Ադրբեջանի և Իրանի միջև Ջուղայի սահմանային հսկիչ անցակետը բաց է

2Այսօր`նոյեմբերի 16-ի առավոտյան, բացվել է Ադրբեջանի և Իրանի միջև Ջուղայի սահմանային հսկիչ անցակետը: Այս մասին “ԱՊԱ” գործակալությանը հաղորդել է Ադրբեջանում Իրանի դեսպանը:

Ըստ դեսպանի` ներկա դրությամբ և՛ Բիլյասուվարի, և՛ Ջուղայի սահմանային հսկիչ անցակետերում թույլատրվում է մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Իրանական կողմը երկարաձգել է նաև սահմանը հատելու ժամկետը`խցանումներից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանում Իրանի դեսպանը հաղորդագրություն էր տարածել. Բիլյասուվարի և Ջուղայի անցակետերը փակվել են, քանի որ ադրբեջանական կողմը փակել է Փոլդեշթ-Շահթահթի անցակետը: Իրանական կողմը նախօրոք տեղեկացրել էր սահմանային անցակետը փակելու մասին: Անցակետերում մեքենաներին թույլ չեն տվել հատել սահմանը: Այն բաց է եղել միայն հետիոտների համար: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`նոյեմբերի 5-ին Իրանի տարածքում զինվորական հագուստով երկու մարդ կրակ էին բացել տրակտորի ուղղությամբ, ինչն էլ այս լարվածության պատճառ է հանդիսացել:
Բիլյասուվարի սահմանային հսկիչ անցակետը բացվել է երեկ կեսօրին:

Եղանակը Հայաստանում

աշուն երևանումՀանրապետության տարածքում՝

  Նոյեմբերի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Քամին հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի  17-ի գիշերը  կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով:

Երևանում`
Նոյեմբերի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Նախագահն ընդունել է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին

Սերժ Սարգսյան,ՈւրուգվայԼիլիամ Քեշիշյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին:

Նախագահը ողջունել է բարեկամ Ուրուգվայի կառավարության անդամ մեր հայրենակցին Հայաստանում, նշելով, որ մեծ հպարտություն է արտերկրի մեր հայրենակիցներին տեսնել նման բարձր պաշտոններում: Նախագահի համոզմամբ, դա լավագույնս վկայում է այն մասին, որ հայերը, պահպանելով ազգային ինքնությունը, միաժամանակ ակտիվորեն ինտեգրվում են տվյալ երկրի հասարակությանը և իրենց նշանակալի ներդրումն ունենում երկրի զարգացման գործում: Նախարար Քեշիշյանին հայաստանյան այցի ընթացքում ուղեկցում է Ուրուգվայի մեկ այլ հայազգի պաշտոնյա՝ Մոնտեվիդեոյի տարածաշրջանային տնտեսական զարգացման և ինտեգրման գործակալության զբոսաշրջության գծով տնօրեն Րաֆֆի Ունանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարեկամ երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու փոխշահավետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության և սպորտի, հայ-ուրուգվայական համագործակցության զարգացման հնարավորությունները: Նախագահը հույս է հայտնել, որ այդ ոլորտում Լիլիամ Քեշիշյանի ունեցած երկարամյա փորձն ու այցի ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ներուժի մասին նրա ստացած տեղեկությունները կնպաստեն երկու երկրների միջև այդ ոլորտում ակտիվ փոխգործակցության զարգացմանը:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանի անկախացումից հետո հայ-ուրուգվայական հարաբերությունների կայուն բարեկամական ոգով զարգացման համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է համագործակցության խթանմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Նոր հրամանատար`Ադրբեջանի ներքին զորքերում

Ադրբեջան, ներքին զորքերԱդրբեջանի ներքին զորքերի նոր հարամանատարը նոյեմբերի 16-ին կներկայացվի անձնական կազմին: Այս մասին ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանը հայտնել է ներքին զորքերի մամլո ծառայության ղեկավար Թարանա Մամեդովան:

Ըստ Մամեդովայի` ներքին զորքերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Շահին Մամեդովը նախկինում պաշտոնավարել է որպես նեքին զորքերի շտաբի պետի տեղակալ:
Նշենք, որ հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նշանակվել է պաշտպանության նախարար:

Հնդկաստանում բեռնատարի վթարի հետևանքով 22 մարդ է զոհվել

Հնդկաստան,բեռնատարի վթարՈստիկանության տեղեկություններով՝ արևմտյան Հնդկաստանում բեռնատար մեքենայի վթարի հետևանքով 22 մարդ է զոհվել:

Ոստիկանության տեսուչի տեղեկություններով՝ Կարնատակա շրջանի Բելգաում քաղաքի մոտակայքում շաբաթ օրը տեղի ունեցած վթարի պատճառով վիրավորվել է ևս 32 մարդ:

Տուժածները ֆերամայի աշախատակիցներ էին, որոնք տեղափոխվում էին շաքախեղեգի բերքահավաքին մասնակցելու նպատակով:

Ըստ տեսուչի՝ մահացածների շարքում կա 10 երեխա և երեք կին:

Բեռնատար մեքենան շրջվելու պահին ընթանում էր մայրուղու դժվարանցանելի հատվածով:

Հնդկաստանում մեքենաների վթարների հետևանքով տարեկան 110,000 մարդ է մահանում: Վթարների մեծ մասը տեղի են ունենում անուշադիր վարելու, ճանապարհների վատ վիճակի և հին մեքենաներով երթևեկելու հետևանքով:

 

Վարչապետն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին: Տիգրան Սարգսյանը շնորհավորելով Ցուգիո Մակիմոտոյին ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ նման հեղինակավոր անձնավորությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում: Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան մեծ ուշադրության է արժանացել մեր հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում, ինչը կնպաստի ՏՏ բնագավառի և հետազոտությունների իրականացման նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը»:

Ցուգիո Մակիմոտոն ողջունել է ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբարելու հանգամանքը և նշել, որ այդ բնագավառն այսօր համաշխարհային տնտեսության առաջնային ուղղություններից մեկն է: Ցուգիո Մակիմոտոն համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման մեծ հեռանկարներ կան և կարևորել է նաև ճապոնական ընկերությունների հետ համագործակցության ծրագրերի իրականացումը:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի սերտացման հեռանկարները և մտքեր փոխանակել ՀՀ-ում ՏՏ բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ:

շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ

ՊԲ,պնՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են:

Վարչական շրջաններում աշնանային ծառատունկ է

 Աջափնյակ,ծառատունկ Աշնանային ծառատունկին վարչական բոլոր շրջաններում ընդհանուր հանրագումարով 20.000 ծառ և թուփ է տնկվելու։ Աջափնյակ վարչական շրջանում արդեն տնկվել է թփերի հատկացված խմբաքանակը։ 2200 թփից բացի վարչական շրջանում 1100 ծառ է տնկվում։

“Աշնանային ծառատունկին նոր տնկիներով են համալրվում Աջափնյակի հատկապես նոր բարեկարգված բակերը. այդպիսով իրականացնում ենք այդ բակերի լիարժեք բարեկարգումը։ Բնակիչների, համատիրությունների, ինչպես նաև կանաչապատման ձեռնարկության աջակցությամբ, այս օրերին ծառատունկ է Աջափնյակի բակերում, դպրոցների ու մանկապարտեզների, ինչպես նաև վարչական շրջանի այլ գերատեսչությունների հարակից տարածքներում”,- նշել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը։
Աշնանային ծառատունկին Աջափնյակում տնկվում են հացենի, սոսի, ինչպես նաև գնդաձև ակացիա։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայացել է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստը

երիտասարդության հարցեր,Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Երիտասարդության և Ուսանողության միջազգային օրերին նվիրված Երևանի քաղաքապետարանում նախատեսվող միջոցառման հետ կապված հարցեր: Նիստին ներկա է գտնվել նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը:
Ողջունելով խորհրդի անդամներին, վերջինս առանձնակի կարևորել է երիատասարդության ակտիվ մասնակցությունը ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին, այնպես էլ ռազմահայրենասիրական դաստիարակություն քարոզող միջոցառումներին: Վարդան Ավետիսյանը քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներին է ներկայացրել նաև վարչության գործունեությունը, տարեկան անելիքներն ու երիտասարդության տարբեր խմբերի մասնակցությունն այդ ծրագրերին: Օգտվելով առիթից, գեներալ-մայորը խորհրդի անդամներին հրավիրել է մասնակցել նաև ՀՀ ՊՆ-ն կողմից կազմակերպվող 2014թ-ի հունվարի 28-ին՝ Բանակի օրվան նվիրված միջոցառումներին:
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և նիստին մասնակցելու համար, Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը վստահեցրել է, որ խորհրդի անդամներն անպայման իրենց ակտիվ մասնակցությունը կունենան Բանակի օրվա և, ընդհանրապես, ՊՆ-ի կողմից նախաձեռնվող միջոցառումներին:
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հաջորդ նիստը կգումարվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում: Նիստի ընթացքում կամփոփվեն 2013թ-ին խորհրդի կողմից իրականացված աշխատանքներն ու կնախանշվեն 2014թ-ին նախատեսվող ծրագրերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

ՁԻԱՀ-ից մահացած հայտնի մարդիկ

ՆուրիևՁԻԱՀ-ը մնում է չհաղթահարված սպառնալիք: 1981-ի մայիսի 5-ին  ՁԻԱՀ-ն առաջին անգամ ընդգրկվեց Հիվանդությունների գրանցամատյանում, իսկ 1983-ից որոշվեց ամեն տարի մայիսի 3-րդ շաբաթը նշել ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օր, որի նպատակն է բնակչության ուշադրությունը սևեռել այդ խնդրին: Աշխարհի ավելի քան 100 երկրում պետական ու հասարակական կազմակերպությունները նշում են այդ օրը:

ՁԻԱՀ-ի առաջին զոհն ամերիկացի ավանգարդ կատարող Կլաուս Նոմին էր: Նրա հիվանդության մասին հայտնի դարձավ 1983-ին. ընկերները փորձում էին գումար հավաքել նրա բուժման համար, մինչդեռ բժշկությունն այդ հիվանդության ուսումնասիրման  առաջին քալերն էր անում, ու դեղամիջոցները միայն մշակման փուլում էին գտնվում: «Հուզիչ ծաղրածուն», ինչպես ժամանակակիցներն էին անվանում գերմանացի Կլաուս Նոմիին, մահացավ 1983-ի  օգոստոսի 6-ին:

Նրա մահից մեկ տարի չանցած` հասարակայնությանը ցնցեց ևս մեկ մահ: Այս անգամ ՁԻԱՀ-ը պատճառ դարձավ, որ կյանքից հեռանա ֆրանսիացի փիլիսոփա և պատմաբան Մեշել Ֆուկոն: Նա Ֆրանսիայում առաջին  հոգեվերլուծության ամբիոնի հիմնադիրն է,  լայն ճանաչում է ստացել «Խելացնորությունն ու քաղաքակրթությունը» գրքի հրապարակումից հետո: Այդ աշխատության համար  նա դոկտորական աստիճան է ստացել: Կյանքի վերջին 2 տարին նա ծանր հիվանդ էր: 1984-ի հունիսի 2-ին ուշագնաց հոսպիտալացվեց, իսկ հունիսի 25-ին ՁԻԱՀ-ով պայմանավորված բարդություններից մահացավ:

1985-ին մահացավ «Սիրելին վերադառնում է» և «Ինտիմ զրույց» ֆիլմերում խաղացած դերերով հայտնի Ռոք Հադսոնը:  Պարզվեց, որ հոլիվուդյան գերաստղ  Հադսոնը  համասեռական է: Նրա իրական կյանքը  էկրանի սիրային դրամաների հակապատկերն էր: 1985-ի  օգոստոսին նա աշխարհը ցնցեց իր կյանքի պատմությունով: Դրանից երկու ամիս անց` հոկտեմբերի 2-ին, մահացավ Բևեռլի Հիլզում գտնվող իր շքեղ առանձնատանը:

ԱզիմովՁԻԱՀ-ի  հայտնի զոհերից է ամերիկացի ջազային երաժիշտ, շեփորահար ու բենդ-առաջնորդ, XX դարի ջազի պատմության մեջ մեծ հետք թողած  Մեյլս Դևիսը: Նա ծնվել է 1926-ին և մահացել 1991-ին: Ապրեց շատ հագեցած կյանքով, շատ զբաղված էր ու, ինչպես ինքն էր հայտարարում, կյանքից հեռանալու հեռանկարի մասին մտածելու ժամանակ անգամ  չուներ.«Դա ասես ցնորք լինի, ես պառկում եմ անկողնում ու մտածում երաժշտության մասին ու արթնանում այդ մտքով: Երաժշտությունը միշտ ինձ հետ է, ու ես շատ ուրախ եմ, որ այն ինձ չի լքել»:

ՁԻԱՀ-ից զոհված անվանիներից է  «Queen»  խմբի մենակատար Ֆրեդի Մերքյուրին, որը մի քանի տարի պայքարել է հիվանդության դեմ և դա թաքցրել շրջապատից:  Կարծիք կա, որ նրան մահվան հանգեցրեց այն ժամանակվա կյանքի բանաձևը` «Sex, drugs, Rock-n-roll»: 1991-ին  Լոնդոնում մամլո ասուլիսի ժամանակ նա պաշտոնական հայտարարություն արեց իր հիվանդության մասին, խոստովանեց, որ հիվանդ է  ՁԻԱՀ-ով: Վերջին 2 օրը նա նույնիսկ խոսել չէր կարողանում, գործնականում կորցրել էր տեսողությունը: Նա մահացավ 1991-ի նոյեմբերի 24-ին: Իսկ 1992-ի ապրիլի 20-ին տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված համերգը: «Queen»  խմբի երաժիշտներն իրենց ընկերոջ անունով բարեգործական հիմնադրամ ստեղծեցին ու կուտակած միջոցներն ուղղում են ԱՄՆ բարեգործական այն ընկերություններին, որոնք օգնում են ՁԻԱՀ-ով հիվանդներին:

1992-ին ՁԻԱՀ-ից մահացավ ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը: 1983-ին, երբ դեռ այդ հիվանդության մասին քիչ բան էր հայտնի, Ազիմովի սիրտը վիրահատեցին, ու նա դոնորական  արյունից վարակվեց ՄԻԱՎ-ով: Տարիներ անց, երբ կրկնակի վիրահատության կարիք զգացվեց, պատահաբար էլ հայտնաբերվեց հիվանդությունը: Վիրահատությունից ստիպված էին հրաժարվել: ՁԻԱՀ-ի ֆոնի վրա նրա մոտ զարգացավ սրտի անբավարարություն, իսկ 3 տարի անց`  մահացավ: Գրողի մահից 10 տարի անց միայն կինը պատմեց մահվան իսկական պատճառը:

Фредди Меркьюри,1993-ին ՁԻԱՀ-ից մահացավ բալետի հայտնի պարող Ռուդոլֆ Նուրիևը: Ենթադրվում է, որ նա նույնպես հիվանդանոցում  է վարակվել, վիրահատության ժամանակ, դոնորական արյունից: Նուրիևը մինչև վերջ պայքարում էր հիվանդության դեմ, նորույթներ փորձում և դասեր տալիս: Նա ՁԻԱՀ-ով ապրեց 12 տարի:

1993-ին այս հիվանդությունից մահացավ հայտնի թենիսիստ Արթուր Էշը, առաջին աֆրոամերիկացին, որը հաղթեց ԱՄՆ չեմպիոնատում: Նրա մոտ ՁԻԱՀ հայտնաբերվեց 1988-ին: Նրա սիրտը վիրահատվեց 1983-ին, և ենթադրվում է, որ նա ևս դոնորական  արյունից է վարակվել:

1986-ին ՁԻԱՀ-ից մահացավ ամերիկյան առաջին սուպերմոդելը` Ջիա Մարիա Քարանջին: Նա Ամերիկայում  առաջին կանանցից էր, որոնց մահվան պատճառը պաշտոնապես ՁԻԱՀ-ը հայտարարվեց: Նա 26 տարեկան էր, սակայն այդ կարճ կյանքի ընթացքում հասցրեց մոդելային բիզնեսի բարձունքները նվաճել` սկսելով շատ ցածրից, աշխատեց մեծ գումարներ, արժանացավ սիրո ու փառքի և այդ ամենը թաղեց թմրանյութերի մեջ:

2000-ի  փետրվարի 12-ին Իսրայելում հիվանդանոց տեղափոխեցին տկար, գիտակցությունը տեղը, սակայն թթվածնային դիմակով հազիվ շնչող մի կնոջ:Նա ուրիշի անունով էր գրանցվել կլինիկայում, սակայն շատ շուտով բոլորը ճանաչեցին իրենց սիրելի երգչուհուն` Օփրա Հազային: Ընտանիքը երկար ժամանակ չէր հրապարակում նրա հիվանդության պատճառը: Սակայն շուտով գաղտնիքը բացահայտվեց. Օփրան մահանում էր ՁԻԱՀ-ից, իսկ հիվանդության պատճառը նրա ամուսինն էր` Դորոն Աշկենազին, որը նույնպես մահացավ  կնոջ  վախճանից 14 ամիս անց: Բժիշկներն ասում էին, որ եթե Օփրան շուտ դիմեր մասնագետի, նրան կարող էին փրկել, երկարաձգել կյանքը: Սակայն նա ամաչում էր ու  փորձում էր թաքցնել այդ փաստը:

Ամերիկայի ու Անտարկտիդայի արանքում երկրաշարժ է եղել

16105920.480663.7917Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հայտնել են ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից: Երկրաշարժի էպիկենտրոնը Հարավային Ամերիկայի ու Անտարկտիդայի միջև է գտնվել: Նախնական տվյալներով, այդ շրջանում ավերածություններ ու զոհեր չեն եղել:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների,”Հայանից” 13 մլն մարդ է տուժել

iՄԱԿ-ը հրապարակել է “Հայան” թայֆունից տուժածների մասին տվյալներ:

Կազմակերպության գնահատականներով, ավերիչ թայֆունից այս կամ այն կերպ տուժել է 13 մլն ֆիլիպինցի, նրանցից 5 մլն-ը` երեխա: Ընդ որում, տեղեկություն կա, որ կես մլն-ը զրկվել է տանիքից ու ապրում է բաց երկնքի տակ:

Ֆիլիպինի իշխանությունների գնահատմամբ, թայֆունի հետևանքով զոհվել է 3,5 հազար մարդ:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլ` անցումային խաղեր

ֆաա200px-WC-2014-Brasil.svgԿայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի անցումային չորս խաղ:

Պորտուգալիայի ընտրանին սեփական հարկի տակ հյուրընկալել էր Շվեդիայի թիմին: Տանտերերը հավաքականին հաղթանակ բերեց  Կրիշտիանու Ռոնալդուի  մրցակցի դարպասը խփած գնդակը: Նույնպես մեծ հետաքրքրություն առաջացրած Ուկրաինայի և Ֆրանսիայի հավաքականների մրցամարտում կրկին հաջողությունն ուղեկից էր տանտերերի թիմին` 2:0:

Պատասխան հանդիպումները կկայանան նոյեմբերի 19-ին:

Տեխնիկական արդյունքներ

Պորտուգալիա-Շվեդիա՝ 1:0

Գոլը՝ Ռոնալդու 82

Ուկրաինա-Ֆրանսիա՝ 2:0

Գոլերը՝ Զոզուլյա 61, Յարմոլենկո 82 (11 մ)

Հունաստան-Ռումինիա՝ 3:1

Գոլերը՝ Միտրոգլու 14, 67, Սալպինգիդիս 21 – Ստանցու 19

Իսլանդիա-Խորվաթիա՝ 0:0

 

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ռուսաստանի թիմին` 2,5:1,5

շAron-Grish-7Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող շախմատի տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները 2,5:1,5 և 3:1 հաշիվներով առավելության հասան Ռուսաստանի և Լեհաստանի երկրորդ հավաքականների նկատմամբ:

Մեր երկրի տղամարդկանց հավաքականը վաստակած 11 միավորով ադրբեջանցիների հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Առաջատարը`Ֆրանսիայի ընտրանին է`12 միավոր:

Հայաստանի կանանց հավաքականը 11 միավորով երկրորդն է: Առաջատարը`Ուկրաինայի հավաքականն է` 13 միավոր:

Հերթական տուրում մեր երկր հավաքականները կմրցեն առաջատարների` Ֆրանսիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

ՏՂԱՄԱՐԴԻԿ

Ռուսաստան

–

Հայաստան 

1½:2½

Գրիշչուկ

–

Արոնյան 

1/2

Սվիդլեր

–

Մովսիսյան 

1/2

Մարոզեվիչ

–

Հակոբյան

1/2

Տոմաշեվսկի

–

Սարգսյան 

0:1

Մասնակիցների դասավորությունը

 

1.

Ֆրանսիա

12

137

2.

Ադրբեջան

11

129

3.

Հայաստան 

11

107

 

 

 

 

ԿԱՆԱՅՔ

Հայաստան 

–

Լեհաստան 2

3:1

Դանիելյան

–

Իվանով

1:0

Մկրտչյան

–

Վիշնովսկա

1:0

Գալոյան

–

Վոզնիակ

1:0

Կուրսովա

–

Կիոլբասա

0:1

 

Մասնակիցների դասավորությունը

 

1.

ՈՒկրաինա

13

137.5

2.

Հայաստան 

11

140.5

3.

Վրաստան

10

144

 

 

 

Դեռահասը պահարանի հետևում ստորգետնյա դուռ է հայտնաբերել

Սովորաբար գաղտնադռներ  հայտնաբերելու մասին  պատմությունները բազմաթիվ են մանկական գրքերում ու ֆանտաստիկ ֆիլմերում: Սակայն, երբեմն իրականությունը շատ ավելի  հետաքրքիր է լինում, քան բոլոր մտացածին պատմությունները: Ամերիկացի դեռահասն իր պատի մեջ գետնի տակ տանող դուռ է հայտնաբերել:

o_849766Նա իր բացահայտման մասին գրել է  Imgur ֆոտոհոսթինգում: Դեռահասը, որը գրանցվել է TwoBiteBrownie նիկով, հայտնել է, որ իր ծնողներն արձակուրդ են գնացել, իսկ իրեն ու եղբորը տանն են թողել: Նա նշել է, որ այդ տուն իրենց ընտանիքը վերջերս  է տեղափոխվել: Նախորդ տերը, վաճառելով անշարժ գույքը` մեկնել է Հնդկաստան: Եղբայրները խաղում էին ու մի պահ մեկը մյուսի վրա է հրել ներսարված պահարանը, որը, ինչպես պարզվել է` մի հսկայական կոճակ է; Այն սեղմվելով` գետնի տակ տանող  դուռ  բացել:

Secret bookcase  TwoBiteBrownie   Imgur  MattԵրեխաները պտուտակաձև աստիճաններ են տեսել,որը նրանց տարել է ներքև: Այնտեղ անկողնային սպիտակեղեն են գտել, մի քանի սարսափազդու տիկնիկներ, կոնֆետի թղթեր: Նրանց հատկապես զարմացրել է այն փաստը, որ այդ թղթերը` Հելոուինի ժամանակ իրենց ստացած կոնֆետներից են: “Ստացվում է, որ ինչ որ մեկը, երբ մենք քնած ենք, բացել է մեր տոպրակն ու կոնֆետ գողացել: Ինչ որ մեկն ապրում է մեր նկուղում”:

Երեխաները,մինչև ծնողների վերադարձը, տեղավորվել են ընկերոջ տանը: Դեռևս պարզ չէ, թե ով է ապրում այնտեղ: Ամեն դեպքում, Imgur-ի օգտատերը Secret bookcase  TwoBiteBrownie   Imgur  Mattխոստացել է հետագա իրադարձությունների մասին տեղյակ պահել:

Իլհամ Ալիևը կմեկնի Ուկրաինա

Իլհամ ԱլիևՄոտ ապագայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Ուկարինայի փոխվարչապետ  Կոնստանտին Գրիշենկոն ուկարինա-ադրբեջանական առևտրա-տնտեսական հանձնաժողովի նիստի ավարտին, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Մյուս կողմից՝  նա չի հստակեցրել Ալիևի այցի ժամկետները: “Ժամկետները կհրապարակվեն  երկու երկրների ղեկավարների համապատասխան ծառայությունների կողմից: Սակայն ակնհայտ է, որ մենք նախապատրաստում ենք այդ այցը, և որևէ գաղտնիք չկա”, -ասել է Գրիշնեկոն:
«Ունիան»  գործակալության հաղորդմամբ՝ ոչ պաշտոնական տեղեկատավության համաձայն՝  Իլհամ Ալիևի այցը նախատեսված  է նոյեմբերի 18-ին :
Ըստ ադրբեջանական կայքի ՝ Ադրբեջանը մտադիր  է Ուկրաինա նավթի մատակարարումները  սկսել 2016թ.՝ Եվրասիական նավթատրնասպորտային միջանցքի շրջանակում: Բացի այդ՝ Ուկրաինան մտադիր  է Ադրբեջանի հետ գազային համաձայնագիր ստորագրել մինչ 2014թ:

Իրանը բացել է Ադրբեջանի հետ սահմանային Բիլյասուվարի անցակետը

Իրան, Բիլյասուվարի անցակետըԱդրբեջանաիրանական սահմանին իննօրյա լարված իրադրությունրից հետո նոյեմբերի 15-ին բացվել է Բիլյասուվարի անցակետը: Ներկա դրությամբ անցակետը հատել են 20 բեռնատարներ և ուղևորվել Նախիջևան, հաղորդում է “Հագին” կայքը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` նոյեմբերի 8-ին Ադրբեջանում Իրանի դեսպանը հաղորդագրություն էր տարածել. Բիլյասուվարի և Ջուղայի անցակետերը փակվել են, քանի որ ադրբեջանական կողմը փակել էր Փոլդեշթ-Շահթահթի անցակետը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`նոյեմբերի 5-ին Իրանի տարածքում զինվորական հագուստով երկու մարդ կրակ էին բացել տրակտորի ուղղությամբ, ինչն էլ այս լարվածության պատճառ է հանդիսացել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը զեկույցներով հանդես եկան ԵԱՀԿ Մշտական Խորհրդում

ԵԱՀԿ         Նոյեմբերի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդում ելույթներով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիկը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:

            Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին 2013թ. ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վերահաստատվեց համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կարևորվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերին կայանալիք հանդիպման անցկացումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին:

Դեսպան Անջեյ Կասպրչիկը ներկայացրեց իր գրասենյակի կատարած աշխատանքը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի դիտարկումների անցկացման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա:

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանն իր ելույթում բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հայկական կողմը կարևորեց 2012թ. հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված համատեղ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և ընդգծեց, որ Հիմնարար սկզբունքները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն:

Դեսպան Կիրակոսյանը շեշտեց Սոչիի հռչակագրով նախատեսվող հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և պայմաններ կստեղծի բանակցային գործընթացում առաջընթացի համար:

Վերահաստատվեց Հայաստանի դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով` ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ արտացոլված միջազգային իրավունքի սկզբունքների և համանախագահ պետությունների լԱքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի ու ԵԱՀԿ Հելսինկիի, Աթենքի, Ալմաթայի, Վիլնյուսի և Դուբլինի նախարարական խորհրդաժողովների շրջանակներում ընդունված հայտարարությունների հիման վրա: