրիշի համար, սխալ ես անում: Ռեժիսորը պետք է անի այն, ինչն անհրաժեշտ է համարում, ոչ թե իր ֆիլմը նվիրի այլոց:

Կատակերգությունների առնչությամբ էլ արգենտինահայ կինոգործիչն ասում է, որ գուցե խնդիրը հայոց ցեղասպանությունն է: Մարդիկ այլևս ողբերգություններ չեն ցանկանում դիտել, քանի որ ցավը խորն է:

ԿԻՆՈՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

– Մենք շատ հայկական հաստատություններ ունենք, ունենք հայկական դպրոցներ, որոնցից մեկում էլ, օրինակ, դասավանդում եմ: Կան հայկական թերթեր, հայկական ռադիո: Հիմնականում դրանք երաժշտական միջոցառումներ են, հայկական երգչախմբի, պարային համույթի համերգներ: Հնարավոր է` մենք տարբեր երևույթների տարբեր տեսակետից ենք նայում: Բայց, ի վերջո, մենք հայ ենք, չէ՞: Երբ հաջորդ անգամ գամ, չեմ ուզում լսել, որ իմ ընկերները մտադիր են լքել Հայաստանը: Ես ուզում եմ, որ նրանք արժանապատիվ աշխատանք ու գնահատված աշխատավարձ ունենան: Ես ուզում եմ, որ ամեն բան փոխվի դեպի լավը, որպեսզի լինեն նոր, հետաքրքիր ֆիլմեր: Ուզում եմ շատ կինոթատրոններ տեսնել Հայաստանում: Ես յուրաքանչյուր հայի համար լավ կյանք եմ ուզում ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում:

 Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Գևորգ Չավուշի թանգարանի՝”ֆիդայատան” աշտարակին կթևածի հայոց արծիվը

001Հերթական անգամ, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 27-ին այցելել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղ՝ մասնակցելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը: Ամեն տարի Հայաստանի տարբեր վայրերից հարյուրավոր մարդիկ են գալիս Աշնակ՝ ոչ միայն իրենց հարգանքի տուրքը մատուցելու քաջ ֆիդայապետի հիշատակին, այլև մասնակցելու բոլոր այն ֆիդայիների ոգեկոչման արարողությանը, ովքեր Չավուշի նման իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի ու սեփական ժողովրդի փրկության: Կենդանության օրոք ու նահատկվելուց հետո էլ Չավուշը հերոսության ու անձնազոհության իսկական օրինակ է եղել սերունդների համար և, ինչպես ոգեկոչման արարողության ժամանակ ելույթ ունեցողներն են նշել, այսօր էլ նրա օրինակն ուսանելի ուղեցույց է։ Սա այն բացառիկ օրերից է, որ, լինելով սգո ու հիշատակի օր, միևնույն ժամանակ Չավուշի երազանքն իրականացած ու Էրգիրը թշնամուց ազատագրված տեսնելու անսասան հավատով առլեցուն տոնի ու տոնախմբության է վերածվում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծաղիկներ է դրել հայ ժողովրդի նորօրյա պայքարում՝ Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների հուշարձանին, այնուհետև այցելել Գևորգ Չավուշի թանգարան, ծաղիկներ դրել հերոս ֆիդայու զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։
Թանգարանի շենքի հետ կապված հեղինակի՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կիսատ մնացած մտահղացումը՝ հայայցքը դեպի էրգիր ուղղած, թռիչքի պատրաստ թևատարած արծիվը շուտով իր տեղը կգտնի թանգարանի աշտարակին: Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է, ով, ի դեպ, համայնքին մատուցած ծառայությունների և ցուցաբերած աջակցության համար անցյալ տարի արժանացել է Աշնակի պատվավոր քաղաքացու կոչման:
Աշնակում, ինչպես վայել է իսկական ամեն մի տոնախմբության, նաև համերգային մեծ ծրագիր էր կազմակերպվել, որի ընթացքում մայրաքաղաքից ժամանած հայտնի երգիչներն ու համույթները ներկայացրել են ազգային, հայրենասիրական երգեր ու պարեր։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նեպալում զոհվել է հայտնի ճապոնուհի լեռնագնացը

Նեպալում Դհաուլագիրի լեռան վերելքի ժամանակ զոհվել է Ճապոնիայում  “լեռան տանտիրուհի” մականունով հայտնի լեռնագնաց Տիձուկու Կոնոն:

i (1)66-ամյա մարզուհին  լեռնագնացների խմբի հետ հայտնվել է ձնահուսինի տակ: Նրա հետ զոհվել է նաև նեպալցի ուղեկցորդը:

Կինը լեռնագնացությամբ էր սկսել զբաղվել 50 տարեկանում: Նա բոլոր մայրցամաքների գագաթները հաղթահարել էր, այդ թվում`  Էվերեստը: Կինը հայտնի էր նրանով, որ տնային տնտեսությամբ զբաղվելիս վրայից չէր հանում 20 կգ ուսապարկը, որպեսզի  դիմացկունություն կոփի:

Ճապոնուհին երկար էր պատրաստվել այս վերելքին` անհրաժեշտ գումարը հավաքելու  համար աշխատելով որպես բուժքույր մանկաբարձ: Այս արշավախմբով ուղևորությունից առաջ Տիձուկո Կոնոն իր ընկերներին հայտնել էր, որ սա իր վերջին բարձունքն է, քանի որ այլևս  սիրած  զբաղմունքի համար գումար չունի:

Բաղդադի շիական շրջաններում տեղի ունեցած պայթյուններից 70 մարդ է զոհվել

iԻրաքի մայրաքաղաքում ահաբեկչական սերիայի զոհերի թիվը հասել է 70-ի:

Իրավապահ մարմինների  ներկայացուցիչները նշել են, որ ընդհանուր առմամբ գործարկվել է 11 պայթուցիչ մեխանիզմ:

Ոստիկանների հավաստմամբ, դեռևս ոչ մի արմատական խմբավորում պատասխանատվությունն իր վրա չի վերցրել: Իսկ դիտորդները նշում են, որ շիաների դեմ ահաբեկչական հարձակումների մեծամասնության  ետևում կանգնած է “Ալ Քաիդա” ահաբեկչական խմբավորման  իրաքյան ստորաբաժանումը:

Վրաստանից` հարուստ ավարով

1thekvandoՀայաստանի թհեքվանդոյիստները հարուստ ավարով վերադարձան Վրաստանի պատանեկան առաջնությությունից: «Ար-Մար» ակումբի 10 պատանի մարզիկներից բաղկացած հավաքականը նվաճեց 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Իրենց քաշային կարգերում հավասարը չունեցան Արթուր Վարդանյանը, Սարգիս Գրիգորյանը: Երկրորդ մրցանակակիր դարձան Հենրի Բադալյանը, Արթուր Գալստյանը, Գագիկ Առաքելյանը: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Ռուբեն Առաքելյանը, Ռոման Հայրապետովը, Սլավա Խաչատրյանը, Ռաֆիկ Սուքիասյանը:

Հայ շախմատիստները` Չիկագոյում անցկացվող մրցաշարում

9854Չիկագոյում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված 6 տուրից հետո ԱՄՆ-ի ներկայացուցիչ, գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը վաստակել է 4 միավոր և  8-21-րդ տեղերը բաժանողների խմբում է:  ՖԻԴԵ-ի վարպետ, 12-ամյա Սամվել Սևյանը հավաքած 2,5 միավորով 58-րդ հորիզոնականում է:

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ամերիկացի Ալեքսանդր Լենդերմանը` 5,5 միավոր:

 

 

 

Արազ Օզբիլիսը մնում է «Կուբանում»

Արազ20719Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկը հայտնել է, որ ինքը տեղյակ չէ, թե իր թիմի խաղացող Արազ Օզբիլիսին ռուսական որ ակումբն է ցանկանում գնել: «Իմ իմացածով Արազը մնում է «Կուբանում»,-ասել է նա:

 

Գրոսմայստեր Իգոր Զայցև-Աղայանը 75 տարեկան է

զZaitsevԳրոսմայստեր Իգոր Զայցև-Աղայանը թևակոխեց իր 75-րդ գարունը:

Իգորը ծագումով հայ է, նրա հայրը Արկադի Աղայանն է:

Իգոր Զայցև-Աղայանը եղել է մի շարք հռչակավոր շախմատիստների, այդ թվում` աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի մարզիչ-մարտավկան:

Եվրատեսիլը ճգնաժամ է առաջացրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև

eurovisionՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրատեսիլ երգի մրցույթի ժամանակ Ռուսաստանի ներկայացուցչի միավորները Ադրբեջանի կողմից գողանալը որակել է որպես «սարսափելի»: Լավրովը նշելով, որ մրցույթում Ռուսաստանի ներկայացուցիչ Դիաննա Գարիպովայի ձայները գողացվել են, ասել է. «Այս սարսափելի դեպքը անպատասխան չի մնալու»:

Լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանում քվեարկության արդյունքում Գարիպովան երկրորդ տեղն է գրավել, այնուհանդերձ Ադրբեջանը բացատրություն չի տվել, թե ինչու Գարիպովան քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ իրենց կողմից ոչ մի ձայն չի ստացել: Սրան հակառակ՝ Ռուսաստանի քվեարկության արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչը առավելագույն ձայներն էր հավաքել: «Ակօս»-ի կայքը հայտնում է, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է հետաքննություն սկսել պարզելու համար, թե ինչպես են կորել Ռուսաստանին տրված ձայները: Մոսկվայում Սերգեյ Լավրովի և նրա արբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Լավրովը տեղի ունեցածը նմանեցրել է մի «դետեկտիվ պատմության»: Ի պատասխան սրան՝ Մամեդյարովը նշել է. «Ձայները ու՞ր են գնացել, ինչպե՞ս են կորել: Իհարկե, այս հարցերի պատասխանը պետք է տա պետական հեռուսատեսությունը: Մրցույթը կազմակերպած Եվրոպական հեռարձակողների միությունն էլ չպետք է հրապարակեր այդ քվեարկության արդյունքները»:
Մամեդյարովը նշել է, որ ադրբեջանական երեք հեռախոսային օպերատորներից ստացված ձայների արդյունքում առաջին տեղում եղել է Ուկրաինայի ներկայացուցիչը, որին հաջորդել է Ռուսաստանը: Սակայն, եթե Գարիպովան ստանար Ադրբեջանից իրեն հասանելիք 10 միավորը, այնուհադերձ դա չէր փոխի ընդհանուր արդյունքները՝ Գարիպովան կմնար 5-րդ հորիզոնականում:

Սարդարապատ

սարդարապատՄայիսը հայոց համար դարձել է խորհրդանշական հաղթանակների ամիս: Ավարայր, Սարդարապատ, Շուշի… Դժվար է համեմատել կամ գերագնահատել այս հաղթանակները: Բոլորն էլ բախտորոշ նշանակություն ունեցան հայոց կյանքում:

1918 թ. թուրքական զորքերը Արևմտյան Հայաստանում բնաջնջեցին հայությանն ու շարժվեցին դեպի արևելք` Հայաստանի սիրտը` Արարատյան դաշտավայր:

Թուրքական ոհմակը ձգտում էր դեպ արևելք` դեպի նախնյաց երկիր…ու  այդ ճանապարհին մի ազգ էր կանգնած` հայը:

«Ճակատագիրը կքշե Թուրքիան արևմուտքեն-արևելք. մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք: Այնտեղ է մեր արյունը, մեր կյանքը և մեր լեզուն: Եվ դա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքու, Թուրքեստան, Ադրբեջան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի նրանց, և դուք` հայերդ, կանգնած եք մեր այդ ճամփի վրա: Դուք պետք է մի կողմ քաշվեք և մեզ ճամփա տաք» (Թուրքիայի կովկասյան բանակի ընդհանուր հրամանատար Վեհիբ Մոհամմեդ փաշա. 1918 թ.):

Երբևէ հայության գլխին նման վտանգ չէր կախվել` իսպառ ոչնչացման վտանգը: Ու այդ որոշիչ պահին ցեղասպան եղած, սոված, ուժասպառ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու ու գոյամարտ տալու:

Իսկ իրադրությունը մինչև 1918 թ. մայիսի 22-ն ավելի քան օրհասական էր. հայությունը` որպես քաղաքական ուժ, միավոր, կազմալուծված էր: Ժողովուրդը ծայրահեղ հուսալքված ու բարոյալքված էր: Բայց կատարվեց անսպասելին:

Հայոց ցաքուցրիվ զինուժը հավաքվեց Երևանում: Քաղաքական, հոգևոր գործիչները, Արամ Մանուկյանը հուսահատ ջանքեր էին գործադրում ժողովրդին կազմակերպելու համար:

Սարդարապատը կայացավ Արամ Մանուկյանի կամքի շնորհիվ: Նա արտակարգ իրավիճակ հայտարարեց երկրում և արտակարգ միջոցներ գործի դրեց. Երևանում դասալիքների մի քանի ցուցադրական գնդակահարություններ եղան: Միաժամանակ աշխատանքներ տարվեցին ժողովրդին հավաքագրելու համար: Հայն զգաց, որ այլևս նահանջի տեղ չունի, և մարտադաշտ  մտավ ոչ թե հաղթելու, այլ ապրելու կամ մեռնելու համար:

Շարունակությունը այստեղ

Հայաստանի Հանրապետություն

timthumb1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Անդրկովկասում իրադրությունը կտրուկ փոխվեց: Այստեղ իրավիճակը ծայրաստիճան լարված էր: Անդրկովկասյան ժողովուրդները չընդունեցին նոր ստեղծված խորհրդային կարգերը: Իրավիճակը խիստ սրվեց հատկապես այն ժամանակ, երբ ռուսական զորքերը մեծ խմբերով լքեցին թուրքական ճակատը` այդպիսով երկրամասի 72525_162894943744036_100000705951911_349424_62522դռները բացելով թուրք ջարդարարների առաջ:

Ստեղծված իրավիճակում Անդրկովկասյան ժողովուրդների առաջնորդները և քաղաքական կուսակցությունները` Ադրբեջանի Մուսաֆաթը, վրաց մենշևիկները և Հայ հեղափոխական դաշնակցությունը, խորհրդակցություն հրավիրեցին և որոշում ընդունեցին` ստեղծել Անդրկովկասյան միասնական պետություն` Անդրկովկասյան Սեյմը: Շուտով Սեյմում մեծամասնություն կազմող վրաց մենշևիկներն ու Ադրբեջանի մուսաֆաթականները, տեղի տալով Թուրքիայի ճնշումներին, Սեյմը հռչակեցին Ռուսաստանից անկախ հանրապետություն: Սա ավելի կազմալուծեց հայկական ճակատն ու արձակեց թուրքերի ձեռքերը:

Թուրքական մեծ բանակի դեմ մնացին միայն հայկական նոր կազմավորվող նոսր զորամիավորումները: Չնայած հայերի համառ դիմադրությանը` թուրքերին հաջողվեց կոտրել դիմադրությունն ու մտնել Անդրկովկասի խորքերը` Արարատյան ու Շիրակի դաշտավայրեր: Թուրքական բանակն այստեղ բաժանվեց երկու մասի: Մի մասը նպատակ էր դրել Լոռու վրայով արշավել Թիֆլիսի ուղղությամբ, մյուս մասը, գրավելով Երևանը, պիտի արշավեր Բաքու: Երևանի վրա թուրքերը գրոհեցին երկու ուղղությամբ` Արարատյան դաշտով դեպի Սարդարապատ և հյուսիսից` Բաշ- Ապարանով:

Այս օրհասական պահին Արարատյան երկրի դիկտատոր Արամ Մանուկյանը, ի մի բերելով հայկական կազմալուծված զորամիավորումները, կարողացավ ժողովրդական զանգվածների աջակցությամբ ճակատ կազմել և Սարդարապատում ու Բաշ- Ապարանում կասեցնել թուրքական բանակի առաջխաղացումն ու պարտության մատնել` ստիպելով փախուստի դիմել: Միաժամանակ Ղարաքիլիսայում հայկական աշխարհազորը համառ մարտերի արդյունքում կարողացավ կոտրել դեպի Թիֆլիս արշավող թուրքական բանակի թափը:

1918 թ. մայիսի 26-ին Վրաստանը, 27-ին` Ադրբեջանը, 28-ին` Հայաստանը հռչակեցին իրենց անկախությունը: Հայաստանի անկախությունը, ըստ երևույթին, պարտադրված էր: Երկիրը պատրաստ չէր և անկարող էր նման պայմաններում գոյատևել: Հայաստանում մոլեգնում էին սովը, համաճարակները, երկիրը լի էր փախստականներով, կազմալուծված էր ողջ տնտեսությունը:

Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ընդամենը 12 հազար քկմ տարածքի վրա:

Անկախության հռչակումից շատ չանցած` ՀՀ կառավարությունը Բաթումում բանակցությունների նստեց Թուրքիայի ներկայացուցիչների հետ: 1918 թ. հունիսի 4-ին Թուրքիան առաջինը պաշտոնապես ճանաչեց ՀՀ անկախությունը:

Թիֆլիսում կազմավորվեց ՀՀ առաջին կառավարությունը` վարչապետ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Կառավարության կազմի մեջ մտան նաև Ալեքսանդր Խատիսյանը` արտաքին գործերի նախարար, Խաչատուր Կարճիկյանը` ելևմտային, Արամ Մանուկյանը` ներքին գործերի, Հովհաննես Հախվերդյանը` զինվորական և այլն…

Հուլիսի 17-ին կառավարությունը գնացքով ժամանեց Երևան:

Այսպիսով, չնայած քաղաքական ծանր պայմաններին, համարյա 900 տարի պետականության կորստից հետո այս փոքրիկ հողակտորի վրա վեր հառնեց հայկական առաջին հանրապետությունը:

Ժամանելով Երևան` կառավարությունն անմիջապես գործի լծվեց: Ստեղծվեց խորհրդարան, որ իր առաջին նիստը գումարեց 1918 թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբում:

Հաստատվեցին հայոց պետության խորհրդանիշները` կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը, գերբը և պետական օրհներգը` Մ. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» Կանաչյանի երաժշտությամբ:

Հայաստանի կառավարությունը ծանր պայմաններում էր աշխատում: Երկրում կային մոտ կես միլիոն անօթևան փախստականներ, չէր բավարարում պարենը: Խոլերան, բծավոր տիֆը ուղղակի հնձում էին: Բծավոր տիֆի զոհ դարձավ նաև Արամ Մանուկյանը:

 Շարունակությունը այստեղ