Ռեժիսորը մտադիր է ավարտել “Մահմեդականների անմեղությունը” ֆիլմը

12081313.167585.2954Սկանդալային ճանաչում ունեցող Նակուլա Բասսելի Նակուլան մտադիր է աղմուկ հանած  իր 15-րոպեանոց “Մահմեդականների անմեղությունը” ավարտին հասցնել: Հիմա նա գտնվում է Կալիֆոռնիայի բանտերից մեկում, որտեղ հայտնվել է մեկ այլ հանցագործության համար   պայմանական դատավճիռը խախտելու պատճառով:

Նա նշում է, որ ֆիլմը կրոնական չէ ու ինքը իսլամ դավանող շատ ընկերներ ունի:Նա համոզված է, որ պետք է պայքարել ոչ թե իսլամի, այլ ահաբեկչության դեմ, որը, ըստ նրա, իր  գլխավոր թշնամին է:

“Ես ահաբեկչությունից սպանվածների ու տուժածների աղաղակող ձայնն եմ: Ես իմ կյանքը նվիրել եմ ահաբեկչության դեմ պայքարին: Եվ ես երբեք չեմ վախենում”,- հայտարարել է  նա Fox News հեռուստաընկերությանը:

Ռեժիսորը հավելել է, որ չի զղջում, որ նկարահանել է այդ ֆիլմը ու  կրկին դա կաներ, եթե հետ վերադառնալու հնարավորություն ունենար: Ֆիլմի տևողությունը 15 րոպե է, սակայն Նակուլին երկու ժամվա «հումք» ունի, ուստի նա մտադիր է մշակել այն ու աշխատանքը ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 26-ը:

Ջրհեղեղը Գերմանիային 12 մլրդ եվրոյի վնաս է պատճառել

51b806fb-b65a-f204-b65a-f20b78063b24.photo.0Գերմանիայում ջրհեղեղի վնասը գնահատվում է 12 մլրդ եվրո:

Միջազգային վարկանշային Fitch գործակալության տվյալներով, դրանից 2,5-3 մլրդ վնասը կփոխհատուցեն ապահովագրական ընկերությունները:

Հունիսի 10-ին Էլբա գետի ամբարտակի քանդվելու հետևանքով 23 000 բնակիչ է տարհանվել: Գետի մակարդակը բարձրացել էր 7,5 մ-ով:

Կանցլեր Մերկելը  տուժած հողերի  վարչապետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել ` քննարկելու ֆինանսավորման աղբյուրներն ու աղետի հետևանքների վերացման հարցեր: Գերմանիայի քաղաքական գործիչներն այս ջրհեղեղի մասին խոսում են որպես ազգային աղետ:

Քենիայում զանգվածային ցույցեր են պատգամավորների աշխատավարձերի բարձրացման դեմ

i (2)Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում հարյուրավոր քաղաքացիներ են բողոքում խորհրդարանականների աշխատավարձերի բարձրացման դեմ:

Ցուցարարները քաղաքի գլխավոր փողոց են հանել խոզի հսկայական ֆիգուր` պատրաստված պապյե-մաշեի տեխնիկայով ու այն “Օգնեք կարիքավորներին, ոչ թե ագահներին” գոչյունների ներքո կոտրել են խորհրդարանի դարպասի մոտ:

Մայիսին կառավարական հանձնաժողովը կարգադրել է կրճատել խորհրդարանականների աշխատավարձերը, սակայն, օրենսդիրները քվեարկել են իրենց աշխատավարձերի բարձրացման օգտին և  սպառնացել են ցրել հանձնաժողովը:

Բրեյվիկը հրաժարվել է ժառանգությունից` փոխհատուցում չվճարելու համար

i (1)Նորվեգացի Անդերս Բրեյվիկը, որի անունը 2011-ին ողջ աշխարհին հայտնի դարձավ, հրաժարվել է մոր թողած ժառանգությունից:

Ինչպես պարզաբանել է նրա փաստաբան Տուրդ Յորդետը, նման որոշում  ընդունվել է , որպեսզի ժառանգած կարողությունը պետական գանձարան չփոխանցվի` իր կազմակերպած ահաբեկչության զոհերին որպես փոխհատուցում բաժանվելու  նպատակով:

Բրեյվիկի մայրը մահացավ  մարտին: Հիմա նրա ունեցվածքի իրավունքը կփոխանցվի Բրեյվիկի խորթ քրոջը: Ճշգրիտ գումարի  չափն անհայտ է. տեղեկություններ կան, որ մորը պատկանած բնակարանն է վաճառքի հանվել.այն գնահատվել է 3,7 մլն կրոն (642 հազար դոլար):

Բրեյվիկին 2011-ին կատարած ահաբեկչության համար (սպանվեց 77 մարդ)  դատարանը դատապարտեց բանտային առավելագույն պատժաժամկետի` 21 տարվա ազատազրկման:

16-րդ առավոտը Թաքսիմի «Գեզի» այգում (լուսանկարներ)

6 (1)Ստամբուլի «Գեզի» այգում այսօր առավոտը անձրևային է, սակայն բավական հանգիստ: Ինչպես վերջին երկու շաբաթվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտը սկսել է նախաճաշով, ֆուտբոլ խաղալով, քննություններին նախապատրաստվելով, իսկ ոմանք այգում տեղադրված վրաններում շարունակում են քնել մինչև կեսօր: Սակայն անձրև պատճառով շատ ցուցարարներ սկսել են հավաքել իրենց իրերը:  «Դողան» լրատվական գործակալության ֆոտոխցիկը ֆիքսել է մի քանի հետաքրքիր կադրեր առավոտյան հրապարակից:

Թուրքիայում ստեղծված խառնաշփոթի մեղավորները մեր հակառակորդներն են. Թայիփ Էրդողան

erdoganԹուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ,  երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության նիստի ժամանակ Թուրքիայում ծավալված վերջին դեպքերի վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է արել. «Այսօր մենք իբրև երկրի ղեկավարներ, պարտավոր ենք ապահովել ժողովրդի անվտանգությունը, որպեսզի հուսախաբ չանենք նրան: Դա մեր գլխավոր նպատակն է»: Էրդողանը նշել է, որ կառավարությունը ուշադրությամբ հետևում և վերլուծում է տեղի ունեցող իրադարձությունները՝ հաշվի առնելով ժողովրդի պահանջները: Վարչապետի խոսքերով՝ բողոքի ակցիաների նպատակը Թուրքիայի զարգացող տնտեսության արգելակումն  է:

Ինչպես գրում է «Անադոլու» գործակալությունը,  վարչապետ Էրդողանը ցույցերի մասնակիցներին կոչ է արել մտածելու, թե տեղի ունեցող իրադարձությունները Թուրքիայի հակառակորդների կողմից հրահրված մի խաղ է, այդ պատճառով էլ ժամանակն է վերջ տալ ցույցերին և ցրվել տներով:

ԱՄՆ դիվանագետները մեղադրվում են սեքսուալ հանցագործությունների մեջ

iԱՄՆ Պետդեպարտամնետը ամերիկյան դեսպանությունների աշխատակիցների նկատմամբ հետաքննություն է սկսել: Նրանք մեղադրվում են արտասահմանում սեքսուալ ոտնձգությունների, թմրանյութեր կիրառելու ու մարմնավաճառների հետ հարաբերությունների մեջ,  հայտնել է ВВС-ն:

Գերատեսչության ներկայացուցիչ Ջեն Պսակիի խոսքով, հետաքննությունն  սկսվել է  CBS ալիքով ցուցադրված ռեպորտաժից հետո: Այդ սյուժեի համաձայն, Բեյրութում անվտանգության սպան իր կողմից որպես թիկնապահ վարձված աշխատակիցների նկատմամբ բռնություն է կիրառել, ինչպես նաև  ԱՄՆ  դեսպանատան աշխատակիցներին Բաղդադում թմրանյութ վաճառել:

Ռեպորտաժում խոսվել է նաև , որ  պետդեպարտամենտի անվտանգության աշխատակիցները մարմնավաճառներ են հրավիրել պաշտոնական ուղևորությունների ժամանակ:

Երեկ Թաքսիմում վիրավորների ամենամեծ թիվն է գրանցվել

viravorner Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ առավոտյան թուրքական ոստիկանությունը մտել էր Թաքսիմ հրապարակ մաքրելու համար այնտեղ կախված պաստառներն ու ցուցանակները: Ահա պարզ է դարձել, թե երեկ ոստիկանության միջամտության արդյունքում քանի հոգի է տուժել: Վաղ առավոտյան հարյուրավոր մարդիկ օգնության համար դիմել են այգու հարևան պողոտայում տեղակայված բուժկետ:

«Ռադիկալի» ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ երեկոյան ժամը 20:15-ի սահմաններում, երբ ոստիկանությունը երկրորդ անգամ գործի դրեց ջրցան մեքենաները, մեծացավ բուժկետ դիմած կամ բերված վիրավորների թիվը: 21 հոգի ստացել է գլխի վնասվածք, 11-ը ստացել են տարբեր կոտրվածքներ, 7-ի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, 460 հոգի տուժել է գազից, 81-ը՝ գազի գումբերից և պլաստիկ փամփուշտներից, 10 հոգի այրվածք, 7-ն էլ կտրվածք են ստացել: Դեպքերի ժամանակ օտարերկրյա լրատվամիջոցների երկու ներկայացուցիչներ  կրծքի և պարանոցի հատվածում մահակի հարվածներ են ստացել, նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց սրտային անբավարարության առաջացման վտանգով:

«Գեզի» այգու բժիշկները արձանագրել են այս թվերը՝ նշելով, որ սա վիրավորների քանակի առումով կարելի է համարել ամենածանր օրը այս երկու շաբաթում:

Այսօր Ռուսաստանը նշում է պետական գլխավոր տոնը

i (4)Այսօր ռուսաստանցիները նշում են գլխավոր պետական տոնը` Ռուսաստանի օրը:1992-ին  ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարում ընդունվեց պետական սուվերենության մասին հռչակագիրը:

Ավանդաբար շատ քաղաքներում այդ տոնը նշվում է երթերով,  համերգներով ու հանրահավաքներով:

Ռուսաստանի նախագահ Պուտինը Պետական մրցանակ կհանձնի  երկրի  2012-ի ականավոր դեմքերին: Հանդիսության ավարտին Կրեմլի հրապարակում հանդիսավոր ընդունելություն կկազմակերպվի, իսկ երեկոյան Կարմիր հրապարակում համերգ տեղի կունենա:

Երեկ գիշերը անքուն է անցել նաև Անկարայում

ankaraՍտամբուլի «Գեզի» այգու ցուցարարներին աջակցելու համար Անկարայի փողոցներ դուրս եկած ամբոխի երթին թուրքական ոստիկանությունը ուշ գիշերվա ժամերին միջամտություն է ցուցաբերել: Երեկոյան քաղաքի կենտրոնական Քըզըլայ հրապարակում հավաքված քաղաքացիները, այստեղ բանակցելով ոստիկանների հետ, երթով շարժվել են դեպի Հիլմի պողոտա: Ավելի ուշ ժամերին 7-8 հազարանոց մի խմբի ոստիկանությունը նախ ցրվելու կոչ է արել, ապա գործի է դրել ջրցան մեքենաները:

«Ռադիկալը» հաղորդում է, որ ցուցարարները ոստիկանության դեմ ոչ մի գործողություն չեն ձեռնարկել: Ջրցան մեքենաներից հետո ոստիկանները սկսել են գազի ռումբեր կիրառել: Ժամը 01:00-ի սահմաններում ցուցարարները փորձել են երկրորդ անգամ հավաքվել: Մոտ 40 րոպե նրանք քայլել են իրար ընդառաջ՝  բացականչությունների ուղեկցությամբ: Այդ ժամանակ ոստիկանությունը առանց որևէ զգուշացման ցուցարարների նկատմամաբ արցունքաբեր գազ է կիրառել, որից հետո ամբոխը ցրվել է:

Այսօր Թաքսիմի «Գեզի» այգու համար սկսված պայքարի 16-րդ օրն է:

Ադրբեջանի ավարտական քննություններում աշակերտների գրեթե 50%-ը մայրենի լեզվից “երկու” է ստացել

3 (3)Ադրբեջանի առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովը հրապարակել է 18 քաղաքներում և շրջաններում հունիսի 7-ին անցկացված “Մաթեմատիկա” և “Ադրբեջաներեն” առարկաների`9-րդ և 11-րդ դասարանների ավարտական քննության արդյունքները:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը`հղում կատարելով Ադրբեջանի Կրթության նախարարության մամլո հաղորդագրությանը, 9-րդ դասարանի աշակերտների 46.59%-ն “Ադրբեջաներեն” առարկայից ստացել է “երկու”: “Մաթեմատիկա” առարկայից “երկու” ստացել է աշակերտների 40.86%-ը:

9-րդ դասարանի աշակերտների միայն 5.31%-ն է “Ադրբեջաներեն”  առարկայից “հինգ” թվանշան ստացել է, “Մաթեմատիկա” առարկայից՝ ընդամենը 8.22% -ը:

11-րդ դասարանում մայրենի լեզվից «երկու» թվանշան ստացել է աշակերտների 29.34%-ը, “Մաթեմատիկա” առարկայից՝ 36.33%-ը: Ադրբեջաներենից «հինգ» թվանշան ստացել է 11-րդ դասարանի աշակերտների 7.93% -ը, մաթեմատիկայից՝ 10.48%-ը:

 

 

Հայաստանը պետք է խաղաղապահ ուժեր ուղարկի Լիբանան և ոչ թե Մալի

հարութՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը քննարկում է Հարավային Լիբանան երկու զորախումբ ուղարկելու հարցը: Այս շաբաթ նախարարության պաշտոնատարները մեկնելու են Հռոմ՝ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության պատասխանատու իտալացի գործընկերների հետ հայկական զորախմբերի կառուցվածքի, տեղակայման վայրի, թվաքանակի և տեխնիկական ապահովման հարցերը քննարկելու համար:

 

Սա դրական տեղաշարժ է 2006 թվականից ի վեր, երբ նախագահ Քոչարյանի կառավարությունը ձեռնպահ մնաց մի քանի տասնյակ երկրներին միանալուց, որոնք համաձայնել էին մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը Լիբանանի հետ Իսրայելի պատերազմից հետո: Այդ ժամանակ, նախկին նախագահ Քոչարյանի մամլո քարտուղարը «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել էր խաղաղապահ զորախմբեր տրամադրել՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի անորոշ մանդատի և այն պատճառով, որ հայ զինվորների մասնակցությամբ ցանկացած բախում կարող էր վտանգի ենթարկել Լիբանանի հայ համայնքը: 2006 թվականին նախագահ Քոչարյանի հետ իմ ունեցած մասնավոր զրույցի ժամանակ նա անդրդվելիորեն պաշտպանեց իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:

 

Մյուս կողմից, Թուրքիայի կառավարությունը շատ արագ գիտակցեց Լիբանան խաղաղապահներ ուղարկելու օգուտները՝ զինվորական ներկայություն հաստատելու, իր քաղաքական և տնտեսական ազդեցությունն արաբական աշխարհում ընդարձակելու, արժեքավոր հետախուզական տվյալներ հավաքելու և լիբանանյան հարցերում հայկական ազդեցությանը դիմակայելու գործում: Հետևաբար, Օսմանյան կայսրության անկումից գրեթե մեկ դար անց թուրքական զորքերն առաջին անգամ մտան Լիբանան: Ներկայումս ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությունը բաղկացած է 37 երկրների 11 հազար խաղաղապահներից, այդ թվում՝ 495-ը Թուրքիայից: Անցյալ տարի Հայաստանը միայն մեկ սպա է ուղարկել Հարավային Լիբանան դիտորդական առաքելությամբ: Մինչդեռ արդեն մի քանի տարի է, որ ավելի քան 130 հայ խաղաղապահ զինվորներ ծառայում են Աֆղանստանում, և 35-ը՝ Կոսովոյում. մինչև վերջերս նրանք ծառայում էին նաև Իրաքում:

 

Անցյալ շաբաթ Հայաստանի կառավարությունը ամբողջովին չբացատրեց, թե ինչու է հիմա շահագրգռված իր խաղաղապահ ուժերը Լիբանան ուղարկելու գործում՝ յոթ տարի առաջ նախկին նախագահ Քոչարյանի մերժումից հետո: Իմ կարծիքով, գոյություն ունեն հինգ դրական պատճառներ, թե ինչու Հայաստանը պետք է խաղաղապահներ տրամադրի ՅՈՒՆԻՖԻԼ-ին.

 

1. Հայ զինվորների ներկայությունը լիբանանյան տարածքում հպարտության մեծ զգացում կառաջացնի այդ երկրի հայկական կարևոր համայնքի մոտ:

 

2. Հայկական զորամիավորումը որոշ չափով կնպաստի թուրքանպաստ քարոզչության հավասարակշռմանը, որն առաջացել է 2006 թվականից ի վեր Հարավային Լիբանանում թուրքական ավելի մեծաքանակ ռազմական ներկայության պատճառով:

 

3. Հայկական զորախմբերը միակը կլինեն Հարավային Կովկասից, քանի որ ոչ Վրաստանը և ոչ էլ Ադրբեջանը խաղաղապահներ չեն ուղարկել Լիբանան:

 

4. Թեև Իսրայելի և Սիրիայի հետ սահմանակից Հարավային Լիբանան զորախմբեր ուղարկելն իր մեջ վտանգ է պարունակում, սակայն սա ավելի քիչ վտանգավոր առաքելություն է քան Աֆղանստանում, որտեղ ավելի քան 130 հայ զինվորներ ծառայում են երկար տարիներ:

5. Հայկական զորախմբերը, ինչպես Աֆղանստանում, Իրաքում և Կոսովոյում, այնպես էլ այստեղ, ռազմական արժեքավոր փորձ ձեռք կբերեն տասնյակ այլ երկրների զորամիավորումների հետ համատեղ ծառայության ընթացքում:

 

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարեց, որ կարող է խաղաղապահ զորախմբեր ուղարկել աֆրիկյան Մալի պետություն, որտեղ մի շարք արյունալի բախումներ են հրահրվել: Այդ ընդհարումներում Ալ-Քաիդիայի հետ կապված իսլամիստական խմբավորման զինյալները կռվում են մալիական, ֆրանսիական և աֆրիկյան ուժերի դեմ: Քաղաքացիական պատերազմ է հրահրվել նաև անջատողական տուարեգ ցեղերի և մալիական զորքերի միջև: Իրավիճակն այնքան անկայուն է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անցյալ շաբաթ իր զեկույցում զգուշացրեց, որ խաղաղապահները կարող են լուրջ վտանգների ենթարկվել Մալիում և դրա շուրջ ծավալվող գործողություններում:

 

Նման վտանգավոր պայմաններում անխոհեմ կլինի հայ խաղաղապահներ ուղարկել Մալի: Մալիի անվտանգության համար պատասխանատվությունը հիմնականում ստանձնել են աֆրիկյան երկրների ուժերը՝ ֆրանսիական զինվորականների նյութատեխնիկական աջակցությամբ: Հայաստանը չի կարող անհարկի վտանգի ենթարկել իր զինծառայողների կյանքը, նկատի ունենալով անվտանգության առաջնահերթությունն իր սեփական տանը՝ Արցախյան հակամարտության պատճառով:

 

Հայկական զորախմբերի ծառայությունը նվազ վտանգավոր վայրերում կարող է դրական լինել ռազմական պատրաստականության և դիվանագիտական տեսանելիության ձեռք բերման առումով, սակայն մեծ թվով զինվորներ հակամարտության բազմաթիվ թատերաբեմեր ուղարկելը և պայթյունավտանգ իրավիճակներում նրանց տեղակայումը անխոհեմ քայլ կլինի, հաշվի առնելով հայկական բանակի զինվորների սահմանափակ թիվը:

 

Չնայած Հայաստանի մասնակցությունը ՅՈՒՆԻՖԻԼ-ին ենթակա է խորհրդարանական հաստատման, սակայն հաշվի առնելով իշխող կուսակցության ճնշող մեծամասնություն լինելը՝ մեծ դիմադրություն չի սպասվում: Հայաստանի կառավարությունը պետք է ձգտի ստանալ Ազգային ժողովի համաձայնությունը խաղաղապահ զորախմբերը միայն Լիբանան ուղարկելու համար: Կան բազմաթիվ իմաստալից պատճառներ հայկական զորամիավորումները Լիբանանում և ոչ թե Մալիում տեղակայելու համար:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Չինական ինքնաթիռը 8 կմ բարձրության վրա բախվել է առեղծվածային օբյեկտի հետ, որից հետո արտակարգ վայրէջք է կատարել

UFO hits the plane1Ուղևորատար ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել, երբ 8 կմ բարձրության վրա օդում տեղի ունեցած առեղծվածային բախումից հետո դրա առաջնամսը ջարդվել է:

Երբ Չինաստանի ավիաուղիներին պատկանող Բոինգ ինքնաթիռը վայրէջք է կատարել, նրա առաջնամասը նկատելիորեն ներս ընկած է եղել:

Չինաստանի տարածքով թռչելիս ուժեղ ձայն է լսվել ինքնաթիռի առաջնամասից: Լրագրողների տվյալներով՝ օդաչուն հայտնել է, որ այդ ձայնից հետո ինքնաթիռը սկսել է հազիվ աշխատել, և նա անմիջապես կապվել է դիսպետչերների հետ՝ անհապաղ վայրէջք խնդրելով:

Փորձագետների մոտ այդ բախման արդյունքների ուսումնասիրությունից հետո կասկածներ են առաջացել, որ դա հնարավոր է առաջացած լինի «օտար օբյեկտի» հետ բախումից հետո:

Ինչևէ՝ նրանք համոզված են, որ դա թռչունի հետ բախումից չի առաջացել, քանի որ այդտեղ արյան հետքեր կամ փետուրներ չեն եղել:

Դեպքը լուսաբանող լուսանկարների տարածումը մեծացրել է այլմոլորակայինների հետ բախման կասկածները:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ դա կարող է առաջացած լինել օդի արագ տաքացման և ընդարձակման հետևանքով:

Կառավարության այլմոլորակայինների հարցերով նախկին հետախույզ Նիք Փոփը The Sun-ին հայտնել է, որ ինչ էլ որ մարդիկ մտածեն այլմոլորակայինների մասին, այնուամենայնիվ, անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան և հարց է բարձրացրել, թե արդյոք գաղտնապահ չինացիները այդ դեպքի ուսումնասիրության արդյուքները կհրապարակեն:

 

Ֆրանսիայի ավիադիսպետչերները երեքօրյա գործադուլ են հայտարարել՝ դառնալով Եվրոպայի ամբողջ տարածքում թռիչքների հետաձգման պատճառ

cancelled flights, France1Ֆրանսիայում ավիադիսպեչերները երեքօրյա գործադուլ են հայտարարել, ինչը ամբողջ Եվրոպայի տարածքում թռիչքների հետաձգման պատճառ է դարձել և մեծ խնդիրներ կառաջացնի հանգստանալու մեկնողների համար:

Ֆրանսիական օդանավակայաններ օգտագործող բոլոր ավիաուղիներին խնդրել են հետաձգել իրենց թռիչքների 50 տոկոսը, սակայն սա կազդի նաև Ֆրանսիայի տարածքով անցնող թռիչքների վրա:

Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով առավոտյան 6-ին և կշարունակվի մինչև ուրբաթ օրը առավոտյան 6-ը:

Ֆրանսիայի քաղավիացիայից հաստատել են, որ դեպի Փարիզ, Լիոն, Թուլուզ և Բորդո իրականացվող յուրաքանչյուր երկու թռիչքից մեկը կհետաձգվի:

Ավիաուղիները կապ են հաստատել այդ հետաձգումներից տուժած ուղևորների հետ և նրանց կրկին տոմս պատվիրելու կամ գումարը ետ ստանալու հնարավորություն տվել:

Գործադուլը կազմակերպվել է որպես բողոքի նշան ընդդեմ ԵՄ-ի միասնական եվրոպական օդային տարածք ստեղծելու քաղաքականության: Փոխարենը՝ գործադուլի մասնակիցները պահանջում են յուրաքանչյուր պետության թույլ տալ ինքնուրույն կառավարել իր օդային տարածքը:

 

Հնդկաստանի Մումբայ քաղաքում չորս հարկանի շենքի փլուզման հետևանքով մահացել է յոթ, վնասվածքներ ստացել վեց մարդ

mumbai building collapse1Մումբայում մուսոնային անձրևաներից չորս հարկանի շենքի փլուզման հետևանքով մահացել է առնվազն յոթ մարդ:

Փրկարարները ստիպված են եղել հատուկ սենսորային գործիքներ օգտագործել երկուշաբթի օրը Հնդկաստանի Մումբայ քաղաքում շենքի փլատակների տակ մնացած հինգ այլ կենդանի մարդկանց փրկելու համար:

Մոտակայքում բնակվող բնակիչները Times of India –ին տեղեկացրել են, որ փլուզումը տեղի է ունեցել կառուցման ընթացքում շինարարական պլանի մեջ փոփոխություններ մտցնելու պատճառով:

mumbai building collapse3Հնդկաստանում շենքների փլուզումներ հաճախ են տեղի ունենում, քանի որ կառուցողները փորձում են ամեն կերպ քչացնել իրենց ծախսերը շինանյութի օգտագործման հարցում, ինչպես նաև հաշվի առնելով երկրում բնակարանների մեծ պահանջարկը՝ նրանք անօրինական հարկեր են ավելացնում կառույցներին:

 

Ըստ Ստեփան Սաֆարյանի` Դուլյանը արդեն վաղուց «մոնիթորինգի տակ է եղել»

22476381323408855«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանին` ֆեյսբուքյան գրառման պատճառով աշխատանքից հեռացնելու լուրը իրար է խառնել սոցիալական ցանցերի հայկական օգտատերերին: Բոլորը` այդ թվում քաղաքական գործիչները, շտապում են իրենց մեկնաբանությունը տալ կատարվածին: «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը իր վարկածն ունի: Նա կարծում է, որ Դուլյանի վերջին գրառումը ընդամենը պատճառ էր, իսկ իրականում նա արդեն վաղուց «մոնիթորինգի տակ է եղել».
« «Շանթ» հեռուստաընկերության պաշտպանների գրառումներն արդեն սրտխառնոց են առաջացնում: Ավելի շատ մի խայտառակեք ձեզ ու այդ հեռուստաընկերությանը: Դուք արդեն ծիծաղելի եք: Ամոթ է, ավելի լավ է լռեք: Չէի կարծում, թե մակարդակն այդքան պլինդուզից ցածր է: Ավելին ասեմ. ինքս գոնե այն մարդկանց շարքում եմ, ով Դուլյանին աշխատանքից ազատելը համարում է ՖԲ-ում նրա տեւական գրառումների, այլ ոչ թե վերջին գրառման հետեւանք: Իրականում այս դեպքը, կամ վերջին անմեղ գրառումը պատրվակ դարձավ: Փաստացի, պետք է ուսումնասիրել Արմեն Դուլյանի բոլոր գրառումները` հասկանալու համար, որ «անկախ» հեռուստաընկերությունները չեն կարող հանդուրժել նման լրագրողին: Ահա սա է իրականությունը, այլ ոչ թե ինչ-որ մեկի գրառումից հետո նրա թողած գրառումը: Տիգրան Քոչարյանը իր գրառման մեջ տեղը-տեղին նշել է, որ Դուլյանը ֆեյսբուքում ընդդիմադիր էր…. Ասել է, թե Դուլյանին նոր չեն հետեւել… Նա մոնիթորինգի տակ է եղել…»

Փայլուն հաղթանակ հյուրընկալվելիս

12342Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում  եվրոպական  Բ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը Կոպենհագենում փայլուն հաղթանակ տարավ Դանիայի թիմի նկատմամբ` 4:0:

Մերոնց խաղը ստացվեց: Հատկապես, պարզերես արեցին բարձրակարգ թիմերում հանդես եկող հայ ֆուտբոլիստները: Երկու գնդակ մրցակցի դարպասը խփեց Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Աչքի ընկավ Կրասնոդարի «Կուբանի» ներկայացուցիչ Արազ Օզբիլիսը: Իսկ հանդիպման վերջակետը դրեց Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս Հայաստանի հավաքականի կազմում խփեց իր 11-րդ գնդակը:

Հայաստանի ընտրանին հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 6-ին: Մերոնք Պրահայում ուժերը կչափեն Չեխիայի հավաքականի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Դանիա – Հայաստան՝ 0:4

Յուրա Մովսիսյան, 1, 59, Արազ Օզբիլիս, 19, Հենրիխ Մխիթարյան, 82

 

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Վալերի Ալեքսանյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Մարկոս Պիզելի, 86), Գևորգ Ղազարյան, Արազ Օզբիլիս (Նորայր Ասլանյան, 90+1), Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան (Արթուր Սարկիսով, 84):