Առևտրի ծավալով Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից

52cf8445-f9b8-7569-f9b8-7566a50bcedb.photo.02013-ի տվյալներով, Չինասատանն առաջին անգամ առևտրի ծավալներով առաջ է անցել ԱՄՆ-ից ու տարին փակել ռեկորդային ցուցանիշով:

The Financial Times հրատարակության տեղեկացմամբ, անցած տարի  արտաքին ու ներքին առևտրի ծավալը կազմել է 4,16 տրլն դոլար, ավելանալով նախորդ տարվա ծավալի համեմատ 7,6%-ով:

ԱՄՆ-ի նույնանման ցուցանիշները հայտնի կդառնան փետրվարին, սակայն 11ամսվա տվյալներով, առևտրի ծավալը կազմել է 3,57 տրլն: Դա վկայում է արդեն այն բանի մասին, որ Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից ու դարձել առևտրի համաշխարհային կայսրություն:

Բաղրամյան-Արտամետ ճանապարհին մեքենան բախվել է հոտին

ապակիՀունվարի 9-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան-Արտամետ ճանապարհի 5-րդ կմ-ին հարվածել է 1971 թ. ծնված Զադա Բ.-ին պատկանող ոչխարի հոտին:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի ավտոճանապարհի Գորիսի տարածաշրջանի Շուռնուղ գյուղի տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Օլանդը դավաճանում է իր քաղաքացիական կնոջը

ol3001389341057Մասսայականություն վայելող «Closer» հրատարակությունը հրապարակել է մի նյութ, որի համաձայն Ֆրանսիայի նախագահ Օլանդը դավաճանում է իր քաղաքացիական կնոջը` Վալերի Թրիերվեյլերին` հայտնի դերասանուհու հետ:

Պետության ղեկավարի սիրուհին Ժյուլի Գայեն է:  Ասվում է, որ իբր նախագահ Օլանդը թիկնազորից հրաժարվում է ու իր սկուտերն օգտագործում սիրուհուն գիշերային այցելություն կատարելու համար: Շատ ֆրանսիացիներ են հավատում այս շշուկներին, քանի որ Օլանդին դժվար է օրինակելի ամուսին համարելը: Նա հանուն քաղաքացիական կնոջ` թողեց իր 4 երեխաների մորը` Սեգոլեն Ռուայալին:

Ինչ վերաբերում է նախագահին, ապա նա վստահ հայտարարում է.նման հրապարակումները խախտում են մասնավոր կյանքի իրավունքը, ու պատրաստվում է դատի տալ «Closer»-ի խմբագրությանը:

2013-ին Երևանի քաղաքապետարանի թեժ գծերին ստացվել է 30 հազարից ավելի զանգ

թեժ գիծՄայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարները 2013 թվականին բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել:

Անցյալ տարվա մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ ժամանակահատվածի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 30422 հեռախոսազանգ: Քաղաքապետարանի իրավասության շրջանակում գրավոր ընթացք ստացած 7100 հեռախոսահամարներով բարձրացված հարցերը մեկօրյա ժամկետում կատարվել են:

Նույն ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է  4160 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերին սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ են տրվել:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին  քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված  1789 հեռախոսազանգերով ներկայացված հարցերն անմիջապես ընթացք են ստացել և  կարգավորվել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ տարվա կտրվածքով ներկայացվող հարցերի գերակշիռ մասը եղել են կոմունալ-կենցաղային բնույթի:

Երևանի քաղաքապետարանում գործող թեժ գծի հեռախոսահամարները շուրջօրյա հերթապահությամբ աշխատել են նաև տոնական օրերին և ստացված 267 հարցադրումներին օպերատիվ կերպով համապատասխան լուծումներ են տրվել:

 

 

 

Պենտագոնը հաշվել է` քանի փաստաթուղթ է գողացել Սնոուդենը

2274199Ամերիկյան նախկին հետախույզ Էդվարդ Սնուոդենը գողացել է 1,7 մլն փաստաթուղթ` ԱՄՆ հատուկ ծառայությունների ռազմա-հետախուզական օպերացիաների մասին:

Ներկայացուցիչների պալատի ղեկավար Մայք Ռոջերսի ու կոնգրեսական Դաթչ Ռուպերսբերգի խոսքերով, այդ տվյալների մեծամասնությունը կապ ունի ամերիկյան բանակի, ԱՄՆ ՌՕՈՒ-ի ու ՌԾՈՒ-ի ընթացիկ օպերացիաների հետ: Պենտագոնի փակ զեկույցում նշվում է, որ առևանգված նյութերի հրապարակումը մեծ վնաս է հասցրել Միացյալ Նահանգների հետախուզական գործունեությանը:

Արգենտինայում 3 մարդ է կայծակնահարվել

i (1)Արգենտինյան Վիյա-Հեսել քաղաքի լողափին  կայծակնահարությունից 3 մարդ է մահացել, 22-ը վնասվածքներ են ստացել:

Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, կայծակը փոթորկի հետևանք է եղել”օդի վեր բարձրացող հոսքի ուժեղ շարժմամբ և մեծաքանակ էլեկտրական ակտիվությամբ”:

Տուժածների մեջ 16 հասուն մարդիկ ու 6 երեխաներ են: 2 կանանց վիճակը գնահատվում է ծանր:

«Տաղանդավոր գրող, հայրենիքի նվիրյալ զինվոր, անձնուրաց քաղաքացի». Հանրային խորհուրդ

Լևոն ԽեչոյանՀանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.

«Մեր ժամանակների լավագույն արձակագիրներից մեկի՝ Լևոն Խեչոյանի անժամանակ մահը ծանր կորուստ է արդի հայ գրականության համար:

Տաղանդավոր գրող, հայրենիքի նվիրյալ զինվոր, անձնուրաց քաղաքացի. այսպիսին էլ նա կշարունակի մնալ իր գրչակից ու զինակից ընկերների, իր ընթերցողների, իր համախոհների հիշողության մեջ:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, նրա գրական ժառանգության երկրպագուներին»:

Անկախ

Ուսանողը թմրանյութի ազդեցությամբ կտրել է առնանդամը

meow meow  credit AlamyԱհավոր դեպք է տեղի ունեցել Ամանորի նախօրեին բրիտանական Հեյվորդս Հիթ քաղաքում: 19-ամյա ուսանողը, որ արձակուրդներին տուն էր եկել, թմրանյութի ազդեցությամբ հարձակվել է մոր վրա, ապա կտրել իր առնանդամը: Բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել:

Երիտասարդը, ում անունը հասկանալի պատճառներով չի նշվում, մեֆեդրոն է ընդունել.դեղամիջոց, որը ողջ երկրում 2010-ից արգելվել է: Դրանից հետո նա հավասարակշռությունից ելել է: Հարևաններն են գտել արնաթաթախ երիտասարդին, որն իրենց լուսամուտից էր կախվել: Նրա ահաբեկված մայրն էլ փրկարարներ է կանչել:

Խեղճ կինը նույնքան օգնության կարիք է ունեցել, որքան որդին: Տղան դանակով վիրավորել էր մորը, ապա կտրել իր սեռական օրգանը:

Երկուսն էլ կյանքի համար վտանգավոր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկներին հաջողվել է առնանդամը կարել, իսկ մոր վիճակը կայուն է գնահատվում: Երիտասարդի ընկերը պատմել է, որ նա շատ բարի ու պայծառ մարդ է, սակայն վերջին շրջանում սկսել է տարվել թմրանյութերով: Ոստիկանությունը պատրաստվում է նրա դեմ գործ հարուցել, սեփական մոր վրա հարձակվելու փաստով:

 

Այդահոյում 50 ավտոմեքենա իրար են բախվել

i (6)Ամերիկյան Այդահո նահանգում զանգվածային ԱՃՊ է տեղի ունեցել.50 ավտոմեքենա իրար են բախվել:

Պատահարը Մերիդան քաղաքում է տեղի ունեցել, 10 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Չի բացառվում է, որ զոհեր կան:

Ոստիկանության տվյալներով, մեկ մեքենա ճզմվել է գերանների տակ: Ներկայում  տեղում փրկարարական ծառայություններ են աշխատում:

 

Արևմտյան Վիրջինիայում քիմիկատների արտահոսքի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել

i (3)Ամերիկյան Չառլսթոն քաղաքում Էլկ գետի մեջ մեթիլցիկլոհեքսան է լցվել:

Քիմիկատների արտահոսքը կատարվել է Freedom Industries ընկերության գործարանից: Հետևանքը եղել է այն, որ մարզի 5 նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել: Ներկայում մասնագետները փորձում են պարզել արտանետման ծավալն ու պատճառը:

Փորձագետների տվյալներով, քիմիական նյութը վտանգ չի ներկայացնում կյանքի համար, նույնիսկ մեծ քանակի դեպքում: Ավելին, տեղաբնակներին թույլ է տրվել ծորակից ջուր օգտագործել, սակայն, միայն տեխնիկական կարիքների համար:

 

Արգենտինայում 3 մարդ է կայծակնահարվել

i (1)Արգենտինյան Վիյա-Հեսել քաղաքի լողափին  կայծակնահարությունից 3 մարդ է մահացել, 22-ը վնասվածքներ են ստացել:

Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, կայծակը փոթորկի հետևանք է եղել”օդի վեր բարձրացող հոսքի ուժեղ շարժմամբ և մեծաքանակ էլեկտրական ակտիվությամբ”:

Տուժածների մեջ 16 հասուն մարդիկ ու 6 երեխաներ են: 2 կանանց վիճակը գնահատվում է ծանր:

Մոսկվայում քնից արթնացել են իշամեղուները, իսկ ուռենիները ծաղկել են

iՄոսկվայում բնակիչներն իրենց պատշգամբներում հայտնաբերում են արթնացած իշամեղուներ ու տեսախցիկով նկարահանում հունվարին  ծաղկած ուռենիները:

Սակայն օդերևութաբանները վստահեցնում են, որ ամեն ինչ տեղը կընկնի: Նրանց կանխատեսմամբ, հանգստյան օրերին, հունվարի 11-12-ին սպասվում է ցուրտ մինչև – 6 աստիճամ Ցելսիուս, քամի, մերկասառույց ու թաց ձյուն:

Ավելի վաղ հայտնել էին Արեգակի վրա հզոր բռնկման ու դրա հետևանքով` Երկրի վրա մագնիսական փոթորիկների առաջացման մասին:

Ինչպե՞ս են հագնվում կանայք իսլամական երկրներում

իսլամ կանայքԱՄՆ-ում տեղակայված «Pew» հետազոտական կենտրոնը ուսումնասիրություն է կատարել իսլաամական յոթ երկրում պարզելու համար, թե ինչպես են կանայք հագնվում հասարակական վայրերում: Այսպես Թուրքիայում, Թունիսում, Եգիպտոսում, Իրաքում, Լիբանանում, Պակիստանում և Սաուդյան Արաբիայում անցկացված հարցումների արդյունքում հայտնի է դարձել, թե ինչպիսի հագուստ են նախընտրում կրել կանայք: Օրինակ` Թունիսում կանանց միայն 56 տոկոսն է ինքնակամ որոշում, թե ինչ կրի: Այս ցուցանիշով ետնապահի դիրքում Եգիպտոսն է, որտեղ ազատ ընտրության իրավունք ունի կանանց միայն 14 տոկոսը: Հատկանշական է, որ հանդերձանքի առումով ամենախիստ կանոններ սահմանած երկրում՝ Սաուդյան Արաբիայում, կանանց 47 տոկոսը խոստովանել է, որ ազատ է հագուստի ընտրության հարցում:

Ուսումնասիրված յոթ երկրներում կանանց մեծամասնությունը կողմ է մազերը ամբողջությամբ ծածկելուն՝ բաց թողնելով միայն դեմքը: Ամենից պահպանողական Սաուդյան Արաբիայի կանայք գտնում են, որ դեմքը նույնպես պետք է փակել, իսկ ահա ավելի լիբերալ թվացող Լիբանանում և Թուրքիայում կանայք կողմ են ամենևին չծածկվելու գաղափարին:

 Անկախ

 

Որոշ ուժեր նպատակ ունեն հեղինակազրկել Թուրքիան. Ահմեդ Դավութօղլու

Ահմեդ ԴավութօղլուԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մասնակցել է «Անադոլու» լրատվական գործակալության կազմակերպած կլոր սեղանին: Դավութօղլուն նշել է, որ որոշ ուժեր նպատակ ունեն հեղինակազրկել Թուրքիան՝ մեղադրելով նրան Սիրիայում արմատական ուժերին աջակցելու մեջ: Արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ սիրիական խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որ երկրից դուրս հանել արտասահմանյան զինված խմբավորումներին՝ այդ թվում լիբանանյան «Հզբալլահ» շարժմանը: «Սիրիան միջազգային հանրության անտարբերության վառ օրինակ է»,-ասել է Դավութօղլուն:

 

 Անկախ