Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհ խոտածածկ տարածքումՍեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Հալաբյան փողոցի վերջնամասում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ակադեմիայի բակում ` այրվել է 1,5 հա խոտածածկույթ, Կուրղինյան փողոցի թիվ 5 հասցեում՝ 150 քմ, Կենտրոն թաղամասի թիվ 88 շենքի մոտակայքում` 100 քմ, Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` 4 հա ցորենի հնձած արտ և 3 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Մոսկվայի կառավարությունը ցրվել է

i (6)Սերգեյ Սոբյանինը Մոսկվա քաղաքի կառավարությունը ցրելու վերաբերյալ համապատասխան հրաման է ստորագրել սեպտեմբերի12-ին: Գործող պաշտոնյաներն իրենց պարտականությունները կկատարեն մինչև նոր կառավարություն կձևավորվի:

Մեքսիկացի պատգամավորը սպանվել է հարցազրույցի ժամանակ

20130912-F24E9052DFBFBD37-0-0-505AC1D7-D9EAFC64956C6D3FՄեքսիկայում անհայտ անձինք մաչետեով սպանել են Միչոական նահանգի կոնգրեսի պատգամավորին: Դեպքը կատարվել է փողոցում, երբ Օսբալդո Լուկատերոն  իր ավտոմեքենայի մեջ նստած հարցազրույց էր տալիս տեղի թերթի լրագրողին:

Հանցագործները մոտեցել են մեքենային, պատգամավորին, նրա եղբորն ու լրագրողին  ուժով դուրս բերել , պառկեցրել գետնին  ու մի քանի հարված հասցրել յուրաքանչյուրին: Դրա հետևանքով պատգամավորը տեղում մահացել է, մյուսները` հոսպիտալացվել:

Հետաքննության վարկածի համաձայն, հարձակումը կապված է Լուկատերոյի գործունեության հետ: Հայտնի է, որ նա առաջներում էլ է սպառնալիքներով նամակներ ստացել:

Միշել Օբաման ամերիկացիներին համոզում է ջուր շատ խմել

o_760363ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման երկրի քաղաքացիներին առաջարկել է ամեն օր  մեկ բաժակ ավելի  ջուր խմել, որ պայքարեն գիրության դեմ.”Դա շատ հեշտ է:Խմեք մեկ բաժակ ավելի, քան սովորաբար: Այդ տարբերությունը կանդրադառնա առողջության ու ընդհանուր ինքնազգացողության և էներգիայի վրա: Խմեք ու  ինքներդ կհամոզվեք”,-ասվում է սեպտեմբերի 12-ին տարածված հայտարարության մեջ:

“Ես հասկացել եմ, որ եթե մենք ցանկանում ենք ավելի առողջ լինել ու դրանով օգնել մեր ընտանիքներին, ապա ավելի հեշտ է շատ ջուր խմել”,-հայտնել է առաջին տիկինը:Նրա խոսքով, շուտով մեկնարկելու է նրա նոր` Drink Up քարոզարշավը: Դա պետք է տեղի ունենա Վիսկոնսին նահանգի Ութերթաուն քաղաքում ու դրանում նրան կօգնի դերասանուհի Եվա Լոնգորիան: Քարոզարշավի շրջանակներում նախատեսվում է Միշել Օբամայի կոչը փակցնել ջրի շշերի պիտակներին, ու ողջ երկրում  խմելու ջրի հասարակական 10 հազար շատրվանների  վրա:

ԱՄՆ-ում գիրությամբ է տառապում յուրաքանչյուր երրորդ հասուն մարդը, յուրաքանչյուր 5-րդ երեխան:

Բրեյվիկն Օսլոյի համալսարան է ընդունվել

i (4)69 մարդու սպանած Անդերս Բրեյվիկն ընդունվել է Օսլոյի համալսարանի քաղագիտության  ֆակուլտետի հեռակա բաժին:

Բանտում գտնվող Բրեյվիկն ամռանը հանձնել է բոլոր քննությունները: Ընդ որում բանտարկյալի կարգավիճակը չի  շփոթեցրել համալսարանի ղեկավարությանը: Համալսարանի ադմինիստրացիան հայտարարել է, որ պատրաստ է օգնել Բրեյվիկին` մարդասիրական նկատառումներով:

Բանտապետ Իլա Կնուտ Բյարկեյդը նույնպես պաշտպանել է Բրեյվիկի  վճիռը.”Մենք ցանկանում ենք բոլոր ջանքերը ներդնել, որ մեր բանտարկյալներն անհրաժեշտ որակավորում ստանան, ինչը կօգնի նրանց աշխատանք գտնել ազատ արձակվելուց հետո”:

Բրեյվիկը միջնակարգ դպրոց չի ավարտել նա միջնակարգի ավարտական չունի:

Ամերիկացիներն Ասադի մեղքն ապացուցող բավականաչափ փաստեր չունեն

i (3)The Washington Times-ի լրագրողները բացատրում են, թե ինչու ԱՄՆ-ն չի կարողանում ապացուցել Սիրիայի նախագահի մասնակցությունը քիմիական զենքի կիրառմանը:

Թերթի կարծիքով, ամերիկյան հետախուզությանը մինչ օրս չի հաջողվել ծանրակշիռ փաստեր գտնել, որ իրոք, Ասադը օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառելու հրաման է արձակել:

Հրատարակությունը համոզված է, որ  նման սցենարը նախագահի տեսանկյունից, այնքան էլ տրամաբանական չէ.”Եթե գեներալներից  որևիցե մեկը նման քայլի գնար սեփական նախաձեռնությամբ, ապա դա Ասադի համար լուրջ խնդիր կնշանակեր: Կստացվեր, որ Ասադը սպառազինոթյան նկատմամբ հսկողություն չունի: Իսկ, թե ով է նման գրոհի  հրաման արձակել, պարզելու համար ապացույցներն անբավարար են”:

Եգիպտոսի իշխանություններն արտակարգ իրադրության ռեժիմը երկարաձգել են 2 ամսով

i (2)Եգիպտոսի արաբական հանրապետության ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հայտարարել է  օգոստոսի 14-ին մտցված արտակարգ իրադրությունը 2 ամսով երկարաձգելու որոշման մասին:

Պաշտոնական հայտարարության մեջ Մանսուրը նշել է, որ ԱԻ-ն կապված է երկրում անվտանգության հետ:

ԱԻ ռեժիմի ժամանակ երկրի ոստիկանությունն ու բանակն անսահմանափակ իրավասություններ ունեն: Գործում է նաև պարեկային ժամը:

Սիրիան Քիմիական զենքն արգելող կոնվենցիայի մասնակից է դարձել

i (1)ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հայտարարել է սիրիացիների` Կոնվենցիային միանալու մասին:

Բաշար Ջաֆարին լրագրողներին հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխ.քարտուղար Պան Գի Մունին հատուկ նամակ է ուղարկվել Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուհալեմի անունից:

ՄԱԿ-ի գլխ.քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Խակը բացատրել է, որ փաստաթուղթն ուսումնասիրելու համար ժամանակ է հարկավոր .”Անհրաժեշտ է որոշել, թե կարելի է այն միանալու գործիք համարել (Կոնվենցիային): Դրա համար որոշակի իրավաբանական պրոցեդուրաներ գոյություն ունեն”:

Ջաֆարիի խոսքով, Սիրիան արդեն այսօրվանից իրավաբանորեն կարող է համարվել Կոնվենցիայի լիիրավ մասնակից:

Բելառուսի նախագահը Շնոբելյան մրցանակի է արժանացել

iԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երգիծական մրցանակի է արժանացել հրապարակային ծափերն արգելելու ու ծափահարելու համար մեկ ձեռք ունեցողին ձերբակալելու համար:

Շնոբելյան մրցանակը հանձնվում է գիտության ոլորտում այն “ձեռքբերումների” համար, որոնք  սկզբում ծիծաղ են առաջացնում, ապա խորհելու առիթ տալիս: Պարգևատրման արարողությունը տեղի է ունենում Հարվարդի համալսարանում: Միջոցառման համացանցային հեռարձակում է եղել:

2011-ին Վիլնյուսի քաղաքապետ Արտուրաս Զուոկասը Շնոբելյան մրցանակի էր արժանացել փողոցում ավտոմեքենաների սխալ կայանման դեմ պայքարի միջոց առաջարկելու համար: Քաղաքական գործիչը զրահամեքենայով  սխալ տեղում կայանած մեքենաները պարզապես տակով էր տվել:

Սիրիահայերը Թուրքիայի թիրախներից մեկն են

սիրիահայերԱյս օրերին աշխարհն անհամբեր սպասում է` Սիրիայի դեմ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ռազմական գործողություններ կսկսե՞ն, թե՞ ոչ: Այս հարցը հետաքրքիր է ոչ միայն Սիրիայում աշխարհաքաղաքական շահեր հետապնդողներին, ուղղակի հետաքրքրասերներին ու միջազգային հարաբերություններով հետաքրքրվողներին, այլև մեզ` հայերիս համար: Առաջին հերթին այն պարզ պատճառով, որ սիրիահայ համայնքը հայկական սփյուռքի մայր համայնքն է համարվում:

«Բոլորս էլ լավ գիտենք, որ այդ համայնքը ձևավորվել է հատկապես Ցեղասպանությունից հետո: Ցեղասպանության ենթարկված մեր ազգի մնացորդներից մի չնչին մասը, որ կենդանի է մնացել, անցնելով Դեր-Զորի անապատը, Սիրիայում է հաստատվել հետագայում այլ երկրներ տեղափոխվելու հույսով, բայց 1924 թ., ինչպես գիտենք, նրանց տրվեց քաղաքացիության իրավունք, և սիրիահայերը անցյալ 90 տարում ինտեգրվեցին սիրիական հանրությանը»,- ներկայացրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, նախարարության` սիրիահայերի հարցերով զբաղվող  աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուսի Զաքարյանը:

Փաստորեն սիրիահայ համայնքը ձևավորվել է Ցեղասպանության իրականացման հիմնական վայրերում. Դեր Զորը Սիրիայում է: Բավականին մեծ ու կազմակերպված համայնք էր, որը լուրջ դեր ու նշանակություն ուներ ոչ միայն Մերձավոր Արևելքի հայ համայնքների շարքում, այլև աշխարհի` համարվելով սփյուռքի կենտրոնական ու գլխավոր համայնքներից մեկը: Մինչև սիրիական խնդիրների սկիզբը ոչ պաշտոնական տվյալներով Սիրիայում ապրում էր 100 հազար, իսկ պաշտոնական տվյալներով` մոտ 80 հազար հայ: Եվ այս համայնքը ոչ միայն հայկական խոշոր ազգային-մշակութային կենտրոն էր, այլև անմիջապես  Թուրքիայի սահմանների մոտ բավական ուժեղ հայկական գործոն:  Այս համայնքը մեծ դեր ուներ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում,  և հենց նման հզոր ու կազմակերպված համայնքի գոյությունը սահմանի երկարությամբ բավական լուրջ խնդիրներ էր ստեղծում Թուրքիայի համար: Դրա համար էլ պատահական չէ, որ սիրիական կոնֆլիկտի մեկնարկից սկսած` Թուրքիայի համար այն հետաքրքրություն ներկայացնող ուղղություններից մեկն էր:

«Սիրիայի հարցի հետ կապված` Թուրքիայի թիրախում, ի թիվս այլ հարցերի, նաև տեղի հայ համայնքի խնդիրն է: Թուրքիայի համար ներկայում ստեղծված իրավիճակը հարմար առիթ է Սիրիայի հայկական համայնքը թուլացնելու և կազմալուծելու համար: Իհարկե, Անկարային որևէ կերպ ձեռնտու չէր հարևան երկրում ուժեղ հայկական համայնքի գոյությունը, որը, ի դեպ, հենց Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հետևանքով է ձևավորվել իր այսօրվա տեսքով: Սպասելի էր, որ Թուրքիան ամեն կերպ թիրախավորելու է հայ համայնքին և փորձելու է թուլացնել այն: Եվ այն տեղեկությունները, թե Թուրքիայից ֆինանսավորում են հայերի վրա հարձակումներն ու սպանությունները, տրամաբանությունից զուրկ չեն և իրականությունից հեռու չեն: Պետք է հասկանալ, որ Թուրքիան մեր օրերում նույնպես շարունակում  է հայատյաց քաղաքականություն վարել, և Սիրիայի հայ համայնքի դեպքում դա վառ ընդգծվում է: Այս առումով տեղի հայ համայնքի համար ևս մեկ բացասական զարգացում կլինի միջազգային լիարժեք ներխուժումը Սիրիա, որի ակտիվ ջատագովներից և պատրաստակամ մասնակիցներից է Թուրքիան»,- պարզաբանեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Համենայն դեպս, սիրիական դեպքերի ամբողջ ընթացքում բազմաթիվ հրապարակումներ, հայտարարություններ եղան, կարծիքներ ու տեսակետներ հնչեցին, որ Սիրիայի ապստամբները, որոնք  մարտական պատրաստություն են անցնում նաև Թուրքիայում կամ թուրք հրահանգիչների միջոցով, հենց այդ թուրք հրահանգիչների միջոցով էլ ուղղորդվում են` հարվածներ հասցնելու նաև հայկական թիրախներին` մարդկանց, տներին, գույքին, ազգային-մշակութային շինություններին և այլն: Տարբեր կազմակերպություններ նաև բազմիցս հանդես են եկել հայտարարություններով, որ սիրիայի ապստամբների շարքերում քիչ չեն նաև թուրք ու ադրբեջանցի վարձկանները, որոնք, բնականաբար, նույնպես հայերին ու հայկական ամեն ինչը որպես թիրախ են տեսնում: Ու, ինչպես նշեց թուրքագետը, միջազգային ներխուժումն էլ ավելի վտանգավոր պայմաններ կստեղծի սիրիահայ համայնքի համար:

«Բացի մարդկանց սոցիալ-կենցաղային հարցերից, Սիրիայում կան բազմաթիվ մշակութային կոթողներ ու հուշարձաններ, այդ թվում նաև հայկական եկեղեցիներ, մշակութային կոթողներ, որոնք մեր մշակութային ժառանգությունն են և պարզապես կործանվում են ու կորչում: Եվ շատ ցավալի կլինեն այդ կորուստները: Ցեղասպանությունից հետո մարդիկ 100 տարվա ընթացքում ստեղծել են դպրոցներ, մշակութային օջախներ, միություններ` նոր կյանք, և հիմա կորցնում են այն»,- նշեց սփյուռքի նախարարության  Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Լուսինե Ստեփանյանը:

Նշենք, որ թեև ոչ ոք հստակ չգիտի, թե սիրիահայ բազմահոծ համայնքից քանի հոգի է դեռ մնում Սիրիայում, քանիսն են տեղափոխվել Հայաստան ու քանիսը` այլ երկրներ, ամեն դեպքում թե՛ սփյուռքի նախարարությունը և թե՛ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշում են, որ այս պահին Հայաստանում է հանգրվանել մոտ 10 հազար սիրիահայ:

«Վերջին տվյալներով, որը մեծ մասամբ ստանում ենք լրատվամիջոցներից, քանի որ պաշտոնական տվյալներ, որպես այդպիսին, չկան, տարբեր կարգավիճակներով ու փաստաթղթերով սիրիահայեր են, որոնք անընդհատ ժամանում են Հայաստան կամ մեկնում են Հայաստանից, ուստի մենք այդ տվյալներով ասում ենք, որ մոտ 10 հազար սիրիահայ է այսօր գտնվում Հայաստանում: Այդ 10 հազար սիրիահայերից 432-ը միայն այս պահին ունի փախստականի կարգավիճակ: Եվս 103 հոգի սպասում է իր կարգավիճակի հաստատմանը: Սիրիահայերը Ցեղասպանությունից են մազապուրծ եղել, մեկ սերունդը դեռ չվերջացած, մեկ դարի ընթացքում, նրանք արդեն երկրորդ անգամ են ստիպված բռնում գաղթի ճանապարհը»,- հայտնեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության պատասխանատու Անահիտ Հայրապետյանը:

Սիրիայում, ըստ սփյուռքի նախարարության ունեցած տվյալների, դեռ ունենք շուրջ 50 հազար հայրենակից: Արդեն նշեցինք` 10 հազար սիրիահայ գտնվում է Հայաստանում, իսկ մնացած շուրջ 20 հազարը հարակից ու հեռավոր երկրներում են ապաստանել: Ստույգ հայտնի չէ նաև, թե ներկայումս Սիրիայում գտնվող հայերից քանիսն են ՀՀ քաղաքացիներ, բայց բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ կան այնտեղ: Մոտավոր տվյալներով` Սիրիայում ներկայումս գտնվող սիրիահայերից վերջին 1 տարում գոնե 5 հազար հոգի ձեռք բերեց հայկական անձնագիր:

«Սիրիայում գտնվող հայերի խնդիրների հետ կապված` նախարարության հնարավորությունները սահմանափակ են, քանի որ չկան ո՛չ ցամաքային, ո՛չ էլ օդային ճանապարհներ, փակ են, և մենք, ըստ էության, որևէ կերպ չենք կարող ազդել  այնտեղի գործընթացների վրա»,- ասաց Ֆիրդուսի Զաքարյանը:

Բնականաբար, կոնֆլիկտի հետագա  ծավալման դեպքում դեռևս Սիրիայում մնացած հայերի մեծ հոսք կարող է  լինել դեպի Հայաստան: Հաշվի առնելով, որ Հայաստանում ներկայումս գտնվող սիրիահայերը դեռևս բազմաթիվ չլուծված հարցեր ու խնդիրներ ունեն, պետք է պարզել` մեր երկիրը, անհրաժեշտության դեպքում, կարո՞ղ է ընդունել ու ապաստան տալ սիրիահայերին նոր հոսքի դեպքում:

«Սիրիական կոնֆլիկտի շուրջ նոր զարգացումների սպասելիս, լարվածության մեծացմանն ընդառաջ, ասեմ ձեզ, որ մենք բոլոր սցենարներին էլ պատրաստ ենք: Մենք ելնում ենք իրավիճակից ու առկա փորձից: 2012 թ. մայիսի վերջին մենք չէինք սպասի, որ սիրիահայերի այդպիսի ներհոսք կունենանք և մեկ տարի անց Հայաստանում 10 հազար սիրիահայեր կլինեն: Ենթադրում էինք, որ մի քանի հազար հոգի կգան: Հիմա մենք, բոլոր դեպքերում, պատրաստ ենք, ու եթե նորից սիրիահայեր գան, մենք կընդունենք նրանց, ինչպես ընդունել ենք այս 10 հազար հոգուն: Եթե նրանք խնդիր չդնեն, որ անպայման պետք է Երևանում հանգրվանեն, մենք կարող ենք նույնիսկ նրանց երևանամերձ համայնքներում տեղավորել»,- ասաց Ֆիրդուսի Զաքարյանը:

Ամեն դեպքում սիրիահայերի հանդեպ սփյուռքի նախարարությունը որդեգրել է այն սկզբունքը, որ որևէ արհեստական մոտեցում չի լինելու սիրիահայ համայնքի պահպանման համար. ո՛չ  փորձելու են այդ համայնքը քանդել, ո՛չ էլ հորդորելու են մնալ Սիրիայում, քանի որ դա սիրիահայերի լուծելու ու որոշելու հարցն է:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին

489. Minister Nalbandian met with Commissioner Fule 12.09.2013        Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Զրուցակիցները շարունակեցին ս.թ. սեպտեմբերի 5-ին Բրյուսլեում կայացած քննարկումները, կարևորեցին Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը:

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը:

Արիասիրտ տղամարդը Անտլանտյան օվկիանոսի վրայով փուչիկներով թռչելու փորձ է կատարել

Jonathan Trappe takes to the air 1Սեպտեմբերի 12-ին օդաչուն պատմության մեջ առաջին անգամ սկսել է փուչիկներով թռիչքը Անտլանտյան օվկիանոսի վրայով:

39-ամյա Ջոնաթան Թրեյփը իր թռիչքը մեկնարկել է ԱՄՆ-ի Մեն նահանգի Կարիբու քաղաքից և նպատակ ունի հասնել Եվրոպա:

Թրեյփը միայնակ կփորձի հելիումով լցված փուչիկներով անցնել 4,024 կմ:

Այս ճանապարհորդությունը առաջինն է իր տեսակով և հաջողվելու դեպքում Թրեյփը պատմության մեջ կմտնի որպես նման ձևով օվկիանոսի վրայով երբևէ անցած առաջին մարդ:

Jonathan Trappe takes to the air 3Քամին կարող է ցանկացած ուղղությամբ՝ Իսլանդիայից մինչև Մարոկո, թեքել նրա ուղղությունը:

Վերջին եղանակի կանխատեսումներով քամիները Թրեյփին կհասցնեն արևմտյան Եվրոպա:

Թրեյփը, նախքան թռիչքի մեկնարկը, հայտնել էր, որ այս ճանապարհորդության ընթացքում ամենավտանգավոր գործոնը եղանակն է:

Թրեյփը արդեն ռեկորդակիր է փուչիկներով 14 ժամ թռչելու համար:

Նա նաև միակ մարդն է, որը 2010թ-ին փուչիկներով անցել է Անգլիական ջրանցքը, իսկ 2011թ-ին՝ Ալպերը:

Նա այժմ կթռչի փուչիկներին ամրացված փոքրիկ նավակով, որը նախատեսված է արտակարգ դեպքերում օվկիանոսի վրա վայրէջք կատարելու համար:

Թրեյփը հայտնում է, որ ջրի վրա վայրէջք կատարելու դեպքում փորձը ձախողված կհամարվի, սակայն ամեն դեպքում դա վտանգավոր կլինի, քանի որ ինքը փրկարարական ջոկատներից շատ հեռու կլինի և ստիպված կլինի միայնակ օվկիանոսում գոյատևել:

Մինչ Թրեյփը հինգ մարդ է զոհվել փորձելով այդ կերպ անցնել Ատլանտյան օվկիանոսը:

 

Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների հանդիպումը

488. Armenian and Belarusian FM's meeting 12.09.2013Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Վլադիմիր Մակեյի հանդիպումը։

Ողջունելով գործընկերոջը՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-բելառուսական ավանդական, բարեկամական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակով անցկացվող հաճախակի հանդիպումները։

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար՝ նախարար Մակեյը նշեց, որ ուրախ է կրկին անգամ գտնվել բարեկամ Հայաստանում՝ քննարկելու փոխգործակցության հետագա զարգացման և խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Անդրադարձ կատարվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերին։

Նախարարները քննարկեցին ս.թ. մայիսին Բելառուսի նախագահի Հայաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Նախարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության և Վիլնյուսյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Գիտական ուսումնասիրությունների նպատակով պահված Ֆորչուն անունով ստրուկի ոսկորները վերջապես կթաղվեն իր մահից 200 տարի անց

skeleton-FortuneՖորչուն անունով ստրուկի ոսկորները իր մահից 215 տարի անց այսօր կթաղվեն:

Այդ արարողության կազմակերպիչներից մեկը հայտնում է, որ ստրուկի ոսկորները խորհրդանշում են Ամերիկա ժամանած և այդտեղ աշխատած բոլոր ստրուկներին:

Ֆորչունը, որի տերը՝ բժիշկ Փրիզըրվդ Փորթերը նրան պահում էր Կոննեկտիկուտ նահանգի Ուոթերբերի քաղաքում գտնվող ֆերմայում, ենթադրաբար մահացել է 1798թ-ին վզի ջարդվածքի պատճառով:

Նրա մահից հետո ոսկորների մասնագետ Փորթերը նրա կմախքը եռացրել էր՝ այն հետագա ուսումնասիրությունների համար պահպանելու համար:

1933թ-ին Փորթերի սերունդները կմախքը, որին նրանք Լարի էին անվանում, հանձնել էին Ուոթերբերիի թանգարանին:

Այնուհետև ոսկորները հետազոտել էին Ֆորչունի կյանքով հետաքրքրված գիտնականներ:

Մինչ հիմա գիտնականները պարզել են, որ Ֆորչունի հասակը 1մ 65սմ է եղել, և նա մահացել է մոտավորապես 55 տարեկան հասակում:

Չնայած պարզել են, որ նա մահացել է վզի կոտրվածքից՝ այնուամենայնիվ հայտնի չէ, թե ինչպես է այդ ջարդվածքը առաջացել:

Նրա ոսկորները համակարգչային տոմոգրաֆիա են արվել, ինչը թույլ է տալիս ոսկորները ուսումնասիրել առանց դրանց անմիջական առկայության:

 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարարի հետ

487. Minister Nalbandian met with State Minister on European and Euro-Atlantic Integration of Georgia 12.09.2013Սեպտեմբերի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Ալեքս Պետրիաշվիլիի հետ։

Նախարարներն անդրադարձան Վիլնյուսում նոյեմբերի 29-30-ը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և դրա նախապատրաստական աշխատանքներին, Արևելյան գործընկերության ձևաչափով համագործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանն ու Ալեքս Պետրիաշվիլին անդրադարձան հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն այսօր քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա, վերահաստատվեց երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը՝ ուղղված տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը և ամրապնդմանը: