Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի սկզբին Հայաստան կայցելի

Վլադիմիր ՊուտինՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի սկզբին կայցելի Հայաստան: Այս որոշումը կայացվել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների արդյունքում: Լավրովի խոսքերով՝ Նալբանդյանի հետ հանդիպումը ռուսական կողմը դիտարկում է «որպես կարևոր փուլ Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող դեկտեմբերյան այցի նախապատրաստման համար»: «Այսօր մենք կարող ենք նշել, որ պարտադրված ձևականությունների իրականացումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բանակցությունները, բարեհաջող են ընթանում: Մենք ամեն կերպ պետք է նպաստենք որ ամեն ինչ ավարտվի ժամանակին»,-հայտարարել է Լավրովը:

Ճապոնիայում բիթլամանիայի նոր ալիք է բարձրացել

1445740Ճապոնիան  հանկարծակի տարվել է բիթլամանիայով.այստեղ լիվերպուլյան քառյակի երգերը կրկին հնչում են ամենուրեք: Ինչպես երաժշտական “Օրիկոն” վարկանշային ընկերությունն է հայտնել, 36 տարվա մեջ առաջին անգամ վաճառված ալբոմների քանակով The Beatles-ի երգերը համազգային հիթ-շքերթի երրորդ հորիզոնականում են  հայտնվել :

Մեկ շաբաթում վաճառվել է “On Air – Live At The BBC Volume 2”  հավաքածուի 23 հազար օրինակ: Դա մի նոր ալիք է բարձրացրել: Ի դեպ, ճապոնական “թեժ տասնյակում “ է հայտնվել նաև Փոլ Մաքքարթնիի “New”, ալբոմը, որ սակայն 9-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

“Էյնո” փոթորիկը Ֆինլանդիայում հոսանքազրկման պատճառ է դարձել

i (3)Ֆինլանդիայում ավելի քան 20 հազար տուն մինչև հիմա հոսանքազրկված է երկրում մոլեգնած “Էյնո” փոթորկի պատճառով:

Կիրակի երկրին պատուհասած փոթորիկը երկաթուղային հաղորդակցության խաթարման ու  բազմաթիվ շենքերի հոսանքազրկման պատճառ է դարձել: Ամենից շատ տուժել են Սավո նահանգի ու Կենտրոնական Ֆինլանդիայի բնակիչները:

Փոթորկի պատճառած ընդհանուր վնասը տարբեր գնահատականներով տատանվում է 20-80 մլն եվրոյի սահմանում: Ներկայում հաջողվել է հոսանքամատակարարումը վերականգնել 40 հազար տներում: Փորձագետները  “Էյնոն” գնահատում են 2000-ից հետո ուժով ու լուրջ հետևանքներով  երկրին հարվածած երրորդ փոթորիկը:

Տարվա բառը

19051241.512180.6912Օքսֆորդի անգլերենի բառարանը կազմողները 2013-ի տարվա բառ են ընտրել «selfie»-ը (ինքնալուսանկար):

Բառարանի խմբագրությունը նման որոշումը բացատրել է  այդ բառի կիրառման կտրուկ աճով, որն ի սկզբանե միայն սոցիալական կայքերի օգտատերերն էին օգտագործում: Մասնագետները հաշվել են ու պարզել, որ  «selfie» բառը տարվա սկզբից 2012-ի համեմատ աճել է 17 հազար %-ով:

Տարվա բառի երկրորդ հորիզոնականում է «twerk» -ը (“թվերքինգ”, հիփ-հոփ մշակույթում` պար),  «bitcoin»-ը ( վիրտուալ տարադրամի անվանում) և  «unlike» -ը:

Օքսֆորդի բառարանը համարվում է անգլերենի աշխարհում ամենահեղինակավոր հրատարակություններից մեկը: Այն հրատարակվում է 1884-ից ու պարբերաբար համալրվում նոր բառերով:

ԱՄՆ-ում շուրջ 40 երեխա է թունավորվել ածխաթթու գազից

i (2)ԱՄՆ-ի Յուտա նահանգում տարրական դասարանների 40 աշակերտ է թունավորվել ածխաթթու գազով: Դեպքը կատարվել է երկուշաբթի, Մոնթեզում-Քրիք քաղաքում:

Թունավորման պատճառը տաքացուցիչի օդափոխության համակարգում տեխնիկական անսարքությունն է եղել: Ներկա պահին երեխաներից մի մասի վիճակը բավարար է գնահատվում:

Ինչպես տեղի իշխանություններն են նշել, մահվան ելքից խուսափել են միայն  փրկարարների  ժամանակին տեղ հասնելու շնորհիվ: Դպրոցում դասընթացը կվերականգնվի այսօր:

Այսօր զուգարանների համաշխարհային օրն է

main10993702_3c0b9b10758575b1fbcb1db820506d96Սա միանգամայն լուրջ տոն է: 2002-ի նոյեմբերի 19-ից աշխարհի առաջադեմ հասարակայնությունը սկսել է նշել զուգարանի համաշխարհային օրը.ամենաառանձնահատուկ ու ամենաուրախ տոներից մեկը: Նոյեմբերի 19-ը  Զուգարանների  համաշխարհային օր է ընդունվել 2001-ից` Սինգապուրում անցկացված զուգարանների խնդիրներին վերաբերող համաժողովի ժամանակ: Ի դեպ, համաժողովի տեղն էլ պատահական չէր ընտրված.Սինգապուրը զուգարանների անբասիր մաքրությամբ է հայտնի: Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ավելի քան 200 ներկայացուցիչներ, ազգային զուգարանների 17 ասոցիացիաների անդամներ հանդիպել են, որ քննարկեն հանապազօրյա խնդիրներն ու դիտարկել են զուգարանային գործի նոր մոտեցումները:

Հանդիպման արդյունքում ստեղծվեց Զուգարանների համաշխարհային կազմակերպություն, որն էլ անսովոր այդ տոնի գաղափարն է առաջարկել: Այսօր այդ օրը ծառայում է  մարդկությանը հիշեցնելու, որ մոլորակի բնակչության 40%-ը բնական պահանջը հոգալու նպատակով դրան հատկացված հատուկ տեղ չունի: Իսկ այդ անսովոր տոնի շրջանակներում տարբեր երկներում ամենաբազմազան միջոցառումներ են իրականացվում, որոնք ուղղված են հասարակայնության ուշադրությունը ընդհանուր օգտագործման այդ վայրի, դրանցում կիրառվող համակարգերի կատարելագործմանն ու հիգիենիկ չափորոշիչների բարձրացմանն ուղղել:

Հերոս Վարազաբունի անցյալն ու ներկան

varazabun3Օրերս ԼՂՀ Ասկերանի շրջանի Վարազաբուն (Արանզամին) գյուղում անսովոր եռուզեռ էր:  Հանդիսությամբ բացվեց Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմում նահատակված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Սա էլ, թերևս,  հարմար առիթ է անդրադառնալու գյուղի անցյալին ու ներկային:

Վարազաբունը՝ Ասկերան շրջկենտրոնից 11 կմ հարավ-արևելք գտնվող գյուղը,  Արցախում հայտնի է  ոչ միայն խաղողագործությամբ ու հացահատիկի մշակությամբ, այլև 1864 թ. կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցով, որն այսօր, ցավոք, անմխիթար վիճակում է, ինչպես նաև 1875 թ. հիմնադրված դպրոցով ու Գյոզալին, Շոր, Շենին աղբյուրներով:

Հայերի Շուշիի հաղթանակից կատաղած թուրքերը տարբեր ուղղություններով  հարձակումներ են նախաձեռնում: Հարձակման թիրախ են դառնում նաև Ասկերանի շրջանի Սառնաղբյուր (Աղբուլաղ) – Դահրավ ուղղությունը, Մարտունին, ինչպես նաև Հայաստանի  Հանրապետության սահմանամերձ շրջանները:

Հակառակորդն առաջին անգամ գյուղ մտավ մայիսի 10-ին:

Վարազաբունում 5 մարդ են սպանում, այդ թվում և Զինային, որ «Մոսինը» ձեռքին կռվում է թուրքի դեմ: Գերեվարում են 10 կնոջ: Թշնամու հարձակումը կասեցնելու ժամանակ մերոնց հաջողվում է գյուղի մատույցներում շարքից հանել հակառակորդի  տանկը: Գերված կանանցից մեկին՝ Երանիկ Սարգսյանին, հաջորդ օրը բաց են թողնում պայմանով: Նրա միջոցով առաջարկում են գերիներին փոխանակել տանկի անձնակազմի երեք դիակների հետ, որոնցից մեկը Թուրքիայի քաղաքացի էր:

Երբ հրադադարից տարիներ անց  գյուղում լինելու բարեբախտություն ունեցա, այցելեցի Երանիկ Սարգսյանին, որի տղան նույնպես զոհվել է: Շատ լռակյաց էր,  ոչինչ չասաց իր սև օրերի մասին, բայց տարիներն  ասես վերքը սպիացրել էին, ու 21 տարի անց որոշել էր սիրտը թեթևացնել  հուշարձանի բացման առիթով գյուղ եկածների առջև. «Ժամը 8-ին թշնամին գյուղ մտավ: Տանկերը մինչև գյուղի վերջը հասան, որտեղ գտնվում է մեր տունը…»:

Հակառակորդը գյուղից դուրս շպրտվեց հաջորդ օրը, բայց իր հետ  տարավ      գյուղի 10 կանանց,  նրանց թվում` Երանիկ Սարգսյանին: Հունիսի 12-ին Վարազաբունը հարևան գյուղերի հետ կրկին գերության  մեջ հայտնվեց: Երեք ամիս անց՝ սեպտեմբերի 4-ին,  հայկական ուժերն արդեն ավերակ դարձած գյուղն ազատագրեցին: Վարազաբունում գեթ մեկ կանգուն տուն չկար:

Գյուղն ադրբեջանական ռազմական որջ հիշեցնող Աղդամից եկող դառը պտուղները ավելի վաղ է ճաշակել: Մահվան սարսուռն այնքան տևեց, մինչև որ ազատագրվեց հրեշավոր Աղդամը: Այդ լուսավոր օրը վրա հասավ 1993 թ.: Վարազաբունցիների գլխով անցածը սահմանապահ գյուղի ճակատագիր  համարեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը. «Այս տարածքի ժողովուրդը, Վարազաբունը,  հարևան գյուղերը, միայն 1992 թ. մայիսին չէ, որ զգացել են պատերազմի շունչը: Սրանք եղել են սահմանապահ գյուղեր:  Պատահական չէ,  որ հենց Շուշիի ազատագրման  հաջորդ օրը ողջ վրեժը, ցասումը, ատելությունը թշնամին թափեց հենց այդ տարածքում ապրող բնակչության վրա, բայց դուք չընկրկեցիք, դուք դիմացաք»:

Մեծ հայրենականին մասնակցած 100 վարազաբունցիներից 70-ը տուն չվերադարձան: Եվ ոչ միայն: Փոքրիկ գյուղը Խորհրդային Միության երկու հերոս է տվել, որոնցով երախտապարտ համագյուղացիները ոչ միայն հպարտացել են, այլև նրանցից մեկի՝ Երեմ Դանիելյանի պատվին ժամանակին հուշարձան են կանգնեցրել: Ադրբեջանական եռամսյա գերությունից հետո ավարառուները տարել էին նաև այդ հուշարձանը: Իսկ Արցախյան պատերազմում գյուղը 5 զոհ, 9 անհայտ կորած է տվել:

1987 թ.150, իսկ 89-ին120 բնակիչ ունեցող գյուղն  այսօր փոքրացել է, բայց որ պատերազմի վերքերը դեռ չամոքած վարազաբունցին բոլոր ժամանակների կորուստները խորհրդանշող  նոր հուշարձան է կառուցում, դա, անկասկած, ոչ միայն գյուղի հզորացման, այլև հավերժության մասին է վկայում:

 

Տորոնտոյի քաղաքապետը` կրկին աղմկալի պատմության հերոս

o_851326Կանադայի մայրաքաղաք Տորոնտոյի քաղաքապետը, որն արդեն սկանդալային համարման է արժանացել, քաղխորհրդի նիստում կրկին քաշքշուկի պատճառ է դարձել: Օրակարգում նրան իրավասությունների մեծ մասից զրկելու հարցն էր: Ամեն ինչ սկսեց այն բանից, որ քննարկվում էր մայրաքաղաքի բյուջեն: Պատգամավորները կարծում են, որ քաղաքապետը չափազանց շատ գումար է ծախսել իր գրասենյակի վրա:

Ֆորդի հասցեին ամբիոնից վիրավորանքներ էին հնչում.նա էլ  չդիմանալով` փորձեց քննադատներին լռեցնել: Փորձը, սակայն, անհաջողությամբ պսակվեց. քաղաքապետը բախվեց կին-հյուպատոսին, հետո, իհարկե, ինքն էլ փորձեց նրան  ընկած տեղից բարձրացնել, ապա վերադարձավ իր տեղը: Իսկ ամբիոնից շարունակում էին սուլել, համոզված, որ Ռոբ Ֆորդի վարքագիծը սազական չէ Տորոնտոյի  քաղաքապետին:

Ֆորդի անվան շուրջ սկանդալային պատմությունները սկսվեցին այն բանից հետո, երբ տեղեկություն հայտնվեց, որ քաղաքապետը կրեկ է ծխում ու չարաշահում ալկոհոլը: Վերջերս քաղաքական գործիչը խոստովանեց,որ ծխել է, սակայն հայտարարեց, որ հեռանալ քաղաքապետի պաշտոնից չի պատրաստվում:

Տորոնտոյում տեղի ունեցած նիստի ժամանակ, այնուամենայնիվ, նրան զրկեցին իրավասությունների մեծամասնությունից, այնպես որ, մինչև քաղաքապետության ժամկետի ավարտը նա հիմնականում ներկայացուցչական գորածառույթ է իրականացնելու:

Սարդինիայում տարերքի պատճառով 9 մարդ է զոհվել

i (1)Իտալական Սարդինիա կղզում եղանակային վատ պայմանների հետևանքով 9 մարդ է զոհվել, 5-ն էլ համարվում են անհետ կորած:

Տեղի բնակավայրերը հոսաքազրկվել են, տեղատարափ անձրևները լվացել են ճանապարհները: Փոթորկի նախազգուշացման պատճառով  Կալյարի վարչական կենտրոնի օդանավակայանից հետաձգվել են թռիչքները: Որոշվել է ժամանակավորապես դադարեցնել նաև  Չիվչթավկեյա նավահանգստից նավերի տեղաշարժը: