Հայ շախմատիստները Եվրոպայի պատանեկան առաջնությունում. Արագ

Name 1 2 3 4 5 6 7 8 9 Pts. Rk. Group
Sargsyan Shant 1 1 0 ½ ½ 0 1 1 ½ 5.5 8 OpenU12
Davtyan Artur 0 0 1 1 0 0 1 ½ 0 3.5 23 OpenU12
Martirosyan Haik M. 1 1 0 1 0 1 1 0 0 5 12 OpenU14
Yayloyan Konstantin 1 1 1 1 0 1 ½ ½ 0 6 4 OpenU14
Petrosyan Manuel 1 0 1 1 1 ½ 0 0 0 4.5 12 OpenU16
Asatryan Sona 0 ½ 1 1 1 0 ½ 0 1 5 7 GirlsU14

Անկրկնելի դերասան, մշակույթի նվիրյալ, խորագիտակ մտավորական, իրական ազգային գործիչ…

1380211_451888968264118_1116865737_nՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր  և խորհրդի անունից ցավակցագիր է հղել Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշվում է.

«Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացանք մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Սոս Սարգսյանի մահվան մասին: Անվանի դերասանի մահը մեծ կորուստ է հայ ժողովրդի  և համաշխարհային մշակույթի համար:

Անկրկնելի դերասան, մշակույթի նվիրյալ, խորագիտակ մտավորական, իրական ազգային գործիչ ու աննկուն քաղաքացի Սոս Սարգսյանը փայլուն չափանիշ է երիտասարդ սերունդների համար, իսկ նրա արվեստը՝ հավերժ մնայուն:

Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից պատիվ ունեցավ Սոս Սարգսյանի հետ կիսելու հանրային կյանքը վերափոխելու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու մեր նպատակն ու գործունեությունը, որը նոր որակ և ուժ ստացավ ազդեցիկ մտավորականի ճշմարտախոսության ու իմաստության շնորհիվ:

Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Սոս Սարգսյանի ընտանիքին, հարազատներին և ողջ հայ ժողովրդին:

Վստահ ենք, որ Մեծ մարդու և վառ անհատականության անունն ու գործը հավերժ կապրեն մեր պատմության էջերում և բոլորիս սրտերում»:

 

Օդաչուները քնել են թռիչքի ժամանակ

o_829331Մեծ Բրիտանիայում սկանդալ է երկու օդաչուների պատճառով, որոնք  թռիչքի ժամանակ քնել են կառավարման վահանակի մոտ: Ընդ որում, ինչպես նշում է  Daily Mail-ը, սրահը լիքն է եղել: Խոսքը Airbus A330 ինքնաթիռի մասին է, որում առնվազն 200 ուղևոր է եղել այդ պահին: Նրանք թռել են ավտոպիլոտով: Արդյունքում ամեն ինչ  հանգիստ է եղել, վայրէջքը` փափուկ: Սակայն, երբ դրա մասին իմացել է մամուլը, բրիտանացիները վրդովվել են: Պահանջել են պատժել ոչ միայն օդաչուներին, այլև ավիաընկերությանը: Բայց, արի ու տես, Քաղավիացիայի վարչությունը, որը տեղյակ է կատարվածից, հրաժարվում է  հստակեցնել, թե հատկապես որ փոխադրողի մասին է խոսքը: Ասում է միայն` ”Բրիտանական խոշոր ավիաընկերություն”:

Մեքսիկայում աղետի պատճառած վնասը կազմում է 6 մլրդ դոլար

i (3)Հայտնի է դարձել Մեքսիկային “Ինգրիդ” ու “Մանուել” փոթորիկների պատճառած վնասի չափը: Մեքսիկական ապահովագրական ինստիտուտների  ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ռեկարեդո Արիասը հայտարարել է, որ տարերքի պատճառած վնասը կազմում է 75 մլրդ պեսո, ինչը մոտ 6 մլրդ դոլարին է հավասար: Ընդ որում, նա նշել է, որ ապահովագրված էր տուժած օբյեկտների միայն 20%-ը` 1,2 մլրդ դոլար համապատասխանաբար:

Մեքսիկային պատուհասած տարերքների հետևանքով զոհվեց 139 մարդ, 240 հազար բնակիչներ լուրջ վնաս են կրել:

“Մահմեդականների անմեղությունը” ֆիլմի հեղինակն ազատ է արձակվել

i (2)ԱՄՆ-ում բանտից ազատվել է  սկանդալային` “Մահմեդականների անմեղությունը” ֆիլմի հեղինակը: 56-ամյա Մարկ Բեսլի Յուսեֆը, որը հայտնի է որպես Սեմ Բաջիլ, բանտում մեկ տարի անցկացրեց: Նա բանտային ժամկետ էր ստացել բանկային մեքենայությունների գործով պայմանական վաղաժամկետ ազատման կանոնները խախտելու համար: Դատարանը  բենզալցակայանի նախկին աշխատակցին արգելեց օգտվել համացանցից ու ներկայանալ ուրիշի անունով: Այդ արգելքը Յուսեֆը խախտել էր նկարահանումների ժամանակ: Հիմա նա պետք է ևս 4 տարի գտնվի ոստիկանության հսկողության տակ:

Նրա անունը հայտնի դարձավ 2012-ին, երբ Եգիպտոսի հեռուստատեսությունը մի քանի դրվագներ ցուցադրեց Բեսլիի նկարահանած ֆիլմից, որի թրեյլերը տարածվեց համացանցում: Դրա հետևանքը եղավ այն, որ արաբական ու աֆրիկյան երկրներում բողոքի ալիքներ բարձրացան. զոհվեց 50 մարդ:

 

 

Մադրիդի մետրոյում 2 մլն դոլար են գտել

i (1)Մադրիդի մետրոյում 2 մլն դոլար են գտել: Կայարաններից մեկում աշխատողները դռան մեխանիզմի արանքում Կալիֆոռնիայում տրված վարորդական իրավունքը հաստատող վկայական, մի քանի բանկային քարտ ու աստղաբաշխական գումարով  բանկային կտրոն պարունակող կաշվե դրամապանակ են գտել:

“Մենք մի քանի անգամ կարդացինք կտրոնի վրա նշված թիվը, որ համոզվենք, որ այնտեղ գրված է 2 մլն, ոչ թե 2 կամ 20 հազար դոլար: Երկար  ժամանակ չէինք կարողանում ուշքի գալ”,-ասում է մետրոպոլիտենի աշխատակիցը:

Դրամապանակը  մադրիդյան գտնված իրերի բյուրոյում սպասում է իր տիրոջը, որի անունը հասկանալի պատճառներով չի հրապարակվում:

ՄԱԿ-ի 11 անդամ-մասնակից հատուկ հռչակագիր է ստորագրել

iԵրեկ 11 երկրների նախարարների կողմից հատուկ հռչակագիր է ստորագրվել, որը պարտավորեցնում է երկրներին դադարեցնել բռնությունն ու խտրականությունը ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ: Փաստաթղթի տակ ստորագրել են Արգենտինայի, Բրազիլիայի, Խորվաթիայի, Սալվադորի, Ֆրանսիայի, Իսրայելի, Ճապոնիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի ու ԱՄՆ-ի ԱԳ նախարարները:

“Մենք հաստատում ենք այն համոզմունքը, որ մարդու իրավունքը յուրաքանչյուրին ծննդյան օրից տրված արժեք է: Լեսբուհիները, գեյերը, բիսեքսուալներն  ու տրանսսեքսուալները պետք է նույն իրավունքներն ունենան, ինչ մնացած բոլորը”,-հայտարարել են փաստաթուղթը կազմողները:

“Այսօր այստեղ հավաքավածներս, իսկապես հստակ ու հզոր ազդանշան ենք ուղարկում ու դա ոչ միայն ողջ աշխարհի լեսբուհիներին ու գեյերին պաշտպանելու համար.սա աջակցությունն է այս կազմակերպության (ՄԱԿ) հիմնարար արժեքներին”,- հայտարարել է  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Մահացել է Սոս Սարգսյանը

Սոս Սարգսյանը: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին մահացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երեւան եւ աշխատել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։

1954 թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։

1997-2006թթ. Եղել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։

2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում եւ ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։

 

Սերժ Սարգսյանը Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը

Գեւորգ ԿոստանյանՀայաստանի գլխավոր դատախազ կնշանակվի Զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նրա թեկնածությունը այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ներկայացրել է Ազգային ժողով:

Գեւորգ Կոստանյանին Գլխավոր դատախազ նշանակելու հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ սկսվող ԱԺ քառօրյայում:

Նշենք, որ Գլխավոր դատախազին Հանրապետության nախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը 80 տարեկան է

ԵՊՀ«Անելիքները շատ են, ցանկությունը` մեծ, մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվության գիտակցումը ստիպում է էլ ավելի խստապահանջությամբ, նվիրվածությամբ ու հավատով մոտենալ սկսած գործին եւ այն հասցնել իր տրամաբանական ու հաջող ավարտին: Իրավագիտությունը գերազանցում է բոլորին իր պահանջվածությամբ: Մենք կառուցում ենք իրավական երկիր, նպատակն է օրենքի գերակայությունը»,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը 80 տարեկան է: 80 տարիների ընթացքում ֆակուլտետը տվել է մոտ 20000 շրջանավարտ: Իրավագիտության ֆակուլտետը առաջատարն է իր լայնամասշտաբ բարեփոխումների ծրագրերով: Այսօր այն նոր վերանորոգված լսարաններով դիմավորելու է ուսանողներին:

Դեկանի խոսքով մեր նման երկրում իրավագիտությունն ամենաարագ զարգացող գիտություններից է: Անկախ պետության կառուցման համար առաջնային նշանակություն ունի իրավունքը: Առանց նսեմացնելու մնացած մասնագիտությունների դերն ու նշանակությունը`իրավունքը այն է, ինչ անհրաժեշտ է հասարակական, քաղաքական, պետական, կենցաղային ցանկացած ոլորտում:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի համոզմամբ մեծ ջանք ու եռանդ է ներդրվել ֆակուլտետի վերանորոգման գործում, կատարյալ տեսքի հասնելու համար: Այս վերանորոգումը չէր լինի, եթե չլիներ այն համառությունը, որը դրսեւորեց պրն. Ղազինյանը: Վերանորոգումը բյուջեով պլանավորած չէր, սակայն հաշվի առնելով հոբելյանը` համալսարանական կյանքի մեծ դոնորը վերանորոգվեց:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Ռուսաստանը և Բելառուսը համատեղ զորավարժանք են իրականացրել

lukashenko-putinՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի իր գործընկերը դիտել են 22,000 զինվորների մասնակցությամբ երկու պետությունների համատեղ զորավարժանքները:

West 2013 զորավարժանքները տեղի են ունեցել հինգշաբթի արևմտյան Բելառուսի Գրոդնո քաղաքի մոտակայքում և Ռուսաստանի արևմտյան Կալինինգրադի մարզում: Զորավարժանքներին մասնակցում էին նաև 500 ռազմական մեքենա, 90 ինքնաթիռ, ինչպես նաև Ռուսաստանի սևծովյան ռազմական նավատորմը:

Երկու երկրների բանակները կանոնավոր կերպով համատեղ ռազմավարժանքներ են իրականացնում, սակայն հինգշաբթի իրականացվել են երկու պետությունների մասնակցությամբ երբևէ տեղի ունեցած ամենամեծ զորավարժանքները:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցում էր իր իննամյա որդու հետ միասին, որը նույնպես զինվորական համազգեստ էր կրում:

 

«ՀԿԵ» ՓԲԸ պարզաբանումները «Հրազդան» կայարանի աշխատողների մի մասի ակցիայի կապակցությամբ

«Южно-Кавказская железная дорога»26.09.2013 թ. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Հրազդան» կայարանի աշխատակիցների մի մասի կողմից նախաձեռնած ակցիայի կապակցությամբ հայտնում ենք, որ այս միջադեպի առիթ էր հանդիսացել կայարանապետ Ա. Ստեփանյանի գործողությունները, ում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով առաջարկվել է այլ պաշտոնի տեղափոխել:

Սեպտեմբերի 1-ին ժամը 15:00-ին «Հրազդան» կայարանում տեղի էր ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար: Կայարանի հերթապահ Ա.Խաչատրյանը, լքելով իր աշխատատեղն, իր գործընկեր Ս.Սիրունյանի հետ կայարանամերձ հրապարակում որոշել էր ստուգել անձնական ավտոմեքենայի արգելակները: Արդյունքում, ղեկին գտնվող Ս.Սիրունյանը վրաերթի ենթարկեց Ա.Խաչատրյանին, ով ընկնելով  գլխի վնասվածք էր ստացել և մահացել:

Այս միջադեպի հետ կապված իրականացված ստուգումների արրդյունքում կայարանում բացահայտվել էր աշխատանքի պաշտպանության և անվտանգության նորմերի ոչ բավարար մակարդակ: Բացահայտվեց նաև, որ կայարանի պետը չէր իրականացնում իր աշխատանքային պարտականությունները:

Սակայն հաշվի առնելով կայարանապետ Ստեփանյանի երկարամյա աշխատանքը երկաթուղային համակարգում՝ նրան առաջարկվել է անցնել այլ աշխատանքի:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հարկ է համարում պարզաբանել, որ.

1. Աշխատանքի պաշտպանության և անվտանգության նորմերի խախտումները և Ստեփանյանի կողմից իր աշխատանքային պարտականությունների չկատարումն արձանագրված են միջադեպի պատճառների ուսումնասիրության համար ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից:

Կայարանապետին զբաղեցրած պաշտոնից տեղափոխվելու առաջարկը պայմանավորված է սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած միջադեպով, որի պատճառով կարգապահական պատասխանատության ենթարկվեց ոչ միայն Ստեփանյանը, այլ նաև մի շարք այլ ղեկավարներ:

2. Աշխատավարձի բարձրացման հետ կապված հայտնում ենք, որ ՀԿԵ-ում միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 195 000 դրամ: Համամատության համար հիշեցնենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը 2013 թվականի օգոստոսին կազմել է 149 725 դրամ:

Բացի այդ, աշխատավարձի ծավալը ՀԿԵ-ում  պարբերաբար ինդեքսավորվում է: Օրինակ, 2013 թվականի օգոստոսին արձանագրվել է 11%-նոց աճ 2012-ի նույն ամսվա հետ համեմատ:

«Հրազդան» կայարանում միջին ամսեկան աշխատավարը կազմում է 150 000 -180 000 դրամ (առանց հարկման):

Միևնույն ժամանակ Հրազդան-Կաքավաձոր-Մեղրաձոր միավորված կայարանի բեռնատար աշխատանքների ծավալները հունվարճօգոստոսին կազմեցին 1156 վագոն՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 1663 վագոնի դիմաց, որի մեջ Հրազդան կայարանի մասը կազմում է միայն 14,1%:  Իսկ աշխատավարձի 11%-նոց աճի պարագայում կայարանի աշխատանքը կրճատվել է 30%-ով:

Այսպիսով, կայարանի կողմնապահ աշխատողների կողմից այսօր ներկայացված պահանջները անհիմն են և ուղղված են միայն սեփական անձերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելուն:

 

 

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը

10720_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:

Անցնալեվ օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այնուհետև խորհուրդն անդրադարձել է Տրանշ 1-ի և 2-ի շինարարական աշխատանքներին խոչընդոտող գովազդային վահանակների ապամոնտաժման հարցերին: Վարչապետը հանձնարարել է լրացուցիչ քննարկել ներկայացված խնդիրները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Այնուհետև խորհրդին մանրամասներ են զեկուցվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3 Թալին-Գյումրի ճանապարհահատվածի նախագծի հատուկ համալիրը փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ:
Խորհուրդն ի գիտություն է ընդունել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ծրագրի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական խմբի Վրաստան կատարած այցի արդյունքները:

 

Հայ-չինական հարաբերություններն մշտապես ունեն դինամիկ զարգացման միտում. Տիգրան Սարգսյան

10719_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։

Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ՝ վարչապետը չին ժողովրդին մաղթել է երջանկություն և բարեկեցություն:
Անդրադառնալով հայ-չինական երկկողմ հարաբերություններին՝ կառավարության ղեկավարը հատկապես ընդգծել է տարբեր բնագավառներում երկու երկրների միջև դինամիկ զարգացող փոխգործակցությունը:
«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս Չինաստանի հետ հարաբերություններին, որը միջազգային ասպարեզում հանդիսանում է տնտեսական և քաղաքական հիմնական դերակատարներից մեկը: Միաժամանակ, մենք բարձր ենք գնահատում Չինաստանի կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը և շնորհակալ ենք մեր տարածաշրջանում իրականացվող բալանսավորված և կառուցողական քաղաքականության համար: Այդ կապակցությամբ, ցանկանում եմ վստահեցնել, որ ի դեմս Հայաստանի՝ Չինաստանն ունի վստահելի գործընկեր և հավատարիմ բարեկամ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ Չինաստանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը հանդիսանում է ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ իր և Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի միջև 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Դալյան քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ստորագրվել է Հայաստանին լրացուցիչ 100 մլն յուանի աջակցության մասին համաձայնագիր: «Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի ֆինանսական աջակցությունը, որը մեծ նշանակություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: Մենք նաև ողջունում ենք Երևանում չինական դպրոցի կառուցման վերաբերյալ Չինաստանի կառավարության որոշումը, ինչը ևս մեկ խորհրդանիշ կդառնա երկու ժողովուրդների միջև բարեկաման հարաբերությունների և համագործակցության ամրապնդման համար»,- նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր երկկողմ օրակարգային կարևորագույն կետերից մեկը հանդիսանում է տնտեսական կապերի զարգացումը: Կառավարության ղեկավարն ուրախությամբ նշել է, որ այդ հարաբերությունները մշտապես ունեն զարգացման միտում: Վարչապետն այդ ուղղությամբ կարևոր քայլ է համարել նաև Չինաստանի Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում հայկական ապրանքատեսակների տաղավարի բացումը, որը տեղի է ունեցել Չինաստան կատարած իր այցի շրջանակներում:
Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև Չինաստանի վարչապետի հետ ստորագրված երկկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համաձայնագիրը, որը նախատեսում է ստեղծել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, ինչը կարևոր քայլ է տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում: Վարչապետի խոսքով՝ այդ համաձայնագրի իրականացումը թույլ կտա զարգացնել համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում:
«Մեր կարծիքով՝ հեռանկարային են համարվում զբոսաշրջության ոլորտը, որի զարգացման համար մեծ նշանակություն կունենա երկկողմ ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաները, արդյունաբերությունը և այլ բնագավառներ: Վստահ ենք, որ այս ամենը նոր թափ կհաղորդի մեր երկրների միջև կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը»,- նշել է կառավարության ղեկավարը:

 

Թուրքիայի նկատմամբ հայերի հետաքրքրությունը աճում է

OLYMPUS DIGITAL CAMERA«Ջիհան» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Հայաստանից Թուրքիա մեկնողների թիվը վերջին տարում բավականին աճել է: Մասնավորապես այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ռեկորդային ցուցանիշ է գրանցվել: Այս ժամանակահատվածում Հայաստանից 48 հազար 832 քաղաքացի մեկնել է Թուրքիա: Այս ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 4,8 տոկոսով: Միայն օգոստոս ամսին Հայաստանի 12 հազար 711 քաղաքացի տարբեր նպատակներով մեկնել է Թուրքիա: 2012 թվականի օգոստոսին մեկնողների թիվը կազմում է 11 հազար 734 մարդ, իսկ ամբողջ տարի մոտ 71 հազար:

Ռուսաստանի սահմանապահները պարզաբանել են պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպը

Զարուհի Փոստանջյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` երեկ տեղի ունեցած միջադեպի հետ կապված հայտարարությունների կապակցությամբ «Արմենպրես»-ը դիմել էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչություն: Ի պատասխան` Սահմանապահ վարչությունից հայտնել են.
«Ս.թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զ. Ա. Փոստանջյանն անձանց խմբի հետ գտնվել է Սյունիքի մարզի (նախկին Մեղրու շրջան) տարածքում` հարակից Հայաստանի Հանրապետության` Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետական սահմանին, որն, ըստ Ռուսատանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի, հսկում են Ռուսաստանի սահմանապահները:
Այդ ժամանակ Ռուսաստանի ԱԴԾ-ի Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների հետ իրականացնում էին օպերատիվ-որոնողական միջոցառումներ քրեական հանցագործության մեջ կասկածվող անհատների ձերբակալման ուղղությամբ:
Ժամը 20:00-ի շրջանում Երևան-Մեղրի ճանապարհի վրա կանգնացվել է մի մեքենա, որում գտնվել է Զ. Ա. Փոստանջյանը:

 

Զ. Ա. Փոստանջյանի փաստաթղթերի ստուգման ընթացքում վերջինս ներկայացրել է պատգամավորի վկայականը և կոպիտ կերպով բացատրություններ է պահանջել: Սահմանապահի կողմից կանգնեցնելու վերաբերյալ բացատրությունների տրամադրումից հետո Զ.Ա. Փոստանջյանն ու իր ուղեկցող անձինք իրենց դրսևորել են հանդուգն կերպով (խմբ. вызывающе), փորձել են սադրել հակաիրավական գործողություններ, հրապակայնորեն տեսանկարահանում էին սահմանապահ ծառայություն իրականացնողներին: Ի հակառակ պատգամավորի պնդումների` սահմանապահ ծառայության աշխատակիցները տեսանկարահանման սարքը չեն կոտրել:

 

Ավելին, դեպքի վայր է ժամանել Սահմանապահ վարչության ներկայացուցիչը, ով ճշտել է դեպքի մանրամասները և կարգավորել խնդիրը:

 

Այնուամենայնիվ, Զ. Ա. Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել` վիրավորելով սահմանապահներին:

Իրենց գործողություններով Զ.Ա. Փոստանջյանի գլխավորած խումբը կանխամտածված խոչընդոտել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչների պարտականությունների կատարումը` կապված սահմանի պահպանության հետ, դրանով իսկ հանցագործների որոնման և ձերբակալության համար իրական վտանգ ստեղծելով:

 

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ցավում է տեղի ունեցածի համար:

 

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հանրության ուշադրությունը հրավիրել սահմանապահ ռեժիմի և սահմանի ռեժիմի կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: Սահմանի ռեժիմը բոլորի համար նույնն է` լինի դա խորհրդարանական կամ շարքային քաղաքացի:

 

Այս համատեքստում ցանկանում ենք հիշեցնել Ազգային ժողովի, որի անդամ է Զ. Ա. Փոստանջյանը,  կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության «Պետական սահմանի» մասին օրենքի 34-րդ հոդվածը. «Պետական մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքացիները և կազմակերպությունները պարտավոր են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանման հարցում, Սահմանապահ զորքերին անհապաղ հայտնել պետական սահմանին սպառնացող վտանգի մասին»:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Լինդսի Լոհանի խորթ քույրը աստղին նմանվելու նպատակով 25,000 դոլար արոժողությամբ պլաստիկ վիրահատություն է անցել

lindsay-lohan-s-half-sister-spends-25000-on-plastic-surgery-to-look-like-the-starԼինդսի Լոհանի խորթ քույրը՝ Էշլի Հորնը, 25,000 դոլար է ծախսել իր քրոջը նմանվելու նապատակով արված պլաստիկ վիրահատության վրա: Նա իր պլաստիկ վիրահատության մանրամասների մասին պատմել է In Touch ամսագրին:

Էշլին նշել է, որ իր նպատակը Լինդսիի 18, 19 տարեկան հասակում ունեցած տեսքին նմանվելն էր: Վիրահատությունից հետո Էշլին հայտնել էր, որ ինքը ավելի գեղեցիկ է քան Լինդսին, և ինքը ոչ մի խնդիր չի տեսնում այդ մասին հայտարարելու մեջ:

Այնուամենայինիվ՝ Էշլին նշել է, որ ինքը ավելի պատասխանատու մարդ է, քան Լինդսին, քանի որ ինքը չի խմում, թմրանյութ չի օգտագործում և փարթիների չի մասնակցում:

Ամեն դեպքում Լինդսիի և Էշլիի հայրը՝ Մայքլը այդ քայլը հիմարություն է համարել՝ ավելացնելով, որ ինքը չի հասկանում է, թե ինչու է 18-ամյա աղջիկը նման քայլի գնացել՝ կասկած հայտնելով, որ հնարավոր է հրապարակայնության նպատակով աղջկա մայրը ստիպած լինի նրան այդ քայլին դիմել:

Ադրբեջանը որոշել է աշխարհագրորեն դառնալ Եվրոպա մայրցամաքի մասը

evropa (1)Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի տնօրեն Ռամիզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանի տարաքի 1/16 մասը պետք է համարվի Եվրոպա մայրցամաքի մասը: Մամեդովի խոսքերով՝ Եվրոպայի մեջ պետք է մտնեն Քուսարի շրջանը ամբողջությամբ, Ղուբայի շրջանի մեծ մասը, Շաբրանի և Խաչմազի շրջանների մի մասը, ինչպես նաև Ղըզըի կեսից ավելին, Սումգայիթն ու Նովխանըն:
«Եվրոպայի սահմանը Ադրբեջանում պետք է վերջանա Ապշերոնյան շրջանի Զիրյա գյուղի մոտ, որի մի մասը մտնելու է Եվրոպայի, մյուսը՝ Ասիայի մեջ: Բաքում ամբողջությամբ չի մտնում Եվրոպայի սահմանների մեջ, միայն Բաքվի հյուսիս-արևմտյան մասը կհամարվի եվրոպական»,-նշել է Մամեդովը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ ադրբեջանցի գիտնականները ռուս մասնագետների հետ համատեղ մոտ ապագայում պատրաստվում են հետազոտություն անցկացնել հարցի վերաբերյալ՝ «ապացուցելու համար Ադրբեջանի աշխարհագրական պատկանելիությունը եվրոպական մայրցամաքին»:

 

Twitter-ը ստեղծել է արտակարգ իրավիճակների հաղորդագրության ծառայություն

twitter- alertTwitter-ը չորեքշաբթի հայտարարություն է տարածել իր նոր ծառայության մասին, որը հնարավորություն կտա պետական և ոչ պետական կազմակերպություններին բնական աղետների ժամանակ կամ ճգնաժամային պահերին իրենց հրատապ հաղորդագրությունները ուղարկել ուղիղ օգտատերերի բջջային հեռախոսներին:

Ըստ Twitter Alerts-ի կայքի՝ օգտատերերը, գրանցվելով Twitter Alerts կոչվող ծառայությունում, գրավոր հաղորդագրությունների տեսքով հրատապ տեղեկություն կստանան, երբ կազմակերպությունը Twitter-ում տեղադրած իր հաղորդագրությունը որակի «տագնապային»:

Ավելի քան 60 կազմակերպություններ են գրանցվել նոր համակարգում ներառյալ ԱՄՆ-ի որոշ նահանգների կառավարման բաժիններ, Կարմիր խաչը, ԱՄՆ արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը, Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը և այլն:

Օգտատերերը ցանկից կարող են ընտրել, թե որ կազմակերպությունից են ցանկանում տագնապի հաղորդագրություններ ստանալ:

Նոր ծառայությունը ստեղծվել է, երբ Սենդի փոթորկի և Բոստոնի մարաթոնի ընթացքում ռումբների պայթյունների ժամանակ պետական գործակալությունները և լրատվական կազմակերպությունները Twitter կայքը օգտագործում էին հանրության հետ կապ պահելու համար:

 

ՀՀ նախագահի հրամանագիրը Աիդա Իսկոյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին

հրամանագիր

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակի կապակցությամբ, իրավագիտության ասպարեզում մատուցած ծառայությունների, ինչպես նաև երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աիդա Բագրատի ԻՍԿՈՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով: