Վիլանովային կփոխարինի Մարտինոն

խմmartino_2Արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն  2 տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարության հետ։

Գործարքի մանրամասներն առայժմ չեն հրապարակվել։

Հավելենք, որ Տիտո Վիլանովայի, առողջական խնդիրների պատճառով, հրաժարականից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզչի տեղը թափուր էր:

Կայացել է Հյուսիս-հարավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ

10567_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի համաձայն քննարկվել և հաստատվել են Տրանշ 2-ի արտաքին ֆինանսական աուդիտի տեխնիկական առաջարկների գնա¬հատ¬¬ման արդյունքները, գնային առաջարկների ներկայացված հայտերը գնահատող հանձնաժողովների կազմը, Տրանշ 3-ի շինարարության վերահսկողության և Տրանշ 4-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության խորհրդատվական ծառայությունների տեխնիկական առաջադրանքի հիմնական դրույթները, «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակում անցկացված աուդիտորական ծառայությունների մատուցման մրցույթի արդյունքները և կնքվող պայմանագիրը:
Խորհուրդը հաստատել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի նոր կառուցվածքը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել կառույցի կարողությունների ձևավորման միջոցառումների ծրագիր: Ի գիտություն է ընդունվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Ծրագիր 1-ի և Ծրագիր 2-ի ամփոփ բյուջեների, ինչպես նաև ՊՈԱԿ-ի 2013 թ. պահպանման ծախսերի վերաբերյալ զեկուցումը: Մեկ այլ հարցով արծարծվել է շինարարական աշխատանքներին խոչընդոտող հաղորդուղիների տեղափոխման հարցը: Այս առնչությամբ վարչապետը հանձնարարել է տրանսպորտի և կապի, ֆինանսների, արդարադատության և քաղաքաշինության նախարարներին ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել լուծման առաջարկություններ:
Նիստում ամփոփվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքները: Մրցույթի մասնակիցների փաստաթղթերի քննարկման, հարցազրույցի անցկացման և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն է ընտրվել տնօրենի գործող պաշտոնակատար Արթուր Սարգսյանը: Վարչապետ Սարգսյանը, անդրադառնալով ՊՈԱԿ-ի գործունեության առաջնահերթություններին, մասնավորապես, կարևորել է կառույցի ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ աշխատանքը:

Ճապոնիայում անցորդները հրել են 32 տոնա կշռով գնացքը կնոջը ազատելու համար

japanese-commuters-free-woman-moving-32-ton-trainՏոկիոյում օրվա ամենածանրաբեռնված երթևեկության ժամին տասնյակ անցորդներ 32 տոնա կշռով գնացքը թեքելու համար սկսել են հրել այն:

Երկաթգծի ներկայացուցչի խոսքով՝ երկուշաբթի առավոտյան Տոկիոյի կայարաններից մեկում կինը գնացքից իջնելիս ընկել է գնացքի և հարթակի միջև գտնվող անցքի մեջ:

Ավելի քան 40 ուղևորներ և երկաթգծի աշխատակազմը սկսել են հրել գնացքը՝ կնոջը ազատելու համար: Ներկայացուցչի տեղեկություններով՝ գնացքի վագոնը սովորաբոր կշռում է 30,000 կգ, սակայն այն այս ու այն կողմ ճոճվելու հնարավորություն ունի:

Անցորդներին հաջողվել է գնացքը բավականաչափ թեքել կնոջը ազատելու համար:

Մոտավոր 30-նն անց կինը այդքան էլ լուրջ վնասվածքներ չէր ստացել:

Դեպքից մոտ ութ րոպե անց գնացքը կրկին շարժվել է:

 

«Ոստիկանությունն անցել է «գործի»»…

MHM80129 copyԱյս պահի դրությամբ կենտրոնի ոստիկանությունում են գտնվում «տրանսպորտային անհնազանդություն» ակցիայի մասնակիցներ Գևորգ Սաֆարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Դավիթ Հարությունյանը, Մաքսիմ Սարգսյանը, Արեգ Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը: Նրանց մոտ կան փաստաբաններ և ՄԻՊ-ից ներկայացուցիչ:

Ակտիվիստների շրջանում տարածվել է ավելի զգույշ լինելու հաղորդագրություն, որում խորհուրդ է տրվում. «բոլոր ակտիվիստներին այսօր լինել առավել ուշադիր ոստիկանների հետ շփման մեջ, խուսափել ակցիայի ժամանակ ագրեսիա ցուցաբերելուց և զգուշանալ սադրիչներից, որովհետև ոստիկանությունն անցել է «գործի»»։

 

ՄԻՊ-ի ներկայացուցիչները գնացել են բերման ենթարկված 4 ակտիվիստների հետքերով

միպՊաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով խորհրդական Արմեն Գրիգորյանը քիչ առաջ ականատես է եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին: Մի խումբ ակտիվիստներ այնտեղ իրականացրել են տրանսպորտի թանկացումների դեմ ուղղված «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիան, որի ժամանակ նախաձեռնության անդամներից 4-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին:

Արմեն Գրիգորյանը և Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ Մարտիրոսյանը շտապ մեկնել են բաժին: Բերման ենթարկված ակտիվիստները Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ իրենց բռնի ուժով են բերման ենթարկել ոստիկանություն, սակայն չեն տեղեկացրել, թե ինչի համար և չեն բացատրել իրենց իրավունքները:

Ակտիվիստների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ, սակայն Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների պահանջած պարզաբանումներին ի պատասխան, ոստիկանությունում նշել են, որ դեպքի առնչությամբ արձանագրությունները դեռևս կազմված չեն:

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ այս ողջ ընթացքում քաղաքային տրանսպորտի գնի թանկացումների խնդրի հետ կապված բոլոր զարգացումները մշտապես գտնվում են Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում, և բոլոր գործողություններին ու պարզաբանումներին առաջիկայում կտրվեն համապատասխան գնահատականներ:

Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության նոր ծրագրեր կմշակվեն

handipymԵրևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման շրջանակում Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորությամբ Երևան այցելած պատվիրակությանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ Վանո Վարդանյանը նշել է, որ, չնայած երկու քաղաքների միջև բարեկամության համաձայնագիրը ստորագրվել է 2012 սեպտեմբերին, սակայն այս ժամանակահատվածում ծավալված արդյունավետ համագործակցության արդյունքում կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր: Քաղաքապետի գլխավոր խորհրդականը նաև հույս է հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և համատեղ ծրագրերի նոր հնարավորություններ կստեղծվեն:
Սուրեն Թամրազյանն իր հերթին նախ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ համատեղ ծրագրերի իրականացման նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրության համար: Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ Ստեփանակերտում ներդրվել են մի շարք համակարգեր, որոնք էլ ավելի դյուրին ու արդյունավետ են դարձնում քաղաքային տնտեսության կառավարումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպմանը ներկայացնել և քննարկել համագործակցային նոր ծրագրերի շուրջ առաջարկություններ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանում է գտնվում Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը

pordzi poxanakymԵրևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև 2012-2014 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում Երևան է ժամանել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը`Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորությամբ: Այցի նպատակը երկու մայրաքաղաքների կառավարման ոլորտում տարբեր ուղղություններով փորձի փոխանակումն է, ինչի արդյունքում Ստեփանակերտում կշարունակեն ներդնել Երևանում արդեն իսկ հաջողությամբ կիրառվող մի շարք ծրագրեր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ հայկական երկու մայրաքաղաքների միջև համագործակցության շնորհիվ կյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր, որոնց վերաբերյալ դեռևս 2013 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետեր Տարոն Մարգարյանի և Սուրեն Գրիգորյանի միջև: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Արցախում նախատեսվող <<Ժենգյալով հաց>> ազգային-մշակութային ճանաչողական փառատոնին Երևանի մասնակցության վերաբերյալ: Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակության անդամները ծանոթացել են Երևան քաղաքի կառավարման համակարգերին`առաջիկայում Ստեփանակերտում նմանատիպ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով: Տրանսպորտի ոլորտում համագործակցության, ինչպես նաև Ստեփանակերտի  հասարակական տրանսպորտի կանգառներում  էլեկտրոնային չվացուցակների տեղադրման հարցեր են քննարկվել Ստեփանակերտի պատվիրակության անդամների և Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանի, Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ձերբակալվել է երեք ակտիվիստ

MHM80121 copy«Տրանսպորտային անհնազանդություն»-ը շարունակվում է։ Քաղաքապետարանի դիմաց ակցիայի մասնակիցների ու ոստիկանների բախման արդյունքում ձերբակալվել են երեք ակտիվիստ։

 

Այս պահին ակտիվիստների երթը, «միացեք» բացականչելով, շարժվում է դեպի ոստիկանության կենտրոնի բաժին։ Քիչ առաջ Վարդանանց փողոցով անցնելիս՝ երթին բնակելի շենքի պատուհաններից սկսեցին աջակցել այլ երիտասարդներ։ Նրանցից երկու տղաներ սկսեցին դհոլ նվագել։ Երթի մասնակիցները մի պահ կանգ առան՝ աջակցելու միացած երիտասարդներին։

“Բորբոքված կրքերը հանդարտեցնելու նպատակով քաղաքապետը ճիշտ կանի աշխատանքից ազատի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին”.Վահե Ղազարյան

վահե ղազարյանՀեռուստալրագրող Վահե Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում շատ ճիշտ առաջարկություն է անում.

“Եթե Եվրոպայի մայրաքաղաքներից մեկում պարզվեր, որ տրանսպորտի ոլորտը կարգավորող առանցքային դեմքերից մեկը ունի երթուղային գիծ /աղբույրը` hetq.am/, վաղուց արդեն ազատված կլիներ զբաղեցրած պաշտոնից: Եվ սա, լավագույն դեպքում: Բորբոքված կրքերը հանդարտեցնելու նպատակով քաղաքապետը ճիշտ կանի աշխատանքից ազատի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Դա հնարավորություն կտա նաև ինչ որ առումով վերականգնել քաղաքապետարանի սասանված իմիջը, չէ որ հետագայում տրանսպորտի ոլորտում ծագած այս կամ այն հարցի շուրջ` Նավասարդյանի մեկնաբանությունները շատերը ընկալելու են սուբյեկտիվ տեսանկյունից` միաժամանակ վերհիշելով վերջինիս զայրացած դեմքն ու մեղմ ասած անպարկեշտ արտահայտությունը”:

Արցախում զինծառայող է զոհվել

NkrmilԱյսօր ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Նարեկ Ժորիկի Հովսեփյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

 

 

 

 

 

 

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Երեւանի տրանսպորտի վարչության պետը գծատեր է

Հենրիկ ՆավասարդյանՀասարակական տրանսպորտի թանկացումից հետո Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետարանի ամենաակտիվ պաշտոնյան է, ով ամեն ինչ անում է՝ քաղաքացիական բողոքը լռեցնելու եւ ակցիաները խափանելու համար: Պատճառն այն է, որ քաղաքացիների բողոքը կարող է լսելի դառնալ վերին օղակներում, ինչը վնաս կհասցնի Հ. Նավասարդյանի ընտանեկան բյուջեին:Այս մասին տեղեկանում ենք “Հետքից”:

Բանն այն է, որ Հենրիկ Նավասարդյանին է պատկանում թիվ 18 ավտոբուսային երթուղին: Այն սպասարկում է «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հ. Նավասարդյանի 22-ամյա որդին է` Անդրանիկ Նավասարդյանը: Նա 2012 թ. նոյեմբերից ընկերության 100 % սեփականատերն է, իսկ մինչ 2012 թ. ապրիլ ամիսը 2 տարի ընկերությունը ղեկավարել է ավագ որդին` Էդգար Նավասարդյանը: Անդրանիկ Նավասարդյանը 2008-ից մինչեւ 2013 թ. մայիս ամիսը եղել է նաեւ «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ի տնօրենը, իսկ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է նրանց ազգականը` Արտակ Նավասարդյանը:

Պարզ է, որ այս ընկերության իրական սեփականատերը հենց Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան է:

Նավասարդյանների ընտանիքը ամբողջության ներգրավված է տրանսպորտի ոլորտում, ուստի հասկանալի է Հենրիկ Նավասարդյանի նյարդային վիճակը, երբ լրագրողները փորձում են նրան հարցեր տալ:

Բանն այն է, որ նրա միջնեկ որդին` Դավիթ Նավասարդյանն էլ զբաղվում է հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրելով: Նրան է պատկանում «Մոշն թայմ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2011 թ.-ին:

Ըստ ընկերության կայքում հրապարակված գնացուցակի` կախված ավտոբուսի վրա փակցվող գովազդային պաստառի քմ-ից, պայմանագրի երկարաժամկետ լինելուց եւ ավտոբուսների քանակից` մեկ «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վրա գովազդ տեղադրելու գինը մեկ ամսվա համար կազմում է 100.000-130.000 դրամ, իսկ գովազդային պաստառի 1 քմ արժեքը 5.000-6.000 դրամ է: Մեկ միկրոավտոբուսի արժեքը մեկ ամսվա համար 25.000 դրամ է, իսկ գովազդային պաստառի 1 քմ գինը` 6.000 դրամ: Ի դեպ, միկրոավտոբուսների գովազդը 40-ից պակաս չի կարող լինել:

Հենրիկ Նավասարդյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, որովհետեւ քաղաքապետարանը «բլոկ» է արել նրա հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները: Նրա ընդունարանից պատասխանեցին, որ լրատվության բաժնի հետ համաձայնեցնենք նոր միայն խոսենք Հ. Նավասարդյանի հետ: Իսկ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, թե իրենց կարգի համաձայն, հարցերը պետք է գրավոր ուղարկենք իրենց, որպեսզի քննարկեն նոր միայն որոշեն հնարավոր է հարցազրույց վարել, թե ոչ:

 

Գրիշա Բալասանյան

«Ժամանակն է՝ շփվեք սովորական մահկանացուներիս հետ». Էդիկ Բաղդասարյան

էդիկ բաղդասարյանHetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գտնում է, որ Տարոն Մարգարյանը պետք է ներողություն խնդրի երևանցիներից, չեղյալ հայտարարի տրանսպորտի գների բարձրացման որոշումը և աշխատանքից ազատի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտը կարգավորող բոլոր պաշտոնյաներին: Ըստ նրա՝ լավ կլինի, եթե  քաղաքապետը դա անի մինչև «Տարոն սիրուն չի» իրավիճակին հասնելը: Էդիկ Բաղդասարյանը այս թեմայով ֆեյսբուքյան իր էջում կատարել է ևս երկու գրառում.«Այսօր Ավանից ավտոբուսով իջա: Հասկացա որ ավտոբուսի մեջ մեկը պետք է լինի, որ խոսի ուղեվարձի բարձացման մասին, որպեսզի մարդիկ չվճարեն: Մեր ավտոբուսում մի կին կար, սկսեց խոսել այդ թեմայով: Ասաց, որ ինքը չի ուզում Հայաստանը լքել և վճարելու է 100 դրամ: Վարորդը թե` բա ես որտեղից վճարեմ մնացածը: Կինը ասաց` պետք չի վճարել, դուք ընդամենը ասեք, որ մարդիկ չեն վճարել: Եւ ավտոբուսի տարբեր հատվածներից սկսեցին վարորդին բացատրել, հասկացնել, որ ինքն էլ պիտի պայքարի: Ավանից իջնող ավտոբուսն է: Ավտոբուսն էլ անցնում է քաղաքապետի առանձնատան դիմացով: Քաղաքապետի առանձնատան դարպասի դեմը կանգնած են երկու մեքենա, մեկի մեջ թիկնապահներն են: Այդքան էլ այդպես չէ, երբ ասում են՝ Ավանում Տարոնին սիրում են, այս ավտոբուսում ինչ ասես չէին ասում նրա մասին: Ու շրջանային չհասած ավտոբուսը նմանվեց «եռացող կաթսայի»: Ու այդ ավտոբոսի մեջ մեկը չկար, որ պաշտպաներ Տարոնին: Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակիցները ծառայողական մեքենաներ չպետք է ունենան և այդ միջոցները, որ այսօր հատկացված է այդ նպատակով, պետք է ուղղվեն քաղաքային տրասպորտի վրա: Ժամանակն է՝ շփվեք սովորական մահկանացուներիս հետ»։

 

Գողն աճյունամոխիրը շփոթել է կոկաինի հետ

o_733546Թեննեսի նահանգի 28-ամյա բնակիչը հարևանի տուն է սողոսկել և գողացել  արյունամոխրով սափորը: Հետո պարզվեց, որ դա տանտիրոջ մոր աճյունասափորն է: Դրանից հետո գողը թաքնվել է իր տատի բնակարանում, իսկ երբ նրան ոստիկանությունը հայտնաբերեց,բնականաբար տատը սկսեց թոռանը պաշտպանել: Նա  չհերքեց, որ թոռն իսկապես գողություն է կատարել, սակայն ասել է, որ խեղճն ամենևին մտադրություն չուներ հանգուցյալի հիշատակը վիրավորել: Երիտասարդը կարծել է, թե տուփի մեջ թմրանյութ է: Եիտասարդին ձերբակալել են, իսկ տատը փորձում է նրան արդարացնել, ասելով, որ թոռը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:Նա հավատացրել է, որ թոռը երբեք միտումնավոր աճյունասափոր չէր գողանա: Այս խոսքերը հաստատել է նաև երիտասարդի մայրը:

Ոստիկանության տեղեկացմամբ, գողը չի հասցրել սափորի պարունակությունը փրձել, քանի որ սափորի վրա կպցված հանգուցյալի անուն-ազգանունով թուղթն անվնաս է:

Սա եզակի դեպք չէ, երբ գողերն աճյունասափորը շփոթում են թմրանյութի գաղտնարանի հետ: 2010-ին Ֆլորիդայի նահանգից  3 բնակիչ գողացել էին մարդու ու շան աճյունասափորներ ու առանց հապաղելու փորձել դրանց  պարունակությունը:

Կարեն Անդրեասյանը` Հրաչյա Հարությունյանի վիճակի մասին

Կարեն-ԱնդրեասյանՕմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ռուսական  Life News-ին տված հարցազրույցում պատմել է  “Մատրոսսկայա տիշինա” քննչական մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանի վիճակի մասին.

“Հարությունյանի ձերբակալության կադրերը Հայաստանում քաղաքացիների վրդովմունքն են առաջացրել: Սակայն, այսօրվա հանդիպման ժամանակ ես տեսա, որ Հարությունյանը համապատասխան էր հագնված, սափրված էր ու կուշտ: Նա ինձ տեղեկացրեց, որ ապահովված է ամեն անհրաժեշտով”:

Իրավապաշտպանը  նաև այն միտքն է հայտնել, որ Հարությունյանի արտահանձնումն այս պահին անհնար է. “Ես կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել արտահանձնման մասին: Ռուսաստանի դատարանը պետք է դեռևս դատավճիռ կայացնի: Երբ մեղադրեն, այնժամ հայկական կողմը կարող է  Հարությունյանին տեղափոխել հայրենիք` պատիժը կրելու”:

46-ամյա Հրաչյա Հարությունյանը մեկուսարանի բուժկետում է, քանի որ առողջական վիճակի հետ կապված բողոքներ ունի: Քննիչներին այդպես էլ դեռևս չի հաջողվել նրան հարցաքննել:

Life News

Գանձախույզները ծովի հատակից 35 մլն դոլարի արծաթ են դուրս բերել

o_802211Ամերիկացի գանձախույզները ծովի հատակից 35 մլն դոլար արժողությամբ արծաթյա ձուլակտորներ են հանել: Թանկարժեք բեռը դուրս է բերվել 1941-ին խորտակված Gersoppa նավից:

Այն արծաթով բեռնված դուրս է եկել Կալկաթայի նավահանգստից ու խորտակվել գերմանական սուզանավի կողմից` Իռլանդիայի ափերից 500 կմ հեռավորության վրա: Փրկվել է միայն կապիտանի օգնականը: Նավը հայտնաբերվել է 2 տարի առաջ:Ամերիկյան ֆիրման  ստորջրյա ռոբոտներով սկսել է արժեքավոր բեռի վերհանումը: Հաջողվել է դուրս բերել ձուլակորների 99%-ը, հայտնում է “Россия 24”-ը: Գտածոյի մեկ հինգերորդ մասը կստանա բրիտանական կառավարությունը, իսկ մնացածը գանձախույզներին կմնա:

 

Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը

448. Minister Nalbandian at the EaP ministerial meeting 23.07.2013Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, մտքեր փոխանակվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներում արձանագրած առաջընթացի շուրջ։

Ելույթ ունենալով նիստին՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Արևելյան գործընկերության Վարշավայի գագաթնաժողովից անցած երկու տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել համագործակցության բոլոր հիմնական ոլորտներում՝ Ասոցացման համաձայնագրի, մարդկանց շարժունակության, Մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցությունների։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող համագործակցությունը՝ իրականացվող բարեփոխումների խթանման համար։  Նա շեշտեց, որ միջազգային կառույցների վերջին զեկույցները արձանագրում են Հայաստանի առաջընթացն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, արդյունավետ կառավարումը և այլն։

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Երևանում սեպտեմբերի 12-13-ը կայանալիք Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը զուգահեռ տեղի կունենա կրթության բնագավառին նվիրված բարձր մակարդակի հանդիպում։

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին

Սերժ ՍարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Գանսու նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել աղետի հետևանքները:

Կիսելով Ձեր և Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` մաղթում եմ զոհվածների հարազատներին և Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։

Հնդկաստանի հարավում շենք է քանդվել. կան զոհեր

211344Առնվազն 5 մարդ, այդ թվում` 2 երեխա են զոհվել Հնդկաստանի հարավում գտնվող Հայդարաբադում, շենքի փլուզման հետևանքով:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ շենքի պատը քանդվել ու ընկել է հարևանությամբ գտնվող 2 խրճիթների վրա: Ենթադրվում է, որ փլուզման պատճառը տեղատարափ անձրևն է, որը չի դադարում կիրակի օրվանից: Հնդկաստանում ԶԼՄ-ների հաղորդմամբ, նման փլուզումները հաճախադեպ են` շինարարական խախտումների պատճառով: Այս ամսիս, կրկին Հայդարաբադում, շենքի փլուզումը 12 մարդու մահվան հանգեցրեց:

 

Մուրսիի զավակները Եգիպտոսի բանակը մեղադրում են հորն առևանգելու մեջ

130722134317_morsi_children_304x171_gettyՄուհամեդ Մուրսիի զավակները Եգիպտոսի  զինվորականներին մեղադրում են  պետության ընտրված ղեկավարին առևանգելու մեջ:Մուրսիի դ ուստրը`  Շայման, երկուշաբթի Կահիերում տեղի ունեցած մամլո կոնֆերանսում ասել է, որ նախկին նախագահի ընտանիքն իրավաբանական քայլեր  է նախապատրաստում բանակի դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ` սահմաններից դուրս.”Մենք իրավաբանական քայլեր ենք ձեռնարկում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով` արյունալի հեղաշրջման պարագլուխ Աբդուլահ Ֆաթահ Սիսիի  ու խռովարարների խմբի դեմ”:

Հայտնի  եգիպտացի փաստաբան, Մուրսիի կողմնակից Մուհամեդ Դամաթին նույնպես տապալված նախագահին առանց մեղադրանքի ձևակերպման պահելը համարում է նրա իրավունքների խախտում: “Մահմեդական եղբայրները” նոր կառավարությունը չեն ընդունում: Ակտիվիստներն ու շարժման կողմնակիցները շարունակում են բողոքի ակցիան:

Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ից գտնվում է զինվորականների հսկողության ներքո, գաղտնի վայրում:

Մի քանի երկիր, այդ թվում Եգիպտոսի ռազմական հովանավոր Միացյալ Նահանգները,գեներալներին հորոդորում են ազատ արձակել Մուրսիին:

Նոր իշխանությունները հավատացնում են միայն, որ Մուրսին անվտանգ տեղում է: