Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը` Կրասնոդարում անելիքի և Ռուսաստանի հավաքականի հետ խաղի մասին

ՅուՄ Yura Movsisyan-2Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վստահ է, որ մարտի 5-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների ընկերական մրցամարտի ժամանակ մարզադաշտի տրիբունաներում հայկական դրոշներն ավելի շատ կլինեն, քան` ռուսականները: Այդ մասին նա ասել է Sovsport.ru-ի թղթակցին:

Մովսիսյանը չի թաքցրել, որ Կրասնոդարն իր համար հարազատ քաղաք է, քանի որ այնտեղ շատ հայեր են ապրում և խաղացել է տեղի թիմում: Նա նշել է, որ եթե ազատ ժամանակ ունենա, անպայման ընկերներին կհանդիպի, հայկական ռեստորան կայցելի, որպեսզի խորաված ճաշակի:Վերջերս Սոչիում կայացած օլիմպիական խաղերին անդրադառնալով, Մովսիսյանը նշել է, որ բացումն իրեն դուր է եկել, իսկ ստուգատեսի ընթացքին հետևելու համար այնքան էլ ժամանակ չի ունեցել: Իսկ թե որ թիմին է նա երկրպագել ԱՄՆ-Ռուսաստան տափօղակով հոկեյի մրցամարտի ժամանակ, Յուրան ասել է. «Ոչ մեկին, պարզապես, լավ խաղ եմ փորձել դիտել»:

Հայ ֆուտբոլիստը նաև ընդգծել է, թե ինչու է կարևոր Հայաստանի հավաքականի համար հաղթանակը Ռուսաստանի թիմի հետ առաջիկայում կայանալիք խաղում. «Այն վերջինն է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի համար։ Երկար ժամանակ խաղացել ենք նրա ղեկավարությամբ, հարգել նրան։ Հաղթելով Ռուսաստանի հավաքականին՝ կցուցադրենք, թե ինչքան ենք շնորհակալ այդ մարդուն։ Մինասյանը հիանալի մարզիչ է, լավ ընկեր բոլոր խաղացողների համար։ Մրցակիցների դարպասը գնդակներ խփելը պարտականությունս է, այդ պատճառով կաշխատեմ  դա անել  Ռուսաստանի հավաքականի հետ խաղում։ Գնդակներ խփել կարողանում եմ, բայց գուշակություններ` ոչ»։

Անկախ

 

Ադրբեջանում գերի ընկած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը վերադարձել է Հայաստան

մամիկոնԲաքուն մարտի 4-ին հայկական կողմին է վերադարձրել հունվարի 28-ին Ադրբեջանի սահմանը հատած ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանին: Այն տեղի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնակցությամբ:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական  ԶԼՄ-ները: Հայկական կողմը ևս հաստատել է այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը հունվարի 28-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և գերեվարվել:

Անկախ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արմեն Աշոտյանի հետ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյան,Արմեն ԱշոտյանԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Անկախ

Կառավարության նոր քաղաքականությունը կարող է ձկնարտադրող փոքր ընկերությունների վերացման պատճառ դառնալ. Արթուր Աթոյան

Արթուր Աթոյան“Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն” ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը և միության անդամ Հայկազ Զեյնալյանն ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ ՀՀ կառավարության կողմից մշակված ձկնաբույծների երկարամյա տնտեսական նոր քաղաքականությունը կարող է ձկնարտադրող փոքր ընկերություններին վերացման պատճառ դառնալ:

“Գործադիրի կողմից նոր պահանջներ են ներկայացվել ձկնարտադրողներին, ինչը բարդացնում է նրանց աշխատանքը: Խոսքը վերաբերում է ոլորտի լիցենզավորմանը, ջրերի 75 %-ի կրճատմանը, ջրի վարձի թանկացմանը, և էլի կան պահանջներ, որոնք դեռ չեն հրապարակվել”,-ասաց Արթուր Աթոյանը:

“Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն” ՀԿ-ն առաջարկում է կառավարությանը ժամանակ հատկացնել, որպեսզի ձկնարտադրողը կարողանա իր տնտեսությունը հարմարեցնել նոր պահանջներին։

Արթուր Աթոյանի խոսքով` կառավարության կողմից ներկայացված այդ պարտադիր միջոցառումները փոքր արտադրողները չեն կարողանա իրականացնել, իսկ խոշորներն ավելի բարդ խնդիրների առաջ կկանգնեն։ Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որը կքննարկի այդ հարցերը:

“Մաքսային Միությանն անդամակցությունից հետո ձկնարտադրողները, իհարկե, ավելի հեշտությամբ կկարողանան արտահանում իրականացնել, չնայած,  դա բոլոր ձկնարտադրողներին չի վերաբերում”,- ասաց Արթուր Աթոյանը:

“Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն”ՀԿ անդամ Հայկազ Զեյնալյանը ևս համակարծիք է, որ կառավարության այդ քաղաքականությունը տանելու է հատկապես մանր տնտեսությունների կործանմանը:

“Ժամանակն է ճիշտ մոտեցում ցուցաբերել ձկնարտադրողների նկատմամբ: Չպետք է անտեսել այն, որ Արարատյան դաշտը խիստ ջրի կարիք ունի, իսկ ձուկն էլ կարող է միայն ջրում ապրել”,-ասաց Հայկազ Զեյնալյանը` համոզմունք հայտնելով, որ ձկնարտադրությամբ զբաղվող խոշոր տնտեսություններն այդ քաղաքականությունից չտուժելու ելքը կգտնեն նույնիսկ առանց վճարներ անելու, և կառավարության վարած քաղաքականությունը, միանշանակ, փոքր տնտեսություններին կվնասի։

 

Անկախ

 

Ֆաբիո Կապելոն` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին

ֆկFabio_Capello_3Մարտի 5-ին Երևանի ժամանակով ժամը 18։00-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կմեկնարկի ֆուտբոլի Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների ընկերական մրցամարտը։

Եվ ահա, խաղից առաջ, լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ, ահա թե ինչ է ասել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, իտալացի Ֆաբիո Կապելոն, որն այդ երկրի թիմին դուրս է բերել աշխարհի առաջնության եզրափակիչ. «Որպես մրցակից ընտրել ենք Հայաստանի հավաքականին, քանի որ այն ուժեղ թիմ է, լավ է դրսևորել իրեն աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հայաստանի հավաքականը հարձակման գծի հիանալի ֆուտբոլիստներ ունի։ Փորձել ենք ընտրել մրցակցի, որն իր խաղաոճով նման է 2014-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մեր մրցակիցներին»։

Անկախ

Արմեն Մարտիրոսյանը Տիգրան Սարգսյանին` “Պարո’ն վարչապետ, մեր երկիրը ոչ թե ծերացող է, այլ՝ արտագաթող”

արմեն մարտիրոսյանԱյսօր Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո, “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս ելույթ ունեցավ: Նա նշեց, որ զեկույցը արմատական փոփոխությունների պահանջ է ներկայացնում, մինչդեռ վարչապետը 2008 թվականից խոստանում է նման փոփոխություններ, որոնք դեռ չկան։

“Ես լավ հիշում եմ, որ վարչապետը 2008 թվականի ամանորյա ուղերձի ժամանակ այս մասին խոսեց, բայց մինչև հիմա փոփոխությունների ուղղությամբ քայլեր չեն արվել: Եվ հետո, պարո՛ն վարչապետ, մեր երկիրը ոչ թե ծերացող է, այլ՝ արտագաթող”,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` նկատելով, որ խնդիրը կառավարման մեջ է, լուծումները, որոնք տրվում են, ավելի շուտ անհամաձայնության մեծ դաշտ են ստեղծում:

“Ես երեք անգամ առիթ եմ ունեցել այս մասին ասելու: Ես ասում էի, որ ավելի լավ է ես սխալվեմ, քան վարչապետը, ցավոք, ես երեք անգամ ճիշտ էլ ճիշտ եմ եղել”,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։

“Ժառանգության” փոխնախագահն անդրադարձավ զեկույցում կրթական խնդիրն` նշելով, որ այսօր կուսակցություններն այնպես են մտել կրթական համակարգ, որ դա էլ է խաթարվել:

“Ինչպե՞ս կարող ենք որակյալ կրթություն ունենալ, երբ ուսուցիչը կատարում է շատ ֆունկցիաներ, որոնք չպետք է անի”,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ մի հարցում Տիգրան Սարգսյանի տեսակետը համընկնում է իր տեսակետին: Խոսքը մրցակցային դաշտին է վերաբերում: Արմեն Մարտիրոսյանը զեկույցը համարեց հեղափոխական` հիմք ընդունելով զեկույցում նշված արմատական փոփոխությունները։

Անկախ

Ինչպե՞ս կարելի է կանխել անորեքսիան

անորեքսիա2Ծնողները կարող են նյարդային անորեքսիայի ախտանշանները տարբերել, եթե դեռահասի մարմնի զանգվածը տարիքին ու բոյին համապատասխանող նորմալ քաշից պակաս է 30%-ով, և նա շարունակ նիհարում է: Դա արդեն անհանգստանալու ու մասնագետին դիմելու լուրջ պատճառ է: Ամենայն հավանականությամբ, ձեր զավակը անորեքսիայի խնդիր ունի:
Վիճակագրական տվյալները ցնցող են. անորեքսիայով տառապող յուրաքանչյուր 5-րդ մարդ մահանում է: Ո՞վ է մեղավոր, որ դեռահասն իրեն մատնում է հյուծման, հեռուստատեսությո՞ւնը, սնդուսափայլ ամսագրե՞րը, թե` ծնողները:
Հոգեբանի կարծիքով` ծնողների մեղավորությունն անշուտ առկա է: Աշխատանքով ու հոգսերով տարված մայրը նվազ ուշադրություն է հատկացնում երեխային: Կամ էլ ծնողի ուշադրությունը կենտրոնացած է երեխայի ուսման, արտաքինի, բուհ ընդունվելու, շրջապատի վրա, իսկ երեխան ներքին հակասությունների դեպքում ծնողի կողմից աջակցություն չի ստանում:
Երեխայի հոգեկանի վրա խիստ ազդում է ծնողների անհաշտ լինելը, անկախ այն բանից` դրանք ակնհայտ են, թե ոչ: Հաճախ երեխաները զգում են, որ ծնողները երջանիկ չեն, ինչը տագնապալի ֆոն է ստեղծում երեխայի զարգացման համար, որը հետագայում սեփական խնդիրները լուծելու դժվարության է հանգեցնում:
Ո՞ր տարիքում է սովորաբար սկսվում նյարդային անորեքսիան հարցին մասնագետը պատասխանում է` հիմնականում 15 տարեկանում: Սակայն մասնագետի դիմում են միայն, երբ արդեն 20-ն է լրանում, ու հասկանում են, որ լուրջ խնդիր է ծագել:
Ինչպե՞ս կարող են ծնողները գլխի ընկնել, որ իրենց երեխան անորեքսիայով է հիվանդ:
Առաջին ախտանշանը քաշի կտրուկ անկումն է: Երկրորդը` սննդից հրաժարումը: Երբեմն երեխաները պատճառներ են հորինում, որ հրաժարվեն ուտելուց, ասենք` դրսում կերել է արդեն: Կամ սնունդը դանդաղ ծամելը, որը, ի դեպ, անորեքսիկ երեխայի համար պարզապես դժվար է, ֆիզիկական ծանրաբեռնավածություն է: Նրանք ժամերով զբաղվում են սպորտով, աշխատում են տարբեր գործերով իրենց ծանրաբեռնել:
Բնութագրող հանգամանք է հիվանդության հերքումը: Ծնողներն ասում են` դու հիվանդագին նիհար տեսք ունես: Իսկ երեխան, ի պատասխան, բոլոր միջոցներով փորձում է համոզել, որ ամեն ինչ կարգին է:
Անորեքսիան կանխարգելող միջոցներ
Կանխելու համար նախ և առաջ պետք է երեխայի անձին ուշադիր ու հարգանքով վերաբերվել: Գուցե տարօրինակ թվա, սակայն հոգեբանները կարծում են, որ ծնողն օրական առնվազն 10 անգամ պետք է երեխային ու ամուսնուն խրախուսելուառիթ փնտրի:
Երբ նման խնդիր է առաջանում, ծնողները կարծում են, որ կդիմեն սննդաբանին, կպատմեն ինչն ինչոց է, նա էլ ճիշտ սննդակարգ կնշանակի, ու խնդիրը կվերանա:
Իրականում ասվել ու ասվում է, որ անորեքսիան հոգեբանական խնդիր է: Հետևաբար պետք է համապատասխան մասնագետի դեմել, ոչ թե սննդաբանի:
Եթե հիվանդությունն արդեն խորացել է, քաշն էականորեն նվազել, ապա պետք է դիմել նյարդաբանի կամ էլ հոգեբույժի: Այս փուլն արդեն ենթադրում է դեղորայքային բուժում: Ներառում է դեղամիջոցներ` լրացնելու երկաթի ու ցինկի անբավարարությունը, ինչպես նաև հակադեպրեսանտներ ու հատուկ կալորիական սնունդ:
Եթե հիվանդությունը բուժվել է, հնարավո՞ր է, որ այն կրկնվի: Այս հարցին բժիշկը պատասխանում է, որ հոգեթերապիան խիստ փոխում է կյանքի հանդեպ վերաբերմունքը, իրականության ընկալումը, ընտանեկան փոխհարաբերությունները: Քանի որ բուժումը երկարատև է (առնվազն 6 ամիս), կես տարում հնարավոր է` մարդու գիտակցության մեջ արմատական փոփոխություններ կատարվեն: Փոխվում է մտածելակերպը, հետևաբար հիվանդությունը գործնականում բուժվում է մեկընդմիշտ:

Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև ժամկետի ավարտը

բրիտանական դեսպանատունՍ/թ մարտի 1-ից  Քեթի Լիչը փոխարինելով ամուսնուն՝ Ջոնաթան Էյվսին, կրկին ստանձնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:

Այս անգամ Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև պաշտոնավարման ավարտը:

Այս առիթով Ջոնաթան էյվսն ասել է.

«Փետրվարի 28-ին ես վերջին անգամ փոխանցեցի դեսպանի պաշտոնը Քեթիին: Սա նաև պաշտոնապես իմ վերջին աշխատանքային օրն էր Միացյալ Թագավորության  դիվանագիտական ծառայությունում: Քեթին կշարունակի կատարել դեսպանի իր պարտականությունները մինչ մեր պաշտոնավարման ժամկետի ավարտը, իսկ ես կաջակցեմ նրան այդ գործում՝ հոգ տանելով ընտանիքի մասին միևնույն ժամանակ փնտրելով մասնագիտական նոր նվաճումներ: Շնորհակալություն բոլորին ովքեր օգնեցին ինձ Հայաստանում իրականացնել արդյունավետ գոծունեություն թե՛ մասնագիտական, թե՛ անձնական տեսանկյունից:»

«Թիմ դեսպանների աշխատանքը հիանալի փորձ էր երկուսիս համար: Ես շատ հպարտ եմ այն արդյունքի համար, որին մենք հասել ենք վերջին երկու տարիների ընթացքում: Կարծում եմ մենք ապացուցեցինք, որ աշխատանքային այս ձևաչափը արդյունավետ էր: Ամեն չորս ամիսը մեկ փոխարինելով իրար, լեցուն նոր գաղափարներով և շնորհիվ մեր դեսպանատան հիանալի թիմի մենք 2013-ը դարձրեցինք Բրիտանիա-Հայաստան հարաբերությունների լավագույն տարին: Ես հակված եմ պահել այս դրական ընթացքը և շարունակել աշխատել նոր նախաձեռնությունների վրա», ասաց Քեթի Լիչը:

 

*Հիշեցնենք, որ Ջոնաթան Էյվսն ու Քեթի Լիչը համատեղության կարգով որպես թիմ դեսպաններ Հայաստանում իրենց գործունեությունն են սկսել 2012թ-ի հունվարից:

 Անկախ

Արտգործնախարարը կայցելի Ժնև

 Էդվարդ Նալբանդյան Մարտի 5-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցելություն կկատարի Ժնև, որտեղ նախատեսված է նրա ելույթը Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը:

 

Մարտի 7-ին Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի և ելույթ կունենա Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը, որը գումարվում է անցյալ տարի Հայաստանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունված  ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի համաձայն:

 

Ժնևում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ:  

Անկախ

Դ!ԵՄ ԵՄ – Հակազդենք Ֆինանսների նախարարության ապօրինություններին

դեմ եմՍիրելի հայրենակիցներ,

Մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվում ենք ֆինանսների նախարարության մոտ, մեր բողոքն ու անհամաձայնությունը հայտնելու այդ կառույցի ապօրինի գործողություններիկապակցությամբ:

Այլևս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաև ապօրինաբար ստիպելով աշխատողներին ընտրել ֆոնդեր և կառավարիչներ:

Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները:

Ուստի և մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, չպետք է թույլ տանք ֆինանսների նախարարության իրավասությունների որևէ սահմանազանցում:

Այս նպատակով, կոչ ենք անում ձեզ մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվել ֆինանսների նախարարության մոտ՝ մեր իրավաչափ պատասխանը տալու այս ապօրինություններին:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնության հաղթողները

ըմբ137362773430Երևանի Խուլ-համրերի պալատում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությանը մասնակցեցին 1997-1999 թթ. ծնված մարզիկները: Նրանք ներկայացնում էին Երևանը, Արմավիրի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի, Լոռվա, Սյունիքի  մարզերը և Արցախը:

Մինչև 42 կգ քաշային կարգում ընդգրկվել էր  32, 46-ում` 23, 50 -ում` 28, 54- ում` 40, 58-ում` 31, 63 –ում` 41, 69-ում` 25, 76– ում` 17, 85-ում` 12, 100-ում` 10 մարզիկ:

Ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան`

42 կգ           Արման Մնոյան                Գյումրիի քաղաքապետարանի մարզադպրոց

46 կգ           Վազգեն Թևանյան          Արտաշատի քաղաքապետարանի մարզադպրոց

50 կգ           Նարեկ Հովհաննիսյան    Արտաշատի քաղաքապետարանի մարզադպրոց

54 կգ           Վաղինակ Մաթևոսյան    Գյումրիի քաղաքապետարանի մարզադպրոց

58 կգ           Վրեժ Քարամյան             Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոց

63 կգ           Գևորգ Մխեյան               ԵՕՀՊՄՔ

69 կգ          Արամ Միկինյան              Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոց

76 կգ           Սարգիս Հովսեփյան        «Աշխատանքային հերթափոխ» ՄԸ

85 կգ           Հովհաննես Մխիթարյան Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոց

100 կգ         Ալեքսան Մեքինյան         Գյումրու քաղաքապետարանի մարզադպրոց

 Անկախ


Գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը Հայաստանի ամենալուրջ սոցիալական մարտահրավերներն են

Մանուկ Հերգնյանը“2013-2014 թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը” ներկայացնելիս` այսօր զեկույցի համահեղինակ Մանուկ Հերգնյանը նշեց, որ գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը այսօր Հայաստանի ամենալուրջ սոցիալական մարտահրավերներն են: Այս պարագայում տնտեսության մրցունակության ցուցանիշ կարող է համարվել տնտեսության` համեմատաբար բարձր վարձատրությամբ աշխատատեղերի ստեղծման ու դրանց պահպանման կարողությունը: Զեկույցի համաձայն` արտադրողականությունը երկրի մրցունակության անկյունաքարն է: Արտադրողականության աճը պետք է ուղեկցվի տնտեսական աճով, այլապես այն կարող է հանգեցնել զբաղվածության կրճատման: Մրցունակության քաղաքականության համատեքստում տնտեսության զարգացման թիրախային վիճակը ենթադրում է հիմնական մրցակից երկրների արտադրողականության մակարդակի հետ ունեցած ճեղքվածքի զգալի կրճատում և յուրաքանչյուր աշխատունակ անձի համար համապատասխան վարձատրությամբ աշխատանքի առկայություն, որը կբացառի զուտ տնտեսական պատճառներից բխող արտագաղթը:

“Շատ մեծ դերակատարում ունի նաև ՀՆԱ աճը: Եթե 7 % միջին տարեկան աճի դեպքում թիրախային վիճակին հնարավոր է հասնել 10 տարում, ապա ՀՆԱ 10 % աճը նույն արդյունքները կարող է ապահովել մինչև 2016 թվականը: Հայաստանի տնտեսության ներկայիս աճի տեմպի պարագայում 3-4 %, տնտեսությունը տնտեսական թիրախային վիճակին կհասնի 2040-ին: Երկարաժամկետ հատվածում աճի բարձր տեմպեր ապահովելու ՀՀ մարտահրավերը վերաճում է բարձր արտադրողականությամբ կապիտալի մեջ մեծամասշտաբ ներդրումներ ապահովելու մարտահրավերի: Սա պահանջում է ներդրումների աճի բոլոր առանցքային խոչընդոտների առանձնացում և չեզոքացում: Այդպիսի սահմանափակումների վերլուծության համար մենք կիրառել ենք լայն տարածում գտած “Աճի ախտորոշման” գործիքը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդկային կապիտալի զարգացման ցածր որակը Հայաստանի տնտեսության “առանցքային սահմանափակումներից” է: Քանակական առումով Հայաստանը կրթված մարդկանց պակաս չունի: Աշխատուժի խնդիրները կապված են որակի հետ: Տնտեսության կողմից պահանջվող և ներկայիս կրթական համակարգի կողմից առաջարկվող աշխատուժի որակների միջև էական ճեղքվածք կա”,- ներկայացնելով զելույցը` ասաց Մանուկ Հերգնյանը:

 Անկախ

Հայաստանում աշխատուժի մոտ 25%-ը, գործազուրկների մոտ 27%-ը ունեն բարձրագույն կրթություն

11102_am_4“Ի-Վի Քոնսալթինգ” ընկերության և “Տնտեսություն և արժեքներ” հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ներկայացման ժամանակ “Ի-Վի Քոնսալթինգ” ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը նշեց, որ Հայաստանում աշխատուժի մոտ 25%-ը, գործազուրկների մոտ 27%-ը ունեն բարձրագույն կրթություն:

Զեկույցի համաձայն` բարձրագույն կրթություն ունեցող բնակչության մասնաբաժինը Հայաստանի բնակչության մեջ կազմում է 50%: Գործազուրկների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների մասնաբաժնով Հայաստանը մոտ է համաշխարհային միջին ցուցանիշին՝ 19%:

“Հայաստանում նկատվում է ավելի ուշագրավ երևույթ՝ աշխատուժի մեջ չընդգրկված, բայց բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց մեծ մասնաբաժին, ինչը խոսում է կրթության “ձևական բնույթի”, “դիպլոմի” որպես որոշակի սոցիալական կարգավիճակի արտահայտման լայն տարածման մասին: Երբեք չաշխատած շրջանավարտներից շատերի մոտ գործազրկությունը հիմնականում կամավոր բնույթ է կրում, երիտասարդները սա բացատրում են իրենց ցանկության բացակայությամբ, անձնական կամ ժամանակ չունենալու պատճառով: Այս երևույթը հիմնականում գերակշռում է սոցիալական գիտությունները` սոցիոլոգիա, հոգեբանություն և փիլիսոփայություն ուսանած շրջանավարտների մոտ: Սա նշանակում է, որ տնտեսությունը ներդրում է կատարում ոչ արտադրողական կապիտալի բարձրագույն կրթություն ունեցող աշխատուժի մեջ, որն ի սկզբանե մտադիր չէ կիրառել ձեռք բերված կրթությունը ապրանքներ արտադրելու և ծառայություններ մատուցելու համար: “Իրական գործազրկությունը” գերակշռում է մանկավարժություն, մշակույթ և սպորտ ուսանած շրջանավարտների շրջանում”,- ասված է զեկույցում:

 

Անկախ

Գյումրիում հրատապ է դարձել անօթևան ընտանիքների վերահաշվառման խնդիրը

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում վերահաշվառման վերջնաժամկետ սահմանվել էր 2008 թվականի նոյեմբերի 1-ը:

Մինչև սահմանված ժամկետը անօթևան ընտանիքները ՏԻՄ-երին պետք է ներկայացնեին տասնյակ փաստաթղթեր՝ հիմնականում բնակարանների փլուզման, բնակության և ընտանիքների կազմի վերաբերյալ: Միայն Գյումրիում մոտ 300 ընտանիք ինչ-ինչ պատճառներով ժամանակին չեն կարողացել հաշվառվել՝ որը արտերկրում է եղել ու չի իմացել, որը հիվանդ է եղել կամ բոլոր պահանջվող փաստաթղթեր չի կարողացել ամբողջացնել: Իսկ հերթացուցակներում չհաշվառված ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը քաղշիննախարարության կողմից չի դիտարկվում՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի:

Ի դեպ, 2008-ից հետո ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքների նոր հաշվառում չի իրականացվել: Ներկայացվող տեսանյութը Աթոյանների ընտանիքի բնակարանային խնդրի մասին է: Նրանք ավելի քան քառորդ դար ապրում են թիթեղյա վագոն-տնակում: Երկրաշարժի պահին փլվել է նրանց պատկանող հանրակացարանի շենքը:
Սակայն ընտանիքը չի կարողացել պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնել ու հաշվառվել անօթևան ընտանիքների հերթացուցակում, ինչի պատճառով նրանց բնակարն չի հատկացվելու:

 

Անկախ

Հայաստանի թհեքվանդոյիստները`«Արևածագի տասը օրը» միջազգային մրցաշարում

թհեք70cՀայաստանի թհեքվոնդոյի մեծահասակների հավաքականը մասնակցեց Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում կայացած «Արևածագի տասը օրը» միջազգային մրցաշարին:

Ստուգատեսում կարողություններն էր փորձում 9 երկրի 14 թիմ:

Մեր երկրի պատվիրակության կազմում էին` մարզիկներ` Սերգեյ Վարդազարյանը (68 կգ քաշային կարգ), Վարագ Աղաջանյան (58 կգ), Ավետիք Ղազարյանը (68 կգ), Հակոբ Ղազարյանը  (68 կգ), Հայկ Խաչատրյանը (80  կգ), Վահագն Աղեկյանը (68  կգ), Հայկազ Սամվելյանը ( 68 կգ) և Սերգեյ Ավանեսովը  (58 կգ), մարզիչներ` Հոջաթ Արան, Արսեն Ավետիսյանը և գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր մեր երկրի թհեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը: 

Թիմային հաշվարկով մեր թիմը գրավեց 4-րդ տեղը` արժանանալով գավաթի:

Հայկազ Սամվելյանը, հաղթելով Հնդկաստանի, Ադրբեջանի և Աֆղանստանի մարզիկներին, նվաճեց բրոնզե մեդալ:

Սերգեյ Վարդազարյանը հաղթեց Իրանի և Իրաքի մարզիկներին, սակայն մեդալի համար պայքարում պարտվեց:

Ցավոք, Հայաստանի հավաքականի մյուս անդամներն ևս հաջողությունն ուղեկից չէր:

Անկախ

 

Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների երկրպագուները Կրասնոդարում նույնպես կմրցեն

ռհsport-rusastan-hajastan3-470x265Ինչպես հայտնի է, մարտի 5-ին Կրասնոդարում տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականների միջև: Այդ խաղին ներկա գտնվելու համար Հայաստանից Կրասնոդար են մեկնել նաև Հայասստանի հավաքականի երկրպագուների ակումբի անդամները:

Վերջիններս արդեն ժամանել են Կրասնոդար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 5-ին՝ ժամը 12:00-ին, Կրասնոդարում ֆուտբոլային հանդիպում կանցկացնեն նաև Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների երկրպագուները:

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն ժամանել է Ռուսաստան

ֆուտբոլoKM9i4gQ33Pflqz9SqrVVAmrChԻնչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը, չարտերային ուղիղ չվերթով մեկնել են Ռուսաստան, որտեղ վաղը` մարտի 5-ին, տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջեւ: Ինչպես Կրասնոդարից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Ինտուրիստ» հյուրանոցում:

Այսօր երեկոյան, ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին մարզում կանցկացնի «Կրասնոդար» ակումբի Ակադեմիայում, որի առաջին 15 րոպեն բաց կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ Ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Անկախ