Պարզաբանում նույնականացման քարտ ստանալու կարգի վերաբերյալ

ոստիկանություն,նույնականացման քարտերԶանգվածային լրատվության միջոցների հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից: Անհրաժեշտ է նշել, որ նույնականացման քարտ չստանալու կամ առանց նույնականացման քարտի բնակվելու համար ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության միջոցներ նախատեսված չեն: Այլ է խնդիրը, եթե որևէ իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ լինի նույնկանացման քարտի առկայություն:  ՀՀ ոստիկանությունը չի համարվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը վարող լիազոր մարմին: Ուստի առաջարկվում է նշված հարցի պատասխանը ստանալու համար դիմել իրավասու մարմնին: Բոլոր դեպքերում «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքով նույնականացման քարտ ստանալու վերաբերյալ պարտադիր դրույթներ նախատեսված չեն: Նշված օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մինչև 2014 թվականի հունվարի 1-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչև դրանց վավերականության ժամկետը լրանալը: Մինչև անձնագրի վավերականության ժամկետը լրանալը քաղաքացին օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նաև նույնականացման քարտ, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նշված օրենքով նախատեսված անձնագիր, և իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված վավերական անձնագիրը: Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16-18 տարեկան արական սեռի զինապարտ ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր (այսինքն սովորական անձնագիր): 16 տարեկանից բարձր մյուս կատեգորիայի անձանց անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում  անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար անձը պետք է ստանա նույնականացման քարտ՝ ՀՀ տարածքում օգտագործելու համար, իսկ ճամփորդելու համար՝ նաև կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր:  Նույնականացման քարտ ստանալու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի  14-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված է պետական տուրքի վճարում 3.000 ՀՀ դրամի չափով: Նշված վճարից ազատվում են աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Առավել սեղմ ժամկետում նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու համար բացի նշված վճարից ՀՀ քաղաքացին վճարելու է ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1465-Ն որոշմամբ սահմանված վճարը՝ 1 աշխատանքային օրվա համար 20.000 ՀՀ դրամի, իսկ 3 աշխատանքային օրվա համար 10.000 ՀՀ դրամի չափով:  Նույնականացման քարտի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված վճարները տնօրինվում են ՀՀ օրենսդրության համաձայն հաստատված նախահաշիվների հիման վրա՝ համապատասխան տողերով: Ընդ որում անհրաժեշտ է նշել, որ արտաբյուջետային միջոցները ևս համարվում են պետական բյուջեի համամասնություն և գանձված բոլոր միջոցները ծախսվում են պետական կարիքների համար:

Անկախ

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ավտոճանապարհՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Երևան-Արմավիր ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Անկախ

Ավտովթար` հրդեհի բռնկումով

Ավտովթար, հրդեհՀունվարի 24-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել՝ 21.10-ին:

Ավտովթար, հրդեհԴեռևս չբացահայտված հանգամանքներում Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում բախվել են «Տավրիա» մակնիշի 35 VO 767 և «Մերսեդես» մակնիշի 78 UU 078 ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տավրիա» մակնիշի ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել՝ 21.10-ին:

Մինչ հրշեջ-փրկակարների կանչի վայր հասնելը՝ «Տավրիա» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել 1990 թ. ծնված Գ. Ք., 1990 թ. ծնված Ն. Ա., 1990 թ. ծնված Ռ. Ս. և տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիատալվել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները Ն. Ա.-ի վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ. Ք.-ի և Ռ. Ս.-ի վիճակը՝ ծանր:

Անկախ

Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

ԱվտովթարՀունվարի 24-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10 կմ-ում՝ «Սատանի կամրջի» մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել

ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ «ԲՄՎ» մակնիշի 75AP 777 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատին:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1981 թ. ծնված Ս. Դ.-ին, ով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:

Անկախ

Հրդեհ Դավթաշենում. կա տուժած

հրդեհ,գուգարք

Հունվարի 24-ին, ժամը 21.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ի թաղամասի թիվ 49 շենքի նկուղում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.09-ին, մարվել՝ 22.22-ին: Այրվել է տնտեսական աղբ (5 քմ):

Հրշեջ-փրկարարները նկուղից դուրս են բերել ծխահարված Հ. Գ.-ին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհ բնակարանում. հայտնաբերվել է դի

հրդեհ նորվեգական գյուղումՀունվարի 24-ին, ժամը 23.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարանններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.48-ին, մարվել՝ 23.55-ին: Հյուրասենյակում այրվել է պահարան, անկողին և էլ. ներքնակ:

Հրշեջ-փրկարարները միջանցքի հատակին հայտնաբերել են 1932 թ. ծնված Ա. Պ.-ի դին:
 Անկախ

Էդվարդ Նալբանդյանը համանախագահներին պատմել է Ադրբեջանի սադրանքների մասին

 

23. Minister Nalbandian met  with OSCE MG co-chairmen and Azerbaijani FM - 24.01.2014Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։

Հիմնվելով նոյեմբերի 19–ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա և ի շարունակություն դեկտեմբերի 5–ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպման` քննարկվեցին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ:

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արդբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները և ակնհայտ արհամարանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին` ձեռնպահ մնալու հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել իրավիճակի էսկալացիայի:

Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ:

 Անկախ

Հայաստանի ծանրորդներին 2014-ին լուրջ փորձություն է սպասում

փաշիկ ալավերդյանՀայաստանում ծանրամարտը սիրված է: Աջակցության կարգով ամեն տարի պատկառելի ֆինանսներ հենց այս մարզաձևի ներկայացուցիչներին է տրամադրվում: Եվ ահա, զարմանալի է, որ Հայաստանի ոչ մի ծանրորդ և ծանրորդուհի անգամ չէր հավակնում 2013-ի մրցաշրջանում տեղ զբաղեցնելու Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակում: Այն որոշվում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքով: Պատճառի մասին հարցրինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանին:

– Հավաքականի կազմը թարմացվում էր, ավելի երիտասարդ մարզիկների ենք փորձում ընդգրկել թիմում: Մեր երկրի փորձառու մարզիկները բաց թողեցին Եվրոպայի, աշխարհի առաջնությունները: Պատճառները տարբեր էին: Մեծ մասը բուժվում էին, ապաքինում վնասվածքները: Խոսքը Մելինե Դալուզյանի, Արա Խաչատրյանի, Ռուբեն Ալեքսանյանի մասին է: Մարզչական խորհուրդը որոշել էր նրանց չծանրաբեռնել, քանի որ երկաթախաղի մեր վարպետների համար 2014-ի մրցաշրջանը հագեցած է լինելու: Մասնավորապես, նոյեմբերի 1-8-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվելու է աշխարհի առաջնությունը, որը վարկանշային է 2016-ի օլիմպիական խաղերի համար: Իսկ 2013-ին մեր ծանրորդները տարբեր ստուգատեսներում նվաճել են 36 մեդալ: Դրանք բաժին են հասել 13 մարզիկների: Ուրախալի է, որ ունեցել ենք պատանիների աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ: Փաստը վկայում է, որ հուսալի հերթափոխ է աճում:

– 2013-ին արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար Հայաստանի 10 ծանրորդ որակազրկվել է: Այդ առումով խնդիրներ չկա՞ն:

 – 240 հազար դոլար տուգանք է վճարվել: Մինչև սեպտեմբեր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի հետ համատեղ կվճարի ևս շուրջ 200 հազար դոլար, որպեսզի մերոնց թույլատրեն մասնակցել աշխարհի առաջնությանը:

ծանրամարտ – Մայր դառնալուց հետո որոշել է մրցահարթակ վերադառնալ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Հնարավո՞ր է, որ նա կրկին ուրախացնի մեր մարզասերներին:

 – Ինչ խոսք, դա լավ է, սակայն ավելի ճիշտ կլինի այդ մասին խոսել նրա մրցահարթակ դուրս գալուց հետո: Փետրվարի 18-23-ը Երևանում անցկացվելու է Հայաստանի առաջնությունը, որից հետո էլ կհստակեցվի հավաքականի կազմը: Ապրիլի 1-6-ը Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: 5-6-ական մարզիկ-մարզուհի դուրս կբերենք մրցահարթակ: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են գլխավորել մարզիչներ Պողոս Պողոսյանը և Արտաշես Ներսիսյանը: Նոր մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել ենք դեռ 2013-ի դեկտեմբերից: Ուսումնամարզական հավաքներ են նախատեսվում Հայաստանի առաջնությունից առաջ, նաև հետո:

 

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

Արևելյան երկարակեցության գաղտնիքները

DolgoletieԱրևելյան բժշկության համաձայն` մարդու երջանիկ գոյությունը 5 դրսևորում ունի. առաջինը երկարակեցությունն է, երկրորդը` հարստությունը, երրորդը` մարմնի առողջությունն ու հոգու հանգստությունը, չորրորդը`  սերն անարատության հանդեպ, 5-րդը` հանգիստ վախճանը: Երկարակեցությունն անսովոր մի բան չէ արևելյան ժողովուրդների համար, ավելի շուտ` կյանքի նորմ:

Եթե արևմուտքի բժշկությունը մեծ նշանակություն է տալիս դեղորայքային թերապիային, որը ստեղծում է արագ ու արդյունավետ բուժման տպավորություն, իսկ իրականում հիվանդության պատճառը մնում է, ապա արևելյան բժշկությունն այդ հարցում արմատապես տարբերվում է:

Եթե մարդու մարմինը դիտարկվի որպես բարդ համակարգ, որը կարողանում է ինքնակարգավորվել, ապա արևելյան բժշկության մեջ առաջին տեղում մարդու կենսակերպն է. «Մենք այն ենք, ինչ ընտրում ենք»: Մարդու հիվանդությունների մեծ մասի  առաջացման պատճառը մարդն ինքն է:

Բուժման մեջ մեծ կարևորություն ունի հիվանդության կանխարգելումն ու առողջ կենսակերպը. շարժողական ակտիվությունը, սնունդը, հոգեկան վիճակը ևն:

Արևելյան շատ բժիշկներ ու փիլիսոփաներ իրենց գրություններում երկարակեցության գաղտնիքներ են գրառել: Կայսր Ցյանլունը, որը կառավարել է Ցին դինաստիայի դարաշրջանում ու ապրել է մինչև 88 տարի, իր երկարակեցության մասին տրակտատ է թողել:

«Ատամները պետք է անընդհատ մի բան ծամեն, իսկ կոկորդը պետք է անընդհատ թրջվի. պետք է մի քիչ ալկոհոլ խմել, սակայն չհարբել:

– ոտքերը միշտ պետք է շարժման մեջ լինեն,

– պարբերաբար ոտնաթաթերի մերսում է հարկավոր անել,

– մարզել փորն ու գոտկատեղը,

– չի կարելի խոսել ուտելու ժամանակ,

– մարդը պետք է ժամանակ առ ժամանակ զբաղվի սեռական կյանքով, սակայն` ոչ հաճախ,

– սրտին հանգստություն, իսկ հոգուն բերկրանք է հարկավոր:

Յանշեն անունով գյուղացին 98 տարեկան հասակում էլ անսովոր ուժ ուներ ու ֆիզիկապես ակտիվ էր: Նա սերունդներին է փոխանցել երկարակեցության իր գաղտնիքը. «Սրտում պետք է հանգստություն լինի, իսկ մկաններում ու ոսկրերում` ուժ, ոտքերում` արագություն, փորում` ոչ մի գրամ յուղ: Ողնաշարը պետք է ուղիղ լինի, տեսողությունն ու լսողությունը` սուր:  Գիտակցությունը պետք է պարզ լինի, իսկ հոգին` զվարթ»:

Ասվածն ընդհանրացնելով` կարելի է «երկարակեցության  մի քանի հասարակ կանոն» առանձնացնել:

1.Քնի  ու արթուն ժամանակ ճիշտ ռեժիմ պետք է լինի. հարկավոր է գարնանն ու ամռանը վաղ պառկել քնելու և վաղ էլ արթնանալ:

2.Չափավորություն սննդում. ոչ մի դեպքում չի կարելի է չափից ավելի ուտել:

3.Ոտքերը պետք է տաք պահել: Գլխում էներգիայի հոսքը կարող է բարձր ճնշման հանգեցնել: Ճնշումն իջեցնելու համար հարկավոր է  էներգիան ոտնանթաթերն ուղղել, ուստի ոտքերը պետք է  տաք լինեն:

4. Ձեզ ազատեք անհանգստությունից: Ավելի շատ շարժվեք:

5. Հետևեք, թե ինչ եք խոսում. հնարավորինս քիչ խոսեք` ընտրելով յուրաքանչյուր բառն ու ասելու ժամանակը:

6. Ամեն ինչում չափավոր եղեք, ավելորդ, չափազանց շատ զգացմունքները վնասում են:

7. Անկեղծ ժպտացեք ու սիրտը լցրեք գթասրտությամբ: Դա  ամեն տեսակի բուժումներից էլ լավ է:

8. Զարգացրեք խելքը: Կատարելագործելով միտքը` կատարելագործում եք սիրտը:

Առողջ եղեք

Անկախ