Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ճանապարհներՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16–ին`ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է:

Սևանի, Ճամբարակի, Արթիկի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

 

ՃՏՊ Իսակովի պողոտայում, մեկ մարդ հիվանդանոցում է

ավտոպատահարՀունվարի 16-ին, ժամը 03.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 ԼՏ 692 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Հ., ծնվ.1985թ.) բախվել է ծառին, ինչից ուղևոր Մ.Վ.-ը արգելափակվել է խցիկում:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Մ.Վ.ին, ում հոսպիտալացրել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:

Թութակը “մատնել” է իր տիրոջը

pic_0b7a722692b2fd690d9962665a0c4a27Մեքսիկայում թութակը ոստիկանությանը տեղեկացրել է, որ իր տերը խմած է: Դեպքը կատարվել է Մեխիկո-Սիթիի հսկիչ-անցագրակետում, օրեր առաջ:

Տիրոջ խմած լինելու մասին թութակը հայտնեց ճանապարհային  ոստիկաններին այն պահին, երբ վերջիններս ավտոմեքենայի մեջ էին  զննում: Թռչունը սկսեց գոչել.”Նա խմած է, նա խմած է”:

Իրավապահները սկզբից կարծեցին, թե վարորդի հետ մեքենայում ուրիշ ուղևոր կա: Սակայն, մեքենայի սրահը զննելով, այնտեղ դեղին թութակ հայտնաբերեցին:

Ալկոհոլի առկայության թեստը դրական պատասխան ցույց տվեց ու այնժամ, 49-ամյա տղամարդուն ոստիկանական բաժանմունք տարան, իսկ թութակին կենդանիների հսկողության վարչություն տարան: Հետո տղամարդը հայտնեց, որ թութակն իրենից հեռու կարող է կարոտից մեռնել.թռչնին տիրոջը վերադարձրին:

Ինչ պատիժ է սպառնում տղամարդուն, չի ճշտվում:

Անկախ

 

 

Վիրջինիայի ափերի մոտ կործանիչ է ընկել օվկիանոսը

o_756199Վիրջինիա նահանգի մոտ վթարվել է F-18 կործանիչ:

Ինքնաթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսը` ցամաքից 60 կմ հեռավորության վրա: Կատարվածի հետևանքով տուժածներ չկան: Օդաչուն հասցրել է դուրս գալ ինքնաթիռից: Տեղեկություն կա, որ օդաչուն փրկվել է  այդ տեղանքի մոտ հայտնված ձկնորսական նավի շնորհիվ:

Կատարվածի պատճառները պարզում են:

Լոնդոնում կոտրել են Զիգմունդ Ֆրեյդի աճյունասափորը

2318679Լոնդոնում, գողության փորձի ժամանակ կոտրել են լեգենդար հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդի աճյունասափորը:

Իրավապահ մարմինները հայտնում են, որ դեպքը կատարվել է Լոնդոնի հյուսիսում գտնվող Հոլդես-գրին շրջանի կոլումբարիումում, ամանորի գիշերը: Գրեթե ամբողջությամբ փշրված  հունական սափորը, որի մեջ էր ամփոփված Ֆրեյդի ու նրա կնոջ` Մարթայի աճյունամոխիրը, աշխատակիցները հայտնաբերել են հաջորդ օրը, հունվարի 1-ին, հատակին թափված: Ոստիկանությունը ենթադրում է, որ անհայտ հանցագործը շենք է մտել աճյունասափորը գողանալու մտադրությամբ, սակայն, ինչ որ պատճառով նա չի կարողացել մտածածն իրագործել:

“Գուցե չարագործին գրավել է այդ սափորի արժեքը, որը ստեղծվել է մթ 3-րդ դարում ու դրա պարունակությունը-,հայտնել են ոստիկանությունում:-Ամեն դեպքում, նման ցինիկ հանցագործություն կարող էր կատարել շատ անհոգի մեկը ու, մենք կանենք ամեն ինչ, որ նա ճաղերի ետևում հայտնվի”:

Կոլումբարիումում հայտնել են, որ  կատարվածից հետո անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվել, իսկ Ֆրեյդի ու նրա տիկնոջ աճյունամոխիրն այժմ հուսալի տեղում են:

Անկախ

 

Քննության արտագրելու համար ԱՄՆ ՌՕՈՒ-ի 34 սպա է հեռացվել

i (1)ԱՄՆ-ում  ՌՕՈՒ-ի 34 սպա հեռացվել է պաշտոնից որակավորման քննության ժամանակ արտագրության կասկածով:

ՌՕՈՒ-ում վստահեցնում են, որ սպաները մեկը մյուսին ճիշտ պատասխաններ էին ուղարկում: Նման վարքագիծն անընդունելի է ճանաչվել ու 200 զինծառայողի ստիպել են քննությունը կրկին հանձնել, սակայն` խիստ հսկողության ներքո:

Բացի այդ, ՌՕՈՒ-ի 3 սպայի հեռացրել են պարտականություններից` թմրանյութեր պահելու մեղադրանքով:  Նրանք, ի դեպ, ծառայում են ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի ավիաբազաներում:

Անկախ

 

Եգիպտոսում նոր սահմանադրության օգտին է քվեարկել ընտրողների 95%-ը

o_716285Հունվարի 15-ի երեկոյան Եգիպտոսում ավարտվեց երկրի նոր սահանադրության համար անցկացվող հանրաքվեն: Քվեարկությանը մասնակցությունը գերազանցեց 55%-ը: Արդյունքում, ընտրողների 95%-ը հավանության արժանացրեց սահմանադրության նախագիծը: Իսլամիստները, կրկին արգելված “Մահմեդական եղբայրներ”-ի կողմնակիցները քվեարկությունը բոյկոտել են:

Հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհայտարարվեն  ընտրատարածքները փակելուց հետո, 72 ժամ անց:

Անկախ

Կիսակառույց շենքում քաղաքացու դի է հայտնաբերվել

սպանվածՀունվարի 15-ին, ժամը 16.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 94 կիսակառույց շենքում առկա է քաղաքացու դի, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դին հայտնաբերվել է թիվ 96 հասցեում գտնվող կիսակառույց շինության 2-րդ հարկում:
Փրկարարները անձը չպարզված միջին տարիքի տղամարդու դին պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության աշխատակիցներին:

Անկախ

Փրկարարները բացել են փակ դռներ

աինՀունվարի 15-ին, ժամը 20.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցի թիվ 59 տան դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:

***
Հունվարի 15-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի 3-րդ մուտքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Հունվարի 15-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի բնակարաններից մեկի լոգարանի դռան փականը խափանվել է, ներսում վատառողջ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ դուռը բացվել է տեղի ուժերով: Ներսում է եղել Լ. Ու.-ը (ծնվ. 1941թ.), ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում թիվ 11 փողոցի տներից մեկի դուռը փակվել է. ներսում երեխա է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը: Ներսում էր գտնվում Մ. Ա.-ը (ծնվ.2012թ.):
Անկախ

«Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»-ի սրահներից մեկը ջրալցվում է

«Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»-Հունվարի 15-ին, ժամը 17.30-ին տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 50 հասցեում՝ «Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»-ի վարչական շենքի տանիքին առկա ձյան հալոցքի պատճառով սրահներից մեկը, որտեղ անցկացվում է Երևանի շախմատի առաջնությունը, ջրալցվում է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք:

Հրշեջ-փրկարարները և քաղաքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցները հեռացրել են տանիքի ձյունը:

Անկախ

Ստամբուլում երեք հարկանի շենք է փլվել, կան տուժածներ

ստամբուլ, փլուզումՍտամբուլի Ֆաթիհ թաղամասում երեք հարկանի շենք է փլվել: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Դեպքի վայր են հասել փրկարարները, շտապ օգնության և ոստիկանական ծառայությունը: Նախնական տվյալներով երեք մարդ է վիրավորվել: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Հնարավոր է, որ փլատակների տակ մարդիկ են մնացել:

 

Անկախ