Ադրբեջանում`զինափորձարաններից մեկում, պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանում`զինափորձարաններից մեկում, պայթյուն է տեղի ունեցելԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի զինափորձարաններից մեկում պայթյուն է որոտացել: Մեկ զինծառայող վիրավորվել է:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին  Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գարաեյբաթի զինափորձարանում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը,  զինափորձարանում անցկացված զինավարժություններից հետո զինծառայողներն իրականացրել են չպայթած արկերի վնասազերծման և տարածքի մաքրման աշխատանքներ, որոնց ժամանակ զինծառայող Հասանլի Վյուսալ Ազադօղլուի (ծնվել է 1994թ) գտած ռազմամթերքը հենց իր ձեռքում պայթել է:

Զինծառայողը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Երկրի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղի ունեցածը:

Փարիզում արդեն երկու օր է, ինչ բախումներ են նույնասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ բողոքողների և ոստիկանների միջև

f14Փարիզում երկրորդ օրն է, ինչ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով Ֆրանսիայում նույնասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ:

Երեկվանից ի վեր ձերբակալվել է 293 մարդ, որոնցից 231-ը մեղադրվում է հասարակական կարգի խախտման մեջ:

Անհանգստությունները սկսվել էին կիրակի երեկոյան, երբ քաղաքի կենտրոնում շուրջ 150,000 մարդ էր հավաքվել ցույցին մասնակցելու համար:

Ոստիկանության և աջակողմյան ծայրահեղականների միջև ուժեղ բախումներ են տեղի ունեցել Լե Էնվալիդի հուշարձանի մոտակայքում, որտեղ թաղված է Նապոլեոն Բոնապարտը:

Ցուցարարներից մեկը հայտնում է, որ նոր օրենքի ընդունումը վտանգում է ավանդական Ֆրանսիայի գոյությունը, այդ իսկ պատճառով իրենք դուրս են եկել փողոցներ:

Հարյուրավոր մարդիկ քարեր և ծուխ արձակող ռումբներ են նետել ոստիկանների ուղղությամբ,  վերջիններս պատասխանել են արցունքաբեր գազի արձակմամբ և մահակներով հարվածելով:

Բախման արդյունքում երկու կողմերից էլ բազմաթիվ վիրավորներ կային: Լրագրողները ևս հարձակման են ենթարկվել, նրանցից երկուսը ծանր վիրավորվել են:

Բախումները տեղի են ունեցել ֆրանսիական խորհրդարանի  մոտակա շրջանում, որտեղ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստ կառավարությունը ընդունել է նույնասեռականների ամուսնություններն օրինականացնող օրենք՝ այդպիսով Ֆրանսիան դարձնելով աշխարհում 14-րդ երկիրը, որ թույլատրում է նույնասեռականների ամուսնությունները:

Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից հովանավորվող ցույցերը Ֆրանսիայի աջակողմյան ուժերի համար ձախերի դեմ դուրս գալու հնարավորություն են ընձեռել: Ներքին գործերի նախարար Մանուել Վալի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը ձերբակալվածների թվում 100 աջակողմյան ծայրահեղականներ կային:

Կիրակի օրը Փարիզում հսկայական ամբոխի դեմ դուրս էին եկել 4,500 ոստիկաններ:

Ֆրանսիայում առաջին նույնասեռականների ամուսնությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը երկրի հարավում գտնվող Մոնտպելիե քաղաքում:

Չնայած հզոր ցույցերին՝ կիրակի օրը հրապարակված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 53 տոկոսը կողմ է նույնասեռականների ամուսնություններին և երեխա որդեգրելուն:

Հիմնադրամն ավարտել է ԼՂՀ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման աշխատանքները:

Karin Tak water-system_04Ֆինանսավորումը` Հիմնադրամի Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի, Արգենտինայի, Բրազիլիայի տեղական մարմիններ եւ ՀՕՄ:

Հաշվետու այցերի շրջանակներում Հիմնադրամի պատվիրակությունը եղավ Քարին տակ գյուղում, որտեղ կառուցվել է 3.8կմ երկարությամբ ջրատար, 100խմ տարողությամբ 2 ջրամբար:
Վերակառուցված ներքին ցանցի շնորհիվ` շուրջ 150 տնտեսություն ունեցող գյուղն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում:

 

Ռոման Պոլանսկին Կանում սեռերի հավասարությունը աբսուրդ անվանեց

o_779622Կանի կինոփառատոնին իր նոր  “Վեներան մորթիների մեջ”ֆիլմը ներկայացրած հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկին ասուլիսի ժամանակ իրեն թույլ է  տվել  մի շարք անզգուշ հայտարարություններ անել: Մասնավորապես,”Օսկարի” մրցանակակիրը  սեռերի հավասարության գաղափարը անվանել է “ապուշություն”, հաղորդում է  Fox News-ը:

ռեժիսորը նաև ասել է, որ հակաբեղմնավորիչ հաբերը ժամանակից կանանց “տղամարդանման” են դարձրել: Պոլանսկին ավելացրել է, որ ներկայում գեղեցիկ սեռին ծաղիկ նվիրելը ընդունվում է որպես վիրավորանք: Այս խոսքերից հետո կինեմատոգրաֆիստը նկատել է, որ   XXI դարում մարդիկ լրիվ մոռացել են, թե ինչ է ռոմանտիկան: “Այդ ինձ շատ է անհանգստացնում”,-հայտարարել է “Չինական թաղամաս” և “Ռոզմարիի երեխան” ֆիլմերի հեղինակը:

79-ամյա ռեժիսորը Կանում ներկայացրել է իր նոր “Վեներան մորթիների մեջ ֆիլմը, ավստրիացի գրող Լեոպոլդ  ֆոն Զահեր-Մազոխայի նույանուն ստեղծագործության հիման վրա: նկարում գլխավոր դերակատարը ռեժիսորի տիկինն է`Էմանուել Սենյեն: Հայտնի աղմկահարույց ռեժիսորը լրագրողների հետ շփման ժամանակ իրեն պահել է անբռնազբոս, շատ է կատակել  և բավականին առույգ ու ուժերով լեցուն տպավորություն թողել:

1977թ. Պոլանսկին մեղադրվել էր 13-ամյա Սամանտա Գեյմերին բռնաբարելու համար: հաղորդում էին, որ ռեժւսորը հյուրասիրել է ամերիկուհուն ալկոհոլով և թմրանյութերով, իսկ հետո սեռական կապի մեջ մտել նրա հետ: Դրանից հետո աղջիկը ռեժիսորին դատի էր տվել և իշխանությունները նրան մեղադրանք էին առաջադրել 6 կետով: Արդյունքում դատախազը համաձայնել էր Պոլանսկուն դատապարտել պայմանական: Սակայն այնուամենայնիվ ռեժիսորը փախավ Ամերիկայից Մեծբրիտանիա, որպեսզի խուսափի հետապնդումից: Հետագայում նրան նորից մեղադրեցին բռնաբարության համար, այս անգամ դերասանուհի Շարլոտա Լյուիսը:

 

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահը կարող է մասնակցել Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններին

գրիգորի այվազյան «Պաշտոնական Բաքուն արձագանքել է «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանի`  Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտին» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գրիգորի Այվազյանը  նշեց, որ  Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցելու հայտի վերաբերյալ  Բաքվի արձագանքը դեռ պաշտոնական չէ:

«Արձագանք է եղել Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Ազեր Սարիևից, ով ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությունում նշել է` Գրիգորի Այվազյանը կարող է գրանցվել ընտրություններին մասնակցելու համար, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնի ԿԸՀ գործող օրենսդրությանը համապատասխան, ինչից հետո նրան կտրվի պատասխան, – ասաց Գրիգորի Այվազյանը և անդրադարձավ իր անելիքներին.- Մենք մտել ենք գործընթացի մեջ, որ վերահաստատենք հին ճշմարտությունը և երբեք չենք հրաժարվի այդ երկրի նկատմամբ ունեցած մեր իրավունքներից:  Ադրբեջանից վախենալու բան չունենք, մենք ենք այդ երկիրը կառուցել և  նրանց նման չենք, որ քնած մարդ սպանենք»:

Խոսելով ընտրություններում իր շանսերի մասին` Գրիգորի Այվազյանը շեշտեց, որ գրանցվելու դեպքում մեծ ձայներ կստանա Ադրբեջանում, քանի որ ունի հանրության մեծ մասի աջակցությունը:

«Իմ դիտարկումներով՝ կստանամ հանրության ձայների մոտավորապես 60%-ը», – եզրափակեց բանախոսը:

Ադրբեջանը թուրքական ընկերության հետ համատեղ կսկսի ռեակտիվ հրթիռներ արտադրել

Ադրբեջանը թուրքական ընկերության հետ համատեղ կսկսի ռեակտիվ հրթիռներ ÕԱդրբեջանը մոտ ապագայում թուրքական “ROKETSAN” ընկերության հետ համատեղ կսկսի ռեակտիվ հրթիռներ արտադրել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ադրբեջանական ձեռնարկություններից մեկում  հրթիռների արտադրության համար արդեն արտադրական հոսքագիծ է բացվել: Ըստ գործակալության` միայն հրիթռների շարժիչներն են արտադրվելու “ROKETSAN”-ում: Մնացյալ մասերը, ինչպես նաև հրթիռների հավաքումը կատարվելու է Ադրբեջանում:

Այդ հրթիռները լինելու են 122 և 107 մմ տրամաչափի: 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը (42կմ) կրկնակի գերազանցելու է ներկայում Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում գտնվող և համազարկային “Գրադ” տեսակի ռեակտիվ համակարգերում օգտագործվող 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը: Իսկ 107 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը 11 կմ է, ինչն էլ 4 կիլոմետրով է գերազանցելու ռուսական և ուկրաինական արտադրության հրթիռների հեռահարությունը, հաղորդում է “ԱՊԱ”-ն:

Սիրիահայ ուսանողները Հայաստանում աշխատում են հիմնականում սպասարկման ոլորտներում

մկոյանՍփյուռքահայ ուսանողների խորհուրդը զբաղվում է 4000-ից ավելի սփյուռքահայ ուսանողների խնդիրներով՝ փորձելով աջակցել Հայաստանի կյանքին նրանց ինտեգրմանը։ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց սիրիահայ ուսանողների ներկայիս խնդիրները: Նա նախ ասաց, որ Հայաստանում այսօր ուսանում է մոտավորապես 4000 սփյուռքահայ ուսանող, որոնցից 250-ը սիրիահայ են:

Նրանց խնդիրներից առաջնայինն են, ըստ բանախոսի, ուսման վարձերը, աշխատեղերի հետ կապված պրոբլեմները: «Բակալավրում սովորող սիրահայ ուսանողները վճարում են նույն վարձավճարը, ինչ հայաստանցի ուսանողները, սակայն զրո կուրսում սովորող ուսանողների պարագայում վարձավճարը ավելի բարձր է», – ասաց Սամվել Միկոյանը և նշեց, որ սիրիահայ ուսանողները Հայաստանում չեն կարողանում նաև նորմալ վարձատրվող աշխատանք գտնել:

«Նրանք աշխատում են հիմնականում սպասարկման ոլորտներում: Քանի որ Սիրիան գտնվում է պատերազմական վիճակում, սիրահայերը, առավել ևս սիրահայ ուսանողներն  ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ»,- ասաց նա:

Կինոքննադատների մրցանակը Կաննի փառատոնում ստացավ ծագումով Թունիսից ֆրանսիացի ռեժիսորը

Ռեժիսոր Աբդելլաթիֆ  Քեշիշի «Ադելիի կյանքը. 1-ին և 2-րդ գլուխներ» («La Vie D’Adele — Chapitre 1 & 2», միջազգային վարձույթ մտնելու է «Կապույտն ամենատաք գույնն է» անվամբ), երեկ` մայիսի 25-ին  66-րդ Կաննի փառատոնում ստացավ Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի (ՖԻՊՐԵՍՍԻ) մրցանակը:

babe6c586ec786a8bc22b5434a84071c.0Կինոնկարի գլխավոր հերոսուհիները` Ադելին (Ադել Էկզարկոպուլոս) և Էմմին (Լեա Սեդու) սիրահարված են իրար: Ֆիլմում շատ են բաց տեսարանները, սակայն բոլորը նշում են, որ ռեժիսորը կարողացել է շատ գեղեցիկ պատմել այդ ոչ ստանդարտ սիրո պատմությունը: «Սա վերջին շրջանում Կաննում ցուցադրված ամենագեղեցիկ ու վառ սիրո պատմությունն է»,- գրում է «The Hollywood Reporter»-ը: Ուշադրության է արժանացել նաև պատմության դրամատուրգիան: Լոնդոնի «Times»-ի մեկնաբանների կարծիքով` ֆիլմում գեթ մեկ ձախողված դրվագ չկա, իսկ ամբողջ պատումը մանրակրկիտ մտածված է: «Քեշիշի  սիրո պատմությունը երկու լեսբուհիների մասին գլուխգործոց է»,-  գրել է france24.com-ը:

“Կինաշխարհ’

Վիետնամում բլոգեր է ձերբակալվել

4Վիետնամում բլոգեր է ձերբակալվելՀայտնի վիետնամցի բլոգերը ձերբակալվել է կոմունիստական կառավարության դեմ հոդվածներ գրելու համար:
49-ամյա Թրուոնգ Դույ Նհաթը ձերբակալվել է կիրակի Դանանգում գտնվող իր տնից, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք Հանոյ հարցաքննության համար:
Նա մեղադրվում է ժողովրդավարական ազատությունները չարաշահելու համար, որի հետևանքով կարող է մինչև յոթ տարվա անազատության դատապարտվել:
Ձերբակալությունից հետո Թրուոնգի բլոգը փակվել է:
Ապրիլին  իր վերջին գրառման մեջ նա կոչ է արել Վիետնամի քաղաքական առաջնորդներին հրաժարական ներկայացնել:
Վիետնամում արգելված են մասնավոր լրատվամիջոցները: Բոլոր հեռուստատեսային ալիքները և թերթերը պետական են:

Օբաման մեկնել է պտտահողմից տուժած Օկլահոմա

3Օբաման մեկնել է պտտահողմից տուժված ՕկլահոմաԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի այցելել է Օկլահոմա նահանգ, որտեղ նախորդ շաբաթ տեղի ունեցած պտտահողմի հետևանքով մահացել է 24 մարդ, հազարավորները մնացել են անտուն:

Օբաման Վաշինգտոնից հեռացել է առավոտյան ժ. 10:00-ին՝ հանդիպելու ողջ մնացածներին:

Օկլահոմայի նահանգապետ Մերի Ֆալլինը նախատեսում է դիմել Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալություն ֆինանսական օգնություն ստանալու համար:

Նրա խոսքերով՝ պտտահողմը մեծ ավերածություններ է պատճառել՝ ընդգրկելով  207 կմ երկարությամբ և 204 կմ լայնությամբ տարածք:

Պտտահողմը վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած ամենակործանիչն է եղել: Արդյունքում քանդվել են 1200 տներ՝ վնաս հասցնելով 33000 մարդկանց:

Նախնական տվյալներով` պատճառվել է 2 միլիարդ դոլարի վնաս:

Այսուհետ կգործի Guardian-ի ավստրալական տարբերակը

The GuardianԲրիտանական Guardian թերթը բացել է ավստրալական օն-լայն տարբերակը:

Աշխարհում երրորդ ամենաշատ կարդացվող թերթը նոր կայքի մեկնարկը տվել է վարչապետ  Ջուլիա Գիլլարդզի հետ բացառիկ հարցազրույցով: Կայքն կլինի անվճար, ի տարբերություն  Fairfax և  News Limited թերթերի, որոնք  հայցում են իրենց կարդացողներին վճարում կատարել թվային բովանդակությունը  կարդալու համար:

Թերթի գլխավոր խմբագիր Քետրին Վայներն ասել է, որ իրենք կլուսաբանեն, կմեկնաբանեն, կբանավիճեն օնլայն հարթակում, և այս կերպ կներգրավեն նոր կարդացողների:

Տարեկան 1.1 միլիոն ավստրալացիներ այցելում են Guardian-ի միջազգային կայքը: Ավստրալիան  չորրորդ խոշորագույն շուկան է Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Կանադայից հետո:

Comscore տեղատվական ծառայության տվյալներին համաձայն՝ դեկտեմբերի դրությամբ Guardian-ը ունեցել է 38.9 միլիոն այցելու՝  հաջորդելով Daily Mail-ին (50 մլն) և New York Times-ին (48.6 մլն):

Լոնդոնի հյուսիսում ձերբակալվել է Լի Ռիգբիի սպանության գործով ևս մեկ կասկածյալ

15528122-ամյա տղամարդը մեղադրվում է հանցավոր դավադրության մեջ: Սա արդեն մայիսի 22-ին Վուլվիչ շրջանում  Ռիգբիի սպանության գործով 9-րդ ձերբակալությունն է:

Հրաձիգների թագավորական գնդի հարվածային գործիքների վրա նվագող Ռիգբիի սպանությունը Մեծ Բրիտանիայում գնահատվում է որպես ահաբեկչական ակտ:

Նրա սպանության գործով հիմնական կասկածյալներ 28-ամյա Մայքլ Ադեբոլաջոն ու 22-ամյա Ադեբովեյլը ոստիկանության հսկողության ներքո, լոնդոնյան հիվանդանոցում են.նրանք ձերբակալման ժամանակ հրազենային վնասվածք են ստացել:

Ռոբերտ Լևանդովսկին տեղափոխվում է «Բավարիա»

27423Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատրաստվում է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Այդ մասին լրագրողներին հայտնել է ֆուտբոլիստի գործակալը` Ցեզարի Կուխարսկին: Վերջինս նշել է, որ երկու ակմումբների ղեկավարները բանակցում են, և ֆուտբոլիստն էլ անհամբերությամբ սպասում է, թե երբ է կրելու «Բավարիայի» մարզազգեստը:

ԱՄՆ-ում ուսուցչուհին ծննդաբերել է մահից հետո

400Ամերիկուհին սրտի կանգից հետո դուստր է ունեցել: Ծննդաբերությունից հետո կինը վերակենդանացել է:

Միսսուրիի 32-ամյա բնակչուհի Էրիկա Միգրելին իրեն դասի ժամանակ վատ է զգացել: Նա ավագ դասարանների ուսուցչուհի է: Այդ դպրոցում է աշխատում նաև նրա ամուսինը: Զույգը երեխայի էր սպասում: Էրիկան պետք է ծննդաբերեր 3 շաբաթ հետո:

“Երբ ես դասարան վազեցի` կինս հատակին պառկած էր ու բերանից փրփուր էր դուրս գալիս, նա խեղդվում էր: Որոշ ժամանակ անց նա կորցրեց գիտակցությունը”:

Գործընկերներն իսկույն շտապօգնություն կանչեցին: Մինչ օգնությունը տեղ կհասներ, ամուսինը նրան արհեստական շնչառություն էր տալիս և սրտի մերսում կատարում:

Բժիշկները սրտի աշխատանքի համար  դեֆիբրիլյատորներ գործի դրեցին, սակայն, երբ նրան հիվանդանոց հասցրին` արձանագրեցին սրտի կանգ: Բժիշկներին հաջողվեց փրկել երեխայի կյանքը` անհետաձգելի կեսարյան հատման միջոցով: Ի զարմանս նրանց` լույս աշխարհ եկավ առողջ ու աշխույժ երեխա:

“Նա ծնվեց այն ժամանակ, երբ մոր սիրտն այլևս չէր բաբախում: Փաստացի` կինը մահացած էր: Մենք նրան փրկելու հույս չունեինք”,պատմել են մանկաբարձները:

“Դա  աներևակայելի էր: Էրիկան մահացավ, երեխա ունեցավ ու վերակենդանացավ: Երբ մեր փոքրիկը մեծանա, մենք ապայման նրան կպատմենք  իր լույս աշխարհ գալու հրաշալի պատմությունը”,ասել է հայրիկը:

Եվս մեկ պաշտոն Կիրսան Իլյումժինովին

94905Սանկտ Պետերբուգում վաղը կկայանա Ինտելեկտուալ խաղերի միջազգային ընկերակցության գլխավորր համաժողովը: Կազմակերպության նախագահ կընտրվի  Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ, Ռուսաստանի ներկայացուցիչ, Կալմիկիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Սլովենացին կատարել է էկոլոգիապես անվտանգ թռիչք Հյուսիսային բևեռի վրայով

1Սլովենացին կատարում է էկոլոգիապես անվտանգ թռիչք Հյուսիսային բևեռի վՍլովենացի արշավորդ և բնապահպան Մատևս Լենարչիչն առաջին մարդն է, ով Եվրոպայից Ամերիկա է թռել գերթեթև ինքնաթիռով:

Թռիչքը կատարվել է Հյուսիսային բևեռով և տևել է մեկ ամիս:

54-ամյա Մատևսն ասել է, որ սպասվածից ավելի շատ են եղել խնդիրները, սակայն կարևորն այն է, որ ինքն ու ինքնաթիռը գտնվում են լավ վիճակում:

Հետադարձին անբարենպաստ եղանակի և իռլանդական օդանավակայանում անհրաժեշտ  վառելանյութի բացակայության պատճառով Մատևսն անսպասելի կանգառ է կատարել Ֆրանսիայի Սուրբ Նազարեթում:

Լենարչիչի խոսքերով՝ նրա ուշացումը 14 օրով պայմանավորված է անսպասելի միջադեպերով:

Ինքնաթիռը նաև կրում էր սարքավորում, որը նախատեսված էր չափել Հյուսիսային բևեռի օդի աղտոտվածությունը:

 

Ո՞վ կլինի Վիկ Դարչինյանի հաջորդ մրցակիցը

վիկ դարչինյանՕրերս թեթևքաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը ԱՄՆ Տեխասի նահանգի Լարեդո քաղաքի «Յունի Թրեյդ ստադիոնում» մրցամարտ անցկացրեց մեքսիկացի Հավիեր Գոլոյի հետ և տպավորիչ հաղթանակ տարավ: Թեև  նախատեսված էր, որ բռնցքամարտիկները պետք  մրցեն 10 ռաունդ, սակայն  4-րդ ռաունդում  Դարչինյանի մրցակիցը հատնվեց ռինգի հատակին և այլևս չշարունակեց պայքարը: Այսպիսով, մեր մարզիկը հաղթեց  նոկաուտով:

 Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնեց, որ նպատակն այն էր, որ Դարչինյանը հաղթի և դառնա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ, չեմպիոնական գոտու համար մրցամարտ անցկացնի: Ներկայումս Դարչինյանը հանդես է գալիս նոր քաշային կարգում և կշռում է 56 կգ:  Հայ բռնցքամարտիկն արդեն 38 տարեկան է և ցանկանում է ռեկորդ սահմանել: «Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, բացի տարած հաղթանակների քանակից, կարևոր նշանակություն ունի, թե քանի քաշային կարգում է տվյալ բռնցքամարտիկը չեմպիոն դարձել: Դարչինյանը երեք քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել և ցանկանում է ևս մեկ քաշային կարգում այդպիսի հաջողության հասնել: Նա երբեք չի խոսում ռինգին հրաժեշտ տալու մասին, միայն մենք ենք երբեմն ակնարկում: Բայց պետք է տարիքի հետ հաշվի նստել և ժամանակին փառքով հեռանալ»,- ասաց Բադալյանը:

Հետաքրքիր էր, թե ինչու այս անգամ մարզիչն իր սանի կողքին չէր, երբ նա մրցամարտ էր անցկացնում: Բադալյանը պարզաբանեց, որ սկզբում նախատեսվում էր մրցամարտը կազմակերպել Մեքսիկայում: Բայց դա անվտանգ չէր: «Խորհուրդ տվեցի Դարչինյանին, որ նա մրցավայրը փոխելու պահանջ ներկայացնի: Եվ չեզոք վայր ընտրվեց` Տեխասը: Թեև  այն ԱՄՆ-ի տարածք է, Մեքսիկայի սահմանին մոտ է, մեքսիկացի հանդիսականները մրցավայրում շատ էին: Չգնացի, քանի որ տեխնիկական հարցեր առաջացան: Մի ամիս առաջ անհրաժեշտ էր տեղյակ պահել, որ պատրաստվում եմ Տեխաս ուղևորվել, թույլտվություն ստանալ: Բացի այդ, նախատեսվում էր իմ գեղանկարչական գործերի ցուցահանդեսի բացումը: 76 աշխատանք մայիսի 17-27-ը ներկայացված է  Գեղագիտական ազգային կենտրոնի երևանյան ցուցասրահում: Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է, թեև նախկինում քանիցս տարբեր ցուցահանդեսներում իմ գործերը ներկայացվել են»,- ասաց Բադալյանը:

Ի դեպ, Տեխասում են եղել նաև Դարչինյանի կինը` Օլգան և որդին` Ռուբենը: Այդ է պատճառը, որ նա ընտանիքով վերադարձել է Ավստրալիա: Բռնցքամարտիկը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում Հայաստան կժամանի, որպեսզի մտերիմների շրջապատում նշի հաջողությունը:

Դեռևս պարզ չէ, թե ով կլինի Դարչինյանի հաջորդ մրցակիցը: Ամենայն հավանականությամբ, նա չեմպիոնական գոտու համար մրցամարտ կանցկացնի օգոստոսին կամ սեպտեմբերին: Բանակցությունները երկար կտևեն: Եթե մեր մարզիկը ևս մեկ գոտի ձեռք բերի, կլինի 9-րդը: Դա մեծ ձեռքբերում կհամարվի:

Իրականացել է Նեյմարի երազանքը

Նեյմար-1324218588391_1920x1080-550x330Կատալոնական «Բարսելոնան» և բրազիլական «Սանթոսը» ընդհանուր հայտարարի են եկել: Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն այսուհետ կխաղա «Բարսելոնայի» կազմում: Հարձակվողը 5 տարով աշխատանքային պայմանագիր է կնքել: Գործարքի այլ մանրամասները գաղտնի են պահվում:

Նեյմարը միայն հայտնել է, որ Խավիի, Ինիեստայի և Մեսսիի հետ խաղալը մեծ պատիվ է  և իր  երազանքը իրականացել է: «Չգիտեմ, թե երբ կմեկնեմ Իսպանիա: Շնորհակալ եմ «Սանթոսին» և արդեն մտածում եմ իմ նոր թիմի մասին»,- ասել է ֆուտբոլիստը:

 

Ամուսնություն հնդկական տարբերակով.փեսացուն պետք է ապացուցի զուգարանի առկայությունը

The Hands Of An Indian Gujarati Bride And Bridegroom, A Ritual Performed In An Indian Gujarati Wedding, IndiaՀնդկական Մադհյա-Պրադեշ նահանգում փեսացուի` զուգարանով լուսանկարը երաշխավորում է կառավարության կողմից հարսանիքի կազմակերպումն ու ֆինանսական աջակցությունը:

Նահանգի իշխանությունները ստիպված նման միջոցների են գնացել հակասանիտարական վիճակի դեմ պայքարի նպատակով: Բանն այն է, որ Հնդկաստանում տարեկան մի քանի հազար մարդ է մահանում հակասանիտարական պայմանների հետևանքով: Հնդիկների միայն 50%-ը տանը զուգարան ունի:

Անցած տարի տեղի ԶԼՄ-ներում զուգարանային սկանդալ էր բորբոքվել. Պրիյանկա Բհարտին փախել էր ամուսնուց, քանի որ նրանց տանը զուգարան չկար: Այդ օրից սկսած, Բհարտին ակտիվորեն պայքարում է կանանց իրավունքների համար, որոնք կարող են ամուսնուց պահանջել, որ տանը զուգարան լինի:

Տանը զուգարանի պակասը կանանց ստիպում է պետքը հոգալու համար փողոց դուրս գալ հիմնականում վաղ առավոտյան կամ էլ ուշ երեկոյան: Դրա հետևանքով նրանք հաճախ բռնության զոհ են դառնում: BBC տվյալներով , անցած տարի շուրջ 400 կին, եթե նրանց տանը զուգարան լիներ կարող էր խուսափել բռնությունից:

Անջելինա Ջոլիի հարազատ մորաքույրը ԱՄՆ-ում վախճանվել է կրծքի քաղցկեղից

angelinaԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Էսկոնդիդո քաղաքում 61 տարեկանում կրծքի քաղցկեղից վախճանվել է հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի հարազատ մորաքույրը`Դեբի Մարտինը:

Երկու շաբաթ առաջ Ջոլին հայտարարեց, որ հեռացրել է կաթնագեղձերը`հետագայում քաղցկեղից խուսափելու համար, հիշեցնում է ИТАР-ТАСС-ը: Այդ դժվար որոշումն ընդունելու համար հիմք էին հանդիսացել այն անալիզները, որոնց համաձայն Ջոլիի կրծքի քաղցկեղ ստանալու հավանականութունը  87 տոկոս է: վիրահատությունից հետո այդ ցուցանիշը իջել  է 5 տոկոսի:

Մորաքույրը Անջելինայի մոր`Մարշելին Բերտրանի հարազատ քույրն էր, որը նույնպես տառապել է քաղցկեղից և կյանքից հեռացել 2007թ.:Դեբի Մարտենի ամուսին ասել է, որ հարազատները մինչև 2004թ., երբ հիվանդության ախտորոշումը տրվել է, չեն իմացել BRCA1 վտանգավոր գենի մասին: Նա ավելացրել է, որ եթե իմանային, ապա կդիմեին մաստեկտոմիայի:

Մինչդեռ, Ջոլիի վիրահատության լուրը միարժեք չընդունվեց հասարակության կողմից: Շատ կանայք սատարում էին դերասանուհուն, հատկապես նրանք, որոնք նույնպիսի ախտորոշում ունեին: Ուրիշները այդ քայլը չափազանցություն էին համարում: Երրորդները լրջորեն քննարկում են ախտորոշողների նոր դավադրությունը, որոնք կանխատեսում են քիչ հավանական հիվանդություններ և դժբախտ կանանց վրա աշխատում միլիարդներ: