Պերուում հայտնաբերվել է Ուարի ժամանակաշրջանի թագուհիների դամբարան

image0221Հնագետները Պերուում հայտնաբերել են դամբարան` լեցուն կանանց մումիաներով ու գանձերով: Դամբարանի տարիքը 1200 է:

Գիտնականների խոսքով, գտածոն Ուարի թագավորության   շատ գաղտնիքների վրա լույս կսփռի, որն Անդերում է բնակվել  ինկերի ավելի հայտնի քաղաքակրթությունների առաջացումից էլ վաղ:

Դամբարանում  շուրջ 60 կմախք է հայտնաբերվել, որոնցից 3-ը Ուարի թագուհիներին է պատկանում: Նրանք թաղվել են ոսկե, արծաթյա զարդերով ու  գունավոր խեցեղեն իրերով:

Կմախքների մեծ մասը կանանց են պատկանում ու նրանք նստած դիրք ունեն, ինչը վկայում է, որ նրանք զոհաբերվել են:

Վրաերթ Երևանի 16-րդ թաղամասում

Վրաերթ (1)Հունիսի 27-ին, ժամը 12.00-ին, «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենան Երևանի 16-րդ թաղամասի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

65-ամյա կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

վրաերթՀունիսի 27-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահվող տարածք՝ տուգանային հրապարակ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Missoni նորաձևության տան տիրոջ ինքնաթիռը գտել են Կարիբյան ծովում

img_0563_jpg_1349899226Missoni նորաձևության տան տիրոջ ինքնաթիռը գտել են Կարիբյան ծովի հատակում:

Վենեսուելայում գտնվել է այն ինքնաթիռը,  որում իտալական Missoni նորաձևության տան տիրոջ որդին, կինն ու ընկերներն էին գտնվում: Հունվարի 4-ին ռադարների էկրաններից անհետացած ինքնաթիռը գտել է Sea scout օվկիանոսագրական նավի անձնակազմը: Լոս Ռոքես արշիպելագից Կարակաս թռչող ինքնաթիռը կառավարում էին վենեսուելացի 2 օդաչուներ:

Անհետացած ինքնաթիռի որոնումները մի քանի շաբաթ տևեցին, սակայն ոչ մի բան գտնել այն ժամանակ չհաջողվեց: Օդային այս ուղերթը համարվում է վտանգավորներից մեկը: Իտալիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ները խորհուրդ չեն տալիս օգտվել տեղի մանր ավիափոխադրողների ծառայություններից:

58-ամյա Վիտտորիոն գունագեղ տրիկոտաժ  ստեղծող 90-ամյա Օտտավիո Միսսոնիի որդին էր, որն  արևմտյան շուկաներում բրենդի տարածումն էր իրականացնում:

 

Խոստովանություն ոստիկանությունում. 2.800.000 դրամի ոսկյա զարդեր գողացողը 21-ամյա աղջիկ էր

ձերբակալելԻջևան քաղաքի մի բնակչուհի ոստիկանությունում հայտարարություն էր տվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով՝ իր բնակարանից գողացել են 29 կտոր ոսկյա զարդեր` պատճառելով 2.800.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Իջևան քաղաքի Անկախության փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Հայարփի Դ.-ն:
Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնն մասամբ առգրավված է:
Ոստիկանությունից  տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Քաղաքացին ոստիկանությանն է հանձնել «Կարաբին» հրացան և գնդացրի 46 փամփուշտ

փամփուշտՀունիսի 27-ին, ժամը 13.00-ին, Հոկտեմբեր գյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և կամավոր հանձնել կարճեցված խզակոթով «Կարաբին» հրացան և գնդացրի 7,62 մմ տրամաչափի 46 փամփուշտ՝ ժապավենով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են,որ կատարվում է հետաքննություն:

«ԳԱԶել»-ը ինքնաբերաբար առաջ է շարժվել. վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ՎրաերթՀունիսի 27-ին, ժամը 07.00-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի գերեզմանների մոտ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կայանված տեղից ինքնաբերաբար առաջ է շարժվել, որի ընթացքում վարորդը փորձել է մեքենայի ընթացքը կանգնեցնել, սակայն վայր է ընկնել և ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

«Միցուբիշի Պաջեռո»-ն Երևան-Մեղրի ճանապարհին ընկել է ձորը. 5-ամյա ուղևորը մահացել է

ավտովթարՀունիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Անի Ս.-ի վարած «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Պատահարի հետևանքով ուղևոր, 5-ամյա Ռազմիկ Բաղդասարյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Նախագահը ստորագրել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրելՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

 

Մերձմոսկվայում հավի ձվի չափ կարկուտ է տեղացել

i (2)Մերձմոսկվայի հյուսիս-արևելքում հավի ձվի չափ կարկուտ է տեղացել:

Պուշկինսկի շրջանի բնակիչների խոսքով, Յարոսլավյան մայրուղու 53-րդ կմ-ի վրա գտնվող ամառանոցային ավանում “երկինքը սև է դարձել գիշերվա պես, իսկ հետո հավի ձվի չափ կարկուտ տեղացել”: Ականատեսներն ասում են, որ հիմա նման վիճակ է Միտիշցում,  ու այդ ամպրոպաբեր զանգվածը շարժվում է դեպի Մոսկվա: Ավերածությունների ու վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան: Իսկ Մոսկվայում շոգի մեկդարյա ռեկորդ է գրանցվել:

Անսովոր շոգ է Ռուսաստանի եվրոպական հատվածում: Հակացիկլոնի պատճառով օդային զանգվածների տեղաշարժը դանդաղել է ու օդը  տաքանում  է:

Մոսկվայում  գերազանցվել է  բարձր ջերմաստիճանի մեկդարյա ռեկորդը, որը  գրանցվել էր  1911-ին, երբ  օդը տաքացել էր 31,5 աստիճան: Այսօր սնդիկի սյունը բարձրացել է 31,8 աստիճան:

Մյուս մարզերում շոգը ողբերգության պատճառ է դարձել. Իժևսկում,  որտեղ մարդիկ շոգից պատսպարվել են ջրամբարների մոտ, լողացողներից զոհեր կան: Իսկ Չելյաբինսկում կրկին անտառային հրդեհ է բռնկվել, որի դեմ պայքարում էին երկու օր շարունակ:

 

Թուրքերը գերմանացիներին ամոթանք տալու պատճառ են գտել

vostikan Այն բանից հետո, ինչ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թուրքական ոստիկանությանը խիստ քննադատության էր ենթարկել «Գեզի» այգու իրադարձությունների ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար, թուրքական մամուլը շտապել է նույնպիսի պատասխան տալ գերմանացիներին:

Այսպես, թուրքական «Զամանը» հրապարակել է մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մոտակա Վեստենբուրգում ոստիկանը ծեծի է ենթարկում մի կասկածյալի: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես ոստիկանը բռունցքով հարվածում է ձեռնաշղթաներով անձին, ինչից հետո ուժով նստեցնում պարեկային ավտոմեքենայի մեջ:

Ուշագրավ է, որ թուրքական կայքը իր լուրը ավարտում է հետևյալ տողերով՝ «Շատ հետաքրքիր է, թե գերմանացի քաղաքական գործիչները թուրքական ոստիկանությանը քննադատելուց հետո, տեսնելով այս տեսարանը, ի՞նչ հայտարարությամբ հանդես կգան»:

Շաբաթ օրը ցուցարարները կրկին կհավաքվեն Թաքսիմում

taksim«Թաքսիմի դիմադրության խումբը» շաբաթ օրը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցույց է հրավիրել բողոքելու համար «Գեզի» այգու իրադարձությունների ժամանակ սպանված Էթհեմ Սարըսուլուքին սպանած ոստիկանին ազատ արձակելու դեմ, ինչպես նաև պահաջելու, որպեսզի ազատ արձակվեն ցույցերի ժամանակ ձերբակալված քաղաքացիները:

«Ռադիկալը» հաղորդում է, որ նախատեսվելիք ցույցը կսկսվի 19:00-ին: Նշենք, որ անցած շաբաթ էլ Թաքսիմի հրապարակում «Թաքսիմի դիմադրության խումբը» ցույցերի ժամանակ մահացածների հիշատակին մեխակներով երթ էր կազմակերպել, որին մասնակցած հազարարվոր քաղաքացիները ոստիկանների կողմից արցունքաբեր գազով և ջրաշիթերով ճնշումների էին ենթարկվել:

Գերմանիայում Թուրքիային աջակցության ցույց կանցկացվի

germanyԳերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում հուլիսի 7-ին «Հարգանք ժողովրդավարության հանդեպ» անունը կրող ցույց կանցկացվի՝ ի աջակցություն Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների: Ցույցը կազմակերպել է Եվրոպայի թուրքական ժողովրդավարների միությունը:

Վերոնշյալ միության նախագահ Սուլեյման Չելիքի խոսքերով՝ մեկ ամիս առաջ Ստամբուլում ծավալված իրադարձությունները չեն անտեսվել իրենց կողմից: «Մենք որոշեցինք կազմակերպել այս ցույցը, որպեսզի աջակցենք թուրքական կառավարության»,-ասել է Չելիքը, նշելով, որ ցույցին հրավիրել են բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն ժողովրդավարության խնդիրների նկատմամբ:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Գերմանիայում կազմակերպվելիք ցույցին կմասնակցի նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը:

Պորտուգալիայում համընդհանուր գործադուլը վերածվել է ոստիկանության հետ բախման

i (1)Լիսաբոնում անկարգություններով է ավարտվել  երկրի կառավարության դեմ ուղղված վերջին երկու տարում թվով 4-րդ գործադուլը: Այն կազմակերպել են երկրի խոշորագույն արհմիութենական միավորումները:

Բազմահազարանոց ցուցարարների գլխավոր պահանջը Պորտուգալիայի կառավարության հրաժարականն էր: Բողոքի ակցիային մասնակցել է պետծառայողների 80%-ը: Քաղաքներն ասես կաթվածահար եղած լինեին: Հիվանդանոցները նվազագույն ծառայություններ են ցուցաբերել, արդյունաբերական ընկերություններում կանգ է առել արտադրությունը: Ընդ որում, գործադուլն ամենևին չի դիպչել առևտրի աշխատանքին:

“Պորտուգալացի աշխատավորների` գործադուլին ակտիվ մասնակցությունը  Պասսուշա Կոելյոյի կառավարության պարտությունն է, որը հակաժողովրդական քաղաքականություն է վարում”,-հայտարարել է  Պորտուգալացի աշխատավորների համընդհանուր կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմենիու Կառլուշը:

Խորհրդարանի հետ կապերի գծով նախարար և Նախարարների խորհրդի ապարատի ղեկավար Լուիշ Մարկեշ Գեդեշն իր հերթին նշել է, որ “կառավարությունը հարգում է  գործադուլի իրավունքը, սակայն էլ ավելի հարգում է  նրանց, ով աշխատանքի է դուրս եկել”:

Խաղաղապահության ոլորտում ՀԱՊԿ-ի հեռանկարները. միջազգային խաղաղապահական համագործակցությանն աջակցելու Հայաստանի պատրաստակամությունը

ՀԱՊԿԻնչպես արդեն հաղորդել էինք, հունիսի 26-ից 27-ը Երևանում կայացավ Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» խորագրով, որը կազմակերպել էին ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ), ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: Պետք է նշել, որ Ֆորումին ներկա էին փորձագետներ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից, ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություններից (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև Երևանում հավատարմագրված միջազգային կազմակերպություններից: Ֆորումին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Բարձր գնահատելով Ֆորումի արդյունավետությունը` ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Կազմակերպության զարգացման առավել արդիական խնդիրների վերաբերյալ գիտափորձագիտական ​​Ֆորումների անցկացման փորձի հիման վրա ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի հովանու ներքո անցկացնել Ամենամյա ռազմավարական քաղաքական ֆորում: Առաջարկություն հնչեց Ֆորումի ձևաչափը դարձնել միջազգային` ներգրավելով խաղաղության, կայունության և համընդհանուր անվտանգության պահպանման ընդհանուր շահերի համատեքստում հավաքական անվտանգության ամրապնդման մեջ շահագրգիռ բոլոր կողմերին:  

Ներկայացնում ենք Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի կազմակերպիչներից մեկի` քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Հակաահաբեկչության գծով փորձագետ (ԱՄՆ), ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ–մայոր Հայկ Քոթանջյանի «Խաղաղապահությունը որպես ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի կարևոր տարր. Հայաստանի տեղն ու դերը» վերտառությամբ զեկույցը:

Հայտնի է, որ զինված հակամարտությունների կանխման և կարգավորման գործում չափազանց կարևոր է խաղաղապահական գործունեությունը, և այդ գործընթացներում առանձին երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունն էապես նպաստում է դրանց հեղինակության բարձրացմանը, միջազգային հանրությունում ազգային և կոլեկտիվ շահերի առաջմղմանը, միջազգային անվտանգության համակարգում ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը:

Գիտակցելով միջազգային անվտանգության և կայունության ապահովման գործում խաղաղապահության կարևորությունը` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետևողականորեն ընդլայնում է այս ոլորտում իր գործունեության համակարգման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական հիմքը: Ինչպես գիտենք, 2007թ. հոկտեմբերի 6-ին, Դուշանբեում ստորագրվեց «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին hամաձայնագիրը», որն ուժի մեջ մտավ 2009 թ.:

Ըստ այդ Համաձայնագրի 2-րդ հոդվածի` խաղաղապահական գործողություններին մասնակցելու համար նախատեսվում է ստեղծել մշտական հիմքերով գործող խաղաղապահ ուժեր: Խաղաղապահ ուժերի համալրման համար անդամ պետություններին հանձնարարվում է հատկացնել խաղաղապահ թվակազմեր` ըստ իրենց ազգային օրենսդրությունների: Փաստորեն, կոլեկտիվ անվտանգության կազմակերպության շրջանակներում նախատեսվում է ստեղծել մշտական ​​ հավաքական խաղաղապահ զինվորական կազմավորում, որն աննախադեպ երևույթ է միջազգային պրակտիկայում: Այսօր ոչ մի միջազգային կազմակերպություն չունի մշտական հիմքերով գործող խաղաղապահ ուժեր: Օրինակ` ՄԱԿ-ում գործում է այսպես կոչված «ռեզերվային համաձայնագրերի» համակարգ: Այնպես որ` ՀԱՊԿ-ը կարող է դառնալ առաջին միջազգային կազմակերպությունը, որը կունենա գործելու միշտ պատրաստ «կապույտ սաղավարտավորների»:

Չնայած Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անցել է ավելի քան չորս տարի, և այդ ժամանակահատվածում Կազմակերպության շրջանակներում հետևողականորեն զարգացվել է խաղաղապահ ուժերի կազմավորման և կիրառման համար անհրաժեշտ իրավաքաղաքական բազան (մշակվել են խաղաղապահ ուժերի պատրաստման գծով մեթոդական հանձնարարականները), սակայն հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի խաղաղապահական գործունեության համեմատությամբ ՀԱՊԿ-ի գործունեությունը մնում է բավականին պասիվ: Հարկ է նշել, որ խաղաղապահության ոլորտում Կազմակերպության անդամ պետությունների համագործակցությունն ըստ էության դուրս չի գալիս համատեղ զորավարժությունների շրջանակից: 2012 թ. աշնանը  Ղազախստանում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2012» առաջին զորավարժությունը, իսկ հաջորդ զորավարժությունը նախատեսվում է անցկացնել 2013 թ. հոկտեմբերին  Ռուսաստանում:

Նշված Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն` անդամ պետությունների տարածքում խաղաղապահական օպերացիա անցկացնելու մասին որոշումը անդամ պետությունների ազգային օրենսդրությունների հաշվառմամբ ընդունում է Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ)` հիմք ընդունելով իրենց տարածքում խաղաղապահական օպերացիայի անցկացման մասին այդ անդամ պետությունների պաշտոնական դիմումը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը՝ ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահական օպերացիա իրականացնելու մասին:

Եվ այսպես. թեև ինչպես Կազմակերպության պատասխանատվության գոտում այնպես էլ դրա սահմաններից դուրս խաղաղապահական օպերացիաների իրականացման մեխանիզմները նորմատիվ առումով սահմանված են, սակայն գործնականում ՀԱՊԿ-ին դեռ չի հաջողվում կոնկրետ գործունեություն ծավալել այդ ուղղությամբ:

Մինչդեռ Համաձայնագիրը և ՀԱՊԿ-ի խաղաղապահական գործունեության վերաբերյալ այլ հիմքային փաստաթղթերը իրական գործնական նշանակություն կստանան միայն այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ը նախաձեռնություն հանդես բերի մեր մոլորակի «թեժ կետերում» ծագած հակամարտությունների կարգավորման միջազգային անվտանգային գործընթացներում ներգրավվելու ուղղությամբ:

Կազմակերպության անդամ պետությունների տարածքում խաղաղապահական գործունեության իրականացումը քաղաքական առումով խնդրահարույց է թվում միայն խաղաղապահական օպերացիաների նպատակադրման և բովանդակության հնարավոր գնահատականների տեսակետից: Այլ կերպ ասած` խոսքը ներքին խաղաղապահության և պատժիչ գործողությունների տարանջատման երաշխիքների մասին է: Ինչ վերաբերում է նման օպերացիաների իրավաքաղաքական իրավազորությանը, ապա դրանց իրականացման համար 3-րդ հոդվածի հանաձայն` պահանջվում է միայն ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, իսկ ՄԱԿ-ի մանդատը պարտադիր չէ:

Թերևս, ճիշտ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը իր նորմատիվ իրավական հիմքի իրացման  նախնական փուլում ուշադրությունը կենտրոնացներ իր պատասխանատվության գոտու սահմաններից դուրս ծավալվելիք խաղաղապահական գործունեության վրա` ՆԱՏՕ-ի օրինակով ամրապնդելով համագործակցությունը ՄԱԿ-ի հետ և նրա առաքելությունների համար տրամադրելով իր խաղաղապահ ուժերը: Այդպիսի համագործակցության համար կարող է հիմք ծառայել անցյալ տարի ստորագրված «ՄԱԿ-ի Խաղաղապահական գործողությունների դեպարտամենտի և ՀԱՊԿ-ի քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագիրը»: Ինչպես արդեն նշվեց, ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահական օպերացիաներին մասնակցությունը էապես կբարձրացներ ՀԱՊԿ-ի միջազգային անվտանգային հեղինակությունը:

Կազմակերպական-գործնական տեսանկյունից քննարկման կարիք ունեն ՀԱՊԿ-ի մշտական խաղաղապահ հավաքական բրիգադում անդամ պետությունների ներկայացվածության աստիճանի, նրա վերջնական կառուցվածքի մշակման հարցերը` ներկայացված երկրների ռեսուրսային և մի շարք այլ առանձնահատկությունների հաշվառմամբ, ինչը կապված է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով լրացուցիչ խորհրդատվությունների անհրաժեշտության հետ:

Միևնույն ժամանակ կա խաղաղապահական առաքելություններին ՀԱՊԿ-ի մասնակցության մեկ այլ տարբերակ ևս: Ըստ համաձայնագրի 8-րդ հոդվածի` ՀԱՊԿ-ը կարող է հավաքական ռեզերվային համաձայնագրեր կնքել ՄԱԿ-ի հետ, իսկ այդպիսի համաձայնագիր ունեցող յուրաքանչյուր անդամ պետություն կարող է մասնակցել Կազմակերպության՝ ՄԱԿ-ի մանդատով կամ տարածաշրջանային կազմակերպությունների հովանու ներքո իրագործվող համատեղ խաղաղապահական գործողություններին նախապես այդ մասին Հավաքական անվտանգության խորհրդին տեղեկացնելուց հետո:

Այդ պրակտիկան լայնորեն կիրառվում է միջազգային հարաբերություններում: Օրինակ՝ ՆԱՏՕ-ն ակտիվորեն ներգրավված է աշխարհի տարբեր մայր ցամաքներում ՄԱԿ-ի մանդատով իրականացվող խաղաղապահական օպերացիաներում: Ըստ այդ պրակտիկայի` ՀԱՊԿ-ը նույնպես կարող է պատասխանատվություն ստանձնել խաղաղապահական օպերացիաներ իրականացնելու համար: Առանձին երկրներ իրավունք ունեն կնքելու շրջանակային համաձայնագրեր ՀԱՊԿ-ի հետ և խաղաղապահական օպերացիաներ իրականացնելու Կազմակերպության՝ տվյալ առաքելության համադասման համար լիազորված անդամ երկրներից մեկի հրամանատարության ներքո:

ՀԱՊԿ-ի շրջանակներում խաղաղապահության հաստատության զարգացման համար ոչ պակաս կարևոր խնդիր է նոր հարաբերությունների կառուցումը ՆԱՏՕ-ի հետ` մի բազմափորձ դերակատարի, որն իր հաստատուն առանցքային դերն ունի համաշխարհային անվտանգության համակարգում: Հյուսիսատլանտյան դաշինքի և ՀԱՊԿ-ի առանձին անդամ պետությունների ներգրավմամբ իրականացվող համատեղ խաղաղապահական օպերացիաները կարող են դառնալ այն ելակետային հարթակներից մեկը, որոնց վրա հնարավոր կլինի ստեղծել արգասաբեր համագործակցություն: Այս առումով նպատակահարմար կարող է լինել համատեղ խաղաղապահական  գործունեության ծավալումն այն հակամարտային տարածաշրջաններում, որտեղ երկու կազմակերպությունների շահերը համընկնում են:

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կարգավորման առումով` ուշագրավ են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՀԱՊԿ-ի գործունեության ակտիվացման  վերջերս նկատվող միտումները: ՀԱՊԿ-ում գերիշխում է այն տեսակետը, թե Աֆղանստանից դաշնադրային զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանի երկրներում իրավիճակը կսրվի, և կարող է սպառնալիքի տակ դրվել Կենտրոնական Ասիայի և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի անվտանգությունը: Դրանով պայմանավորված` 2011 թ. նոյեմբերի 17-ին ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստի ժամանակ համաձայնեցվեց Աֆղանստանից եկող հնարավոր մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ ՀԱՊԿ-ի Գործողությունների ծրագրի նախագիծը:

2011 թ. դեկտեմբերին ես` որպես աֆղանական պատերազմի մասնակից, զեկուցմամբ հանդես եկա ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական ​​խորհրդի՝ Աֆղանստանին նվիրված հատուկ նիստում​, իսկ վերջերս հնարավորություն ունեցա Բիշքեքում մասնակցելու ՀԱՊԿ-ի Վերլուծական ասոցիացիայի կողմից այս արդիական պրոբլեմի քննարկմանը: Իմ կարծիքով՝ ուշադրության է արժանի խաղաղապահական համագործակցության խնդիրների նկատմամբ Հարվարդի համալսարանի Ազգային անվտանգության ծրագրի ամերիկացի փորձագետների ցուցաբերած հետաքրքրությունը: Հեռանկարային է դառնում դաշնադրային ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանից եկող սպառնալիքների դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ երկխոսության առաջմղումը ոչ միայն «Ռուսաստան-ԱՄՆ», այլև «ԱՄՆ-ՀԱՊԿ», կամ «6+1», ձևաչափով, որը զուգաչափ է «ՆԱՏՕ-Ռուսաստան», կամ «28+1», ձևաչափով զուգահեռ գործընկերությանը: Դրան կարող է նպաստել համաշխարհային անվտանգության խնդիրների լուծումներ որոնման ասպարեզում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի միջև երկխոսության վերականգնման ուրվագծվող միտումը:

Այս երկխոսությանն աջակցելու և  միջազգային խաղաղապահության ոլորտում պետությունների ու կազմակերպությունների միջև համագործակցությանը նպաստելու տեսանկյունից իր ուրույն դերը կարող է ունենալ Հայաստանը, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և ԱՄՆ-ի գործընկերը, ինչպես նաև` ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամը և ՆԱՏՕ-ի գործընկերը, և որն ունի Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնադրային ուժերի և գործընկեր երկրների ուժերի կողմից իրականացվող խաղաղապահական օպերացիաներին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում զորավարժություններին մասնակցելու մեծ փորձ:

Հայաստանը 2004 թվականից ներգրավված է ՆԱՏՕ-ի ղեկավարած՝ Կոսովոյում խաղաղապահական ուժերում: 2005-2008 թթ. հայ խաղաղապահները օգտակար փորձ են կուտակել` մասնակցելով Իրաքում ԱՄՆ-ի ղեկավարած խաղաղապահական դաշնադրությանը: 2009 թվականից Հայաստանն իր լուման է ներդրում Աֆղանստանում անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի խաղաղապահական առաքելության մեջ:

Հայաստանի` որպես «խաղաղարար երկրի» հեղինակության վկայությունն է նաև Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող UNIFIL խաղաղապահական առաքելություն հրամանատար պետության՝ Իտալիայի կողմից վերջերս ներկայացված պաշտոնական դիմումը՝ հայկական ջոկատը առաքելության կազմում ընդգրկելու առաջարկությամբ. նա պետք է իրականացնի առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթներ: Ջոկատը Լիբանան ուղարկելու նախադրյալները վերջերս քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության Գլխավոր շտաբների պետերը: Դիտարկվում է նաև ՄԱԿ-ի մանդատով Հյուսիսային Աֆրիկայում իրականացվող խաղաղապահական առաքելությանը Հայաստանի Հանրապետության մասնակցության հնարավորությունը:

Այսպիսով՝ Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի խաղաղապահական տարրի կազմավորման գործում` նպաստելով, որ նա դառնա ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգության բազմագործառութային դերակատար:

Ամփոփելով՝ նպատակահարմար ենք համարում մեկ անգամ ևս շեշտել, որ կա կենսական անհրաժեշտություն, որպեսզի Կազմակերպության ռազմական բաղադրիչի կազմավորման ընթացքում ՀԱՊԿ-ի գործունեությունը դուրս գա զորավարժությունների շրջանակներից և հասնի միջազգային խաղաղարարական օպերացիաներում ակտիվ ներգրավվածության մակարդակի:

 

Եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականները

իսպpic_fa77248888a160bc8e45d6a67a684bf8Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի կոնֆեդերացիների գավաթի խաղարկության եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականները:

Կիսաեզրափակչում աշխարհի, Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիները հետխաղյա 11 մ-ոց հարվածներով առավելության հասան Իտալիայի հավաքականի նկատմամբ` 7:6:

Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքի «Կաստելաո» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական և լրացուցիչ խաղաժամանակներում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

Իսպանիա- Բրազիլիա  եզրափակիչը կկայանա հունիսի 30-ին: Նույն օրն Ուրուգվայի և Իտալիայի հավաքականները կպայքարեն 3-րդ տեղի համար:

 

Տեխնիկակական արդյունքներ

Իսպանիա – Իտալիա՝ 0:0

11 մետրանոցների հարվածաշար՝ 7:6

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Ալվարո Արբելոա, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Չավի, Անդրես Ինյեստա, Պեդրո Ռոդրիգես (Խուան Մատա, 79), Դավիդ Սիլվա (Խեսուս Նավաս, 52), Ֆերնանդո Տորես (Խավի Մարտինես, 94)։

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Կրիստիան Մաջո, Լեոնարդո Բոնուչի, Անդրեա Բարցալի (Ռիկարդո Մոնտոլիվո, 46), Ջորջիո Կյելինի, Դանիելե Դե Ռոսի, Անդրեա Պիրլո, Էմանուելե Ջակերինի, Անտոնիո Կանդրեւա, Կլաուդիո Մարկիզիո (Ալբերտո Ակվիլանի, 80), Ալբերտո Ջիլադինո (Սեբաստիան Ջովինկո, 91)։

Վնասված խողովակաշարը կփոխարինվի

Վնասված խողովակաշարըՀուլիսի 27-ին, ժամը 14.15-ին «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի թափոնների Գեղի գետը լցվելու հանգամանքները պարզաբանելու համար դեպքի վայր են մեկնել Սյունիքի ՄՓՎ ՃԿԿ պետը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետա­կան տեսչության պետը, պետի տեղակալը, «Զանգեզուրի պղնձա­մոլիբ­դեն­­ային կոմբինատ» ՓԲԸ-ի բնապահպանության բաժնի պետը, «Լեռ-էքս» ՍՊԸ-ի տնօրենը և գլխավոր ինժեները:

Պարզվել է, որ «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող պոչամբարի վերևի հատվածում Ողջի գետի Գեղի վտակը հոսել է պլաստմասսե խողովակաշարով, որը վնասվել է, սակայն գետի ջրերը պոչամբար չեն լցվում, իրավիճակը վերահսկելի է և ներկայումս աշխատանքներ են իրականացվում՝ պլաստմասե խողովակաշարը մետաղյա խողովակաշարով փոխարինելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Աջաբաջ գյուղի մոտակայքում գտնվող «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի թափոնները լցվում են Գեղի վտակը:

70 ավտոմեքենաներ խցանման մեջ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին

աինՀուլիսի 27-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35կմ-ում բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ, ինչի հետևանքով մոտ 40 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հակոբյանի վարած «Մերսեդես» մակնիշի 06UL084 պետհամարանիշի բեռնատարը և 70 մարդատար ավտոմեքենա:

Բարդու ծառի վրա օձ է բարձրացել

օձեր են հայտնաբերվելՀուլիսի 27-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան 10 շենքի մոտ («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարևանությամբ) գտնվող բարդու ծառի վրա օձ է նկատվել, որին  որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Հրդեհներ

Հրդեհներ և այրվող ավտոմեքենաներՀրդեհ բնակարանում

Հուլիսի 27-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքիԶվարթնոց թաղամասի Արագածի զանգվածի թիվ 13 շենքի 4-րդ բնակարանում գազի բալոնից տեղիէ ունեցել արտահոսք՝ բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանում 10 կգ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով, ինչից այրվել է գորգ`2քմ մակերեսով:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Հրդեհ բնակարանում

Հուլիսի 28-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցում այրվում են տներ:

Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: